Changes

Փիլիսոփայության պրոբլեմները

No change in size, 13:07, 3 Հուլիսի 2014
/* Գլուխ VII. Ընդհանուր սկզբունքների՝ մեր իմացության մասին */
Օրինակ՝ մենք դատում ենք, որ երջանկությունն ավելի ցանկալի է, քան տառապանքը, իմացությունը՝ քան տգիտությունը, բարեկամությունը՝ քան ատելությունը և այսպես շարունակ: Այսպիսի դատողությունները պետք է առնվազն մասամբ լինեն անմիջական և ''a prioni''։ Ինչպես մեր նախորդ ''a priori'' դատողությունները, նրանք նույնպես կարող են ''բխեցվել'' փորձից, և իհարկե նրանք պետք է բխեցվեն, քանզի անհնար է թվում դատել, թե ինչ-որ բան ինքնին արժեքավոր է, քանի դեռ մեր փորձում տրված չէ նման տեսակի ինչ-որ բան: Բայց բավականին ակնհայտ է, որ նրանք չեն կարող ապացուցվել փորձով, քանզի այն փաստը, որ մի բան գոյություն ունի կամ չունի, չի կարող ապացուցել ոչ այն, որ լավ է, որ այն գոյություն ունի, ոչ այն, որ վատ է: Այս հարցի ուսումնասիրությունը բարոյագիտության գործն է, որի շրջանակներում պետք է հաստատվի, որ անհնար է եղածից բխեցնել այն, թե ինչ պետք է լինի: Այս կապակցությամբ կարևոր է միայն գիտակցել, որ այն գիտելիքը, թե ինչն է ինքնին արժեքավոր, ''a priori'' է այն նույն առումով, ինչ տրամաբանությունը, այսինքն՝ այն առումով, որ այսպիսի գիտելիքի ճշմարտացիությունը փորձի կողմից ոչ կարող է ապացուցվել, ոչ էլ հերքվել:
Ողջ զուտ մաթեմատիկան տրամաբանության պես ''a priori'' է: Սա ջանադրաբար ժխտվում էր էմպիրիկական փիլիսոփաների կողմից, ովքեր կարծում էին, թե որքանով որ փորձը երկրաչափության մեր իմացության աղբ-յուրն է, այդքանով էլ հանրահաշվի մեր իմացության աղբյուրն է: Նրանք գտնում էին, որ մենք, փորձնականորեն բազմիցս տեսնելով երկու իր և ուրիշ երկու իր և պարզելով, որ նրանք միասին կազմում են չորս իր, ինդուկցիայի միջոցով եկել ենք այն եզրակացության, որ երկու իրը և ուրիշ երկու իրը միասին միշտ կկազմեն չորս իր: Այնուամենայնիվ, եթե սա լիներ մեր իմացության աղբյուրն այն մասին, որ երկուսին զումարած երկուսը հավասար է չորսի, մենք նրա ճշմարտության մեջ համոզվելու համար այլ կերպ կվարվեինք, քան մենք իրականում վարվում ենք: Փաստորեն, որոշակի թվով դեպքեր են անհրաժեշտ, որպեսզի մենք մտածենք վերացական երկուսի, ոչ թե երկու մետաղադրամների, երկու գրքերի, երկու մարդկանց կամ որևէ այլ կոնկրետ տեսակի երկու իրերի մասին: Բայց հենց որ մենք կարողանում ենք մեր խոհերը մերկացնել կողմնակի մանրամասնություններից, մենք կարողանում ենք ''տեսնել'' ընդհանուր սկզբունքը, որ երկուսին գումարած երկու հավասար է չորսի: Բոլոր դեպքերը ընկալվում են որպես նմանատիպ, և ուրիշ օրինակների քննարկումը դառնում է ավելորդ։<ref>''''CF.A.N.'''' Ուայթեդ, Մաթեմատիկայի ներածություն (Home University Library)<ref/ref>:
Վստահելի
199
edits