Changes

====1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ====
Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն' այսինքն՝ մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։
Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։
Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների֊աշխատանքների, ինչպես' ինչպես՝ կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարրեր տարբեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաչ առաջ են եկել միև֊ նույն միևնույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով<ref>Մանուֆակաուրայի Մանուֆակտուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}</ref>։
Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընղհանուր ընդհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։
Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։
Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը<ref>«Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։</ref>։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին<ref>«Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։</ref>։
Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց ղրանով դրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին- հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, որինօրին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք<ref>«Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։</ref>։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»<ref>«Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։</ref>։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։
Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։
Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարրեր տարբեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,— սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին<ref>Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի աոանձին առանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246]։</ref>։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։
Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։
====3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ====
Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարրեր տարբեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խազում։ խաղում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։
Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակա լծակներ սուտակալծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն աոանձին ֊առանձինառանձին-առանձին), մզիչներ մղիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնաարդարումն վերջնահարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ ,տեղադրողը ] (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամներըJ անդամները] հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում, է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը<ref>Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ ֊պակաս պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։</ref>։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից<ref>ժամացույցի Ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։</ref>։
Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։
Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության աոանձին առանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը<ref>«Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։</ref>։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն<ref>«Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։</ref>։
Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում<ref>«Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանդամից Միանգամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի. գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսga1d Dսgald Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։</ref>։ Թեև այդ միաժամանակաթունն միաժամանակաթյունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։
Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ<ref>«Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade«Trade». London 1720, էջ 68)։</ref> և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը<ref>Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։</ref>։
Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։
Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի աոանձին առանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը<ref>«Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։</ref>։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։
Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի<ref>Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։</ref>։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վեքջնահարդարիչիցվերջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինդ հինգ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։
Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դաոնամ դառնամ է մեքենայական արտադրություն։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում<ref>Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։</ref>, զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել<ref>Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։</ref>։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված<ref>Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։</ref>։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին<ref>Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից։ կողմից, իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի} ) և այլն։</ref>։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար<ref>«Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։</ref>։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դաոնում դառնում է հավաքական բանվորի օրգանը<ref>Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։</ref>։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու<ref>Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։</ref>։
Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջումդ պահանջում, ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային<ref>Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, ԲերբեջըԲեբբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների, աստիճանների» և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։</ref>։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։
Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, աոաջինների առաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է<ref>«Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 1319)։</ref>։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։
====4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ====
Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը։ Հիմա կարճառոտ շոշափենք աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու աշխատանքի հասարակական բաժանման միջև եղած հարաբերությունը, որն ամեն մի ապրանքային արտադրության ընդհանուր հիմքն է կազմում։
Եթե աչքի առաջ ունենանք միայն բուն աշխատանքը, ապա հասարակական արտադրության բաժանումը նրա այնպիսի խոշոր սեռերի, ինչպես հողագործությունը, արդյունաբերությունը և այլն, կարելի է անվանել աշխատանքի ընդհանուր [im Allgemeinen] բաժանում, արտադրության այդ սեռերի տրոհումը տեսակների ու ենթատեսակների` աշխատանքի հատուկ [im Besonders] բաժանում, իսկ աշխատանքի բաժանումը արհեստանոցի ներսում՝ աշխատանքի եզակի [im Einzelnen] բաժանում<ref>«Աշխատանքի բաժանումը, սկսվելով ամենատարբեր պրոֆեսիաների առանձնացումից, շարունակվում է մինչև միևնույն արդյունքը պատրաստող բանվորների բաժանումն առանձին խմբերի, որ տեղի է ունենում մանուֆակտուրայում» (Storch: «Cours d’Économie Politique», Փարիզի հրաաարակություն հ. I, էջ 173)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, հ. I, ՍՊԲ, 1881, էջ 79։] «Քաղաքակրթության որոշ աստիճանի հասած ժողովուրդների մոտ մենք գտնում ենք աշխատանքի բաժանման երեք տեսակ. առաջինը, որ մենք կանվանենք ընդհանուր բաժանում, հանգում է արտադրողների տրոհմանը հողագործների, արդյունաբերողների ու առևտրականների,— ազգային արտադրության այդ երեք հիմնական ճյուղերին, երկրորդը, որ կարելի էր անվանել հատուկ բաժանում, արտադրության յուրաքանչյուր սեռի բաժանումն է տեսակների... վերջապես, արտադրության բաժանման երրորդ տեսակը, որ կարելի էր անվանել աշխատանքի կատարման բաժանում կամ բուն իմաստով աշխատանքի բաժանում, տեղի է ունենում աոանձին առանձին արհեստների կամ պրոֆեսիաների շրջանակներում..., նկատվում է մ անուֆակտուրաների ու արհեստանոցների մեծամասնության մեջ» (Skarbeck: «Theorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 84, 85)։<br>50a '''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— հետագա շատ հիմնավոր ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդկության նախնադարյան վիճակին, նրան բերին այն եզրակացության, որ սկզբնապես ոչ թե ընտանիքն է փոխակերպվել տոհմի, այլ, ընդհակառակը, տոհմն է եղել արենակցության վրա հիմնված մարդկային հասարակության նախնադարյան բնաճուն ձևը, այնպես որ ընտանիքի տարբեր ձները միայն հետագայում են զարգանում տոհմական միությունների սկսված քայքայումից։ {Ֆ. Է.}</ref>։
Աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և անհատի համապատասխան սահմանափակումն զբաղմունքի որոշ ոլորտով, ունի, ինչպես և աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի ներսում, զարգացման երկու հակադիր ելակետներ։ Ընտանիքի սահմաններում [''Տես 50a ծանոթ.''] — հետագա զարգացմամբ տոհմի սահմաններում — աշխատանքի բնական բաժանումը ծագում է սեռի ու տարիքի տարբերություններից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա, և աշխատանքի այդ բաժանումը իր ոլորտն ընդարձակում է հասարակական կյանքի ծավալմանը, բնակչության աճմանը, իսկ առանձնապես երկու տարբեր տոհմերի միջև ընդհարումներ ծագելուն և մի տոհմը մյուս տոհմերին ենթարկվելուն զուգընթաց։ Մյուս կողմից, ինչպես ես արդեն նկատել եմ, արդյունքների փոխանակությունը ծագում է այն կետերում, որտեղ շփման մեջ են մտնում տարբեր ընտանիքներ, տոհմեր, համայնքներ, որովհետև մարդկային կուլտուրայի սկզբում ո՛չ թե առանձին անհատները, այլ ընտանիքները, տոհմերը և այլ խմբերն են հարաբերության մեջ մտնում միմյանց հետ որպես ինքնուրույն միավորներ։ Տարբեր համայնքներ արտադրության տարբեր միջոցներ ու տարբեր կենսամիջոցներ են գտնում իրենց շրջապատող բնության մեջ։ Այդ պատճառով նրանք միմյանցից տարբերվում են արտադրության եղանակով, ապրելակերպով և իրենց արտադրած արդյունքներով։ Դրանք այն բնաճուն տարբերություններն են, որոնք համայնքների շփման պրոցեսում առաջացնում են արդյունքների փոխադարձ փոխանակություն, հետևապես և այդ արդյունքների աստիճանական փոխարկում ապրանքների։ Փոխանակությունը տարբերության չի ստեղծում արտադրության ոլորտների միջև, բայց արդեն միմյանցից տարբերվող ոլորտների միջև կապ է հաստատում և դրանք դարձնում է հասարակական ամբողջական արտադրության ավելի կամ պակաս չափով իրարից կախում ունեցող ճյուղեր։ Այստեղ աշխատանքի հասարակական բաժանումն առաջ է գալիս փոխանակության միջոցով, որը կատարվում է արտադրության սկզբում տարբեր, բայց իրարից անկախ ոլորտների միջև։ Այնտեղ, որտեղ ելակետը աշխատանքի ֆիզիոլոգիական բաժանումն է, անմիջաբար շաղկապված ամբողջության առանձին օրգանները բաժանվում, քայքայվում են,— ընդ որում այդ քայքայման գլխավոր խթան է հանդիսանում օտար համայնքների հետ կատարվող ապրանքափոխանակությունը,— և դառնում են ինքնուրույն, պահպանելով այն փոխադարձ կապը միայն, որ հաստատվում է տարբեր աշխատանքների միջև այդ աշխատանքների արդյունքների, որպես ապրանքների, փոխանակման միջոցով։ Մի դեպքում իր ինքնուրույնությունը կորցնում է այն, ինչ որ առաջ ինքնուրույն էր, մյուս դեպքում՝ ինքնուրույն է դառնում այն, ինչ որ առաջ ինքնուրույն չէր։
Որովհետև ապրանքային արտադրությունն ու ապրանքային շրջանառությունն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալն են, ուստի աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պահանջում է, որ աշխատանքի բաժանումը հասարակության ներսում արդեն հասունացման մի որոշ աստիճանի հասած լինի։ Ընդհակառակը, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, իր հերթին, ազդում, է՛լ ավելի է զարգացնում և անդամատում աշխատանքի հասարակական բաժանումը։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացման հետ ավելի ու ավելի են դիֆերենցիացման ենթարկվում արտադրության նաև այն ճյուղերը, որտեղ պատրաստվում են այդ գործիքները<ref>Այսպես, օրինակ, Հոլանդիայում ջուլհակի մքուքների արտադրությունը դեռևս XVII դարում արդյունաբերության առանձին ճյուղ էր կազմում։</ref>։ Երբ մանուֆակտուրային տիպով կառուցված արտադրությունը տարածվում է արդյունաբերության որևէ ճյուղի վրա, որը մինչև հիմա կապված է եղել մյուսների հետ որպես գլխավոր կամ օժանդակ արդյունաբերություն, և կատարվել է նույն արտադրողների միջոցով, ապա իսկույն տեղի է ունենում անջատում ու փոխադարձ առանձնացում։ Եթե մանուֆակտուրան ընդգրկում է տվյալ ապրանքի արտադրության առանձին փուլը, ապա ապրանքի արտադրության տարբեր փուլերը դառնում են ինքնուրույն զբաղմունքներ։ Արդեն վերը նշեցինք, թե որտեղ պատրաստի արդյունքը մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումն է, մասնական աշխատանքները կարող են, իրենց հերթին, ինքնուրույնություն ձեռք բերել, որպես առանձին արհեստներ։ Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումն ավելի լրիվ ձևով կիրառելու համար արտադրության տվյալ ճյուղը տրոհվում է տարբեր և այն էլ երբեմն բոլորովին նոր մանուֆակտուրաների, նայած նրա հում նյութերի տարբերությանը և այն տարբեր ձևերին, որ կարող է ընդունել միևնույն հում նյութը։ Այսպես, XVIII դարի առաջին կեսում արդեն միայն Ֆրանսիայում 100-ից ավելի տարբեր տեսակի մետաքսե կտորներ էին գործվում, և, օրինակ, Ավինյոնում գոյություն ուներ օրենք, որի համաձայն «ամեն մի աշկերտ պետք է ամբողջովին ֆաբրիկացիայի միայն մեկ տեսակի ուսումնասիրությանը նվիրվի և միաժամանակ չսովորի մի քանի արդյունքներ պատրաստելու եղանակները»։ Աշխատանքի տերիտորիալ բաժանումը, որն արտադրության առանձին ճյուղերն ամրակցում է երկրի առանձին շրջաններին, նոր զարկ է ստանում շնորհիվ մանուֆակտուրային արտադրության, որը շահագործում է ամեն մի առանձնահատկություն<ref>«Մի՞թե Անգլիայի բրդեղենի արդյունաբերությունը չի բաժանված զանազան մասերի կամ ճյուղերի, որոնք արմատացել են որոշ վայրերում, որտեղ ամբողջ արտադրությունը լիովին կամ առավելապես վերածվել է այդ ճյուղերին, նուրբ մահուդները արտադրվում են Սոմերսեթշիրոլմ, կոշտերը՝ Յորկշիրում, կրկնակի լայնքովը՝ Էքզետերում, մետաքսը՝ Սեդբերիում, կրեպը՝ Նորվիչում, կիսաբրդեղեն կտորները՝ Կենդելում, վերմակները՝ Ուիտնիում և այլն» (Berkeley: «The Querist, 1750, § 520)։</ref>։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում հասարակության մեջ կատարվող աշխատանքի բաժանմանը հարուստ նյութ են տալիս համաշխարհային շուկայի ընդարձակումն ու գաղութային սիստեմը, ընդ որում թե՛ մեկը և թե՛ մյուսը աշխատանքի հասարակական բաժանման ընդհանուր գոյապայմանների շրջանին են պատկանում։ Այստեղ կարիք չկա կանգ առնելու այն հարցի վրա, թե տնտեսական բնագավառի հետ միասին աշխատանքի բաժանումը ինչպես է ընդգրկում հասարակության բոլոր մյուս ոլորտները և ամեն տեղ դառնում այն նեղ պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտացման, մարդու այն միակողմանիության հիմքը, որի առիթով դեռ Ա. Ֆերգյուսոնը, Ադամ Սմիթի ուսուցիչը, բացականչել է. «Մենք հելոտների ազգ ենք, և մեր մեջ ազատ մարդ չկա»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, հատվ. II, էջ 285։</ref>։
Սակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտագրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով<ref>Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանդամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի աոանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան .խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն clխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս, թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։</ref>։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում<ref>«Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։<br>58a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադեlֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերtվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։</ref>։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [''Տես 58a ծանոթ.'']։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակՍակայն, չնայած այն բազմաթիվ անալոգիաներին ու կապերին, որոնք կան հասարակության ներսում եղած աշխատանքի բաժանման և արհեստանոցի ներսում եղած աշխատանքի բաժանման միջև, այդ երկու տիպերն իրարից տարբեր են ո՛չ միայն աստիճանով, այլ էապես։ Այդ անալոգիան, անկասկած, երևան է գալիս ամենից ավելի պայծառորեն այնտեղ, որտեղ ներքին կապը ընդգրկում է արտադրության տարբեր ճյուղերը։ Այսպես, օրինակ, անասնապահն արտադրում է մորթիներ, կաշեգործը դրանք կաշի է դարձնում, կոշկակարը կաշին դարձնում է կոշիկ։ Ամեն մեկն այստեղ միայն նոր ֆաբրիկատ է արտադրում, իսկ վերջնական, պատրաստի առարկան այդ առանձին աշխատանքների կոմբինացված արդյունքն է։ Սրան ավելանում են նաև աշխատանքի այն զանազան ճյուղերը, որոնք անասնապահին, կաշեգործին և կոշկակարին արտադրության միջոցներ են մատակարարում։ Որևէ մեկը կարող է Ադամ Սմիթի նման երևակայել, թե իբր աշխատանքի այսպիսի հասարակական բաժանումը միայն սուբյեկտիվորեն է տարբերվում մանուֆակտուրային բաժանումից, միայն դիտողի աչքում, որը մանուֆակտուրայի մեջ մի հայացքով ընդգրկում է բազմազան մասնական տարածականորեն միացած աշխատանքները, այնինչ հասարակական արտագրության մեջ այդ կապը մթագնվում է նրա առանձին ճյուղերի՝ մեծ տարածության վրա ցրված լինելու և ամեն մի ճյուղում զբաղված բանվորների խոշոր թվի պատճառով<ref>Բուն մանուֆակտուրաներում, ասում է նա, աշխատանքի բաժանումն ավելի նշանակալից է թվում, որովհետև «այստեղ այն բանվորները, որոնք զբաղված են աշխատանքի տարբեր ճյուղերից ամեն մեկում, հաճախ կարող են միացվել միևնույն արհեստանոցում, և այդպիսով դիտողի հայացքը միանդամից ընդգրկում է նրանց։ Ընդհակառակը, այնպիսի մեծ մանուֆակտուրաներում (!), որոնց նպատակն է մեծ թվով բնակչության լայն պահանջմունքները բավարարել, աշխատանքի ամեն մի առանձին ճյուղ այնքան զգալի թվով բանվորներ է զբաղեցնում, որ նրանց բոլորին միևնույն արհեստանոցում միացնելն անկարելի է... աշխատանքի բաժանումը երբեք էլ այնքան .խիստ աչքի չի ընկնում» (A. Smith: «Wealth of Nations», հ. I, գլ. 1) [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 9]։ Միևնույն clխի այն նշանավոր կտորը, որն սկսվում է հետևյալ խոսքերով. — «Նայեցե՛ք կենսական այն հարմարություններին, որոնք բաժին են ընկնում քաղաքակիրթ ու ծաղկած երկրի հասարակ արհեստավորին կամ օրավարձու բանվորին...» [նույն տեղում, ռուս, թարգմ., էջ 14] և որի մեջ այնուհետև նկարագրվում է, թե արդյունաբերության որքան բազմաթիվ ճյուղեր են իրենց ջանքերը միացնում հասարակ բանվորի պահանջները բավարարելու համար,— այդ կտորը գրեթե տառացի արտագրված է Բ. դե Մանդևիլի ծանոթագրություններից, որ նա կցել է իր «Fable of the Bees, or Private Vices, Publick Benefits»-ին (Առաջին հրատարակությունն առանց ծանոթագրությունների 1706 թվականին, ծանոթագրություններով՝ 1714-ին)։</ref>։ Բայց ի՞նչն է կապ հաստատում անասնապահի, կաշեգործի և կոշկակարի անկախ աշխատանքների միջև։ Այն հանգամանքը, որ նրանց արդյունքները գոյություն ունեն որպես ապրանքներ։ Ընդհակառակը, ի՞նչն է բնորոշում աշխատանքի բաժանումը մանուֆակտուրայի մեջ։ Այն փաստը, որ մասնագործ բանվորը այստեղ ապրանք չի արտադրում<ref>«Այստեղ այլևս ոչինչ չկա, որ կարելի լիներ անհատի աշխատանքի բնական վարձատրություն անվանել։ Ամեն մի բանվոր արտադրում է ամբողջի մեկ մասը միայն, և որովհետև ամեն մի մաս ինքնըստինքյան ոչ մի արժեք կամ օգտակարություն չունի, ուստի այստեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ բանվորը կարողանար վերցնել ու ասել՝ «Այս իմ արդյունքն է, և ես այս կպահեմ ինձ համար» («Labour Defended against the Claims of Capital». London 1825, էջ 25)։ Այս հիանալի աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է, որից ցիտատ բերվեց վերևում։<br>58a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Յանկիներն աշխատանքի հասարակական ու մանուֆակտուրային բաժանման այս տարբերությունը ցույց են ավել գործնականորեն։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաշինգտոնում մոգոնած նոր հարկերից մեկը «բոլոր արդյունաբերական արդյունքների» վրա դրված 6%-անոց ակցիզն էր։ Բայց ահա մի հարց, ի՞նչ բան է արդյունաբերական արդյունքը։ Օրենսդիրը պատասխանում է, ամեն մի իր արդյունք է։ «երբ պատրաստված է» (when it is made), և նա պատրաստված է, երբ վաճառելու համար պիտանի է։ Ահա շատ օրինակներից մեկը։ Նյու-Յորքի և Ֆիլադեlֆիայի մանուֆակտուրաներն առաջ հովանոցներ «էին պատրաստում» դրանց բոլոր պատկանելիքներով միասին, բայց որովհետև հովանոցը բոլորովին տարասեռ բաղկացուցիչ մասերի mixtum compositum [միացում] է, ուստի այդ մասերի պատրաստումը կամաց-կամաց դարձավ արտադրության այնպիսի առանձին ճյուղերի առարկա, որոնք միմյանցից անկախ են և գտնվում են տարբեր վայրերում։ Նրանց մասնական արդյունքները, որպես ինքնուրույն ապրանքներ, մտնում են հովանոցների մանուֆակտուրայի մեջ, որը լոկ իրար է միացնում այդ տարբեր բաղկացուցիչ մասերը։ Յանկիներն այդ տեսակի արդյունքները մկրտել են «assembled artlcles» (հավաքական կերtվածքներ) անունով, որին դրանք իսկապես արժանի էին, որպես հարկերի հավաքակայաններ Այսպես, հովանոցը նախ 6% հարկ է«հավաքում» իր ամեն մի տարրի գնից և 6% էլ՝ պատրաստի արդյունքի գնից։</ref>։ Միայն բազմաթիվ մասնագործ բանվորների ընդհանուր արդյունքն է ապրանք դառնում [''Տես 58a ծանոթ.'']։ Հասարակության ներսում աշխատանքի բաժանումը միջնորդավորվում է աշխատանքի տարբեր ճյուղերի արդյունքների գնումով ու վաճառքով, իսկ մանուֆակտուրայի ներսում մասնական աշխատանքների կապը՝ տարբեր աշխատուժերի վաճառքով միևնույն կապիտալիստին, որը դրանք գործադրում է որպես կոմբինացված աշխատուժ։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է արտադրության միջոցների համակենտրոնացում մի կապիտալիստի ձեռքում, աշխատանքի հասարակական բաժանումը՝ արտադրության միջոցների մանրատում միմյանցից անկախ բազմաթիվ ապրանքարտադրողների միջև։ Մանուֆակտուրայի մեջ խստորեն որոշակի համամասնությունների ու հարաբերությունների երկաթե օրենքը բանվորական մասսաներին բաշխում է տարբեր ֆունկցիաների միջև, ընդհակառակը, պատահականության ու կամայականության քմահաճ խաղը որոշում է ապրանքարտադրողների ու նրանց արտադրամիջոցների բաշխումը հասարակական աշխատանքի տարբեր ճյուղերի միջև։ Ճիշտ է, արտադրության տարբեր ոլորտները շարունակ ձգտում են հավասարակշռության, որովհետև, մի կողմից, պետք է ամեն մի ապրանքարտադրող սպառողական արժեք արտադրի, այսինքն՝ հասարակական որոշ պահանջմունք բավարարի, ընդ որում այդ պահանջմունքների չափերը քանակապես տարբեր են և տարբեր պահանջմունքները ներքուստ կապված են միմյանց հետ որպես մեկ բնական սիստեմ,— մյուս կողմից, ապրանքների արժեքի օրենքն է որոշում, թե իր տրամադրության տակ գտնվող աշխատաժամանակի ո՛ր մասը հասարակությունը կարող է ծախսել ապրանքի ամեն մի տվյալ տեսակի արտադրության վրա։ Սակայն արտադրության տարբեր ոլորտների հավասարակշռվելու այդ մշտական տենդենցը լոկ մի հակազդեցություն է այդ հավասարակշռության մշտական խախտման դեմ։ Արհեստանոցի ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում a priori [կանխորոշաբար] և պլանաչափ կիրառվող նորման հասարակության ներսում աշխատանքի բաժանման պրոցեսում գործում է միայն a posteriori [հետին թվով], որպես ներքին, բնական անհրաժեշտություն, որը հաղթահարում է ապրանքարտադրողների անկարգ կամայականությունը և ընկալվում է միայն շուկայական գների ծանրաչափային տատանումների ձևով։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ենթադրում է կապիտալիստի անպայման հեղինակությունն այն բանվորների նկատմամբ, որոնք նրան պատկանող հավաքական մեխանիզմի սոսկական անդամներն են կազմում. աշխատանքի հասարակական բաժանումը միմյանց հանդիպադրում է անկախ ապրանքարտադրողներին, որոնք ուրիշ ոչ մի հեղինակություն չեն ճանաչում, բացի կոնկուրենցիայից, բացի այն հարկադրանքից, որը նրանց փոխադարձ շահերի պայքարի հետևանքն է, ինչպես կենդանիների աշխարհում bellum omnium contra omnes-ը [ամենքի պատերազմն ամենքի դեմ] բոլոր տեսակների գոյության պայմանն է կազմում ավելի կամ պակաս չափով։ Այդ պատճառով էլ նույն բուրժուական գիտակցությունը, որը փառաբանում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը որպես աշխատանքի մի այնպիսի կազմակերպություն, որ բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, փառաբանում է աշխատողի ցմահ ամրակցումը որևէ մեկ օպերացիայի և մասնագործ բանվորի բացարձակ
հպատակեցումը կապիտալի իշխանությանը, նույն այդ բուրժուական գիտակցությունը նույնպիսի խանդով վատաբանում է արտադրության հասարակական պրոցեսի ամեն մի գիտակից հասարակական վերահսկողություն ու կարգավորում, որպես ոտնձգություն՝ ուղղված սեփականության անձեռնմխելի իրավունքների, ազատության ու անհատական կապիտալիստի ինքնորոշող «հանճարի» դեմ։ Շատ բնորոշ է, որ գործարանային սիստեմի ոգևորված ջատագովները հասարակական աշխատանքի ամեն տեսակ ընդհանուր կազմակերպության դեմ ավելի զորեղ առարկություն չեն գտնում, քան այն մատնանշումը, թե այդպիսի կազմակերպությունն ամբողջ հասարակությունը մի գործարան կդարձներ։
Մանուֆակտուրայի մեջ հավաքական բանվորի, հետևապես նաև կապիտալի հարստացումը հասարակական արտադրողական ուժերով պայմանավորված է բանվորի աղքատացմամբ անհատական արտադրողական ուժերով։ «Տգիտությունն արդյունաբերության, ինչպես և սնահավատության մայրն է։ Մտածողության ու երևակայության ուժը ենթակա է սխալների, բայց ձեռքը կամ ոտքը որոշ ձևով շարժելու սովորությունը ո՛չ մեկից է կախված ու ո՛չ էլ մյուսից։ Ուստի մանուֆակտուրաներն ամենից ավելի ծաղկում են այնտեղ, որտեղ հոգեկան կյանքն ամենից ավելի է ճնշված, այնպես որ արհեստանոցը կարող է դիտվել որպես մի մեքենա, որի մասերը մարդիկ են կազմում»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ, I, էջ 280։</ref>։ Եվ իրոք, XVIII դարի կեսին մի քանի մանուֆակտուրաներ գերադասում էին կիսաապուշներ բանեցնել որոշ այնպիսի պարզ օպերացիաներ կատարելու համար, որոնք, սակայն, գործարանային գաղտնիք են կազմում69<ref>J. D. Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1846, հ. I, էջ 149։</ref>։
«...Մարդկանց մեծ մասի մտավոր ընդունակությունները և զարգացումը,— ասում է Ա. Սմիթը, հանհրաժեշտորեն գոյանում են նրանց սովորական զբաղմունքներին համապատասխան։ Այն մարդը, որի ամբողջ կյանքն անց է կենում սակավաթիվ պարզ օպերացիաներ կատարելով... առիթ ու անհրաժեշտություն չի ունենում իր մտավոր ընդունակությունները խորացնելու կամ իր խելամտությունը մարզելու... այնքան բթամիտ ու տգետ է դառնում, ինչքան միայն կարող է դառնալ մարդկային էակը»։ Մասնագործ բանվորի բթամտությունը նկարագրելուց հետո Սմիթը շարունակում է. «Նրա անշարժ կյանքի միապաղաղությունը, բնականաբար, ոչնչացնում է նրա բնավորության արիությունը... Այդ միապաղաղությունը թուլացնում է նույնիսկ նրա մարմնի գործունեությունը և նրան անընդունակ է դարձնում իր ուժերը քիչ թե շատ տևականորեն լարելու որևէ այլ զբաղմունքի համար, բացի նրանից, ինչին նա ընտելացրած է։ Այսպիսով, նրա հատուկ արհեստի մեջ երևան եկող հմտությունն ու կարողությունը ձեռք է բերված նրա մտավոր, սոցիալական ու ռազմական հատկությունների հաշվին։ Բայց ամեն մի զարգացած քաղաքակիրթ հասարակության մեջ այս վիճակի մեջ պետք է ընկնեն անխուսափելիորեն աշխատավոր չքավորները (the labouring poor) այսինքն՝ ժողովրդի գլխավոր մասսան»<ref>A. Smith: «Wealth of Nations», գիրք V, գլ. I, բաժ. II [А. Смит: «Исследование о природе и причинах богатства народов», հ. II, Соцэкгиз, 1935 թ., էջ 303]։ Որպես աշակերտը Ֆերգյուսոնի, որը պարզաբանել էր աշխատանքի բաժանման վնասակար հետևանքները, Ա. Սմիթը միանգամայն պարզորոշ պատկերացնում էր այդ կետը։ Իր աշխատության սկզբում։ որտեղ նա ex professo փառաբանում է աշխատանքի բաժանումը, Սմիթը միայն անցողակի է նշում, թե աշխատանքի բաժանումը հասարակական անհավասարությունների աղբյուր է։ Պետական եկամուտներին վերաբերող 5-րդ գրքում է միայն նա վերարտադրում Ֆերգյուսոնին։ Ես «Misère de la Philosophie» [«Փիլիսոփայության աղքատությունը»] աշխատությանս մեջ արդեն ասել եմ այն բոլորը, ինչ անհրաժեշտ է Ֆերգյուսոնի, Ա. Սմիթի, Լեմոնտեի և Սեյի միջև եղած պատմական կապի մասին, որքան որ հարցը վերաբերում է աշխատանքի բաժանմանը նվիրված նրանց քննադատություններին. հենց այնտեղ էլ ես առաջին անգամ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ներկայացրել եմ որպես արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձև։ (Karl Marx: «Misère de la Philosophie»- Paris *847, էջ 122 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հ. V, էջ 379—381։]</ref>։ Որպեսզի կանխվի ժողովրդական մասսայի կատարյալ հաշմանդամացումը՝ աշխատանքի բաժանման այդ հետևանքով, Ա. Սմիթը հանձնարարում է ժողովրդական կրթության պետական կազմակերպություն, սակայն ամենազգուշավոր, նվազագույն դոզաներով։ Սրա դեմ միանգամայն հետևողականորեն առարկում է նրա ֆրանսիացի թարգմանիչ ու մեկնաբան Գառնյեն, որն աոաջին առաջին կայսրության ժամանակ բնականորեն դարձավ սենատոր։ Ժողովրդական կրթությունը, նրա կարծիքով, հակասում է աշխատանքի բաժանման առաջին օրենքին, ժողովրդական կրթության կազմակերպումով մենք «ոչնչացման դատապարտած կլինեինք մեր ամբողջ հասարակական սիստեմը»։ «Ինչպես աշխատանքի ամեն մի ուրիշ բաժանում,— ասում է նա,— ֆիզիկական աշխատանքի անջատումը մտավոր աշխատանքից<ref>Ֆերգյուսոնն արդեն «History of Civil Society» աշխատության մեջ, Edinburgh 1767, մ. IV, I բաժ., էջ 281, ասում է. «Աշխատանքի բաժանման այս դարում հենց մտածողությունն ինքը հատուկ զբաղմունք է դառնում»։</ref> ավելի ու ավելի խոր ու վճռական է դառնում այն չափով, որչափով հարստանում է հասարակությունը (նա ճիշտ է գործածում այս արտահայտությունը՝ դրանով կապիտալը, հողատիրությունն ու նրանց պետությունը նշելու համար)։ Աշխատանքի այդ բաժանումն էլ, նրա մյուս տեսակների նման, անցյալ պրոգրեսի հետևանքը և ապագա պրոգրեսի պատճառն է... Մի՞թե կառավարությունը պետք է աշխատանքի այդ բաժանման դեմ գործի և նրա բնական ընթացքը կասեցնի։ Մի՞թե նա պետք է պետական եկամուտների մի մասի ծախսի մի այնպիսի փորձի վրա, որի նպատակն է խճճել ու իրար խառնել աշխատանքի երկու դասակարգերը, որոնք ձգտում են բաժանման ու առանձնացման»<ref>G. Garnier: [Սմիթի] նրա թարգմանության V h., էջ 4—5։</ref>։
Հոգեկան ու մարմնական որոշ հաշմանդամացում անխուսափելի է նույնիսկ ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ։ Բայց որովհետև մանուֆակտուրային ժամանակաշրջանն աշխատանքի տարրեր ճյուղերի այս հասարակական երկճեղքումը շատ հեռուներն է տանում, և, մյուս կողմից, որովհետև աշխատանքի միայն սպեցիֆիկ մանուֆակտուրային բաժանումն է անհատին հարվածում հենց նրա կենսահիմքից, ուստի միայն մանուֆակտուրային ժամանակաշրջանն է նյութ և խթան տալիս արդյունաբերական ախտաբանության համար<ref>Գործնական բժշկականության Պադուայի պրոֆեսոր Ռամաձինին 1713 թվականին հրատարակեց իր «De morbis artificum» աշխատությունը, որը հետո 1781 թվականին թարգմանվեց ֆրանսերեն և նորից տպագրվեց 1841 թվականին «Encyclopèdie des Sciences Mèdica les. 7-ème Discours: Auteurs Classiques»-ում։ Խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանը, հասկանայի է, միայն ընդարձակեց բանվորների պրոֆեսիոնալ հիվանդությունների նրա ցանկը։ Տե՛ս ի միջի այլոց «Hygiène physique et morale de l’ouvrier dans les grandes villes en général, et dans la ville de Lyon en particulier. Par le Dr. A. L. Fonteret», Paris 1858, և «Die Krankheiten, welche verschiedenen Ständen, Altern und Geschlechtern eigentümlich sind». 6 հատոր. Ulm 1860։ Society of Arts-ը 1854 թվականին մի հանձնաժողով նշանակեց արդյունաբերական ախտաբանությունն ուսումնասիրելու համար։ Այս հանձնաժողովի հավաքած վավերագրերի ցանկը ընթերցողը կգտնի «Twickenham Economic Museum»-ի գրացուցակում։ Շատ կարևոր նյութ են տալիս պաշտոնական «Reports on Public Health». Տե՛ս նաև բժշկ. դոկտ. Eduard Reich: «Ueber die Entartung des Menschen». Erlangen 1868։</ref>։
Աշխատանքի բաժանման վրա հանգչող կոոպերացիան, այսինքն` մանուֆակտուրան, իր սկզբում մի տարերային, բնաճուն գոյացություն է ներկայացնում։ Բայց հենց որ նա որոշ կայունություն ու տարածման բավականաչափ լայնություն է ձեռք բերում, դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի գիտակցական, պլանաչափ ու սիստեմատիկ ձև։ Բառի բուն իմաստով՝ մանուֆակտուրայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս նրա համար բնորոշ աշխատանքի բաժանումը սկզբում զուտ փորձնականորեն, կարծես թե գործող անձերի թիկունքում, նպատակահարմար ձևեր է ձեռք բերում, իսկ հետո, համքարային արհեստի նման, ձգտում է մի անգամ գտած ձևը տրադիցիայով ամրապնդելու և, առանձին դեպքերում, կայունացնելու ամբողջ դարերով։ Եթե այդ ձևը փոխվում է, ապա, բացառությամբ բոլորովին երկրորդական փոփոխությունների, միշտ փոխվում է միայն աշխատանքի գործիքների ռևոլուցիայի հետևանքով։ Արդի մանուֆակտուրան — ես այստեղ չեմ խոսում մեքենաների կիրառման վրա հիմնված խոշոր արդյունաբերության մասին,— կա՛մ արդեն պատրաստի ձևով է գտնում իր disjecti membra poetae-ն, օրինակ, հագուստեղենի մսւնուֆակտուրան այն խոշոր քաղաքներում, որտեղ նա ծագում է,— և նրան մնում է միայն հավաքել այդ ցիրուցան անդամները, կա՛մ բաժանման սկզբունքն աչքի է ընկնում ինքն իրեն, պահանջելով պարզապես արհեստային արտադրության առանձին օպերացիաների (օրինակ, կազմարարության մեջ) հանձնում առանձին մասնագործ բանվորների։ Այդպիսի դեպքերում նույնիսկ մի շաբաթվա փորձ էլ չի պահանջվում, որպեսզի գտնվի յուրաքանչյուր ֆունկցիան կատարելու համար անհրաժեշտ ձեռքերի միջև եղած պահանջվող պրոպորցիան<ref>Գյուտարարական հանճարի նկատմամբ այն պարզամիտ հավատը, որ առանձին կապիտալիստը a priori հանդես է բերում աշխատանքի բաժանման բնագավառում, դեռ պահպանվել է, ըստ երևույթին, միայն գերմանական այնպիսի պրոֆեսորների մոտ, որպիսին է, օրինակ, պարոն Ռոշելը, որն իբրև երախտագիտություն, «diverse Arbeitslöhne» [«զանազան աշխատավարձեր»] է նշանակում կապիտալիստին այն բանի համար, որ վերջինի յուպիտերյան գլխից բոլորովին ավարտուն ձևով դուրս է թռչում աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ավելի մեծ կամ ավելի փոքր բաժանումը կախված է փողի քսակի մեծությունից և ոչ թե հանճարի չափերից։</ref>։
Արհեստային գործունեության անդամատման, աշխատանքի գործիքների մասնականացման, մասնագործ բանվորների գոյացման, նրանց խմբավորման ու մի հավաքական մեխանիզմի մեջ կոմբինացնելու միջոցով աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ստեղծում է արտադրության հասարակական պրոցեսների որակական անդամատում և քանակական համամասնականություն, այսինքն՝ ստեղծում է հասարակական աշխատանքի որոշ կազմակերպություն և միաժամանակ զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական նոր ուժ։ Որպես արտադրության հասարակական պրոցեսի առանձնահատուկ կապիտալիստական ձև — իսկ այն պատմական հիմքի վրա, որի վրա նա ծագում է, նա կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը լոկ մի առանձին մեթոդ է՝ հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու կամ բանվորի հաշվին ավելացնելու համար կապիտալի ինքնաճումը, որը սովորաբար անվանում են հասարակական հարստություն, «wealth of nations» [«ժողովուրդների հարսաություն»հարստություն»] և այլն։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժը կապիտալիստի և ոչ թե բանվորի համար, այլև զարգացնում է այդ ուժը անհատական բանվորին խեղելու միջոցով։ Կապիտալի համար նա ստեղծում է աշխատանքի վրա իշխելու նոր պայմաններ։ Ուստի, եթե նա, մի կողմից, պատմական առաջադիմություն է և անհրաժեշտ մոմենտ հասարակության տնտեսական զարգացման մեջ, ապա, մյուս կողմից, նա քաղաքակրթված ու հնարագետ շահագործման գործիք է։
Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։</ref>, այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա<ref>Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանամ է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Pubfica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Diaiogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայnւմ վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։</ref>։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի չավ են պատրաստվում, մարդկանց տարրեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու<ref>Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։</ref>, իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել<ref>«Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αϋτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։</ref>։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպաոողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապեւոող է ինչպես Պլատոնի երկերում<ref>Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով• ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]</ref>, որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ<ref>Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ Ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է։ որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Աոանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։</ref>, որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի<ref>«Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կաոուցվածքն ավելի են գովաբանում, քան Որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris». գլ. 8)։</ref>, համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում<ref>Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։</ref>։Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։</ref>, այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա<ref>Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանամ է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Pubfica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Diaiogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայnւմ վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։</ref>։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի չավ են պատրաստվում, մարդկանց տարրեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու<ref>Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։</ref>, իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել<ref>«Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αϋτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։</ref>։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապեւոող է ինչպես Պլատոնի երկերում<ref>Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով• ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]</ref>, որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ<ref>Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ Ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է։ որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։</ref>, որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի<ref>«Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան Որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris». գլ. 8)։</ref>, համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում<ref>Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։</ref>։
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրան արտադրության կապիտալիստական եղանակի իշխող ձևն է, մանուֆակտուրային հատուկ տենդենցների լրիվ իրագործումը բախվում է բազմակողմանի արգելքների։ Թեև մանուֆակտուրան, ինչպես տեսանք, բանվորների հիերարխիկ անդամատման կողքին ստեղծում է վարժված և անվարժ բանվորների պարզ բաժանում, վերջինների թիվը խիստ սահմանափակված է մնում՝ առաջինների գերակշռող նշանակության հետևանքով։ Թեև մանուֆակտուրան առանձին օպերացիաները հարմարեցնում է իր աշխատանքային կենդանի օրգանների հասունության, ուժի ու զարգացման տարբեր աստիճաններին և, հետևաբար, ճանապարհ է հարթում դեպի կանանց ու երեխաների արտադրողական շահագործումը, այնուամենայնիվ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, այդ տենդենցը խորտակվում է՝ շնորհիվ մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրության, որոնց սովորություններին այդ տենդենցը հակասում է։ Թեև արհեստային գործունեության քայքայումը իջեցնում է ուսուցման ծախքերը, ուստի և բանվորի արժեքը, բայց և այնպես ավելի դժվար մասնական աշխատանքների համար ուսուցման ավելի երկար ժամանակը մնում է անհրաժեշտ և բանվորների կողմից եռանդով պաշտպանվում է նույնիսկ այնտեղ, որտեղ այն ավելորդ է։ Մենք տեսնում ենք, օրինակ, որ Անգլիայում laws of apprenticeship-ը [աշկերտության օրենքները] ուսուցման իրենց յոթնամյա ժամկետով, մինչև մանուֆակտուրային ժամանակաշրջանի վերջը պահպանում են իրենց լրիվ ուժը և միայն խոշոր արդյունաբերության գրոհի տակ են ոչնչանում։ Որովհետև արհեստը շարունակում է մանուֆակտուրայի հիմքը մնալ, և նրա մեջ գործող հավաքական մեխանիզմը զուրկ է բանվորներից անկախ օբյեկտիվ կմախքից, ուստի կապիտալը շարունակ ստիպված է պայքարել կարգապահության խախտման դեմ բանվորների կողմից։ «Մարդկային բնության թուլությունով է բացատրվում,— բացագանչում է մեր ամենասիրելի Յուրը,— որ բանվորը որքան ավելի հմուտ է, այնքան ավելի ինքնակամ է, այնքան ավելի դժվար է նրան կարգապահության ենթարկելը և, հետևաբար, նա այնքան ավելի շատ վնասներ է հասցնում հավաքական մեխանիզմին իր քմահաճույքներով»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ Այդ պատճառով մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանում չեն դադարում գանգատները բանվորների անկարգապահության մասին<ref>Բնագրում ասվածը շատ ավելի Մնգլիային է վերաբերում, քան Ֆրանսիային, և ավելի շատ Ֆրանսիային, քան Հոլանդիային։</ref>։ Եվ եթե մենք այն ժամանակվա հեղինակների վկայություններն էլ չունենայինք նույնիսկ, ապա հենց միայն այն պարզ փաստերը, որ XVI դարից սկսած ընդհուպ մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը կապիտալին չի հաջողվել մանուֆակտուրային բանվորի ունեցած ամբողջ աշխատաժամանակն իրեն ենթարկել, որ մանուֆակտուրաները երկարատև չեն և բանվորների ներգաղթի կամ արտագաղթի հետ թողնում են մի երկիր՝ մի ուրիշ երկրում առաջ գալու համար,— միայն այդ փաստերն արդեն մեզ ավելի շատ բան են ասում, քան ամբողջ գրադարաններ։ «Կարգն այս կամ այն կերպ պետք է հաստատվի»,— բացականչում է 1770 թվականին «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից մի քանի անգամ ցիտատներ բերինք մենք։ «Կարգը»,— արձագանքում է դոկտոր Էնդրյու Յուրը 66 տարի անց,— «կարգը» բացակայում էր «աշխատանքի բաժանման սխոլաստիկ դոգմայի վրա» հիմնված մանուֆակտուրայում, և «Արկրայտն ստեղծեց կարգը»։
Մեքենաների ամեն մի զարգացած ամբողջության [entwickelte Maschinerie] կազմված է երեք կապես տարբեր մասերից՝ շարժիչ մեքենայից, հաղորդիչ մեխանիզմից, վերջապես, գործիք-մեքենայից կամ աշխատամեքենայից։ Շարժիչ մեքենան գործում է որպես ամբողջ մեխանիզմի շարժիչ ուժ։ Նա կա՛մ ինքն է ծնում իք սեփական շարժիչ ուժը, ինչպես շոգեմեքենան, կալորամեքենան, էլեկտրամագնիսական մեքենան և այլն, կա՛մ թե չէ մղումն ստանում է դրսից, բնության որևէ պատվաստի ուժից, ինչպես, օրինակ, ջրանիվը՝ ջրի անկումից, հողմ աղացի թևը՝ հողմից և այլն։ Հաղորդիչ մեխանիզմը, որ կազմված է թափանիվներից, շարժագլաններիգ, ժանանիվներից, էքսցենտրիկներից, ձողերից, հաղորդիչ երիզներից, փոկերից, միջնասարքերից ու ամենատարբեր տեսակի պատկանելիքներից, կարգավորում է շարժումը, եթե անհրաժեշտ է՝ փոխում է նրա ձևը, օրինակ, ուղղահայաց շարժումից դարձնում է շրջանաձև շարժում, բաշխում և փոխանցում է աշխատամեքենաներին։ Մեխանիզմի այս երկու մասերն էլ գոյություն ունեն միայն նրա համար, որ շարժեն աշխատամեքենան, որի շնորհիվ մեքենան բռնում է աշխատանքի առարկան և նպատակահարմար կերպով փոփոխում է այն։ Մեքենաների հենց այս մասից, աշխատամեքենայից է սկիզբն առնում XVIII դարի արդյունաբերական ռևոլուցիան։ Աշխատամեքենան հիմա էլ ելակետ է հանդիսանում ամեն անգամ, երբ արհեստային կամ մանուֆակտուրային արտադրությունը փոխարկվում է մեքենայական արտադրության։
Եթե մենք հիմա մոտիկից զննենք գործիք-մեքենան, կամ բուն աշխատամեքենան, ապա, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, մենք նրա մեջ, թեև հաճախ շատ փոփոխված ձևով, կտեսնենք միևնույն ապարատներն ու գործիքները, որոնցով աշխատում են արհեստավորն ու մանուֆակտուրային բանվորը. բայց դրանք արդեն մարդու գործիքներ չեն, այլ մեխանիզմի գործիքներ, կամ մեխանիկական գործիքներ։ Մենք տեսնում ենք, որ կա՛մ ամբողջ մեքենան լոկ հին արհեստային գործիքի ավելի կամ պակաս փոփոխված մեխանիկական հրատարակությունն է, ինչպես, օրինակ, մեխանիկական ջուլհակահաստոցը<ref>Հատկապես մեխանիկական ջուլհակահաստոցի սկզբնական ձևի մեջ կարելի է հենց առաջին հայացքից ճանաչել հին ջուլհակահաստոցը։ Իր արդի ձևով նա էապես փոփոխված է։</ref>, կա՛մ աշխատամեքենայի կորպուսի վրա հաստատված գործող օրգանները հին ծանոթ գործիքներն են, ինչպես մանող մեքենայի իլիկները, գուլպայագործ հաստոցի ճաղերը, սղոցամեքենայի սղոցները, հատիչ մեքենայի դանակները և այլն։ Այդ գործիքների տարբերությունը աշխատամեքենայի բուն մարմնից՝ այնքան հեռու է տարածվում, որ երևան է դալիս թե՛ մեկի և թե՛ մյուսների արտադրության մեջ։ Այն է՝ այդ գործիքները դեռ մինչև հիմա էլ արտադրվում են մեծ մասամբ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով և հետո ամրացվում են աշխատամեքենայի կորպուսի վրա, որը արտադրված է մեքենայական եղանակով<ref>Միայն մոտավորապես 1850 թվականից սկսած Անգլիայում աշխատամեքենաների գործիքների ավելի ու ավելի մեծ մասը պատրաստվել է սկսում մեքենայական եղանակով, թեև ոչ այն գործարանատերերի կողմից, որոնք բուն մեքենաներն են արտադրում։ Այդպիսի մեխանիկական գործիքներ շինելու մեքենաներ են, օրինակ, automatic bobbin making engine-ը ավտոմատ մասրա շինող մեքենա], card-setting engine-ը [կարդահավաք մեքենա], մանածագործական ազբաթելեր արտադրող կամ մյուլերի ու վատերների իլիկներ պատրաստող մեքենաները։</ref>։ Այսպես, ուրեմն, աշխատամեքենան մի այնպիսի մեխանիզմ է, որը, համապատասխան շարժում ստանալով, իր գործիքներով նույն օպերացիաներն է կատարում, որ առաջ բանվորն էր կատարում նման գործիքներով։ Արդյոք շարժիչ ուժի աղբյուրը մա՞րդն է, թե՞, իր հերթին, մեքենան, գործի էությունը դրանով որևէ չափով չի փոխվում։ Այն բանից հետո, երբ բառի իսկական իմաստով գործիքը մարդուց անցավ մեխանիզմին, մեքենան բռնում է պարզ գործիքի տեղը։ Մեքենայի և գործիքի տարբերությունն անմիջապես աչքի է ընկնում, թեկուզ և ինքը՝ մարդը շարունակեր դեռ աոաջին առաջին շարժիչը մնալ։ Աշխատանքի այն գործիքների թիվը, որոնցով մարդը կարող է գործել միաժամանակ, սահմանափակված է արտադրության նրա բնական գործիքների քանակով, նրա մարմնի օրգանների քանակով։ Գերմանիայում մի ժամանակ փորձեցին մանողին ստիպել երկու մանանիվ բանացնել, այսինքն՝ միաժամանակ երկու ձեռքով ու երկու ոտքով աշխատել։ Բայց այդ չափազանց մեծ լարում էր պահանջում։ Հետագայում հայտնագործեցին շարժափոկով գործող ու երկու իլիկով ճախարակ, բայց միաժամանակ երկու թել մանելու ընդունակ այդպիսի վիրտուոզ մանողներ գրեթե նույնքան հազվագյուտ էին, որքան երկու գլխանի մարդիկ։ Ընդհակառակը, ջեննին իր երևան գալու առաջին իսկ օրից 12—18 իլիկով է մանում, գուլպայագործ մեքենան միանգամից գործում է մի քանի հազար ճաղերով և այլն։ Այսպիսով, այն գործիքների թիվը, որոնցով միաժամանակ աշխատում է միևնույն աշխատամեքենան, հենց սկզբից ազատագրվում է այն օրգանական սահմանափակումներից, որոնց ենթարկված է բանվորի ձեռքի գործիքը։
Այն տարբերությունը, որ կա մարդու որպես պարզ շարժիչ ուժի և որպես բուն իմաստով աշխատանք կատարող բանվորի միջև, ձեռքի շատ գործիքների մեջ ստանում է զգայաբար ընկալվող ձև։ Օրինակ, ճախարակով աշխատելիս ոտքը գործում է միայն իբրև շարժիչ ուժ, այնինչ ճախարակի վրա աշխատող ձեռքը քաշում ու պտտում է, այսինքն՝ մանելու բուն օպերացիա է կատարում։ Արդյունաբերական ռևոլյուցիան արհեստային գործիքի հենց այդ վերջին մասն է շոշափում ամենից առաջ, և սկզբում մարդուն ոչ միայն մեքենային հսկելու և իր ձեռքով նրա սխալներն ուղղելու նոր աշխատանք, այլև շարժիչ ուժի զուտ մեխանիկական դեր է տալիս։ Ընդհակառակը, այն գործիքները, որոնց վրա մարդը հենց սկզբից ներգործում էր միայն իբրև պարզապես շարժիչ ուժ, ինչպես, օրինակ, աղացի լիսեռը պտտեցնելիս<ref>Մովսես Եգիպտացին ասում է. «Կալսող եզան բերանը չպետք է կապես» [«Աստվածաշունչ», գիրք V, Մովսեսի, գլ. 25, տուն 4]։ Գերմանական քրիստոնյա մարդասերները ընդհակառակը, իրենց այն ճորտերի վիզը, որոնց իբրև շարժիչ ուժ էին գործադրում հացահատիկ աղալիս, փայտե մեծ օղակներ էին անցկացնում, որպեսզի ճորտերը չկարողանան ալյուրը ձեռքով բերանը տանել։</ref>, ջրհանները բանեցնելիս, փուքսի կոթը բարձրացնելիս ու իջեցնելիս, սանդով ծեծելիս և այլն,— այդ գործիքներն ամենից առաջ կյանքի են կոչում կենդանիների, ջրի, քամու կիրառումը<ref>Մասամբ բնական ջրվեժների պակասությունը, մասամբ էլ ավելորդ ջրի դեմ մղվող պայքարը այլ ձևերով հոլանդացիներին հարկադրեցին քամին գործադրելու որպես շարժիչ ուժ։ հողմաշարժիչները հոլանդացիները փոխ առան Գերմանիայից, որտեղ այդ գյուտը լուրջ պայքար առաջ բերեց ազնվականության, տերտերների ու կայսեր միջև այն մասին, թե այս երեքից որի՛ն է «պատկանում» քամին։ Գերմանիայում ասում էին՝ օդը մարդուն ուրիշի սեփականություն է դարձնում [Luft macht eigen], մինչդեռ հենց քամին ազատագրեց Հոլանդիային։ Այստեղ նա ո՛չ թե սեփականություն դարձրեց հոլանդացիներին, այլ հողը դարձրեց հոլանդացիների սեփականություն։ Դեռևս 1836 թվականին Հոլանդիայում բանեցնում էին 12 000 հողմաշարժիչ 6 000 ձիու ուժով, որոնք երկրի երկու, երրորդական մասը պահպանում էին կրկին ճահիճ դառնալուց։</ref>, որպես շարժիչ ուժեր։ Մասամբ մանուֆակտուրային ժամանակաշրջանում, իսկ եզակի դեպքերում նրանից էլ շատ առաջ, այդ գործիքները զարգանալով դառնում են մեքենաներ, բայց արտադրության եղանակը չեն ռևոլուցիոնացնում։ Որ նրանք նույնիսկ իրենց արհեստային ձևով արդեն մեքենաներ են, այդ երևում է խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում։ Օրինակ, այն ջրհանները, որոնցով հոլանդացիները 1836—1837 թվականներին Հառլեմի լճի ջուրն էին դատարկում, շինված էին սովորական ջրհանների սկզբունքին համաձայն, միայն այն տարբերությամբ, որ նրանց մխոցները շարժման մեջ էին դրվում ո՛չ թե մարդկային ձեռքերով, այլ կիկլոպյան շոգեմեքենաներով։ Դարբնի սովորական ու շատ անկատար փուքսը դեռ հիմա էլ Անգլիայում մեխանիկական օդամուղի է վերածվում այն հասարակ միջոցով, որ նրա կոթը միացնում են շոգեմեքենային։ Եվ նույնիսկ շոգեմեքենան այն ձևով, ինչպես այն հնարվեց XVII դարի վերջին, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, և հարատևեց մինչև XVIII դարի 80-ական թվականների սկիզբը<ref>Ճիշտ է, այն արդեն զգալիորեն կատարելագործվել էր Ուատտի առաջին, այսպես կոչված, պարզ գործողությամբ շոգեմեքենայի մեջ, բայց այդ ձևի մեջ նա մնում էր որպես պարզ վերամբարձ մեքենա ջրի ու աղալուծույթի համար։</ref>, արդյունաբերական ոչ մի ռևոլյուցիա առաջ չբերեց։ Ընդհակառակը, հենց աշխատամեքենաներ ստեղծելն անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան շոգեմեքենայի մեջ։ Այն ժամանակից, երբ մարդն աշխատանքի առարկայի վրա գործիքով ներգործելու փոխարեն սկսում է աշխատամեքենայի վրա ներգործել որպես պարզապես շարժիչ ուժ, այն փաստը, որ շարժիչ ուժի կրողները մարդկային մկաններն են, դառնում է մի պատահական հանգամանք, նրանց կարող են փոխարինել քամին, ջուրը, շոգին և այլն, և այդ չի բացառում, որ այդպիսի փոխարինումը հաճախ պահանջի տեխնիկական մեծ փոփոխություններ մեխանիզմի մեջ, որն սկզբում շինված է եղել միայն մարդկային շարժիչ ուժ կիրառելու հաշվով։ Ներկայումս բոլոր մեքենաները, որոնք դեռ պետք է ճանապարհ բանան իրենց համար, ինչպես, օրինակ, կարի մեքենաները, հաց պատրաստող մեքենաները և այլն, եթե նրանց դերը հենց սկզբից չի բացառում փոքրիկ մասշտաբը,— այնպես են շինվում, որ նրանց համար հավասարապես պիտանի է թե՛ մարդկային և թե՛ զուտ մեխանիկական շարժիչ ուժը։
Այն մեքենան, որից սկիզբ է առնում արդյունաբերական ռևոլյուցիան, միաժամանակ մեկ գործիքով աշխատող բանվորին փոխարինում է այնպիսի մեխանիզմով, որը միանգամից գործում է միևնույն կամ միատեսակ բազմաթիվ գործիքներով, և բանեցվում մեկ շարժիչ ուժով, ինչ ձև էլ ունենա վերջինը<ref>«Մեկ շարժիչով բանեցվող այդ բոլոր պարզ գործիքների միացումը կազմում է մեքենա» (Babbage: «on the Economy of Machinery». London 1832 [էջ 136])։</ref>։ Այստեղ մեր առջև արդեն մեքենան է, բայց առայժմ դեռ միայն որպես մեքենայական արտադրության պարզ տարր։
Աշխատամեքենայի չափերի ու նրա միաժամանակ բանող գործիքների քանակի մեծացումն ավելի խոշոր շարժիչ մեխանիզմ է պահանջում, իսկ այդ մեխանիզմն իր սեփական դիմադրությունը հաղթահարելու համար կարիք ունի ավելի հզոր շարժիչ ուժի, քան մարդկային շարժիչ ուժն է,— մենք այլևս չենք խոսում այն մասին, որ մարդն արտադրության մի շատ անկատար գործիք է՝ միապաղաղ ու անընդհատ շարժում կատարելու համար։ Ենթադրելով, որ մարդը գործում է արդեն միայն որպես պարզ շարժիչ ուժ և որ, հետևապես, նրա գործիքի տեղը բռնել է աշխատամեքենան, կտեսնենք, որ բնական ուժերը կարող են նրան նաև որպես շարժիչ ուժի փոխարինել։ Բոլոր խոշոր շարժիչ ուժերից, որ ժառանգություն էր թողել մանուֆակտուրային ժամանակաշրջանը, ամենավատը ձիու ուժն էր, մասամբ այն պատճառով, որ ձին իր սեփական գլուխն ունի, մասամբ էլ այն պատճառով, որ ձիու ուժը թանկ է նստում, և միայն սահմանափակ չափերով կարող է կիրառվել գործարաններում<ref>1861 թ. հունվարին Ջոն Չ. Մորտոնը Society of Arts-ում [Արհեստների ընկերություն ում] մի զեկուցում կարդաց «հողագործության մեջ կիրառվող ուժերի» մասին։ Այնտեղ ասված է ի միջի այլոց հետևյալը. «Ամեն մի բարելավում, որ բարձրացնում է հողի միօրինակությունը, հնարավոր է դարձնում շոգեմեքենայի կիրառումը զուտ մեխանիկական ուժ ստանալու համար... Ձիու ուժն այնտեղ է պահանջվում, որտեղ ծուռ ցցապատնեշներն ու այլ արգելքներ անհնարին են դարձնում միօրինակ շարժումները։ Այդ արգելքներն օրեցօր ավելի ու ավելի են վերացվում։ Այն օպերացիաների ժամանակ, որոնք համեմատաբար կամքի ավելի շատ արտահայտություն և ֆիզիկական ավելի քիչ ուժ են պահանջում, միակ կիրառելի ուժը, որպես ամեն րոպե մարդկային մտքի կողմից ուղղություն ստացող ուժ, մարդկային ուժն է»։ Հետո պ. Մորտոնը շոգեուժը, ձիաուժն ու մարդկային ուժը վեր է ածում շոգեմեքենաների համար ընդունված չափի միավորի, այսինքն՝ այն ուժին, որը 33 000 ֆունտը բարձրացնում է մի րոպեում մեկ ոտնաչափ, և հաշվում է մեկ շոգեձիաուժի ծախքերը՝ շոգեմեքենայինը — մեկ ժամում 3 պենս, ձի կիրառելիս — 5½ պենս։ Այնուհետև, որպեսզի ձին առողջ մնա, նա չպետք է օրական ութ ժամից ավելի աշխատի։ Հողը մշակելիս շոգու ուժը կիրառելով, ամեն մի յոթ ձիուց առնվազն 3-ը կարելի է պակասեցնել, ընդ որում ամբողջ տարվա ընթացքում շոգեմեքենայի ծախքն ավելի մեծ չի լինի, քան այդ ազատված ձիերինը այն 3 կամ 4 ամսում, որոնց ընթացքում էլ միայն նրանք իսկապես օգտագործվում են։ Վերջապես, այն հողագործական օպերացիաներում, որտեղ կարելի է կիրառել շոգեուժը, ավելի լավորակ արդյունք է ստացվում, քան ձիաուժ օգտագործելիս։ Շոգեմեքենայի աշխատանքը կատարելու համար պետք է կիրառվեր 66 բանվոր՝ մեկ ժամում 15 շիլլինգ ընդհանուր աշխատավարձով, իսկ ձիու աշխատանքը կատարելու համար՝ 32 բանվոր, մեկ ժամում 8 շիլլինգ ընդհանուր վարձով։</ref>։ Այնուամենայնիվ, ձին բավական հաճախ էր գործածվում խոշոր արդյունաբերության մանկության շրջանում, որի մասին բացի այն ժամանակվա ագրոնոմների գանգատից, վկայում է նաև մեքենայական ուժը ձիու ուժով արտահայտելու եղանակը, որ դեռ մինչև հիմա էլ պահպանվել է։ Ինչ վերաբերում է քամուն, ապա նա շատ անկայուն է և անվերահսկելի, բացի դրանից, Անգլիայում։ խոշոր արդյունաբերության այդ հայրենիքում, դեռ մանուֆակտուրային ժամանակաշրջանում գերակշռող նշանակություն ուներ ջրային ուժի կիրառումը։ Դեռ XVII դարում փորձեցին մի ջրանվով ջրաղացի երկու վերնաքար և երկու հիմնաքար բանեցնել։ Բայց հաղորդիչ մեխանիզմի չափերի մեծացումը բախման մեջ մտավ ջրի անբավարար ուժի հետ, և այս բանը այն հանգամանքներից մեկն էր, որոնք դրդեցին շփման օրենքներն ավելի ճշգրտորեն հետազոտելու։ Ճիշտ այդպես էլ շարժիչ ուժի ոչ կանոնավոր գործողությունն աղացներում, որոնք շարժման մեջ էին դրվում հարվածով ու լծակների օգնությամբ քաշելով, հասցրեց թափանիվի<ref>Ֆաուլհաբեր, 1625։ Դե Կո, 1688։</ref> թեորիային ու գործնական կիրառմանը, որը հետագայում այնքան կարևոր դեր սկսեց խաղալ խոշոր արդյունաբերության մեջ։ Այսպիսով, մանուֆակտուրային ժամանակաշրջանը զարգացնում էր խոշոր արդյունաբերության գիտական ու տեխնիկական առաջին տարրերը։ Արկրայտի վատերային մանարանը հենց սկզբից ջրով էր բանեցվում։ Բայց ջրային ուժի՝ որպես տիրապետող շարժիչ ուժի գործածումն էլ զանազան դժվարությունների հետ էր կապված։ Ջրային ուժը չէր կարելի ուզածին չափ բարձրացնել, նրա պակասը չէր կարելի լրացնել, երբեմն նա սպառվում էր և, որ գլխավորն է, զուտ տեղական բնույթ ուներ<ref>Տուրբինների նորագույն գյուտը ջրային ուժի արդյունաբերական շահագործումն ազատում է առաջվա բազմաթիվ սահմանափակումներից։</ref>։ Միայն Ուատտի երկրորդ, այսպես կոչված, երկակի գործողության շոգեմեքենայի հայտնագործությամբ գտնվեց այն առաջին շարժիչը, որն ածուխ ու ջուր գործածելով ինքն է առաջ բերում շարժիչ աժ, և որի կարողությունն ամբողջովին մարդկային վերահսկողության տակ է գտնվում. շարժիչ, որը շարժական է ու ինքը փոխադրական միջոց է, որը քաղաքային շարժիչ լինելով և ոչ թե ջրանվի նման գյուղական շարժիչ, թույլ է տալիս արտադրությունը համակենտրոնացնել քաղաքներում, փոխանակ գյուղերում ցրիվ տալու<ref>«Տեքստիլ մանուֆակտուրաների գոյության առաջին շրջանում արտադրության վայրը կախված էր այնպիսի բավարար անկում ունեցող հոսանքի առկայությունից, որը կարողանար բանեցնել ջրանիվը, և չնայած որ ջրաշարժ գործարանների կառուցումն աոաջին հարվածն էր մանուֆակտուրայի տնային սիստեմի համար, այնուամենայնիվ, այդ գործարանները,... որոնք անհրաժեշտորեն գտնվում էին հոսանքների մոտ և հաճախ էլ իրարից զգալի հեռավորության վրա, ավելի շուտ գյուղական, քան քաղաքային սիստեմի տարր էին. և միայն ջրային ուժի փոխարեն շոգու ուժը մտցնելուց հետո գործարանները հնարավորություն են ստանում կենտրոնանալու քաղաքներում ու այնպիսի վայրերում, որտեղ կարելի է շոգի արտադրելու համար անհրաժեշտ բավարար քանակությամբ ջուր և ածուխ գտնել։ Շոգեմեքենան արդյունաբերական քաղաքների մայրն է» (Ա. Ռեդգրեյվ. «Reports of the Insp. of Fact. for 30th April 1860»֊-ում, էջ 36)։</ref>. շարժիչ, որն իր տեխնոլոգիական կիրառմամբ ունիվերսալ նշանակություն ունի և իր գոյավայրով համեմատաբար քիչ է կախված այս կամ այն տեղական պայմաններից։ Ուատտի մեծ հանճարը երևում է այն բանից, որ 1784 թ. ապրիլին նրա վերցրած արտոնագիրը, տալով շոգեմեքենայի նկարագրությունը, այն պատկերում է ո՛չ թե միայն որպես առանձին նպատակների համար կատարված գյուտ, այլ որպես խոշոր արդյունաբերության ունիվերսալ շարժիչ։ Նա այստեղ հիշատակում է կիրառումներ, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, շոգեմուրճը, ավելի քան կես դար հետո միայն մտցվեցին։ Սակայն նա կասկածում էր ծովային նավագնացության մեջ շոգեմեքենայի կիրառելիության նկատմամբ։ Նրա հաջորդները, Բոլտոնը և Ուատտը, Լոնդոնի 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրեցին օվկիանոսային շոգենավերի համար պատրաստված մի վիթխարի շոգեմեքենա։Աշխատամեքենայի չափերի ու նրա միաժամանակ բանող գործիքների քանակի մեծացումն ավելի խոշոր շարժիչ մեխանիզմ է պահանջում, իսկ այդ մեխանիզմն իր սեփական դիմադրությունը հաղթահարելու համար կարիք ունի ավելի հզոր շարժիչ ուժի, քան մարդկային շարժիչ ուժն է,— մենք այլևս չենք խոսում այն մասին, որ մարդն արտադրության մի շատ անկատար գործիք է՝ միապաղաղ ու անընդհատ շարժում կատարելու համար։ Ենթադրելով, որ մարդը գործում է արդեն միայն որպես պարզ շարժիչ ուժ և որ, հետևապես, նրա գործիքի տեղը բռնել է աշխատամեքենան, կտեսնենք, որ բնական ուժերը կարող են նրան նաև որպես շարժիչ ուժի փոխարինել։ Բոլոր խոշոր շարժիչ ուժերից, որ ժառանգություն էր թողել մանուֆակտուրային ժամանակաշրջանը, ամենավատը ձիու ուժն էր, մասամբ այն պատճառով, որ ձին իր սեփական գլուխն ունի, մասամբ էլ այն պատճառով, որ ձիու ուժը թանկ է նստում, և միայն սահմանափակ չափերով կարող է կիրառվել գործարաններում<ref>1861 թ. հունվարին Ջոն Չ. Մորտոնը Society of Arts-ում [Արհեստների ընկերություն ում] մի զեկուցում կարդաց «հողագործության մեջ կիրառվող ուժերի» մասին։ Այնտեղ ասված է ի միջի այլոց հետևյալը. «Ամեն մի բարելավում, որ բարձրացնում է հողի միօրինակությունը, հնարավոր է դարձնում շոգեմեքենայի կիրառումը զուտ մեխանիկական ուժ ստանալու համար... Ձիու ուժն այնտեղ է պահանջվում, որտեղ ծուռ ցցապատնեշներն ու այլ արգելքներ անհնարին են դարձնում միօրինակ շարժումները։ Այդ արգելքներն օրեցօր ավելի ու ավելի են վերացվում։ Այն օպերացիաների ժամանակ, որոնք համեմատաբար կամքի ավելի շատ արտահայտություն և ֆիզիկական ավելի քիչ ուժ են պահանջում, միակ կիրառելի ուժը, որպես ամեն րոպե մարդկային մտքի կողմից ուղղություն ստացող ուժ, մարդկային ուժն է»։ Հետո պ. Մորտոնը շոգեուժը, ձիաուժն ու մարդկային ուժը վեր է ածում շոգեմեքենաների համար ընդունված չափի միավորի, այսինքն՝ այն ուժին, որը 33 000 ֆունտը բարձրացնում է մի րոպեում մեկ ոտնաչափ, և հաշվում է մեկ շոգեձիաուժի ծախքերը՝ շոգեմեքենայինը — մեկ ժամում 3 պենս, ձի կիրառելիս — 5½ պենս։ Այնուհետև, որպեսզի ձին առողջ մնա, նա չպետք է օրական ութ ժամից ավելի աշխատի։ Հողը մշակելիս շոգու ուժը կիրառելով, ամեն մի յոթ ձիուց առնվազն 3-ը կարելի է պակասեցնել, ընդ որում ամբողջ տարվա ընթացքում շոգեմեքենայի ծախքն ավելի մեծ չի լինի, քան այդ ազատված ձիերինը այն 3 կամ 4 ամսում, որոնց ընթացքում էլ միայն նրանք իսկապես օգտագործվում են։ Վերջապես, այն հողագործական օպերացիաներում, որտեղ կարելի է կիրառել շոգեուժը, ավելի լավորակ արդյունք է ստացվում, քան ձիաուժ օգտագործելիս։ Շոգեմեքենայի աշխատանքը կատարելու համար պետք է կիրառվեր 66 բանվոր՝ մեկ ժամում 15 շիլլինգ ընդհանուր աշխատավարձով, իսկ ձիու աշխատանքը կատարելու համար՝ 32 բանվոր, մեկ ժամում 8 շիլլինգ ընդհանուր վարձով։</ref>։ Այնուամենայնիվ, ձին բավական հաճախ էր գործածվում խոշոր արդյունաբերության մանկության շրջանում, որի մասին բացի այն ժամանակվա ագրոնոմների գանգատից, վկայում է նաև մեքենայական ուժը ձիու ուժով արտահայտելու եղանակը, որ դեռ մինչև հիմա էլ պահպանվել է։ Ինչ վերաբերում է քամուն, ապա նա շատ անկայուն է և անվերահսկելի, բացի դրանից, Անգլիայում։ խոշոր արդյունաբերության այդ հայրենիքում, դեռ մանուֆակտուրային ժամանակաշրջանում գերակշռող նշանակություն ուներ ջրային ուժի կիրառումը։ Դեռ XVII դարում փորձեցին մի ջրանվով ջրաղացի երկու վերնաքար և երկու հիմնաքար բանեցնել։ Բայց հաղորդիչ մեխանիզմի չափերի մեծացումը բախման մեջ մտավ ջրի անբավարար ուժի հետ, և այս բանը այն հանգամանքներից մեկն էր, որոնք դրդեցին շփման օրենքներն ավելի ճշգրտորեն հետազոտելու։ Ճիշտ այդպես էլ շարժիչ ուժի ոչ կանոնավոր գործողությունն աղացներում, որոնք շարժման մեջ էին դրվում հարվածով ու լծակների օգնությամբ քաշելով, հասցրեց թափանիվի<ref>Ֆաուլհաբեր, 1625։ Դե Կո, 1688։</ref> թեորիային ու գործնական կիրառմանը, որը հետագայում այնքան կարևոր դեր սկսեց խաղալ խոշոր արդյունաբերության մեջ։ Այսպիսով, մանուֆակտուրային ժամանակաշրջանը զարգացնում էր խոշոր արդյունաբերության գիտական ու տեխնիկական առաջին տարրերը։ Արկրայտի վատերային մանարանը հենց սկզբից ջրով էր բանեցվում։ Բայց ջրային ուժի՝ որպես տիրապետող շարժիչ ուժի գործածումն էլ զանազան դժվարությունների հետ էր կապված։ Ջրային ուժը չէր կարելի ուզածին չափ բարձրացնել, նրա պակասը չէր կարելի լրացնել, երբեմն նա սպառվում էր և, որ գլխավորն է, զուտ տեղական բնույթ ուներ<ref>Տուրբինների նորագույն գյուտը ջրային ուժի արդյունաբերական շահագործումն ազատում է առաջվա բազմաթիվ սահմանափակումներից։</ref>։ Միայն Ուատտի երկրորդ, այսպես կոչված, երկակի գործողության շոգեմեքենայի հայտնագործությամբ գտնվեց այն առաջին շարժիչը, որն ածուխ ու ջուր գործածելով ինքն է առաջ բերում շարժիչ աժ, և որի կարողությունն ամբողջովին մարդկային վերահսկողության տակ է գտնվում. շարժիչ, որը շարժական է ու ինքը փոխադրական միջոց է, որը քաղաքային շարժիչ լինելով և ոչ թե ջրանվի նման գյուղական շարժիչ, թույլ է տալիս արտադրությունը համակենտրոնացնել քաղաքներում, փոխանակ գյուղերում ցրիվ տալու<ref>«Տեքստիլ մանուֆակտուրաների գոյության առաջին շրջանում արտադրության վայրը կախված էր այնպիսի բավարար անկում ունեցող հոսանքի առկայությունից, որը կարողանար բանեցնել ջրանիվը, և չնայած որ ջրաշարժ գործարանների կառուցումն առաջին հարվածն էր մանուֆակտուրայի տնային սիստեմի համար, այնուամենայնիվ, այդ գործարանները,... որոնք անհրաժեշտորեն գտնվում էին հոսանքների մոտ և հաճախ էլ իրարից զգալի հեռավորության վրա, ավելի շուտ գյուղական, քան քաղաքային սիստեմի տարր էին. և միայն ջրային ուժի փոխարեն շոգու ուժը մտցնելուց հետո գործարանները հնարավորություն են ստանում կենտրոնանալու քաղաքներում ու այնպիսի վայրերում, որտեղ կարելի է շոգի արտադրելու համար անհրաժեշտ բավարար քանակությամբ ջուր և ածուխ գտնել։ Շոգեմեքենան արդյունաբերական քաղաքների մայրն է» (Ա. Ռեդգրեյվ. «Reports of the Insp. of Fact. for 30th April 1860»֊-ում, էջ 36)։</ref>. շարժիչ, որն իր տեխնոլոգիական կիրառմամբ ունիվերսալ նշանակություն ունի և իր գոյավայրով համեմատաբար քիչ է կախված այս կամ այն տեղական պայմաններից։ Ուատտի մեծ հանճարը երևում է այն բանից, որ 1784 թ. ապրիլին նրա վերցրած արտոնագիրը, տալով շոգեմեքենայի նկարագրությունը, այն պատկերում է ո՛չ թե միայն որպես առանձին նպատակների համար կատարված գյուտ, այլ որպես խոշոր արդյունաբերության ունիվերսալ շարժիչ։ Նա այստեղ հիշատակում է կիրառումներ, որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, շոգեմուրճը, ավելի քան կես դար հետո միայն մտցվեցին։ Սակայն նա կասկածում էր ծովային նավագնացության մեջ շոգեմեքենայի կիրառելիության նկատմամբ։ Նրա հաջորդները, Բոլտոնը և Ուատտը, Լոնդոնի 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրեցին օվկիանոսային շոգենավերի համար պատրաստված մի վիթխարի շոգեմեքենա։
Հետո միայն, երբ գործիքները մարդկային օրգանիզմի գործիքներից դարձան մեխանիկական ապարատի գործիքներ,— գործիքներով աշխատող մեքենաներ,— շարժիչ մեքենան էլ հիմա ստանում է ինքնուրույն, մարդկային ուժի հետ կապված սահմանափակումներից միանգամայն ազատագրված ձև։ Այդ ժամանակից սկսած այն աոանձին առանձին աշխատամեքենան, որ մենք քննում էինք մինչև հիմա, իջեցվում է մեքենայական արտադրության մի պարզ տարրի աստիճանին։ Մեկ շարժիչ մեքենան հիմա կարող է միաժամանակ բազմաթիվ աշխատամեքենաներ բանեցնել։ Միաժամանակ շարժման մեջ դրվող աշխատամեքենաների թվի հետ աճում է նաև շարժիչ-մեքենան, իսկ դրա հետ միասին հաղորդիչ մեխանիզմը ծավալվելով դառնում է մի ճյուղավորված ապարատ։
Հիմա մենք պետք է տարբերենք երկու տեսակ բան՝ բազմաթիվ նույնատեսակ մեքենաների կոոպերացիան և մեքենաների սիստեմը։
Մեքենայական արտադրությունն էր ամենազարգացած կերպարանքն ստանում է այն աշխատամեքենաների անդամատված սիստեմի մեջ, որոնք հաղորդիչ մեխանիզմների միջոցով իրենք շարժումն ստանում են մի կենտրոնական ավտոմատից։ Առանձին մեքենայի տեղ հանդես է գալիս այն մեխանիկական հրեշը, որի մարմինը ամբողջ գործարանային շենքեր է բռնում և որի դիվային ուժը, սկզբում քողարկված իր հսկայական անդամների գրեթե հանդիսավոր-չափածո շարժումներով, դուրս է հորդում իր՝ բառի բուն նշանակությամբ աշխատանքային անթիվ օրգանների տենդագին-կատաղի պարի մեջ։
Մյուլերը, շոգեմեքենաները և այլն ավելի առաջ են երևան եկել, քան այն բանվորը, որի բացառիկ զբաղմունքը շոգեմեքենաներ, մյուլեր և նման այլ բաներ շինելն է. ճիշտ այնպես, ինչպես մարդը շոր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դերձակներ չկային։ Բայց Վոկանսոնի, Արկրայտի, Ուատտի և մյուսների գյուտերը կարող էին իրականանալ միայն այն բանի շնորհիվ, որ այդ գյուտարարները գտան զգալի թվով հմուտ մեխանիկական բանվորներ, որոնց պատրաստել էր մանուֆակտուրային ժամանակաշրջանը։ Այդ բանվորների մի մասը կազմված էր տարբեր պրոֆեսիաների պատկանող ինքնուրույն արհեստավորներից, մյուս մասը միավորված էր մանուֆակտուրաների մեջ, որտեղ, ինչպես առաջ հիշատակվեց, աոանձին առանձին խստությամբ իշխում էր աշխատանքի բաժանումը։ Գյուտերի թիվը մեծանալու և նորագյուտ մեքենաների աճող պահանջարկի հետ ավելի ու ավելի էր զարգանում, մի կողմից, մեքենաշինության տրոհումը բազմաթիվ ինքնուրույն ճյուղերի, մյուս կողմից, աշխատանքի բաժանումը մեքենաշինական մանուֆակտուրաների ներսում։ Այսպիսով, մենք այստեղ մանուֆակտուրայի մեջ հայտնագործում ենք խոշոր արդյունաբերության անմիջական տեխնիկական հիմքը։ Նա արտադրում էր այն մեքենաները, որոնցով խոշոր արդյունաբերությունը վերացնում էր արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունն արտադրության այն ճյուղերում, որոնք ամենից առաջ ընդգրկեց խոշոր արդյունաբերությունը։ Հետևապես, մեքենայական արտադրությունը սկզբում ծագեց իրեն չհամապատասխանող նյութական բազիսի վրա։ Զարգացման մի որոշ աստիճանի վրա մեքենայական արտադրությունը պետք է հեղաշրջեր հենց այդ հիմքը, որ նա սկզբում գտավ պատրաստի վիճակում, իսկ հետո է՛լ ավելի մշակեց, պահպանելով նրա հին ձևը, և պետք է արտադրության իր սեփական եղանակին համապատասխանող նոր բազիս ստեղծեր իրեն համար։ Ինչպես որ առանձին մեքենան գաճաճային մեքենա է մնում, քանի դեռ բանեցվում է միայն մարդու միջոցով, ինչպես որ մեքենաների սիստեմը չէր կարող ազատորեն զարգանալ այնքան ժամանակ, մինչև որ շոգեմեքենան բռնեց արդեն կիրառվող շարժիչ ուժերի՝ կենդանիների, քամու և նույնիսկ ջրի տեղը, այնպես էլ խոշոր արդյունաբերության ամբողջ զարգացումը ջլատված էր մնում, քանի դեռ նրա արտադրության բնորոշ միջոցը, մեքենան ինքը իր գոյությամբ պարտական էր անձնական ուժին, անձնական հմտությանը, այսինքն՝ կախված էր այն մկանային ուժից, աչքաչափի ճշգրտությունից և ձեռքերի վիրտուոզությունից, որով մասնագործ բանվորը մանուֆակտուրայի մեջ կամ արհեստավորը մանուֆակտուրայից դուրս գործում են իրենց գաճաճային գործիքներով։ Եթե մի կողմ թողնենք մեքենաների թանկությունը, որպես նրանց ծագման այդ եղանակի հետևանք,— մի հանգամանք, որով, որպես գիտակցական դրդապատճառով, ղեկավարվում է կապիտալը,— ապա արդյունաբերության արդեն մեքենայական բնույթ ունեցող ճյուղերի հետագա ընդլայնումը և մեքենաների թափանցումը արտադրության նոր ճյուղերի մեջ ամբողջովին կախված էին բանվորների այդ կատեգորիայի աճումից, որն իր զբաղմունքների կիսարտիստական բնույթի հետևանքով կարող էր աճել միայն աստիճանաբար և ոչ թե թռիչքներով։ Բայց զարգացման մի որոշ աստիճանի վրա խոշոր արդյունաբերությունը տեխնիկական հակասության [Widerstreit] մեջ է ընկնում իր արհեստային ու մանուֆակտուրային բազիսի հետ։ Շարժիչ մեքենաների, հաղորդիչ մեխանիզմի ու աշխատամեքենաների չափերի մեծացումը, աշխատամեքենայի բաղկացուցիչ մասերի բարդության, բազմազանության, ինչպես նաև խիստ կանոնավորության ավելացումը այն չափով, որչափով աշխատամեքենան կտրվում է իր այն արհեստային տիպարից, որն սկզբում ամբողջովին որոշում էր նրա կառուցվածքը, և ձեռք է բերում այն ազատ ձևը, որը բացառապես նրա աշխատանքի մեխանիկական խնդրով է որոշվում, ավտոմատիկ սիստեմի զարգացումը և դժվարությամբ մշակվող նյութերի, օրինակ, փայտի<ref>Մեխանիկական ջուլհակահաստոցն իր սկզբնական ձևով կազմված է գլխավորապես փայտից, կատարելագործվածը, արդի հաստոցը՝ երկաթից։ Թե արտադրության միջոցի հին ձևն սկզբում ինչ աստիճանի է գերիշխում նրա նոր ձևի վրա, ցույց է տալիս, ի միջի այլոց, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի թեկուզ ամենամակերեսային համեմատությունը հնի հետ, չուգունաձուլական գործարանների օդամուղային արդի հարմարանքների համեմատությունը դարբնոցի սովորական փուքսի սկզբնական անճարակ մեխանիկական վերարտադրության հետ, և թերևս մյուս բոլորից ավելի համոզիչ օրինակը — այժմյան լոկոմոտիվների գյուտից առաջ լոկոմոտիվ հնարելու առաջին փորձը. նա, իսկապես, երկու ոտք ուներ, որ փոփոխակի բարձրացնում էր ձիու պես։ Միայն մեխանիկայի հետագա զարգացումից ու գործնական փորձի կուտակումից հետո մեքենայի ձևն ամբողջովին սկսում է որոշվել մեխանիկայի սկզբունքներով, ուստի և բոլորովին ազատագրվում է այն գործիքի հին ձևից, որն այժմ զարգանալով դառնում է մեքենա։</ref> փոխարեն երկաթի ավելի ու ավելի անխուսափելի ու աճող գործադրությունը,— ահա բնականորեն աճած այն խնդիրները, որոնց լուծումն ամենուրեք բախվում էր այն շրջանակներին, որոնք պայմանավորված են աշխատանքների կախվածությամբ բանվորի անձնավորությունից և որոնք նույնիսկ մանուֆակտուրայի մեջ կոմբինացված բանվորական անձնակազմը միայն որոշ աստիճան կարող էր ընդլայնել, բայց ոչ ըստ էության խորտակել։ Մանուֆակտուրան չէր կարող ստեղծել այնպիսի մեքենաներ, ինչպես, օրինակ, արդի տպագրական մամուլը, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցն ու արդի գզիչ մեքենան։
Արտադրության եղանակի հեղաշրջումը, որ կատարվում է արդյունաբերության մի ոլորտում, պայմանավորում է նույնպիսի հեղաշրջում ուրիշ ոլորտներում։ Այս ամենից առաջ վերաբերում է արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք թեև աշխատանքի հասարակական բաժանման շնորհիվ այնքան են մեկուսացված, որ նրանցից ամեն մեկը մի ինքնուրույն ապրանք է արտադրում, սակայն իրար հետ միահյուսվում են իբրև մեկ ընդհանուր պրոցեսի փուլեր։ Այսպես, օրինակ, մեքենայական մանումը անհրաժեշտ դարձրեց մեքենայական մանածագործությունը, իսկ երկուսը միասին՝ անհրաժեշտ դարձրին մեխանիկական-քիմիական ռևոլյուցիան սպիտակացման, չթադրոշմիչ ու ներկարարական արտադրության մեջ։ Նույն ձևով էլ, մյուս կողմից, բամբակեղենի ճյուղում մանելու պրոցեսի ռևոլյուցիան առաջ բերեց բամբակը հունդից բաժանող մեքենայի ՝ ջինի գյուտը, որով միայն հնարավոր եղավ բամբակի արտադրությունն այժմ անհրաժեշտ խոշոր մասշտաբով<ref>Cottongin-ը [բամբակազտիչ մեքենան], որ հնարել էր յանկի էլի Ուիտնին, մինչև նորագույն ժամանակներն էապես շատ ավելի քիչ էր փոփոխության ենթարկվել, քան XVIII դարի որևէ այլ մեքենա։ Միայն վերջին տասնամյակներում (1867 թվականից առաջ) մի ուրիշ ամերիկացի, պ. Էմերին, Նյու-Յորքի Ալբանիից, գործածությունից դուրս մղեց Ուիտնիի մեքենան մի շատ պարզ ու նպատակահարմար կատարելագործման միջոցով։</ref>։ Բայց հենց արդյունաբերության և հողագործության արտադրության եղանակի մեջ կատարված ռևոլյուցիան անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան արտադրական-հասարակական պրոցեսի ընդհանուր պայմանների, այսինքն՝ հաղորդակցության ու փոխադրության միջոցների մեջ։ Հաղորդակցության ու փոխադրության միջոցները մի այնպիսի հասարակության մեջ, որի pivôt-ն [առանցքը], Ֆուրյեի արտահայտությամբ, կազմում էին մանր հողագործությունն իր տնային օժանդակ արդյունաբերությամբ և քաղաքային արհեստը, այլևս ամենևին չէին բավարարում արտադրության պահանջմունքները մանուֆակտուրային ժամանակաշրջանում, որ ուներ հասարակական աշխատանքի ընդարձակ բաժանում, աշխատանքի միջոցների ու բանվորների համակենտրոնացում, գաղութային շուկաներ, ուստի և այդ միջոցները իսկապես հեղաշրջվեցին։ Այդպես էլ մանուֆակտուրային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած փոխադրության ու հաղորդակցության միջոցները շուտով անտանելի կապանքներ դարձան խոշոր արդյունաբերության համար, որն արտադրության տենդագին արագություն, մասսայական չափեր ուներ և կապիտալի ու բանվորների մասսաները շարունակ նետում էր արտադրության մեկ ոլորտից մյուսը և համաշխարհային շուկայի նոր կապեր էր ստեղծում։ Բացի առագաստանավերի կառուցման կատարյալ հեղաշրջումից, հաղորդակցության ու փոխագրության միջոցները գետային շոգենավերի, երկաթուղիների, օվկիանոսային շոգենավերի ու հեռագրագծերի մի ամբողջ սիստեմի միշոցով կամաց-կամաց հարմարեցվեցին խոշոր արդյունաբերության արտադրության եղանակին։ Բայց երկաթի հսկայական զանգվածները, որ հիմա պետք էր կռել, զոդել, կտրել, շաղափել ու ձևավորել, իրենց հերթին պահանջում էին այնպիսի կիկլոպային մեքենաներ, որոնց ստեղծումը մանուֆակտուրային մեքենաշինության ուժից վեր էր։
====2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ====
Մենք տեսանք, որ կոոպերացիայից ու աշխատանքի բաժանումից ծագող արտադրողական ուժերը ոչինչ չեն նստում կապիտալի վրա։ Նրանք հասարակական աշխատանքի բնական ուժերն են։ Բնական ուժերը, ինչպես շոգին, ջուրը և այլն, որոնք կիրառվում են արտադրողական պրոցեսներում, նույնպես ոչինչ չեն նստում։ Բայց ինչպես որ շնչելու համար մարդուն թոքեր են հարկավոր, այնպես էլ նա բնական ուժերն արտադրողաբար սպառելու համար կարիք ունի «մարդկալին ձեռքի ստեղծման»։ Ջրի շարժիչ ուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ջրանիվ, շոգու առաձգականությունն օգտագործելու համար՝ շոգեմեքենա։ Այս բանը գիտությանն էլ է վերաբերում այնպես, ինչպես բնական ուժերին։ Երբ արդեն գտնված են էլեկտրական հոսանքի ներգործության շրջանակում մագնիսային սլաքի շեղման օրենքը կամ էլեկտրական հոսանքին ենթարկված երկաթի մագնիսականացման օրենքը, նրանք այլևս ոչ մի գրոշ չարժեն<ref>Գիտությունը կապիտալիստին «ոչինչ» չի նստում ընդհանրապես, բայց այդ ամենևին չի խանգարում, որ նա շահագործի գիտությունը։ «Ուրիշի» գիտությունը կապիտալն այնպես է զավթում, ինչպես յուրացնում է ուրիշի աշխատանքը։ Բայց «կապիտալիստական» յուրացումն ու «անձնական» յուրացումը — վերաբերի դա գիտությանը թե նյութական հարստությանը — բոլորովին տարրեր բաներ են։ Հենց ինքը՝ դոկտոր Յուրը գանգատվում էր, թե իր սիրելի գործարանատերերը, որոնք մեքենաներ են շահագործում, գռեհկորեն անծանոթ են մեխանիկային, իսկ Լիբիխը պատմում է անգլիական քիմիական գործարանների տերերի սարսափելի տգիտության մասին քիմիայի բնագավառում։</ref>։ Բայց այդ օրենքները հեռագրության և այլ բնագավառներում օգտագործելու համար պահանջվում է մի շատ թանկ ու բարդ ապարատ։ Ինչպես տեսանք,— գործիքը դուրս չի մղվում մեքենայի կողմից։ Մարդկային օրգանիզմի գաճաճային գործիքից նա իր չափերով ու քանակով աճում-դառնում է մարդու ստեղծած մեխանիզմի գործիք։ Կապիտալը այժմ բանվորին հարկադրում է աշխատելու ոչ թե ձեռքի գործիքով, այլ մեքենայով, որն ինքն է կառավարում իր գործիքները։ Բայց եթե, այդպիսով, հենց աոաջին առաջին հայացքից պարզ է, որ խոշոր արդյունաբերությունը, արտադրության պրոցեսի համար տիրանալով բնության վիթխարի ուժերին ու բնագիտությանը, պետք է չափազանց բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, ապա ամենևին էլ այնպես պարզ չէ, թե արտադրողական ուժի այդ բարձրացումը ձեռք չի՞ բերվում արդյոք, մյուս կողմից, աշխատանքի ծախսման ավելացմամբ։ Հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մասի նման մեքենաները ոչ մի արժեք չեն ստեղծում, բայց իրենց սեփական արժեքը փոխանցում են այն արդյունքին, որի արտադրման համար նրանք ծառայում են։ Որչափով մեքենաներն արժեք ունեն և որչափով, ուրեմն, արժեքը փոխանցում են արդյունքին, այդ չափով նրանք կազմում են վերջինիս արժեքի բաղկացուցիչ մասը։ Փոխանակ արդյունքն էժանացնելու մեքենաներն այն թանկացնում են իրենց սեփական արժեքի համեմատ։ Կասկածից դուրս է, որ մեքենան և մեքենաների զարգացած սիստեմը [systematisch entwickelte Maschinerie], խոշոր արդյունաբերության համար բնորոշ այս միջոցը, անհամեմատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աշխատանքի միջոցները արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունների մեջ։
Պետք է ամենից առաջ նշել, որ մեքենաներն աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին են մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մի մասով։ Մեքենաները երբեք ավելի շատ արժեք արդյունքին չեն միացնում, քան այն արժեքը, որ կորցնում են միջին հաշվով իրենց մաշվելու հետևանքով։ Այսպիսով, մեծ տարբերություն կա մեքենայի արժեքի և արժեքի այն մասի միջև, որ մեքենայից պարբերաբար փոխանցվում է արդյունքին։ Մեծ տարբերություն կա մեքենայի՝ որպես արժեքի գոյացման տարրի, և մեքենայի՝ որպես արդյունքի գոյացման տարրի միջև։ Որքան ավելի մեծ է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում միևնույն մեքենաները նորից ու նորից ծառայում են աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ, այնքան ավելի մեծ է այդ տարբերությունը։ ճիշտ է, մենք տեսանք, որ բառի բուն իմաստով աշխատանքի ամեն մի միջոց կամ արտադրության գործիք աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մասերով, իր օրական միջին մաշվածքի հետ համամասնորեն։ Սակայն օգտագործման ու մաշվածքի այդ տարբերությունը շատ ավելի մեծ է մեքենաների համար, քան գործիքի համար, որովհետև մեքենաները, կառուցված լինելով ավելի դիմացկուն նյութից, ավելի երկար են ապրում, իսկ նրանց կիրառումը, որ կարգավորվում է խիստ գիտական օրենքներով, հնարավոր է դարձնում նրանց բաղկացուցիչ մասերի և նրանց սպառած միջոցների ծախսման ավելի մեծ տնտեսումը, և, վերջապես, նրանց արտադրության ասպարեզը անհամեմատ ավելի լայն է, քան գործիքինը։ Եթե մենք մեքենաներից ու գործիքից մի կողմ դնենք նրանց օրական միջին ծախքերը կամ արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ նրանք միացնում են արդյունքին իրենց օրական միջին մաշվածքով և օժանդակ նյութերի սպառումով, ինչպես յուղը, ածուխը և այլն, ապա կտեսնենք, որ նրանք գործում են ձրիաբար, ինչպես բնության ուժերը, որոնք գոյություն ունեն առանց մարդկային աշխատանքի աջակցության։ Որքան ավելի մեծ են մեքենաների արտադրողական գործունեության չափերը գործիքի արտադրողական գործունեության համեմատությամբ, այնքան ավելի մեծ են նրանց անվճար ծառայության չափերը գործիքի նույնպիսի ծառայության հետ համեմատած։ Միայն խոշոր արդյունաբերության մեջ է մարդը վարժվում իր անցյալ, արդեն առարկայացած աշխատանքի արդյունքին հարկադրել գործելու բնության ուժերի նման ձրիաբար խոշոր մասշտաբով<ref>Ռիկարդոն երբեմն այնպիսի բացառիկ ուշադրություն է դարձնում մեքենաների այդ գործողության վրա,— որը, իդեպ, նա նույնքան քիչ է պարզաբանել, որքան աշխատանքի պրոցեսի ու արժեքի գոյացման պրոցեսի ընղհանուր տարբերությունը,— որ տեղ-տեղ մոռանում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ մեքենաները փոխանցում են արդյունքին, և այդ բոլորովին նույնացնում է բնության ուժերի հետ։ Այսպես, օրինակ. «Ադամ Սմիթը ամենուրեք ընդունում է այն ծառայությունները, որ մեզ մատուցում են բնության գործոններն ու մեքենաները։ Բայց նա ճշտորեն տարբերում է այն արժեքի էությունը, որ նրանք հաղորդում են ապրանքներին,... քանի որ նրանք այդ աշխատանքը ձրի են կատարում, ուստի նրանց աջակցությունը ոչինչ չի ավելացնում փոխանակային արժեքին» (Ricardo: «Principles of Poliical Economy.», 3-րդ հրատ., London 1821, էջ 336, 337)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии» , Соцэкгиз, 1935 թ., գլ. XX, էջ 180։] Հասկանալի է՝ Ռիկարդոյի դիտողությունն իրավացի է Ժ. Բ. Սեյի նկաամամբ, որը շաղակրատում է, թե մեքենաներն այն «ծառայությունն» են մատուցում, որ նրանք ստեղծում են «շահույթի» մի մասը կազմող արժեքը։<br>109a {'''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Մեկ «ձիաուժը» հավասար է մի րոպեում 33 000 ոտնաչափ-ֆունտի ուժին, այսինքն՝ այն ուժին, որը մեկ րոպեում 33 000 ֆունտը բարձրացնում է 1 ոտնաչափ (անգլիական) կամ 1 ֆունտը՝ 33 000 ոտնաչափ։ Այս է հենց այն ձիաուժը, որի մասին խոսք եղավ վերևում։ Բայց սովորական առևտրական լեզվում, ինչպես նաև տեղ-տեղ այս գրքի ցիտատներում, տարբերություն է դրվում միևնույն մեքենայի «անվանական» և «առևտրական» կամ «ինդիկատորային» ձիաուժերի միջև։ Հին, կամ անվանական, ձիաուժը հաշվվում է բացառապես մխոցի շարժումով ու գլանի տրամագծով և բոլորովին հաշվի չի առնում շոգու ճնշումն ու մխոցի արագությունը։ Այսինքն՝ փաստորեն այդ նշանակում է, որ շոգեմեքենան ունի, օրինակ, 50 ձիաուժ, եթե նա շարժման մեջ է դրվում շոգու նույնպիսի թույլ ճնշումով ու մխոցի նույնպիսի աննշան արագությամբ, ինչպես Բոլտոնի և Ուատտի ժամանակ։ Բայց վերջին երկու գործոնն այն ժամանակվանից հետո հսկայական չափով աճել են։ Մեքենայի այժմ իրապես մատակարարած մեխանիկական ուժը չափելու համար հնարվեց ինգիկատորը, որը ցույց է տալիս շոգու ճնշումը։ Իսկ մխոցի արագությունը հեշտ է որոշել։ Այսպիսով, չափի միավոր ծառայող «ինդիկատորային» կամ «առևտրային» ձիաուժը այն մաթեմատիկական ֆորմուլան է, որը միաժամանակ նկատի է առնում գլանի տրամագիծը, մխոցի բարձրանալու աստիճանը, մխոցի արագությունն ու շոգու ճնշումը, և որը ցույց է տալիս, թե տվյալ մեքենան իրոք մի րոպեում քանի անգամ 33 000 ոտնաչափ-ֆունտ է զարգացնում։ Ուստի մեկ անվանական ձիաուժը կարող է փաստորեն երեք, չորս և նույնիսկ հինգ ինդիկատորային, կամ իրական, ձիաուժ մատակարարել։ Այս ծանոթագրությունը հետագա զանազան ցիտատները պարզաբանելու համար է։ — Ֆ. Է.}</ref>։
Հիմա անցնենք 1847 թվականից հետո եկող ժամանակաշրջանին, սկսած տասժամյա աշխատանքային օրը օրենսդրական կարգով անգլիական բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի ու վշեղենի գործարանները մտցնելու ժամանակից։
«Վատերային իլիկների արագությունն աճել է 500, մյուլերի իլիկներինը՝ 1 000 պտույտով մեկ րոպեում, այսինքն՝ վատերային իլիկների արագությունը, որ 1839 թվականին հասնում էր մի րոպեում 4 500 պտույտի, հիմա (1862 թ.) կազմում է 5 000, իսկ մյուլային իլիկներինը, որ 5 000-ի էր հասնում, հիմա մի րոպեում կազմում է 6 000. առաջին դեպքում այդ տալիս է արագության <math>^1_{10}</math>, իսկ երկրորդ դեպքում՝ <math>^1_5</math> աճում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 62։</ref>։ Ջեմս Նեսմիսը, Մանչեստրի մոտ գտնվող Պետրիկրոֆտի այդ հռչակավոր քաղաքացիական ինժեները, 1852 թվականին Լեոնարդ Հորներին ուղղած մի նամակում այսպես էր խոսում շոգեմեքենայի մեջ 1848—1852 թվականներին մտցրած կատարելագործումների մասին։ Նշելով, որ շոգեձիաուժը, որ պաշտոնական գործարանային վիճակագրության մեջ դեռ որոշվում է 1828 թվականի իր ներգործության համաձայն<ref>Այդ փոխվել է 1862 թվականի «Parliamentary Return»-ից [«Պառլամենտական հաշվետվությունից»] հետո։ Այստեղ անվանական շոգեձիաուժի փոխարեն հանդես է գալիս արդի շոգեմեքենաների ու ջրանիվների իսկական շոգեձիաուժը {տե՛ս ծանոթագրություն 109a}։ Նմանապես ոլորիչ իլիկներն էլ այլևս շփոթված չեն բուն մանելու իլիկների հետ (ինչպես 1839, 1850 և 1856 թվականների «Return»-ների [«Հաշվետվություններ»-ի] մեջ), այնուհետև, բրդեղենի գործարանների համար բերված է «gig»-երի [խավատու մեքենաների] թիվը, տարբերություն է մտքված ջութեղենի ու կանեփեղենի գործարանների միջև, մի կողմից, և վշեղենի գործարանների միջև, մյուս կողմից, վերջապես, առաջին անգամ գուլպայագործական արտադրությունը մտցված է հաշվետվության մեջ։</ref>, միայն անվանական է և կարող է իրական ուժի պայմանական ցուցանիշ ծառայել միայն, նա ի միջի այլոց ասում է. «Ոչ մի կասկած չի կարող լինել այն մասին, որ նախկին քաշն ունեցող շոգեմեքենաները, հաճախ հենց նույն մեքենաները, միայն այն տարբերությամբ, որ նրանց մեջ արդի կատարելագործումներ են մտցված, միջին հաշվով 50%-ով ավելի աշխատանք են կատարում, քան առաջ, և որ բազմաթիվ դեպքերում հենց նույն մեքենաները, որոնք մի րոպեում 220 ոտնաչափ առավելագույն արագության ժամանակ 50 ձիաուժ էին զարգացնում, այժմ 100-ից ավելի ձիաուժ են զարգացնում՝ ավելի քիչ ածուխ սպառելով... Անվանական նախկին ձիաուժ ունեցող արդի շոգեմեքենան իր կոնստրուկցիայի մեջ մտցված կատարելագործումների, շոգեկաթսայի ծավալի փոքրացմանն կաոուցվածքի կառուցվածքի փոփոխությունների հետևանքով և այլն ավելի մեծ ուժով է գործում, քան առաջ... Այս պատճառով թեև անվանական ձիաուժի համեմատությամբ ձեռքերի նախկին քանակն է զբաղված> աշխատամեքենաների համեմատությամբ ձեռքերի թիվը պակասել է ներկայումս»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 14, 20։</ref>։ 1850 թվականին Միացյալ Թագավորության գործարաններում կիրառվում էր 134 217 անվանական ձիաուժ, որ բանեցնում էր 25 638 716 իլիկ ու 301 445 ջուլհակահաստոց։ 1856 թվականին իլիկների ու ջուլհակահաստոցների թիվը համապատասխանորեն կազմում էր 33 503 580 և 369 205։ Եթե պահանջվող ձիաուժը նույնը մնացած լիներ, ինչ որ 1850 թվականին էր, ապա 1856 թվականին անհրաժեշտ կլիներ 175 000 ձիաուժ։ Բայց պաշտոնական տվյալների համաձայն նրանց թիվը կազմում էր ընդամենը 161 435, այսինքն՝ ավելի քան 10 000 ձիաուժով պակաս, քան կպահանջվեր 1850 թվականի հաշվարկումների հիման վրա<ref>Նույն տեղում, էջ 14, 15։</ref>։ «1856 թվականի վերջին հաշվետվությունը (պաշտոնական վիճակագրությունը) հավաստում է այն փաստը, որ գործարանային սիստեմը տարածվում է շեշտակի արագությամբ, ձեռքերի թիվը մեքենաների համեմատությամբ կրճատվել է, շոգեմեքենան ուժի տնտեսման ու այլ կատարելագործումների շնորհիվ ավելի մեծ ծանրություն ունեցող մեքենաներ է բանեցնում, և որ արդյունքի քանակի ավելացումը տեղի է ունենում աշխատամեքենաների կատարելագործման, արտադրության մեթոդների փոփոխման, մեքենաների արագությունն ավելանալու և բազմաթիվ ուրիշ պատճառների հետևանքով»<ref>Նույն տեղում, էջ 20։</ref>։ «Ամեն տեսակ մեքենաների մեջ մտցված խոշոր կատարելագործումները զգալի չափով բարձրացրել են նրանց արտադրողական ուժը։ Ոչ մի կասկած չկա, որ աշխատանքային օրվա կրճատումը... խթան ծառայեց այդ կատարելագործումների համար։ Այդ կատարելագործումներն ու բանվորի ավելի ինտենսիվ լարումը այն հետևանքն ունեցան, որ (2 ժամով կամ <math>^1/_6</math>-ով) կրճատված աշխատանքային օրվա ընթացքում նույնքան արդյունք է արտադրվում, որքան առաջ արտադրվում էր ավելի երկարատև օրվա ընթացքում<ref>«Reports etc. for 31st October 1858», էջ 9, 10. հմմտ. «Reports etc. for 30th April 1860», էջ 30 և հաջ.։</ref>։
Թե աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման հետևանքով գործարանատերերի հարստացումն ինչպես է աճել, ցույց է տալիս հենց այն հանգամանքը միայն, որ անգլիական բամբակեղենի ու այլ գործարանների թվի միջին տարեկան աճը 1838 թվականից մինչև 1850 թվականե կազմել է 32%, իսկ 1850 թվականից մինչև 1856 թվականը՝ 86%։
Մեքենայական աշխատանքը, ծայրահեղ չափով ընդգրկելով ներվային սիստեմը, ճնշում է մկանների բազմակողմանի խաղը և մարդուց խլում է մարմնական ու հոգեկան ազատ գործունեության ամեն մի հնարավորություն<ref>F. Engels: «Lage» և այլն, էջ 216։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Էնգելսի Երկ., հ. III, էջ 462։]</ref>։ Մինչև անգամ աշխատանքի թեթևացումը դառնում է տանջանքի աղբյուր, որովհետև մեքենան ոչ թե բանվորին է ազատում աշխատանքից, այլ նրա աշխատանքը ամեն մի բովանդակությունից։ Կապիտալիստական ամեն մի արտադրության համար, որչափով նա ո՛չ միայն աշխատանքի պրոցես է, այլև միաժամանակ կապիտալի արժեքի աճման պրոցես, ընդհանուր է այն հանգամանքը, որ ո՛չ թե բանվորն է կիրառում աշխատանքի պայմանը, այլ, ընդհակառակը, աշխատանքի պայմանն է կիրառում բանվորին, բայց միայն մեքենաների զարգացման հետ է այդ շրջված հարաբերությունը տեխնիկապես շոշափելի ռեալականություն ստանում։ Շնորհիվ այն հանգամանքի, որ աշխատամիջոցը փոխարկվում է ավտոմատի, աշխատանքի բուն իսկ պրոցեսի ժամանակ նա կանգնած է բանվորի դեմ որպես կապիտալ, որպես մեռյալ աշխատանք, որն իրեն է ենթարկում կենդանի աշխատուժը և դուրս ծծում այն։ Արտադրության պրոցեսի մտավոր ուժերի անջատումը ձեռքի աշխատանքից և նրանց փոխարկումը աշխատանքի վրա հաստատվող կապիտալի իշխանության, ինչպես արդեն նշել ենք առաջ, իր ավարտին է հասնում մեքենաների հիմքի վրա բարձրացող խոշոր արդյունաբերության մեջ։ Ամայացման ենթարկված մեքենայական բանվորի մասնագործական հմտությունը, որպես մի չնչին և ոչ մի նշանակություն չունեցող դետալ, չքանում է գիտության հանդեպ, բնության վիթխարի ուժերի ու հասարակական մասսայական աշխատանքի հանդեպ, որոնք մարմնացած են մեքենաների սիստեմի մեջ և սրա հետ միասին ստեղծում են «գործատիրոջ» (master) իշխանությունը։ Ուստի այս գործատերը, որի ուղեղի մեջ անբաժանելիորեն սերտաճել են մեքենաներն ու իր մոնոպոլիան նրանց նկատմամբ, «ձեռքերի» հետ ունեցած բախումների դեպքերում արհամարհանքով բացագանչում է նրանց հասցեին. «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակ է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում, որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել ամենապակաս փորձվածի այնքան կարճ ուսուցմամբ ու այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի այն աշխատանքն ու հմտությունը որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որը կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»<ref>The Master Spinners’ and Manufacturers’ Defence Fund. Report of the Committee. Manchester 1854. էջ 17։ Հետագայում մենք կտեսնենք, որ «գործատերերն» սկսում են բոլորովին ուրիշ երգ երգել, հենց որ նրանց սպառնում է իրենց «կենդանի» ավտոմատներին կորցնելու վտանգը։</ref>։
Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»<ref>Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։</ref>։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես4 մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը<ref>«Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանումդ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը... նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այգ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը. և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Հիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատմում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,—ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկ֊ված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)<br>190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա աոաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։</ref>։Բանվորի տեխնիկական ենթարկումն աշխատանքի միջոցի միապաղաղ ընթացքին և աշխատանքային մարմնի յուրահատուկ կառուցումը երկու սեռի ու ամենատարբեր տարիքային աստիճանների անհատներից՝ ստեղծում են մի զորանոցային կարգապահություն, որը մշակվելով դառնում է մի կատարյալ գործարանային ռեժիմ և լիակատար զարգացման է հասցնում հսկողության վերը արդեն հիշատակված աշխատանքը, իսկ դրա հետ միասին նաև բանվորների բաժանումը ձեռնաշխատ բանվորների ու աշխատանքի վերակացուների, արդյունաբերական շարքային զինվորների ու արդյունաբերական ենթասպաների։ «Ավտոմատիկ գործարանում գլխավոր դժվարությունը այն կարգապահությունն էր, որ անհրաժեշտ էր, որպեսզի մարդկանց հարկադրեն հրաժարվելու աշխատանքի մեջ սովորություն դարձած անկարգությունից, և նրանց նմանեցնեն խոշոր ավտոմատի անփոփոխ կանոնավորությանը։ Բայց ավտոմատիկ սիստեմի պահանջներին ու արագությանը համապատասխանող կարգապահական օրենսգիրք հնարելն ու հաջողությամբ կիրառելը — Հերքուլեսին արժանի այդ գործը — Արկրայտի ազնի՜վ գործը եղավ։ Մինչև անգամ ներկայումս, երբ այդ սիստեմը կազմակերպված է իր ամբողջ լրիվությամբ, գրեթե անհնարին է ավտոմատիկ սիստեմի համար օգտակար օգնականներ գտնել այն բանվորների մեջ, որոնք հասել են հասունության տարիքին»<ref>Ure: «Philosophie of Manufactures», էջ 15։ Ով ծանոթ է Արկրայտի կենսագրությանը, նա երբեք այս հանճարեղ սափրիչին «ազնիվ» անունը չի տա։ XVIII դարի բոլոր մեծ գյուտարարներից նա անվիճելիորեն ուրիշների գյուտերի ամենամեծ գողն էր ու ամենաստոր արարածը։</ref>։ Գործարանային օրենսգիրքը, որի մեջ կապիտալը մասնա-իրավական կարգով ու ինքնագլուխ ձևակերպում է իր ինքնակալությունը բանվորների նկատմամբ, առանց իշխանության բաժանման, որ ընդհանրապես այնքան թանկ է բուրժուազիայի համար, և առանց ներկայացուցչական սիստեմի, որը է՛լ ավելի թանկ է նրա համար, այդ օրենսգիրքը աշխատանքի պրոցեսի այն հասարակական կարգավորման կապիտալիստական ծաղրանկարն է միայն, որն անհրաժեշտ է դառնում խոշոր մասշտաբով կոոպերացիայի ժամանակ և աշխատանքի միջոցների, հատկապես4 մեքենաների համատեղ կիրառման ժամանակ։ Ստրուկներին հսկող վերակացուի մտրակին փոխարինում է հսկիչի տուգանագիրքը։ Բոլոր պատիժները, բնականաբար, հանգում են փողային տուգանքների ու աշխատավարձից արվող հանումների, և շնորհիվ գործարանային Լիկուրգոսների օրենսդրական սրամտության, նրանց օրենքների խախտումը դառնում է նրանց համար թերևս է՛լ ավելի շահավետ, քան այդ օրենքների կատարումը<ref>«Ստրկության շղթաները, որոնցով պրոլետարիատին կաշկանդել է բուրժուազիան, ոչ մի տեղ այնքան բացահայտ երևան չեն գալիս, որքան գործարանային սիստեմում։ Այստեղ և՛ իրավաբանորեն, և՛ փաստորեն չքանում է ամեն մի ազատություն։ Բանվորը պետք է առավոտյան ժամի վեցի կեսին լիներ գործարանումդ Եթե նա մի քանի րոպե ուշանում է, ապա նրան տուգանք է սպառնում, իսկ եթե նա 10 րոպե է ուշանում, նրան բոլորովին ներս չեն թողնում մինչև նախաճաշը վերջանալը, և նա կորցնում է օրվա քառորդ մասի աշխատավարձը... նա պետք է հրամանով ուտի, խմի ու քնի... Բռնակալ զանգը պոկում է նրան քնից, նախաճաշից, ճաշից։ Իսկ ի՞նչ է կատարվում բուն գործարանում։ Այստեղ գործարանատերը միահեծան օրենսդիր է։ Նա գործարանային կանոններ է հրատարակում, ինչպես հարմար է գտնում։ Նա փոփոխում ու լրացնում է իր օրենսգիրքը, ինչպես իր խելքին փչում է, և թեկուզ նա կատարյալ անմտություն էլ մտցնի այգ օրենսգրքի մեջ, դատարանները բանվորին ասում են՝ Քանի որ դուք այս պայմանագրին հոժարակամ համաձայնել եք, հիմա պետք է այն նաև կատարեք... Այդ բանվորները ինը տարեկան հասակից մինչև իրենց մահը դատապարտված են ֆիզիկապես ու հոգեպես մահակի տակ ապրելու» (F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 217 և հաջ.)։ [Հմմտ. Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 463—464 և 465։] Թե ի՜նչ են «ասում դատարանները», ես կպարզաբանեմ երկու օրինակով։ Մի դեպքը տեղի է ունեցել Շեֆֆիլդում 1866 թվականի վերջերին։ Այնտեղ մի բանվոր 2 տարով վարձվել էր մետաղագործարանում։ Գործարանատիրոջ հետ ունեցած վեճի պատճառով նա թողեց գործարանը. և հայտարարեց, թե ոչ մի պայմանով այլևս չի աշխատի այդ գործարանատիրոջ մոտ։ Պայմանագիրը խախտելու համար մեղավոր ճանաչվելով՝ նա դատապարտվում է 2 ամսվա բանտարկության։ (Եթե պայմանագիրը գործարանատերն է խախտում, ապա նա կարող է լոկ քաղաքացիական կարգով պատասխանատվության ենթարկվել և միայն փողային տուգանքի ենթարկվելու ռիսկ է անում։) Երկու ամիս բանտ նստելուց հետո նույն բանվորին գործարանատերը հին պայմանագրի համաձայն հրավիրում է վերադառնալ գործարան։ Բանվորը հրաժարվում է։ Պայմանագիրը խախտելու համար նա արդեն պատժվել է։ Գործարանատերը նորից է նրան պատասխանատվության ենթարկում, դատարանը նորից է դատապարտում, թեև դատավորներից մեկը, միստր Շին, բացահայտորեն իրավաբանական հրեշավոր երևույթ համարեց այն կարգը, երբ մարդուն իր ամբողջ կյանքում պարբերաբար կարելի է նորից ու նորից պատժել նույն զանցանքի կամ հանցանքի համար։ Այս դատավճիռն արձակել է ո՛չ թե ինչ-որ «Great Unpaid» [«մեծ անվարձ» — գյուղական հաշտարար դատավոր], գավառական Դոգբերրի, այլ Լոնդոնում, դատական ամենաբարձր հիմնարկներից մեկը։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այժմ այդ վերացված է։ Այժմ Անգլիայում, մի քանի փոքրաթիվ դեպքերի բացառությամբ,— օրինակ, գազի հասարակական գործարաններում,— բանվորը պայմանագիրը խախտելու կողմից հավասարեցված է ձեռնարկատիրոջը և կարող է միայն քաղաքացիական կարգով հետապնդվել։ — Ֆ. Է.} Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ուիլտշիրում 1863 թվականի նոյեմբերի վերջերին։ Շոգեշարժ ջուլհակահաստոցի վրա աշխատող մոտ 30 բանվորուհի, որոնք զբաղված էին ոմն Հերրեպի մոտ, որ մահուդագործարանի տեր էր Ուեստբերի Հիի Լեոերս Միլլում, գործադուլ արին, որովհետև այդ Հերրեպը մի գեղեցիկ սովորություն ուներ առավոտյան ուշանալու դեպքում նրանց աշխատավարձից հանումներ անելու՝ 6 պենս 2 րոպեի համար, 1 շիլլինգ 3 րոպեի համար և 1 շիլլինգ 6 պենս 10 րոպեի համար։ Ժամը 9 շիլլինգ հաշվով այդ անում է օրական 4 ֆ. ստ. 10 շիլլինգ, այնինչ տարվա մեջ նրանց միջին վարձը շաբաթական 10—15 շիլլինգից չի անցնում երբեք։ Բացի դրանից, Հերրեպը կարգադրել էր մի պատանու գործարանային ժամերն ազդարարել փող փչելով, մի բան, որ նա անում էր երբեմն առավոտյան ժամի 6-ից շուտ, և եթե բանվորները չէին լինում իրենց տեղում այն ժամանակ, երբ նա վերջացնում էր փչելը, դռները կողպվում էին, և դրսում մնացածները տուգանքի էին ենթարկվում. իսկ քանի որ գործարանում ոչ մի ժամացույց չկար, դժբախտ բանվորները ամբողջովին գտնվում էին ջահել ժամապահի ձեռքին, որին դրդում էր Հերրեպը։ «Գործադուլ» սկսած ձեռքերը, ընտանիքի մայրեր ու աղջիկներ, հայտարարեցին, թե իրենք իսկույն աշխատանքի կանցնեն, եթե ժամապահին փոխարինեն ժամացույցով, և տուգանքների ավելի խելամիտ տարիֆ մտցվի։ Հերրեպը կանանցից ու աղջիկներից 19 հոգու դատի ենթարկեց պայմանագիրը խախտելու համար։ Նրանք դատապարտվեցին ամեն մեկը 6 պենս տուգանքի և 2 շիլլինգ 6 պենս դատական ծախքերի, որ բարձրաձայն վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Հավաքված բազմությունը Հերրեպին սուլոցով ճանապարհ դրեց դատարանից։ — Գործարանատերերի սիրած պրիոմներից մեկն էլ այն է, որ նրանք բանվորների աշխատավարձից կատարած հանումներով պատմում են իրենց իսկ գործարանատերերի տված նյութի վատ որակի համար։ Այս մեթոդը 1866 թվականին ընդհանուր գործադուլ առաջ բերեց անգլիական կավագործական օկրուգներում։ «Children’s Employment Commission»-ի հաշվետվությունները (1863—1866) բերում են դեպքեր, երբ բանվորներն աշխատավարձ ստանալու փոխարեն իրենց աշխատանքի դիմաց — տուգանքների կարգ ու կանոնի հիման վրա — նույնիսկ պարտք էին մնում իրենց հիանալի «գործատերերին»։ Գործարանային ինքնակալների՝ աշխատավարձից հանում կատարելու հնարամտության խրատական գծեր երևան հանեց նաև բամբակի վերջին ճգնաժամը։ «Ես ինքս,—ասում է գործարանային տեսուչ Ռ. Բեկերը,— վերջերս բամբակեղենի մի գործարանատիրոջ դատական պատասխանատվության ենթարկեցի, որովհետև նա այս ծանր ու տանջալից ժամանակներում իր մոտ աշխատող մի քանի «դեռահաս» (13 տարեկանից բարձր) բանվորներից 10 պենս էր կտրում հասակի բժշկական վկայականի համար, որը նրա վրա միայն 6 պենս է նստում, և որի համար օրենքը միայն 3 պենս հանում է թույլատրում, իսկ սովորույթը՝ ոչ մի հանում... Մի ուրիշ գործարանատեր, որպեսզի նույն նպատակին հասնի առանց օրենքի հետ ընդհարվելու, իր մոտ բանող աղքատ երեխաներից ամեն մեկի վրա մի շիլլինգ տուրք է դնում մանելու արվեստն ու գաղտնիքները սովորեցնելու համար. այդ տուրքը գանձվում է, հենց որ բժշկական վկայագիրը հավաստում է նրանց հասունացածությունը այդ զբաղմունքի համար։ Հետևապես, խորքում կան հոսանքներ, որոնք չիմանալով՝ անհնարին է ըմբռնել այնպիսի արտակարգ երևույթներ, որպիսին է այժմ բռնկ֊ված գործադուլը» (Խոսքը վերաբերում է մեխանիկական ջուլհակների գործադուլին Դարվենի գործարանում 1863 թ. հունիսին)։ «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 50, 51։ (Գործարանային հաշվետվությունները միշտ ավելի հեռու են գնում իրենց պաշտոնական թվականից։)<br>190a Վտանգավոր մեքենաներից պաշտպանելու օրենքները բարերար ներգործություն արին։ «Բայց... ներկայումս առաջացել են դժբախտ պատահարների նոր պատճառներ, որոնք 20 տարի առաջ չկային, այն է՝ մեքենաների աճած արագությունը։ Անիվները, լիսեռները, իլիկներն ու ջուլհակահաստոցները հիմա ավելի աճած ու շարունակ աճող թափով են շարժման մեջ դրվում. մատները պետք է ավելի արագ ու վստահ բռնեն կտրված թելը, որովհետև հապաղումն ու անվստահությունը կործանում են սպառնում մատներին... Դժբախտ պատահարների մեծ թվի պատճառը բանվորների՝ իրենց աշխատանքը շուտ ավարտելու ձգտումն է։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ գործարանատերերի համար ծայր աստիճան կարևոր է իրենց մեքենաներն անընդհատ շարժման մեջ պահել, այսինքն՝ անընդհատ մանվածք ու գործվածք արտադրել։ Մեկ րոպեի յուրաքանչյուր դադար ո՛չ միայն շարժիչ ուժի, այլև արդյունքի կորուստ է։ Ուստի արդյունքի քանակով շահագրգռված վերակացուները բանվորներին ստիպում-շտապեցնում են, որպեսզի մեքենաները կանգ չառնեն. ասենք՝ այս հանգամանքը պակաս կարևոր չէ նաև բանվորների համար, եթե նրանք կշռով կամ հատով են վարձատրվում։ Ուստի թեև գործարանների մեծամասնության մեջ ձևականորեն արգելված է մեքենաների մաքրումն աշխատելիս, բայց գործնականում միշտ էլ այդպես է լինում։ Միայն այս պատճառը վերջին 6 ամսվա ընթացքում 906 դժբախտ պատահար է առաջ բերել... Թեև մաքրումը կատարվում է ամեն օր, սակայն սովորաբար շաբաթ օրը նշանակվում է մեքենաների հիմնական մաքրում, և այդ մեծ մասամբ կատարվում է մեքենաների բանելու ժամանակ... Այդ օպերացիան չի վարձատրվում, ուստի բանվորներն աշխատում են, որքան կարելի է, շուտ վերջացնել այն։ Ահա ինչո՛ւ ուրբաթ օրվա ու մանավանդ շաբաթ օրվա դժբախտ պատահարների թիվը շատ ավելի մեծ է, քան աշխատանքի մնացած օրերինը։ Շաբաթվա առաջին 4 օրվա միջին թվի համեմատությամբ դժբախտ դեպքերի ուրբաթ օրվա ավելցուկը կազմում է 12%, նախընթաց 5 օրվա միջին թվի համեմատությամբ շաբաթ օրվա դժբախտ պատահարների ավելցուկն անում է 25%, իսկ եթե նկատի ունենանք, որ շաբաթ օրերը գործարանային օրը կազմում է միայն 7½ ժամ, իսկ շաբաթվա մնացած օրերը 10½ ժամ, ապա ավելցուկը կարտահայտվի ավելի քան 65%-ով» («Reports of Insp. of Factories for 31st October 1866». London 1867, էջ 9, 15, 16, 17)։</ref>։
Մենք այստեղ նշում ենք միայն նյութական պայմանները, որոնց մեջ կատարվում է գործարանային աշխատանքը։ Բոլոր զգայարանները միակերպ տառապում են արհեստականորեն բարձրացված ջերմաստիճանից, հում նյութի մասնիկներով հագեցած օդից, խլացնող աղմուկից և այլն, դեռ մի կողմ թողած կյանքին սպառնացող վտանգը խիտ առ խիտ շարված մեքենաներից, որոնք տարվա եղանակների հաջորդման կանոնավորությամբ տալիս են սպանվածների ու վիրավորների իրենց արդյունաբերական բյուլետենները [''Տես 190a ծանոթ.'']։ Արտադրության հասարակական միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ գործարանային սիստեմի մեջ՝ ինչպես ջերմոցում արագ հասունացվում է, կապիտալի ձեռքին միաժամանակ դառնում է սիստեմատիկ կողոպուտ աշխատանքի ժամանակ բանվորի կյանքի համար անհրաժեշտ պայմանների տարածության, օդի, լույսի, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնք բանվորին պաշտպանում են արտադրության պրոցեսի՝ կյանքի համար վտանգավոր կամ առողջության համար վնասակար պայմաններից,— իսկ բանվորին դյուրություն տալու հարմարանքների մասին խոսելն էլ ավելորդ<ref>Երրորդ գրքի առաջին բաժնում hm կպատմեմ անգլիական գործարանատերերի ամենամոտիկ ժամանակներին վերաբերող արշավանքի մասին, որ ուղղված էր գործարանային օրենքի՝ «ձեռքերի» անդամները կյանքի համար վտանգավոր մեքենաներից պաշտպանելու նպատակը հետապնդող հոդվածների դեմ։ Այստեղ բավական կլինի մի ցիտատ գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների պաշտոնական հաշվետվությունից. «Ես ինքս լսել եմ, թե գործարանատերերն ինչպիսի աններելի թեթևությամբ են խոսում մի քանի դժբախտ պատահարների մասին. օրինակ, մեկ մատի կորուստը դատարկ բան է։ Իրոք, բանվորի կյանքն ու ապագա բոլոր հեռանկարներն այնքան են կախված նրա մատներից, որ այդպիսի կորուստը նրա համար վերին աստիճանի լուրջ դեպք է։ Երբ այդպիսի անմիտ բարբաջանք լսեցի, ես հարց տվի. «Ենթադրենք, թե դուք մի լրացուցիչ բանվորի կարիք ունեք, և ձեզ մոտ եկել են երկու բանվոր, երկուսն էլ մնացած բոլոր կողմերից հավասարապես լավ, բայց մեկն առանց բթամատի կամ ցուցամատի է, դուք որի՞ն կընտրեք։ Նրանք առանց մի վայրկյան տատանվելու արտահայտվեցին հօգուտ այն բանվորի, որ բոլոր մատներն ունի։ Այդ պարոն գործարանատերերը սխալ նախապաշարմունքներ ունեն ընդդեմ այն բանի, որ նրանք կեղծ-մարդասիրական օրենսդրություն են անվանում» («Reports of Insp. Of Fact. for 31st October 1855»)։ Այդ պարոնները «խելամի՜տ մարդիկ են», և զուր չէր, որ նրանք համակրում էին ստրկատերերի խռովությանը։</ref>։ Իրավացի չէ՞ Ֆուրյեն, գործարանները «մեղմացրած տաժանավայր» անվանելով<ref>Այն գործարաններում, որոնք արդեն վաղուց ենթարկված են գործարանային օրենքին, որը պարտադրաբար սահմանափակում է աշխատաժամանակը և ուրիշ որոշումներ է մտցրել, առաջվա չարիքներից մի քանիսը վերացել են։ Հենց մեքենաների կատարելագործումը, որոշ կետի հասնելով, պահանջում է «գործարանային շենքերի կատարելագործված կառուցվածք», որ նպաստավոր է բանվորների համար (Հմմտ. «Reports etc. for 31st October 1863», էջ 109)։</ref>։
Ճիշտ է, մի քանի օրինակներ,— թեկուզ անգլիական նրբաբրդեղենի ու մետաքսեղենի գործարաններից,— ցույց են տալիս, որ զարգացման մի որոշ աստիճանի վրա գործարանային ճյուղերի արտակարգ ծավալումը կարող է ուղեկցվել զբաղված բանվորների թվի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ նվազումով։ 1860 թվականին, երբ պառլամենտի կարգադրությամբ ձեռնարկեց Միացյալ թագավորության բոլոր գործարանների հատուկ հաշվեհամարը, Լանկաշիրի, Չեշիրի ու Յորկշիրի գործարանային օկրուգների այն մասում, որը հանձնված էր գործարանային տեսուչ Ռ. Բեկերին, հաշվվում էր 652 գործարան. նրանցից 570-ն ունեին 85 622 շոգեշարժ ջուլհակահաստոց, 6 819 146 իլիկ (կրկնակ իլիկները չհաշված), շոգեմեքենաներում՝ 27 439 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 390 ձիաուժ, այդ գործարաններում զբաղված անձերի թիվը՝ 94 119։ Ընդհակառակը, 1865 թվականին նույն գործարաններում՝ 95 163 ջուլհակահաստոց, 7 025 031 իլիկ, շոգեմեքենաներում՝ 28 925 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 445 ձիաուժ, զբաղված անձերի թիվը՝ 88 913։ Հետևապես, 1860-ից մինչև 1865 թվականն, այդ գործարանների շոգեշարժ ջուլհակահաստոցների աճումը կազմում էր 11%, իլիկներինը՝ 3% շոգեձիաուժերինը՝ 5%, այնինչ նույն այդ ժամանակ զբաղված անձերի թիվը պակասել էր 5,5%-ով<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 58 և հաջ.։ Բայց միևնույն ժամանակ ստեղծվեց նյութական բազիս և աճող թվով բանվորներին զբաղմունք տալու համար՝ հիմնվեց 110 նոր գործարան 11 625 շոգեշարժ ջուլհակահաստոցով, 628 756 իլիկով, 2 695 շոգեձիաուժով ու ջրաձիաուժով (նույն տեղում)։</ref>։ 1852 և 1862 թվականների միջև անգլիական բրդեղենի արտադրության զգալի աճում տեղի ունեցավ, այնինչ կիրառված բանվորների թիվը գրեթե անփոփոխ մնաց։ «Այս ցույց է տալիս, թե նոր մտցված մեքենաներն ի՛նչ մեծ չափերով էին դուրս մղել նախընթաց ժամանակաշրջանների աշխատանքը»<ref>«Reports etc. for 31st October 1862» էջ 79։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը Բրեդֆորդի «New Mechanic’s Institution»-ում 1871 թվականի դեկտեմբերի վերջում կարդացած մի զեկուցման մեջ հայտարարել է. «Որոշ ժամանակից ինձ սկսել է ապշեցնել այն հանգամանքը, թե որքա՜ն է փոխվել բրդեղենի գործարանների արտաքին տեսքը։ Առաջ նրանք լցված էին կանանցով ու երեխաներով, հիմա թվում է, թե բոլոր աշխատանքները մեքենան է կատարում։ Իմ հարցին մի գործարանատեր այսպիսի բացատրություն տվեց ինձ՝ հին սիստեմ ի ժամանակ ես բանեցնում էի 63 հոգի. կատարելագործված մեքենաներ մտցնելուց հետո ես իմ ձեռքերի թիվը կրճատելով հասցրի 33-ի, իսկ վերջերս, նոր խոշոր բարեփոխումների հետևանքով, ես հնարավորություն ունեցա նրանց թիվը կրճատելով 33-ից հասցնելու 13-ի»։</ref>։ Այն դեպքերում, երբ նկատվում է զբաղված գործարանային բանվորների թվի ավելացում, հաճախ այդ ավելացումը միայն երևութական է լինում, այսինքն՝ նրա պատճառը ո՛չ թե այդ գործարանների ընդարձակումն է, որոնց հիմքը արդեն մեքենայական արտադրությունն է, այլ կողմնակի ճյուղերի աստիճանական միացումն է նրանց։ Օրինակ, 1838—1858 թվականներին (անգլիական) բամբակեղենի գործարաններում մեխանիկական ջուլհակահաստոցների և նրանց վրա աշխատող գործարանային բանվորների թվի ավելացման պատճառը այդ ճյուղի ձեռնարկությունների ընդարձակումն էր պարզապես. ուրիշ գործարաններում, ընդհակառակը, պատճառն այն էր, որ սկսվեց շոգեուժի կիրառում գորգագործական, ժապավինագործական, կտավագործական և այլ հաստոցների համար, որոնք մինչև այդ բանեցվում էին մարդու մկանային ուժով<ref>«Reports etc. for 31st October 1856, էջ 16։</ref>։ Այսպես ուրեմն, այդ գործարանային բանվորների ավելացումը զբաղված բանվորների ընդհանուր թվի պակասելու արտահայտությունն էր միայն։ Վերջապես, մենք այստեղ բոլորովին կանգ չենք առնում այն հարցի վրա, որ ամենուրեք, բացառությամբ մետաղագործարանների, դեռահասները (18 տարեկանից փոքր), կանայք ու երեխաները կազմում են գործարանային անձնակազմի վճռապես գերակշռող մասը։
Այնուամենայնիվ հասկանալի է, որ, չնայած մեքենաների կողմից փաստորեն դուրս մղվող կամ պոտենցիալ կերպով փոխարինվող բանվորների մեծ քանակին, գործարանային բանվորների թիվը մեքենայական արտադրության աճման իսկ հետևանքով, որն արտահայտվում է նույն տեսակի գործարանների թվի ավելացումով կամ արդեն գոյություն ունեցող գործարանների ծավալի ընդարձակումով, կարող է վերջին հաշվով ավելի մեծ լինել, քան նրանց դուրս մղած մանուֆակտուրային բանվորների կամ արհեստավորների թիվը։ Ենթադրենք, թե շաբաթական ծախսվող, օրինակ՝ 500 ֆ. ստեռլինգ կապիտալն արտադրության հին եղանակի պայմաններում կազմված էր <math>^2/_5</math> հաստատուն և <math>^3/_5</math> փոփոխուն բաղկացուցիչ մասերից, այսինքն՝ 200 ֆ. ստեռլինգը ծախսվում է արտադրության միջոցների վրա, 300 ֆ. ստեռլինգը՝ աշխատուժի վրա, ասենք ամեն մի բանվորի վրա 1 ֆ. ստեռլինգ։ Մեքենայական արտադրության ծագման հետ փոխվում է ամբողջ կապիտալի կազմը։ Հիմա նա տրոհվում՝ է, օրինակ, <math>^4/_5</math> հաստատուն և <math>^1/_5</math> փոփոխուն կապիտալի, ուրիշ խոսքով ընդամենը միայն 100 ֆ. ստեռլինգ է ծախսվում աշխատուժի վրա։ Հետևապես, առաջ զբաղված բանվորների երկու երրորդն արձակվում է։ Եթե տվյալ գործարանային արտադրյոթյունն ընդարձակվում է և արտադրության մյուս հավասար պայմաններում ամբողջ ներդրված կապիտալն ավելանալով՝ 500-ից դաոնում դառնում է 1 500 ֆ. ստ., ապա հիմա գործ կունենան 300 բանվոր, ճիշտ նույնքան, որքան և արդյունաբերական ռևոլյուցիայից առաջ։ Եթե կիրառվող կապիտալը է՛լ ավելի է աճում, հասնելով 2 000 ֆ. ստ.-ի, ապա գործ կունենան 400 բանվոր, այսինքն՝ <math>^1/_3</math>-ով ավելի, քան արտադրության հին եղանակով աշխատելիս։ Զբաղված բանվորների թիվը բացարձակորեն ավելացավ 100-ով, իսկ հարաբերաբար, այսինքն՝ ավանսավորած ամբողջ կապիտալի համեմատությամբ, պակասեց 800-ով, որովհետև արտադրության հին եղանակի դեպքում 2 000 ֆ. ստեռլինգ կապիտալը կկիրառեր ոչ թե 400, այլ 1 200 բանվոր։ Հետևաբար, զբաղված բանվորների թվի հարաբերական նվազումը համատեղելի է նրա բացարձակ աճման հետ։ Վերևում մենք ենթադրում էինք, որ ամբողջ կապիտալի աճման հետ կապիտալի կազմը անփոփոխ է մնում, որովհետև արտադրության պայմանները չեն փոխվում։ Բայց մենք արդեն գիտենք, որ փաստորեն մեքենայական արտադրության ամեն մի առաջադիմության հետ աճում է կապիտալի հաստատուն մասը, որ կազմված է մեքենաներից, հում նյութից և այլն, այնինչ փոփոխուն մասը, որը ծախսվում է աշխատուժի վրա, պակասում է, և միաժամանակ մենք գիտենք, որ արտադրության ուրիշ ոչ մի եղանակի պայմաններում կատարելագործումները այնպիսի մշտական երևույթ չեն, ուստի և ամբողջ կապիտալի կազմն այնպես չի փոփոխվում, ինչպես մեքենայական արտադրության ժամանակ։ Բայց այդ մշտական փոփոխությունները ոչ-պակաս մշտականությամբ ընդհատվում են դադարներով ու սոսկ քանակական ընդարձակմամբ տվյալ տեխնիկական հիմքի վրա։ Ուստի աճում է զբաղված բանվորների թիվը։ Այսպես, օրինակ, Միացյալ թագավորության բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարաններում աշխատող բոլոր բանվորների թիվը 1835 թվականին կազմում էր միայն 354 684, այնինչ 1861 թվականին միայն շոգեհաստոցով աշխատող ջուլհակների (երկու սեռին պատկանող և 8 տարեկանից սկսած տարբեր տարիքի) թիվը կազմում էր 230 654։ Իհարկե, այս աճումը պակաս խոշոր կթվա, եթե նկատի ունենանք, որ Անգլիայում բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակները իրենց հետ աշխատող ընտանիքի անդամների հետ միասին դեռ 1838 թվականին 800 000 հոգի էին հաշվվում<ref>«Ձեռնաշխատ ջուլհակների (բամբակից և թամբակի մյուս, բայց այլ նյութերի հետ խառը տեսակներից կտորեղեն գործող ջուլհակների) տառապանքները թագավորական հանձնաժողովի հետազոտման առարկա դարձան, բայց չնայած որ նրանց թշվառությունը ճանաչվեց և նրանց խղճացին, բայց և այնպես նրանց դրության բարելավումը (!) թողին դեպքի բերմունքին ու ժամանակին, և կարելի է հուսալ, որ այդ տառապանքները հիմա (20 տարի հետո՜) համարյա (nearly) չքացել են, մի բան, որին, ամենայն հավանականությամբ, նպաստեց շոգեշարժ ջուլհակահաստոցներհ արդի հսկայական տարածումը» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 15)։</ref>. մենք դեռ բոլորովին չենք խոսում այն ձեռնաշխատ ջուլհակների մասին, որոնք դուրս մզվեցին Ասիայում ու եվրոպական մայր ցամաքում։
Այն սակավաթիվ դիտողությունների մեջ, որ այս կետի վերաբերմամբ դեռ մնում է անելու, մենք զուտ փաստական կողմից մասամբ կշոշափենք այն հարաբերությունները, որոնց դեռ չի հասցրել մեզ մեր թեորիական շարադրանքը։
«Children’s Employment Commission»-ը իր եզրափակիչ հաշվետվության մեջ առաջարկում է գործարանային օրենքը տարածել 1 400 000-ից ավելի երեխաների, դեռահասների ու կանանց վրա, որոնց մոտավորապես կեսին շահագործում են մանր արտադրությունը և տանը կատարվող աշխատանքը<ref>Արդյունաբերության ճյուղերը, որոնց վրա պետք է տարածվեր գործարանային օրենքների ներգործությունը, սրանք են. ժանեկագործական մանուֆակտուրան, գուլպայագարծությունը, ծղոտագործությունը, հագուստի պատկանելիքների մանուֆակտուրան՝ իր բազմաթիվ տեսակներով, արհեստական ծաղիկների արտադրությունը, ոտնամանների, գլխարկների ու ձեռնոցների արտադրությունը, դերձակությունը, մետաղեղենի բոլոր գործարանները՝ դոմնային հնոցներից սկսած մինչև ասեղագործարանները և այլև, թղթագործարանները, ապակեղենի մանուֆակտուրաները, ծխախոտի մանուֆակտուրաները, ռեզինի արտադրությունը, բյորդերի պատրաստումը (ջուլհակության համար), ձեռքով գորգագործությունը, հովանոցների մանուֆակտուրան, իլիկների ու մասրաների արտադրությունը, գրատպությունը, կազմարարությունը, գրենական պիտույքների առևտուրը (Stationery, ընդ որում սրա մեջ մտնում է նաև թղթատուփերի, քարտեզների, թղթաներկերի և այլն պատրաստումը), ճոպանագործությունը, ագատե զարդարանքների մանուֆակտուրան, աղյուսագործարանները, ձեռքով մետաքսագործությունը, մետաքսաժապավենների արտադրությունը [Coventry-Weberei], աղի, մոմի ու ցեմենտի գործարանները, ռաֆինադ շաքարի արտադրությունը, բիսկվիտի արտադրությունը, փայտամշակման և ուրիշ զանազան խառն աշխատանքներ։</ref>։
«Եթե,— ասում է հանձնաժողովը,— պառլամենտը մեր առաջարկը ամբողջ ծավալով ընդունի, ապա, անկասկած, այդպիսի օրենսդրությունն ամենաբարերար ազդեցություն կգործի ո՛չ միայն դեռահասների ու թույլերի վրա, որոնց նա վերաբերում է աոաջին առաջին հերթին, այլև չափահաս բանվորների հսկայական մասսայի վրա, որոնք նրա ներգործության ոլորտի մեջ կմտնեն ուղղակի (կանայք) կամ անուղղակի (տղամարդիկ) ձևով։ Օրենսդրությունը նրանց կհարկադրեր կանոնավորելու, կրճատելու աշխատաժամանակը. նա կսկսեր տնտեսել ու կուտակել ֆիզիկական ուժի այն պաշարը, որից այնքան կախված է նրանց սեփական բարեկեցությունն ու երկրի բարեկեցությունը. նա աճող սերնդին կպաշտպաներ վաղ հասակում տեղի ունեցող ծայրահեղ լարումից, որը քայքայում է նրանց օրգանիզմը և վաղաժամ զառամության է հասցնում. վերջապես, նա տարրական ուսում ստանալու հնարավորություն կտար առնվազն մինչև 13 տարեկան երեխաներին և դրանով վերջ կդներ այն աներևակայելի տգիտությանը, որն այնպես ճիշտ նկարագրված է հանձնաժողովի հաշվետվությունների մեջ, և որը կարելի է միայն ազգային ստորացման տանջալից կսկիծով ու խոր զգացումով դիտելն<ref>Նույն տեղում, էջ XXV, № 169։<br>319a Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը] անցավ 1867 թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրենքը կարգավորում է մետաղաձուլական, դարբնոցային ու մետաղամշակման բոլոր գործարանները, ներառյալ նաև մեքենայագործարանները, հետո՝ ապակեղենի, թղթի, գուտապերչի, կաուչուկի, ծխախոտի մանուֆակտուրաները, տպարանները, կազմատները, վերջապես, այն բոլոր արհեստանոցները, որտեղ 50 հոգուց ավելի մարդ է զբաղված։— House of Labour Regulation Act-ը [Աշխատանքի ժամերը կարգավորող օրենքը], որ անցավ 1867 թ. օգոստոսի 17-ին, կարգավորում է ավելի մանր արհեստանոցներն ու, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքը։<br>Այդ օրենքներին, 1872 թվականի նոր Mining Act-ին [Հանքերի վերաբերյալ օրենքին] և մյուսներին ես կվերադառնամ II հատորում։</ref>։ Տորիական մինիստրությունը 1867 թ. փետրվարի 5-ի գահական ճառում ազդարարեց, որ նա արդյունաբերությունը հետազոտող հանձնաժողովի առաջարկ ները [''Տես 319a ծանոթ.''] ձևակերպել է «բիլլերի» մեջ։ Դրա համար մինիստրությանը հարկավոր եղավ քսանամյա մի նոր experimentum in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձ]։ 1840 թվականին արդեն նշանակվեց մի պառլամենտական հանձնաժողով երեխաների աշխատանքը հետազոտելու համար։ 1842 թվականի նրա հաշվետվությունը, Ն. Վ. Սենիորի ասելով, «բաց արեց կապիտալիստների ու ծնողների ագահության, եսամոլության ու դաժանության, երեխաների ու դեռահասների օրգանիզմի թշվառացման, անկման ու քայքայման մի այնպիսի ամենասարսափելի պատկեր, որ հազիվ թե երբևիցե տեսել էր աշխարհը... Կարելի էր դեռ մխիթարվել, եթե հաշվետվությունը անցյալ ժամանակի սարսափները նկարագրեր։ Բայց, դժբախտաբար, մեր առաջ դրված են տեղեկություններ այն մասին, որ այդ սարսափները շարունակվում են նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես երբևիցե առաջներում։ Մի բրոշյուր, որ երկու տարի առաջ հրատարակեց Հարդուիկը, հայտարարում է, թե 1842 թվականի տխուր չարաշահությունները լիովին պահպանում են իրենց ուժը նաև ներկայումս (1863 թ.)... Այգ (1842 թվականի) հաշվետվությունն անուշադրության մատնված մնաց քսան տարի շարունակ, որի ընթացքում հիշյալ երեխաներին, որոնք մեծացել էին առանց ամենափոքր գաղափար ունենալու ո՛չ այն մասին, ինչ մենք բարոյականություն ենք անվանում, ո՛չ էլ դպրոցական կրթության, կրոնի, ընտանեկան բնական սիրո մասին, այդ երեխաներին թույլ տվին այժմյան սերնդի ծնողներ դառնալ»<ref>Senior: «Social Science Congress». [Edinburgh 1863], էջ 55—58։</ref>։
Մինչ այդ հասարակական դրությունը փոխվեց։ Պառլամենտը չհամարձակվեց մերժել 1863 թվականի հանձնաժողովի պահանջները, ինչպես իր ժամանակին մերժել էր 1842 թվականի պահանջները։ Ուստի 1864 թվականին արդեն, երբ հանձնաժողովը հրատարակեց իր հաշվետվությունների միայն մի մասը, կավեղեն ապրանքների արդյունաբերությունը (ներառյալ բրուտությունը), պաստառների, լուցկու, փամփուշտների ու պատիճների արտադրությունը, ինչպես և թավշի խուզումը, ենթարկվեցին մինչև այդ մանածագործական արտադրության վրա իր ուժը տարածած օրենքին։ 1867 թվականի փետրվարի 5-ի գահական ճառում այն ժամանակվա տորիական կաբինետը հայտարարեց հետագա բիլլերը, որոնք հիմնված էին հանձնաժողովի եզրափակիչ առաջարկների վրա, որը 1866 թվականին արդեն ավարտել էր իր աշխատանքները։
Հողագործության մեջ երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը հետազոտող 1867 թվականի թագավորական հանձնաժողովը մի քանի շատ կարևոր հաշվետվություններ է հրապարակել։ Մի քանի փորձեր են արվել գործարանային օրենսդրության սկզբունքները թեկուզ փոխակերպված ձևով կիրառելու հողագործության վերաբերմամբ, բայց դրանք բոլորն էլ մինչև հիմա ամբողջապես ձախողվել են։ Բայց մի բան ես պետք է այստեղ նշեմ՝ այդ սկզբունքների ընդհանուր կիրառման անհաղթահարելի տենդենցի գոյությունը։
Եթե, մի կողմից, գործարանային օրենսդրության՝ որպես բանվոր դասակարգի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանության միջոցի ընդհանուր տարածումն անխուսափելի է դարձել, ապա նա, մյուս կողմից, ինչպես արդեն վերը նշեցինք, ընդհանրացնում և արագացնում է գաճաճային մասշտաբով վարվող մանրատված աշխատանքային պրոցեսների փոխարկումը խոշոր, հասարակական մասշտաբով վարվող կոմբինացված աշխատանքային պրոցեսների, այսինքն ընդհանրացնում և արագացնում է կապիտալի համակենտրոնացումը և գործարանային ռեժիմի միահեծանությունը։ Նա խորտակում է հինավուրց ու անցումային այն բոլոր ձևերը, որոնց հետևում դեռ մասամբ թաքնվում է կապիտալի տիրապետությունը, և դրանք փոխարինում կապիտալի ուղղակի, անսքող տիրապետությամբ։ Այդպիսով, նա ընդհանուր բնույթ է հաղորդում նաև այդ տիրապետության դեմ մղվող ուղղակի պայքարին։ Աոանձին Առանձին արհեստանոցներին հարկադրելով միօրինակության, կանոնավորության, կարգ ու կանոնի և տնտեսման, նա միաժամանակ այն հզոր զարկի միջոցով, որ աշխատանքային օրվա սահմանափակումն ու կարգավորումը տալիս են տեխնիկային, ուժեղացնում է ամբողջ կապիտալիստական արտադրության անարխիան ու կատաստրոֆները, ավելացնում է աշխատանքի ինտենսիվությունն ու մեքենայի կոնկուրենցիան բանվորի հետ։ Մանր արտադրության ու տանը կատարվող աշխատանքի ոլորտների հետ միասին նա ոչնչացնում է «ավելորդ» բանվորների վերջին ապաստարանները և, հետևապես, հասարակական ամբողջ մեխանիզմի մինչև այդ ժամանակ գոյություն ունեցող ապահովիչ կափույրը։ Արտադրության պրոցեսի նյութական պայմանների ու հասարակական կոմբինացիայի հետ նա հասունացնում է նրա կապիտալիստական ձևի հակասություններն ու անտագոնիզմները, հետևապես, միաժամանակ նաև նոր հասարակության գոյացման տարրերը և հին հասարակության հեղաշրջման մոմենտները<ref>Ռոբերտ Օուենը, կոոպերատիվ գործարանների ու կոոպերատիվ կրպակների հայրը, որը, սակայն, ինչպես վերևում նշվեք, բարեփոխության այդ մեկուսացած տարրերի նշանակության նկատմամբ ամենևին համամիտ չէր իր հետևորդների պատրանքներին, իր փորձերի ժամանակ ո՛չ միայն իրապես ելնում էր գործարանային սիստեմից, այլ նաև թեորիապես այդ սիստեմը հայտարարեց սոցիալական ռևոլյուցիայի ելակետ։ Լեյդենի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պ-ն Վիսսերինգը կարծես նախազգում է նման մի բան և իր «Handboek van Praktische Staatshuishoudkunde» [Amsterdam] գրքում, 1860—1862, որն ամենահամապատասխան ձևով հրամցնում է վուլգար տնտեսագիտության բոլոր տափակությունները, եռանդով հանդես է գալիս արհեստային արտադրության օգտին ընդդեմ խոշոր արդյունաբերության։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այն «իրավաբանական նորանոր խորամանկությունները» էջ 364) [այս հատորի էջ 316], որ անգլիական օրենսդրությունը ստեղծել է միմյանց հակասող Factory Act-երի, Factory Extension Act-ի և Workshops’ Act-ի միջոցով, վերջապես անհանդուրժելի դարձան, ուստի 1878 թվականի Factory and Workshops Act-ի մեջ իրագործված է այս բնագավառին վերաբերող ամբողջ օրենսդրության կոդիֆիկացիան։ Իհարկե, այստեղ հնարավոր չէ տալ մինչև այժմ էլ Անգլիայում իր ուժը պահպանող արդյունաբերական այդ օրենսգրքի մանրամասն քննադատությունը։ Սահմանափակվենք հետևյալ դիտողություններով։ Օրենքը տարածվում է՝ 1) Տեքստիլ գործարանների վրա։ Այստեղ ընդհանուր առմամբ ամեն ինչ հին դրության մեջ է մնում. 10 տարեկանից մեծ երեխաների համար թույլատրված աշխատաժամանակն օրական կազմում է 5½ ժամ կամ 6 ժամ, բայց այս դեպքում շաբաթ օրն ազատ է. դեռահասների ու կանանց համար՝ հինգ օր 10-ական ժամ, շաբաթ օրն ամենաշատը 6½ ժամ։— 2) Ոչ-տեքստիլ գործարանների վրա։ Նրանց վերաբերող որոշումներն առաջվանից ավելի են մոտեցրած № 1-ի տակ նշված որոշումներին, բայց դեռ պահպանվում են կապիտալիստների համար նպաստավոր որոշ բացառություններ, որանք որոշ դեպքերում կարող են է՛լ ավելի ընդարձակվել ներքին գործերի մինիստրի հատուկ թույլտվությամբ։ — 3) Workshops-ի [արհեստանոցների] վրա, որոնք սահմանված են մոտավորապես այնպես, ինչպես նախկին օրենքում. որչափով նրանց մեջ աշխատում են երեխաներ, դեռահասներ կամ կանայք, Workshops-ը համարյա հավասարեցված են ոչ-տեքստիլագործական գործարաններին, սակայն մանրամասնությունների մեջ դարձյալ թուլացումներով։ — 4) Այն Workshop-ների վրա, որոնց մեջ երեխա կամ դեռահաս չկա, այլ միայն 18 տարեկանից մեծ երկու սեռի անձեր են աշխատում. այս կատեգորիայի համար սահմանված են հետագա թուլացումներ։ — 5) Domestic Workshops-ի [տնային արհեստանոցների] վրա, որտեղ միայն ընտանիքի անդամներ են աշխատում սեփական բնակարանում. է՛լ ավելի առաձգական կանոններ և, բացի դրանից, այն սահմանափակումը, որ տեսուչն առանց մինիստրի կամ դատական հատուկ թույլտվության կարող է լոկ այն շենքերն այցելել, որոնք միաժամանակ որպես բնակարան չեն ծառայում. վերջապես, կատարյալ ազատություն է տրված ընտանիքի ներսում ծղոտագործությանը, ժանեկահյուսմանն ու ձեռնոցագործությանը։ Բոլոր պակասություններով հանդերձ այդ օրենքը 1877 թ. մարտի 23-ի շվեյցարական ֆեդերալ գործարանային օրենքի հետ միասին դեռ հիմա էլ այս բնագավառում ամենալավ օրենքն է։ Այդ օրենքի ու շվեյցարական հենց նոր հիշված ֆեդերալ օրենքի համեմատությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև դա շատ ակնառու է դարձնում օրենսդրական երկու մեթոդի — անգլիական, «պատմական» դեպքից դեպք միջամտող մեթոդի և ֆրանսիական ռևոլյուցիայի տրադիցիաների վրա կառուցված մայրցամաքային, ավելի շատ ընդհանրացնող մեթոդի առավելություններն ու թերությունները։ Դժբախտաբար, անգլիական օրենսգիրքը։ արհեստանոցների նկատմամբ կիրառելու իմաստով, դեռ մինչև հիմա էլ մեծ մասամբ մեռած տառ է մնում տեսուչների անբավարար անձնակազմի պատճառով։ — Ֆ. Է.}</ref>։
====10. ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ====
Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին<ref>Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {'''4-րդ հրատ. հավելաումհավելում.'''— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}</ref>, ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։
Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև, անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դա տա պարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտագրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես աոաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտ ի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև, անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դա տա պարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտագրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտ ի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։
<references>
Վստահելի
1396
edits