====5. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ====
Միևնույն կապիտալի հրամանատարության տակ զգալի թվով բանվորների կենտրոնացումը կազմում է ինչպես ընդհանրապես կոոպերացիայի, այնպես է մանուֆակտուրայի բնական ելակետը։ Իր հերթին, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը տեխնիկական անհրաժեշտություն է դարձնում գործադրվող բանվորների թվական աճումը։ Այժմ աշխատանքի առկա բաժանումն է թելադրում բանվորների այն մինիմումը, որ առանձին կապիտալիստը պետք է աշխատեցնի։ Մյուս կողմից, աշխատանքի հետագա բաժանման առավելությունները կապված են բանվորների թվի նոր ավելացման հետ, որն իրագործելի է միայն այն եղանակով, որ միանգամից որոշ համամասնություններով ձեռնարկվում է բոլոր տարբեր արտադրական խմբերի ավելացմանը։ Բայց կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ միասին պետք է աճի նաև նրա հաստատուն մասը, ո՛չ միայն արտադրության ընդհանուր պայմանների չափերը,— շենքերը, հնոցները և այլն,— այլև հատկապես հում նյութի քանակը, որը է՛լ ավելի արագ է աճում, քան բանվորների թիվը։ Հում նյութերի այն մասսան, որ տվյալ ժամանակամիջոցում սպառում են տվյալ թվով բանվորները, աճում է նույն համամասնությամբ, որով աճում է աշխատանքի արտադրողականությունը, որպես աշխատանքի բաժանման հետևանք։ Այսպիսով, առանձին կապիտալիստին անհրաժեշտ կապիտալի նվազագույն գումարի աճումը կամ հասարակական կենսամիջոցների ու արտադրամիջոցների հարաճուն փոխարկումը կապիտալի՝ հենց մանուֆակտուրայի տեխնիկական բնույթից ծա գոզ ծագող մի օրենք է<ref>«Դեռ բավական չէ, որ հասարակության մեջ արհեստների տվյալ ստորաբաժանման համար անհրաժեշտ կապիտալ (պետք էր ասել՝ կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ) լինի. բացի դրանից, անհրաժեշտ է, որ ձեռնարկուների ձեռքում այդ կապիտալը բավական նշանակալից մասսաներով կուտակված լինի՝ աշխատանքը խոշոր մասշտաբով վարելու համար... Որքան ավելի է զարգանում աշխատանքի բաժանումը, զբաղված բանվորների անփոփոխ թիվը շարունակ ավելի ու ավելի մեծ կապիտալի ծախսումներ է պահանջում գործիքների, հում նյութերի ձևով և այլն» (Storch: «Cours d’Éeonomie d’Économie Politique», Փարիզի հրատ., հ. I, էջ 250, 251)։ [Հմմտ. Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ. 1881, էջ 135։] «Արտադրության գործիքների համակենտրոնացումն ու աշխատանքի բաժանումը նույնպես անբաժանելի են իրարից, ինչպես քաղաքական իրավակարգում հասարակական իշխանության համակենտրոնացումն ու մասնավոր շահերի բաժանումը» (Karl Marx: «Misère de la Philosophie». Paris 1847, էջ 134)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. V, էջ 387։]</ref>։
Մանուֆակտուրայի, ինչպես և պարզ կոոպերացիայի մեջ գործող աշխատանքային մարմինը կապիտալի գոյության ձև է։ Արտադրական հասարակական մեխանիզմը, որ բաղկացած է բազմաթիվ անհատական՝ մասնագործ բանվորներից, պատկանում է կապիտալիստին։ Այդ պատճառով էլ աշխատանքի զանազան տեսակների կոմբինացիայից առաջացող արտադրողական ուժը երևան է գալիս որպես կապիտալի արտադրողական ուժ։ Մանուֆակտուրան, այս բառի իսկական իմաստով, ո՛չ միայն կապիտալի հրամանատարությանն ու կարգապահությանն է ենթարկում այն բանվորներին, որոնք առաջ ինքնուրույն էին, այլև, բացի դրանից, հենց բանվորների միջև հիերարխիկ սանդուղք է ստեղծում։ Մինչդեռ պարզ կոոպերացիան հիմնականում անփոփոխ է թողնում առանձին անձերի աշխատանքի եղանակը, մանուֆակտուրան ռևոլյուցիոնացնում է այդ եղանակը վարից վեր և, ամբողջովին իրեն ենթարկելով բանվորի անհատական աշխատուժը, հենց արմատից հարված է հասցնում այգ այդ ուժին։ Մանուֆակտուրան բանվորին այլանդակում է, արհեստականորեն պատվաստելով նրա մեջ միայն մեկ միակողմանի հմտություն և ճնշելով նրա արտադրողական հակումների ու ձիրքերի ամբողջ աշխարհը, ինչպես Լա-Պլատայի պետություններում կենդանուն մորթում են՝ նրա մորթին կամ նրա ճարպը ստանալու համար։ Ո՛չ միայն առանձին մասնական աշխատանքներն են բաշխվում տարբեր անհատների միջև, այլև ինքը անհատն է բաժանվում, դառնում տվյալ մասնական աշխատանքի ավտոմատ՝ գործիք6363գործիք<ref>Դուգալդ Ստյուարտը մանուֆակտուրային բանվորներին անվանում է «living automatons... employed in the details of the work» [«կենդան ի ավտոմատներ, որոնք կիրառվում են մասնական աշխատանքային օպերացիաների համար»] (Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, h. III, «Lectures on Political Economy», էջ 318)։</ref>, և, այդպիսով, իրականանում է Մենենիոս Ագրիպպայի այն տափակամիտ առակը, որը մարդուն պատկերում է որպես իր սեփական մարմնի մի մասը6464մասը<ref>Կորալլների ամեն մի առանձին ինդիվիդուումը իսկապես ամբողջ խմբի ստամոքսն է։ Բայց նա խմբին սննդանյութեր է մատակարարում և ոչ թե խլում, ինչպես խլում էին հռոմեական պատրիկները պլեբեյներից։</ref>։ Եթե բանվորն սկզբում իր աշխատ ուժը վաճառում էր կապիտալին, որովհետև նյութական միջոցներ չուներ ապրանք արտադրելու համար, ապա այժմ հենց նրա անհատական աշխատուժը չի կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ չի վաճառված կապիտալին։ Այդ ուժը ընդունակ է գործելու միայն ուրիշների հետ կապակցված, և այդ կապն իրականանում է նրա վաճառքից հետո միայն, կապիտալիստի արհեստանոցում։ Իր բնական ունակությունների համաձայն որևէ ինքնուրույն բան անելու հնարավորությունից զրկված՝ մանուֆակտուրային բանվորն արտադրողական գործունեություն է զարգացնում արդեն միայն որպես կապիտալիստի արհեստանոցի կցորդ<ref>«Իր արհեստին ամբողջ ծավալով տիրապետող բանվորն ամեն տեղ կարող է արտադրողական գործունեությամբ զբաղվել և իր համար ապրուստի միջոցներ ճարել. ընդհակառակը, մյուսը (մանուֆակտուրային բանվորը) միայն մի աքսեսուար է, որն իր ընկերներից անջատ ո՛չ աշխատունակություն ունի, ո՛չ էլ աշխատանքի համար անհրաժեշտ ինքնուրույնություն, և ստիպված է ընդունելու այն պայմանները,որ գործատուն կբարեհաճի առաջարկել նրան» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. I, էջ 204)։ [Հմմտ, Г. Шторх: «Курс политической экономии», հ. I, թարգմ. Ի. Վ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881 թ., էջ 78։]</ref>։ Ինչպես որ ընտրյալ ժողովրդի ճակատին գրված էր, թե նա Եհովայի սեփականությունն է, այնպես էլ աշխատանքի բաժանումը մանուֆակտուրային բանվորի վրա դնում է կապիտալի սեփականության դրոշմը։
Այն գիտելիքները, շրջահայացությունն ու կամքը, որ թեկուզ, փոքր չափով դրսևորում է ինքնուրույն հողագործը կամ արհեստավորը,— նման այն վայրենուն, որ ռազմական ամբողջ արվեստը դրսևորում է իր անձնական խորամանկությամբ ու ճարպկությամբ,— այդ բոլորն այստեղ պահանջվում է միայն ամբողջ արհեստանոցից։ Արտադրության հոգևոր կարողություններն իրենց մասշտաբն ընդարձակում են մի ուղղությամբ հենց այն պատճառով, որ այլ շատ ուղղություններով նրանք իսպառ չքանում են։ Այն, ինչ կորցնում են մասնագործ բանվորները, նրանց ի հակակշիռ կենտրոնանում է կապիտալի մեջ<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ. I, էջ 231։ «Առաջինը շահեց այն, ինչ կորցրեց երկրորդը»։</ref>։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հետևանքն այն է, որ արտադրության հյութական պրոցեսի հոգևոր պոտենցիաները կանգնած են բանվորների հանդեպ որպես օտար սեփականություն ու նրանց ստրկացնող ուժ։ Անջատման այդ պրոցեսն սկսվում է պարզ կոոպերացիայի մեջ, որտեղ կապիտալիստն առանձին բանվորի նկատմամբ հասարակական-աշխատանքային մարմնի միասնության ու կամքն է ներկայացնում։ ֊Այդ Այդ պրոցեսն է՛լ ավելի է զարգանում մանուֆակտուրայի մեջ, որը խեղում է բանվորին՝ նրան դարձնելով մասնագործ բանվոր։ նա Նա իր ավարտին է հասնում խոշոր արդյունաբերության մեջ, որը գիտությունը, որպես արտադրության ինքնուրույն պոտենցիա, զատում է աշխատանքից և նրան ստիպում է ծառայելու կապիտալին<ref>«Գիտության մարդն արտադրողական բանվորիդ, բանվորից բաժանվում է ամբողջ անդունդով, և գիտությունը փոխանակ բանվորի ձեռքում նրա սեփական արտադրողական ուժը մեծացնելու միջոց ծառայելու, գրեթե ամեն տեղ իրեն հակադրում է բանվորին... Գիտելիքը դառնում է մի գործիք, որն ընդունակ է աշխատանքից անջատվելու և նրա դեմ թշնամաբար հանդես գալու» (W. Thompson: «An Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1824, էջ 274)։</ref>։
Մանուֆակտուրայի մեջ հավաքական բանվորի, հետևապես նաև կապիտալի հարստացումը հասարակական արտադրողական ուժերով պայմանավորված է բանվորի աղքատացմամբ անհատական արտադրողական ուժերով։ «Տգիտությունն արդյունաբերության, ինչպես և սնահավատության մայրն է։ Մտածողության ու երևակայության ուժը ենթակա է սխալների, բայց ձեռքը կամ ոտքը որոշ ձևով շարժելու սովորությունը ո՛չ մեկից է կախված ու ո՛չ էլ մյուսից։ Ուստի մանուֆակտուրաներն ամենից ավելի ծաղկում են այնտեղ, որտեղ հոգեկան կյանքն ամենից ավելի է ճնշված, այնպես որ արհեստանոցը կարող է դիտվել որպես մի մեքենա, որի մասերը մարդիկ են կազմում»<ref>A. Ferguson: «History of Civil Society». Edinburgh 1767, մ. IV, բաժ, I, էջ 280։</ref>։ Եվ իրոք, XVIII դարի կեսին մի քանի մանուֆակտուրաներ գերադասում էին կիսաապուշներ բանեցնել որոշ այնպիսի պարզ օպերացիաներ կատարելու համար, որոնք, սակայն, գործարանային գաղտնիք են կազմում69կազմում<ref>J. D. Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1846, հ. I, էջ 149։</ref>։
«...Մարդկանց մեծ մասի մտավոր ընդունակությունները և զարգացումը,— ասում է Ա. Սմիթը, հանհրաժեշտորեն գոյանում են նրանց սովորական զբաղմունքներին համապատասխան։ Այն մարդը, որի ամբողջ կյանքն անց է կենում սակավաթիվ պարզ օպերացիաներ կատարելով... առիթ ու անհրաժեշտություն չի ունենում իր մտավոր ընդունակությունները խորացնելու կամ իր խելամտությունը մարզելու... այնքան բթամիտ ու տգետ է դառնում, ինչքան միայն կարող է դառնալ մարդկային էակը»։ Մասնագործ բանվորի բթամտությունը նկարագրելուց հետո Սմիթը շարունակում է. «Նրա անշարժ կյանքի միապաղաղությունը, բնականաբար, ոչնչացնում է նրա բնավորության արիությունը... Այդ միապաղաղությունը թուլացնում է նույնիսկ նրա մարմնի գործունեությունը և նրան անընդունակ է դարձնում իր ուժերը քիչ թե շատ տևականորեն լարելու որևէ այլ զբաղմունքի համար, բացի նրանից, ինչին նա ընտելացրած է։ Այսպիսով, նրա հատուկ արհեստի մեջ երևան եկող հմտությունն ու կարողությունը ձեռք է բերված նրա մտավոր, սոցիալական ու ռազմական հատկությունների հաշվին։ Բայց ամեն մի զարգացած քաղաքակիրթ հասարակության մեջ այս վիճակի մեջ պետք է ընկնեն անխուսափելիորեն աշխատավոր չքավորները (the labouring poor) այսինքն՝ ժողովրդի գլխավոր մասսան»<ref>A. Smith: «Wealth of Nations», գիրք V, գլ. I, բաժ. II [А. Смит: «Исследование о природе и причинах богатства народов», հ. II, Соцэкгиз, 1935 թ., էջ 303]։ Որպես աշակերտը Ֆերգյուսոնի, որը պարզաբանել էր աշխատանքի բաժանման վնասակար հետևանքները, Ա. Սմիթը միանգամայն պարզորոշ պատկերացնում էր այդ կետը։ Իր աշխատության սկզբում։ սկզբում, որտեղ նա ex professo փառաբանում է աշխատանքի բաժանումը, Սմիթը միայն անցողակի է նշում, թե աշխատանքի բաժանումը հասարակական անհավասարությունների աղբյուր է։ Պետական եկամուտներին վերաբերող 5-րդ գրքում է միայն նա վերարտադրում Ֆերգյուսոնին։ Ես «Misère de la Philosophie» [«Փիլիսոփայության աղքատությունը»] աշխատությանս մեջ արդեն ասել եմ այն բոլորը, ինչ անհրաժեշտ է Ֆերգյուսոնի, Ա. Սմիթի, Լեմոնտեի և Սեյի միջև եղած պատմական կապի մասին, որքան որ հարցը վերաբերում է աշխատանքի բաժանմանը նվիրված նրանց քննադատություններին. հենց այնտեղ էլ ես առաջին անգամ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ներկայացրել եմ որպես արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձև։ (Karl Marx: «Misère de la Philosophie»- Paris *8471847, էջ 122 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, . Երկ., հ. V, էջ 379—381։]</ref>։ Որպեսզի կանխվի ժողովրդական մասսայի կատարյալ հաշմանդամացումը՝ աշխատանքի բաժանման այդ հետևանքով, Ա. Սմիթը հանձնարարում է ժողովրդական կրթության պետական կազմակերպություն, սակայն ամենազգուշավոր, նվազագույն դոզաներով։ Սրա դեմ միանգամայն հետևողականորեն առարկում է նրա ֆրանսիացի թարգմանիչ ու մեկնաբան Գառնյեն, որն առաջին կայսրության ժամանակ բնականորեն դարձավ սենատոր։ Ժողովրդական կրթությունը, նրա կարծիքով, հակասում է աշխատանքի բաժանման առաջին օրենքին, ժողովրդական կրթության կազմակերպումով մենք «ոչնչացման դատապարտած կլինեինք մեր ամբողջ հասարակական սիստեմը»։ «Ինչպես աշխատանքի ամեն մի ուրիշ բաժանում,— ասում է նա,— ֆիզիկական աշխատանքի անջատումը մտավոր աշխատանքից<ref>Ֆերգյուսոնն արդեն «History of Civil Society» աշխատության մեջ, Edinburgh 1767, մ. IV, I բաժ., էջ 281, ասում է. «Աշխատանքի բաժանման այս դարում հենց մտածողությունն ինքը հատուկ զբաղմունք է դառնում»։</ref> ավելի ու ավելի խոր ու վճռական է դառնում այն չափով, որչափով հարստանում է հասարակությունը (նա ճիշտ է գործածում այս արտահայտությունը՝ դրանով կապիտալը, հողատիրությունն ու նրանց պետությունը նշելու համար)։ Աշխատանքի այդ բաժանումն էլ, նրա մյուս տեսակների նման, անցյալ պրոգրեսի հետևանքը և ապագա պրոգրեսի պատճառն է... Մի՞թե կառավարությունը պետք է աշխատանքի այդ բաժանման դեմ գործի և նրա բնական ընթացքը կասեցնի։ Մի՞թե նա պետք է պետական եկամուտների մի մասի ծախսի մի այնպիսի փորձի վրա, որի նպատակն է խճճել ու իրար խառնել աշխատանքի երկու դասակարգերը, որոնք ձգտում են բաժանման ու առանձնացման»<ref>G. Garnier: [Սմիթի] նրա թարգմանության V hհ., էջ 4—5։</ref>։
Հոգեկան ու մարմնական որոշ հաշմանդամացում անխուսափելի է նույնիսկ ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ։ Բայց որովհետև մանուֆակտուրային ժամանակաշրջանն աշխատանքի տարրեր տարբեր ճյուղերի այս հասարակական երկճեղքումը շատ հեռուներն է տանում, և, մյուս կողմից, որովհետև աշխատանքի միայն սպեցիֆիկ մանուֆակտուրային բաժանումն է անհատին հարվածում հենց նրա կենսահիմքից, ուստի միայն մանուֆակտուրային ժամանակաշրջանն է նյութ և խթան տալիս արդյունաբերական ախտաբանության համար<ref>Գործնական բժշկականության Պադուայի պրոֆեսոր Ռամաձինին 1713 թվականին հրատարակեց իր «De morbis artificum» աշխատությունը, որը հետո 1781 թվականին թարգմանվեց ֆրանսերեն և նորից տպագրվեց 1841 թվականին «Encyclopèdie des Sciences Mèdica lesMèdicales. 7-ème Discours: Auteurs Classiques»-ում։ Խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանը, հասկանայի է, միայն ընդարձակեց բանվորների պրոֆեսիոնալ հիվանդությունների նրա ցանկը։ Տե՛ս ի միջի այլոց «Hygiène physique et morale de l’ouvrier dans les grandes villes en général, et dans la ville de Lyon en particulier. Par le Dr. A. L. Fonteret», Paris 1858, և «Die Krankheiten, welche verschiedenen Ständen, Altern und Geschlechtern eigentümlich sind». 6 հատոր. Ulm 1860։ Society of Arts-ը 1854 թվականին մի հանձնաժողով նշանակեց արդյունաբերական ախտաբանությունն ուսումնասիրելու համար։ Այս հանձնաժողովի հավաքած վավերագրերի ցանկը ընթերցողը կգտնի «Twickenham Economic Museum»-ի գրացուցակում։ Շատ կարևոր նյութ են տալիս պաշտոնական «Reports on Public Health». Տե՛ս նաև բժշկ. դոկտ. Eduard Reich: «Ueber die Entartung des Menschen». Erlangen 1868։</ref>։
«Մարդու անդամատումը մահապատիժ է կոչվում, եթե նա մահվան դատավճիռ է ստացել, սպանություն է կոչվում, եթե նա դատարանով մահվան չի դատապարտված։ Աշխատանքի անդամատումը ժողովրդի սպանություն է»<ref>D. Urqyhart: «Familiar Words». London 1855, էջ 119։ Հեգելը շատ հերետիկոսական հայացքներ ուներ աշխատանքի բաժանման մասին։ «Կրթված մարդ ասելով ամենից առաջ պետք է հասկանալ նրան, ով կարող է անել այն ամենը, ինչ ուրիշներն են անում»,— ասում է նա իր «Իրավունքի փիլիսոփայությանն մեջ» [Hegel: «Grundlinien der Philosophie des Rechts», 2-րդ հրատ., Berlin 1840, էջ 247։ Հմմտ. Гегель: «Философия права», 1934 թ., հ. VII, բաժ. II, § 187, էջ 216։]</ref>։
Աշխատանքի բաժանման վրա հանգչող կոոպերացիան, այսինքն` մանուֆակտուրան, իր սկզբում մի տարերային, բնաճուն գոյացություն է ներկայացնում։ Բայց հենց որ նա որոշ կայունություն ու տարածման բավականաչափ լայնություն է ձեռք բերում, դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի գիտակցական, պլանաչափ ու սիստեմատիկ ձև։ Բառի բուն իմաստով՝ մանուֆակտուրայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպե՛ս նրա համար բնորոշ աշխատանքի բաժանումը սկզբում զուտ փորձնականորեն, կարծես թե գործող անձերի թիկունքում, նպատակահարմար ձևեր է ձեռք բերում, իսկ հետո, համքարային արհեստի նման, ձգտում է մի անգամ գտած ձևը տրադիցիայով ամրապնդելու և, առանձին դեպքերում, կայունացնելու ամբողջ դարերով։ Եթե այդ ձևը փոխվում է, ապա, բացառությամբ բոլորովին երկրորդական փոփոխությունների, միշտ փոխվում է միայն աշխատանքի գործիքների ռևոլուցիայի հետևանքով։ Արդի մանուֆակտուրան — ես այստեղ չեմ խոսում մեքենաների կիրառման վրա հիմնված խոշոր արդյունաբերության մասին,— կա՛մ արդեն պատրաստի ձևով է գտնում իր disjecti membra poetae-ն, օրինակ, հագուստեղենի մսւնուֆակտուրան մանուֆակտուրան այն խոշոր քաղաքներում, որտեղ նա ծագում է,— և նրան մնում է միայն հավաքել այդ ցիրուցան անդամները, կա՛մ բաժանման սկզբունքն աչքի է ընկնում ինքն իրեն, պահանջելով պարզապես արհեստային արտադրության առանձին օպերացիաների (օրինակ, կազմարարության մեջ) հանձնում առանձին մասնագործ բանվորների։ Այդպիսի դեպքերում նույնիսկ մի շաբաթվա փորձ էլ չի պահանջվում, որպեսզի գտնվի յուրաքանչյուր ֆունկցիան կատարելու համար անհրաժեշտ ձեռքերի միջև եղած պահանջվող պրոպորցիան<ref>Գյուտարարական հանճարի նկատմամբ այն պարզամիտ հավատը, որ առանձին կապիտալիստը a priori հանդես է բերում աշխատանքի բաժանման բնագավառում, դեռ պահպանվել է, ըստ երևույթին, միայն գերմանական այնպիսի պրոֆեսորների մոտ, որպիսին է, օրինակ, պարոն Ռոշելը, որն իբրև երախտագիտություն, «diverse Arbeitslöhne» [«զանազան աշխատավարձեր»] է նշանակում կապիտալիստին այն բանի համար, որ վերջինի յուպիտերյան գլխից բոլորովին ավարտուն ձևով դուրս է թռչում աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ավելի մեծ կամ ավելի փոքր բաժանումը կախված է փողի քսակի մեծությունից և ոչ թե հանճարի չափերից։</ref>։
Արհեստային գործունեության անդամատման, աշխատանքի գործիքների մասնականացման, մասնագործ բանվորների գոյացման, նրանց խմբավորման ու մի հավաքական մեխանիզմի մեջ կոմբինացնելու միջոցով աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ստեղծում է արտադրության հասարակական պրոցեսների որակական անդամատում և քանակական համամասնականություն, այսինքն՝ ստեղծում է հասարակական աշխատանքի որոշ կազմակերպություն և միաժամանակ զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական նոր ուժ։ Որպես արտադրության հասարակական պրոցեսի առանձնահատուկ կապիտալիստական ձև — իսկ այն պատմական հիմքի վրա, որի վրա նա ծագում է, նա կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը լոկ մի առանձին մեթոդ է՝ հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու կամ բանվորի հաշվին ավելացնելու համար կապիտալի ինքնաճումը, որը սովորաբար անվանում են հասարակական հարստություն, «wealth of nations» [«ժողովուրդների հարստություն»] և այլն։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն զարգացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժը կապիտալիստի և ոչ թե բանվորի համար, այլև զարգացնում է այդ ուժը անհատական բանվորին խեղելու միջոցով։ Կապիտալի համար նա ստեղծում է աշխատանքի վրա իշխելու նոր պայմաններ։ Ուստի, եթե նա, մի կողմից, պատմական առաջադիմություն է և անհրաժեշտ մոմենտ հասարակության տնտեսական զարգացման մեջ, ապա, մյուս կողմից, նա քաղաքակրթված ու հնարագետ շահագործման գործիք է։
Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։</ref>, այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա<ref>Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանամ է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Pubfica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Diaiogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայnւմ վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։</ref>։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի չավ են պատրաստվում, մարդկանց տարրեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու<ref>Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։</ref>, իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել<ref>«Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αϋτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։</ref>։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապեւոող է ինչպես Պլատոնի երկերում<ref>Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով• ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]</ref>, որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ<ref>Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ Ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է։ որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։</ref>, որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի<ref>«Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան Որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris». գլ. 8)։</ref>, համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում<ref>Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։</ref>։Քաղաքատնտեսությունը, որ միայն մանուֆակտուրայի ժամանակաշրջանում է դառնում իսկական գիտության, աշխատանքի հասարակական բաժանումն ընդհանրապես դիտում է լոկ աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման կապիտալիստական բնույթն Ա. Սմիթից ավելի որոշակիորեն մատնանշում են ավելի հին հեղինակները, ինչպես, օրինակ, Պետտին, «Advantages of the East-India Trade»-ի անանուն հեղինակը և այլն։</ref>, այսինքն՝ որպես աշխատանքի միևնույն քանակով ավելի շատ ապրանք արտադրելու, հետևաբար ապրանքներն էժանացնելու և կապիտալի կուտակումն արագացնելու միջոց։ Որպես ուղղակի հակադրություն գործի քանակական կողմի և փոխանակային արժեքի այդ ընդգծման, կլասիկ հնադարի հեղինակներն ուշք են դարձնում բացառապես որակական կողմի ու սպառողական արժեքի վրա<ref>Նոր ժամանակի հեղինակների մեջ բացառություն են կազմում XVIII դարի մի քանի գրողներ միայն, որոնք աշխատանքի բաժանման հարցում գրեթե բացառապես կրկնում են հների ասածները։ Այսպիսիք են Բեկկարիան ու Ջեմս Հարրիսը։ Բեկկարիան գրում է. «Ամեն մարդ սեփական փորձից իմանում է, որ ձեռքերն ու միտքը միշտ աշխատանքի միևնույն տեսակի և միևնույն արդյունքները պատրաստելու վրա գործադրելով, նա մեծ դյուրությամբ հասնում է ավելի զգալի ու ավելի լավ հետևանքների... քան այն դեպքում, եթե ամեն մեկն ինքն իրեն համար պատրաստեր անհրաժեշտ իրերը... Այսպիսով, ընդհանուր ու անհատական օգտի համար մարդիկ բաժանված են տարբեր դասակարգերի ու կացությունների» (Cesare Beccaria: «Elementi di Ecorromia Publica», հրատ. Custodi, Parte Moderna, հ. XI, էջ 28)։ Ջեմս Հարրիսը, հետագայում Մալմսբերիի կոմսը, որ հայտնի է Պետերբուրգում վարած իր դեսպանության շրջանին վերաբերող «Diaries»-ով [«օրագրերով»], ինքն ասում է այն ծանոթագրություններից մեկի մեջ, որ կցել է իր «Dialogue concerning Happiness»-ին, London 1741 (հետագայում վերահրատարակվել է «Three Treatises etc.»., 3-րդ հրատ., London 1772), «Հասարակության բնական լինելու (այն է՝ «զբաղմունքների բաժանման» սկզբունքի վրա հիմնված լինելու) բոլոր ապացույցները... ես վերցրել եմ Պլատոնի «Ռեսպուբլիկա»-ի երկրորդ գրքից»։</ref>։ Արտադրության հասարակական ճյուղերի բաժանման հետևանքով ապրանքներն ավելի լավ են պատրաստվում, մարդկանց տարբեր հակումներն ու տաղանդները հնարավորություն են ստանում իրենց համար գործունեության համապատասխան ոլորտ ընտրելու<ref>Այսպես, օրին., «Ոդիսականում», XIV երգի 228 տողում կարդում ենք. «΄Άλλος γάρ τ’άλλοισιν άνήρ έπιτέρπεται έροις» [«Մարդիկ նման չեն իրար, ոմանք մի բան են սիրում, մյուսները՝ մի ուրիշ բան». Թարգմ. Վ. Ա. Ժոլկովսկու Երկ. լիակ. ժող., հրատ. Մ. Օ. Վոլֆ, ՍՊԲ. — Մոսկվա, էջ 413)։ Իսկ Սեքստուս Էմպիրիկուսի մոտ Արխիլոխն ասում է. «΄Άλλος άλλω έη΄ έργω καρδίην ίαίνεται» [«Մեկի սիրտն ուրախացնում է մի բան, մի ուրիշինը՝ մի բան»]։</ref>, իսկ առանց գործունեության ոլորտի սահմանափակման ոչ մի ասպարեզում չի կարելի որևէ աչքի ընկնող գործ կատարել<ref>«Πολλ΄ ήπίστατο έργα, κακώς δ΄ήπίστατο πάντα» [«Նա շատ բաներ գիտեր, բայց բոլորը վատ գիտեր»]։ Աթենացին, որպես ապրանքարտադրող, զգում էր իր գերազանցությունը սպարտացիների հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ վերջինները միայն մարդիկ ունեին, բայց ոչ փող, ինչպես Թուկիդիդեսը Պերիկլեսին ստիպում է այդ ասելու այն ճառում, որով նա աթենացիներին կոչ էր անում պելոպենեսյան պատերազմը մղելու. «Σώμασιτ έτοιμότεροι οί αύτουργοί τών άνθρώπων ή χρήμασι πολεμείν» [«Սեփական սպառման համար արտադրող մարդիկ ավելի շուտ իրենց մարմինները կտան պատերազմին, քան փողը»] (Թուկիդիդես, գ. I, բաժ. 141)։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 135։] Այնուամենայնիվ, աթենացու իդեալը, նույնիսկ նյութական արտադրության բնագավառում, αύτάρκεία-ն [ավտարկիան] էր, որը հակասում է աշխատանքի բաժանմանը. «παρ΄ών γάρ τό εΰ, παρά τούτων και τό αΰταρκες» [«Որտեղից առաջ է գալիս բարիքը, այնտեղից էլ՝ ինքնուրույնությունը»]։ Ընդսմին պետք է նկատի ունենալ, որ մինչև անգամ 30 տիրանների տապալման ժամանակաշրջանում 5000 աթենացի էլ չկար առանց հողային սեփականության։</ref>։ Այսպիսով, թե՛ արդյունքը և թե՛ նրա արտադրողը կատարելագործվում են աշխատանքի բաժանման միջոցով։ Եթե կլասիկ հնադարի հեղինակները երբեմն հիշատակում էլ են արտադրվող արդյունքների մասսայի աճման մասին, ապա այդ դեպքում նրանց հետաքրքրում է միայն սպառողական արժեքների առատությունը։ Ոչ մի բառ չի նվիրված փոխանակային արժեքին, ապրանքների էժանացմանը։ Սպառողական արժեքի տեսակետը տիրապետող է ինչպես Պլատոնի երկերում<ref>Աշխատանքի բաժանումը համայնքի ներսում Պլատոնը բխեցնում է պահանջմունքների բազմակողմանիությունից ու անհատների ձիրքերի միակողմանիությունից։ Նրա գլխավոր դրույթն այն է, թե աշխատո՛ղը պետք է հարմարվի գործին, և ոչ թե գործը աշխատողին, բայց վերջինն անխուսափելի է, երբ աշխատողը միաժամանակ մի քանի զբաղմունքներով է պարապում, այսինքն՝ նրանցից մեկը կատարում է որպես կողմնակի զբաղմունք։ «Ού γάρ... έθέλει το πραττόμενον τήν τοΰ πράττοντος σχολήν περιμένειν, άλλ΄ άνάγκη τον πράττοντα τώ πραττομένω έπακολουθεϊν μή έν παρέργου μέρει.— ΄Λνάγκη.— Έκ δή τούτων πλείω τε έκαστα γίγνεται καί κάλλιον καί ράον όταν εϊς έν κατά φύσιν καί έν καιρώ σχολήν τών άλλων άγων πράττη» [«Որովհետև գործը չպետք է սպասի արտադրողի ազատ ժամանակին, այլ անհրաժեշտ է, որ արտադրողն իր գործը կատարի ջանասիրաբար և ոչ թե ի միջի այլոց։ — Անհրաժեշտ է։ — Չէ՞ որ ամեն մի իր ավելի հեշտ և ավելի լավ ու մեծ քանակությամբ է արտադրվում, երբ մարդ միայն մի գործ է անում իր հակումներին համապատասխան և որևէ ուրիշ զբաղմունքներից ազատ հարմար ժամանակ»] («Respublica», գիրք I, 2-րդ հրատ. Baiter, Orelli etc.)։ [Հմմտ. Պլատոնի Երկերը, մ. III, թարգմ. պրոֆ. Կարպովի, ՍՊԲ. 1863 թ., «Политика или государство», գիրք II, էջ 117։] Նման մտքեր գտնում ենք նաև Թուկիդիդեսի մոտ, գիրք I, բաժ. 142, «Ծովային գործը նույնպիսի արվեստ է, ինչպես որևէ այլ արվեստ, և նրանով չի կարելի պարապել ի միջի այլոց, որպես օժանդակ գործով. ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գործն իր կողքին չի հանդուրժում ոչ մի այլ կողմնակի զբաղմունք»։ [Հմմտ. Фукидид: «История Пелопонесской войны», հրատ. Կուզնեցովի, Մոսկվա, 1887, հ. I, էջ 136։] «Եթե գործը,— ասում է Պլատոնը,— սպասի աշխատողին, ապա արտադրության կրիտիկական րոպեն հաճախ բաց կթողնվի, և արդյունքը կփչանա, «έργου καιρόν διόλλυται» [«աշխատանքի արդյունքը կփչանա»]։ Պլատոնյան այդ նույն իդեան մենք գտնում ենք անգլիական ճերմականոցների տերերի բողոքի մեջ ընդդեմ գործարանային օրենքի այն հոդվածի, որը կերակուր ուտելու որոշ ժամ է սահմանում բանվորների համար։ Նրանց արտադրությունը չի կարող հարմարվել բանվորներին, որովհետև «խանձելու, լվանալու, սպիտակացնելու, գլանելու, փայլեցնելու և ներկելու տարբեր օպերացիաների ժամանակ նախօրոք նշանակված րոպեին գործը դադարեցնելն անկարելի է առանց փչացնելու ռիսկի... բոլոր բանվորների համար ճաշվա մեկ պարտադիր ընդմիջում սահմանել կնշանակեր անավարտ օպերացիաների հետևանքով փչացման ռիսկի ենթարկել արժեքավոր արդյունքները»։ Le platonisme où va-t-il se nicher! [Ո՜ւր ասես չի թաքնվի պլատոնիզմը։]</ref>, որն աշխատանքի բաժանման մեջ տեսնում է հասարակության՝ դասերի տրոհվելու հիմքը, այնպես էլ Քսենոֆոնի մոտ<ref>Քսենոֆոնը պատմում է, թե պարսից արքայի սեղանից կերակուրներ ընդունելը հաճելի է ո՛չ միայն այն պատճառով, որ այդ մեծ պատիվ է, այլև այն պատճառով, որ այդ կերակուրներն ուրիշ կերակուրներից շատ ավելի համեղ են։ «Եվ այդ զարմանալի չէ, որովհետև ինչպես որ մյուս արվեստները խոշոր քաղաքներում հատկապես կատարելագործված են, այնպես էլ արքայական կերակուրներն աննման են իրենց որակով։ Մանր քաղաքներում միևնույն մարդը պատրաստում է մահճակալներ, դռներ, գութաններ, սեղաններ. բացի դրանից, նա երբեմն տներ է կառուցում և շատ ուրախ է լինում, եթե այդ կարգի բավարար պատվերներ ունի իր գոյությունը պահպանելու համար։ Բոլորովին անկարելի է, որ այդքան բազմատեսակ գործերով զբաղված մարդը ամեն բան լավ անի։ Բայց մեծ քաղաքներում, որտեղ ամեն մի աշխատող շատ գնորդներ է գտնում, մեկ արհեստ իմանալն էլ բավական է կերակրվելու համար։ Հաճախ մի ամբողջ արհեստ իմանալն էլ անհրաժեշտ չէ նրա համար. պատահում է, որ մեկը միայն տղամարդկանց կոշիկներ է պատրաստում, մի ուրիշը՝ կանանց կոշիկներ։ Առանձին դեպքերում մեկը միայն կոշիկներ է կարում, մյուսը միայն կոշիկների համար կաշի է ձևում, կամ մեկը միայն շորեր է ձևում, մյուսը միայն իրար է կպցնում կտորները։ Անխուսափելի է, որ ով ամենահասարակ աշխատանք է կատարում, անպայման ամենից լավ է կատարում այդ աշխատանքը։ Նույնը վերաբերում է նաև խոհարարական արվեստին» (Xenophon «Cyropaedie», գիրք VIII, գլ. 2)։ [Հմմտ. Ксенофонт: «Киропедия», Կիև, 1878 թ., գիրք VIII, գլ. 2, էջ 259—260։] Այստեղ բացառապես ուշադրություն դարձված սպառողական արժեքի լավորակության վրա, թեև արդեն Քսենոֆոնը գիտե, որ աշխատանքի բաժանման մասշտաբը կախված է շուկայի ծավալից։</ref>, որը նրա համար բնորոշ բուրժուական բնազդով ավելի է մոտենում աշխատանքի բաժանման սկզբունքին արհեստանոցի ներսում։ Որչափով Պլատոնի ռեսպուբլիկայում աշխատանքի բաժանումը պետության կառուցվածքի հիմնական սկզբունքն է, այդ ռեսպուբլիկան լոկ եգիպտական կաստայական կարգերի աթենական իդեալականացումն է. Եգիպտոսը Պլատոնի ժամանակակից մյուս գրողների, օրինակ, Իսոկրատեսի<ref>«Նա (Բուզիրիսը) բոլորին բաժանեց առանձին կաստաների... հրամայեց, որ միևնույն մարդիկ միշտ միևնույն գործով զբաղվեն, որովհետև նա գիտեր, թե ովքեր հաճախ, փոխում են իրենց զբաղմունքները, ոչ մեկը հիմնովին չեն յուրացնում. իսկ ովքեր շարունակ, միևնույն գործով են պարապում, ամենակատարյալ ձևով են անում այն։ Եվ իրոք, մենք, տեսնում ենք, որ եգիպտացիները արվեստի ու արհեստների կողմից ավելի են գերազանցել իրենց մրցակիցներին, քան վարպետը՝ անվարժ բանվորին, և թագավորական իշխանությունն ու պետական կարգը պահպանելու համար այնպիսի կատարյալ հիմնարկներ են ստեղծել, որ ամենահռչակավոր փիլիսոփաները, ովքեր շոշափել են այդ հարցը, Եգիպտոսի պետական կառուցվածքն ավելի են գովաբանում, քան որևէ այլ կառուցվածք» (Isocratis: «Busiris», գլ. 8)։</ref>, համար էլ արդյունաբերական երկրի տիպար էր, նա իր այդ նշանակությունը պահպանում է նույնիսկ Հռոմեական կայսրության շրջանի հույների աչքում<ref>Հմմտ. Diodorus Siculus [«Diodor’s v. Sicilien Historische Bibliothek», գիրք I, 1831 թ.]։</ref>։
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն՝ այն ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրան արտադրության կապիտալիստական եղանակի իշխող ձևն է, մանուֆակտուրային հատուկ տենդենցների լրիվ իրագործումը բախվում է բազմակողմանի արգելքների։ Թեև մանուֆակտուրան, ինչպես տեսանք, բանվորների հիերարխիկ անդամատման կողքին ստեղծում է վարժված և անվարժ բանվորների պարզ բաժանում, վերջինների թիվը խիստ սահմանափակված է մնում՝ առաջինների գերակշռող նշանակության հետևանքով։ Թեև մանուֆակտուրան առանձին օպերացիաները հարմարեցնում է իր աշխատանքային կենդանի օրգանների հասունության, ուժի ու զարգացման տարբեր աստիճաններին և, հետևաբար, ճանապարհ է հարթում դեպի կանանց ու երեխաների արտադրողական շահագործումը, այնուամենայնիվ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, այդ տենդենցը խորտակվում է՝ շնորհիվ մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրության, որոնց սովորություններին այդ տենդենցը հակասում է։ Թեև արհեստային գործունեության քայքայումը իջեցնում է ուսուցման ծախքերը, ուստի և բանվորի արժեքը, բայց և այնպես ավելի դժվար մասնական աշխատանքների համար ուսուցման ավելի երկար ժամանակը մնում է անհրաժեշտ և բանվորների կողմից եռանդով պաշտպանվում է նույնիսկ այնտեղ, որտեղ այն ավելորդ է։ Մենք տեսնում ենք, օրինակ, որ Անգլիայում laws of apprenticeship-ը [աշկերտության օրենքները] ուսուցման իրենց յոթնամյա ժամկետով, մինչև մանուֆակտուրային ժամանակաշրջանի վերջը պահպանում են իրենց լրիվ ուժը և միայն խոշոր արդյունաբերության գրոհի տակ են ոչնչանում։ Որովհետև արհեստը շարունակում է մանուֆակտուրայի հիմքը մնալ, և նրա մեջ գործող հավաքական մեխանիզմը զուրկ է բանվորներից անկախ օբյեկտիվ կմախքից, ուստի կապիտալը շարունակ ստիպված է պայքարել կարգապահության խախտման դեմ բանվորների կողմից։ «Մարդկային բնության թուլությունով է բացատրվում,— բացագանչում բացականչում է մեր ամենասիրելի Յուրը,— որ բանվորը որքան ավելի հմուտ է, այնքան ավելի ինքնակամ է, այնքան ավելի դժվար է նրան կարգապահության ենթարկելը և, հետևաբար, նա այնքան ավելի շատ վնասներ է հասցնում հավաքական մեխանիզմին իր քմահաճույքներով»<ref>Ure: «Philosophy of Manufactures», էջ 20։</ref>։ Այդ պատճառով մանուֆակտուրային ամբողջ ժամանակաշրջանում չեն դադարում գանգատները բանվորների անկարգապահության մասին<ref>Բնագրում ասվածը շատ ավելի Մնգլիային Անգլիային է վերաբերում, քան Ֆրանսիային, և ավելի շատ Ֆրանսիային, քան Հոլանդիային։</ref>։ Եվ եթե մենք այն ժամանակվա հեղինակների վկայություններն էլ չունենայինք նույնիսկ, ապա հենց միայն այն պարզ փաստերը, որ XVI դարից սկսած ընդհուպ մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը կապիտալին չի հաջողվել մանուֆակտուրային բանվորի ունեցած ամբողջ աշխատաժամանակն իրեն ենթարկել, որ մանուֆակտուրաները երկարատև չեն և բանվորների ներգաղթի կամ արտագաղթի հետ թողնում են մի երկիր՝ մի ուրիշ երկրում առաջ գալու համար,— միայն այդ փաստերն արդեն մեզ ավելի շատ բան են ասում, քան ամբողջ գրադարաններ։ «Կարգն այս կամ այն կերպ պետք է հաստատվի»,— բացականչում է 1770 թվականին «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից մի քանի անգամ ցիտատներ բերինք մենք։ «Կարգը»,— արձագանքում է դոկտոր Էնդրյու Յուրը 66 տարի անց,— «կարգը» բացակայում էր «աշխատանքի բաժանման սխոլաստիկ դոգմայի վրա» հիմնված մանուֆակտուրայում, և «Արկրայտն ստեղծեց կարգը»։
Դրա հետ միասին մանուֆակտուրան ի վիճակի չէր ո՛չ ընդգրկելու հասարակական արտադրությունը նրա ամբողջ ծավալով, ո՛չ էլ այն հեղաշրջելու բուն հիմքից։ Որպես մի ճարտարապետական զարդ նա բարձրանում էր այն տնտեսական շենքի վրա, որի լայն հիմքը քաղաքային արհեստն ու գյուղական կողմնակի զբաղմունքներն էին։ Նրա սեփական տեխնիկական նեղ բազիսը զարգացման մի որոշ աստիճանում հակասության մեջ մտավ արտադրության հենց իր ստեղծած պահանջների հետ։