'''b) Բրիտանական արդյունաբերական բանվոր դասակարգի վատ վարձատրվող խավերը'''
Հիմա դառնանք արդյունաբերական բանվոր դասակարգի վատ վարձատրվող խավերին։ 1862 թվականի բամբակի սովի ժամանակ Privy Council-ը [Գաղտնի խորհուրդը] հանձնարարեց դ-ր Սմիթին հետազոտել Լանկաշիրի ու Չեշիրի բամբակեղենի արդյունաբերության՝ աղքատության մատնված բանվորների սննդի դրությունը։ Երկարամյա նախկին դիտմունքներընրան բերել էին այն եզրակացության, որ «քաղցից առաջացող հիվանդությունները (starvation diseases) կանխելու համար» բանվորուհու օրական սնունդը պետք է պարունակի միջին հաշվով առնվազն 3 900 գրան ածխածին ու 180 գրան ազոտ, տղամարդու օրական սնունդը՝ առնվազն 4 300 գրան ածխածին և 200 գրան ազոտ, այսինքն՝ կնոջ համար մոտավորապես այնքան սննդանյութ, որքան պարունակվում է երկու ֆունտ լավ ցորենահացի մեջ, տղամարդու համար՝ <math>^1/_9</math>-ով ավելի, միջին հաշվով, մեծահասակ տղամարդկանց և կանանց համար շաբաթական առնվազն 28 600 գրան ածխածին և 1 330 գրան ազոտ։ Նրա հաշվարկումը ապշեցnւցիչ կերպով հաստատվեց գործնականում, որը հայտնաբերեց նրա համընկնումը սննդի այն խղճուկ քանակի հետ, որին հասցրել է կարոտությունը բամբակեղենի արդյունաբերության բանվորների սպառումը։ Նրանք 1862 թ. դեկտեմբերին շաբաթական ստանում էին 29 211 գրան ածխածին և 1295 գրան ազոտ։ 1863 թվականին Privy Council-ը ձեռնարկեց անգլիական բանվոր դասակարգի ամենավատ սնվող մասի աղետալի վիճակի հետազոտության։ Privy Council-ի պաշտոնական բժիշկ դ-ր Սայմոնը այդ աշխատանքի համար ընտրեց վերոհիշյալ դ-ր Սմիթին։ Նրա հետազոտությունն ընդգրկում է, մի կողմից, հողագործական բանվորներին, մյուս կողմից, մետաքսագործներին, կարուհիներին, կաշեձեռնոցների արտադրության բանվորներին, գուլպայագործներին, ձեռնոցագործներին ու կոշկակարներին։ Վերջին կատեգորիաները, բացի գուլպայագործներից, բացառապես քաղաքային բանվորներ են։ Որոշվեց, որպես կանոն, ամեն մի կատեգորիայի հետազոտության համար ընտրել ամենաառողջ և համեմատաբար ավելի լավ վիճակում գտնվող ընտանիքներին։ Ընդհանուր հետևությունն այն էր, որ «քաղաքային բանվորների հետազոտված կատեգորիաներից միայն մեկի սպառած ազոտի քան ակր մի քիչ գերազանցում էր այն բացարձակ մինիմումը, որից ցած քաղցից հիվանդություններ են առաջ գալիս. որ երկու կատեգորիայի մոտ ինչպես ազոտային, այնպես էլ ածխածնային սննդի պակասություն է նկատվում, նրանցից մեկի մոտ՝ շատ մեծ պակասություն, որ հետազոտված հողագործական ընտանիքների մեկ հինգերորդից ավելին ածխածնային սննդի անհրաժեշտ քանակից պակաս է ստանում, մեկ երրորդից ավելին՝ ազոտային սննդի անհրաժեշտ քանակից պակաս, և որ երեք կոմսության մեջ (Բերկշիր, Օքսֆորդշիր և Սոմերսետշիր) ընդհանուր երևույթ էր նույնիսկ ազոտային սննդի մինիմումի պակասությունը»<ref>«Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 13։</ref>։ Հողագործական բանվորների մեջ Անգլիայի,— Միացյալ թագավորության այդ ամենահարուստ մասի,— հողագործական բանվորներն ամենավատ սնվողների թվին էին պատկանում»<ref>Նույն տեղում, էջ 17։</ref>։ Հողագործական բանվորների մեջ ընդհանրապես անբավարար սնունդը ընկնում է գլխավորապես կանանց ու երեխաներին, որովհետև «տղամարդը պետք է ուտի, որպեսզի իր աշխատանքը կատարի»։ Է՛լ ավելի մեծ կարիք էր մոլեգնում քաղաքային բանվորների հետազոտված կատեգորիաների մեջ։ «Նրանք այնպես վատ են սնվում, որ շատ դեպքերում անխուսափելի են դաժան և առողջությունը խորտակող զրկանքները» (այս բոլորը կապիտալիստի «ժուժկալությո՜ւնն է», այսինքն՝ հրաժարումը այն կենսամիջոցները վճարելուց, որոնք անհրաժեշտ են սոսկ նրա բանող ձեռքերի գոյությունը քարշ տալու համար)<ref>«Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 13։</ref>։ Հետևյալ աղյուսակը վերը հիշատակված զուտ քաղաքային բանվորական կատեգորիաների սնման պայմանները համեմատում է դ-ր Սմիթի ընդունած սննդի նվազագույն քանակի և բամբակեղենի արդյունաբերության բանվորների սննդի պայմանների հետ նրանց մեծագույն կարիքի ժամանակ<ref>Նույն տեղում, էջ 232։</ref>։ <TABLE border=0> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Երկու սեռ</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ածխածնի շաբաթական միջին քանակը</TD> <TD colspan=2 align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ազոտի շաբաթական միջին քանակը</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունաբերության հինգ քաղաքային ճյուղեր</TD> <TD align=right>28 876</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>գրան</TD> <TD align=right>1 192</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>գրան</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Լանկաշիրի գործարանային գործազուրկ բանվորներ</TD> <TD align=right>29 211</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right>1 295</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Առաջարկված նվազագույն քանակը Լանկաշիրի բանվորների համար՝ միջին հաշվով տղամարդկանց և կանանց համար</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>28 600</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 330</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR></TABLE> Արդյունաբերական բանվորների հետազոտված կատեգորիաների կեսը, <math>^{60}/_{125}</math>-ը, բացարձակապես գարեջուր չէր գործածում, 28%-ը՝ կաթ։ Ընտանիքին հասնող հեղուկ սննդամիջոցների շաբաթական միջին քանակը տատանվում էր 7-ից՝ կարուհիների մոտ, մինչև 24¾ ունցիա՝ գուլպայագործների մոտ։ Կաթ ամենևին չգործածողների մեծամասնությունը տվել են Լոնդոնի կարուհիները։ Շաբաթական սպառվող հացի քանակը կարուհիների մոտ 7¾ ֆնտից տատանվում էր մինչև 11¼ ֆնտ.՝ կոշկակարների մոտ, և չափահասների շաբաթական միջինը հասնում էր 9,9 ֆնտի։ Շաքարի (շաքարահյութի և այլն) քանակը կաշեձեռնոց արտադրողների մոտ շաբաթական 4 ունցիայից տատանվում էր մինչև 11 ունցիա՝ գուլպայագործների մոտ. շաբաթական միջին քանակը բոլոր կատեգորիաների համար՝ 8 ունցիա ամեն մի մեծահասակին։ Յուղի (ճարպի և այլն) նյութերի սպառման շաբաթական ընդհանուր միջին թիվը ամեն մի մեծահասակին՝ 5 ունցիա։ Ամեն մի մեծահասակի մսի (ճարպի և այլն) շաբաթական միջին քանակը տատանվում էր մետաքսագործների մոտ 7¼ ունցիայից մինչև 18¼ ունցիա՝ կաշեձեռնոց արտադրողների մոտ. տարբեր կատեգորիաների համար միջինը՝ 13,6 ունցիա։ Ամեն մի մեծահասակի սննդի շաբաթական ծախսը արտահայտվել է հետևյալ ընդհանուր միջին թվերով, մետաքսագործներ՝ 2 շիլլինգ 2½ պենս, կարուհիներ՝ 2 շիլլինգ 7 պենս, կաշեձեռնոց արտադրողներ՝ 2 շիլլինգ 9½ պենս, կոշկակարներ՝ 2 շիլլինգ 7¾ պենս, գուլպայագործներ՝ 2 շիլլինգ 6¼ պենս։ Մեկլսֆիլդի մետաքսագործների համար շաբաթական միջին ծախսը կազմեք է միայն 1 շիլլինգ 8½ պենս։ Ամենավատ կատեգորիաները կարուհիներն եղել, մետաքսագործներն ու կաշեձեռնոց արտադրողները<ref>«Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 232, 233։</ref>։ Իր ընդհանուր սանիտարական հաշվետվության մեջ դ-ր Սայմոնը սննդի այդ պայմանների մասին ասում է. «Որ բազմաթիվ դեպքերում սննդի պակասությունն առաջ է բերում հիվանդություններ կամ սաստկացնում է դրանք այդ կհաստատի ամեն մեկը, ով ծանոթ է աղքատների շրջանում կամ հիվանդանոցների ստացիոնար ու երթևեկ հաճախորդների հետ տեղի ունեցող բժշկական պրակտիկային... բայց սանիտարական տեսակետից սրան ավելանում է ևս մի ուրիշ, շատ կարևոր հանգամանք... Պետք է հիշել, որ նախքան սննդամիջոցներից զրկվելը մարդիկ սովին դիմադրելու համառ փորձեր են անում, և որ, որպես կանոն,... սննդի հսկայական աղքատիկությունը գալիս է միայն ուրիշ նախընթաց զրկանքներից հետո։ Դեռ շատ առաջ, մինչև սննդի պակասությունն սկսի ներգործել առողջության վրա, դեռ շատ առաջ, մինչև ֆիզիոլոգն սկսի հաշվել ածխածնի և ազոտի այն գրանները, որոնց միջև տատանվում է կյանքն ու սովամահությունը, դրանից շատ առաջ տնային տնտեսությունը զրկվում է նյութական բոլոր հարմարություններից։ Հագուստն ու վառելիքն է՛լ ավելի աղքատիկ են դառնում, քան ուտելիքը։ Չկա բավարար պաշտպանություն խստաշունչ եղանակի դեմ. բնակարանային տարածությունն այնքան է փոքրանում, որ դառնում է հիվանդությունների կամ նրանց սաստկացման պատճառ, տնային կարասիքի ու կահույքի խղճուկ մնացորդներն են մնում, նույնիսկ մաքրություն պահպանելը դառնում է մի չափազանց թանկ կամ դժվար բան։ Եթե սեփական արժանապատվության զգացումից դրդված դեռ փորձեր են արվում մաքրությունը պահպանելու, ապա ամեն մի այդպիսի փորձ պատճառ է դառնում սովահարության նորանոր տանջանքների։ Բնակարան են գտնում այնտեղ, որտեղ կարելի է ամենից էժան տուն վարձել — այնպիսի թաղերում, որտեղ սանիտարական ոստիկանության ձեռնարկումներս ամենանվազագույն հետևանքներ են ունենում, որտեղ կան ամենազզվելի կեղտահորեր, ամենավատ երթևեկություն, ամենաշատ կեղտոտություններ, ամենախղճուկ կամ ամենավատ ջրամատակարարում և, որչափով խոսքը վերաբերում է քաղաքներին, լույսի ու օդի ամենամեծ պակասություն։ Սրանք են առողջության համար այն վտանգները, որոնց անխուսափելիորեն ենթակա են աղքատները, եթե նրանց աղքատությունը կապված է սննդի պակասության հետ։ Եթե այդ չարիքների գումարը սոսկալի նշանակություն ունի կյանքի համար, ապա սննդի սոսկ պակասությունը սարսափելի է ինքնըստինքյան... Դրանք տանջալից մտքեր են, մանավանդ եթե հիշենք, որ այստեղ խոսքը չի վերաբերում այնպիսի աղքատության, որը ծնունդ է պարապության, այսինքն՝ հենց ինքն է մեղավոր իր առկայության համար։ Դա բանվորների աղքատությունն է։ Չէ՜ որ այն աշխատանքը, որի գնով քաղաքային բանվորները ձեռք են բերում սննդի հիշյալ խղճուկ քանակը, մեծ մասամբ երկարում է ամեն մի չափից ավելի, և սակայն շատ պայմանական իմաստով միայն կարելի է ասել, թե այդ աշխատանքը բանվորին հնարավորություն է տալիս պահպանելու իր գոյությունը... Չափազանց շատ դեպքերում իր գրչության այդ անվանական պահպանումը լոկ մի ավելի կարճ կամ ավելի երկար անուղղակի ճանապարհ է պաուպերիզմի հասնելու համարի<ref>«Public Health. 6th Report etc. for 1863». London 1864, էջ 14, 15։</ref>։ Միայն տնտեսական օրենքների ըմբռնումն է բացահայտում այն ներքին կապը, որ կա բանվորների ամենաաշխատասեր խավերի սովահարության տանջանքների և հարուստների՝ կապիտալիստական կուտակման վրա հիմնված բիրտ կամ նրբին շռայլության միջև։ Բոլորովին այլ է բնակարանային պայմանների հարցը։ Ամեն մի անաչառ դիտող այստեղ տեսնում է, որ որքան ավելի լայն է արտադրության միջոցների կենտրոնացումը, այնքան ավելի մեծ է բանվորների համապատասխան կուտակումը միևնույն տեղում, և որ, հետևապես, որքան ավելի արագ է ընթանում կապիտալիստական կուտակումը, այնքան ավելի վատ է բանվորների բնակարանային դրությունը։ Քաղաքների «բարեկարգումները» (improvement), որոնք ուղեկցվում են հարստության զարգացման, վատ կառուցված քաղաքամասերը քանդելու, բանկերի, ունիվերսալ խանութների և այլ նպատակով պալատներ շինելու, գործարար երթևեկության ու շքեղ կառքերի համար փողոցներ գցելու, քաղաքային երկաթուղիներ անցկացնելու և այլ միջոցներով, արագ կերպով դուրս են մղում աղքատներին դեպի ավելի ու ավելի վատ և ավելի ու ավելի լեփ-լեցուն հետնախորշը։ Մյուս կողմից, ամեն մեկին հայտնի է, որ բնակելի շենքերի թանկությունը հակառակ հարաբերական է նրանց որակին, և որ աղքատության հանքերը կառուցող-սպեկուլյանտների կողմից շատ ավելի մեծ շահույթով և ավելի փոքր ծախքերով են շահագործվում, քան երբևիցե Պոտոզիի արծաթի հանքերը։ Կապիտալիստական կուտակման և, հետևաբար, ընդհանրապես կապիտալիստական սեփականության հարաբերությունների անտագոնիստական բնույթն<ref>«Անձի իրավունքները դեռ ոչ մի տեղ այնպես բացահայտ ու անպատկառ կերպով չեն զոհաբերվել սեփականության իրավունքին, ինչպես բանվոր դասակարգի բնակարանային պայմաններում։ Յուրաքանչյուր մեծ քաղաք մարդկային զոհաբերությունների մի վայր է, մի սեղան, որի վրա ամեն տարի հազարավոր մարդիկ մորթվում են ագահության Մոլոխի համար» (S. Լaiոg: «National Distress», 1844, էջ 150)։</ref> այստեղ այն աստիճան ակներև է, որ այդ առարկայի վերաբերյալ անգլիական պաշտոնական հաշվետվություններն անգամ լիքն են «սեփականության ու նրա իրավունքների» վրա կատարվող հերետիկոսական հարձակումներով։ Չարիքն այնպես է տարածվում արդյունաբերության զարգացման, կապիտալի կուտակման քաղաքների աճման ու «զարգացման» զուգընթաց, որ սոսկ միայն վարակիչ հիվանդությունների երկյուղը, որոնք չեն խնայում նաև «մաքուր հասարակությանը», 1847-ից մինչև 1864 թվականը առաջ բերեց ոչ պակաս քան 10 պառլամենտական սանիտարական-ոստիկանական օրենք, իսկ վախեցած բուրժուազիան մի քանի քաղաքներում, ինչպիսին են Լիվերպուլը, Գլազգոն և այլն, միջամտեց այս բնագավառին իր մունիցիպալիտետների միջոցով։ Սակայն դ-ր Սայմոնը բացականչում է 1865 թվականի իր հաշվետվության մեջ. «Ընդհանրապես ասած՝ այս չարիքն Անգլիայում բոլորովին դարս է մնում վերահսկողությունից»։ Privy Council-ի կարգադրությամբ, 1864 թվականին տեղի ունեցավ գյուղական բանվորների, 1865 թվականին՝ քաղաքների ամենաաղքատ դասակարգերի բնակարանային պայմանների հետազոտում։ Դ-ր Յուլիան Հանտերի հիանալի աշխատությունները տպված էն «Public health»-ի յոթերորդ և ութերորդ հաշվետվությունների մեջ (1865 թ.)։ Գյուղական բանվորներին ես հետո կդառնամ։ Իսկ քաղաքների բնակարանային պայմանները նկարագրելուց առաջ ես կբերեմ դ-ր Սայմոնի հետևյալ ընդհանուր դիտողությունը. «թեև իմ պաշտոնական տեսակետը,— ասում է նա,— բացառապես բժշկական է, սակայն մարդասիրության ամենահասարակ զգացումը թույլ չի տալիս անտեսել այդ չարիքի նաև մյուս կողմը։ Բարձր աստիճանի հասնելով՝ այդ չարիքը գրեթե անխուսափելիորեն պայմանավորում է ամեն մի վայելչության այնպիսի բացասում, մարմինների և ֆիզիկական գործողությունների այնպիսի կեղտոտ միախառնում, սեռերի այնպիսի մերկություն, որ այդ բոլորը գազանային և ոչ թե մարդկային բնույթ է կրում։ Այդպիսի ազդեցությունների ենթարկվելը մի ստորացում է, որն այնքան ավելի խորն է, որքան ավելի է շարունակվում։ Այն երեխաների համար, որոնք ծնվել են այդ անեծքի տակ, այդ ծառայում է որպես խայտառակության մկրտություն (baptism into infamy)։ Եվ ամեն մի չափից ավելի անհուսալի կլիներ այն ցանկությունը, որ այդպիսի պայմանների մեջ դրված մարդիկ ուրիշ կողմերով ձգտեին քաղաքակրթության այն մթնոլորտին, որի էությունը ֆիզիկական ու բարոյական մաքրությունն է<ref>«Public Health. 8th Report». London 1866, էջ 14, ծանոթագրություն։</ref>։ Գերլցված կամ նույնիսկ մարդկային բնակության համար բացարձակապես անպետք բնակելի շենքերի տեսակետից առաջին տեղը բռնում է Լոնդոնը։ «Երկու հանգամանք,— ասում է դ-ր Հանտերը,— կասկածից դուրս են, առաջին՝ Լոնդոնում մոտավորապես 20 մեծ ավան կա, յուրաքանչյուրը մոտ 10 000 անձից բաղկացած, այդ ավանների աղետալի դրությունը գերազանցում է այն ամենը, ինչ որ Անգլիայում երբևէ տեսնված է, և այդ դրությունը համարյա ամբողջովին բնակարանների վատ կառուցման հետևանք է. երկրորդ՝ այդ ավաններում տների գերլցվածությունն ու խարխուլ վիճակը այժմ անհամեմատ ավելի վատ է, քան 20 տարի առաջ»<ref>Նույն տեղում, էջ 89։ Այս ավանների երեխաների մասին դ-ր Հանտերն ասում է. «Մենք չգիտենք, թե աղքատների խիտ կուտակման այս ժամանակաշրջանից առաջ ինչպես էին մեծացնում երեխաներին, բայց համարձակ մարգարե չպետք է լինել գուշակելու համար այն ամենը, ինչ սպասել կարելի է այն երեխաներից, որոնք այս երկրում հավասարը չունեցող պայմանների մեջ հիմա կրթվում-պատրաստվում են վտանգավոր դասակարգերի անդամներ դառնալու համար, մինչև, կես գիշեր ժամանակ անցկացնելով ամեն հասակի հարբած, լկտի ու կռվարար մարդկանց հետ» (նույն տեղում, էջ 56)։</ref>։ «Չափազանցություն չի լինի ասել, որ Լոնդոնի ու Նյուկեստլի շատ մասերում կյանքը դժոխային է»<ref>Նույն տեղում, էջ 62։</ref>։ Բայց բանվոր դասակարգի համեմատաբար ավելի լավ դրության մեջ գտնվող մասն էլ, ինչպես նաև մանր կրպակատերերն ու մանր բուրժուազիայի մյուս տարրերը Լոնդոնում ավելի ու ավելի են ընկնում բնակարանային այդ գարշելի պայմանների անեծքի տակ այն չափով, որչափով զարգանում են «բարելավումները», իսկ դրանց հետ հին փողոցների ու տների քանդումը, որչափով աճում են գործարանների թիվն ու մարդկային հոսանքը դեպի մայր երկիրը, վերջապես, այն չափով, որչափով քաղաքային հողային ռենտայի հետ բարձրանում է նաև բնակարանավարձը։ «Բնակարանավարձն այնպես է չափից դուրս աճել, որ միայն սակավաթիվ բանվորներ կարող են վճարել մի սենյակից ավելիի վարձը»<ref>«Report of the Officer of Health of St. Martin’s-in-the-Fields», 1865.</ref>։ Լոնդոնում համարյա ոչ մի տնային սեփականություն չկա, որ շրջապատված չլինի ահագին թվով «middleman»-ներով [«միջնորդ»-ներով]։ Լոնդոնում հողի գինը, նրա տարեկան եկամուտների համեմատությամբ, միշտ չափազանց բարձր է, հատկապես այն պատճառով, որ ամեն մի գնորդ չարաշահում է՝ ձգտելով վաղ թե ուշ ազատվել նրանից Jury Price-ով (սեփականազրկման ժամանակ երդվյալների կողմից սահմանած սակագնով) կամ թե շահվել նրա արժեքի չափազանց բարձրացումից, որն առաջանում է որևէ խոշոր ձեռնարկության հարևանության պատճառով։ Դրա հետևանքն է լինում վարձման այն պայմանագրերի մշտական հավաքագնումը, որոնց ժամկետը լրանալու, վրա է։ «Այս գործով զբաղվող ջենտլմեններից կարելի է սպասել, ոյւ նրանք կվարվեն այնպես, ինչպես նրանք վարվում են,— որքան հնարավոր է՝ կենվորներից ավելի շատ պոկել և տները, որքան հնարավոր է, խղճուկ դրության մեջ հանձնել իրենց հաջորդներին»<ref>«Public Health. 8th Report». London 1866, էջ 91։</ref>։ Բնակարանային վարձը շաբաթական է, և այղ պարոնները ոչ մի ռիսկ չեն անում։ Քաղաքի սահմանագծում երկաթուղի կառուցելու հետևանքով «վերջերս Լոնդոնի արևելյան մասում մի շաբաթ երեկո կարելի էր տեսնել իրենց հին բնակարաններից վտարված բազմաթիվ ընտանիքների. նրանք թափառում էին իրենց աղքատիկ ունեցվածքը շալակներին և ոչ մի տեղ չէին կարող ապաստարան գտնել, բացի աշխատատնից»<ref>Նույն տեղում, էջ 88։</ref>։ Աշխատատներն արդեն լեփ-լեցուն էին, իսկ պառլամենտի կողմից արդեն թույլատրված «բարելավումները» դեռ իրենց իրագործման սկզբնական շրջանում էին գտնվում միայն։ Եթե բանվորներն իրենց հին տները քանդվելու հետևանքով վտարվում են, ապա նրանք իրենց ծխական շրջանը չեն թողնում կամ շատ-շա՜տ բնակություն են հաստատում նրա սահմանի վրա, մերձավոր ծխում։ «Բնականաբար, նրանք աշխատում են ըստ կարելույն իրենց աշխատավայրին մոտ բնակվելու։ Հետևանքն այն է լինում, որ երկու սենյակի փոխարեն ընտանիքն ստիպված է մեկում բնակվելու։ Նույնիսկ ավելի բարձր վարձով ձեռք բերած նոր բնակարանն ավելի վատթար է լինում, քան այն վատը, որից վտարել էին ընտանիքին։ Ստրենդի բանվորների կեսն արդեն պետք է երկու մղոն ճանապարհ անցնի մինչև աշխատավայր հասնելը»։ Այդ Ստրենդը, որի գլխավոր փողոցն օտարներին ապշեցնում է Լոնդոնի հարստությամբ, այդ քաղաքի համար կարող է մարդկանց կուտակման օրինակ ծառայել։ Ստրենդի մի ծխական համայնքում սանիտարական պաշտոնյան մեկ ակրի վրա հաշվել էր 581 մարդ, թեև Թեմզայի լայնության կեսն էլ է մտցնում այդ տարածության մեջ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ ամեն մի սանիտարական-ոստիկանական ձեռնարկում, որը, ինչպես մինչև հիմա եղել է Լոնդոնում, անպետք տները քանդելով՝ բանվորներին վտարում է մի թաղամասից, գործնականում միայն այն հետևանքն է ունենում, որ նրանք մի ուրիշ թաղամասում է՛լ ավելի խիտ են կուտակվում իրար վրա։ «Կա՛մ,— ասում է դ-ր Հանտերը,— պետք է այդ ամբողջ արարողությանը, որպես կատարյալ անհեթեթության, վերջ տրվի, կա՛մ պետք է հասարակական համակրություն (!) զարթնի այն նպատակով, որն առանց չափազանցության կարելի է այժմ ազգային պարտք անվանել. այն է՝ բնակարան հայթայթել այն մարդկանց, որոնք, կապիտալի պակասության պատճառով, իրենք չեն կարող ձեռք բերել այն, բայց կարող էին պարբերական վճարումներով նրա վարձը մուծել»<ref>«Public Health. 8th Report». London 1866, էջ 89։</ref>։ Զարմանալի բան է այդ կապիտալիստական արդարադատություն ասածդ։ Հողի սեփականատերը, տնատերը, առևտրականը ամեն մի սեփականազրկման դեպքում, որը կապված է «բարելավումների» հետ, օրին.՝ երկաթուղիներ կառուցելիս, նոր փողոցներ շինելիս և այլն, ոչ միայն լիակատար հատուցում է ստանում. նա իր հարկադրական «ժուժկալության» համար աստվածային ու մարդկային օրենքների համաձայն պետք է, բացի դրանից, մի լավ շահույթով էլ մխիթարվի։ Իսկ ահա բանվորներին կնոջ ու երեխաների և ամբողջ ունեցած-չունեցածի հետ փողո՜ց են շպրտում, և եթե նրանք չափազանց մեծ մասսաներով դիմում են քաղաքի այն թաղամասերը, որտեղ մունիցիպալիտետը առանձնապես հետևում է բարեվայելչությանը, ապա նրանց հալածո՜ւմ է սանիտարական ոստիկանությունը։ XIX դարի սկզբում բացի Լոնդոնից ուրիշ ոչ մի քաղաք չկար Անգլիայում, որ 100 000 բնակիչ ունենար։ Միայն հինգ քաղաք 50 000-ից ավելի ունեին։ Հիմա կա 28 քաղաք 50 000-ից ավելի բնակիչներով։ «Այդ փոփոխության հետևանքը եղավ ո՛չ միայն քաղաքային բնակչության հսկայական աճումը, այլև այն, որ հին խտաբնակ մանր քաղաքները հիմա դարձել են կենտրոններ, որոնք շրջակառուցված են ամեն կողմից՝ առանց թարմ օդ թափանցելու որևէ հնարավորության։ Որովհետև այդ կենտրոններն այլևս չեն ապահովում հարուստների հաճելի կյանքը, ուստի նրանք այդ քաղաքներից ավելի ուրախ արվարձաններն են փոխադրվում։ Այդ հարուստների տեղը եկող մարդիկ քաշվում են մեծ տները, ամեն մի ընտանիքին մի սենյակ, և հաճախ դեռ կենվորներ էլ են վերցնում։ Այդպիսով բնակչությունը խիտ առ խիտ կուտակվում է այնպիսի տներում, որոնք նրա համար չեն հատկացված, բոլորովին հարմար չեն նրա համար, այնպիսի պայմաններում. որոնք չափահասների համար իսկապես ստորացուցիչ են և երեխաների համար՝ կործանարար»<ref>Նույն տեղում, էջ 56։</ref>։ Որքան ավելի արագ է կապիտալը կուտակվում տվյալ արդյունաբերական կամ առևտրական քաղաքում, այնքան ավելի արագ է կատարվում շահագործման համար մատչելի մարդկային նյութի հոսանքը, այնքան ավելի վատթար են բանվորների համար հապճեպով սարքված կացարանները։ Ուստի Նյոլկեստլ-էպոն-Թայնը, որպես քարածխային ու հանքարդյունաբերական անընդհատ զարգացող շրջանի կենտրոն, Լոնդոնից հետո երկրորդ տեղն է գրավում բնակարանային դժոխքում։ Այնտեղ առնվազն 34 000 մարդ բնակվում են առանձին նկուղներում։ Վերջերս ոստիկանության կարգադրությամբ Նյուկեստլում և Գեյդսհեդում զգալի թվով տներ քանդվեցին հանրային առողջության համար բացարձակապես վնասակար լինելու պատճառով։ Նոր տների կառուցումը շատ դանդաղ է առաջ գնում, արդյունաբերությունը շատ արագ է զարգանում։ Այդ պատճառով քաղաքը 1865 թվականին ավելի էր լցված, քան առաջ։ Հազիվ թե նույնիսկ մի նկուղ կարելի լիներ վարձել։ Նյուկեստլի տիֆային հիվանդանոցի բժիշկ դ-ր Էմբլտոնն ասում է. «Ամեն մի կասկածից դուրս է, որ տիֆի գոյության ու տարածվելու պատճառը մարդկանց խիտ կուտակվածությունն է ու նրանց բնակարանների կեղտոտությունը։ Այն տները, որտեղ սովորաբար բանվորներն են ապրում, գտնվում են խուլ նրբանցքներում ու բակերում։ Լույսի, օղի, տարածության ու մաքրության տեսակետից դրանք անբավարարության ու հակառողջապահության իսկական նմուշներ են, նախատինք՝ ամեն մի քաղաքակիրթ երկրի համար։ Գիշերը տղամարդիկ, կանայք ու երեխաները խառը պառկած են կողք-կողքի։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա գիշերվա հերթափոխությունը հաջորդում է ցերեկվա հերթափոխությանը և ցերեկվանը՝ գիշերվա հերթափոխությանը անընդհատ հոսանքով, այնպես որ անկողինները հազիվ են սառում։ Տները վատ դրության մեջ են ջրամատակարարման և է՛լ ավելի վատ՝ արտաքնոցների կողմից, կեղտոտ են, չեն օդափոխվում, վարակ են տարածում»<ref>«Public Health. 8th Report». London 1866, էջ 149։</ref>։ Այդպիսի որջերի շաբաթավարձը կազմում է 8 պենսից մինչև 3 շիլլինգ։ «Նյուկեստլ-էպոն-Թայնը,— ասում է դ-ր Հանտերը,— օրինակ է այն բանի, թե ինչպե՛ս մեր հայրենակիցների ամենագեղեցիկ ցեղերից մեկը, շնորհիվ այնպիսի արտաքին պայմանների, ինչպես բնակարանների ու փողոցների կառուցումը, հաճախ ընկնում-հասնում է համարյա բարբարոսական վիճակի»<ref>Նույն տեղում, էջ 50։</ref>։ Կապիտալի և աշխատանքի մակընթացությունների ու տեղատվությունների հետևանքով տվյալ արդյունաբերական քաղաքի բնակարանային պայմաններն այսօր կարող են տանելի լինել, իսկ վաղը կդառնան զզվելի։ Երբեմն քաղաքային իշխանությունները, վերջապես, ձեռնարկում են ամենաաղաղակող այլանդակությունները վերացնելուն։ Բայց հենց վաղը մորեխի ամպի պես ներս են խուժում գջլտված իռլանդացիները կամ անգլիական հողագործական ընկած բանվորները։ Նրանց պարտակում են նկուղներում ու ամբարներում, կամ առաջներում կարգին բանվորական տունը դարձնում են գիշերային օթևան, որտեղ բնակիչներն այնպես արագ են փոխվում, ինչպես գիշերօթող զինվորները Երեսնամյա պատերազմի ժամանակ։ Օրինակ՝ Բրեդֆորդը։ Այնտեղ մունիցիպալ ֆիլիստերները հենց քաղաքային ռեֆորմով զբաղվեցին։ Բացի դրանից, այնտեղ 1861 թվականին դեռ 1 751 անբնակ տուն կար։ Բայց հանկարծ գործերը լավ գնացին, և այդ մասին վերջերս այնպես հաճելի կերպով հայտարարեց քաղցրավուն-լիբերալ պ. Ֆորստերը, նեգրերի բարեկամը։ Գործերը լավանալիս անխուսափելի է հեղեղումը շարունակ ծփացող «ռեզերվային բանակի» կամ »հարաբերական գերբնակչության» հոսանքներով։ Վատթար նկուղային բնակարաններն ու խցիկները, որոնք գրանցված են դ-ր Հանտերի՝ մի ապահովագրական ընկերության գործակալից ստացած ցուցակում<ref>Բանվորների ապահովագրության մի ընկերության Բրեդֆորդի գործակալի կազմած ցուցակը. <TABLE> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Վալկանստրիտ № 122</TD> <TD align=right style='border-top:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right style='border-top:solid windowtext 1.0pt;'>16</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Լամլիսարիտ № 13</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>11</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բաուերստրիտ № 41</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>11</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Պորտլենդստրիտ № 112</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>10</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Հարդիսարիտ № 17</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>10</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Նորսստրիտ № 18</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>16</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Նույն տեղում № 17</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>13</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Վայմերստրիտ № 19</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>8</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>հասակավոր</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ջոուետստրիտ № 56</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>12</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ջորջստրիտ № 150</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>3</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ընտանիք</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ռայֆլ-Կորտ, Մերիգեյտ № 11</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>11</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մարշալլստրիտ № 28</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>10</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Նույն տեղում № 49</TD> <TD align=right>3</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>3</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ընտանիք</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ջորջստրիտ № 128</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>18</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Նույն տեղում № 130</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>16</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Էդուարդստրիտ № 4</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>17</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ջորջստրիտ № 49</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ընտանիք</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Յորկստրիտ № 34</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>ընտանիք</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Սոլտ Պայստրիտ (ցածր հարկ)</TD> <TD align=right>2</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD> <TD align=right>26</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD colspan=5 align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>''Նկուղներ''</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ռեջենտ Սկուեր</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>նկուղ</TD> <TD align=right>8</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Էյկրստրիտ</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>նկուղ</TD> <TD align=right>7</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ռոբերտս Կորտ № 33</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>նկուղ</TD> <TD align=right>7</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բեկ Պրետստրիտ, շենքը որպես պղնձագործների արհեստանոց է ծառայում</TD> <TD align=right>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>նկուղ</TD> <TD align=right>7</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Էբենիզերստրիտ № 27</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>նկուղ</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>մարդ (18 տարեկանից մեծ ոչ մի տղամարդ)</TD> </TR></TABLE> (նույն տեղում, էջ 111։)</ref>, մեծ մասամբ զբաղեցրել էին լավ վարձատրվող բանվորները։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստ կլինեին ավելի լավ բնակարանների վարձ վճարելու, եթե այդպիսի բնակարաններ ճարել կարողանային... Նրանք իրենց ընտանիքների հետ ավելի ու ավելի են աղքատանում ու հիվանդանում, մինչդեռ պառլամենտի անգամ քաղցրավուն-լիբերալ Ֆոբստերը հրճվանքի արցունքներ է թափում ազատ առևտրի բարերար ազդեցությունների և Բրեդֆորդի երևելի գլուխների՝ բրդի գործից ստացած շահույթների առիթով։ 1865 թ. սեպտեմբերի 5-ի հաշվետվության մեջ Բրեդֆորդի աղքատների բժիշկներից մեկը՝ դ-ր Բելլը, իր շրջանում տիֆի հետևանքով սարսափելի մահացությունը բացատրում է բնակարանային պայմաններով։ «1 500 խորանարդ ոտնաչափ ծավալով մի նկուղում ապրում են 10 մարդ... Վինսենտստրիտում, Գրին Էյր Պլեյսում և Լիսում իրար վրա թափված են 223 տուն 1 450 բնակչով, 435 անկողնով ու 36 արտաքնոցով... Անկողիններից ամեն մեկին — իսկ անկողին ասելով ես հասկանում եմ կեղտոտ ձորձերի կամ տաշեղների ամեն մի կույտ — միջին հաշվով ընկնում է 3,3 անձ, երբեմն էլ 5 և 6 անձ։ Շատերը առանց անկողնի քնում են մերկ հատակին՝ առանց հանվելու — երիտասարդ տղամարդիկ ու կանայք, ամուսնացածներ ու ամուրիներ, խառնիխուռն, խիտ առ խիտ։ Արդյոք հարկավո՞ր է դեռ ավելացնել, որ այդ կացարանները մեծ մասամբ մութ, խոնավ, կեղտոտ և հոտած խորշեր են, մարդկային բնակության համար բոլորովին անհարմար։ Սրանք կենտրոններ են, որտեղից տարածվում են հիվանդություններն ու մահը, իրենց համար զոհեր շորթելով նաև ունևորների շարքերից (of good circumstances) որոնք թույլ են տալիս, որ մեր միջավայրում ժանտախտի այդ պալարները թարախակալեն»<ref>«Public Health. 8th Report». London 1866. էջ 114։</ref>։ Բնակարանային կարիքի տեսակետից Լոնդոնից հետո երրորդ տեղն է բռնում Բրիստոլը։ «Այստեղ, Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկում, անսքող աղքատության («blankest poverty») և բնակարանային կարիքի մեծագույն առատություն կա»<ref>Նույն տեղում, էջ 50։</ref>։ '''c) Թափառաշրջիկ բնակչություն''' Հիմա դառնանք բնակչության այն խավին, որը ծագումով գյուղական է, բայց իր զբաղմունքներով մեծ մասամբ արդյունաբերական է։ Այդ՝ կապիտալի թեթև հետևակազորն է, որը մի տեղից մի այլ տեղ է նետվում ըստ կապիտալի պահանջների։ Երբ այդ հետևակազորը ռազմերթի մեջ չէ, ապա նա «բանակ է դնում»։ Թափառաշրջիկ բանվորներն օգտագործվում են շինարարական զանազան աշխատանքների համար, ցամաքեցման աշխատանքներում, աղյուսի արտադրության մեջ, կիր այրելու, երկաթուղային աշխատանքների համար և այլն։ Ինչպես վարակի ճանապարհ ցույց տվող մի սյուն, այդ բանվորները ծաղիկ, տիֆ, խոլերա, քութեշ և այլ ախտեր են բերում այն բոլոր վայրերը, որոնց հարևանությամբ նրանք բանակ են դնում<ref>«Public Health. 7th Report». London 1865. էջ 18։</ref>։ Կապիտալի զգալի ծախսումներ պահանջող ձեռնարկություններում, ինչպես՝ երկաթուղային շինարարությունը և այլն, ձեռնարկատերը սովորաբար ինքն է իր բանակին մատակարարում փայտե բարաքներ և այլն — հապճեպով շինված գյուղեր, առանց որևէ սանիտարական հարմարանքների, տեղական իշխանության վերահսկողությունից դուրս, շատ շահութաբեր պարոն կապալառուի համար, որը կրկնակի է շահագործում բանվորներին՝ թե՛ որպես արդյունաբերության զինվորների և թե՛ որպես բնակարան վարձողների։ Նայած թե փայտե շենքում քանի նկուղ է տեղավորված, մեկ, երկու թե երեք,— կենվորը, այսինքն՝ հողափորը և այլն, շաբաթական պետք է վճարի 2, 3, 4
<references>