Changes

Օպրիչնիկի օրը

Ավելացվել է 5 բայտ, 03:44, 1 Օգոստոսի 2014
/* Իշխանավորի օրը */
Նրա զգեստը հաճելի խշխշում է։
Թունդ թեյը և լոռամրգի կիսելը վերջնականապես ինձ կյանքի են վերադարձնում։ Վրայիցս փրկարար քրտինք է թափվում։ Տանյուշկան մեկնում է ինձ իր ձեռքով գործված սրբիչը։ Ես մաքրում եմ դեմքս, վեր կենում սեղանի առջևից, խաչակնքվում, շնորհակալություն հայտնում Տիրոջը սննդի ուտելիքի համար։
Գործի անցնելու ժամանակն է։
Մինչև հատակ խոնարհվում են։ Անցնելիս գլխով եմ անում նրանց։ Բացում են երկաթյա դռները։ Դուրս եմ գալիս բակ։ Օրն արևոտ է։ Գիշերը ձյուն է եկել՝ եղևնիների, պարսպի, պահակային աշտարակի վրա։ Լա՜վ է, երբ ձյուն կա։ Երկրի կեղտն է ծածկում։ Եվ հոգին է ավելի մաքուր դարձնում։
Կկոցելով աչքերս արևից, շուրջս եմ նայում․ ամբար, խոտանոց, ախոռ՝ բոլորը ինչպես հարկն է սարքված։ Տեղից պոկվել է փորձում շխթայակապ շունը, շնանոցում հաչում են որսորդական շները, ախոռում՝ կանչում է աքլորը։ Բակը մաքրված է, ձյունակույտերը կոկիկ՝ նման են զատկի թխվածքի։ «Նժույգս» կանգնած է դարպասի մոտ՝ կարմիր մոտ, կարմիր՝ վերնաշապիկիս նման, ցածրիկ, մաքուր։ Արևի տակ փայլող թափանցիկ խցիկով։ Նրան կողքին ձիապան Տիմոխան՝ սպասում է շան գլուխը ձեռքին, խոնարհվում։
― Անդրեյ Դանիլովիչ, հավանություն տվեք։ ― Ցույց է տալիս ինձ այսօրվա համար նախատեսված շան գլուխը․ գզգզված գամփռ, չռված աչքերով, սպիտակած լեզվով, ամուր, դեղին ատամներով։ ― Հարմար է։
― Գործի անցիր։
Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Նստում եմ կիսպառկած սև կաշվե նստատեղին։ Կոճկվում։ Գործի եմ գցում շարժիչը։ Կաղնե դարպասները բացվում են։ Դուրս եմ գալիս, սլանում նեղ, ուղիղ, ձնածածկ, եղևնիներով շրջապատված ճանապարհով։ Գեղեցիկ է։ Լա՜վ տեղ է։ Հայելու մեջ տեսնում եմ կալվածքս։ Լա՜վ տուն է, հոգի ունի։ Միայն յոթ ամիս եմ ապրում, բայց այնպիսի զգացում ունեմ, որ ծնվել և մեծացել եմ այստեղ։ Նախկինում կալվածքը պատկանում էր Գանձարանի փոխանակողի փոխանակող ընկերոջը՝ Գոռոխով Իվան Իգնատիչին։ Երբ նա Գանձարանի Մեծ Մաքրման ժամանակ կորցեց լավ վերաբերմունքը և անպաշտպան մնաց, մենք նրան մեր ձեռքը վերցրինք։ Այն ամառ, գանձարանականներից շատերի գլուխները թռան։ Բոբրովին իր հինգ մեղսակիցների հետ երկաթյա վանդակով ողջ Մոսկվայով մեկ պտտեցին, ճիպոտներով ծեծելուց հետո, Լոբնիյ տեղում գլխատեցին։ Գանձարանականների կեսին՝ Մոսկվայից վռնդեցին Ուռալից այն կողմ։ Աշխատանքը շատ էր․․․ Այն ժամանակ Գոռոխովին, ինչպես ընդունված է, սկզբից մռութով գոմաղբի մեջ քարշ տվին, հետո բերանը թղթադրամներով լցրին, կարեցին, հետույքի մեջ մոմ մտցրին և կալվածքի դարպասին կախեցին։ Ընտանիքին ձեռք տալու հրաման չկար։ Իսկ կալվածքը ինձ վրա գրեցին։ Արդար է մեր Տերը։ Եվ փառք աստծո։
Ադմին, Վստահելի
1876
edits