: Երբ հայացքս կտրեցի այդ հանելուկային նամակից, տեսա, որ Հոլմսը բավարարված է դեմքիս արտահայտությունից։
: ― Դուք բավականին շփոթված տեսք ունեք, ― ասաց նա։
: ― Չեմ հասկանում, թե թե նման գրությունը ինչպես կարող է որևէ մեկին սարսափ հարուցել։ Դա ինձ անհեթեթ է թվում։
: ― Հնարավոր է։ Եվ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ պինդ, տարեց մարդը, կարդալով այն, տապալվեց, ինչպես ատրճանակի կրակոցից։
: ― Դուք գրգռում եք հետաքրքրությունս, ― ասացի ես։ ― Բայց ինչու եք պնդում, որ ինձ անհրաժեշտ է ծանոթանալ այդ գործին։