Վերադառնանք թերապևտիկ հանդիպման ժամանակ սուր իրավիճակի մասին հարցին։ Թերապևտը փորձում է օգնել այցելուին գիտակցել կոնտակտի ընդհատումը և նրա հետ միասին տեսնել, ինչպես է այդ ընդհատումը դրսևորվում, ինչով և ինչպես կարելի է ազդել այդ ընդհատման վրա այնպես, որպեսզի սուբյեկտը կրկին կրկին ձեռք բերի ընտրության, գիտակցված ընտրության կարողություն․ ընդհատել, թե այլ կերպ վարվել, այլ կերպ ասած, որպեսզի սուբյեկտը կրկին ստանա ստեղծագործական հարմարման հնարավորություն։
==Self֊ը գեշտալտ֊թերապիայում==
Ստեղծագործական հարմարման «ստեղծողը» միասնական չափումն է, որը միավորում է կոնտակտի ժամանակ ստեղծագործական հարմարման գործընթացի գործադրման համար անհրաժեշտ միավորող գործառույթները․ դա այն է, ինչ գեշտալտ֊թերապիայում անվանում են «serlf» («ինքը/իրեն»)։
Serlf֊ը գեշտալտ֊թերապիայում չի դիտարկվում որպես ամրագրված, կայուն ամբողջություն։ Դա «անձը» չէ, օրինակ, որը համաբերականորեն կայուն է, այլ գործառույթների ամբողջություն, որն անհրաժեշտ է ստեղծագործական հարմարման իրականացման համար։ Հենց այդ պատճառով էլ նախընտրում են ավելի շուտ պահպանել անգլոսակսոնական serlf եզրույթը, քան օգտագործել «ես» բառը, քանի որ «ես»֊ի մեջ արտահայտված է կայուն ու ամուր ամբողջություն լինելու ձգտումը; serlf֊ը անգլերեն լեզվում հանդիսանում է սահմանող բառը, որը ավելացնում են գոյականներին և որը, ինչ֊որ կերպ, գործընթաց է ցույց տալիս։ Serlf֊ը կոնտակտի պահն է, որպես այդպիսին, օրգանիզմի գործողությունը, որը նորի հետ առնչության մեջ է մտնում և վերջինիս հանդեպ անհրաժեշտ ստեղծագործական հարմարում է իրականացնում։
Գեշտալտների կամ կոնտակտի ցիկլի կառուցման֊քայքայման հերթականությունը «իրեն» նկարագրելու միջոց է․ միջոց, որը թույլ է տալիս դիտարկել «իրեն» դինամիկ դրսևորման մեջ։ Բայց կարելի է «իրեն» նկարագրել նաև կառուցվածքային ձևով, համադրման միջոցով․ այդ ենթահամակարգերի մասնավոր գործառույթները serlf֊ի ակտիվության յուրահատուկ մոդալություններ են հանդիսանում, դրանք գոյություն ունեն միայն որպես վերացարկումներ և բաժանվում են իայն գործնական և դիդակտիկ նպատակներով և փորձի վերլուծության համար։ Երեք գործառույթ, որոնք հետաքրքրում են մեզ (դրանից չի հետևում, որ serlf֊ը սահմանափակվում է այդ երեք գործառույթներով) ստեղծագործական հարմարման դրսևորումներում, կոչվում են «Այն», «Անձ» և «Էգո»։
==Ծանոթագրություններ==
<references/>