'''a) Արհեստի ու աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիայի ոչնչացումը'''
Մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ոչնչացնում են արհեստի վրա հիմնված կոոպերացիան և արհեստային բնույթը պահպանող աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրան։ Առաջին տեսակի համար օրինակ կարող է ծառայել հնձիչ մեքենան, որը փոխարինում է հնձվորների կոոպերացիային։ Երկրորդ տեսակի ապշեցուցիչ օրինակ է կարի ասեղներ պատրաստելու մեքենան։ Ադամ Սմիթի ասելով` նրա ժամանակ 10 մարդ, աշխատանքի բաժանումից օգտվելով, օրական պատրաստում էին 48 000 ասեղ։ Ընդհակառակը, մեկ մեքենան 11-ժամյա աշխատանքային օրում տալիս է 145 200 ասեղ։ Մի կին կամ մեկ աղջիկ միջին հաշվով հսկում է 4 այսպիսի մեքենայի և, հետևապես, դրանք օգտագործելով արտադրում է օրական մինչև 600 000 կամ շաբաթը 3 000 000-ից ավելի ասեղ<ref>«Children’s Employment Commission, 3rd Report 1864», էջ 108, № 447։</ref>։ Երբ առանձին աշխատամեքենան փոխարինում է կոոպերացիային կամ մանուֆակտուրային, նա, իր հերթին, կարող է նոր արհեստային արտադրության հիմք դառնալ։ Սակայն արհեստային արտադրության այդ վերակենդանացումը մեքենայի հիմքի վրա լոկ մի անցումն է դեպի գործարանային արտադրությունը, որն իսկապես սովորաբար երևան է դալիս գալիս ամեն անգամ, երթ մեքենան շարժվելիս որևէ մեխանիկական շարժիչ ուժ — շոգին կամ ջուրը — փոխարինում է մարդկային մկաններին։ Մանր արտադրությունը սպորադիկ կերպով, այն էլ, համենայն դեպս, միայն կարճ ժամանակով, կարող է կապվել մեքենայական շարժիչ ուժի հետ՝ շոգի վարձելու միջոցով, ինչպես այդ տեսնում ենք Բիրմինհամի մի քանի մանուֆակտուրաներում, նաև մանր կալորիական մեքենաներ գործադրելու միջոցով, ինչպես մանածագործության մի քանի ճյուղերում և այլն<ref>Միացյալ Նահանգներում հաճախ է պատահում արհեստի այդպիսի վերարտադրումը մեքենայական բազիսի վրա։ Հենց այդ պատճառով էլ անխուսափելիորեն գործարանային արտադրությանն անցնելու հետ կապված համակենտրոնացումը, Եվրոպայի ու նույնիսկ Անգլիայի հետ համեմատած, այնտեղ յոթ-մղոնանոց քայլերով է կատարվում։</ref>։ Կովենտրիի մետաքսագործության մեջ տարերայնորեն առաջ է եկել «կոտտեջ-գործաբաններ» գործարաններ» փորձը։ Կոտտեջների քառակուսի կազմող շարքերի կենտրոնում կառուցվում է, այսպես կոչված, engine house [մեքենաների շենք] շոգեմեքենայի համար, որը լիսեռների միջոցով միացվում է կոտտեջներում եղած ջուլհակահաստոցների հետ։ Նրանք բոլորը շոգին վարձում էին, օրինակ, մի ջուլհակահաստոցին 2½ շիլլինգով։ Այդ շոգեռենտան վճարվում էր շաբաթե-շաբաթ, անկախ այն բանից՝ ջուլհակահաստոցները բանում էին թե ոչ։ Ամեն մի կոտտեջում տեղավորված էր 2—6 ջուլհակահաստոց, որոնք պատկանում էին բանվորներին, գնված էին վարկով կամ վարձով էին չվերցված ժամանակավորապես։ Պայքարը կոտտեջ-գործարանի և բուն գործարանի միջև շարունակվեց 12 տարուց ավելի։ Այն վերջացավ 300 կոտտեջ-գործարանների կատարյալ քայքայումով<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 64։</ref>։ Այն դեպքերում, երբ խոշոր մասշտաբի արտադրությունը հենց սկզբից պայմանավորված չէ պրոցեսի բնույթով, արդյունաբերության վերջին տասնամյակներում բարձրացած այդ ճյուղերը, ինչպես, օրինակ, ծրարներ, պողպատե գրչածայրեր պատրաստելու արտադրությունը և այլն, սովորաբար, նախ անցնում են արհեստային, իսկ հետո մանուֆակտուրային արտադրության փուլերով, որոնք դեպի գործարանային արտադրությունը տանող անցման կարճատև փուլերն, են։ Այս փոխակերպությունն ամենամեծ դժվարություններով է ընթանում այն դեպքերում, երբ արդյունքի մանուֆակտուրային արտադրությունը ներկայացնում է ոչ թե հաջորդաբար միմյանց հետ կապված զարգացման պրոցեսների մի շարք, այլ բազմաթիվ այլազան պրոցեսներ։ Այդ, օրինակ, պողպատե գրչածայրերի գործարանի զարգացման համար մեծ արգելք էր։ Սակայն համարյա արդեն մեկ ու կես տասնամյակ առաջ հնարվեց մի ավտոմատ, որը մի անգամից 6 տարբեր պրոցես է կատարում։ Արհեստը 1820 թվականին առաջին պողպատե գրչածայրերի գրոսը [12 դյուժինը] արտադրում էր 7 ֆունտ ստեռլինգ 4 շիլլինգով, մանուֆակտուրան 1830 թվականին այն արտադրում էր 8 շիլլինգով, իսկ գործարանն այսօր մեծածախ առևտրականներին տալիս է 2—6 պենսով<ref>Բիրմինհամում խոշոր մասշտաբով պողպատե գրչածայրերի առաջին մանուֆակտուրան հիմնել է պ-ն Ջիլոտը։ Այդ մանուֆակտուրան 1851 թվականին արդեն տալիս էր 180 միլիոն գրչածայրից ավելի և տարեկան սպառում էր 120 տոննա պողպատաթերթ։ Բիրմինհամը, որ Միացյալ թագավորության մեջ մենաշնորհ էր դարձրել արդյունաբերության այդ ճյուղը, հիմա տարեկան արտադրում է միլիարդավոր պողպատե գրչածայրեր։ 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ զբաղված անձերի թիվը կազմում էր 1428, որոնցից 1 268-ը բանվորուհիներ՝ 5 տարեկանից սկսած։</ref>։
'''b) Գործարանի հակադարձ ազդեցությունը մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի վրա'''
Գործարանի զարգացման և այդ զարգացմանն ուղեկցող՝ հողագործության մեջ տեղի ունեցող հեղաշրջման հետ ընդարձակվում են ո՛չ միայն արտադրության չափերն արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում, այլև դրա հետ միասին փոխվում է նրանց բնույթը։ Մեքենայական արտադրության սկզբունքը, այսինքն՝ արտադրության պրոցեսի վերածումն իր բաղկացուցիչ փուլերի և այդ ձևով ծագող խնդիրների լուծումը մեքենագիտության, քիմիայի և այլն, կարճ ասած՝ բնական գիտությունների կիրառումով,— այդ սկզբունքն ամենուրեք վճռական նշանակություն է ձեռք բերում։ Ուստի մեքենաները թափանցում են մանուֆակտուրաների մեջ, որտեղ նրանք կիրառումն են գտնում մերթ այս, մերթ այն մասնակի պրոցեսի համար։ Այդպիսով քայքայվում է և չդադարող փոփոխությունների առաջ ճանապարհ է բաց անում մանուֆակտուրայի կայուն, բյուրեղացած կազմը, որ ծագել էր աշխատանքի հին բաժանումից։ Բացի դրանից էլ, հավաքական բանվորի կամ աշխատանքի կոմբինացված անձնակազմի մեջ արմատական հեղաշրջում է կատարվում։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանին հակառակ, հիմա աշխատանքի բաժանման պլանը հիմնվում է կանանց աշխատանքի, ամեն տարիքի երեխաների, անվարժ բանվորների աշխատանքի կիրառման վրա, որտեղ այդ միայն կարելի է, կարճ ասած՝ «cheap labour»-ի, էժան աշխատանքի վրա, ըստ անգլիական բնորոշ արտահայտության։ Այդ վերաբերում է ո՛չ միայն խոշոր մասշտաբով կոմբինացված ամեն տեսակ արտադրությանը, անկախ այն բանից՝ մեքենաներ է կիրառում վերջինը թե ոչ, այլև, այսպես կոչված, արդի տնային արդյունաբերությանը, անկախ այն բանից՝ բանվորները մասնավոր բնակարաններում են զբաղվում այդ արդյունաբերությամբ թե մանր արհեստանոցներում։ Այդ, այսպես կոչված, ժամանակակից տնային արդյունաբերությունը, բացի անունից, ընդհանուր ոչինչ չունի հնավանդ տնային արդյունաբերության հետ, որը քաղաքային անկախ արհեստ, ինքնուրույն գյուղացիական տնտեսություն և ամենից առաջ բանվորական ընտանիքի համար տուն է ենթադրում։ Այգ Այդ արդյունաբերությունը հիմա դարձել է գործարանի, մանուֆակտուրայի կամ առևտրական հիմնարկի արտաքին բաժանմունքը։ Բացի գործարանային բանվորներից, մանուֆակտուրային բանվորներից ու արհեստավորներից, որոնց կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացնում է տարածականորեն և որոնց գլխին ուղղակի հրամանատարություն է անում, նա անտեսանելի թելերով շարժման մեջ է դնում տնային բանվորների մի ուրիշ բանակ, որոնք ցրված են խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Օրինակ, Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում գտնվող պպ. Տիլլիների շապկագործարանը, որն ունի 1 000 գործարանային բանվոր և գյուղերում ցրված 9 000 տնային բանվոր<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVIII, № 415։</ref>։
Էժան և դեռահաս աշխատուժերի շահագործումն արդի մանուֆակտուրայի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան բուն գործարանում, որովհետև վերջնի տեխնիկական հիմքը՝ մկանային ուժի փոխարինումը մեքենաներով և աշխատանքի հեշտությանը, այնտեղ մանուֆակտուրայի մեջ մեծ մասամբ բացակայում է. բացի դրանից, կանացի օրգանիզմը կամ փոքրահասակների դեռ չամրապնդված օրգանիզմը մանուֆակտուրայի մեջ ամենաանխիղճ կերպով մատնվում է թունավոր նյութերի ազդեցությանը և այլն։ Շահագործումը, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքի մեջ է՛լ ավելի անպատկառ բնույթ է ստանում, քան մանուֆակտուրայում, որովհետև բանվորների մանրատվածությունը նվազեցնում է նրանց դիմադրության ընդունակությունը, որովհետև բուն գործատուի ու բանվորի արանքն են խցկվում մի ամբողջ շարք գիշատիչ պորտաբույծներ, որովհետև տանը կատարվող աշխատանքն ամեն տեղ պայքարում է արտադրության միևնույն ճյուղում եղած մեքենայական կամ, առնվազն, մանուֆակտուրային արտադրության դեմ, որովհետև աղքատությունը բանվորից խլում է աշխատանքի ամենաանհրաժեշտ պայմանները — ընդարձակ շենքը, լույսը, օդափոխությունը և այլև, որովհետև զբաղմունքների անկանոնությունը աճում է, և, վերջապես, խոշոր արդյունաբերության ու հողագործության շնորհիվ բոլոր «ավելորդ» դարձածների այդ վերջին ապաստարաններում բանվորների կոնկուրենցիան անհրաժեշտորեն հասնում է իր մաքսիմումին։ Արտադրության միջոցների տնտեսումը, որ առաջին անգամ սիստեմատիկորեն մշակվում է մեքենայական արտադրության շնորհիվ, և որին ուղեկցում է աշխատուժի ամենաանխնա շռայլումն ու աշխատանքի ֆունկցիայի նորմալ պայմանների հափշտակումը, հիմա այնքան ավելի մեծ թափով է ցույց տալիս իր այդ անտագոնիստական ու մարդասպան կողմը, որքան ավելի քիչ են զարգացած արդյունաբերության տվյալ ճյուղում աշխատանքի հասարակական արտադրողական ուժն ու աշխատանքի կոմբինացված պրոցեսների տեխնիկական հիմքը։
'''c) Ժամանակակից մանուֆակտուրան'''
Վերը բերված դրույթները այժմ ես կպարզաբանեմ մի քանի օրինակով։ Ընթերցողին, իսկապես, արդեն բազմաթիվ իլյուստրացիաներ են հայտնի աշխատանքային օրվան վերաբերող բաժնից։ Բիրմինհամի ու շրջակայքի մետաղամշակման մանուֆակտուրաները, մեծ մասամբ շատ դժվար աշխատանքների համար, կիրառում են 30 000 երեխա ու պատանի և 10 000 կին։ Այստեղ մենք նրանց գտնում ենք առողջության համար վնասակար պղնձաձուլարաններում, կոճակագործարաններում, ջնարակման, գալվանոպլաստիկայի և լաքելու գործատներում<ref>Եվ նույնիսկ խարտոցների հղկմա՜ն գործում երեխաներ են աշխատում Շեֆֆիլդում։<br>251a «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24. էջ 6, № 55, 56. էջ 7, 59, 60։</ref>։ Մեծահասակների ու փոքրահասակների ուժից վեր աշխատանքը Լոնդոնի լրագրերի ու գրքերի զանազան ապարանների համար ապահովել է «սպանդանոց» պատվավոր անունը [''Տես 251a ծանոթ.'']։ Կազմատներում — նույնպիսի ուժից վեր աշխատանք, որի զոհերն այստեղ կանայք են, աղջիկներն ու երեխաները։ Փոքրահասակների ծանր աշխատանք կա ճոպանագործարաններում, գիշերային աշխատանք` աղագործարաններում, մոմի և քիմիական այլ մանուֆակտուրաներում, մետաքսեղենի գործարաններում, որոնք մեխանիկական շարժիչ ուժ չեն օգտագործում, երեխաների աշխատանքի սպանիչ կիրառում՝ ջուլհակահաստոցները պտտեցնելու համար<ref>Նույն տեղում, էջ 114, 115, № 6—7։ Հանձնաժողովի անդամը իրավացիորեն նկատում է, որ եթե ընդհանրապես մեքենան է փոխարինում մարդուն, ապա այստեղ պատանին է տառացիորեն փոխարինում մեքենային։</ref>։ Ամենազզվելի, ամենակեղտոտ ու ամենից վատ վարձատրվող աշխատանքներից մեկը, որոնց համար առավելապես մատաղահաս աղջիկներին ու կանանց են աշխատեցնում, քրջեղենի տեսակավորումն է։ Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան, չխոսելով արդեն նրա ահագին քանակությամբ սեփական քրջեղենի մասին, ամբողջ աշխարհի քրջավաճառության կենտրոնատեղ է ծառայում։ Քրջերն այստեղ գալիս են Ճապոնիայից, Հարավային Ամերիկայի ամենահեռավոր պետություններից ու Կանարյան կղզիներից։ Բայց Մեծ Բրիտանիա ներմուծվող քրջեղենի գլխավոր աղբյուրները Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Եգիպտոսը, Թյուրքիան, Բելգիան ու Հոլանդիան են։ Քրջեղենը ծառայում է պարարտացման, քոլքեր (ներքնակներ լցնելու), Shoddy [արհեստական բուրդ] պատրաստելու համար և որպես հում նյութ՝ թուղթ արտադրելու համար։ Քրջեղենը տեսակավորող այդ կանայք միջնորդներ են ծառայում ծաղիկ ու այլ վարակիչ հիվանդություններ տարածելու համար, որոնց առաջին զոհերը հենց իրենք են լինում<ref>Տե՛ս քրջավաճառքի վերաբերյալ հաշվետվությունն ու բազմաթիվ իլյուստրացիաները «Public Health. 8th Report»-ում. London 1866, հավելում, էջ 196—208։</ref>։ Որպես ուժից վեր աշխատանքի, ծանր ու անհարմար աշխատանքի և դրա հետ կապված՝ դեռ երեխայական հասակից կիրառվող բանվորների կոպտացման կլասիկ օրինակ կարող են ծառայել, բացի մետաղահանքերից ու ածխահանքերից, աղյուսի և կղմինդրի գործարանները, որոնց մեջ Անգլիայում դեռ միայն եզակի դեպքերում է գործածվում նորագյուտ մեքենան (1866 թ.)։ Մայիսից մինչև սեպտեմբեր աշխատանքը տևում է առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 8-ը և, եթե չորացումը բաց օդում է կատարվում, հաճախ առավոտվա ժամի 4-ից մինչև երեկոյան ժամի 9-ը։ Առավոտյան ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքային օրը համարվում է «կրճատված», «չափավոր»։ Երկու սեռի երեխաները գործի են ընդունվում 6 և նույնիսկ 4 տարեկան հասակից։ Նրանք նույնքան ժամ են աշխատում, որքան մեծահասակները, հաճախ ավելի շատ, քան մեծահասակները։ Աշխատանքը տաժանելի է, իսկ ամառվա տոթը էլ ավելի է սաստկացնում հյուծումը։ Օրինակ, Մոսլիում գտնվող աղյուսագործարանում մի 23-ամյա աղջիկ օրական պատրաստում էր 2 000 աղյուս, նրան օգնում էին երկու փոքրահասակ աղջիկ, որոնք կավ էին կրում և աղյուսները դարսում։ Այդ աղջիկներն օրական 10 տոննա կավ էին կրում 30 ոտնաչափ խորությամբ փոսի լպրծուն կողքերով և տանում էին 210 ոտնաչափ հեռու։ «Երեխան չի կարող անցնել աղյուսագործարանի քավարանով առանց բարոյապես ընկնելու... Անվայել խոսքն ու զրույցը, որ նրանք առիթ են ունենում լսելու ամենաքնքույշ հասակից սկսած, կեղտոտ, անպարկեշտ ու անպատկառ սովորությունները, որոնց մեջ նրանք աճում են տգետ ու վայրենացած վիճակում, ամբողջ հետագա կյանքում նրանց դարձնում են ցոփ, թշվառ, անառակ մարդիկ... Անբարոյացման մի սարսափելի աղբյուր է բնակեցման եղանակը։ Ամեն մի moulder (կաղապարիչ) (իսկապես մի հմուտ բանվոր և բանվորների խմբի գլխավոր) 7 անձից բաղկացած իր արտելին բնակարան և կերակուր է տալիս իր խրճիթում կամ կոտտեջում։ Կաղապարիչի ընտանիքին պատկանելիս լինեն թե ոչ, տղամարդիկ, դեռահասներն ու աղջիկները քնում են նույն խրճիթում։ Խրճիթը բաղկացած 4 սովորաբար 2 և բացառիկ դեպքերում միայն՝ 3 սենյակից, բոլորը գետնահարկ, անբավարար օդափոխությամբ։ Օրվա ընթացքում դաժան աշխատանքից մարմինն այնքան է ուժասպառվում, որ մտածել անգամ չի կարելի առողջապահության, մաքրության ու պարկեշտության որևէ կանոններ պահպանելու մասին։ Այդ խրճիթներից շատերն անկարգության, կեղտի ու փոշու իսկական տիպարներ են... Մատաղահաս աղջիկներին այդ տեսակ աշխատանքի համար կիրառող սիստեմի մեծագույն չարիքն այն է, որ այդ սիստեմն աղջիկներին հենց ամենավաղ մանկությունից սկսած, որպես կանոն, նրանց ամբողջ կյանքի ընթացքում կապում է ամենաթշվառ խաժամուժի հետ։ Նախքան բնությունը նրանց կասի, թե նրանք կին են, նրանք դառնում են կոպիտ, վատաբերան տղաներ («rough, foul-mouthed boys»)։ Աղքատիկ, կեղտոտ քրջեր հագած, ոտքերը ծնկներից էլ վեր մերկացրած, մազերն ու երեսը կեղտաթաթախ, նրանք սովորում են արհամարհանքով վերաբերվել պարկեշտության ու պատկառանքի ամեն զգացումի։ Ճաշի ժամանակ նրանք փռվում են մարգագետնի վրա կամ նայում հարևան առվի մեջ լողացող տղաներին։ Վերջացնելով իրենց օրական ծանր աշխատանքը, նրանք ավելի լավ շորեր են հագնում և տղամարդկանց ուղեկցում են պանդոկներն ու գարեջրատները»։ Որ այդ ամբողջ դասակարգի մեջ ամենավաղ մանկությունից սարսափելի հարբեցողություն է տիրում, այդ միանգամայն բնական է։ «Ամենավատն այն է, որ աղյուսագործներն իրենք իրենցից հուսահատվում են։ Դուք, հարգելի պարոն,— ասաց նրանց մեջ լավագույններից մեկը Սաուսոլֆիլդի կապելանին,— նույնպիսի հաջողությամբ կարող էիք փորձել ոտքի կանգնեցնել և ուղղել սատանային, ինչպես և մի աղյուսագործի՜» («You might as well try to raise and improve the devil as a brickie, Sir!»)<ref>«Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ XVI—XVIII. № 86—97, և էջ 130—133, .V 39—71։ Հմմտ. նույն տեղում, 3rd Report 1864, էջ 48, 56։</ref>։Վերը բերված դրույթները այժմ ես կպարզաբանեմ մի քանի օրինակով։ Ընթերցողին, իսկապես, արդեն բազմաթիվ իլյուստրացիաներ են հայտնի աշխատանքային օրվան վերաբերող բաժնից։ Բիրմինհամի ու շրջակայքի մետաղամշակման մանուֆակտուրաները, մեծ մասամբ շատ դժվար աշխատանքների համար, կիրառում են 30 000 երեխա ու պատանի և 10 000 կին։ Այստեղ մենք նրանց գտնում ենք առողջության համար վնասակար պղնձաձուլարաններում, կոճակագործարաններում, ջնարակման, գալվանոպլաստիկայի և լաքելու գործատներում<ref>Եվ նույնիսկ խարտոցների հղկմա՜ն գործում երեխաներ են աշխատում Շեֆֆիլդում։<br>251a «Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24. էջ 6, № 55, 56. էջ 7, № 59, 60։</ref>։ Մեծահասակների ու փոքրահասակների ուժից վեր աշխատանքը Լոնդոնի լրագրերի ու գրքերի զանազան տպարանների համար ապահովել է «սպանդանոց» պատվավոր անունը [''Տես 251a ծանոթ.'']։ Կազմատներում — նույնպիսի ուժից վեր աշխատանք, որի զոհերն այստեղ կանայք են, աղջիկներն ու երեխաները։ Փոքրահասակների ծանր աշխատանք կա ճոպանագործարաններում, գիշերային աշխատանք` աղագործարաններում, մոմի և քիմիական այլ մանուֆակտուրաներում, մետաքսեղենի գործարաններում, որոնք մեխանիկական շարժիչ ուժ չեն օգտագործում, երեխաների աշխատանքի սպանիչ կիրառում՝ ջուլհակահաստոցները պտտեցնելու համար<ref>Նույն տեղում, էջ 114, 115, № 6—7։ Հանձնաժողովի անդամը իրավացիորեն նկատում է, որ եթե ընդհանրապես մեքենան է փոխարինում մարդուն, ապա այստեղ պատանին է տառացիորեն փոխարինում մեքենային։</ref>։ Ամենազզվելի, ամենակեղտոտ ու ամենից վատ վարձատրվող աշխատանքներից մեկը, որոնց համար առավելապես մատաղահաս աղջիկներին ու կանանց են աշխատեցնում, քրջեղենի տեսակավորումն է։ Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիան, չխոսելով արդեն նրա ահագին քանակությամբ սեփական քրջեղենի մասին, ամբողջ աշխարհի քրջավաճառության կենտրոնատեղ է ծառայում։ Քրջերն այստեղ գալիս են Ճապոնիայից, Հարավային Ամերիկայի ամենահեռավոր պետություններից ու Կանարյան կղզիներից։ Բայց Մեծ Բրիտանիա ներմուծվող քրջեղենի գլխավոր աղբյուրները Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Եգիպտոսը, Թյուրքիան, Բելգիան ու Հոլանդիան են։ Քրջեղենը ծառայում է պարարտացման, քոլքեր (ներքնակներ լցնելու), Shoddy [արհեստական բուրդ] պատրաստելու համար և որպես հում նյութ՝ թուղթ արտադրելու համար։ Քրջեղենը տեսակավորող այդ կանայք միջնորդներ են ծառայում ծաղիկ ու այլ վարակիչ հիվանդություններ տարածելու համար, որոնց առաջին զոհերը հենց իրենք են լինում<ref>Տե՛ս քրջավաճառքի վերաբերյալ հաշվետվությունն ու բազմաթիվ իլյուստրացիաները «Public Health. 8th Report»-ում. London 1866, հավելում, էջ 196—208։</ref>։ Որպես ուժից վեր աշխատանքի, ծանր ու անհարմար աշխատանքի և դրա հետ կապված՝ դեռ երեխայական հասակից կիրառվող բանվորների կոպտացման կլասիկ օրինակ կարող են ծառայել, բացի մետաղահանքերից ու ածխահանքերից, աղյուսի և կղմինդրի գործարանները, որոնց մեջ Անգլիայում դեռ միայն եզակի դեպքերում է գործածվում նորագյուտ մեքենան (1866 թ.)։ Մայիսից մինչև սեպտեմբեր աշխատանքը տևում է առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 8-ը և, եթե չորացումը բաց օդում է կատարվում, հաճախ առավոտվա ժամի 4-ից մինչև երեկոյան ժամի 9-ը։ Առավոտյան ժամի 5-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքային օրը համարվում է «կրճատված», «չափավոր»։ Երկու սեռի երեխաները գործի են ընդունվում 6 և նույնիսկ 4 տարեկան հասակից։ Նրանք նույնքան ժամ են աշխատում, որքան մեծահասակները, հաճախ ավելի շատ, քան մեծահասակները։ Աշխատանքը տաժանելի է, իսկ ամառվա տոթը էլ ավելի է սաստկացնում հյուծումը։ Օրինակ, Մոսլիում գտնվող աղյուսագործարանում մի 23-ամյա աղջիկ օրական պատրաստում էր 2 000 աղյուս, նրան օգնում էին երկու փոքրահասակ աղջիկ, որոնք կավ էին կրում և աղյուսները դարսում։ Այդ աղջիկներն օրական 10 տոննա կավ էին կրում 30 ոտնաչափ խորությամբ փոսի լպրծուն կողքերով և տանում էին 210 ոտնաչափ հեռու։ «Երեխան չի կարող անցնել աղյուսագործարանի քավարանով առանց բարոյապես ընկնելու... Անվայել խոսքն ու զրույցը, որ նրանք առիթ են ունենում լսելու ամենաքնքույշ հասակից սկսած, կեղտոտ, անպարկեշտ ու անպատկառ սովորությունները, որոնց մեջ նրանք աճում են տգետ ու վայրենացած վիճակում, ամբողջ հետագա կյանքում նրանց դարձնում են ցոփ, թշվառ, անառակ մարդիկ... Անբարոյացման մի սարսափելի աղբյուր է բնակեցման եղանակը։ Ամեն մի moulder (կաղապարիչ) (իսկապես մի հմուտ բանվոր և բանվորների խմբի գլխավոր) 7 անձից բաղկացած իր արտելին բնակարան և կերակուր է տալիս իր խրճիթում կամ կոտտեջում։ Կաղապարիչի ընտանիքին պատկանելիս լինեն թե ոչ, տղամարդիկ, դեռահասներն ու աղջիկները քնում են նույն խրճիթում։ Խրճիթը բաղկացած 4 սովորաբար 2 և բացառիկ դեպքերում միայն՝ 3 սենյակից, բոլորը գետնահարկ, անբավարար օդափոխությամբ։ Օրվա ընթացքում դաժան աշխատանքից մարմինն այնքան է ուժասպառվում, որ մտածել անգամ չի կարելի առողջապահության, մաքրության ու պարկեշտության որևէ կանոններ պահպանելու մասին։ Այդ խրճիթներից շատերն անկարգության, կեղտի ու փոշու իսկական տիպարներ են... Մատաղահաս աղջիկներին այդ տեսակ աշխատանքի համար կիրառող սիստեմի մեծագույն չարիքն այն է, որ այդ սիստեմն աղջիկներին հենց ամենավաղ մանկությունից սկսած, որպես կանոն, նրանց ամբողջ կյանքի ընթացքում կապում է ամենաթշվառ խաժամուժի հետ։ Նախքան բնությունը նրանց կասի, թե նրանք կին են, նրանք դառնում են կոպիտ, վատաբերան տղաներ («rough, foul-mouthed boys»)։ Աղքատիկ, կեղտոտ քրջեր հագած, ոտքերը ծնկներից էլ վեր մերկացրած, մազերն ու երեսը կեղտաթաթախ, նրանք սովորում են արհամարհանքով վերաբերվել պարկեշտության ու պատկառանքի ամեն զգացումի։ Ճաշի ժամանակ նրանք փռվում են մարգագետնի վրա կամ նայում հարևան առվի մեջ լողացող տղաներին։ Վերջացնելով իրենց օրական ծանր աշխատանքը, նրանք ավելի լավ շորեր են հագնում և տղամարդկանց ուղեկցում են պանդոկներն ու գարեջրատները»։ Որ այդ ամբողջ դասակարգի մեջ ամենավաղ մանկությունից սարսափելի հարբեցողություն է տիրում, այդ միանգամայն բնական է։ «Ամենավատն այն է, որ աղյուսագործներն իրենք իրենցից հուսահատվում են։ Դուք, հարգելի պարոն,— ասաց նրանց մեջ լավագույններից մեկը Սաուսոլֆիլդի կապելանին,— նույնպիսի հաջողությամբ կարող էիք փորձել ոտքի կանգնեցնել և ուղղել սատանային, ինչպես և մի աղյուսագործի՜» («You might as well try to raise and improve the devil as a brickie, Sir!»)<ref>«Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ XVI—XVIII. № 86—97, և էջ 130—133, .V 39—71։ Հմմտ. նույն տեղում, 3rd Report 1864, էջ 48, 56։</ref>։
Արդի մանուֆակտուրայի մեջ (որի տակ այստեղ պետք է հասկանալ խոշոր մասշտաբի բոլոր արհեստանոցները, բացի բուն գործարաններից) աշխատանքի պայմանների կապիտալիստական տնտեսման վերաբերյալ պաշտոնական ամենահարուստ նյութ կարելի է գտնել «Public Health Report»-ի չորրորդ (1861 թ.) և վեցերորդ (1863 թ.) գրքերում։ Workshops-ի (աշխատանոցների) նկարագրությունը, հատկապես Լոնդոնի տպագրիչներինն ու դերձակներինը, գարշելիության կողմից գերազանցում է այն ամենը, ինչ կարող է տալ մեր վիպասանների երևակայությունը։ Բանվորների առողջության վիճակի վրա ղրանց դրանց արած ազդեցությունն ինքնըստինքյան հասկանալի է։ Privy Coutncil-ի [Գաղտնի խորհրդի] ավագ բժշկական պաշտոնյա և «Public Health Reports»-ի պաշտոնական խմբագիր դ-ր Սայմոնը ի միջի այլոց ասում է. «Իմ չորրորդ հաշվետվության մեջ (1861 թ.) ես մատնանշել եմ, թե բանվորների համար գործնականորեն որքան անհնար է պաշտպանել իրենց առաջին իրավունքը, առողջությունը պահպանելու իրավունքը, որքան անհնար է պնդել, որ ձեռնարկատերն ինչ գործի համար էլ որ նրանց հավաքի, աշխատանքը, որչափով այդ նրանից է կախված, զերծ լինի առողջության համար վնասակար բոլոր վերացնելի պայմաններից։ Ես ցույց եմ տվել, թե երբ բանվորները գործնականորեն անկարող են իրենց Ուժերով ձեռք բերել առողջությունը պահպանելու այդ իրավունքի իրագործումը, նրանք չեն կարող իրական աջակցություն ստանալ նաև սանիտարական ոստիկանության հատուկ պաշտոնյաներից... Տասնյակ հազարավոր բանվորների ու բանվորուհիների կյանքը ներկայումս անօգուտ կերպով հաշմվում ու կրճատվում է այն անվերջ ֆիզիկական տառապանքներից, որոնք ծնվում են այն պարզ փաստից, որ նրանք աշխատում են»<ref>«Public Health, 6th Report». London 1864, էջ 29, 31։</ref>։ Լուսաբանելու համար այն ազդեցությունը, որ արհեստանոցներն անում են բանվորների առողջության վիճակի վրա, դ-ր Սայմոնը տալիս է մահացության հետևյալ աղյուսակը.
<TABLE border=0>
'''d) Տանը կատարվող ժամանակակից աշխատանքը'''
Ես հիմա դիմում եմ, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքին։ Այդ ոլորտի շահագործման մասին, որ կապիտալն իրագործում է խոշոր արդյունաբերության թիկունքում, և այդ շահագործման հրեշավորության մասին գաղափար կազմելու համար կարելի էր քննել, օրինակ, Անգլիայի մի քանի խուլ գյուղերում եղած, ըստ երևույթին ամբողջովին հովվերգական, մեխագործությունը<ref>Այստեղ խոսքը վերաբերում Է է կռած մեխերին, բայց ոչ կտրած մեխերին, որոնք պատրաստվում են մեքենական եղանակով։ Տե՛ս «Children’s Employment Commission. 3rd Report», էջ XI, XIX, № 125—130. էջ 52, № 11. էջ 114, № 487. էջ 137, № 674։</ref>։ Այստեղ բավական է մի քանի օրինակ բերել այնպիսի ճյուղերից, ինչպես ժանյակների արտադրությունը և ծղոտագործությունն են, որոնք դեռ ամենևին մեքենաներ չեն կիրառում, կամ որոնք մրցում են մեքենայական ու մանուֆակտուրային արտադրության հետ։
Այն 150 000 մարդուց, որոնք զբաղված են անգլիական ժանեկարտադրության մեջ, գրեթե 10 000-ի վրա տարածվում է 1861 թվականի գործարանային օրենքի ներգործությունը։ Մնացած 140 000-ի ճնշող մեծամասնությունը կանայք են, երկու սեռի դեռահասներ ու երեխաներ, ընդ որում արական սեռը միայն շատ թույլ է ներկայացված։ Շահագործման այդ «էժան» նյութի առողջության վիճակը երևում է Նոտտինգհեմի General Dispensary [աղքատների ընդհանուր պոլիկլինիկայի] բժիշկ դ-ր Տրումենի հետևյալ ամփոփագրից. 686 ժանեկագործուհի-պացիենտից, մեծ մասամբ 17—24 տարեկան, թոքախտավոր էին`
Թոքախտավորների տոկոսի այդ պրոգրեսիվ աճումը պետք է բավարարի ամենալավատես պրոգրեսիստներին և ազատ առևտրի թեորիայի գերմանական ստախոս շրջավաճառներին։
1861 թվականի գործարանային օրենքը կարգավորում է հատկապես ժանյակների հյուսումը, որչափով այդ կատարվում է մեքենաներով, իսկ այդ ընդհանուր կանոն է Անգլիայի համար։ Այն ճյուղերը, որոնց վրա մենք այստեղ համառոտակի ենք կանդ կանգ առնում, և այն էլ միայն, այսպես կոչված, տնային բանվորների նկատմամբ և ոչ նրանց նկատմամբ, ովքեր կենտրոնանում են մանուֆակտուրաներում, վաճառատներում և այլն,— տրոհվում են 1) lace finishing-ի (մեքենայական եղանակով պատրաստվող ժանյակների վերջնահարդարում. այս կատեգորիան, իր հերթին, բազմաթիվ ստորաբաժանումներ է ընդգրկում), 2) ժանեկագործության։
Lace finishing-ը որպես տանը կատարվող աշխատանք, կատարվում է կա՛մ, այսպես կոչված, «mistresses houses»-ում [տնտեսուհիների, վարպետուհիների տներում], կա՛մ այն կանանց մասնավոր բնակարաններում, որոնք աշխատում են մենակ կամ իրենց երեխաների հետ։ Այն կանայք, որոնք «mistresses houses» են պահում, իրենք էլ աղքատ են։ Արհեսաանոցը կազմում է նրանց սեփական բնակարանի մի մասը։ Նրանք պատվերներ են ստանում գործարանատերերից, խանութատերերից և այլն և կանայք, աղջիկներ ու փոքր երեխաներ են վարձում այն քանակությամբ, որ համապատասխանում է նրանց սենյակի չափին և արդյունաբերության տվյալ ճյուղում եղած պահանջարկի տատանումներին։ Այդ արհեստանոցներից մի մասում զբաղված բանվորու֊հիների բանվորուհիների թիվը փոփոխվում է 20-ից մինչև 40, մյուսներում՝ 10-ից մինչև 20։ Նվազագույն միջին տարիքը, երբ երեխաներն սկսում են աշխատել, 6 տարեկան հասակն է, սակայն ոմանք սկսում են աշխատել 5 տարեկանից փոքր հասակում։ Սովորաբար աշխատանքի ժամանակը տևում է առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 8-ը՝ 1½ ժամ կերակուր ուտելու ընդմիջումով, վերջինը կարգավորված չէ, հաճախ կերակուրն ուտում են աշխատանքի այդ գարշահոտ խոռոչներում։ Երբ գործերի դրությունը լավ է, աշխատանքն առավոտյան ժամի 8-ից (երբեմն ժամի 6-ից) շարունակվում է մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը կամ 12-ը։ Անգլիական զորանոցներում ամեն մի զինվորի համար սահմանված է 500—600 խորանարդ ոտնաչափ, զինվորական հիվանդանոցներում՝ 1200։ Իսկ աշխատանքի այդ խորշերում ամեն մեկին ընկնում է 67—100 խորանարդ ոտնաչափ։ Միևնույն ժամանակ գազային լուսավորությունը կլանում է օդի պարունակած թթվածինը։ Ժանյակները մաքուր պահելու համար երեխաները հաճախ պետք է ոտնամանները հանեն, նույնիսկ ձմեռը, թեև հատակը սալաքարերով կամ աղյուսներով է ծածկված։ «Նոտտինգհեմում հաճախ կարելի է տեսնել մի փոքրիկ սենյակում, որը գուցե 12 քառակուսի ոտնաչափից ավելի չէ, մի տեղ լցված 15-ից մինչև 20 երեխա, որոնք օրվա մեջ 15 ժամ զբաղված են այնպիսի աշխատանքով, որն ինքնըստինքյան հյուծում է իր ձանձրալիությամբ ու միապաղաղությամբ և, բացի դրանից, կատարվում է այնպիսի հակառողջապահական պայմաններում, որ միայն երևակայել կարելի է... Նույնիսկ ամենափոքրիկ երեխաներն աշխատում են այնպիսի լարված ուշադրությամբ ու արագությամբ, որ զարմանք են շարժում, և այդ երեխաները համարյա երբեք թույլ չեն տալիս, որ իրենց մատները հանգստանան կամ ավելի դանդաղ շարժվեն։ Եթե նրանց դիմում են հարցերով, նրանք թեկուզ մի րոպե կորցնելու վախից, աչքները չեն բարձրացնում աշխատանքից»։ «Երկար ճիպոտը» «mistresses»-ների [վարպետուհիների] ձեռքին ծառայում է որպես երեխաների աշխատանքը խթանելու միջոց, և այդ այնքան ավելի մեծ չափով, որքան ավելի է երկա- րացվում երկարացվում աշխատանքի ժամանակը։ «Երեխաները կամաց-կամաց հոգնում են և դառնում են թռչունների նման անհանգիստ երկար աշխատանքային օրվա վերջում, որի ընթացքում նրանք գամված են իրենց աշխատանքին, իսկ վերջինս միապաղաղ է, աչքերի համար վնասակար և հոգնեցնող մարմնի դիրքի փոփոխությունների բացակայության պատճառով... Այս իսկական ստրկական աշխատանք է» («Their work is like slavery»)<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XIX, XX, XXI։</ref>։ Որտեղ կանայք աշխատում են իրենց սեփական երեխաների հետ տանը, այսինքն արդի իմաստով, վարձված սենյակում, դրությունը է՛լ ավելի վատ է, եթե այդ հնարավոր է։ Աշխատանքի այդ տեսակը բաշխվում է Նոտտինգհեմի շրջակայքում 80 մղոն տարածության վրա։ Երբ խանութում աշխատող երեխան երեկոյան ժամի 9-ին կամ 10-ին տուն է վերադառնում, նրան հաճախ մի ամբողջ կապոց են տալիս՝ աշխատանքը տանը շարունակելու համար։ Կապիտալիստական փարիսեցին, ի դեմս իր վարձկան ծառաներից մեկի, կապոցը տալիս իհարկե սրտահույզ կերպով բացագանչում է. «այս էլ մայրիկի համար», թեև շատ լավ գիտե, որ խեղճ երեխան նույնպես պետք է նստի և օգնի մորը<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXI, XXII։</ref>։
Ժանյակի արդյունաբերությունը տարածված է առավելապես անգլիական հողագործական երկու օկրուգներում — Հոնիտոնի ժանեկային օկրուգում, որ ընդգրկում է Դեվոնշիրի հարավային ափի երկարությամբ 20—30 մղոնանոց մի շերտ ու Հյուսիսային Դեվոնի մի քանի վայրեր, և մի ուրիշ շրջանում, որն ընդգրկում է Բուկինգհեմի, Բեդֆորդի, Նորտհեմպտոնի կոմսությունների զգալի մասը և Օքսֆորդշիրի ու Հենտինգդոնշիրի հարևան մասերը։ Հողագործական բատրակների կոտտեջները սովորաբար միաժամանակ որպես արհեստանոցներ են ծառայում։ Մի քանի մանուֆակտուրաների տերեր աշխատեցնում են 3 000-ից ավելի այդպիսի տնային բանվորներ, գլխավորապես երեխաներ ու դեռահասներ, բացառապես իգական սեռից։ Lace finishing-ի [ժանյակների վերջնահարդարման] կապակցությամբ նկարագրված պայմանները նորից են հանդիպում այստեղ։ Տարբերությունը միայն այն է, որ «mistresses houses»-ի [տնտեսուհիների, վարպետուհիների տների] փոխարեն հանդես են գալիս, այսպես կոչված, «lace school»-ը [ժանյակի դպրոցները], որ պահում են աղքատ կանայք իրենց խրճիթներում։ 5 տարեկան, երբեմն նույնիսկ ավելի փոքր հասակից մինչև 12—15 տարեկան հասակը երեխաներն աշխատում են այս դպրոցներում, առաջին տարում ամենափոքրերը 4-ից մինչև 8 ժամ, հետագայում առավոտյան Ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 8 — 10-ը։ «Սենյակները, որպես կանոն, փոքրիկ կոտտեջների սովորական խցեր են, բուխարին փակված է հոսանքը խափանելու համար, ապրողները երբեմն ձմեռն էլ միայն իրենց սեփական կենդանական ջերմությամբ են տաքանում։ Ուրիշ դեպքերում այդ, այսպես կոչված, դպրոցական սենյակները փոքրիկ նկուղների նման վայրեր են առանց տաքացնելու հարմարանքի... Այդ քողտիկների գերլցումն ու դրա հետևանքով օդի փչացումը հաճախ ծայրահեղ չափերի է հասնում։ Դրա վրա ավելանում է կեղտաջրերի, արտաքնոցների, հոտող նյութերի ու այլ աղտոտությունների վնասակար ներգործությունը, որ սովորական երևույթ է մանր կոտտեջների մուտքերի մոտ»։ Շենքերի մասին.— «Ժանյակի մի դպրոցում կային 18 աղջիկ ու մի վարպետուհի, ամեն մի անձի ընկնում էր 33 խորանարդ ոտնաչափ. մի ուրիշ դպրոցում, որտեղ անտանելի գարշահոտություն էր տիրում, կային 18 անձ, մեկ մարդուն ընկնում էր 24½ խորանարդ ոտնաչափ։ Արդյունաբերության այս ճյուղում պատահում է, որ երեխաներին ստիպում են 2—2½ տարեկան հասակից աշխատելու»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XXIX, XXX։</ref>։
Այնտեղ, որտեղ Բուկինգհեմի ու Բեդֆորդի հողագործական կոմսություններում ժանեկագործությունը բացակայում է, սկսվում է ծղոտագործությունը։ Այդ տարածված է Հերտֆորդշիրի մի զգալի մասում և Էսսեքսի արևմտյան ու հյուսիսային մասերում։ 1861 թվականին ծղոտագործությամբ ու ծղոտե գլխարկների արտադրությամբ զբաղված էին 48 043 մարդ, որոնցից 3 815-ը ամեն տարիքի արական սեռի, մյուսները՝ իգական սեռի, և նրանցից 14 913-ը մինչև 20 տարեկան, որոնց թվում մոտ 7 000 երեխա։ ժանյակների դպրոցների փոխարեն այստեղ հանդես են գալիս «straw plait school»-ները՝ [«ծղոտագործական դպրոցները]։ Երեխաներն այստեղ սկսում են ծղոտագործություն սովորել սովորաբար 4, երբեմն էլ 3-ից մինչև 4 տարեկան հասակում։ Իհարկե, նրանք ոչ մի կրթություն չեն ստանում։ Երեխաներն իրենք տարրական դպրոցներն անվանում են «natural schools» [«իսկական դպրոցներ»], տարբերելով այդ արյունարբու հիմնարկներից, որտեղ նրանց աշխատանքի են նստեցնում պարզապես այն նպատակով, որ պատրաստեն իրենց կիսաքաղց մայրերի տված դասը, մեծ մասամբ օրական 30 յարդ։ Այդ նույն մայրերը հետո նրանց հաճախ տանն էլ են ստիպում աշխատելու մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ը։ Ծղոտը կտրում է նրանց մատներն ու բերանը, որով նրանք միշտ թրջում են ծղոտը։ Լոնդոնի բժշկական պաշտոնյաների ընդհանուր կարծիքի համաձայն, որն ամփոփել է դ-ր Բելլարդը, ննջարաններում և արհեստանոցներում ամեն մի անձին 300 խորանարդ ոտնաչափը նվազագույն տարածություն է։ Մինչդեռ ծղոտագործական դպրոցներում տարածությունն է՛լ ավելի նեղ է, քան ժանեկագործական դպրոցներում, այն է՝ 12<math>^2/_3</math>, 17, 18½ և 22-ից պակաս խորանարդ ոտնաչափ մեկ մարդուն։ «Այս թվերից նվազագույնները,— ասում է հանձնաժողովի անդամ Ուայտը,— ներկայացնում են այն տարածության կեսից պակասը, որ կբռնի 3 խորանարդ ոտնաչափ արկղի մեջ զետեղած մի երեխա»։ Կենսական այդպիսի հաճույք են ստանում երեխաները մինչև 12—14 տարեկան հասակը։ Չքավոր, ընկած ծնողները միայն այն մասին են մտածում, որ երեխաներից, որքան հնարավոր է, ավելի շատ օգուտ կորզեն։ Մեծանալով՝ երեխաները, բնականաբար, ոչ մի գրոշի նշանակություն չեն տալիս ծնողներին և լքում են. նրանց։ «Զարմանալի չէ, որ տգիտությունն ու մոլություններն են բնորոշում նման դաստիարակություն ստացած այդ բնակչությանը... Նրա բարոյականությունն ամենաստորին աստիճանի վրա է գտնվում... Կանանց խոշոր մասն ապօրինի զավակներ ունի, շատերը մայր են դառնում այնպիսի դեռատի հասակում, որ նույնիսկ քրեական վիճակագրությանը գիտակ մարդիկ ապշած են մնում»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ XL, XLI։</ref>։ Եվ այս օրինակելի ընտանիքների հայրենիքը, ինչպես ասում է քրիստոնեության մեջ անկասկած ձեռնհաս կոմս Մոնտալամբերը, Եվրոպայի քրիստոնեական օրինակելի՜ երկիրն է։
Աշխատավարձը, որն ընդհանրապես խղճուկ է արդյունաբերության վերը նկարագրված ճյուղերում (ծղոտագործական դպրոցներում բացառիկ դեպքերում երեխաների առավելագույն աշխատավարձը 3 շիլլինգ է), իր անվանական մեծությունից էլ ավելի ցած է ընկնում truck-system-ի [բանվորներին աշխատավարձի դիմաց վարկով ապրանքներ տալու սիստեմի] հետևանքով, որն ընդհանուր առմամբ տարածված է հատկապես ժանեկագործական արտադրության օկրուգներում<ref>«Children’s Employment Commission. 1st Report 1863», էջ 185։</ref>։