'''f) Իռլանդիա'''
Այս բաժինը եզրափակելու համար մենք դեռ պետք է մի հայացք գցենք Իռլանդիայի վրա։ Ամենից առաջ հիշատւսկենք հիշատակենք այն փաստերը, որոնք այս կետին են վերաբերում։ Իռլանդիայի բնակչությունը 1841 թվականին հասավ 8 222 664-ի, 1851 թվականին կրճատվեց մինչև 6 623 985, 1861 թվականին — 5 850 309, 1866 թվականին — մինչև 5½ միլիոն, այսինքն՝ իջավ մոտավորապես 1801 թվականի մակարդակին։ Նվազումն սկսվեց 1846-ի սովի տարվանից և այնպես էր ընթանում, որ Իռլանդիան 20 տարուց պակաս ժամանակաշրջանում կորցրեց իր բնակչության <math>^5/_{16}</math>-ից ավելին<ref>Իռլանդիայի բնակչությունը.— 1801 թվականին՝ 5 319 807 մարդ, 1811 թվականին՝ 6 084 996 մարդ, 1821 թվականին՝ 6 869 544 մարդ, 1831 թվականին՝ 7 828 347 մարդ, 1841 թվականին՝ 8 222 664 մարդ։</ref>։ 1851 թվականի մայիսից մինչև 1865 թվականի հուլիսը արտագաղթողների ընդհանուր թիվը կազմում էր 1 591 487, վերջին հինգ տարվա ընթացքում, 1861-ից մինչև 1865 թվականը, արտագաղթը կես միլիոնից ավելի է տվել։ Բնակված տների թիվը 1851-ից մինչև 1861 թվականը պակասել է 52 990-ով։ 15—30 ակր ունեցող ֆերմաների թիվը 1851-ից մինչև 1861 թվականն աճել է 61 000-ով, 30 ակրից ավելի ունեցող ֆերմաների թիվը՝ 109 000-ով, այնինչ զանազան մեծության բոլոր ֆերմաների ընդհանուր թիվը նվազել է 120 000-ով, նվազում, որի պատճառը 15 ակրից պակաս ունեցող ֆերմաների ոչնչացումն է, այսինքն՝ նրանց կենտրոնացումը։
Բնակչության թվի նվազումը, հասկանալի է, ուղեկցվում էր ընդհանուր առմամբ նաև արդյունքների մասսայի նվազումով։ Մեր նպատակի համար բավական է քննության առնել 1861—1865 թվականներն ընդգրկող հնգամյակը, որի ընթացքում արտագաղթել է կես միլիոնից ավելի, և բնակչության բացարձակ թիվն իջել է ավելի քան <math>^1/_3</math> միլիոնով (տե՛ս A աղյուսակը)։

Արդյունքի անունը

Մշակող Մշակվող հողի ակրերի քանակը

Մեկ ակրից ստացված արդյունքի քանակը

Արդյունքի ընդհանուր քանակը

461 554

—<ref>Տեքստի տվյալները կազմված հն հետևյալ հրատարակությունների նյութերի համաձայն.— «Agricultural Statistics. Ireland. General Abstracts, Dublin» Dublin»՝ 1860 և հաջորդ թվականների համար, և «Agricultural Statistics. Ireland. Tables showing the Estimated Average Produce etc., Dublin, 1866»։ Հայտնի է, որ այդ պաշտոնական վիճակագրություն է, որ ամեն տարի ներկայացվում է պառլամենտին։
'''2-րդ հրատ. հավելում.'''— Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1872 թվականին մշակվող հողերի տարածությունը, 1871 թվականի համեմատությամբ, պակասել է 134 915 ակրով: ակրով։ «Ավելացումը տեղի է ունեցել արմատապտուղների՝ շաղգամի, ճակնդեղի ու նման մշակույթների մեջ. մշակվող տարածության «նվաղումը» «նվազումը» տեղի է ունեցել ցորենինը՝ 16 000 ակրով, վարսակինը՝ 14 000 ակրով, գարունն ու տարեկանինը 4 000 ակրով, կարտոֆիլինը՝ 66 632 ակրով, վուշինը՝ 34667 34 667 ակրով և մարգագետինները, առվույտը, վիկն ու կանճրակը՝ 30 000 ակրով։ Ցորենի ցանքերի տարածությունը վերջին հինգ տարում նվազել է հետևյալ հաջորդականությամբ. 1868 թվականին՝ 285 000 ակր, 1869 թվականին՝ 280 000 ակր, 1870 թվականին՝ 259 000 ակր, 1871 թվականին՝ 244 000 ակր, 1872 թվականին՝ 228 000 ակր։ 1872 թվականի համար կլոր թվով ավելացումը կազմել է 2 600 ձի, 80 000 եղջյուրավոր անասուն, 68 609 ոչխար, և պակասումը՝ 236 000 խոզ։</ref>

4 836 203

4 858 800

4 843 846 497

4 546 147

4 850 199

Անգլիան, զարգացած կապիտալիստական արտադրության և առավելապես արդյունաբերական այդ երկիրը, արյունաքամ կլիներ մի այնպիսի արյունառությունից, որին ենթարկվել է Իռլանդիայի ժողովուրդը։ Բայց Իռլանդիան ներկայումս լոկ Անգլիայի մի հողագործական շրջանն է, որ նրանից անջատված ,է մի լայն ջրանցքով և նրան հացահատիկ, բուրդ, անասուններ, արդյունաբերական ու ռազմական նորակոչիկներ է մատակարարում։
Բնակչությունից զրկվելու հետևանքով շատ հող մնամ է առանց մշակման, հողագործական արդյունքի քանակը սաստիկ պակասել է<ref>Եթե արդյունքը նվազում է նաև մեկ ակրի հաշվով, ապա չպետք է մոռանալ, որ Անգլիան 1½ դարի ընթացքում անուղղակի կերպով ներմուծել է Իռլանդիայի հողը՝ նրա հողագործներին միջոցներ չթողնելով հողի բաղադրամասերը վերականգնելու համար։
186a Որովհետև Իռլանդիան «ազգաբնակչության սկզբունքի» ավետյաց երկիրն է հաշվվում, ուստի Թ. Սեդլերը, նախքան բնակչության վերաբերյալ իր աշխատությունը հրապարակելը, լույս ընծայեց իր հռչակավոր գիրքր՝ «Irland«Ireland, its Evils and their Remedies» 2-րդ հրատ., London 1829, որի մեջ առադրելով առանձին նահանգների, իսկ ամեն նահանգի համար առանձին կոմսությունների վիճակագրական տվյալները՝ նա ցույց է տալիս, որ աղքատությունն այնտեղ բնակչության թվին ո՛չ թե ուղիղ հարաբերական է, ինչպես Մալթուսն է այդ ցանկանում, այլ հակառակ հարաբերական է։
186b 1851—1874 թվականների ժամանակաշրջանում արտագաղթողների ընդհանուր թիվը կազմել է 2 325 922։
186c '''2-րդ հրատ. ծանոթագրությունը.'''— MurpհyMurphy-ի մի աղյուսակի համաձայն, որը զետեղված է նրա «Irland«Ireland, Industrial, Political and Social», 1870, գրքում, բոլոր հողերի 94,6%-ը կազմում են 100 ակրանոց ֆերմաները և 5,4%-ը՝ 100 ակրից ավելի ունեցող ֆերմաները։
186d «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labour, in Ireland». Dublin 1870.— Հմմտ, նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.» 8th March 1861.</ref> և, չնայած անասնապահության համար հատկացված տարածության ընդլայնվելուն, անասնապահությունը իր մի քանի ճյուղերում բացարձակ նվազում է երևան բերում, մյուս ճյուղերում' ճյուղերում՝ հազիվ հիշատակության արժանի զարգացում, որը շարունակ ընդհատվում է հետընթաց քայլերով։ Սակայն, բնակչության քանակի նվազմանը զուգընթաց, շարունակ աճել է հողային ռենտան ու ֆերմերական շահույթը, թեև վերջինը ոչ այնպես հաստատուն կերպով, ինչպես առաջինը։ Պատճառը միանգամայն հասկանալի է։ Մի կողմից, ֆերմաների կենտրոնացման ու վարելահողն արոտավայր դարձնելու հետևանքով հավաքական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն էր հավելյալ արդյունքի փոխարկվում։ Հավելյալ արդյունքն աճում էր, թեև շարունակ նվազում էր հավաքական արդյունքը, որի մի մասն է կազմում նա։ Մյուս կողմից, այդ հավելյալ արդյունքի փողային արժեքը հավելյալ արդյունքի մասսայից է՛լ ավելի արագ էր աճում, որովհետև վերջին 20 տարվա, մանավանդ վերջին 10 տարվա ընթացքում Անգլիայում շարունակ բարձրանում էին մսի, բրդի և այլ մթերքների շուկայական գները։
Արտադրության փոշիացած միջոցները, որոնք բուն իսկ արտադրողի համար որպես աշխատանքի միջոցներ ու կենսամիջոցներ են ծառայում, ընդ որում նրանց օգտագործման համար նրանց չի միացվում ուրիշի աշխատանքը, կապիտալ չեն կազմում, ճիշտ այնպես, ինչպես ապրանք չի կազմում այն արդյունքը, որն սպառվում է հենց արդյունքն արտադրողի կողմից։ Թեև. բնակչության քանակի հետ նվազել է նաև հողագործության մեջ կիրառվող արտադրության միջոցների մասսան, այնուամենայնիվ, նրա մեջ կիրառվող կապիտալի մասսան ավելացել է, որովհետև արտադրության առաջներում բաժան-բաժան միջոցների մի մասը կապիտալի է վերածվել։
Իռլանդիայի ամբողջ կապիտալը, որը, հողագործությունից դուրս, ներդրված էր արդյունաբերության ու առևտրի մեջ, վերջին երկու տասնամյակում դանդաղ և մշտական խոշոր տատանումներով էր կուտակվում։ Այնքան ավելի արագ էր զարգանում, ընդհակառակը, նրա անհատական բաղկացուցիչ մասերի համակենտրոնացումը։ Վերջապես, որքան էլ փոքր էր նրա բացարձակ աճումը, հարաբերաբար, բնակչության կրճատվող թվի համեմատությամբ, նա ավելանում էր։
Այսպիսով, մեր աչքի առջև այստեղ խոշոր մասշտաբով ծավալվում է մի պրոցես, որից ավելի լավը չի կարող ցանկանալ ուղղափառ տնտեսագիտությունը՝ իր այն դոգման ստուգելու համար, որի համաձայն աղքատությունը ծագում է բացարձակ գերբնակչությունից, և որ հավասարակշռությունը նորից վերականգնվում է բնակչության նվազումով։ Այս մի այլ, անհամեմատ ավելի կարևոր փորձ է, քան մալթուսականների կողմից այնքան փառաբանված ժանտախտը XIV դարի կեսին։ Ի դեպ ասենք, որ պեդանտ-միամիտ բան էր XIX դարի արտադրության հարաբերությունների ու ազգաբնակչության համապատասխան հարաբերությունների նկատմամբ XIV դարի մասշտաբը կիրառելը. բայց այդ միամտությունը, բացի դրանից, աչքաթող էր անում, որ եթե ջրանցքի այս կողմում, Անգլիայում, ժանտախտին ու նրան ուղեկցող՝ բնակչության նվազումին հետևում էին գյուղական բնակչության ազատագրումն ո: ու հարստացումը, ապա ջրանցքի մյուս կողմում, Ֆրանսիայում, նրա հետևից ընթանում էին է՛լ ավելի մեծ ստրկացումն ու աղքատությանը աճումը [''Տես 186a ծանոթ.'']։
1846 թվականի սովը Իռլանդիայում մեկ միլիոնից ավելի մարդ ոչնչացրեց, բայց դրանք բացառապես աղքատներն էին։ Նա երկրի հարստությանն ամենափոքրիկ վնաս անգամ չպատճառեց։ Դրան հաջորդող քսանամյա և շարունակ սաստկացող արտագաղթը, ի հակադրություն երեսնամյա պատերազմի, մարդկանց հետ միաժամանակ չոչնչացրեց նաև նրանց արտադրության միջոցները։ Իռլանդական հանճարը մի բոլորովին նոր մեթոդ գտավ աղքատ ժողովրդին իր աղքատության վայրից կարծես կախարդական զորությամբ հազարավոր մղոն հեռու փոխադրելու համար։ Միացյալ Նահանգներ արտագաղթողները ամեն տարի փող են ուղարկում տուն՝ մնացածների տեղափոխության համար։ Ամեն մի խումբ, որ գաղթում է այս տարի, իր հետևից մի նոր խումբ է քաշում հաջորդ տարին։ Այսպիսով, Իռլանդիայի վրա ոչ միայն որևէ ծախս չի նստում արտագաղթը, այլև կազմում է նրա արտահանության գործառնությունների ամենաշահավետ ճյուղերից մեկը։ Վերջապես, արտագաղթը մի սիստեմատիկ պրոցես է, որը ոչ թե լոկ մի անցողիկ ճեղք է փորում բնակչության տվյալ մասսայի մեջ, այլ, ընդհակառակը, տարեկան ավելի շատ մարդ է խլում, քան տարեկան աճն է փոխհատուցում, և այդպիսով առաջ է բերում ամեն տարի բնակչության բացարձակ թվի նվազում [''Տես 186b ծանոթ.'']։
Իսկ ի՞նչ հետևանքներ ստեղծվեցին Իռլանդիայի մնացած բանվորների համար, որոնք ազատվեցին գերբնակչությունից»— Այն հետևանքները, որ հարաբերական գերբնակչությունն այժմ էլ նույնքան մեծ է, որքան 1846 թվականից առաջ, որ աշխատավարձը նույնքան ցածր է, աշխատանքի ծանրությունը ավելացել է, որ գյուղի աղքատությունը կրկին մի նոր ճգնաժամ է սպառնում։ Պատճառները շատ պարզ են։ Հողագործության մեջ ռևոլյուցիան արտագաղթի հետ ձեռք-ձեռքի է ընթանում։ Հարաբերական գերբնակչության արտադրումն ավելի արագ է ընթանում, քան բնակչության բացարձակ նվազումը։ C աղյուսակի վրա նետված թռուցիկ հայացքը ցույց է տալիս, որ վարելահողի փոխարկումը արոտավայրերի պետք է Իռլանդիայում է՛լ ավելի սուր ներգործություն ունենա, քան Անգլիայում։ Վերջինում անասնապահության հետ աճում է կերախոտերի մշակումը, Իռլանդիայում նա նվազում է։ Մինչդեռ առաջներում մշակվող դաշտերի խոշոր մասսաները թողնվում են առանց մշակելու կամ մշտական մարգագետինների են վերածվում, առաջներում չօգտագործվող պարապուտների ու տորֆաճահիճների մի զգալի մասը անասնապահությունն ընդարձակելու նպատակին է ծառայում։ Մանր ու միջակ վարձակալությունները — նրանց շարքն եմ դասում ես այն բոլոր դեպքերը, երբ 100 ակրից ավելի հող չի մշակվում — դեռևս ընդհանուր թվի համարյա <math>^8_{10}</math> են կազմում [''Տես 186c ծանոթ.'']։ Նրանց վրա առաջվանից ավելի սաստիկ է ճնշում կապիտալիստական հողագործական արտադրության կոնկուրենցիան, այդ պատճառով էլ նրանք վարձու բանվորների դասակարգին շարունակ նորանոր զինակոչիկներ են մատակարարում։ Իռլանդիայի միակ խոշոր արդյունաբերությունը, վուշ մշակող արդյունաբերությունը, մեծահասակ բանվորներ համեմատաբար քիչ է պահանջում և, չնայած նրա ընդարձակվելուն բամբակի թանկանալուց հետո 1861—1866 թվականներին, նա բնակչության համեմատաբար մի փոքր մասին է միայն զբաղմունք տալիս։ Ուրիշ ամեն մի խոշոր արդյունաբերության նման նա իր սեփական ոլորտում կատարվող մշտական տատանումներով հարաբերական գերբնակչություն է արտադրում միշտ, նույնիսկ այն դեպքում, եթե նրա կլանած բանվորների մասսան բացարձակորեն աճում է։ Գյուղական բնակչության աղքատությունը պատվանդան է ծառայում սպիտակեղենի և այլ վիթխարի գործարանների համար, որոնց բանվորական բանակը մեծ մասամբ ցրված է գյուղերում։ Այստեղ մենք նորից ենք հանդիպում տանը կատարվող աշխատանքի սիստեմին, որ նկարագրել ենք առաջ, և որը թերավճարման և ուժից վեր աշխատանքի պայմաններում օժտված է սիստեմատիկորեն «ավելորդ» բանվորներ արտադրելու ունակությամբ։ Վերջապես, թեև բնակչության նվազումն այստեղ այնպիսի կործանիչ հետևանքներ չունի, ինչպես զարգացած կապիտալիստական արտադրության երկրում, բայց և այնպես այստեղ էլ նա չի անցնում առանց մշտական հետադարձ ներգործության ներքին շուկայի վրա։ Այն բացը, որ արտագաղթն առաջ է բերում, կրճատում է ո՛չ միայն աշխատանքի տեղական պահանջարկը, այլև մանր կրպակատերերի, արհեստավորների, ընդհանրապես մանր արդյունաբերողների եկամուտները։ Այս է 60—100 ֆունտ ստ. եկամուտների նվազման պատճառը E աղյուսակում։
Իռլանդիայի գյուղական վարձու բանվորների դրության բավական պարզորոշ պատկերը մենք գտնում ենք իռլանդական աղքատախնամ տեսչությունների հաշվետվություններում (1870 թ.)186d։ [''Տես 186d ծանոթ.'']։ Կառավարությունն այստեղ դիմանում է միայն սվինների և մերթ բացահայտ, մերթ սքողված պաշարողական դրության օգնությամբ, և նրա պաշտոնյաները պետք է արտահայտությունների մեջ այնպիսի շրջահայեցողություն բանեցնեն, որը նրանց պաշտոնակիցները Անգլիայում կարող են արհամարհել, և, այնուամենայնիվ, նրանի նրանք թույլ չեն տալիս իրենց կառավարությանը պատրանքներով տարվել։ Նրանց տվյալների համաձայն, աշխատավարձի մակարդակը, որ դեռ մինչև հիմա էլ շատ ցածր է գյուղում, վերջին 20 տարում, այնուամենայնիվ, բարձրացել է 50—60%-ով և այժմ միջին հաշվով կազմում է շաբաթական 6—9 շիլլինգ։ Բայց այս թվացող բարձրացման հետևում թաքնված է աշխատավարձի իրական իջեցումը, որովհետև նա նույնիսկ չի հավասարակշռվում անհրաժեշտ կենսամիջոցների գների՝ այդ ժամանակամիջոցում տեղի ունեցած բարձրցումովբարձրացումով, ապացույց — հետևյալ քաղվածքը մի իռլանդական աշխատատան պաշտոնական հաշվետվություններից.

Այսպես ուրեմն, անհրաժեշտ կենսամիջոցների գինը բարձրացել է համարյա երկու անգամ, իսկ հագուստի գինը ճիշտ երկու անգամ, համեմատած քսան տարի առաջ եղած գների հետ։
Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ անհամապատասխանությունը, փողով արտահայտված աշխատավարձի մակարդակների սոսկ համեմատությունը դեռևս ճիշտ հետևություն անելու հնարավորություն չի տալիս ամենևին։ Սովից առաջ գյուղում աշխատավարձի խոշոր մասը տրվում էր in natura [բնամթերքով], փողով տրվում էր միայն ամենափոքր մասը, ներկայումս փողով վճարումն ընդհանուր կանոն է։ Դրանից արդեն հետևում է, որ ինչ էլ լիներ իրական աշխատավարձի շարժումը, նրա փողային արտահայտությունը պետք է բարձրանար։ «Սովից առաջ հողագործական բանվորն ուներ մի փոքր կտոր հող, որտեղ նա կարտոֆիլ էր բուսցնում և խոզեր ու թռչուններ պահում։ Ներկայումս նա ո՛չ միայն պետք է իր բոլոր կենսամիջոցները գնի, այլև նրա ձեռքից դուրս են գալիս խոզերի, թռչունների և ձվի վաճառքից նրա ստացած եկամուտները ևս»<ref>«Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870— 1870.— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 29, 1։
187a «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers an in Ireland». Dublin 1870 Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 12։
187b Նույն տեղում, էջ 25։
187c Նույն տեղում, էջ 27։
187d Նույն տեղում, էջ 26։
187e Նույն տեղում, էջ 1։
187f »Reports «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870— 1870.— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 32։
187g Նույն տեղում, էջ 25։
187h Նույն տեղում, էջ 30։
187i «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870.— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.». 8th March 1861, էջ 21, 13։</ref>։ Եվ իրոք, գյուղական բանվորներն առաջ ձուլվում էին մանր ֆերմերների հետ և սովորաբար, կարծես, կազմում էին այն միջին ու խոշոր ֆերմաների արիերգարդը միայն, որտեղ աշխատանք էին գտնում իրենք։ Միայն 1846 թվականի աղետից հետո նրանք սկսել են զուտ վարձու բանվորների դասակարգի մի մասը կազմել, մի առանձին դաս, որը վարձողների հետ բացառապես փողային հարաբերություններով է կապված։
Մենք արդեն գիտենք, թե 1846 թվականից առաջ ինչ էին գյուղական բանվորների բնակարանային պայմանները։ Այն ժամանակվանից հետո այդ պայմաններն է՛լ ավելի են վատացել։ Գյուղական բանվորների մի մասը, որը սակայն օրեցօր պակասում է, դեռևս ապրում է ֆերմերների հողերի վրա, լեփ-լեցուն խրճիթներում, որոնց զզվելի դրությունը խիստ գերազանցում է այն ամենավատթարը, ինչ այս կողմից ներկայացնում են անգլիական հողագործական շրջանները։ Եվ այդ դրությունն ամենուրեք է, բացառությամբ Ուլստերի մի քանի վայրերի. դրությունն այդպես է հարավում՝ Քորքի, Լիմերիկի, Կիլկեննիի և այլ կոմսություններում. արևելքում՝ Ուիկլոյում, Ուոքսֆորդում և այլն. Իռլանդիայի կենտրոնում՝ Կինգսում և Կուինս Կաունտիում, Դուբլինի կոմսությունում և այլն, հյուսիսում՝ Դաունում, Էնտրիմում, Տիրոնում և այլն, վերջապես, արևմուտքում՝ Սլայգոյում, Ռոսկոմմոնում, Մայոյում, Գելուեյում և այլն։ «Այս,— բացականչում է տեսուչներից մեկը,— մի նախատինք է կրոնի ու մեր երկրի քաղաքակրթության համար»։ Օրավարձու բանվորների համար կյանքն իրենց որջերում ավելի հրապուրիչ դարձնելու համար նրանցից սիստեմատիկորեն խլում են այն հողամասերը, որոնք անհիշելի ժամանակներից պատկանում էին նրանց բնակարաններին։ «Այն շնորհազրկման գիտակցությունը, որին նրանք ենթարկված են լենդլորդերի ու նրանց կառավարիչների կողմից, գյուղական բանվորների մեջ առաջ է բերել հակամարտության ու ատելության համապատասխան զգացում այն մարդկանց հանդեպ, ովքեր նրանց հետ վարվում են որպես մի իրավազուրկ ռասայի հետ» [''Տես 187a ծանոթ.'']։
Հողագործության մեջ տեղի ունեցած ռևոլյուցիայի առաջին ակտն այն էր, որ ամենավիթխարի մասշտաբով և կարծես թե վերևից տրված նշանաբանով կատարվեց աշխատանքի վայրերում գտնվող խրճիթների ոչնչացումը։ Բազմաթիվ բանվորներ ստիպված էին ապաստան որոնելու գյուղերում ու քաղաքներում։ Այստեղ նրանց հնոտու նման խցկում էին ամենավատ քաղաքամասերի ձեղնահարկերը, որջերը, նկուղներն ու բները։ Հազարավոր իռլանդական ընտանիքներ, որոնք, նույնիսկ ազգային նախապաշարմունքներով տոգորված անգլիացիների վկայությամբ, աչքի էին ընկնում բացառիկ կապվածությամբ ընտանեկան օջախի հետ, իրենց անհոգ կենսուրախությամբ ու ընտանեկան բարքերի մաքրությամբ, հանկարծակի փոխադրվեցին ախտերի օջախները։ Տղամարդիկ հիմա ստիպված էին աշխատանք որոնելու հարևան ֆերմերների մոտ, որոնք նրանց վարձում էին միայն օրով, այսինքն՝ աշխատավարձի ամենաանհուսալի ձևի հիմունքով, ընդսմին «նրանք հիմա ստիպված են երկար տարածություն անցնելու ֆերմա գնալու-վերադառնալու համար, հաճախ թրջվում, ջուր են դառնում անձրևի տակ և ենթարկվում ուրիշ նեղությունների, որոնք հաճախ հասցնում են ուժաթափության, հիվանդության և, հետևապես, աղքատության» [''Տես 187b ծանոթ.'']։
«Քաղաքները պետք է տարեցտարի ընդունեին այն բանվորներին, որոնք ավելորդ էին համարվում գյուղական շրջաններում» [''Տես 187c ծանոթ.''], և դրանից հետո դեռ զարմանում են, «որ քաղաքներում ու ավաններում բանվորների ավելցուկ է նկատվում, իսկ գյուղում՝ բանվորների պակասություն» [''Տես 187d ծանոթ.'']։ Ճշմարտությունն այն է, որ այդ պակասությունն զգացվում է «հողագործական անհետաձգելի աշխատանքների ժամանակ» միայն, «հնձի ժամանակ կամ գարնանը, իսկ տարվա մնացած ժամանակ շատ ձեռքեր պարապ են մնում» [''Տես 187e ծանոթ.''], որ «բերքահավաքից հետո, հոկտեմբերից մինչև գարունն սկսվելը, նրանց համար հազիվ թե որևէ աշխատանք գտնվի» [''Տես 187f ծանոթ.''], և որ գործ ունեցած ժամանակ ևս «նրանք հաճախ ամբողջ օրեր են կորցնում, և նրանց աշխատանքը ենթակա է ամեն տեսակ ընդհատումների» [''Տես 187g ծանոթ.'']։
Հողագործության մեջ կատարվող ռևոլյուցիայի այդ հետևանքները, այսինքն՝ վարելահողն արոտավայրեր դարձնելու, մեքենաներ կիրառելու, աշխատանքի խիստ տնտեսման և այլ երևույթների հետևանքներն է՛լ ավելի են սրվում այն օրինակելի լենդլորդերի կողմից, որոնք իրենց ռենտաներն արտասահմանում սպառելու փոխարեն՝ բարեհաճում են ապրել Իռլանդիայի իրենց կալվածներում։ Պահանջարկի ու առաջարկի օրենքի անխախտ ներգործությունը պահպանելու համար այդ պարոնները «հիմա իրենց համար անհրաժեշտ գրեթե ամբողջ աշխատանքը քամում են իրենց մանր ֆերմերներից, որոնք, այդպիսով, ստիպված են իրենց լենդլորդերի համար աշխատելու, երբ էլ այդ պահանջեն նրանցից, մի այնպիսի աշխատավարձով, որը հաճախ սովորական օրավարձու բանվորների աշխատավարձից ցածր է, չխոսելով արդեն այն անհարմարությունների ու կորուստների մասին, որոնք առաջ են գալիս նրանից, որ ֆերմերը ցանքի կամ բերքահավաքի կրիտիկական ժամանակաշրջանում ստիպված է հետաձգելու իր աշխատանքը սեփական դաշտերում» [''Տես 187h ծանոթ.'']։
Այսպիսով, զբաղմունքների անապահովությունն Ու ու անկայունությունը, հաճախակի ու երկարատև գործազրկությունը — հարաբերական գերբնակչության այդ բոլոր հայտանիշներն աղքատախնամ հոգաբարձությունների տեսուչների հաշվետվությունների մեջ երևան են գալիս որպես իռլանդական հողագործական պրոլետարիատին ճնշող ծանր բեռ։ Մենք հիշում ենք, որ նման երևույթներ մենք տեսել ենք նաև անգլիական գյուղական պրոլետսրիատի մոտ։ Բայց տարբերությունն այն է, որ Անգլիայում, արդյունաբերական այդ երկրում, արդյունաբերական պահեստաբանակը հավաքագրվում է գյուղում, այնինչ Իռլանդիայում, հողագործական այդ երկրում, հողագործական ռեզերվային բանակը հավաքագրվում է քաղաքներում, գյուղական վտարված բանվորների ապաստարաններում։ Անգլիայում հողագործության ավելորդ բանվորները դառնում են գործարանային բանվորներ. Իռլանդիայում նրանք, վտարվելով քաղաքները, թեև միաժամանակ ճնշում են գործադրում աշխատավարձի վրա քաղաքներում, այնուամենայնիվ մնում են գյուղական բանվորներ և աշխատանք գտնելու համար շարունակ դիմում են գյուղ։
Պաշտոնական հաշվետվությունների հեղինակները հողագործական բանվորների նյութական դրությանը վերաբերող իրենց հետևությունները հետևյալ կերպով են ամփոփում. «Թեև նրանք ապրում են ծայրահեղ խնայողությամբ, սակայն նրանց աշխատավարձը հազիվ է բավականացնում իրենց ու իրենց ընտանիքի համար սնունդ ու բնակարան ճարելու։ Հագուստ գնելու համար լրացուցիչ եկամուտներ են պահանջվում... Նրանց բնակարանների մթնոլորտը, միացած մյուս գրկանքների զրկանքների հետ, այդ դասակարգին առանձնապես ենթակա է դարձրել տիֆով ու թոքախտով հիվանդանալու» [''Տես 187i ծանոթ.'']։ Դրանից հետո ամենևին էլ զարմանալի չէ, որ, հաշվետվությունների հեղինակների միաբերան վկայության համաձայն, մռայլ դժգոհությունը համակում է այդ դասակարգի շարքերը, որ նա ետ է կանչում անցյալը, ատում է ներկան, հույսը կտրում է ապագայի նկատմամբ, «ենթարկվում է դեմագոգների կորստաբեր ազդեցություններին» և միմիայն մեկ երազանքով է սնվում — գաղթել Ամերիկա։ Ահա թե մալթուսյան մեծ համադարմա՜նը, բնակչության նվազեցումը, ի՜նչ երանավետ աշխարհ, կաթնահոս գետերով, կիսելի ափերով աշխարհ է դարձրել կանաչազարդ Էրինը։
Թե ինչ բարօրության մեջ են նույնիսկ հմուտ իռլանդական արդյունաբերական բանվորները, այդ բավականաչափ ցույց կտա մի օրինակ։
«Իռլանդիայի հյուսիսում նորերս կատարած իմ տեսչական շրջագայության ժամանակ,— ասում է անգլիական գործարանային տեսուչ Ռոբերտ Բեկերը,— ինձ ապշեցրեց, թե ինչպես իռլանդական մի հմուտ բանվոր աշխատում էր իր ամենաաղքատիկ միջոցներով կրթություն տալ իր երեխաներին։ Ես նրա պատմածը վերարտադրում եմ տառացի, ինչպես որ լսել եմ նրա բերանից: բերանից։ Որ նա իսկապես հմուտ գործարանային բանվոր է, երևում է նրանից, որ նրա աշխատանքից օգտվում էին Մանչեստրի շուկայի համար ապրանքներ արտադրելու նպատակով։ Ջոնսոն.— Ես պրոֆեսիայով beetler [գզրար] եմ և աշխատում եմ առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 11-ը, երկուշաբթի օրվանից մինչև Ուրբաթ. շաբաթ օրը մենք վերջացնում ենք երեկոյան ժամի 6-ին ու 3 ժամ ունենք ճաշելու և հանգստանալու համար։ Ես 5 երեխա ունեմ։ Այդ աշխատանքի համար ես շաբաթական ստանում եմ 10 շիլլ. 6 պենս. կինս էլ է աշխատում և շաբաթը 5 շիլլինգ է վաստակում։ Մեծ աղջիկս, տասներկու տարեկան, նայում է տանը։ Նա մեր խոհարարուհին է ու մեր միակ օգնականը։ Նա փոքրերին պատրաստում է դպրոցի համար։ Եմ Իմ կինը վեր է կենում ինձ հետ և ինձ հետ էլ դուրս է գալիս տնից։ Մի աղջիկ, որն անցնում է մեր տան մոտով, ինձ զարթնեցնում է առավոտյան ժամի 5 կեսին։ Աշխատանքի գնալուց առաջ մենք ոչինչ չենք ուտում։ Օրվա ընթացքում փոքրիկներին նայում է տասներկու տարեկան աղջիկս։ Մենք նախաճաշում ենք ժամի 8-ին և դրա համար տուն ենք գալիս։ Շաբաթվա մեջ մի անգամ ենք թեյ խմում, իսկ սովորաբար կիսել (stirabout) ենք ունենում երբեմն վարսակի ալյուրից, երբեմն եգիպտացորենի ալյուրից, նայած թե ինչ ենք կարողանում գնել։ Ձմեռը եգիպտացորենի ալյուրին ավելացնում ենք մի քիչ շաքար ու ջուր։ Ամառը մենք մի քիչ կարտոֆիլ ենք հավաքում, որն ինքներս ենք տնկում մի փոքրիկ հողամասում, և երբ կարտոֆիլը վերջանում է, նորից դառնում ենք կիսելին։ Այսպես անցնում֊ անցնում է օր օրի հետևից, կիրակի ու լի, կլոր տարին։ Աշխատանքս վերջացնելուց հետո ես միշտ մեծ հոգնածություն եմ զգում երեկոյան։ Մի կտոր միս մենք տեսնում ենք բացառիկ դեպքերում, շատ քիչ անգամ։ Մեր երեխաներից երեքը, դպրոց են հաճախում, մենք ամեն մեկի համար շաբաթական վճարում ենք 1 պենս։ Մեր բնակարանավարձը կազմում է 9 պենս շաբաթը, տորֆն ու վառելիքը մեզ վրա նստում են առնվազն 1 շիլ. 6 պ. երկու շաբաթում»<ref>«Reports on Insp. for 31st October 1866», էջ 96։
188a Ընդհանուր տարածությունն ընդգրկում է նաև «տորֆաճահիճները և անմշակ պապուտները»։պարապուտները»։
188b Ես հանգամանորեն ցույց կտամ այս աշխատության երրորդ գրքում, հողային սեփականության վերաբերյալ բաժնում, թե սովն ու նրան ուղեկցողհանգամանքները ուղեկցող հանգամանքները հողային առանձին սեփականատերերն ու անգլիական օրենսդրությունը ինչպես էին օգտագործում այն նպատակով, որ բռնությամբ ռևոլյուցիա կատարեն հողագործության մեջ և Իռլանդիայի բնակչությունը հասցնեն լենդլորդերին ձեռնտու չափին։ Այնտեղ էլ ես կվերադառնամ մանր ֆերմերների ու գյուղական բանվորների դրությանը։ Այստեղ միայն մեկ ցիտատ։ Նասսաու Վ. Սենիորը իր հետմահու գրվածքներից մեկում — «Journals Conversations and Essays relating to Ireland», 2 hատհատ., London 186S, h. II, էջ 282 — ասում է ի միջի այլոց. «Դ-ր Ջ. իրավացիորեն նշել է, որ ի դեմս աղքատներին վերաբերյալ մեր օրենքի մենք ունենք մի հզոր զենք հաղթությունը լենդլորդերին տալու համար. մյուս զենքն է արտագաղթը։ Իռլանդիայի ոչ մի բարեկամ չի ցանկանա, որ (լենդլորդերի ու կելտական մանր ֆերմերների միջև մղվող) պատերազմը երկարաձգվի,— և է՛լ ավելի քիչ կցանկանա, որ նա վերջանա ֆերմերների հաղթանակով... Որքան ավելի արագ ավարտվի նա (այդ պատերազմը), Իռլանդիան որքան ավելի արագ դառնա արոտավայր (grazing country) համեմատաբար փոքր թվով բնակչությամբ, որը պահանջվում է արոտավայրերի համար,— այնքան ավելի լավ բոլոր դասակարգերի համար»։ 1815 թվականի հացի անգլիական օրենքներն Իռլանդիայի համար ապահովում էին Մեծ Բրիտանիա ազատորեն հացահատիկ ներմուծելու մոնոպոլիան։ Այդպիսով նրանք արհեստականորեն հովանավորում էին հացաբույսերի մշակումը։ Այդ մոնոպոլիան 1846 թվականին հանկարծակի ոչնչացվեց հացի օրենքների վերացմամբ։ Չխոսելով արդեն մյուս բոլոր հանգամանքների մասին, մենակ այս իրադարձությունը բավական էր, որ հզոր թափ հաղորդվի իռլանդական վարելահողի փոխարկմանը արոտավայրերի, ֆերմաների համակենտրոնացմանն ու մանր գյուղացիների վտարմանը։ Նրանից հետո, երբ 1815-ից մինչև 1846 թվականը գովաբանեցին իռլանդական հողի պտղաբերությունը և բարձրաձայն հայտարարեցին, թե նա հենց բնությունից հատկացված է ցորեն մշակելու համար,— հիմա անգլիական գյուղատնտեսները, տնտեսագետները, քաղաքագետները հանկարծ հայտնագործեցին, որ նա, բացի կերախոտեր արտադրելուց, ուրիշ ո՜չ մի բանի պիտանի չէ։ Պ-ն Լեոնս դը Լավեռնը շտապեց ջրանցքի այն կողմում կրկնելու այդ բանը։ Պետք է Լավեռնի պես «լուրջ» մարդ լինել այդպիսի հեքիաթների հավատալու համար։</ref>։ Ահա՜ իռլանդական աշխատավարձը, ահա ահա՜ իռլանդական կյանքը։
Իրոք, Իռլանդիայի աղքատությունը նորից օրվա թեմա է դարձել Անգլիայում։ 1866 թվականի վերջում ու 1867 թ. սկզբին իռլանդական հողային մագնատներից մեկը, լորդ Դեֆֆերինը, ձեռնարկեց «Times»-ի էջերում այդ հարցը լուծելուն։ «Wie menschlich von solch’ grossem Herrn!» [«Որքա՜ն այդ մարդասիրական է մի այդպիսի մեծ պարոնի կողմից»]։
E աղյուսակից մենք տեսանք, որ 1864 թվականին 4 368 610 ֆ. ստ. ընդհանուր շահույթից շահառության ընդամենը երեք ասպետ ստացել են 262 819 ֆնտ. ստեռլ., իսկ 1865 թվականին «ինքնահրաժարման» նույն երեք վիրտուոզը 4 669 979 ֆ. ստ. ընդհանուր շահույթից իրենց գրպանն են դրել 274 528 ֆնտ. ստեռլինգ։ 1864 թվականին 26 կապիտալիստ ստացել են 646 377 ֆնտ. ստեռլ., 1865 թվականին 28 կապիտալիստ՝ 736 448 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին 121 կապիտալիստ՝ 1 076 912 ֆնտ. ստեռլ., 1865 թվականին 150 կապիտալիստ՝ 1 320 906 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին 1 131 կապիտալիստ՝ 2 150 818 ֆնտ. ստեռլ., տարեկան ընդհանուր շահույթի գրեթե կեսը. 1865 թվականին 1 194 կապիտալիստ՝ 2 418 933 ֆնտ. ստեռլ., տարեկան ընդհանուր շահույթի կեսից ավելին։ Բայց ազգային տարեկան եկամտի այն առյուծի բաժինը, որ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի աննշան թվով հողային մագնատները կլանում են, այնքան հրեշավոր է, որ անգլիական պետական իմաստությունը նպատակահարմար է գտնում հողային ռենտայի բաշխման մասին չտալ այնպիսի վիճակագրական նյութ, ինչպիսին նա տալիս է շահույթի բաշխման մասին»։ Լորդ Դեֆֆերինը այդ հողային մագնատներից մեկն է։ Որ ռենտան ու շահույթը կարող են երբևիցե «ավելցուկային» լինել, կամ որ նրանց առատությունը որևէ կերպով կապ ունի ժողովրդական աղքատության առատության, հետ,— այդ պատկերացումը, հասկանալի է, նույնքան «irrespectable» [«ոչ-հարգալից»] է, որքան և «անառողջ» (unsound)։ Լորդը փաստերի վրա է հենվում։ Իսկ փաստն այն է, որ երբ իռլանդական բնակչության թիվը պակասում է, իռլանդական հողային ռենտաներն աճում են, որ բնակչության նվազումը «բարերար է» հողային սեփականատիրոջ համար, հետևապես, նաև հողի համար, ուստի և ժողովրդի համար, որը հողի պատկանելիքն է միայն։ Այսպես ուրեմն, նա հայտարարում է, թե Իռլանդիան դեռ էլի գերբնակված է, և արտագաղթի հոսանքը էլի դեռ շատ դանդաղ է։ Կատարյալ երջանկության հասնելու համար Իռլանդիան դեռ պետք է առնվազն <math>^1/_3</math> միլիոն բանվորների ևս հրաժեշտ տա։ Չկարծեք, թե, բացի ուրիշ ամեն տվյալներից, նաև բանաստեղծական ոգով օժտված այս լորդը մի բժիշկ է Սանգրադոյի դպրոցից, որը երբ տեսնում էր, որ իր հիվանդը դեպի լավը չի գնում, կարգադրում էր արյուն առնել, հետո էլի արյուն առնել, մինչև որ հիվանդի արյան հետ հիվանդությունն էլ էր անհետանում։ Լորդ Դեֆֆերինը պահանջում է մի նոր արյունառություն, ընդամենը միայն <math>^1/_3</math> միլիոնի, փոխանակ համարյա 2 միլիոնի, առանց որոնց հեռացման Էրինում իսկապես չի հաստատվի հազարամյա երանելի թագավորությունը։ Ապացույց ներկայացնելը դժվար չէ։

Կենտրոնացումը 1851-ից մինչև 1861 թվականն ընդգրկող ժամանակաշրջանում ոչնչացրեց գլխավորապես առաջին երեք կատեգորիաների` 1 ակրից ցած ու 15 ակրից ոչ բարձր վարձակալությունները։ Ամենից առաջ նրանք պետք է չքանան։ Այդ տալիս է 307 058 «ավելորդ» ֆերմեր և, ընտանիքը ցածր միջին թվով 4 շունչ հաշվելով, ընդամենը 1 228 232 մարդ։ Այն անհավանական ենթադրությամբ, թե հողագործական ռևոլյուցիան ավարտվելո։ո ավարտվելուց հետո նրանց ¼-ը նորից կկլանվի, դարձյալ պարզվում է, որ պետք է արտագաղթի 921 174 մարդ։ 4-րդ, 5-րդ, 6-րդ կատեգորիաները, 15 ակրից բարձր ու 100 ակրից ոչ ավելի, ինչպես վաղուց ի վեր հայտնի է Անգլիայում, կապիտալիստական հացահատիկային տնտեսության համար չափազանց փոքր են, իսկ ոչխարաբուծության համար բոլորովին չնչին մեծություններ են։ Հետևաբար, նախընթաց ենթադրության դեպքում էլի պետք է գաղթի 788 761 մարդ, որ անում է ընդամենը 1 709 532 մարդ։ Իսկ որովհետև l’appétit vient en mangement mangeant [ախորժակն ուտելիս է գալիս], ապա հողատերերի շուտով կհայտնաcործիկհայտնագործի, որ Իռլանդիան 3½ միլիոն bնակչով բնակչով էլ դեռ մի աղքատ երկիր է, իսկ աղքատ է նա, որովհետև գերբնակված է և, հետևապես նրա բնակչության նվազումն է՛լ ավելի շատ պետք է շարունակվի, որպեսզի նա կարողանա կատարել իր իսկական դերը — Անգլիայի համար ոչխարների և արոտավայրերի երկրի դերը [''Տես 188b ծանոթ.'']։
Այս շահավետ մեթոդը, ինչպես և ամեն լավ բան այս աշխարհում, իր վատ կողմն ունի։ Իռլանդիայում հողային ռենտայի կուտակմանը զուգընթաց տեղի է ունենում իռլանդացիների կուտակումն Ամերիկայում։ Ոչխարների ու եզների կողմից վտարված իռլանդացին օվկիանոսի մյուս կողմում հարություն է առնում որպես ֆենի։ Եվ ծովերի հին թագուհու դեմ ավելի ու ավելի սպառնագին ծառանում է երիտասարդ հսկա ռեսպուբլիկան։