Անգլիայում այդ օրենսդրությունն սկսվեց Հենրիխ VII-ի ժամանակ։
Հենրիխ VIII-ի 1530 թվականի օրենքի համաձայն՝ ծեր ու անաշխատունակ մուրացկանները ողորմություն հավաքելու թույլտվություն են ստանում։ Բայց աշխատունակ թափառաշրջիկներին մտրակահարություն ու բանտարկություն է սպառնում։ Օրենքը հրամայում է նրանց կապել սայլակի հետևից և մտրակել, մինչև որ արյունը շռշռար նրանց մարմնից, իսկ հետո երդում առնել նրանցից, որ կվերադառնան իրենց ծննդավայրը կամ այնտեղ, որտեղ անց են կացրել վերջին երեք տարին, և «աշխատանքի կկպչեն» (to put himself to lebour)։ Ինչպիսի Ինչպիսի՜ դաժան հեգնանք։ Հենրիխ VIII-ի 27 ակտը հաստատում է այդ օրենքը և նրա պատիժներն ուժեղացնում է նոր հավելումներով։ Թափառաշրջիկության մեջ երկրորդ անգամ բռնվելիս մտրակահարումը կրկնվում է և, բացի դրանից, ականջի կեսը կտրվում. իսկ եթե թափառաշրջիկը երրորդ անգամ է բռնվում, ապա մահապատժի է ենթարկվում որպես ծանր ոճրագործ և հասարակության թշնամի։
Էդվարդ VI-ը իր թագավորության առաջին իսկ տարում, 1547 թվականին, հրատարակում է մի օրենք, որի համաձայն աշխատելուց խուսափող ամեն ոք ստրկության է տրվում այն անձին, ով տեղեկություն կհաղորդի նրա՝ որպես դատարկաշրջիկի մասին։ Տերը պետք է իր ստրուկին հաց ու ջրով կերակրի, թույլ ըմպելիք ու մսի այնպիսի թափթփուկներ տա, որ ինքը հարմար կդատի։ Նա իրավունք ունի մտրակահարությամբ ու շղթայի զարկերով ստրուկին կատարել տալու ամեն մի աշխատանք, որքան էլ զզվելի լինի այդ աշխատանքը։ Եթե ստրուկը ինքնագլուխ 2 շաբաթ բացակայում է, ապա դատապարտվում է ցմահ ստրկության, և նրա ճակատին կամ այտին դնում են «S» խարանը. եթե նա փախչում է երրորդ անգամ, նրան մահապատժի են ենթարկում որպես պետական հանցագործի։ Տերը նրան կարող է վաճառել, ժառանգաբար կտակել, որպես ստրուկի վարձով տալ, ինչպես ամեն մի շարժական գույք կամ անասուն։ Եթե ստրուկները մտածեն իրենց տերերի դեմ որևէ դավ սարքել, ապա նույնպես ենթակա են մահապատժի։ Հաշտարար դատավորները տերերի հայտարարության հիման վրա պարտավոր են որոնելու փախած ստրուկներին։ Եթե պարզվի, որ փախստական թափառաշրջիկը երեք օր պարապ-սարապ թրև է եկել, ապա նրան ուղարկում են իր ծննդավայրը, կրծքի վրա հրաշեկ երկաթով խարանում են «V» նշանը և, շղթայակապ անելով, բանեցնում են ճանապարհների վրա կամ ուրիշ աշխատանքներում։ Եթե թափառաշրջիկն իր ծննդավայրը սխալ ցույց տա, դրա համար, որպես պատիժ, պետք է համապատասխան գյուղի, նրա բնակիչների կամ կորպորացիայի ցմահ ստրուկը դառնա և խարանադրոշմվի «S» նշանով։ Ամեն մարդ իրավունք ունի թափառաշրջիկից խլելու նրա երեխաներին և նրանց որպես աշկերտ պահելու — տղաներին՝ մինչև 24 տարեկան, աղջիկներին՝ մինչև 20 տարեկան դառնալը։ Եթե նրանք փախչում են, ապա մինչև մատնանշված տարիքին հասնելը դառնում են իրենց դաստիարակող-տերերի ստրուկը, որոնք իրավունք են ստանում նրանց շղթայելու, մտրակահարելու և այլն, ինչպես ուզեն։ Տերը կարող է երկաթյա օղ անցկացնել իր ստրուկի վիզը, ոտը կամ ձեռը, որպեսզի նրան ավելի հեշտությամբ տարրերի ուրիշներից և դժվարացնի նրա համար փախչելու հնարավորությունը<ref>«Essay on Trade etc.» աշխատության հեղինակը նկատում է, . «Էդվարդ VI-ի թագավորության ժամանակ անգլիացիները, ինչպես երևում է, կատարյալ լրջությամբ ձեռնարկեն ձեռնարկել են մանուֆակտուրաները խրախուսելուն ու աղքատներին գործ տալուն։ Այդ երևում է մի ուշագրավ օրենքից, որի մեջ ասված է, թե բոլոր թափառաշրջիկների վրա պետք է խարան դրվի» և այլն («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 5)։<br>221a Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ ասում է. «Այսպես էլ հենց պատահում է, որ ագահ ու անհագ շատակերը, որ մի իսկական ժանտախտ է իր ծննդավայրի համար, հազարավոր ակր հող է հավաքում իր ձեռքը և շրջափակում է փա չտա պատնեշով փայտապատնեշով կամ ցանկապատով, կամ իր բռնություններով ու ճնշումներով տերերին այնտեղ է հասցնում, որ նրանք ստիպված են լինում իրենց ամբողջ ունեցածը ծախելու։ Այս կամ այն միջոցով, այս ձևով չլինի՝ մի ուրիշ ձևով հուսահատության դուռն է հասցնում նրանց, և նրանք, վերջապես, ստիպված են լինում հեռանալ — այդ աղքա՜տ, պարզամի՜տ, դժբա՜խտ մարդիկ։ Տղամարդիկ ու կանայք, մարդ ու կին, որբեր և այրիներ, հուսահատ մայրեր իրենց ծծկեր երեխաներով, բոլոր տնեցիք, ապրուստի միջոցներով աղքատ, բայց մեծաթիվ, որովհետև հողագործությունը բանող շատ ձեռքեր էր պահանջում։ Նրանք քարշ գալով հեռանում են, ասում եմ ես, իրենց սովորական հարազատ վայրերից և ոչ մի տեղ ապաստան չեն գտնում։ Տնային ամբողջ կահկարասիի վաճառումը, չնայած մեծ արժեք չունենալուն, այլ հանգամանքներում կարող էր որոշ չափով օգնել նրանց. բայց հանկարծակի փողոց շպրտվելով՝ նրանք ստիպված են ունեցածը չնչին գներով ծախծխելու։ Եվ երբ այդ դժբախտ աստանդականները ծախսում են վերջին կոպեկը, ի սե՜ր աստծու, ասացեք, նրանք, բացի գողանալուց, էլ ի՞նչ կարող են անել։ Բայց այդ ժամանակ նրանց կախում են օրենքի ամբողջ ձևականության համաձայն։ Կամ ողորմությո՞ւն խնդրեն։ Բայց այդ դեպքում էլ նրանց բանտ են նետում իբրև թափառաշրջիկների, այն բանի համար, որ նրանք թրև են գալիս առանց աշխատելու. նրանց մեղադրում են անբանության մեջ, նրանց, որոնց ոչ մի մարդ չի ուզում գործ տալ, որքան էլ նրանք եռանդագին դիմելիս լինեն»։ [Հմմտ. Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության լավագույն կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ, . Academia, 1935 թ., էջ 60]։ «Այդ աղքատ վտարանդիներից, որոնց, ինչպես Թոմաս Մորն է ասում, ուղղակի ստիպում էին գողություն անելու, Հենրիխ ութերորդի կառավարման ժամանակ 72 000 հոգի խոշոր ու մանր գողեր գլխատվեցին» (Holinshed: «Deseription of England», հ. I, էջ 186)։ Եղիսաբեթի ժամանակներում «թափառաշրջիկներին կախում էին ամբողջ շարքերով, և տարի չէր լինում, որ այստեղ կամ այնտեղ 300 կամ 400 հոգի չկախեին» (Strype: «Annals of the Reformation and Establishment of Religion, and other Various Occurrences in the Church of England during Queen Elisabeths Elisabeth’s Happy Reign», 2-րդ հրատ., 1725, հ, . II)։ Նույն Ստրայպի ասելով՝ Սոմերսետշիրռւմ միայն մի տարում 40 մարդ գլխատվել է, 35-ը՝ խարանադրոշմվել, 37-ը մտրակահարվել և 183 «անուղղելի անպիտաններ» ազատ են արձակվել։ Այնուամենայնիվ,— ասում է մարդկության այդ բարեկամը,— «մեղադրյալների այդ զգալի թիվը պատժի ենթակա բոլոր հանցագործների նույնիսկ <math>^1/_5</math>-ն էլ չի կազմում հաշտարար դատավորների թողտվության և ժողովրդի անմիտ կարեկցության շնորհիվ»։ Նա ավելացնում է. «Անգլիայի մյուս կոմսությունները Uոմերսետշիրից Սոմերսետշիրից ավելի լավ դրության մեջ չէին, շատերը նույնիսկ անհամեմատ ավելի վատ դրության մեջ էին»։</ref>։ Այս օրենքի վերջին մասը նախատեսում է այն դեպքերը, երբ աղքատները պետք է աշխատեն այն շրջանի կամ անհատների համար, որոնք հանձն են առնում նրանց ուտեցնել, խմեցնել և աշխատանք տալ։ Այդ տեսակ ստրուկները — ծխական համայնքի ստրուկները — Անգլիայում պահպանվեցին ընդհուպ մինչև XIX դարը roudsmen (ծխապատկան) անունով։
Եղիսաբեթի 1572 թվականի օրենքը, ողորմություն հավաքելու թույլտվություն չունեցող 14 տարեկանից մեծ մուրացկանները սաստիկ մտրակահարվում են, ձախ ականջին խարան է դրոշմվում, եթե ոչ ոք չի ուզում երկու տարով ծառայության վերցնել նրանց. մուրացկանությունը կրկնվելու դեպքում 18 տարեկանից մեծ մուրացկանները մահապատժի են ենթարկվում, եթե ոչ ոք չի ուզում նրանց ծառայության ընդունել երկու տարով, իսկ երրորդ անգամ կրկնվելիս նրանց առանց խնայելու մահապատժի են են թարկում որպես պետական հանցագործների։ Նման որոշումներ պարունակում են Եղիսաբեթի 18-րդ օրենքի 13 հոդ. և 1597 թվականի օրենքը [''Տես 221a ծանոթ.'']։
Համաձայն Հակոբ I-ի օրենքի՝ դատարկաշրջիկն ու ողորմություն խնդրողը համարվում են թափառական։ Pretty Petty Session-ում [դատարանի նիստում երկու կամ մի քանի հաշտարար դատավորների մասնակցությամբ] հաշտարար դատավորները լիազորված՝ լիազորված են այսպիսի թափառաշրջիկներին հրապարակով մտրակահարման ենթարկելու և բանտարկելու առաջին անգամ բռնվելիս՝ 6 ամիս, երկրորդ անգամ՝ 2 տարի ժամանակով։ Բանտարկության միջոցին նրանք այնքան հաճախ ու այնքան խիստ են մտրակահարվում, որքան հաճո կլինի հաշտարար դատավորների... Անուղղելի ու վտանգավոր թափառաշրջիկներին պատվիրվում է խարանել՝ ձախ ուսի վրա R տառը դնելով, և պարտադիր աշխատանքների վրա բանեցնեի բանեցնել. իսկ եթե նորից են բռնվում մուրալիս, նրանց անխնա մահապատժի են ենթարկում։ Օրենքի այդ կարգադրությունները գործում էին մինչև XVIII դարի սկիզբները և վերացվեցին միայն Աննայի 12 օրենքով, հոդ. 23։
Նման օրենքներ կային նաև Ֆրանսիայում, որտեղ XVII դարի կեսերին Փարիզի թափառաշրջիկները, այսպես կոչված, «թափառաշրջիկների թագավորություն» (royaume des truands) էին հիմնել։ Դեռևս Լյուդովիկոս XVI-ի թագավորության սկզբի շրջանում հրատարակվեց (1777 թ. հուլիսի 13) մի օրդոնանս, որը պատվիրում էր 16-ից մինչև 60 տարեկան ամեն մի առողջ մարդու, եթե գոյության միջոցներ և որոշակի պրոֆեսիա չուներ, թիապարտության դատապարտել։ Նույնպիսի միջոցներ են պարտադրում Կարլ V-ի (1537 թ. հոկտեմբերի) օրենքը Նիդեռլանդիայի համար, Հոլանդիայի նահանգների ու քաղաքների 1614 թ. մարտի 10-ի առաջին էդիկտը, Միացյալ գավառների 1649 թվականի հունիսի 25-ի պլակատը և այլն։
Բավական չէ, որ մի բևեռում հանդես են գալիս աշխատանքի պայմանները որպես կապիտալ, մյուս բևեռում՝ մարդիկ, որոնք բացի իրենց սեփական աշխատուժից ուրիշ ոչինչ չունեն վաճառելու։ Բավական չէ նաև այդ մարդկանց հարկադրել իրենց կամովին վաճառելու։ Կապիտալիստական արտադրության հետագա աճման հետ զարգանում է բանվոր դասակարգը, որը — ըստ իր դաստիարակության, տրադիցիաների, սովորությունների — արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններն ընդունում է որպես ինքնըստինքյան ակնհայտ բնական օրենքներ։ Արտադրության զարգացած կապիտալիստական պրոցեսին հատուկ կազմակերպությունը ընկճում է ամեն մի դիմադրություն. հարաբերական գերբնակչության մշտական ստեղծումը կապիտալի ինքնաճման պահանջմունքներին համապատասխանող սահմանների մեջ է պահում աշխատանքի առաջարկի ու պահանջարկի օրենքը և, հետևապես, աշխատավարձը. տնտեսական հարաբերությունների կույր ճնշումն ամրապնդում է կապիտալիստների իշխանությունը բանվորների վրա։ Արտատնտեսական, անմիջական բռնությունը, ճիշտ է, դեռ շարունակում է կիրառվել, բայց որպես բացառություն միայն։ Իրերի սովորական ընթացքի դեպքում բանվորին կարելի է հանձնել «արտադրության բնական օրենքների» իշխանությանը, այսինքն՝ կապիտալից ունեցած նրա կախմանը, որը հենց արտադրության պայմաններն են ստեղծում, երաշխավորում և հավերժացնում։ Այլ բան ենք տեսնում մենք կապիտալիստական արտադրության դեռ միայն նոր ծագելու դարաշրջանում։ Նոր ծնվող բուրժուազիան կարիք ունի պետական իշխանության, և նա իրոք կիրառում է պետական իշխանությունը, որպեսզի աշխատավարձը «կարգավորի», այսինքն՝ բռնությամբ պահի այն սահմաններում, որոնք նպաստում են հավելյալ արժեք կորզելուն, աշխատանքային օրը երկարացնի և այդպիսով բանվորին էլ նորմալ կախման մեջ պահի կապիտալից։ Դա, այսպես կոչված, նախասկզբնական կուտակման էական մոմենտն է։
Վարձու բանվորների դասակարգը, որ առաջ եկավ XIV դարի երկրորդ կեսում, այն ժամանակ և հաջորդ դարում կազմում էր ժողովրդի մի չնչին մասը, նրա դրությունն ուժեղ հենարան էր գտնում գյուղի ինքնուրույն գյուղացիական տնտեսության և քաղաքների համքարային կազմակերպության մեջ։ Ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում գործատերերն ու բանվորները սոցիալապես մոտ էին իրար։ Աշխատանքի ենթարկումը կապիտալին միայն ձևական էր, այսինքն՝ արտադրության բուն եղանակը դեռ առանձնահատուկ կապիտալիստական բնույթ չուներ։ Կապիտալի փոփոխուն տարրը խիստ գերակշռում էր նրա հաստատուն տարրից։ Այդ պատճառով էլ վարձու աշխատանքի պահանջարկն արագ աճում էր կապիտալի յուրաքանչյուր կուտակման դեպքում, մինչդեռ վարձու աշխատանքի առաջարկը միայն դանդաղ էր հետևում պահանջարկին։ Ազգային արդյունքի մի զգալի մասը, որը հետագայում վերածվեց կապիտալի կուտակման ֆոնդի, այն ժամանակ դեռ բանվորի սպառման ֆոնդի մեջ էր մտնում։
Վարձու աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը, որը հենց սկզբից նկատի ուներ բանվորի շահագործումը և իր զարգացման ընթացքում միշտ էլ թշնամաբար է վերաբերվում բանվոր դասակարգին<ref>«Ամեն անգամ, երբ օրենսդրությունը փորձում էր կարգավորել գործատերերի ու նրանց բանվորների միջև ծագած վեճերը, նրա խորհրդականները գործատերերն են եղել»,— ասում է Ա. Սմիթը։ «L’esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա օրենքների ոգին»] — ասում է Լենգեն։</ref>, Անգլիայում սկսվում է Էդվարդ III-ի 1349 թվականին հրատարակած Statute of Labourers-ով [Բանվորներին վերաբերող ստատուտով]։ Ֆրանսիայում նրան համապատասխանում է 1350 թվականի օրդոնանսը, որ հրատարակվեց Ժան թագավորի անունից։ Անգլիական ու ֆրանսիական օրենսդրությունները զուգահեռ են զարգանում և իրենց բովանդակությամբ նույնն են։ Որչափով բանվորական ստատուտները աշխատում են աշխատանքային օրը երկարացնել, ես չեմ անդրադառնա նրանց, որովհետև այդ կետը վերևում (ութերորդ գլուխ, 5) քննված է արդեն։
Statute of Labourers-ը [Բանվորներին վերաբերող ստատուտը] հրատարակվեց համայնքների պալատի համառ գանգատների հետևանքով։ «Առաջ,— միամտորեն նկատում է մի տորի,— աղքատները այնքան բարձր աշխատավարձ էին պահանջում, որ այդ սպառնում էր արդյունաբերությանն ու հարստությանը։ Հիմա նրանց աշխատավարձն այնքան ցածր է, որ այդ դարձյալ մի սպառնալիք է արդյունաբերությանն ու հարստությանը, թեև ուրիշ և գուցե ավելի վտանգավոր սպառնալիք, քան այն ժամանակ»<ref>«Sophisms of Free Trade. By a Barrister». London 1850, էջ 235։ Նա նենգորեն ավելացնում է. «Մենք միշտ պատրաստ ենք եղել միջամտելու ձեռնարկատերերի օգտին. մի՞թե մենք ոչինչ չենք կարող անել բանվորների օգտին» [էջ 236]։</ref>։ Օրենքով աշխատավարձի տարիֆ է սահմանվում քաղաքի ու գյուղի համար, գործավարձային ու գործավարձային աշխատանքի համար։ Գյուղական բանվորները պետք է վարձվեն տարով, իսկ քաղաքայինները՝ ուզած ժամկետով, «ազատ շուկայում»։ Բանտարկության պատժի սպառնալիքով արգելվում է ստատուտներում մատնանշվածից ավելի բարձր վարձ վճարելը, ընդ որում ավելի բարձր վարձ ստացող անձինք ավելի խիստ են պատժվում, քան այն վճարողները։ Այսպես> օրինակ, դեռևս Եղիսաբեթի այն ստատուտում, որը վերաբերում էր աշկերտներին, 18 և 19 հոդվածները սահմանում են տասնօրյա բանտարկություն այն մարդու համար, ով նորմայից բարձր վարձ է տվել, իսկ երեք շաբաթվա բանտարկություն այն մարդու համար, ով այդ վարձն ընդունել է։ 1360 թվականի օրենքն է՛լ ավելի անողոք պատիժներ էր նշանակում և նույնիսկ գործատերերին լիազորում էր ֆիզիկական հարկադրանքով ստիպել բանվորներին աշխատելու օրենքով սահմանված տարիֆով։ Բոլոր միությունները, պայմանագրերը, երդումները և այլն, որոնցով որմնադիրներն ու ատաղձագործները փոխադարձորեն պարտավորեցնում էին միմյանց, անվավեր հայտարարվեցին։ Բանվորների կոալիցիաները ծանր հանցագործություն էին համարվում XIV դարից ընդհուպ մինչև 1825 թվականը, երբ վերացվեցին կոալիցիաների դեմ ուղղված օրենքները։ 1349 թվականի՝ Բանվորներին վերաբերող ստատուտի և հետագա բոլոր օրենքների ոգին ցայտուն կերպով երևում է նրանից, որ պետությունը միայն աշխատավարձի մաքսիմումն է սահմանում, բայց ոչ երբեք նրա մինիմումը։
XVI դարում, ինչպես հայտնի է, բանվորների դրությունը շատ վատացավ։ Փողավարձը բարձրացավ, բայց ամենևին ոչ այն աստիճան, որով փողի գինն էր ընկել և ապրանքի գներն էին բարձրացել։ Հետևապես, փաստորեն աշխատավարձն ընկավ։ Չնայած դրան, աշխատավարձն իջեցնելու նպատակ հետապնդող օրենքները շարունակում էին գործել. անշեղորեն կտրում էին ականջները և խարանում նրանց, «որոնց ոչ ոք չէր համաձայնում ծառայության վերցնել»։ Եղիսաբեթի 5-րդ տարվա՝ աշկերտներին վերաբերող օրենքի 3 հոդվածը հաշտարար դատավորներին լիազորում է որոշ աշխատավարձեր սահմանելու և դրանք տարվա եղանակների ու ապրանքի գների համեմատ փոփոխելու։ Հակոբ I-ը աշխատանքի այդ կարգավորումը տարածեց ջուլհակների, մանողների և բանվորների ամեն տեսակ այլ կատեգորիաների վրա<ref>Հակոբ I-ի 2-րդ ստատուտի 6-րդ հոդվածի մեկ կետից երեում երևում է, որ մի քանի մահուդագործներ, որոնք միաժամանակ հաշտարար դատավորներ էին, իրենց թույլ էին տալիս պաշտոնապես աշխատավարձի տարիֆ սահմանել իրենց սեփական արհեստանոցներում։ Գերմանիայում, հատկապես Երեսնամյա պատերազմից հետո, շատ հաճախ աշխատավարձն իջեցնելու ստատուտներ էին հրատարակվում։ «Կալվածատերերն ամայացած վայրերում շատ էին նեղվում ծառաների ու բանվորների պակասությունից։ Բոլոր գյուղական բնակիչներին արգելված էր սենյակներ վարձով տալ ամուրի տղամարդկանց ու կանանց. հրամայված էր իշխանությանը հայտնել բոլոր այդպիսի կենվորների մասին, և նրանք, եթե չկամենային ծառայության մտնել, պետք է բանտ նետվեին, թեկուզ հենց որևէ ուրիշ զբաղմունքով իրենց գլուխը պահելիս լինեին, գյուղացիների մոտ օրավարձով աշխատեին կամ մինչև անգամ փողի ու հացի առուծախով զբաղվեին» («Kaiserliche Privilegien und Sanctionen für Schlesien», I, 125)։ Մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում թագավորների հրամաններում չեն դադարում դառը գանգատները փչացած ու այլասերված ծառաների մասին, որոնք չեն հպատակվում խիստ ռեժիմին, չեն բավարարվում օրենքով սահմանված վարձով, արգելվում էր, որ առանձին կալվածատերը ամբոծջ ամբողջ շրջանի համար մշակված սակացույցով սահմանվածից ավելի վճար տար։ Եվ այնուամենայնիվ, պատերազմից հետո ծառայելու պայմանները երբեմն ավելի լավ էին, քան 100 տարի հետո. Սիլեզիայում ծառաները դեռ 1652 թվականին շաբաթը երկու անգամ միս էին ստանում, այնինչ ներկա դարում նույն Սիլեզիայում կան վայրեր, որտեղ ծառաները միս են ստանում տարվա մեջ միայն երեք անգամ։ Աշխատավարձն էլ պատերազմից հետո ավելի բարձր էր, քան հաջորդ դարերում» (G. Freitag: [«Neue Bilder aus dem Leben des deutschen Volkes». Leipzig 1862, էջ 34, 35])։</ref>։ Գևորգ II-ը բանվորական կոալիցիաների դեմ ուղղված օրենքները տարածեց բոլոր մանուֆակտուրաների վրա։
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության կապիտալիստական եղանակը բավականաչափ ուժեղացավ, այնպես որ կարող էր աշխատավարձի օրենսդրական կարգավորումը և՛ անիրագործելի, և՛ ավելորդ դարձնել, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ ուզում էին համենայն դեպս պահել հին զինարանի այդ զենքը։ Դեռևս Գևորգ II-ի 8 ակտը արգելում էր դերձակ ենթավարպետներին Լոնդոնում ու շրջակայքում 2 շիլ. 7½ պենսից ավելի օրավարձ տալ, բացի համաժողովրդական սգի դեպքերից. դեռևս Գևորգ III-ի 13 ակտի 68-րդ հոդվածը հաշտարար դատավորներին էր վերապահում մետաքսագործների աշխատավարձի կարգավորումը. դեռևս 1796 թվականին բարձրագույն դատական հիմնարկների երկու վճռի կարիք եղավ որոշելու համար, թե արդյոք հաշտարար դատավորների կարգագրությամբ կարգադրությամբ սահմանված աշխատավարձի նորմաները տարածվո՞ւմ են ոչ-հողագործական բանվորների վրա. դեռևս 1799 թվականին պառլամենտական ակտով հաստատվեց, որ Շոտլանդիայի հանքագործ բանվորների վարձը կարգավորվում է Եղիսաբեթի ստատուտով և 1661 ու 1671 թվականների շոտլանդական երկու ակտով։ Թե այդ ժամանակները հարաբերությունները որքան արմատապես փոխվել էին, ցույց է տալիս անգլիական ստորին պալատում տեղի ունեցած մի անլուր դեպք։ Այստեղ, որտեղ 400 տարվա ընթացքում օրենքներ էին պատրաստվում, որոնցով սահմանվում էր բացառապես այն մաքսիմումը, որն ամենևին չպետք է գերազանցեր աշխատավարձը, 1796 թվականին Ուիտբրեդը առաջարկեց օրենքով վարձի մինիմում սահմանել գյուղատնտեսական բանվորների համար։ Պիտտը հակառակեց դրան, համաձայնելով, սակայն, որ «աղքատների դրությունը սարսափելի է (cruel)»։ Վերջապես, 1813 թվականին վերացվեցին աշխատավարձի կարգավորման օրենքները։ Դրանք արդեն մի ծիծաղելի անոմալիա էին դարձել այն ժամանակաշրջանում, երբ կապիտալիստն իր գործարանում աշխատանքը կարգավորում էր իր անձնական օրենսդրությամբ և աղքատների օգտին սահմանված հարկի միջոցով լրացնում էր գյուղատնտեսական բանվորների վարձի անհրաժեշտ մինիմումը։ Բայց մինչև այժմ էլ կատարյալ անձեռնմխելիությամբ պահպանվել են աշխատանքի օրենքների այն կարգադրությունները, որոնք վերաբերում են գործատիրոջ ու բանվորների միջև կնքվող պայմանագրերին, նախազգուշացման ժամկետներին և այլն,— կարգադրություններ, համաձայն որոնց պայմանագիրը խախտած գործատիրոջ դեմ միայն քաղաքացիական հայց կարող է հարուցվել, այնինչ պայմանազանց բանվորը քրեական պատասխանատվության է ենթակա։
Կոալիցիաների դեմ ուղղված դաժան օրենքներն ընկան 1825 թվականին, երբ պրոլետարիատի վարքագիծը սպառնալի դարձավ։ Բայց և այնպես նրանք լոկ մասամբ ընկան։ Հին ստատուտների մի քանի սիրուն մնացորդներ չքացան միայն 1859 թվականին։ Վերջապես, 1871 թ. հունիսի 29-ին հրատարակվեց մի պառլամենտական ակտ, որը, ըստ երևույթին, նպատակ ուներ այդ դասակարգային օրենսդրության վերջին հետքերը վերացնել տրեդյունիոնների օրինական ճանաչման միջոցով։ Բայց հենց նույն օրը հրատարակված պառլամենտական մի ուրիշ ակտ (an act to amend the criminal law relating to violence, threats and molestation), փաստորեն վերականգնեց նախկին դրությունը նոր ձևով։ Այդպիսի պառլամենտական ձեռնածությամբ այն բոլոր միջոցները, որոնցից բանվորները կարող էին օգտվել գործադուլի կամ լոկաուտի ժամանակ (լոկաուտ — միավորված գործարանատերերի գործադուլ, որոնք) դիմում են իրենց գործարանները միաժամանակ փակելու միջոցին), հանվեցին ընդհանուր օրենսդրության իրավասությունից և ենթարկվեցին բացառիկ քրեական օրենքին, որի մեկնաբանությունը ամբողջովին կախված էր հաշտարար դատավորներից, այսինքն՝ գործարանատերերից։ Երկու տարի առաջ հենց նույն ստորին պալատում և նույն պարոն Գլադստոնը որոշ ազնվասրտությամբ օրինագիծ մտցրեց բանվոր դասակարգի դեմ ուղղված բոլոր բացառիկ օրենքները վերացնելու մասին։ Բայց բանը այդ օրինագծի երկրորդ, ընթերցումից այն կողմը չանցավ, նախագիծը ներքնակի տակ դրվեց, մինչև որ, վերջապես, «լիբերալ մեծ պարտիան», տորիների հետ միանալով, համարձակություն ստացավ վճռականորեն հանդես գալու նույն այն պրոլետարիատի դեմ, որը նրան իշխանության գլուխ էր կարգել։ Այդ դավաճանությամբ չբավականանալով՝ «լիբերալ մեծ պարտիան» թույլատրեց անգլիական դատավորներին, որոնք միշտ սողում էին իշխող դասակարգերի առաջ, լույս աշխարհ հանել «կոնսպիրացիաների» [դավադրությունների] դեմ ուղղված հին օրենքը և այդ կիրառել բանվորական կոալիցիաների դեմ։ Ինչպես տեսնում ենք, անգլիական պառլամենտը միայն ակամա, միայն մասսաների ճնշման տակ հրաժարվեց գործադուլների ու տրեդ-յունիոնների դեմ ուղղված օրենքներից, այն բանից հետո, երբ ինքը՝ այդ պառլամենտը ցինիկ անպատկառությամբ հինգ հարյուր տարի շարունակ կապիտալիստների մշտական տրեդ-յունիոնն էր բանվորների դեմ։
Ճիշտ նույն ձևով էլ ռևոլյուցիոն փոթորկի հենց սկզբում ֆրանսիական բուրժուազիան խիզախեց բանվորներից խլելու ասոցիացիաների հենց նոր նվաճած իրավունքը։ 1791 թ. հունիսի 14-ի դեկրետով բուրժուազիան հայտարարեց, թե բանվորական կոալիցիաները «ազատության և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ ուղղված հանցանք են», որ պատժելի է 500 լիվր տուգանքով և ակտիվ քաղաքացու իրավունքներից միամյա զրկումով<ref>Այս օրենքի առաջին հոդվածն ասում է. «Քանի որ միևնույն կացության կամ միևնույն պրոֆեսիայի անձերի ամեն տեսակ կորպորացիաների ոչնչացումը կազմում է ֆրանսիական կոնստիտուցիայի արմատական հիմունքներից մեկը, ուստի արգելվում է վերականգնել այդպիսի կորպորացիաները որևէ պատրվակով և որևէ ձևով»։ IV հոդվածը հայտարարում է. «Եթե միևնույն պրոֆեսիայով, արվեստով կամ արհեստով զբաղված քաղաքացիները պայմանավորվեն իրար հետ կամ համաձայնություն կնքեն այն նպատակով, որ միասին հրաժարվեն կամ չհամաձայնվեն որոշ վարձատրությունից ցածր ծառայություններ մատուցել իրենց արդյունաբերական գործունեությամբ ու իրենց աշխատանքներով, ապա վերոհիշյալ պայմանադրություններն ու համաձայնությունները պետք է հայտարարվեն... հակակոնստիտուցիոն, հանցագործություն ազատության դեմ և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ և այլն», այսինքն՝ պետական հանցանք, ճիշտ այնպես, ինչպես ասված էր բանվորական հին ստատուտներում («Révolutions de Paris». Paris 1791, հ. III, էջ 523)։</ref>։ Այս օրենքը, որը կապիտալի ու աշխատանքի միջև մղվող կոնկուրենցիան պետական-ոստիկանական ձեռնարկումներով խցկում է կապիտալի համար հարմար շրջանակների մեջ, բոլոր ռևnլյուցիաներից ռևոլյուցիաներից ու դինաստիաների հաջորդափոխումներից երկար ապրեց։ Նույնիսկ տեռորի կառավարությունը անձեռնմխելի թողեց այդ օրենքը։ Միայն բոլորովին նորերս այդ օրենքը ջնջվեց Code Pénal-ից [Քրեական օրենսգրքից]։ Վերին աստիճանի բնորոշ է բուրժուական այդ պետական հեղաշրջման պատճառաբանությունը։ «Թեև ցանկալի է,— ասում էր զեկուցող Շապելյեն,— աշխատավարձի բարձրացումը այժմյան մակարդակից վեր, որպեսզի նա, ով այդ վարձն ստանում է, ազատվի այն բացարձակ, համարյա ստրկական կախումից, որը պայմանավորված է անհրաժեշտ կենսամիջոցների բացակայությամբ», բայց և այնպես բանվորները չպետք է միաբանեն իրենց շահերի համար, չպետք է համատեղ գործեն մեղմացնելու համար իրենց «բացարձակ, գրեթե ստրկական կախումը», որովհետև դրանով «նրանք կխախտեին իրենց նախկին տերերի, այժմյան ձեռնարկատերերի ազատությունը» (բանվորներին ստրկության մեջ պահելու ազատությունը), և որովհետև նախկին համքարային գործատերերի բռնապետության դեմ ուղղված կոալիցիան — ի՞նչ եք կարծում — վերականգնում է ֆրանսիական կոնստիտուցիայով վերացված համքարությունները<ref>Buchez et Roux: «Histoire Parlementaire», հ. X, էջ 193—195, տարբեր տեղերում։</ref>։
====4. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ====