: ― Ահա թե ինչ, ― ասաց նա։ ― Ես գիտեմ, որ ձեր ամեն մի բառը ճիշտ է։ Ինձ համար ոչ մի նոր բան չպատմեցիք։ Միայն ակրոբատը կամ նավաստին կարող էր հասնել քիվի լարին, և միայն նավաստին կարող էր Մերիին այդպիսի հանգույցներով կապել բազկաթոռին։ Բայց Մերին միայն մեկ անգամ էր հանդիպել ծովայինի՝ այն էլ Անգլիա մեկնելիս։ Դրանից բացի, այդ ծովայինն անկասկած իր շրջապատից էր, եթե լեդին այդպես համառորեն պաշտպանում էր նրան։ Ի միջի այլոց, դրանից հետևում է, որ նա սիրում է այդ ծովայինին։ Այնպես որ, ինձ համար մեծ դժվարություն չէր ձեզ գտնելը։
: ― Կարծում էի, որ ոստիկանությունը երբեք չի կարող բացահայտել մեր խորամանկությունը։
: ― Հոպկինսը չէր էլ կռահի, որքան էլ չարչարվեր։ Ահա թե ինչ, նավապետ Կրոուկեր, այս գործը շատ լուրջ է, չնայած խոստովանում եմ, որ դուք գործել եք բացառիկ պայմանների ազդեցությսն տակ։ Չեմ կարող ասել, գերազանցել եք անհրաժեշտ պաշտպանության չափը, թե ոչ։ Դա կորոշի անգլիական երդվյալների դատարանը։ Բայց եթե դուք կարողանաք անհետանալ մոտակա քսանչորս ժամում, խոստանում եմ ձեզ, դա կանեք առանց խոչնդոտի։խոչընդոտի։
: ― Իսկ հետո կտեղեկացնեք ոստիկանությա՞նը։
: Ծովայինի դեմքը կատաղությունից բռնկվեց։
: ― Ինչպես կարողացաք դա ինձ առաջարկել։ Ես գիտեմ օրենքները և հասկանում եմ, որ Մերին պետք է մեղսակից ճանաչվի։ Եվ դուք կարծում եք, ես թույլ կտամ, որ նա մենակ անցնի այդ դժոխքից։ Է՛Է՜, ոչ, սըր։ Թող ինձ վատթարագույնը սպառնա, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Միայն մի բան եմ խնդրում, մտածեք, ինչպես փրկել Մերիին դատից։: Հոլմսը մի անգամ էլ ձեռքը մեկնեց ծավայինին։ծովայինին։
: ― Մի հուզվեք, ես ձեզ ստուգելու համար ասացի։ Ոչ մի կեղծ հնչյուն։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Բայց ես Հոպկինսին տվել եմ կծիկի ծայրը, և եթե նա չկարողանա դրանից կառչել, մեղքն իմը չէ։ Գիտե՞ք հիմա ինչ կանենք։ Ձեզ կդատենք ինչպես պահանջում է օրենքը։ Դուք՝ նավապետ Կրոուկեր, ամբաստանյալ եք։ Դուք, Ուոտսոն, անգլիական երդվյալների դատարանը, ես չեմ ճանաչում մի այլ մարդու, որն ավելի արժանի լիներ այդ դերին։ Ես դատավոր եմ։ Եվ այսպես, ջենտլմեններ, դուք լսեցի՞ք ցուցմունքները։ Ամբաստանյալին մեղավոր ճանաչու՞մ եք։
: ― Vox populi, vox Dei. (Ձայն բազմոց, ձայն աստծո)։