: Թանձրացող խավարում երեք դեղին քառակուսիներ առկայծեցին մեր առջև։
: ― Երեք թռչնակներն էլ իրենց բներում են, ― ասաց Հոլմսը վերև նայելով։
: ― Էհե՛Էհե՜, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։
: Նա խոսում էր հնդիկի մասին, որի մուք ուրվագիծը հանկարծ հայտնվեց իջեցված վարագույրի ֆոնին։ Ուսանողը արագ ետ ու առաջ էր քայլում սենյակում։
: ― Կցանկանայի տեսնել նրան, ― ասաց Հոլմսը։ ― Դա կարելի՞ է անել։