== Յերկրորդ գլուխ ==
Խոստովանում եմ՝ այդ անախորժ եր ինձ համար, թեև յես վճռել եյի, վոր խաղալու, յեմ, բայց բնավ մտադրություն չունեյի ուրիշների համար խաղ սկսել։ Դա ինձ նույնիսկ մի քիչ շփոթեցնում եր և յես անախորժ զգացմունքով ներս մտա խաղասրահները։ Առաջին հայացքից ինձ այնտեղ ամեն ինչ դուր չեկավ։ Տանել չեմ կարող այն լաքեյությունը ամբողջ աշխարհի ֆելետոնների մեջ և առավելապես մեր ռուսաց թերթերում, վորտեղ գրեթե ամեն գարուն մեր ֆելետոնիստները պատմում են յերկու բան՝ մեկ — Հռենոսի քաղաքների ռուլեթային խաղասրահների անորինակ շքեղության և ճոխության մասին, ապա — վոսկու կույտերի մասին, վոր իբրև թե դիզված են լինում սեղանների վրա։ Դրա համար հո նրանց չեն վճարում. այդ պատմվում ե պարզապես անշահախնդիր հաճոյակատարությունից դրդված։ Վոչ մի շքեղություն չկա այդ անպիտան դահլիճներում, իսկ վոսկին վոչ միայն սեղանների վրա դեզերով չի լինում, այլև աննշան չափով ել հազիվ ե լինում։ Ի հարկե, յերբեմն, սեզոնի ընթացքում, յերևան ե գալիս ապուշի նման մեկը, կամ անգլիացի, կամ ասիացի, տաճիկ, ինչպես այս ամառ, և հանկարծ շատ տանում կամ տանուլ ե տալիս. մնացածները բոլորն ել մանր գուլդեններով են խաղում և միջին թվով սեղանի վրա միշտ շատ քիչ փող ե լինում։ Վոր յես ներս մտա խաղասրահը (առաջին անգամ կյանքումս), միառժամանակ սիրտ չարի խաղալ։ Ամբոխն ել մի կողմից եր հրում։ Բայց յեթե յես մենակ ել լինեյի, դարձյալ կարծեմ ավելի շուտ դուրս կերթայի, քան խաղալ կսկսեյի։ Խոստովանում եմ՝ սիրտս բաբախում եր և յես պաղարյուն չեյի. յես հաստատ գիտեյի և վաղուց արդեն վճռել եյի, որ Ռուլեթենբուրգից առանց այլևայլության դուրս չեմ գա. մի բան անպատճառ կատարվելու յե կյանքում՝ արմատական և վերջնական։ Այդպես ե պետք, այդպես ել կլինի։ Ինչքան ել ծիծաղելի լինի, վոր յես այնքան բան եմ ակնկալում ինձ համար ռուլեթից, բայց ինձ թվում ե՝ առավել ծիծաղելի յե այն փթած կարծիքը, բոլորից ընդունված, վոր խաղից բան ակնկալելը հիմարություն և անմտություն ե։ Ինչո՞ւ խաղը ավելի վատ ե փող վաստակելու վորևե այլ միջոցից, որինակ, ասենք թե առևտրից։ Ճիշտ ե՝ հարյուրից մեկն ե տանում։ Բայց իմ ի՞նչ գործն ե։
Համենյան դեպս յես վորոշել եյի նախ ծանոթանալ և այդ յերեկո լուրջ գործ չսկսել։ Այդ յերեկո յեթե մի բան պատահեր ել — պիտի անսպասելի պատահեր և թեթև բան լիներ, և յես այդպես ել վորոշել եյի։ Բացի այդ պետք եր ուսումնասիրել խաղը, վորովհետև չնայած ռուլեթի խաղի հազարավոր նկարագրություններին, վոր յես միշտ ագահ կարդացել եմ, յես վոչնչից վոչինչ չեյի հասկանում նրա կազմի մասին, մինչև վոր ինքս չտեսա։
Առաջինը՝ ամեն ինչ ինձ այնքան կեղտոտ յերևաց,— մի տեսակ բարոյապես վատ ու կեղտոտ։ Յես բնավ ագահ և անհանգիստ դեմքերի մասին չեմ ասում, վոր տասնյակներով, անգամ հարյուրներով խառնվում են խաղասեղանների շուրջը։ Արագ ու շատ տանելու ցանկության մեջ յես բացեիբաց վոչինչ կեղտոտ բան չեմ տեսնում. ինձ միշտ հիմար ե թվացել այն կուշտ և անհոգ բարոյախոսի միտքը, վոր ում վոր արդարացումի առիթով թե՝ «ախր մանր են խաղում», պատասխանել ե ավելի վատ, վորովհետև շահամոլությունը մանր ե։ Կարծես թե մանր ու մեծ շահամոլությունը մեկ բան չե։ Դա հարաբերական բան ե։ Այն, ինչ Ռոտշիլդի համար մանր ե, ինձ համար շատ հարուստ ե, գալով շահին և տալուն — ապա մարդիկ, և վոչ միայն ռուլեթի մեջ, այլև ամենուրեք իրարից միշտ մի բան կտրում կամ կրում են։ Թե առհասարակ շահն ու ոգուտը վատ բան ե — դա այլ խնդիր ե։ Բայց յես այդ խնդիրն այստեղ չեմ լուծում։ Վորովհետև յես ինքս ել մեծապես տարված եյի տանելու ցանկությամբ, ապա այդ վողջ շահամոլությունը և շահամոլ կեղտը, յեթե կամենաք, սրահը մտնելուս միջոցին ինձ համար ձեռնտու յեր, հարազատ։ Ամենահաճելի բանն ե, յերբ վոր մարդիկ իրարից չեն քաշվում, այլ բաց ու աշկարա յեն գործում։ Յեվ ինչ կարիք կա, վոր մարդս ինքն իրեն խաբի։ Ամենապարապ և անհաշիվ զբաղմունք։ Առանձնապես տգեղ ե, առաջին հայացքից, այդ ռուլեթային տականքի մեջ այն հարգանքը դեպի զբաղմունքը, այն լրբությունը և անգամ ակնածությունը, վորով նա խռնվում ե սեղանի շուրջը։ Ահա թե ինչու այստեղ խստիվ զանազանում են, թե վոր խաղն ե mauvais genre և վորը թույլատրելի կարգին մարդու համար։ Յերկու խաղ կա՝ մեկը — ջենտլմենային, մյուսը — պլեբեյական, շահամոլ, ամեն տեսակ տականքի խաղ։ Այստեղ այդ բանը խստիվ զանազանում են և վորքա՜ն այդ զանազանումն իրոք ստոր բան ե։ Ջենտլմենն, որինակ, կարող ե վեր դալ հինգ կամ տասը լուիդոր, հազվադեպ ավելի, ասենք կարող ե և հազար ֆրանկ վեր գալ, յեթե հարուստ ե, բայց լոկ խաղի համար, զվարճության համար սոսկ, միմիայն նրա համար, վոր տեսնի տանելու կամ տանուլ տալու պրոցեսսը. սակայն նա բնավ չպիատ հետաքրքրվի տանելով։ Տանելով, նա կարող ե, որինակ, բարձրաձայն ծիծաղել, շրջապատողներից մեկն ու մեկին վորևե նկատողություն անել, անգամ կարող ե մեկ անգամ ել վեր գալ և դարձյալ իր գումարը յերկպատիկ անել, բայց բացառապես հետաքրքրությունից, շանսը դիտելու նպատակով. հաշվարկելու համար և վոչ թե տանելու պլեբեյական դիտավորությամբ։ Մի խոսքով՝ նա պետք ե նայի խաղասեղանների, ռուլեթների, trente et quarante-ի վրա վոչ այնպես, քան զվարճության վրա, վոր սարքված ե միմիայն նրա հաճույքի համար։ Շահամոլությունն ու թալակը, վորոնց վրա հիմնված ու սարքված ե բանկը, նա նույնիսկ չպիտի գլխովն անցկացնի։ Բոլորովին վատ չեր լինի, յեթե նրան, որինակ, թվար, վոր մնացյալ խաղացողներն ել, բոլորը, այդ վողջ անպետքությունը, վոր դողում ե գուլդենի վրա — միանգամայն հար և նման հարուստներից և ջենտլմեններից ե բաղկացած, և խաղում ե միմիայն զբաղվելու ե զվարճանալու համար։ Իրականության այդ կատարյալ անտեղյակությունը և անմեղ հայացքը մարդկանց նկատմամբ, իհարկե, չափազանց արիստոկրատիկ նկատվեցին։ Յես տեսել եմ, թե ինչպես շատ մայրիկներ առաջ են քշում իրենց անմեղ և նազելի տասնհինգ և տասնվեց տարեկան միսս-երին, իրենց աղջիկներին, և նրանց տալով մի քանի վոսկեդրամ, խաղալ եյին սովորեցն ում։ Որիորդը տանում կամ տանուլ եր տալիս, անպատճառ ժպտալով և հեռանում շատ գոհ։ Մեր գեներալը ծանր ու հանդիսավոր մոտեցավ սեղանին. լաքեյը վազ տվեց, վոր նրան աթոռ հրամցնի, բայց նա լաքեյին չնկատեց. շատ յերկար նա հանում եր փողի քսակը, շատ յերկար քսակից հանում եր յերեք հարյուր վոսկի ֆրանկ, վեր յեկավ սևի վրա և տարավ։ Նա տարածը չվերցրեց և թողեց սեղանի վրա։ Դարձյալ սև դուրս յեկավ. նա այս անգամ ել չվերցրեց և յերբ վոր յերրորդ անգամը կարմիր դուրս եկավ, նա միանգամից հազար յերկու հարյուր ֆրանկ կորցրեց։ Նա ժպտադեմ հեռացավ և ցուցադրեց իր հաստատակամությունը։ Յես համոզված եմ, վոր նա ներսում ինքն իրեն ուտում եր և յեթե նա յերկու կամ յերեք անգամ ավելի վեր յեկած լիներ — նա կկորցներ իր հաստատակամությունը և ցույց կտար իր հուզմունքը։ Ասենք՝ իմ ներկայությամբ մի ֆրանսիացի տարավ և ապա տանուլ տվեց մոտ յերեսուն հազար ֆրանկ, ուրախ և առանց հուզմունքի նշույլի։ Իսկակլան ջենտլմենը, յեթե անգամ իր վողջ կարողությունը տանուլ տալու լինի, չպիտի հուզվի։ Փողն այն աստիճան պիտի ջենտլմենությունից ցած լինի, վոր գրեթե նրա մասին չարժե հոգ տանել։ Իհարկե, շատ արիստոկրատական ե բնավ չնկատել այդ ամբողջ կեղտը բոլոր այդ տականքի և բովանդակ շրջապատի։ Այնուամենայնիվ յերբեմն նվազ արիստոկրատական չե և հակառակ պրիյոմը,— նկատել, այսինքն՝ դիտել, անգամ զննել, որինակ, գոնե լոռնեթով այդ ամբողջ տականքը. բայց վոչ այլապես, քան ընդունելով այդ ամբողջ ամբոխը և ամբողջ այդ կեղտը իբրև իր տեսակի զվարճություն, իբրև թե ներկայացում, վոր սարքված ե ջենտլմենային զվարճալիքի համար։ Կարող ես ինքդ ել խռնվել այդ ամբոխի մեջ, սակայն շուրջդ նայելով կատարյալ համոզումով, վոր ինքդ իսկապես դիտող ես և բնավ չես պատկանում նրա կազմին։ Թեև շատ ել սևեռուն դիտել պետք չե, դա դարձյալ ջենտլմենաբար չի լինի, վորովհետև դա մի տեսարան ե, վոր տևական և չափից դուրս սևեռուն դիտողության արժանի չե։ Յեվ առհասարակ ջենտլմենի համար չափից դուրս սևեռուն դիտողության արժանի քիչ տեսարաններ գոյություն ունեն։ Մինչդեռ անձնապես ինձ թվաց, վոր այդ ամենը շատ արժանի յե սաստիկ սևեռուն դիտողության, մանավանդ նրա համար, ով վոր յեկել ե վոչ միայն դիտողության համար, այլ ինքն իրեն անկեղծ ու բարեխիղճ այդ ամբողջ տականքի դասն ե շարում։
Գալով իմ ամենածպտյալ բարոյական համոզումունքներին, ապա իմ ներկա դատողությունների մեջ, իհարկե, նրանք տեղ չունեն։ Թող այդ արդեն այդպես լինի. ասում եմ խիղճս մաքրած լինելու համար։ Բայց ահա թե ինչ նկատողություն ունեմ անելու՝ վերջերս ինձ համար սաստիկ զզվելի յեր իմ գործերն ու մտքերը վորևե բարոյական չափանիշով կշռել։ Ինձ այլ բան եր ղեկավարում...
Տականքն իրոք շատ կեղտոտ ե խաղում։ Յես նույնիսկ հակամետ եմ կարծելու, վոր այստեղ, սեղանի մոտ, կատարվում ե շատ ամենահասարակ գողություն։ Կրուպյորները, վոր նստած են սեղանների ծայրերին, հսկում են, թե ով ինչքան ե վեր գալիս և հաշիվ են տեսնում — սարսափելի շատ աշխատանք ունեն։ Ա՜յ թե տականք են սրանք ել։ Մեծ մասամբ դրանք ֆրանսիացի յեն։ Ասենք՝ յես բոլորովին նրա համար չեմ դիտում ու նկատում, վոր նկարագրեմ ռուլեթը. յես հարմարվում եմ, վոր իմանամ, թե ինչպես վարվեմ ապագայում։ Յես նկատեցի, որինակ, վոր ավելի սովորական բան չկա, քան յերբ վոր հանկարծ մեկն ու մեկը մեկնում ե իր ձեռքը և վերցնում քո տարանը։ Վեճ ե բացվում, հաճախ աղմուկ բարձրանում և — խոնարհաբար խնդրում եմ ապացուցել, վկաներ գտնել, վոր դու յես վեր յեկողը։
Սկզբում այդ ամենն ինձ համար անհասկանալի գիր եր. յես միայն կռահում եյի և կիսատ-պռատ ջոկում, վոր վեր են գալիս թվերի, զույգ ու կենտի և գույների վրա։ Պոլինա Ալեքսանդրովնայի փողերից այդ յերեկո յես սիրտ արի մատնել փորձության հարյուր գուլդեն։ Այն միտքը, վոր յես ձեռնարկում եմ խաղը վո՛չ ինձ համար — ինձ մի տեսակ շփոթեցնում եր։ Սաստիկ անախորժ զգացողություն ունեյի և մեջս ցանկություն ծագեց շուտ վերջ տալ։ Ինձ շարունակ թվում եր, վոր Պոլինայի համար սկսելով, յես ջլատում եմ իմ բախտը։ Մի՞թե չի կարելի դիպչել խաղասեղանին առանց իսկույն ևեթ սնահավատությամբ վարակվելու։ Յես սկսեցի նրանից, վոր հինգ ֆրիդրիխսդոր հանեցի, այսինքն՝ հիսուն գուլդեն և վեր յեկա։ Անիվը պտույտ յեկավ և դուրս յեկավ յերեսուն,— յես տանուլ տվի։ Ինչ-վոր ցավագին զգացողությամբ, միմիայն մի կերպ վերջ տալու և հեռանալու համար յես հինդ ֆրիդրիխսդոր ել վեր յեկա կարմրի վրա։ Դուրս յեկավ կարմիր։ Յես բոլոր տասը ֆրիդրիխսդորն ել վեր յեկա — դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Յես դարձյալ ամբողջը վեր յեկա, դարձյալ կարմիր դուրս յեկավ։ Քառասուն ֆրիդրիխսդոր ստանալով, յես քսանը վեր յեկա տասներկու միջին թվերի վրա, առանց իմանալու, թե դրանից ինչ դուրս կգա։ Ինձ վճարեցին յեռակին։ Այսպիսով տասը ֆրիդրիխսդորից հանկարծ մոտս գոյացավ ութսուն։ Նման անսովոր և տարորինակ զգացողությունը ինձ համար այնքան անտանելի դարձավ, վոր յես վճռեցի դուրս գալ։ Ինձ թվաց, վոր յես բոլորովին այդպես չեյի խաղա, յեթե ինձ համար խաղալու լինեյի։ Այնուհանդերձ յես մեկ ել վեր յեկա զույգի վրա բոլոր ութսուն ֆրիդրիխսդորը։ Այս անգամ դուրս յեկավ չորս. ինձ համրեցին ելի ութսուն ֆրիդրիխսդոր և ամբողջ հարյուր վաթսունանոց ֆրիդրիխսդորի կույտն առնելով, յես գնացի վորոնելու Պոլինա Ալեքսանդրովնային։
Նրանք բոլորն ինչ-վոր տեղում զբոսնում եյին պուրակում և յես միայն ընթրիքին կարողացա տեսնել նրան։ Այս անգամ ֆրանսիաgին չկար և գեներալը բացվեց. ի միջի այլոց նա դարձյալ հարկ համարեց նկատել, վոր նա չեր կամենա ինձ տեսնել խաղասեղանի մոտ։ Նրա կարծիքով նրան շատ կվարկաբեկեր, յեթե յես մի անգամից շատ տանուլ տալու լինեմ։ — «Բայց յեթե անգամ դուք շատ տանելու յել լինեք, դարձյալ յես կվարկաբեկվեմ», խորիմաստ ավելացրեց նա — «իհարկե, յես իրավունք չունեմ տնորինելու ձեր վարմունքները, բայց համաձայնեցեք ինքներդ...»։ Այստեղ նա, ըստ իր սովորության, չավարտեց։ Յես չոր-չոր պատասխանեցի նրան, վոր յես շատ քիչ փող ունեմ և վոր հետևաբար, չեմ կարող շատ գումար տանուլ տալ, յեթե անգամ խաղալու լինեմ։ Իմ սենյակը բարձրանալու միջոցին յես կարողացա Պոլինային հաղորդել նրա տարածի մասին և հայտնեցի, վոր այլևս նրա համար չեմ խաղալու։
— Ինչո՞ւ,— հարցրեց նա անհանգիստ։
— Վորովհետև ինձ համար եմ ուզում խաղալ,— պատասխանեցի յես զարմանքով նայելով նրա վրա,— իսկ այդ ինձ խանգարում ե։
— Ուրեմն դուք վճռականորե՞ն շարունակում եք համոզված մնալ, վոր ռուլեթը ձեր միակ յելքն ու փրկությունն ե,— հարցրեց նա ծաղրական յեղանակով։
Յես պատասխանեցի նորից շատ լուրջ, վոր՝ այո՛. գալով իմ համոզմանը անպատճառ տանելու, գուցե նա ծիծաղելի յե, յես համաձայն եմ, «միայն թե ինձ հանգիստ թողնեն»։
Պոլինա Ալեքսանդրովնան պնդում եր, վոր յես անպատճառ, այսորվա տարածս կիսեմ և ուզում եր ութսուն ֆրիդրիխսդոր ինձ տված լինել, առաջարկելով, վոր հետագայում ել յես շարունակեմ խաղը այդ պայմանով։ Յես վճռական ու վերջնական կերպով հրաժարվեցի կեսիցը և հայտնեցի, վոր ուրիշների համար չեմ կարող խաղալ վոչ թե այն պատճառով, վոր չեմ կամենում, այլ այն պատճառով, վոր անկասկած տանուլ պիտի տամ։
—— Այնուամենայնիվ յես ինքս ել, ինչքան ել դա հիմար բան լինի, հույսս գրեթե միմիայն ռուլեթի վրա յեմ դրել,— ասաց նա, մտքի մեջ ընկած։— Ուստի դուք անպայման պիտի շարունակեք խաղը ինձ հետ միասին կիսու և, հասկանալի բան ե, կանեք այդ։— Այստեղ նա հեռացավ ինձնից առանց իմ առարկությունները լսելու։
== Յերրորդ գլուխ ==