Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 208 բայտ, 09:31, 29 Հունվարի 2015
Հակառակ երևույթը՝ ցավազգացության ուժեղացումը կոչվում է <strong>հիպերալգեզիա</strong>։ Այս դեպքում դիտվում է ցավային շեմքի իջեցում, ցավի ինտենսիվության բարձրացում, երբեմն նաև ցավի զգացողության շրջանի լայնացում և անգամ` ցավի զգացողություն վնասող ազդակի բացակայության պայմաններում։ Սա կլինիկական մեծ խնդիր է։ Հիպերալգեզիան ենթադրում է պերիֆերիկ ընկալիչների զգայնության բարձրացում, ինչպես նաև` նոցիցեպտիվ վերընթաց ուղու տարբեր մակարդակներում տարաբնույթ տեղաշարժեր։ Այստեղ շատ կարևոր է քիմիապես միջնորդավորված դրդման և արգելակման փոխհարաբերությունը։ Հիպերալգեզիայի երևույթը դիտվում է քրոնիկ ցավային վիճակների ժամանակ և արդյունք է դրդման պրոցեսների ուժեղացման ու արգելակման ընկճման։ Վերջինիս հիմքում հաճախ ընկած է զգայական տեղեկատվությունը մշակող նեյրոնների ռեակտիվականության փոփոխությունը։ Կարևոր փոփոխություններ են տեղի ունենում նաև ըկալիչների մոլեկուլներում, որոնք միջնորդում են համապատասխան նեյրոտրանսմիտերների ազդեցությունը։ Չնայած հիպերալգեզիայի բջջային մեխանիզմների բացահայտման մեջ գիտնականների զգալի հաջողություններին՝ քրոնիկ ցավի կլինիկական բուժումը, դժբախտաբար, դեռևս քիչ արդյունավետ է։
 
[[Պատկեր:Neuro5-6.png|362px]]
 
Ուզու՞մ եք կարդալ ասեղնաբուժության մասին։ Փորձե’ք այս Ինտերնետ էջը .... http://acupuncture.com/Acup/AcuInd.htm
Վստահելի
278
edits