== Տասներորդ գլուխ ==
Հանքային ջրերում,― կարծես թե բովանդակ Յեվրոպայում ել,― հյուրանոցների կառավարիչները և ոբեր֊կելներները, հաճախորդներին կացարան հատկացնելիս, վոչ այնքան նրանց պահանջներով ու ցանկություններով են առաջնորդվում, վորքան նրանց մասին իրենց ունեցած անձնական հայացքներով․ և պետք ե նկատել, հազիվ են սխալվում։ Բայց տատին, անհայտ ե արդեն թե ինչու, այնպիսի շքեղ բնակարան հատկացրին, վոր նույնիսկ չափն անցան. չորս ճոխ կահավորած սենյակ, վաննայով, ծառաների համար առանձին տեղեր, հատուկ սենյակ կամերուհու համար և այլն, և այլն։ Իրոք, մի շաբաթ առաջ այդ սենյակներում ինչ-վոր ցrande duchesse եր իջևանել, վորի մասին, իհարկե, իսկույն ևեթ հայտնվում ե նոր կենվորներին, կացարանի գինը բարձրացնելու նպատակով։ Տատին տարան, կամ ավելի ճիշտ ե ասել՝ անիվավոր բազկաթոռի վրա ման ածեցին բոլոր սենյակները և նա ուշիմ ու խստահայաց նայում եր։ Ոբեր-կելները, արդեն հասակավոր մարդ, ճաղատ գլխով, հարգանքով ուղեկցում եր նրան այդ առաջին տեսության միջոցին։
Չգտեմ՝ ում տեղ եյին դնում բոլորը տատին, բայց կարծեմ շատ կարևոր անձնավորության տեղ և գլխավորն ե, շատ հարուստ։ Մատյանի մեջ իսկույն գրի առան՝ Madame la ցénérale princesse de Tarassevitcheva, թեև տատը յերբեք իշխանուհի չի յեղել։ Ծառաները, հատուկ տեղը վագոնում, անհամար վոչ-պետքական սնդուկները, չեմոդանները, վոր յեկել եյին տատի հետ, յերևի հարգանքի սկզբնավորության պատճառն եյին դառել, իսկ բազկաթոռը, տատի ձայնն ու խոսելու կտրուկ յեղանակը, նրա եքսցենտրիկ հարցերը, վոր նա տալիս եր բոլորովին առանց քաշվելու և վոչ մի առարկություն չհամբերող տեսքով, մի խոսքով տատի վողջ կերպարանքը,— շիտակ, կտրուկ, հրամայող,— լրացրին ընդհանուր յերկրպագությունը։ Նայելու միջոցին, տատը յերբեմն հանկարծ հրամայում եր կանգնեցնել բազկաթոռը, ցույց եր տալիս մատով կահավորության վորևե առարկա և անսպասելի հարց տալիս հարգանքով ժպտացող, բայց արդեն վախենալ սկսող ոբեր-կելներին։ Տատը հարցերը ֆրանսերեն եր տալիս, թեև բավական վատ եր ֆրանսերեն խոսում, այնպես վոր, սովորաբար, յես թարգմանում եյի։ Ոբեր-կելների պատասխանները, ըստ մեծի մասին, նրան դուր չեյին գալիս և թվում եյին անբավարար։ Ասենք՝ ինքն ել կարծես լուրջ բան չեր հարցնում, այլ աստված գիտե, թե ինչ բան։ Հանկարծ, որինակ, կանգ եր առնում պատկերի առջև,— վորևե հայտնի պատկերի բավական թույլ պատճենի, դիցաբանական բովանդակությամբ։
— Ո՞ւմ պատկերն ե։
Ոբեր-կելները հայտնում եր, թե, յերևի, վորևիցե կոմսուհու։
— Ինչպե՞ս ե, վոր դու չգիտես։ Այստեղ ե ապրում, բայց չգիտես։ Պատկերն ինչո՞ւ յե այստեղ։ Աչքերն ինչո՞ւ յեն շիլ։
Այդ բոլոր հարցերին ոբեր-կելները բավարար պատասխանել չեր կարող և նույնիսկ ինքն իրեն կորցրեց։
— Ա՛յ քեզ ապուշ,― իր կարծիքը հայտնեց տատը ռուսերեն։
Նրան տարան։ Նույն պատմությունը կրկնվեց ինչ-վոր սաքսոնական փոքրիկ արձանի առիթով։ Տատը յեըկար զննեց, ապա կարգադրեց դուրս տանել, անհայտ ե, թե ինչու համար։ Վերջապես կպավ ոբեր-կելների յախից՝ ննջարանի խալիները ի՞նչ են նստել և վորտեղ են գործվել։ Ոբեր-կելները խոստացավ տեղեկանալ։
— Ա՛յ, քեզ եշեր,― մրթմրթում եր տատը և իր վողջ ուշքը խալիներին դարձրեց։
— Ի՜նչ շքեղ ամպհովանի յե։ Ապա բաց արեք։
Անկողինը բաց արին։
— Ելի՛, ելի՛, բոլորովին բաց արեք։ Վերցրեք բարձերը, յերեսները հանեք, դոշակը բարձրացրեք։
Ամեն ինչ տակնուվրա արին։ Տատը ուշի-ուշով նայեց։
— Լավ ե, վոր սրանց մեջ թախտաբիթի չկա։ Ճերմակեղենը դուրս տարեք։ Եմ ճերմակեղենը կսփռեք և իմ բարձերը կդնեք։ Բայց այս ամենը շատ փարթամ ե, ինչի՞ս ե պետք, պառավիս, այդպիսի կացարան՝ մենակ — տխուր ե։ Ալեքսեյ Իվանովիչ, դու շուտ-շուտ յեկ մոտս, հենց վոր վերջացնես յերեխաներին դաս տալը։
— Յես յերեկվանից այլևս գեներալի մոտ չեմ ծառայում,— պատասխանեցի յես,― ե ապրում եմ հյուրանոցում միանգամայն ինքնուրույն։
— Ա՞յդ ինչու։
— Նորերս այստեղ յեկավ մի ազնվազարմ գերմանացի բարոն իր ամուսնու ― բարոնուհու հետ, Բերլինից։ Ցերեկ յես զբոսավայրում նրանց հետ գերմաներեն խոսեցի, առանց հետևելու Բերլինի առոգանության։
— Ե՜, ի՜նչ կա վոր։
— Նա այդ կոպտություն համարեց և գանգատվեց գեներալին, իսկ գեներալը յերեկ ևեթ ինձ պաշտոնանկ արեց։
— Հայհոյե՞լ ես դու այդ բարոնին, ինչ ե։ (Հայհոյած ել լինեյիր ― բան չկա)։
— Ո՜, վո՛չ։ Ընդհակառակը՝ բարոնը վրաս ձեռնափայտ բարձրացրեց։
— Իսկ դու, փսլնքոտ, թույլ տվեցիր, վոր քո ուսուցչի հետ այդպես վարվե՞ն,― դիմեց նա հանկարծ գեներալին,― տեղից ե՞լ դուրս արիր։ Փալաս եք դուք, փալաս եք, ինչպես յե՛ս եմ տեսնում։
— Անհանգիստ մի՛ք լինի, հորաքույր,― պատասխանեց գեներալը ինչ-վոր գոռոզ-արձակ շեշտով,— յես ինքս գիտեմ վարել իմ գործերը։ Համ ել Ալեքսեյ Իվանովիչը վոչ-բոլորովին ճիշտ ե հաղորդում։
— Իսկ դո՞ւ, այդպես ել կերա՞ր,— դարձավ նա ինձ։
— Յես մտադիր եյի բարոնին մենամարտության կանչել,— պատասխանեցի յես վորքան կարելի յե համեստ ու հանգիստ,— բայց գեներալը հակառակեց։
— Դրա՞ն ինչու յես հակառակել,— նորից դարձավ տատը գեներալին։ (Իսկ դու, յեղբայր, գնա, վոր կկանչեն ― կգաս,— դարձավ նա ոբեր-կելներին․― բերան-բաց կանգնելու կարիք չկա։ Տանել չեմ կարող այդ նյուրենբերգցի ռեխին։)
Կելները գլուխ տվեց և հեռացավ, իհարկե, առանց հասկանալու տատի կոմպլիմենտը։
— Քավ լիցի, հորաքույր, մի՞թե մենամարտությունը հնարավոր ե․― պատասխանեց գեներալը քմծիծաղ տալով։
— Իսկ ինչո՞ւ հնարավոր չե։ Տղամարդիկ բոլորը ― աքլորներ են․ ե՜, թող կռվեն։ Փալաս եք դուք բոլորդ, ինչպես տեսնում եմ, չեք կարողանում ձեր հայրենիքի պատիվը պաշտպանել։ Դեհ, բարձրացրեք։ Պոտապիչ, կարգադրիր, վոր միշտ յերկու բեռնակիր պատրաստ լինեն, վարձիր և պայմանավորվիր։ Յերկուսից ավելի ― հարկավոր չե։ Հարկավոր ե լինում տանել միայն սանդուխքներով, իսկ հարթ տեղով, փողոցով ― քշել, այդպես ել կասես. համ ել կանխավճար տուր ― ավելի հարգանք կտածեն։ Ինքդ ել միշտ մոտս յեղիր, իսկ դու, Ալեքսեյ Իվանովիչ, ցույց տուր ինձ այդ բարոնին զբոսավայրում․ այդ ի՞նչ տեսակ ֆոն-բարոն ե, մի աչքով նայենք վրան։ Դե, վորտեղ ե ապա այդ ռուլեթը։
Յես բացատրեցի, վոր ռուլեթները վոկսալում են, դահլիճներում։ Ապա հետևեցին հարցեր՝ շա՞տ են, խաղացողները շա՞տ են, վո՞ղջ որն են խաղում, ինչպե՞ս են սարքված։ Յես ի վերջո ասացի, վոր ամենից լավն ե սեփական աչքով տեսնել, վոր նկարագրելը բավական դժվար ե։
— Դե, հենց ուղղակի այնտեղ ել տարեք։ Առաջ ընկի՛ր, Ալեքսեյ Իվանովիչ։
— Ինչպե՞ս, մի՞թե, հորաքույր, դուք նույնիսկ չե՞ք հանգստանա ճանապարհից,—հոգատարությամբ հարցրեց գեներալը։ Նա մի քիչ կարծես շվարեց, ասես նրանք բոլորն ել մի տեսակ հապաղեցին և իրար նայեցին։ Ըստ յերևույթին նրանց բոլորի համար մի քիչ անհարմար եր, նույնիսկ ամոթ՝ ուղեկցել տատին ուղղակի վոկսալ, վորտեղ նա, հասկանալի բան ե, կարող եր զանազան արտասովոր բաներ անել, այն ել հրապարակորեն․ մինչդեռ նրանք բոլորն ել պատրաստակամություն եյին հայտնել ուղեկցելու նրան։
— Ի՞նչ հանգստանամ։ Հոգնած չե․ առանց այն ել հինգ որ նստած եմ յեղել։ Հետո յել կտեսնենք, թե այստեղ ինչ աղբյուրներ և բուժիչ ջրեր կան և վորտեղ են նրանք։ Իսկ հետո․․․ անունն ի՞նչ ե,― դու, Պրասկովյա, կետ ասացիր, ինչ ասացիր։
— Կետ, տատի։
— Ե՜հ, կետ ե, թող կետ լինի։ Այստեղ ե՞լ ինչ կա։
— Այստեղ շատ բան կա,― դժվարացավ պատասխանել Պոլինան։
— Ե՜՛հ, ինքդ չգիտես։ Մարֆա, դու ել հետս կգաս․― ասաց նա իր աղախնին։
— Նա՞ ինչու գա, հորաքույր ջան,― անհանգստացավ հանկարծ գեներալը,― և վերջապես այդ չի կարելի․ Պոտապիչին ել հազիվ թե թողնեն վոկսալ մտնի։
— Դատարկ բան ե։ Ծառա յե ― թողնենք մնա՞։ Շունչ կենդանի յե, չե՞։ Մի շաբաթ ե, ինչ ճանապարհ ենք հանում, նրա սիրտն ել ե ուզում բան տեսնել, չե՞։ Ո՞ւմ հետ պիտի գնա, յեթե վոչ ինձ հետ։ Նա հո քիթը փողոց չի հանի։
— Բայց, տատի․․․
—— Ամաչո՞ւմ ես հետս գաս, ինչ ե։ Դե տանը մնա, քեզ հո քարշ չե՞ն տալիս։ Գեներալի՜ս մտիկ․ յես ինքս ել գեներալի կին եմ։ Յեվ ի՞նչ կարիք կա հետևիցս այդքան յերկար պոչ քարշ գա։ Յես Ալեքսեյ Իվանովիչի հետ ել ամեն ինչ կտեսնեմ․․․
Սակայն Դե-Գրիյեն համոզեց, վոր բոլորն ուղեկցեն և ամենասիրալիր նախադասություններ ասաց նրան ուղեկցելու հաճույքի մասին ե այլն։ Բոլորը շարժվեցին։
— Elle est tombée en enfance,― կրկնեց Դե-Գրիյեն գեներալին,— seule, elle fera des bêtises․․․— շարունակությունը յես չլսեցի, սակայն նա ինչ վոր մտադրություններ ուներ, իսկ գուցե թե հույսն ել եր վերադարձել։
Մինչև վոկսալ վերստ ու կես ճանապարհ եր։ Ճանապարհը շագանակի ծառուղով եր ընթանում, մինչև քաղաքային պարտեզը, վորի շուրջը բոլորելով, մտնում եր ուղղակի վոկսալ։ Գեներալը մի քիչ հանգստացավ, վորովհետև մեր յերթը, թեև բավական եքսցենտրիկ եր, այնուհանդերձ հանդարտ ու վայելուչ եր։ Համ ել վոչ մի զարմանալի բան չկար այն փաստի մեջ, վոր հանքային ջրերում հանդես ե յեկել մի հիվանդ և թուլացած մարդ, վորի վոտները չեն գործում։ Սակայն, ըստ յերևույթին, գեներալը վոկսալից եր վախենում, թե ինչու մի հիվանդ, վորի վոտները չեն գործում, ինքն ել պառավ, պիտի ռուլեթի վայրը յերթա։ Պոլինան և m-lle Blanche--ը գնում եյին յերկու կողքից, առաջ գլորվող բազկաթոռի հետ հավասար։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, համեստաբար ուրախ եր և նույնիսկ շատ սիրալիր սիրաբանում եր յերբեմն տատի հետ, այնպես վոր տատը, վերջապես, նրան գովեց ել։ Պոլինան, մյուս կողքին, պիտի յուրաքանչյուր վայրկյան պատասխաներ տատի անհամար հարցերին, ինչպես, որինակ՝ «Ո՞վ անցավ։ Ի՞նչ կին գնաց կառքով։ Քաղաքը մէ՞ծ ե։ Այգին մե՞ծ ե։ Այս ի՞նչ ծառեր են։ Այս ի՞նչ սարեր են։ Լինո՞ւմ են այստեղ առյուծներ։ Այս ի՞նչ ծիծաղելի կտուր ե»։ Միստեր Աստլեյը գնում եր իմ կոդքին և շշնջաց ինձ, վոր այս առավոտ նա շատ բան ե սպասում։ Պոտապիչն ու Մարֆան գնում եյին հետևից, հենց բազկաթոռի քամակից,― Պոտապիչը՝ իր ֆրակը հագին, ճերմակ փողկապով, բայց հասարակ գլխարկ դրած, իսկ Մարֆան՝ գլխին կապած չեպչիկ, չթե զգեստ հագին և ճռճռան կոշիկներով, այծի կաշվից։ Տատը շատ հաճախ հետ եր դառնում նրանց կողմը և խոսում նրանց հետ։ Դե֊Գրիյեն և գեներալը մի քիչ հետ մնացին և ինչ-վոր բանի մասին տաք-տաք խոսում եյին։ Գեներալը շատ հուսահատ եր. Դե-Գրիյեն վճռական տեսքով եր խոսում։ Թերևս նա սիրտ եր տալիս գեներալին, ըստ յերևույթին ինչ-վոր խորհուրդներ եր տալիս։ Բայց տատը քիչ առաջ արտասանեց ճակատագրական նախադասություն՝ «ես քեզ փող տվողը չեմ»։ Գուցե Գե-Գրիյեյին այդ տեղեկությունն անհավատալի թվար, բայց գեներալը ճանաչում եր իր հորաքրոջը։ Յես նկատեցի, վոր Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը շարունակում եյին իրար աչքով անելը։ Իշխանին և գերմանացի ճամբորդին յես տեսա ծառուղու ծայրին՝ նրանք հետ մնացին և հեռացան մեզնից։
Մենք ներս մտանք վոկսալ հաղթական թափորով։ Շվեյցարներն ու լաքեյները նույն հարգանքն եյին ցույց տալիս, ինչպես և հյուրանոցի սպասավորները։ Սրանք, ասենք, հետաքրքիր-հետաքրքիր եյին նայում։ Տատը նախ հրամայեց, վոր իրեն տանեն բոլոր դահլիճները. վորոշ բաներ գովեց, դեպի մյուսները միանգամայն անտարբեր մնաց. ամեն բանից հարց ու փորձ եր անում։ Վերջապես հասանք խաղասրահներին։ Լաքեյը, վոր վորպես պահակ կանգնած եր կողպած դռան մոտ, ապուշի պես, հանկարծ դռները լայն-լայն բացեց։
Տատի յերևան գալը ռուլեթի մոտ հասարակության վրա խոր տպավորություն գործեց։ Ռուլեթի խաղասեղանների շուրջը և սրահի մյուս ծայրում, վորտեղ trente et quarante եյին խաղում ― բազմություն եր խռնված, հարյուր հիսուն կամ յերկուհարյուրի չափ խաղացողներ, մի քանի շարքերով։ Նրանք, վորոնք հաջողել եյին խցկվել սեղանի մոտ, ըստ սովորականին ամուր կանգնած եյին իրեց տեղերում, մինչև տանուլ տալը. վորովհետև հենց այնպես կանգնել՝ հասարակ հանդիսատեսին և իզուր խաղալու տեղ բռնել չի թույլատրվում։ Թեև սեղանի շուրջը աթոռներ են շարած, բայց խաղացողներից քչերն են նստում, մանավանդ յեթե բազմությունը շատ ե խռնվում ― վորովհետև կանգնած մարդիկ կարող են իրար կպչել և տեղ շահել, համ ել վեր գալը ավելի հարմար ե։ Յերկրորդ և յերրորդ կարգը սղմվում ե առաջինի հետևից, սպասելով և հսկելով իր հերթը, բայց անհամբերները յերբեմն մեկնում եյին ձեռները առաջին շարքի արանքով, վոր գումար վեր գան։ Անգամ յերրորդ կարգից հաջողում եյին վոմանք այդ ձևով գումար խցկել․ այդ պատճառով չեր անցնում տասը, անգամ հինգ րոպե, վոր սեղանի վորևե ծայրում վիճելի վեր յեկած գումարի համար «պատմություն» չծագի։ Վոկսալի վոստիկանությունը, ասենք, բավականին լավն ե։ Տեղի նեղությունը, իհարկե, անխուսափելի յե․ ընդհակառակը՝ ժողովրդի բազմությանը ուրախ են, վորովհետև դա ձեռնտու յե. բայց սեղանի շուրթը նստած ութ կրուպյորները հսկում են՝ աչքերը չորս դարձրած՝ վեր յեկած գումարներին․ նրանք հաշիվ են տեսնում, իսկ տարաձայնություն ծագելու դեպքում նրանք ել վճիռ են հանում։ Ծայրահեղ դեպքերում միայն վոստիկանություն են կանչում և վայրկենաբար գործը վերջանում ե։ Վոստիկանները հենց նույն դահլիճումն են, մասնավոր հագուստով, հանդիսատեսների միջև, այնպես վոր նրանց ճանաչել չի լինում։ Նրանք առանձնապես հետևում են գողերին և խարդախներին, վորոնց թիվը ռուլեթի սրահներում առանձնապես շատ ե լինում՝ գողանալու արտասովոր հարմարության հետևանքով։ Իրավ, ամենուրեք պետք ե գողանալ գրպանից, կողպեքի տակից, մի բան, վոր անհաջողության դեպքում մեծ գլխացավանքով ե վերջանում։ Իսկ այստեղ, պարզապես, բավական ե միայն մոտենալ ռուլեթին, սկսել խաղը և հանկարծ, ափաշկարա վերցնել ուրիշի տարածը և դնել գրպանը․ իսկ յեթե վեճ ծագի ― խարդախը բարձրաձայն պնդում ե, վոր ինքն ե վեր յեկած յեղել։ Յեթե գործը վարպետությամբ ե կատարված և վկաները տատանվում են, ապա գողին շատ հաճախ հաջողվում ե փողը յուրացնել, հասկանալի բան ե, յեթե գումարը շատ ել խոշոր չե։ Խոշոր գումարը անշուշտ կանխապես նկատված ե լինում կրուպյորների կամ ուրիշ խաղացողներից մեկն ու մեկի կողմից։ Բայց յեթե գումարն այնքան ել խոշոր չե, ապա իսկական տերը յերբեմն նույնիսկ պարզապես հրաժարվում ե շարունակել վեճը, զգուշանալով սկանդալից և հեռանում ե։ Իսկ յեթե կարողանում են գողին տեղն ու տեղը բռնել, ապա իսկույն նրան դուրս են բերում սկանդալով։
Այդ ամենին տատը նայում եր հեռվից սաստիկ հետաքրքրությամբ։ Նրան շատ դուր յեկավ, վոր գողերին դուրս են բերում։ Trente et quarante-ն նրա հետաքրքրությունը նվազ շարժեց. նրան ավելի դուր յեկավ ռուլեթը և այն, վոր փոքրիկ գնդակ ե գլորվում։ Նա վերջապես կամեցավ ի մոտո տեսնել խաղը։ Չեմ հասկանում, ինչպես պատահեց, բայց լաքեյները և իրարանցման մեջ գտնվող այլ գործակալները (գլխավորապես տանուլ տված պոլյաչոկները, վոր իրենց ծառայությունն են փաթաթում բախտավոր խաղացողներին և բոլոր ոտարերկրացիներին) իսկույն տեղ գտան և մաքրեցին տատի համար, չնայած նեղվածքին, սեղանի հենց մեջտեղում, գլխավոր կրուպյորի մոտ և գլորեցին նրա բազմոցը այնտեղ։ Բազմաթիվ հաճախորդներ, վոր չեն խաղում, այլ կողքից դիտում են խաղը (գլխավորապես անգլիացիներ իրենց ընտանիքներով), իսկույն խռնվեցին սեղանի շուրջը, վորպեսզի խաղացողների հետևից տեսնեն տատին։ Բազմաթիվ լոռնեթներ նրա կողմը դարձան։ Կրուպյորների մեջ հույս ծագեց՝ նման եքսցենտրիկ խաղացող, իրավ, կարծես թե արտասովոր բան եր խոստանում։ Յոթանասուն հինդ տարեկան կին, գոսացած վոտներով և խաղալ կամեցող ― իհարկե, սովորական յերևույթ չեր։ Յես ել խցկվեցի սեղանի մոտ և տեղավորվեցի տատի կողքին։ Պոտապիչն ու Մարֆան հեռու գնացին, մի կողմ, բազմության մեջ։ Գեներալը, Պոլինան, Դե-Գրիյեն և m-lle Blanche-ը նույնպես տեղավորվեցին մի կողմ, հանդիսատեսների միջև։
Տատն սկզբում զննում եր խաղացողներին։ Նա ինձ կտրուկ, կցկտուր հարցեր եր տալիս կիսաշշունջով՝ այս ո՞վ ե, այն ո՞վ ե։ Նրան առանձնապես դուր յեկավ սեղանի ծայրին մի յերիտասարդ, վոր խոշոր գումարով եր խաղում, վեր գալով հազարներով և, ինչպես շուրջը շշնջում եյին, մինչև քառասուն հազար ֆրանկ եր տարել, վոր կույտ-կույտ դրված եր նրա առջև՝ վոսկով և թղթադրամով։ Նա գունատ եր․ նրա աչքերը պսպղում եյին և ձեռները դողդողում․ նա վեր եր գալիս առանց վորևե հաշվի, ինչքան ձեռքին փող եր տեղավորվում և շարունակ տանում ու տանում եր, իր կողմը քաշում փողն ու քաշում։ Լաքեյները իրարանցման մեջ եյին նրա շուրջը, նրան բազկաթոռ եյին հրամցնում․ նրա շուրջը տեղ եյին բանում, վոր նրա տեղը արձակ լինի, վոր նրան չնեղեն ― այդ ամենը հարուստ շնորհակալանքի ակնկալությամբ։ Խաղացողներից վոմանք տարածից տալիս են նրան, առանց հաշվելու, այլ այնպես, ուրախությունից, նույնպես, վորքան ձեռքը գրպանից հանի։ Յերիտասարդի կողքին արդեն տեղ եր բռնել մի պոլյաչոկ, վոր սաստիկ իրարանցումի մեջ եր և հարգանքով, բայց անընդհատ ինչ-վոր շշնջում եր նրան, յերևի, ցուցմունքներ տալով, թե ինչպես վեր գա, խորհուրդներ տալով և ղեկավարելով խաղը,― հասկանալի բան ե, նույնպես ակնկալելով հետագայում թուլափայի։ Սակայն խաղացողը նրան չեր ել նայում, շմարանա վեր եր գալիս և շաբունակ կրում։ Նա, ըստ յերևույթին, կորցնում եր իրեն։
— Ասա նրան,― անհանգստացավ հանկարծ տատը, հրելով ինձ,― ասա նրանք վոր թողնի, վոր շուտ անի, փողերն առնի և գնա։ Տանուլ կտա, իսկույն բոլորը տանուլ կտա,― անհանգստացավ նա, քիչ եր մնացել հուզմունքից խեղդվի։― Վորտե՞ղ ե Պոտապիչը։ Ուղարկեցեք մոտը Պոտտպիչին։ Դե ասա, ասա,― հրում եր նա ինձ,— վորտե՞ղ է իսկապես Պոտապիչը։ Sortez! Sortez!,― սկսեց նա ճչալ յերիտասարդին։ Յես թեքվեցի և վճռականորեն շշնջացի, վոր այստեղ չի կարելի այդպես ճչալ, անգամ քիչ բարձր խոսելն արգելված ե, վորովհետև դա խանգարում ե հաշվելուն և վոր մեզ իսկույն դուրս կանեն։
— Ափսո՜ս։ Կորա՜վ մարդը։ Ուրեմն ինքն ե ուզում... չեմ կարող նրան նայել, մեջս շուռ ու մուռ է զալիս։ Ապուշ։― Յեվ տատը իսկույն գլուխը շուռ տվեց։
Այնտեղ, ձախ կողմում, սեղանի մյուս կիսի վրա, խաղացողների միջև մի յերիտասարդ տիկին եր նկատվում և նրա կողքին ինչ-վոր թզուկ։ Թե ով եր այդ թզուկը-չգիտեմ՝ ազգական եր, թե տպավորություն գործելու համար եր նրան իր հետ ման ածում։ Այդ կնոջը յես առաջ ել եյի նկատել, նա ամեն որ յերևում եր իր խաղասեղանի մոտ կեսորին և հեռանում ճիշտ յերկու ժամին։ Նրան արդեն ճանաչում եյին և իսկույն նրան բազկաթոռ եյին հրամցնում։ Նա գրպանից միքանի վոսկի, մի քանի հազար ֆրանկանոց դրամաթուղթ եր հանում և սկսում եր վեր գալ հանդարդ, պաղարյուն, հաշվով, թղթի վրա մատիտով նշանակելով թվերը և աշխատելով գտնել սիստեմ, ըստ վորում տվյալ վայրկյանում դասավորվում են շանսերը։ Նա խոշոր գումարով եր վեր գալիս։ Ամեն որ տանում եր մեկ, յերկու, ամենաշատը յերեք հազար ֆրանկ ― վոչ ավել և, տանելով՝ իսկույն գնում եր։ Տատը նրան յերկար նայում եր։
— Ա՛յ, սա վոր տանուլ չի՜ տա, սա վոր տանուլ չի՜ տա։ Ի՞նչ տեսակ վարքի յե։ Չգիտե՞ս։ Ո՞վ ե։
— Ֆրանսուհի կլինի յերևի, այն տեսակներից ե,― շշնջացի յես։
— Ըհը՛, թռչունը թռիչքից կճանաչվի։ Յերևում ե, վոր ճանկը սուր ե։ Գլխի գցիր ինձ հիմա, ի՞նչ կնշանակի յուրաքանչյուր պտույտը և ինչպե՞ս են վեր գալիս։
Յես, ըստ կարելվույն, բացատրեցի տատին, թե ինչ կնշանակի վեր գալու այդ բազմաթիվ կոմբինացիաները, rouge et noir, pair et impair, manque et passe և վերջապես, թվերի սիստեմի մեջ զանազան յերանգները։ Տատը ուշի-ուշով լսում եր՝ մտքում պահում. նորից հարցնում և սովորում։ Վեր գալու յուրաքանչյուր սիստեմի որինակը կարելի յեր իսկույն բերել, այնպես վոր շատը կարելի յեր լինում սովորել և հեշտ ու շուտ։ Տատը շատ գոհ մնաց։
— Իսկ ի՞նչ ե zéro-ն։ Ահա այս կրուպյուրը, խուճուճ մազերովը, գլխավորը, ե՜, հիմա գոռաց zéro։ Յեվ ինչո՞ւ նա, ինչ վոր կար սեղանի վրա ― բոլորը տարավ։ Այդքան մեծ կույտ ― ամբողջը վերցրեց։ Ի՞նչ ե այդ։
— Zéro-ն, տատի, բանկի ոդուտն ե։ Յեթե գնդակն ընկնի zéro-յի վրա, ինչ վոր սեղանի վրա դրած ե ― պատկանում ե բանկին, առանց հաշվելու։ Ճիշտ ե, մի անգամ ել են զարկում խաղն ավարտելու համար, բայց բանկը վոչինչ չի վճարում։
― Ա՛յ, քեզ բան։ Իսկ յես բան չե՞մ ստանա։
— Չե, տատի, յեթե դուք նախապես zéro-յի վրա եյիք վեր յեկել, ապա յեթե դուրս դա zéro, յերեսունհինg անգամ ավելի կվճարեն։
— Ինչպե՞ս թե յերեսունհինգ անգամ, և ի՞նչ ե, հաճա՞խ ե դուրս գալիս։ Ինչո՞ւ ապա այդ հիմարները վեր չեն գալիս։
— Յերեսունվեց շանս դեմ ե, տատի։
— Այ քեզ դադարկ բա՜ն։ Սպասիր, ինձ մոտ ել փող կա,― ահա։
Նա հանեց գրպանից լեփ լեցուն քսակը և միջից մի ֆրիդրիխսդոր հանեց։
— Ա՛ռ, վեր յեկ իսկույն zéro-յի վրա։
— Տատիք zéro-ն նոր դուրս յեկավ,― ասացի յես,― կնշանակի հիմա յերկար ժամանակ դուրս չի գա։ Դուք շատ փող կկորցնեք, գոնե մի քիչ սպասեցեք։
— Չե, մի փչի, վե՛ր յեկ։
— Համեցեք, բայց նա մինչև յերեկո գուցե դուրս չգա, դուք կարող եք հազար անգամ վեր գալ և տանուլ տալ, այդ պատահում ե։
— Դատարկ բան ե, դատարկ։ Թե գայլից վախենաս ― չպիտի անտառ գնաս։ Ի՞նչ։ Տանուլ տվի՞ր։ Ելի վեր յեկ։
Տանուլ տվի յերկրորդ ֆրիդրիխսդորն ել. տանուլ ավի յերրորդն ել։ Տատը հազիվ եր նստած մնում տեղում։ Նա վառվող աչքերը հառել եր պտտվող անիվի ատամների արանքով թռչկոտող գնդակին։ Տանուլ տվինք յերրորդն ել։ Տատի համբերությունը հատավ, նա տեղը նստել չեր կարողանում, նույնիսկ բռունցքը խփեց սեղանին, յերբ վոր կրուպյորը հայտարարեց «trente six», սպասած zéro֊յի փոխարեն։
― Ա՛յ, յես նրա,― բարկանում եր տատը,― յերբ ե այդ անիծած զերիշկան դուրս գալու։ Մեռնեմ ել, պիտի նստեմ մինչև zèro-ն։ Դա այն անիծած խուճուճ մազերով կրուպյորն ե անում, նրա մոտ յերբեք դուրս չի գալիս։ Ալեքսեյ Իվանովիչ, միանգամից յերկու վոսկի վեր յեկ։ Այնքան վեր կգաս, վոր zéro ել դուրս գա ― բան չես վերցնի։
— Տատի՜։
— Վեր յեկ, վեր յեկ, քոնը հո չի՞։
Յես յերկու ֆրիդրիխսդոո վեր յեկա։ Գնդակը յերկար թռչկոտում եր անիվի մեջ, սկսեց վոստոստալ ատամների վրայով։ Տատը սառեց և սեղմեց ձեռքս և հանկարծ թրա՜խկ։
— Zéro,― հայտարարեց կրուպյորը։
— Տեսա՞ր, տեսա՞ր,― արագ շուռ յեկավ դեպի ինձ տատը փայլուն ու գոհ դեմքով։― Յես հո ասացի, ասացի քեզ։ Աստված ինքը մտքումս դրեց յերկու վոսկի վեր գալ։ Դե հիմի յես ինչքա՞ն կստանամ։ Ապա ինչո՞ւ չեն տալիս։ Պոտապիչ, Մարֆա, վորտե՞ղ են նրանք։ Մերոնք բոլորն ո՞ւր մնացին։ Պոտապիչ, Պոտապիչ։
— Տատի, մնա հետո,― շշնջացի յես,― Պոտապիչը դռան մոտ ե, նրան այստեղ ներս չեն թողնի։ Տեսեք, տատի, ձեզ փող են տալիս, ստացեք։
Կապույտ թղթում փաթաթած, ծանր փաթթոց տվին տատին, մեջը՝ հիսուն ֆրիդրիխսդոր և քսան ֆրիդրիխսղոր ել չփաթաթած համրեցին ― տվին։ Այդ ամենը յես թիակով քաշեցի տատի մոտը։
— Faites le jeu, messieurs! Faites le jeu, messieurs! Riene ne va plus!― հայտարարում եր կրուպյորը, հրավիրելով վեր գալ և պատրաստվելով պտտացնել ռուլեթը։
― Տե՜ր աստված, ուշացանք։ Իսկույն պտույտ կտան։ Վեր յեկ, վեր յեկ,― իրարանցման մեջ ընկավ տատը։― Մի ուշացնի, շուտ արա,― հերսոտում եր նա, հրելով ինձ բոլոր ուժով։
— Ինչի՞ վրա վեր գամ ե՜, տատի։
— Zéro-յի, zéro-յի։ Դարձյալ zéro-յի վրա։ Ինչքան կարելի յե՝ շատ։ Մենք ինչան փող ունենք։ Յոթանասուն ֆրիդրիխսդոր։ Ափսոսալու կարիք չկա, քսան֊քսանական ֆրիդրիխսդոր վեր յեկ։
― Ուշքի յեկեք, տատի։ Զերոն յերկու հարյուր անգամ իրար վրա պատահում ե վոր դուրս չի գալիս։ Հավատացնում եմ, դուք ձեզ բոլոր ունեցած-չունեցածը տանուլ կտաք։
— Ե՜, փչում ես, փչում։ Վեր յեկ։ Ի՞նչ ես դուրս տալիս։ Յես գիտեմ իմ արածը,― ցնցվեց ջղագար տատը։
— Ըստ կանոնադրության տասներկու ֆրիդրիխսդորից ավել zéro֊յի վրա վեր գալ չի թույլատրվում, տատի,― ահա՛ յես դրի։
— Ինչպե՞ս չի թույլաարվում։ Սուտ հո չե՞ս ասում։ Մուսյո՛, մյուսո՛,― հրեց նա կրուպյորին, վոր նստած եր նրա կողքին ձախ կողմից և պատրաստվում եր պտտել.― Combien zéro? Douze? Douze?
Յես արագ-արագ բացատրեցի ֆրանսերեն հարցը։
— Oui, madame,― քաղաքավարի հաստաաեց կրուպյորը,― ինչպես և յուրաքանչյուր անգամ միավորների վրա չորս հազար ֆլորինից ավել, ըստ կանոնադրության, չի կարելի վեր գալ,―
ի պարզաբանություն ավելացրեց նա։
— Դե, ի՞նչ արած, աասներկու վեր յեկ։
— Le jeu est fait!― կրուպյորը։ Անիվը պտտվեց և դուրս յեկավ տասներեք։ Տանուլ տվինք։
— Ելի, ելի, ելի, ելի վեր յեկ,― գոռում եր տատը։ Յես այլևս չեյի հակաճառում և, ուսերս վեր քաշելով, կրկին տասնյերկու ֆրիդրիխսդոր վեր յեկա։ Անիվը յերկար պտտվում եր։ Տատն ուղղակի դողում եր, հետևելով անիվին։ «Մի՞թե նա իրոք հույս ունի դարձյալ zéro տանել», մտածեցի յես, զարմանքով նայելով նրան։ Նրա դեմքին փայլում եր վճռական համոզում, վոր պիտի տանի ― անշուշտ սպասում, վոր ահա ճչալու յեն՝ zéro!
Գնդակը թռավ վանդակի մեջ։
— Zéro!— ճչաց կրուպյորը։
— Ըհը,― հաղթական հրճվանքով դարձավ ինձ տատը։
Յես ինքս ել խաղացող եյի․ այդ յես զգացի այն իսկ րոպեյին։ Իմ ձեռք ու վոտը դողում եր, գլխիս բան խփեց։ Իհարկե, դա հազվադեպ դեպք եր, վոր հազիվ տասը զարկի ընթացքում յերեք անդամ zéro դուրս թռավ. բայց առանձնապես զարմանալու բան չկար։ Յես ինքս ականատես եմ յեղել, ինչպես նախանցյալ որը յերեք անգամ _իրար վրա_ zéro դուրս յեկավ, այդ միջոցին ել խաղացողներից մեկը, վոր յեռանդուն կերպով թղթի վրա նշանակում եր զարկերը, բարձրաձայն նկատեց, վոր հենց յերեկ, նույն այդ zéro-ն ամբողջ որվա ընթացքում մեկ անգամ դուրս յեկավ։
Իբրև ամենախոշոր գումար տարածի, տատի հաշիվը տեսան առանձնապես ուշադիր և հարգանքով։ Նրան հասնում եր ուղիղ չորս հարյուր քսան ֆրիդրիխսդոր, այսինքն՝ չորս հազար ֆլորին և քսան ֆրիդրիխսդոր։ Քսան ֆրիդրիխսդորը տվին վոսկով, իսկ չորս հազարը — թղթադրամով։
Բայց այս անգամ տատն այլևս Պոտապիչին չեր կանչում. նրա գլուխը ուրիշ բանով եր խառը։ Նա նույնիսկ չեր հրմշտում և չեր դողդողում։ Նա, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, դողում եր ներսից։ Նա ամբողջ եյությամբ կենտրոնացել եր մի բանի վրա և նշան դրել։
— Ալեքսեյ Իվանովիչ, նա ասաց, վոր մի անգամից կարելի յե միայն չորս հազար ֆլորին վեր գալ։ Առ, վերցրու, վեր յեկ այս չորս հազարը, ամբողջը ― կարմրի վրա,― վճռեց տատը։
Հետ կանգնեցնելն ապարդյուն եր։ Անիվը պատվեց։
— Rouge!― հայտարարեց կրուպյորը։
Դարձյալ տարածը չորս հազար ֆլորին եր, ուրեմն ընդամենը՝ ութ։
— Չորսը տուր ինձ այստեղ, իսկ չորսը վեր յեկ դարձյալ կարմրի վրա,― հրաման արձակեց տատը։
Յես դարձյալ չորս հազար վեր յեկա։
— Rouge!— հայտարարեց կրուպյորը։
— Ընդամենը՝ տասներկու։ Ինձ տուր։ Վոսկին ածիր այստեղ քսակի մեջ, իսկ թղթադրամը պահիր։
— Բավական ե։ Տուն։ Բազկաթոռը գլորեցեք։
== Տասնմեկերոեդ գլուխ ==