Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 12 990 բայտ, 13:45, 9 Փետրվարի 2015
/* Շարժում */
Շարժիչ նեյրոնները հանդիսանում են այն վերջնական ընդհանուր ուղին, որը շարժում է մեր ոսկրերը։ Սակայն ուղեղն ունի մի մեծ խնդիր այդ բջիջների ակտիվության կառավարման գործում. ո՞ր մկաններն է պետք շարժել՝ այսինչ գործողության կատարման համար, ի՞նչ չափով և ի՞նչ հերթականությամբ։

===Հիերարխիայի ղեկավարը շարժիչ կեղեւն է===

Շարժիչ հիերարխիայի հակառակ կողմում (ղեկավարի դերում)՝ գլխուղեղի կեղեւում, չափազանց մեծ թվով հաշվարկներ են կատարվում տասնյակ հազարավոր բջիջների կողմից՝ ամեն մի շարժման որևէ բաղկացուցիչ մասի իրականացման համար։ Այդ հաշվարկներն ապահովում են շարժումների կատարման սահունությունը եւ վարպետությունը։ Ուղեղի կեղեւի եւ ողնուղեղի շարժիչ նեյրոնների միջեւ՝ ուղեղաբնի հատուկ շրջաններում համադրվում է ողնուղեղից դեպի վեր հաղորդվող տեղեկատվությունը՝ մկանների ու վերջույթների իրավիճակի մասին և գլխուղեղի կեղևից իջնող ազդանշանները։

[[Պատկեր:Neuro7-3.png|309px|right]]

Շարժիչ կեղևը հյուսվածքի մի բարակ շերտ է, որն անցնում է ուղեղի մակերեսով՝ ճիշտ սոմատոսենսոր կեղևի առջևով (տես էջ 12)։ Այստեղ գտնվում է մարդու մարմնի ամբողջական քարտեզը. վերջույթները շարժման մեջ դնող (ողնուղեղում առաջացրած կապակցումների՝ սինապսների միջոցով) նյարդային բջիջները շարժիչ կեղևում դասավորված են մարմնի մասերին համապատասխան։ Այս քարտեզի վրա ցանկացած նեյրոն կարելի է գտնել գրանցող էլեկտրոդի կիրառմամբ՝ համապատասխան մկանում շարժումը սկսվելուց դեռ դ00 միլիվայրկյան առաջ։ Թե ի՞նչ է կոդավորվում շարժիչ կեղևում երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել. արդյո՞ք կեղևի բջիջները կոդավորում են այն գործողությունները, որոնք մարդը ցանկանում է կատարել, թե՞ առանձին մկանախմբերի կծկումները, որոնք անհրաժեշտ են այդ գործողության համար։ Այս հարցի պատասխանն անսպասելիորեն բոլորովին այլ էր. առանձին նեյրոնները չեն կոդավորում դրանցից և ոչ մեկը, փոխարենը` կիրառվում է «պոպուլյացիոն կոդ» հասկացությունը, որով գործողությունները ճշգրտվում են մի խումբ նեյրոնների պարպմամբ (ակտիվացմամբ)։

Ճիշտ շարժիչ կեղևի առջևում ընկած են կարևոր նախաշարժիչ շրջաններ, որոնք մասնակցում են գործողությունների պլանավորմանը, շարժմանն անհրաժեշտ ողնուղեղային շղթայի նախապատրաստմանը, շարժումները տեսնելու, գնահատելու ու հասկանալու միջև կապի ստեղծմանը։ Վերջերս զարմանալի մի հայտնագործություն է արվել. կապիկների մոտ հայտնաբերվել են հայելանման նեյրոններ, որոնք ակտիվանում են և՛ այն ժամանակ, երբ կապիկը տեսնում է կատարվող ձեռքի շարժում, և՛ երբ կենդանին ինքն է կատարում նույն ձեռքի շարժումը։ Հայելանման նեյրոնները կարևոր դեր ունեն գործողությունների նմանակման և ընկալման հարցում։ Շարժիչ կեղևի հետևում՝ գագաթային կեղևում, կան որոշ կարևոր շրջաններ, որոնք առնչվում են մարմնի տարածական դիրքի ընկալման հետ, ինչպես նաև` շրջապատի տեսողական և լսողական օբյեկտների հետ։ Դրանք կարծես քարտեզ ունենան, որում նշված է, թե որտեղ են գտնվում մեր վերջույթները և որտեղ են տեղակայված մեզ հետաքրքրող առարկաները։

[[Պատկեր:Neuro7-4.png|309px|right]]

[[Պատկեր:Neuro7-5.png|334px|right]]

Այս շրջանների վնասումը (օրինակ ուղեղի կաթվածի հետևանքով) կարող է խանգարել մարդուն հասնել առարկաներին, ընդհուպ մինչև շրջապատող աշխարհի իրերի նկատմամբ անտարբերություն և նույնիսկ` ժխտում։ Այս հիվանդների այսպես կոչված գագաթային անտարբերությունն արտահայտվում է առարկաները նկատելու ունակության խախտմամբ (ավելի հաճախ իրենց ձախ կողմում գտնվող), որոշ դեպքերում հիվանդներն անտեսում են սեփական մարմնի ձախ կեսը։

«…հայելանման նեյրոնները կդառնան հոգեբանության մեջ այն, ինչ որ ԴՆԹ֊ն
կենսաբանության համար. նրանք այն միասնական հիմքն են ապահովելու, որը կօգնի
բացատրել օրգանիզմի մտավոր ունակությունները, որոնք մինչ այժմ եղել են
անըմբռնելի և փորձարկումների առումով անհասանելի։ Դրանք պրիմատների ուղեղի
էվոլուցիայի մեծ ցատկն են դեպի առաջ…» Վ.Ս. Ռամաչանդրան

===Հիմային հանգույցներ===

Հիմային հանգույցները միմյանց հետ կապակցված շրջաններ են՝ տեղակայված ուղեղի կեղևի տակ, կիսագնդերի խորքում։ Դրանք շատ կարևոր են շարժումների առաջացման համար, սակայն թե ինչպե՛ս է դա հաջողվում՝ լիովին պարզ չէ։

Հիմային հանգույցները կարծես գործում են մի բարդ ֆիլտրի նման՝ ընտրելով տեղեկատվությունն ահռելի մեծ թվով մուտքերից, որոնք այստեղ գալիս են կեղևի առաջային մասից (զգացող, շարժիչ, նախաճակատային և լիմբիկ շրջաններ)։ Հիմային հանգույցների ելքը հետադարձ ճանապարհով կապվում է շարժիչ կեղևային շրջանների հետ։

Մարդու շարժողական համակարգի տարածված խանգարում է Պարկինսոնի հիվանդությունը, որը բնութագրվում է դողով (տրեմոր) և շարժումները սկսելու դժվարությամբ։ Կարծես հիմային հանգույցների ընտրող ֆիլտրը վնասված լինի։ Խնդիրն այն նեյրոնների դեգեներացիան է, որոնք գտնվում են ուղեղի մի շրջանում, որը կոչվում է սև նյութ (այդպես է կոչվում իր արտաքին տեսքի համար)։ Այս նեյրոնների երկար աքսոնները տարածվում են դեպի հիմային հանգույցներ, որտեղ ձերբազատում են դոֆամին նեյրոտրանսմիտերը (տես «Գիտության նորությունները» հատվածը)։ Դոֆամինային աքսոնների ճշգրիտ դասավորությունը, տեղակայումը թիրախ նեյրոնների վրա բավական խճճված է. ենթադրվում է, որ այստեղ շատ կարևոր է տարբեր նեյրոտրանսմիտերների փոխազդեցությունը։ Այս հիվանդների բուժումը Լ֊Dopa դեղով, որն ուղեղում վերածվում է դոֆամինի, վերականգնում է դոֆամինի իջած մակարդակը, ուստի և՝ շարժումների ճշգրտությունը (տես Գլուխ 16)։

Հիմնային հանգույցներին կարևոր դեր է տրվում նաև ուսուցման պրոցեսում՝ հնարավորություն տալով ընտրել «պարգևատրվող» գործողությունները։

===Ուղեղիկը===

[[Պատկեր:Neuro7-6.png|107px|left]]

Ուղեղիկը վճռական նշանակություն ունի շարժումների հմուտ, սահուն իրականացման համար։ Այն մի գեղեցիկ նեյրոնալ մեքենա է, որի խառնիճաղանջ բջջային «ճարտարապետությունը» մանրամասն ուսումնասիրվել է։ Ինչպես և հիմային հանգույցները, այն խիստ փոխկապված է շարժման վերահսկողության հետ առնչվող կեղևային շրջանների հետ, ինչպես նաև՝ ուղեղաբնի կառույցների հետ։ Ուղեղիկի վնասումը բերում է շարժումների համակարգման (կոորդինացիայի) խանգարման, հավասարակշռության կորստի, խոսքը դառնում է անհասկանալի, ծագում են մի շարք իմացական խնդիրներ։ Ծանո՞թ է հնչում։ Ալկոհոլը շատ ուժեղ է ազդում ուղեղիկի վրա։

[[Պատկեր:Neuro7-7.png|314px|right]]

Ուղեղիկը կենսական կարևոր նշանակություն ունի շարժողական ուսուցման և ադապտացիայի համար։ Գրեթե բոլոր կամային շարժումները պահանջում են շարժիչ ազդանշանների նուրբ և ճշգրիտ կառավարում, և ուղեղիկն է, որ իրականացնում է կարգավորում, նաև՝ շարժման վերջույթների շարժումների ծրագրումից, վերջացրած ձեռքի ստատիկ ռեֆլեքսների շտկումով։ Բոլոր մակարդակներում անհրաժեշտ է զգացողական տեղեկատվությունը ինտեգրել դեպի մկանները ընթացող ազդանշանների հետ։

[[Պատկեր:Neuro7-8.png|268px|right|Գիտության
նորությունները
Անսպասելի պատմություն դոֆամինի մասին
Գործողությունների, սովորություն դարձած շարժումների առաջացմանը մասնակցում է նեյրոտրանսմիտեր դոֆամինը, որը ձերբազատվում է դեպի հիմային հանգույցների նեյրոն, որտեղ ազդում է դրանց մետաբոտրոպ ընկալիչների վրա (Գլուխ 3). Այստեղ նա գործում է և՛ որպես շարժման խթան, և՛ որպես պարգևատրման ազդանշան` ճիշտ գործելու դեպքում։ Չա֊ փազանց հետաքրքիր է նոր հայտնագործությունը. պարզ֊ վում է, որ դոֆամինի ձերբազատումն առավելագույնն է այն ժամանակ, երբ պարգևատրումն անսպասելի է։ Այսինքն, դոֆամինային նեյրոնների ակտիվությունը խիստ մեծանում է ուսուցման փուլում, և դա լուրջ “խրախուսանք” է հանդիսանում շարժիչ համակարգերի համար՝ շարժման ճշգրիտ կատարման դեպքում։ Արդյունքում, շարժումները կարող են շղթայվել, կապվել իրար՝ շնորհիվ դոֆամինի՝ հաջողություն ավետող հաջորդական ձերբազատումների։ Հետագայում, երբ բարդ շարժումների համակցությունը դառնում է սովորություն, համակարգը ազատ աշխատում է առանց դոֆամինային պարգևատրման։ Այդ պահից սկսած, հատկապես եթե շարժումը պետք է ճշգրիտ կատարվի, գլխավոր դեր է ստանձնում ուղեղիկը։]]

Թե ինչպես են նեյրոգիտնականները հայտնաբերել շարժումների վերահսկողության համակարգերը կիմանաք այստեղ. http://www.pbs.org/wgbh/aso/tryit/brain/
Վստահելի
278
edits