Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 486 բայտ, 23:47, 10 Փետրվարի 2015
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, հատակին՝ քարերի արանքում տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Գիմլին հասկացան որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը՝ նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
Վստահելի
1342
edits