Changes

Մատանիների Տիրակալը

4 bytes removed, 00:02, 14 Փետրվարի 2015
Եվ այսպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու քայլում էին նրանք առանց հանգստանալու, ու ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերին թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ արդեն, իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու լեմբասի համար, որը ուտում էին առանց կանգ առնելու, քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը: Թշնամու հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների
տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ հարթավայրը վերջացավ ու ճանապարհը սկսեց բարձրանալ անհյուրընկալ ու ծառազուրկ սարի լանջը: Այստեղ օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ համարյա գրեթե կորչում, հողը այստեղ քանի գնում պնդանում էր, իսկ բուսականություն համարյա չկար: Հեռվում, ձախ կողմում կանաչ գորգի վրա արծաթի պես փայլում էր Էնտվեյի ոլորանը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել, ոչ մարդու, ոչ էլ գազանի, չնայած որ ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ՝ Էրեդ Նիմրիսի անտառապատ ստորոտում, սպիտակ լեռների՝ որոնք թաքնված էին մշուշում ու այստեղից չէին երևում: Բայց առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում, հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց հիմա այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Եվս տասներկու լիգ ճանապարհ մնաց ետևում: Էմին Մուիլի լանջերը մնացել էին հեռվում ու կորել մշուշի մեջ, որը ծածկել էր հորիզոնը:Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու համարյա չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում:
Վստահելի
1342
edits