===ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆ===
Կապիտալի ընդհանրական ֆորմուլան է Փ—Ա—Փ՛. այսինքն, արժեքի մի որոշ գումար նեստվում նետվում է շրջանառության մեջ՝ արժեքի մի ավելի մեծ գումար նրանից դուրս կորզելու համար։ Այն պրոցեսը, որ ծնում է արժեքի այս ավելի մեծ գումարը, կապիտալիստական արտադրությունն է. այն պրոցեսը, որ իրացնում է արժեքի հիշյալ գումարը, կապիտալի շրջանառությունն է։ Կապիտալիստն ապրանքն արտադրում է ոչ ապրանքի իսկ սիրուն, ոչ սրա սպառողական արժեքի կամ թե իր անձնական սպառման համար։ Այն արդյունքը, որով իսկապես շահագրգռվում է կապիտալիստը, ոչ թե հենց ինքը՝ շոշափելի արդյունքն է, այլ արդյունքի արժեքի այն հավելույթն է, որ ստացվում է արդյունքի վրա գործադրված կապիտալի արժեքից վեր։ Կապիտալիստը կանխավճարում է ամբողջ կապիտալը՝ առանց ուշք դարձնելու այն տարբեր դերերին, որ խաղում են նրա բաղադրամասերը հավելյալ արժեքի արտադրության մեջ։ Նա այս բոլոր բաղադրամասերը միակերպ կանխավճարում է՝ ոչ միայն կանխավճարված կապիտալը վերարտադրելու համար, այլ սրանից վեր արժեքի մի հավելույթ արտադրելու համար։ Կապիտալիստը կանխավճարում է փոփոխուն կապիտալ, որի արժեքը նա կարող է մի ավելի բարձր արժեքի փոխարկել՝ հիշյալ արժեքը կենդանի աշխատանքի հետ փոխանակելով, կենդանի աշխատանքը շահագործելով։ Բայց նա լոկ այն ժամանակ կարող է աշխատանքը շահագործել, երբ միաժամանակ կանխավճարում է այս աշխատանքը կիրառելու համար հարկավոր պայմանները — աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան, մեքենաներն ու հումքը, այսինքն երբ նա իր ձեռին ունեցած արժեքի գումարը փոխարկում է արտադրապայմանների ձևին. ինչպես որ նա ընդհանրապես կապիտալիստ է, ինչպես որ աշխատանքի շահագործման պրոցեսին ընդհանրապես ձեռնարկել կարող է այն պատճառով միայն, որ նա իբրև աշխատապայմանների սեփականատեր հանդիպակայում է բանվորին, իբրև բանվորական ուժի սոսկական տիրոջ։ Ավելի առաջ արդեն, առաջին գրքում, ցույց է արված, որ ոչ -բանվորների կողմից այս արտադրամիջոցներին տիրանալն է հենց, որ բանվորներին վարձու բանվորներ է դարձնում, ոչ-բանվորներին՝ կապիտալիստներ է դարձնում [հատ. I, էջ 132—142 և 685—688]։
Կապիտալիստի համար միևնույն բանն է, եթե գործին նայի այնպես, որ իբր նա հաստատո՞ւն կապիտալն է կանխավճարում՝ փոփոխունից շահույթ կորզելու համար, թե՞ փոփոխունն է կանխավճարում՝ հաստատունի արժեքը մեծացնելու համար. այնպես որ իբր նա աշխատավարձի՞ վրա է փող ծախսում՝ մեքենաներին ու հումքին ավելի բարձր արժեք տալու նպատակով, թե՞ մեքենաների ու հումքի համար է փող կանխավճարում՝ աշխատանքը շահագործել կարողանալու նպատակով։ Թեև կապիտալի մի փոփոխուն մասն է հավելյալ արժեք ստեղծում, սակայն նա հավելյալ արժեք ստեղծում է լոկ այն պարագայում, երբ կանխավճարված են լինում մյուս մասերը, աշխատանքի արտադրապայմանները։ Որովհետև կապիտալիստն աշխատանքը շահագործել կարող է հաստատուն կապիտալի կանխավճարմամբ միայն, որովհետև հաստատուն կապիտալի արժեքը նա կարող է մեծացնել փոփոխունի կանխավճարմամբ միայն, ուստի նրա պատկերացման մեջ այս բոլորը միապես նույնանում են, և այս տեղի է ունենում մանավանդ այն պատճառով, որ նրա շահույթի իրական աստիճանը որոշվում է ոչ թե փոփոխուն կապիտալի, այլ ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած հարաբերությամբ, ոչ թե հավելյալ արժեքի նորմայով, այլ շահույթի նորմայով, որն, ինչպես մենք տեսնելու ենք, կարող է միևնույնը մնալ, բայց և այնպես հավելյալ արժեքի տարբեր նորմաներ արաասհայտել։
Ապրանքի մեջ պարունակված արժեքը հավասար է այն բանվորական ժամանակին, որ նստում է նրա պատրաստումը, իսկ այս աշխատանքի գումարը կազմված է վճարված ու անվճար աշխատանքից։ Ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար, ընդհակառակը, կազմված են ապրանքի մեջ առարկայացված աշխատանքի լոկ այն մասից, որի համար նա վճարել է։ Ապրանքի մեջ պարունակված հավելյալ աշխատանքը կապիտալիստի վրա ոչինչ չի նստում, չնայած որ բանվորի վրա աշխատանք է նստում բոլորովին նույնպես, ինչպես վճարված աշխատանքը, և չնայած որ առաջինը միանգամայն նույն կերպ, ինչպես և վերջինը, արժեք է ստեղծում և իբրև արժեք ստեղծող տարր մտնում է ապրանքի մեջ։ Կապիտալիստի շահույթն առաջանում է նրանից, որ նա ծախելու մի այնպիսի բան ունի, որի համար նա չի վճարել։ Հավելյալ արժեքը, resp. շահույթը կազմված է ապրանքի արժեքի հենց այն հավելույթից, որ կա նրա արտադրության ծախքից վեր, այսինքն ապրանքի մեջ պարունակված աշխատանքի ամբողջ գումարի այն հավելույթից, որ կա ապրանքի մեջ պարունակված աշխատանքի վճարված գումարից վեր։ Ըստ այսմ հավելյալ արժեքը, որտեղից էլ որ ծագելիս լինի, կանխավճարված ամբողջ կապիտալից վեր եղող մի հավելույթ է։ Հետևաբար այս հավելույթն ամբողջ կապիտալի նկատմամբ լինում է մի հարաբերության մեջ, որն արտահայտվում է <math>\frac{m}{C}</math> կոտորակով, որտեղ C-ն ամբողջ կապիտալն է նշանակում։ Այսպիսով մենք ստանում ենք '''շահույթի նորման'''՝ <math>\frac{m}{C}=\frac{m}{c+v}</math>, որը տարբեր է հավելյալ արժեքի նորմա յից՝ <math>\frac{m}{v}</math>-ից։
Հավելյալ արժեքի և փոփոխուն կապիտալի հարաբերությունը կոչվում հ է հավելյալ արժեքի նորմա. հավելյալ արժեքի և ամբողջ կապիտալի հարաբերությունը կոչվում է շահույթի նորմա։ Արանք միևնույն մեծության երկու տարբեր չափումներ են, որոնք չափացույցի տարբեր լինելու հետևանքով միաժամանակ արտահայտում են միևնույն մեծության տարբեր հարաբերությունները կամ առնչությունները։
Հավելյալ արժեքի փոխարկումը շահույթի պետք է բխեցնել հավելյալ արժեքի նորմայի փոխարկումից շահույթի նորմայի, և ոչ թե ընդհակառակը։ Եվ իրոք շահույթի նորման է այն տվյալը, որը պատմականորեն ելակետ է կազմել։ Հավելյալ արժեքն ու հավելյալ արժեքի նորման Հարաբերաբար հարաբերաբար անտեսանելի են և ներկայացնում են այն էականը, որ պիտի հետազոտվի, մինչդեռ շահույթի նորման և ուրեմն հավելյալ արժեքի ձևն իբրև շահույթ նկատելի են երևույթի մակերեսին։
ինչ Ինչ վերաբերում է առանձին կապիտալիստին, ապա պարզ է, որ միակ բանը, որը նրան հետաքրքրում է, այն է, թե հավելյալ արժեքը կամ արժեքի այն հավելույթը, որ նա ստանում է իր ապրանքները ծախելով, ի՞նչպես է հարաբերում ապրանքի արտադրության համար կանխավճարված ամբողջ կապիտալին, այնինչ այս հավելույթի որոշ հարաբերությունը կապիտալի առանձին բաղադրամասերի նկատմամբ ու նրա ներքին կապը նրանց հետ՝ ոչ միայն չի հետաքրքրում կապիտալիստին, այլ սրա շահը հենց այն է, որ թանձր մշուշով պատի այս որոշ հարաբերությունն ու այս ներքին կապը։
Թեև ապրանքի արժեքի հավելույթը նրա արտադրության ծախքից վեր՝ ծագում է արտադրության անմիջական պրոցեսում, բայց նա իրացվում է շրջանառության պրոցեսում միայն, և հեշտությամբ է շրջանառության պրոցեսից ծագելու երևույթքն ընդունում մանավանդ այն պատճառով, որ իրականում, մրցման մեջ, իրական շուկայում, շուկայի հարաբերություններից է կախված այն, թե արդյոք այս հավելույթը կիրացվի՞, թե՞ ոչ ու ո՞ր աստիճան։ Այստեղ ոչ մի քննարկման կարիք չունի այն դրույթը, թե երբ մի ապրանք ծախվում է իր արժեքից բարձր կամ ցածր, ապա հավելյալ արժեքի լոկ մի այլ բաշխում է տեղի ունենում, և թե այս տարբեր բաշխումը, այս փոխված հարաբերությունը, որով տարբեր անձեր իրենց միջև բաժանում են հավելյալ արժեքը, ոչ մի բան չի փոխում հավելյալ արժեքի ոչ մեծության ու ոչ էլ նրա բնության մեջ։ Շրջանառության իրական պրոցեսում ոչ միայն այն փոխակերպություններն են կատարվում, որոնք մենք քննել ենք II գրքում, այլև նրանք զուգադիպում են իրական մրցմանը, ապրանքներն իրենց արժեքից բարձր կամ թե ցածր առնելուն ու ծախելուն, այնպես որ առանձին կապիտալիստի համար հենց իր իրացրած հավելյալ արժեքը նույնքան է կախված միմյանց փոխադարձորեն խաբելուց, որքան և աշխատանքի անմիջական շահագործումից։
Շրջանառության պրոցեսում, բացի բանվորական ժամանակից, ուժի մեջ է մտնում շրջանառության ժամանակը, որը սահմանափակում է մի որոշ ժամանակամիջոցում իրացնելի հավելյալ արժեքի քանակը։ Կան շրջանառությունից ծագող ուրիշ մոմենտներ էլ, որոնք որոշակի ազդում են արտադրության անմիջական պրոցեսի վրա։ Երկուսն էլ, արտադրության պրոցեսն ու շրջանառության պրոցեսը անընդհատ միախառնվում են իրար, թափանցում են միմյանց մեջ և սրանով շարունակ այլայլում իրենց տարբերող բնորոշ հատկանիշերը։ Հավելյալ արժեքի արտադրությունը, ինչպես և արժեքինն ընդհանրապես, շրջանառության պրոցեսում, ինչպես վերը ցույց է արված, նոր բնորոշ գծեր է ձեռք բերում. կապիտալը կատարում է իր փոխակերպությունների շրջանընթացքը. վերջապես նա իր այսպես ասած ներքին օրգանական կյանքից մտնում է արտաքին կենսահարաբերությունների մեջ, հարաբերությունների, որտեղ ոչ թե կապիտալն ու աշխատանքը, այլ մի կողմից կապիտալն ու կապիտալը, մյուս կողմից էլ անհատներն են միմյանց հանդիպակայում դարձյալ պարզապես իբրև վաճառորդներ ու գնորդներ. շրջանառության ժամանակն ու բանվորական ժամանակը խաչաձևվում են իրենց ճանապարհին, և այսպիսով այն տպավորությունն է ստացվում , որ իբր երկուսն էլ միակերպ որոշիչ են հավելյալ արժեքի համար. այն սկզբնական, ձևը, որով կապիտալն ու վարձու աշխատանքը հանդիպակայում են իրար, քողարկվում է այն հարաբերությունների միջամտությամբ, որոնք նրանից անկախ են թվում. ինքը՝ հավելյալ արժեքը ոչ թե բանվորական ժամանակի յուրացման արդյունք է թվում, այլ ապրանքների վաճառագնի հավելույթ նրանց արտադրության ծախքից վեր, ուստի վերջինս հեշտությամբ ներկայանում է իբրև ապրանքի իսկական արժեք (valuer valeur intrinsèque), այնպես որ շահույթը թվում է ապրանքների վաճառագնի հավեlույթ հավելույթ նրանց ներհատուկ արժեքից վեր։
Անշուշտ, արտադրության անմիջական պրոցեսի ընթացքում հավելյալ արժեքի բնությունը շարունակ մուտք է գործում կապիտալիստի գիտակցության մեջ, ինչպես հավելյալ արժեքի քննության ժամանակ այդ արդեն մեզ ցույց է տվել նրա ագահությունն ուրիշի բանվորական ժամանակի նկատմամբ և այլն։ Սակայն, 1) արտադրության անմիջական պրոցեսն ինքը մի անցողիկ մոմենտ է միայն, որը միշտ թևակոխում է շրջանառության պրոցեսի մեջ, ինչպես որ սա էլ նրա մեջ, այնպես որ արտադրության պրոցեսում ավելի պարզ կամ թե ավելի աղոտ առկայծին տվող կռահումը նրա մեջ ստացած շահույթի աղբյուրի մասին, այսինքն հավելյալ արժեքի բնության մասին՝ ամենաշատը մի հավասարազոր մոմենտ է երևում այն պատկերացման կողքին, թե իրացված հավելույթն իբր ծագում է այն շարժումից, որն անկախ է արտադրության պրոցեսից, առաջանում է բուն իսկ շրջանառությունից, ուրեմն պատկանում է կապիտալին՝ աշխատանքի նկատմամբ նրա ունեցած հարաբերությունից անկախ։ Չէ՞ որ շրջանառության այս երևույթները նույնիսկ ժամանակակից այնպիսի տնտեսագետների կողմից, ինչպես Ռամսեյը, Մալթուսը, Սենիորը, Տորրենսը և այլն, ուղղակի իբրև ապացույց են բերվում այն դրույթի օգտին, որ իբր կապիտալն իր սոսկ իրային գոյավիճակում, անկախ աշխատանքի նկատմամբ ունեցած այն հասարակական հարաբերությունիցդ որի մեջ միայն նա հանդես է գալիս իբրև կապիտալ,— հավելյալ արժեքի մի ինքնուրույն աղբյուր է, աշխատանքի կողքին ու աշխատանքից անկախ։ 2) Ծախքերի ռուբրիկայի ներքո, որի մեջ աշխատավարձն էլ է մտնում բոլորովին նույն կերպ, ինչպես հումքի գինը, մեքենաների մաշվածքը և այլն, անվճար աշխատանք քամելը երևում է լոկ իբրև տնտեսում հոդվածներից մեկի վճարումը կատարելիս, որը մտնում է ծախքերի մեջ, երևում է լոկ իբրև ավելի փոքր վճարում աշխատանքի մի որոշ քանակի համար, ինչպես որ միանգամայն նույն կերպ տնտեսում է կատարվում, երբ հումքն է ավելի էժան գնվում կամ թե մեքենաների մաշվածքն է քչացվում։ Հավելյալ աշխատանք քամելն այսպիսով կորցնում է իր մասնահատուկ բնույթը. հավելյալ արժեքի նկատմամբ նրա ունեցած մասնահատուկ հարաբերությունը մթագնվում է. իսկ այս բանին շատ նպաստում և այս հեշտացնում է, ինչպես I գրքի VI բաժնում է ցույց տված, բանվորական ուժի արժեքն աշխատավարձի ձևով պատկերացնելը։
Ինչպես Ռիկարդոյի դպրոցը հետաքննելուց կարելի է տեսնել, շահույթի նորմայի օրենքներն իբրև հավելյալ արժեքի նորմայի օրենքներ կամ թե ընդհակառակը ներկայացնելու փորձը մի բոլորովին այլաշրջված փորձ է։ Կապիտալիստի գլխում նրանք բնականաբար չեն տարբերվում։ <math>\frac{m}{C}</math> արտահայտության մեջ հավելյալ արժեքը հարաբերության մեջ է դրված այն ամբողջ կապիտալի արժեքի հետ, որը կանխավճարված է նրա արտադրության համար և այս արտադրության մեջ մասամբ ամբողջովին է սպառվել մասամբ լոկ կիրառվել է։ Իրականում <math>\frac{m}{C}</math> հարաբերությունն արտահայտում է կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի աճման աստիճանը, այսինքն իր բովանդակությունից բխող, իր ներքին կապի ու հավելյալ արժեքի բնության համապատասխան վերցված՝ նա ցույց է տալիս, թե փոփոխուն կապիտալի փոփոխման մեծությունն ինչպես է հարաբերում կանխավճարված ամբողջ կապիտալի մեծությանը։
Ինքնըստինքյան վերցրած ամբողջ կապիտալի արժեքային մեծությունը ոչ մի ներքին առնչություն չունի հավելյալ արժեքի մեծության հետ, չունի գոնե անմիջաբար։ Ըստ իր իրեղեն տարրերի՝ ամբողջ կապիտալը, մինուս փոփոխուն կապիտալը, ուրեմն հաստատուն կապիտալը, կազմված է աշխատանքի իրականացման, իրեղեն պայմաններից, աշխատանքի միջոցներից ու աշխատանքի մատերիալից։ Որպեսզի աշխատանքի մի որոշ քանակ մարմնանա ապրանքների մեջ և ուրեմն նաև արժեք կազմի, սրա համար պահանջվում է աշխատանքի մատերիալի ու աշխատանքի միջոցների մի որոշ քանակ։ Միակցելի աշխատանքի առանձին բնույթին նայած՝ տեխնիկական մի որոշ հարաբերություն է ստեղծվում աշխատանքի քանակի ու այն արտադրամիջոցների քանակի միջև, որոնց պետք է միակցվի այս կենդանի աշխատանքը։ Ուրեմն սրա համեմատ էլ մի որոշ հարաբերություն է ստեղծվում հավելյալ արժեքի կամ թե հավելյալ աշխատանքի քանակի ու արտադրամիջոցների քանակի միջև։ Եթե, օրինակ, աշխատավարձի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքն օրական 6 ժամ է, ապա բանվորը պետք է 12 ժամ աշխատի, որպեսզի 6 ժամ հավելյալ աշխատանք տա, որպեսզի 100 %-անոց մի հավելյալ արժեք արտադրի։ Նա 12 ժամում կրկնակի շատ արտադրամիջոցներ է գործադրում, քան 6-ում։ Բայց այն հավելյալ արժեքը, որ նա 6 ժամում է միակցում, 6 կամ թե 12 ժամում օգտագործված արտադրամիջոցների արժեքի հետ ոչ մի անմիջական հարաբերության մեջ չի գտնվում ամենևին։ Այս արժեքը ներկա դեպքում բոլորովին նշանակություն չունի. միայն թե արտադրամիջոցների տեխնիկապես հարկավոր քանակ լինի։ Արդյոք հումքը կամ թե աշխատամիջոցն ավելի էժան է, թե ավելի թանգ, այս նշանակություն չունի ամենևին, եթե միայն նա պահանջված սպառողական արժեքն ունի և առկա է կլանվող կենդանի աշխատանքի նկատմամբ տեխնիկապես նախանշված համամասնությամբ։ Սակայն եթե ես գիտեմ, որ մի ժամում x ֆ. բամբակ է մանվում a և a շիլլինգ է նստում, ապա բնականորեն ես իմանում եմ նաև, որ 12 ժամում մանվում է 12x ֆ. բամբակ = 12a շիլլինգի, և այն ժամանակ ես կարող եմ հաշվել հալվելյալ արժեքի հարաբերությունն ինչպես 12–ի արժեքի, այնպես էլ 6-ի արժեքի նկատմամբ։ Բայց արտադրամիջոցների '''արժեքի''' նկատմամբ կենդանի աշխատանքի ունեցած հարաբերությունն այստեղ մեջ է մտնում այն չափով միայն, որչափով a շիլլինգն իբրև անուն է ծառայում x ֆ. բամբակի համար. որովհետև բամբակի մի որոշ քանակ մի որոշ գին ունի և ուրեմն, ընդհակառակը, մի որոշ գին էլ կարող է իբրև ցուցանիշ ծառայել բամբակի մի որոշ քանակի համար, քանի դեռ բամբակի գինը չի փոխվում։ Եթե ես գիտեմ, որ 6 ժամ հավելյալ աշխատանք յուրացնելու համար ես պետք է 12 ժամ աշխատել տամ, ուրեմն պետք է 12 ժամվա համար բամբակ ունենամ պատրաստի և եթե ես իմանում եմ 12 ժամվա համար պահանջվող բամբակի այս քանակի գինը, ապա կողմնակի ճանապարհով մի հարաբերություն գոյություն ունի բամբակի գնի (իբրև անհրաժեշտ քանակի ցուցանիշի) ու հավելյալ արժեքի միջև։ Իսկ, ընդհակառակը, հումքի գնից ես երբեք չեմ կարող եզրակացնել հումքի այն քանակը, որ կարոդ կարող է մանվել, օրինակ, մի ժամում ու ոչ թե 6-ում։ Հետևաբար ոչ մի ներքին, անհրաժեշտ հարաբերություն չկա հաստատուն կապիտալի արժեքի, ուրեմն նաև ամբողջ կապիտալի արժեքի (= c + v) ու հավելյալ արժեքի միջև։
Եթե հավելյալ արժեքի նորման հայտնի է և նրա մեծությունը տրված է, ապա շահույթի նորման ուրիշ բան չի արտահայտում, քան ինչ որ է իրապես, այսինքն՝ հավելյալ արժեքի մի ուրիշ չափում, նրա չափումն ամբողջ կապիտալի արժեքի համեմատությամբ ու ոչ թե կապիտալի այն մասի արժեքի համեմատությամբ, որից նա ուղղակի ծագում է՝ աշխատանքի հետ նրա փոխանակվելու շնորհիվ։ Բայց իրականության մեջ (այսինքն երևույթների աշխարհում) գործը հակառակ կերպարանք է ընդուձում։ ընդունում։ Հավելյալ արժեքը տրված է, բայց տրված է իբրև ապրանքի վաճառագնի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր. ընդսմին խորհրդավոր գաղտնիք է մնում, թե որտեղից է ծագում այս հավելույթը, աշխատանքի շահագործումի՞ց, արտադրության պրոցեսում, շրջանառության պրոցեսում գնորդներին խաբխբելո՞ւց, թե՞ երկուսից էլ։ Այնուհետև տրված է այս հավելույթի հարաբերությունն ամբողջ .կապիտալի արժեքի նկատմամբ կամ շահույթի նորման։ Արտադրության ծախքից վեր եղած վաճառման գնի այս հավելույթը կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի համեմատությամբ հաշվելը շատ կարևոր և բնական է, որովհետև սրանով է իրապես գտնվում այն թվական հարաբերությունը, որով աճել է ամբողջ կապիտալի արժեքը, կամ թե գտնվում է նրա արժեքի աճման աստիճանը։ Հետևաբար, եթե ելակետ ընդունենք շահույթի այս նորման, ապա սրանից ամենևին չի կարելի եզրակացնել այն մասնահատուկ հարաբերությունը, որ կա հավելույթի ու կապիտալի այն մասի միջև, որն աշխատավարձի վրա է ծախսված։ Հետագա, գլուխներից մեկում* [''Տես 8 ծան. հետո''] մենք կտեսնենք, թե Մալթուսն այծի ինչպիսի զվարճալի ոստյուններ է կատարում, երբ այս ճանապարհով գնալով նա ճգնում է թափանցելու, հավելյալ արժեքի ու այն մասնահատուկ հարաբերության գաղտնիքի մեջ, որ հավելյալ արժեքն ունի կապիտալի փոփոխուն մասի նկատմամբ։ Շահույթի նորման, իբրև այսպիսին, ընդհակառակը, ցույց է տալիս հավելույթի միակերպ հարաբերությունը կապիտալի հավասարամեծ մասերի նկատմամբ, կապիտալի, որն այս տեսակետից ընդհանրապես ոչ մի ներքին տարբերություն չի ցուցադրում, բացի հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունից։ Եվ այս տարբերությունն էլ ցուցադրում է լոկ այն պատճառով, որ հավելույթը կրկնակի եղանակով է հաշվվում։ Այն է՝ նախ իբրև պարզ մեծություն, որպես հավելույթ արտադրության ծախքից վեր։ Հավելույթը հաշվելու այս առաջին ձևում ամբողջ շրջանառու կապիտալը մտնում է արտադրության ծախքի մեջ, այնինչ հիմնական կապիտալից միմիայն մաշվածքն է, որ մտնում է արտադրության ծախքի մեջ։ Այնուհետև, երկրորդ՝ արժեքի այս հավելույթի հարաբերությունը կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքի նկատմամբ։ Այստեղ հաշվի մեջ մտնում է ամբողջ հիմնական կապիտալի արժեքը բոլորովին նույն կերպ, ինչպես և շրջանառու կապիտալինը։ Այսպիսով ուրեմն, շրջանառու կապիտալը երկու անգամին էլ մտնում է միևնույն եղանակով, այնինչ հիմնական կապիտալը մտնում է մի անգամ տարբեր եղանակով, մյուս անգամ՝ նույն այն եղանակով, որով շրջանառու կապիտալն է մտնում։ Այսպիսով շրջանառու և հիմնական կապիտալի միջև եղած տարբերությունն այստեղ զգալ է տալիս իրեն, իբրև միակ տարբերություն։
Հետևաբար հավելույթը, եթե նա, Հեգելի պես ասած, շահույթի նորմայից ետ է անդրադառնում իր մեջ, կամ, ուրիշ խոսքով, եթե հավելույթը շահույթի նորմայի միջոցով ավելի մոտիկ է բնորոշվում,— ապա նա երևան է գալիս իբրև մի այնպիսի հավելույթ, որ կապիտալը տարվա մեջ կամ թե շրջանառության մի որոշ փուլում արտադրում է իր սեփական արժեքից վեր։
Ուստի թեև շահույթի նորման հավելյալ արժեքի նորմայից թվապես տարբեր է, այնինչ հավելյալ արժեքն ու շահույթն. իրոք միևնույնն են և թվապես էլ իրար հավասար, սակայն և այնպես շահույթը հավելյալ արժեքի մի փոխակերպված ձևն է, մի ձև, որի մեջ նրա ծագումն ու նրա գոյության գաղտնիքը վարագուրված և ջնջված են։ Իրականում շահույթը հավելյալ արժեքի արտահայտման ձևն է, ընդորում վերջինս միմիայն վերլուծության միջոցով պետք է բխեցվի առաջինից։ Հավելյալ արժեքի մեջ մերկացված է կապիտալի ու աշխատանքի միջև եղած հարաբերությունը այն հարաբերության մեջ, որ կա կապիտալի ու շահույթի միջև, այսինքն կապիտալի ու հավելյալ արժեքի միջև, ինչպես նա հանդես է գալիս մի կողմից իբրև շրջանառության պրոցեսում իրացված հավելույթ ապրանքի արտադրության ծախքից վեր, մյուս կողմից՝ որպես մի հավելույթ, որ ավելի մոտիկ որոշվում է ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած իր հարաբերության միջոցով,— '''կապիտալը''' երևան է գալիս '''իբրև հենց իր նկատմամբ ունեցած հարաբերություն''', մի հարաբերություն, որի մեջ նա իբրև արժեքի սկզբնական մի գումար տարբերվում է հենց իր կողմից արտադրված նոր արժեքից։ Որ կապիտալն այս նոր արժեքն արտադրում է արտադրության պրոցեսի միջով ու շրջանառության պրոցեսի միջով ընթացող իր շարժման ժամանակ, այս կա գիտակցության մեջ։ Բայց թե սա ի՞նչպես է կատարվում, հիմա այս է մթագնված ներկայանում և այնպես է թվում, թե նա հենց կապիտալին պատկանող ներթաքուն որակներից է առաջանում։
Որքան ավելի ենք հետևում կապիտալի արժեքի աճման պրոցեսին, այնքան ավելի է կապիտալիստական հարաբերությունը միստիֆիկացիայի ենթարկվում և այնքան ավելի քիչ է նրա ներքին օրգանիզմի գաղտնիքը մերկանում։