Մարդու մարմինը և ուղեղը ձևավորվում են ընդամենը մեկ բջջից՝ բեղմնավորված ձվաբջջից։ Բայց ինչպե՞ս։ Համաձայն կենսաբանական զարգացման գլխավոր օրենքի` <strong>գենոմը ցուցումների մի համալիր է</strong>, որի օգնությամբ ստեղծվում է մարմնի որևէ մի օրգան, այսինքն` դա հասարակ մի պատճեն չէ։ Գենոմում առկա մոտ 40000 գեները ղեկավարում են այդ պրոցեսը։ Այս հրահանգների իրականացումը նման է չինական թղթերի ծալման արվեստին. սահմանափակ թվով գործողությունների միջոցով (ծալել, ծռել, պարզել) ստացվող կառուցվածքի բացահայտման համար հարկավոր կլինեն շատ պատկերներ։ Սկսած սաղմնային շրջանից` գենետիկական հրահանգների համեմատաբար փոքր համակարգն ունակ է առաջացնել ուղեղի զարգացման ընթացքում ի հայտ եկող զգալի բջջային տարատեսակությունն ու նրանց միջև կապերը։
[[Պատկեր:Neuro8-1.png|217px|right|thumb|Նյարդայինթիթեղիկը ծալավորվում է, առաջացնելով նյարդային խողովակ։ Ա. Մարդու սաղմը՝ բեղմնավումից ա շաբաթ անց։ Բ. Նյարդային թիթեղիկը ձևավորում է սաղմի գագաթային (թիկնային) մակերեսից։ Գ. Մի քանի օր անց սաղմի մոտ սկսում են ձևավորվել բավական մեծ գլխային ծալքեր առաջային (ճակատային) եզրում։ Նյարդային թիթեղիկը գլխային և պոչային եզրերում մնում է բաց, սակայն դրանց միջև այն փակվում է՝ Դ, ե, Զ։ Ցույց են տրված նյարդային խողովակի փակման տարբեր ատիճանները` նրա զարգացման տարբեր մակարդակներում։]]
Զարմանալիորեն մեր գեներից շատերը առկա են նաև մրգային ճանճերի՝ դրոզոֆիլների գենոմում։ Ավելին՝ շնորհիվ մրգային ճանճերի վրա իրականացված փորձերի հայտնաբերվել են մարդու նյարդային համակարգի զարգացման մեջ կարևոր դեր ունեցող շատ գեներ։ Մարդու նյարդային համակարգի զարգացումն ուսումնասիրող նեյրոգիտնականները հետազո֊ տությունների համար օգտագործում են տարբեր տեսակի կենդանիներ՝ զեբրաձկներ, գորտեր, հավեր, մկներ. դրանցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները՝ տեղի ունեցող տարբեր մոլեկուլային և բջջային իրադարձությունների հետազոտման համար։ Զեբրաձկան սաղմը թափանցիկ է, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բջջի զարգացմանը հետևել մանրադիտակի տակ։ Մկները շատ արագ բազմանում են, այդ պատճառով հնարավոր եղավ գրեթե ամբողջությամբ «քարտեզավորել» նրանց գենոմը։ Հավերն ու գորտերը պակաս հարմար են գենետիկական հետազոտությունների համար, փոխարենը` նրանց մեծ սաղմերը հնարավորություն են տալիս միկրովիրաբուժական միջամտություններ կատարել, օրինակ՝ հետազոտել, թե ինչ կպատահի, եթե սաղմի բջիջների մի խումբ տեղափոխվի մի այլ տեղ։
Ուղեղի զարգացման առաջին քայլը բջջի բաժանումն է։ Հաջորդ հանգուցային քայլը բջջի տարբերակումն է (դիֆերենցում), որի ժամանակ բջիջը դադարում է բաժանվել և սկսում է ձեռք բերել յուրահատուկ գծեր. ասենք՝ դառնում է նեյրոն կամ գլիալ բջիջ։ Տարբերակումը տարածականորեն առանձնացված պրոցես է։ Տարբեր տեսակի նեյրոնները գաղթում են զանազան`իրենց բնորոշ տեղամասեր, այդ պրոցեսը կոչվում է նմուշի ձևավորում։
Առաջին մեծ իրադարձությունը նմուշի ձևավորման պրոցեսում զարգանում է բեղմնավորման 3֊րդ շաբաթում, երբ սաղմը դեռ [[Պատկեր:Neuro8-1.png|thumb|right|217px|Նյարդայինթիթեղիկը ծալավորվում է, առաջացնելով նյարդային խողովակ։ Ա. Մարդու սաղմը՝ բեղմնավումից ա շաբաթ անց։ Բ. Նյարդային թիթեղիկը ձևավորում է սաղմի գագաթային (թիկնային) մակերեսից։ Գ. Մի քանի օր անց սաղմի մոտ սկսում են ձևավորվել բավական մեծ գլխային ծալքեր առաջային (ճակատային) եզրում։ Նյարդային թիթեղիկը գլխային և պոչային եզրերում մնում է բաց, սակայն դրանց միջև այն փակվում է՝ Դ, ե, Զ։ Ցույց են տրված նյարդային խողովակի փակման տարբեր ատիճանները` նրա զարգացման տարբեր մակարդակներում։|]] իրենից ներկայացնում է բաժանվող բջիջների իրար միացած երկու թերթիկ։ Այս երկշերտի վերին թերթիկի բջիջներին կարգադրվում է ձևավորել ամբողջ ուղեղն ու ողնուղեղը։ Այս բջիջները առաջացնում են թենիսի ռակետ հիշեցնող մի գոյացություն, որը կոչվում է սաղմնային թիթեղիկ, որի առաջային մասը կազմելու է գլխուղեղը, իսկ հետին մասը՝ ողնուղեղը։ Այս բջիջների ճակատագիրը որոշող ազդանշանները գալիս են ստորադիր շերտերից, որոնք վերածվելու են սաղմի կմախքի և մկանային համակարգի։ Սաղմնային նյարդային համակարգի տարբեր շրջաններ աշխատացնում են գեների տարբեր խմբեր, որոնք էլ նախանշում են հետագայում ուղեղի տարբեր շրջանների առաջացումը՝ առաջային, միջին և հետին ուղեղները՝ իրենց յուրահատուկ բջջային կառուցվածքով և ֆունկցիայով։
===Պտտվելով֊գլորվելով…===