Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2645 բայտ, 23:43, 19 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Ստու՛մ ես,– ֆշշացրեց Օձի Լեզուն:
 
–Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո բերանից,– ասաց Գենդալֆը: –Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերձնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:
 
–Լսու՞մ ես, Օձի Լեզու,– դիմեց Թեոդենը Գրիմային: –Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:
 
Օձի Լեզուն դանդաղ ոտքի կանգնեց և ևս մեկ անգամ հերթով նայեց բոլորին: Վերջում նա նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ որ բան ասել, և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորը ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով վար:
 
–Հետևե՛ք նրան,– կարգադրեց Թեոդենը: –Ուշադիր եղեք, որ ոչ մեկին վնաս չպատճառի, բայց ձեռք չտալ և չկանգնեցնել: Եթե ուզենա ձի վերցնել, կտաք:
 
–Իսկ կգտնվի՞ այդպիսի ձի, որ կցանկանա նրան տանել,– կասկածեց Էոմերը:
 
Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով, լվաց Օձի Լեզվի թքից պղծված քարերը:
 
–Իսկ հիմա իմ հյուրեր, գնա՛նք,– ասաց Թեոդենը: Գնանք ճաշենք և զրուցենք, ինչքան որ թույլ է տալիս ժամանակը:
Վստահելի
1342
edits