=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===
Այդպես գարնանային պարզկա առավոտյան Հելմյան գետկի ափին կանաչ մարգագետնում կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրրիմները՝ Ռոհանի հեծյալներըՌոհիրրիմները: Բայց զարմանք ավելին ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայցքներն ուղղեցին հայացքներև հառեցին կախարդական անտառի ուղղությամբանտառին:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և Հելմյան կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար, իսկ և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
–Քառասուներկու, թանկագին ընկեր Լեգոլաս,– դեռ հեռվից ձայնեց նա: Ավա՛ղ, իմ տապարի սայրը բթացել է, վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:
–Դու ինձանից մեկով առաջ ես անցել,– արձագանքեց Լեգոլասը,– բայց ես չեմ տխրում: Կարևորը դու ողջ առողջ ես կարողանում ես ոտքի վրա կանգնած մնալ:
–Ողջու՛յն իմ քրոջ որդի,– գոչեց Թեոդենը,– ուրախ եմ քեզ ողջ և անվնաս տեսնել:
–Քե՛զ էլ ողջույն Ռոհիրրիմների՛ թագավոր,– պատասխանեց Էոմերը խոնարհվելով: –Ինչպես տեսնում ես գիշերը վերջացավ և եկավ նոր օրը: Թեպետ , թեպետ այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց: ...
Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա Գենդալֆին:
Գենդալֆը զվարթ ծիծաղեց:
–Ախ դուք ծառերի՜ն նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես տեսնում եմ նրանց նույնքան պարզ, որքան դուք, բայց սակայն ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց քան ես մտածել էի, և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:
–Այդ դեպքում եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,– հարցրեց Թեոդենը: –Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:
–Իզենգա՞րդ,– միաձայն բղավեցին բոլորը:
–Այո, Իզենգարդ,– կրկնեց Գենդալֆը: –Ես գնում եմ այնտեղ: Ցանկացողները , և ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կլինենք:
–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
–Եվ այնուամենայնիվ ես գնում եմ Իզենգարդ,– անվրդով կրկնեց Գենդալֆը: –Ճիշտ է կարճ ժամանակով, ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չնորված ես այնտեղ կլինեմ:
–Ոչ,– պատասխանեց Թեոդենը: –Լուսաբացից առաջ՝ սև ժամին , ես թերագնահատեցի քեզ, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:
–Ես պետք է զրուցեմ Սարումանի հետ, և ինչքան հնարավոր է շտապ,– բացատրեց Գենգալֆը: –Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:
–Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ թող հիմա հանգստանան,– համաձայնվեց Գենդալֆը: –Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և սլանալ շտապել Ռոհանի բոլոր ծայրերը ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և ծերերին և երիտասարդներին կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգի: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին թզուկը չցանկացավ մնալ:
–հարվածն այնքան էլ ուժեղ չէր,– ասաց նա,– և սաղավարտը պաշտպանեց ինձ: Ոչ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:
–Քանի դեռ հանգստանում ենք ես կզբաղվեմ քո վերքով,– ասաց Արագորնը:
Թագավորը վերադարձավ Հորնբուրգ և քնեց խաղաղ քնով, ինչպես չէր քնել երկար տարիներ: Թիկնապահները նույնպես գնացին հանգստանալու: Մնացած բոլորը, բացառությամբ վիրավորները, գնացին հողին հանձնելու զոհվածների մարմինները:
Ոչ մի օրք կենդանի չէր մնացել: Ամբողջ մարտի դաշտը ծածկված էր նրանց անհամար դիակներով: Բայց Լեռնեցիներից շատերը գերի էին հանձնվել. նրանք մահու չափ վախեցած էին և ներում էին աղերսում: Ռոհանցիները վերցրեցին խլեցին նրանց զենքերը և ուղարկեցին աշխատելու: