Ես խիստ դեմ էի ։ Ծովային ճանապարհորդուցյունը օգտակար է, եթե տևում է մի երկու ամիս, իսկ միայն մեկ շաբաթը ոչ մի լավ բան չի խոստանում։
Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորվոծ միավորված մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։
Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովաըին ճանապարհորդուցյան։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ , նրա միակ հոգսը եղել էր աըդ տոմսը վաճառելը։