==1. ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՅՈՒՐԵՐ==
Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիտ էր ապրում: Ոչ թե ինչ-որ զզվելի, կեղտոտ, խոնավ բնում, որտեղ բոլոր կողմերից որդեր են կախված և գարշելի նամշահոտ է տարածված, և ոչ էլ ավազե չոր բնում, ուր չգիտես որտեղ նստես և ինչ ուտես: Ոչ, դա հոբիտի բույն էր, ուրեմն՝ բարեկարգ:
==2. ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ==
Բիլբոն աշխուժորեն վեր թռավ, խալաթը հագավ և մտավ ճաշասենյակ: Ոչ մի շունչ չկար: Այնտեղ նա տեսավ միայն առատ և հապճեպ նախաճաշի հետքեր: Սենյակում ամեն ինչ տակունվրա էր արված, խոհանոցում կեղտոտ ամանների կույտեր էին, համարյա բոլոր կաթսաներն ու թասերը կեղտոտ էին: Բիլբոն տխրությամբ համոզվեց, որ երեկոյան խնջույքը վատ երազ չէր: Բայց և թեթևություն զգաց, տեսնելով, որ հյուրերն ուղևորվել են՝ ժամանակ չգտնելով իրեն արթնացնելու («նույնիսկ շնորհակալություն չասացին»,— մտածեց նա): Միևնույն ժամանակ Բիլբոն մի քիչ հիասթափություն էր ապրում և ինքն էլ զարմացավ իր հիասթափության վրա: «Հիմար չլինես, Բիլբո Բեգինս,— ինքն իրեն համոզում էր նա,— քո տարիքում արժե՞ արդյոք մտածել վիշապների ու հեքիաթային զանազան անհեթեթությունների մասին»:
== 3. ԴԱԴԱՐ ==
Իվանի օրվա առավոտն այնքան հրաշալի էր, որ միայն երազել կարելի է․ լազուր երկնքում ոչ մի ամպ, արևի շողերը պարում էին ջրի վրա։ Ուղևորները ճանապարհ ընկան, նրանց ուղեկցում էին հրաժեշտի երգերն ու բարի մաղթանքները։ Նրանք պատրաստ էին հետագա արկածների համար և հաստատ գիտեին ճանապարհը, որ Մառախլապատ Լեռների միջով իրենց դուրս էր բերելու լեռներից այն կողմ գտնվող երկիրը։
==4. ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ==
Տասնյակ կածաններ տանում էին դեպի բազմաթիվ խորխորատներով կտրատված լեռները։ Բայց կածանները մեծ մասամբ խաբուսիկ էին դուրս գալիս կամ վերջանում էին փակուղով։ Խորխորատներում բնակվում էին ամեն տեսակ չար ոգիներ ու դարանում ահավոր վտանգներ։