Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում, հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
–Տեսե՛ք— Տեսե՛ք,– — բացականչեց նա,– — և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում մարգագետինները և բարձրանալով լանջն ի վեր կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առաջ առջև տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովածոց ծովախորշ լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով , հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
–Դե— Դե, Լեգոլա՛ս,– — ասաց Գենդալֆը,– — ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:
Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին, ճակատին՝ ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:
–Ձյունապատ — Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,– — սկսեց նա: –Այնտեղ— Այնտեղ, որտեղ նա այն դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է, . երևի ռոհանցիները դեռ քնած են:
–Ամրոցն անվանվում — Ամրոցը կոչվում է Էդորաս,– — ասաց Գենդալֆը,– — իսկ ոսկե ապարանքը ապարանքը՝ Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց , այնուամենայնիվ , զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտվեյին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին , գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
–Տեսեք — Տեսեք, ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,– — ասաց Գենդալֆը ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: –Նրանց — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ , այստեղի լեզվով Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
–Յոթ — Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,– — հաշվեց Արագորնը:
–Այն — Այն ժամանակներից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե ապարանքը, շատ սերունդներ են հեռացել աշխարհից:
–Մեզ — Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,– — ասաց Լեգոլասը,– — Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:
–Ռոհանի — Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,– — առարկեց Արագորնը: –Այն — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այս ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց իրենց ազգակիցների համար: –Եվ — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
–Ըստ — Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,– — ասաց Լեգոլասը: –Այդ — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց նրա դրա մեջ ինչ որ թախիծ կա կա՝ միայն մահկանացուներին բնորոշ...
–Կփորձեմ — Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,– — ասաց Արագորնը,– — բայց չգիտեմ , կստացվի՞ արդյոք:
Որտե՞ղ մնացին գարունն ու ամառը,
Եվ աշունը աշունը՝ բերքառատ ու ոսկեշող:
Ինչպես փոթորիկը լեռան գագաթին
–Վաղուց — Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազունը այստեղ է արշավել հյուսիսից, և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները , խարույկի շուրջը նստած , երգում են այս երգը:
Լուռ գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք տեսնելով ճանապարհորդներին վեր թռան տեղներից և նիզակները խաչելով փակեցին նրանց ճանապարհը:
–Կա՛նգ — Կա՛նգ առեք օտարականնե՛ր,– — գոռացին նրանք իրենց լեզվով: –Ասացե՛ք — Ասացե՛ք ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:
–Ես — Ես հասկանում եմ ձեր լեզուն,– — ասաց Գենդալֆը ռոհաներեն,– — բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որը երկու հեծյալ է տանում: Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ: