Changes

/* Գլուխ XXII */
― Դժբախտությունը անպիտաններին է հալածում, ― ընդհատեց պահակը։
― Ես արդեն ձեզնից խնդրեցի, սինյոր պահակ, ― ասաց Խինեսը, ― որ զգույշ լինեք։ Այս գավազանը խեղճերին կեղեքելու համար չեն հանձնել ձեզ, այլ նրա համար, որ մեզ տանեք և հասցնեք թագավորի նշանակած տեղը, թե չէ գետինը մտնեմ․․․ էլ մինչև վերջ չեմ ասում։ Լաքաները, որ դուք պանդոկում գցեցիք, միք անհանգստանա, կլվացվեն֊կանցնեն։<ref>Մի քանի մեկնաբաններ ցանկացել են տեսնել այստեղ ակնարկ ինչ֊որ ճանապարհային միջդեպի մասին, որ տեղի է ունեցել տաժանակիրների և կոմիսարի միջև, սակայն ավելի ճիշտ է, որ դա պարզապես մի առած է այն իմաստով, որ յուրաքանչյուր վիրավորանքի սպասում է հատուցում (սպասիր, հախիցդ կգան)։</րեֆ» ref> Ուստի թող ամեն ոք սուս անի, մարդավարի ապրի, ավելի լավ բառեր ընտրի։ Եվ եկեք առաջ գնանք՝ զվարճացանք և հերիք է։
Պահակը գավազանը քաշեց, որ խփի Պասամոնտեին, նրա սպառնալիքի համար։ Սակայն դոն Կիխոտը կանգնեց նրանց միջև և խնդրեց դատապարտյալին չծեծել։ Ի՞նչ մի մեծ բան է, եթե ամուր կապված ձեռներով մարդու լեզուն մի քիչ արձակ լինի։ Ապա նա դարձավ դատապարտվածների շարանին և ասաց․
Ադմին, Վստահելի
1876
edits