Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 17:27, 22 Ապրիլի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շա՜տ-շա՜տ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճող Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ -որ տեղ ազգականներ են: Սրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից... Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Ջիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի՝ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
Վստահելի
1342
edits