Changes

Երկ ռազմարվեստի մասին

Ավելացվել է 1430 բայտ, 19:39, 28 Ապրիլի 2015
(Ցըզի)
Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։ <ref>Երկի սկզբում Սուն Ցըզին պատերազմը դիտարկում է նրա արդյունքներով և պետության համար կարևոր նշանակությամբ։ «Պատերազմը պետության համար մեծ գործ է»։ Այն վտանգավոր քայլ է, քանզի պատերազմի միջոցով որոշվում է «կյանքի և մահվան» հարցը։ Այդպիսի կանխազգացումն ունի կոնկրետ իմաստ։ Արևելյան Չժոուի թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 770–249 թթ.) իշխանությունների միջև անընդհատ երկպառակտչական պատերազմներ էին մղվում։ Շատ հաճախ պատերազմն ավարտվում էր կռվող իշխանություններից մեկի կործանումով։ Այսպես օրինակ՝ Ու իշխանությունում, որտեղ Սուն Ցըզին մ.թ.ա. VI դարի վերջին զորավար էր, մ.թ.ա. 529 թ. գրավեց Չժոուլայ իշխանական կալվածքր և էլի մի քանի իշխանությունների տարածքներ։ Ուստի դա էր պատճառը, որ Սուն Ցըզին նախազգուշացնում էր, որ «այդ հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատապես իմանալ»։</ref> Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։
''Ուղին''՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։
Հետախույզներն անհրաժեշտ են հատկապես պատերազմի ժամանակ։ Նրանք այն հենարանն են, որի օգնությամբ շարժվում է զորքը ։
 
----
</references>
Վստահելի
1318
edits