Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

No change in size, 20:57, 21 Մայիսի 2015
/* Գլուխ XLI */
― Ով որ ձեզնից տեղից շարժվի, կվճարի իր կյանքը։
Նույն միջոցին բոլոր քրիստոնյաներն արդեն տախտակամածի վրա էին։ Երկչոտ մավրերը, լսելով իրենց արրաեսի<rerref>Արրաես (արաբերեն արրաիս, «հրամանատար» ― մավրիտանական նավի կապիտան։</ref> նման խոսքերը, վախեցան և առանց զենքի դիմելու, ասենք՝ գրեթե զենք չունեին էլ, լռելյայն թույլ տվին, որ քրիստոնյաները կապկպեն նրանց ձեռները։ Քրիստոնյաները արագ֊արագ արին այդ, սպառնալով անխտիր բոլորին կոտորել, եթե մեկն ու մեկը ճչալու լինի։ Այս գործն ավարտելուց հետո մերոնցից կեսը մնաց՝ որպես պահակ կապկպածների մոտ, իսկ մնացյալները դավանափոխի գլխավորությամբ ուղևորվեցին Հաջի Մորոտայի պարտեզը և, հենց որ մենք ուզեցինք դարպասը ջարդել, դարպասը բաց եղավ այնպես հեշտ, կարծես երջանիկ դիպվածով իսկի փակված էլ չէր եղել։ Ապա լուռ ու մունջ մենք մոտեցանք տանը, այնպես, որ ոչ ոք չլսեց։
Չքնաղ Զորաիդան մեզ սպասում էր՝ լուսամուտի առջև կանգնած և, լսելով մեր քայլերը, կամացուկ ձայնով հարցրեց՝ հո նիզարանի<ref>Նիզարանի ― նազովրեցի։</ref> չե՞նք, այսինքն՝ ասում ու հարցնում էր՝ քրիստոնյա հո չե՞նք։ Ես նրան պատասխանեցի՝ այո՛ և խնդրեցի, որ իջնի ներքև։ Ճանաչելով ինձ՝ նա, ոչ մի րոպե չտատանվելով և ոչ մի խոսք չարտասանելով, իսկույն ցած իջավ, բաց արեց դուռը և ներկայացավ մեզ գեղեցկության և փարթամ զուգսերի այնպիսի փայլով, որ անկարելի է նկարագրել։ Նրան տեսնելուն պես ես բռնեցի նրա ձեռքը և սկսեցի համբուրել։ Դավանափոխն ու իմ երկու ընկերներն արին նույնը, ասենք՝ մնացյալներն էլ հետևեցին մեր օրինակին, որովհետև, թեև նրանք չգիտեին բանի էությունը, բայց նրանց համար պարզ էր, որ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ազատագրման համար և ճանաչում նրան՝ որպես մեր տիրուհուն։ Դավանափոխը հարցրեց Զորաիդայից արաբերեն՝ տա՞նն է արդյոք նրա հայրը։ Նա պատասխանեց, թե տանն է և քնած է։
Ադմին, Վստահելի
1876
edits