===ՄՇՏԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԹՇՆԱԱՈԻ ՀԱՐՏԸԹՇՆԱՄՈՒ ՀԱՐՑԸ=== «Հայ ժողովուրդը չունի մշտական բարեկամ և մշտական թշնամի» — այս բանաձևը որդեգրեց Հայոց համազգային շարժումը, դրա հետ համաձայն են նաև մի շարք անհատներ ու մի քանի այլ կազմակերպություններ։ Բայց երևի նույնքան շատ են հակառակորդները, մանավանդ հայ ռուսախոս կամ ռուսամտած մտավորականության, ինչպես և առհասարակ ազգային անկախ մտածողությունը կորցրած հայերի մեջ։ Այդ բանաձևի դեմ Երևանի պաշտոնական մամուլում և հեռուստատեսությամբ արդեն կտրական ելույթներ են ունեցել մի քանիսը՝ բանաստեղծուհի ու բանաստեղծ, գրականագետներ և այլն, գրված են և շուտով կհրապարակվեն նաև այլ անձանց հոդվածներ։ Բանաձևի հակառակորդները ընդդեմ այդ բանաձևի հետևյալ փաստարկներն են բերում. նրանք պնդում են, որ մշտական բարեկամ և մշտական թշնամի չունենալու, այլ միայն ազգային շահեր ունենալու գաղափարը որոշ հայեր վերցրել են անգլիացիներից, որ Հայաստանը Անգլիա չէ՝ ոչ իր աշխարհագրական դիրքով, ոչ իր հզորությամբ, ոչ էլ քաղաքական շահերով, որ հայ ժողովուրդը իր ընտրությունը վաղուց կատարել է հօգուտ Ռուսաստանի հետ մշտական բարեկամության և որ այդ ընտրությունը վերջնական է, իսկ Թուրքիային ու թուրքերին էլ «ընտրել է» որպես մշտական թշնամիների։ Պետք է ասեմ, որ այս փաստարկումը ոչ միայն քաղաքականապես միամիտ է, այլև առհասարակ զուրկ է տրամաբանությունից։ Նախ. դեռևս աշխարհում Անգլիա չկար, երբ հին աշխարհի մի շարք պետական գործիչներ և պետություններ, այդ թվում հին Եգիպտոսը, Խաթթին, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, հին Հռոմը, Բյուզանդիան և այլն, առաջնորդվել են ճիշտ այդ բանաձևով։ Թողնենք օտարներին, համառոտակի անդրադառնանք հայոց պատմության մի քանի դրվագների։ Ք.ա. 15֊13֊րդ դդ. խեթական արձանագրություններից հայտնի է, որ Հայքը (Հայասան) ոխերիմ թշնամի էր խեթերի պետության՝ հզոր Խաթթիի հետ և երբեմն մի երրորդ պետության (Միտանիի կամ Կասկայի) հետ դաշնակցում էր ընդդեմ Խաթթիի։ Բայց երբ Հարավում հզորացավ Ասորեստանը, այս անգամ բարեկամացավ նախկին թշնամու՝ Խաթթիի հետ ընդդեմ նոր հզոր հակառակորդի։ Տիգրան Մեծը բարեկամության դաշինք կնքեց, խնամիացավ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի հետ և մի շարք փայլուն հաղթանակներ տարավ։ Բայց երբ հզորացած Հռոմը հարձակվեց Պոնտոսի վրա, Տիգրանը հասկացավ, որ եթե օգնի իր բարեկամին, Հայաստանը կարող է ձեռքից գնալ և չօգնեց, ու գուցե նաև դա եղավ պատճառը, որ Տիգրանի հայոց կայսրությունը փլուզվելուց հետո Մեծ Հայքը անձեռնմխելի մնաց Տիգրան Մեծի իշխանության ներքո։ Այս անգամ Տիգրանը բարեկամության դաշինք կնքեց իր երեկվա թշնամի Հռոմի հետ, իրադրությունն այդ էր պահանջում։ Այնուհետև, հայ հմուտ գործիչները նախ Հռոմի և Պարթևստանի, ապա Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև մերթ մեկի, մերթ մյուսի կողմն էին անցնում, մերթ մեկի դեմ էին պատերազմում մյուսին դաշնակցած, մերթ էլ հակառակը։ Դրա լավագույն օրինակը մենք տեսնում ենք հայոց Արշակ Երկրորդ հզոր թագավորի իշխանության տարիներին։ Հայաստանը թուլացավ և պետականությունը կորցրեց, երբ ավելի ու ավելի հակվեց Բյուզանդիայի կողմը՝ նրան համարելով մշտական բարեկամ։ Նույն պատճառով ընկավ Բագրատունիների հայոց պետությունը, երբ հայ ավագանին Անին հանձնեց «մշտական բարեկամ» Բյուզանդիային, դա էլ եղավ սելջուկների արագ առաջխաղացման պատճառներից մեկը։ Կիլիկիայի հայոց պետությունը հզոր էր, երբ չէր ճանաչում մշտական բարեկամ ու մշտական թշնամի և թուլացավ ու խորտակվեց, երբ Արևմտյան Եվրոպան մշտական բարեկամ համարեց, և մեր Լուսինյանները այնքան եվրոպականացան, որ անգամ դարձան ֆրանսախոս։ Մշտական բարեկամ և մշտական թշնամի չճանաչելու քաղաքականությունն էր վարում Արամ Մանուկյանը՝ նորագույն ժամանակների հայոց մեծագույն հաղթանակի հեղինակը։ Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու գաղափարը։ Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետություն այդպիսի գաղափարով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը։ Ազգը հավատալով մի մշտական, այն էլ հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է ստրկամիտ և ստրուկ։ Խնդրեմ, ցույց տվեք մի խելքը գլխին պետական կամ քաղաքական գործիչ, որևէ պետություն՝ մեծ թե փոքր ազգի, որն առաջնորդվելիս լինի մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու կողմնացույցով։ Նրանք, ովքեր հայերի մշտական բարեկամ են համարում Ռուսաստանը, պետք է լավ իմանան, որ նախ ինքը՝ Ռուսաստանը, ռուսական որևէ քաղաքական կամ պետական գործիչ, ռուսներն ընդհանրապես հայերիս երբևէ մշտական բարեկամ չեն համարել ու չեն համարում և առհասարակ առաջնորդվել են «Ռուսաստանը չունի մշտական բարեկամներ» բանաձևով։ Օրինակներ որքան ուզեք։ Բոնապարտյան Ֆրանսիայի դեմ կռվելու համար Ռուսաստանը դաշնակցեց գերմանացիների և ավստրիացիների հետ, իսկ 1914 և 1941֊1945 թվականներին երկու անգամ դաշնակցած Ֆրանսիայի հետ, պատերազմեց Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, իսկ հիմա էլ լավ հարաբերություններ է պահպանում թե մեկի, թե մյուսների հետ։ Կամ՝ Ռուսաստանը շատ տարիներ պատերազմել է Թուրքիայի դեմ, իսկ հիմա բարեկամական ջերմ հարաբերություններ ունի այդ պետության հետ։ Պարզապես հիմարություն է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու «սկզբունքը»։ Հիմա քննենք ըստ էության։ Հայ ժողովուրդը ապրել է ավելի քան հինգ հազար տարի, այն էլ հենց այս հողում՝ Հայկական լեռնաշխարհում։ Ինձ թվում է, որ մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու կողմնակից մեր հայ գործիչները վստահ չեն, որ հայ ժողովուրդը այս հողում ապրելու է ևս հինգ հազար տարի ու դեռ շատ ավելի։ Ես վստահ եմ, և դրա համար ինձ ծիծաղելի է թվում նրանց տեսակետը, ըստ որի հինգ հազար տարի և դեռ շատ ավելի մենք մեզ մշտական բարեկամ պետք է համարենք Ռուսաստանին և մշտական թշնամի՝ Թուրքիային։ Այո՛, խոսքը մշտականի մասին է, այսինքն՝ հավիտենականի։ Դե տեսեք, մի՞թե հիմարություն չէ հավիտենական թշնամի և հավիտենական բարեկամ ունենալու այդ գաղափարը։ Բարեկամ նշանակում է բարի կամեցող, պարսկերեն ու թուրքերեն՝ դոստ, ռուսերեն՝ դրուգ, գերմաներեն՝ ֆրոյնդ, անգլերեն՝ ֆրենդ, և այլն։ Հիմա մտածեք՝ հայ ազդն արդյոք ունի՞ հավիտենապես իր բարին կամեցող որևէ ազգ կամ պետություն։ Ով կարծում է, թե Ռուսաստանն այդպիսին է, թող հարցնի որևէ ռուս գործչի կամ առհասարակ որևէ ռուսի, թե արդյո՞ք իրենք՝ ռուսները, մեր հավիտենական բարի կամեցողներն են։ Ռուսները ծիծաղում են այդպես մտածող հայերի վրա։ Եվ ճիշտ են անում։ Մի՞թե բարի կամեցողի խոսք է Լոբանով֊Ռոստովսկու հայտարարությունը՝ թե Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի, կամ գուցե բարի կամեցողի խոսք էր իշխան Գոլիցինի ասածը՝ «Բոլոր հայերին պետք է ոչնչացնել, մեկին պահել թանգարանի համար», թե՞ բարի կամեցողության քայլ էր 1949թ. հայերին զանգվածաբար Սիբիր աքսորելը, գուցե բարի կամեցողություն էին Արցախի վերաբերյալ Մոսկվայի կայացրած որոշումները կամ այդ քաղաքի թերթերի ու հեռուստատեսության մոլի հակահայկական հոդվածներն ու հաղորդումները։ Մոսկվան իր շահերն ունի և կրկնում եմ, չունի ու չի ունեցել մշտական բարեկամ և մշտական թշնամի. մեր բանաստեղծուհիները, բանաստեղծները, գրականագետները, պատմաբանները և քաղաքական այլ սիրողներ (դիլետանտներ) լավ կանեն քաղաքական դասեր սովորեն հենց Մոսկվայից, նաև այլ պետություններից ու պատմությունից, և վերջապես ազատվեն մշտական բարեկամի ու մշտական թշնամու հայկական հալումաշ անող հիվանդությունից։ Անմտություն է ասել, նաև, թե հայ ժողովուրդը իր ընտրությունն արել է հօգուտ Ռուսաստանի։ Ո՛չ, սիրելիներ, այդպիսի ընտրություն չի եղել, Ռուսաստանն ինքն է եկել Կովկաս ու Հայաստան, ինչպես որ գնացել է Վոլգայի ափերը, Ուրալ, Սիբիր, Միջին Ասիա, Հեռավոր Արևելք, Մերձբալթյան երկրներ և այլն։ Ինքը եկել է, ինքն էլ կարող է գնալ, դա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ կապված նրա շահերի հետ, և հօգուտ հայերի Ռուսաստանն իր շահերից մի մսխալ չի զիջել ու երբևէ չի զիջի, հասկանանք վերջապես։ Մենք չէ, որ պետք է Ռուսական բազմափորձ պետությանը սովորեցնենք, թե ինչն է իրեն օգուտ, ինչը՝ վնաս, նա շատ լավ գիտի իր օգուտն էլ, վնասն էլ, և միշտ շարժվել ու շարժվում է մշտական բարեկամ ու մշտական թշնամի չունենալու սկզբունքով։ Նույնը վերաբերում է Թուրքիային, որը նույնպես երբևէ չի առաջնորդվել մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու սկզբունքով։ Այդ մենք ենք, որ աշխարհով մեկ բոռալով անընդհատ ամեն ձևով նրան համոզում ենք, թե ինքը մեր մշտական թշնամին է, մենք էլ իրենը։ Հետո՞, ինչ ենք շահում։ Մի՞թե դրանով մեր կորցրած երկիրը վերադարձնելու ենք։ Ո՛չ, սիրելիներ, վերադարձն ավելի հեռացնում ենք դրանով։ Հայհոյանքը, լուտանքը, վարկաբեկումը մեզ երբեք օգուտ չեն բերել և չեն բերի, վնաս՝ որքան ուզեք։ Իսկ եթե եկող հազարամյակների ընթացքում այնպիսի իրադրություն ստեղծվի, որ մեր և Թուրքիայի վիճելի հարցերը թեկուզև ինչ֊որ չափով լուծվեն, դարձյա՞լ այդ երկրին մշտական թշնամի պիտի համարենք։ Կասեք՝ ոչ։ Իսկ դա նշանակում է, որ մշտական բառը հենց միայն դրանով ջնջվեց։ Մի բան հաստատ է, որ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեր մշտական հարևաններն են։ Սա անկասկած է։ Նրանք այս կողմերից հեռանալու միտք չունեն։ Ես ուզում եմ, որ մենք էլ այդպիսի միտք չունենանք, և մեր ամոթն ու խայտառակությունն է, որ այսօր հայերը զանգվածաբար փախչում են Հայաստանից։ Մենք այստեղի հնագույն ու մշտական բնակիչներն ենք և ոչ մի շահ չունենք մեր մշտական հարևաններին անպայման նաև մշտական թշնամի հայտարարելու։ Այդպես հայտարարելը նշանակում է նաև հույսը կտրել մեր կորցրած երկրի գեթ մի մասը վերադարձնելու հեռանկարից։ Այս տեսակետից էլ որ նայում ենք, դարձյալ հիմարություն է, հայակործան՝ մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու (կամ ընտրելու) գաղափարը։ Մենք էլ պետք է առաջնորդվենք բանականությամբ, իրադրության ըմբռնմամբ և ոչ թե զգացմունքներով, որոնք հաճախ կործանարար են լինում։ Երբ պետք է վերջապես հասկանանք, որ հայերը, իրոք որ աշխարհում երբևէ չեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարող ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի։ Որ մենք՝ հայերս պետք է նվիրված լինենք մեր ազգային շահերին ու ոչ թե կարծեցյալ բարեկամների։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալով է, որ ինքնուրույն, անկախ ազգ կդառնանք, կհզորանանք, անպարտ կլինենք։ 1989 ===ՀՅՈՒՍԻՍԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ===
<րՀայ ժողովուրդը չունի մշտական բարեկամ և մշտական թշնամիս— այս բանաձևը որդեդրեց Հայոց համազգային շարժում ր, դրա հետ համաձայն են նաև մի շարք անհատներ ու մի քանի այյ կազմակերպություններ։ Ոայց երևի նույնքան շատ են հակաոակորդները, մանավանդ հայ ռուսախոս կամ ոուսամտած մտավորականության, ինչպես և առհասարակ ազգային անկախ մտածոդությունր կորցրած հայերի մ եշ։
Այդ բանաձևի դեմ Երևանի պաշտոնական մամ ույում և հեռուստատեսությամբ արդեն կտրական ելույթներ են ունեցել մի քանիսը՝ բանաստեղծուհի ու բանաստեղծ, դրակա– նաղետներ և այլն, դրված են և շուտով կհրապարակվեն նաև այլ անձանց հոդվածներ։ Բանաձևի հակառակորդները ընդդեմ այդ բանաձևի հետևյալ փաստարկներն են բերում, նրանք պնդում են, որ մշտական բարեկամ և մշտական թըշ– նամի չունենալու, այլ միայն ազգային շահեր ունենալու գաղափարը որոշ հայեր վերցրել են անգլիացիներից, որ Հա– 1 լաստանը Անղլիա չէ՝ ոչ իր աշխարհագրական դիրքով, ոչ իր հզորությամբ, ոչ էլ քաղաքական շահերով, որ հայ մողո– վուրդը իր ընտրությունը վաղուց կատարել է հօգուտ Ռուսաստանի հետ մշտական բարեկամության Ա որ այղ րնտրոլ–
28
թքա հր վերջնական է, իսկ Բ՝/ս ր լ՛ի այ ի ն ու թարքերին էլ (էրնսւ– ըե/ /, ■ որսլես մշտական թշնամիների։
Պեար է ասեմ, որ այս փաստարկումը ոչ միայն քաղա֊ քակտնապես միամիտ է, այլև առհասարակ զարկ է տրամա- քոս հո։ թյուն իր։
Նաիո դեռևս աշխարհում Անդլիա չկար, երբ հին աշխ ար–
.ի մի շարբ պետական դործիչներ և պետություններ, այդ թէ/ամ հին Եգիպտոսը, էսաթթին, Ալեքսանդր Մակեդոնացին, Տ ի դրան Մեծը, հին Հոոմը, Բյուզանդիան և այլն, առաջ֊ հօ/ւդվե/ են ճիշտ այդ բան աձևով։
քհ ողն ենք օտարներին, համ աոոտակի անդրադառնանք
հայոց պատմության մի քանի դրվագն երի։ Բ. ա. 15 —13՝ րդ է/ա/էե/էի խեթական արձանագրություններից հայտ նի է, որ հույրը (ձայասանֆ ոխերիմ թշնամի էր խեթերի ւդետու– թ յան1 հզոր եէաթթիի հետ և երբեմն մի երրորդ պետության (Միտանիի կամ Եասկայի) հետ դաշնակցում էր ընդդեմ եւ»; թթիի։ Բայց երբ հ ա բավում հզորացավ Ասորեստ ան ր, այս անդամ բարեկամացավ նախկին թշնամու՝ եէաթթիի հետ ընդդեմ նոր հզոր հակառակորդի։ Տիդրան Մեծր բարեկամու- թյան դաշինք կնքեց, խնամիացավ Պոնտոսի թադավոր Մի. հրրդատ Եվպատորի հետ և մի շարք փայ/ուն հաղթանակ, ներ տարավ։ Բայց երբ հզորացած Հոոմր հ արձակվեց Պոն. սասի վրա, Տիզրանր հասկացավ, որ եթե ոզնի իր բարեկամին, Հայաստանը կարոդ է ձեոթից գնալ և չօդնեց, ու դու– ոե նաև դա եղավ պատճառը, որ Տիդրանի հայոց կայսրությունը փլուզվելուց հետո Մեծ Լայքը անձեռնմխելի մնաց հիդրան Մեծի իշխանության ներքո։ Այս անդամ Տ ի դրանք ը ալ։ եկա մ ութ յան դաշինք կնքեց իր երեկվա թշնամի Հոոմի Հետ, իրադրությունն այդ էր պահանջում։ Այնուհետև, հայ հմուտ դործիչները նախ Հոոմի և Պարթևստանի, ապա Բյուզանդիայի և Պ արս կաս տանի միջև մերթ մեկի, մերթ մյուսի կողմն էին անցնում, մերթ մեկի դեմ էին պատերազմում մյուսին դաշնակցած, մերթ էլ հակառակը։ Դրա լավադոլլն օրինակը մենք տեսնում ենք հայոց Արշակ Երկրորդ հզոր թ ։։։ դավորի իշխանության տարիներին։ Հայաստանը թուլա– քավ և պետականությունը կորցրեց, երբ ավելի ու ավելի հ սլկվեց Բյուզանդիայի կողմը նրան համարելով մշտական
21
բարեկամ։ Նույն պատճառով ընկավ թագրատռւնիների հայոց պետությունը, երբ հայ ավաղանքն Անքւն հանձն հը <(մըշա տական բարեկամ» I՝յուդանդիային, ւյ տ կ եղավ սելջուկների արադ առաջխաղացման պատճառներից մեկը։ Ե ի չի կ քէ ա յի հա֊ յոց պետ ութ յունր հզոր էր, երբ չէր ճանաչած մշտական բարեկամ ու մշտական թշնամի և թուլա ցավ ու խորտակվեց, երբ Արևմտյան Եվրոպան մշտական բարեկամ համարեց, և մեր Լուսինյանները այնքան եվրոպականացան, որ անդամ դարձան ֆրանսախոս։
Մշտական բարեկամ և մշտական թշնամի չճանաչելու քա֊ ղաքակ անութ յունն էր վարում Արամ Մ անուկյանը՝ նոր ա դույն ժամ ան ակների հայոց մ եծ ա դույն հաղթանակի հեղինակը։
Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու դաղափ արը։ Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետ ութ յան այդպիսի դաղափ արով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազդը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը։ Ազդը հա– վատ ալով մի մշտ ական, այն էլ Հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունր, դառնում է ստրկամիտ և ստրուկ։
Խնդրեմ, ցույց տվեք մի խելքը գլխին պետական կամ քա–, ղաքական դործիչ, որևէ պետություն՝ մեծ թե փոքր ազդի, որն առաջնորդվելիս լինի մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու կողմնացույցով։ Նրանք, ովքեր հայերի մշտական բարեկամ են համ արում Ռուսաստանը, պետք է լավ իմանան, որ նախ ինքը՝ Ռուսաստանը, ռուսական որևէ քաղաքական կամ պետական դործիչ, ռուսներն ընդհանրապես հայերիս երբևէ մշտական բարեկամ չեն համարել ու չեն համարում և առհասարակ առաջնորդվել են <րՌուսաստանը չունի մշտական բարեկամներ» բանաձևով։ Օրինակներ որ–, քան ուզեք։ Օոնապարտ յան Ֆրանսի ա յի դեմ կռվելու համար Ռուս աստանը դաշնակցեց գերմանացիների և ավրս–. տրիացիների հետ, իսկ 1914 և 1941—45 թվականներին երկու անդամ դաշնակցած Ֆրանսի ա յի հետ, պատերազմ եց Գեր–
28
ժտնիայի և նրա դաշնակիցների դեմ, իսկ հիմա էյ չավ հա- քտքերաթ յուններ է պահպանում թե մեկի, թե մյուսների ւ՚եւոէ Եամ՝ Ռուսաստանը շատ տարիներ պատև–
րադմել է Թուրքիայի դեմ, իսկ հիմա բարեկամական ջերմ > սւ/ոււրհրություններ անի այդ պետ ութ յան հետ։
Պարզապես հիմ արություն է մշտական բարեկամ և մըշ֊ Աէէօկան թշնամի ունենալու ((սկզբունքը))։
Հիմա քննենք ըստ էության։ Հայ ժողովուրդը ապրել է ավելի քան 5 հազար տարի, այն էլ հենց այս հողում՝ Հայկական լեռնաշխարհում ։ Ինձ թվում է, որ մշտ ական բարեկամ ե մշտական թշնամի ունենալու կողմնակից մեր հայ գործիչ֊ հերը վստահ շեն, որ հայ ժողովուրդը այս հողում ապրելու է ես 5000 տարի ու դեռ շատ ավելի։ Ես վստահ եմ, և դրա համար ինձ ծիծաղելի է թվում նրանց տեսակետը, ըստ որի ե հազար տարի և դեռ շատ ավելի մենք մեզ մշտական բարեկամ պետք է համարենք Ռուսաստանին և մշտական թըշ- \>ամի Թուրքի ային։ Այո՞, խոսքը մշտականի մասին է, այսինքն՝ հավիտենականի։ Դե տեսեք, մի՞թե հիմարություն չէ հավիտենական թշնամի և հավիտենական բարեկամ ունենաք ա ո։յդ դաղափ արը։
Իտրեկամ նշան ակում է բարի կամեցող, պարսկերեն ու թուրքերեն դոստ, ռուսերեն դրապ, գերմաներեն ֆրոյնդ, էսնդլերեն ֆրենդ և այլն։ Հիմա մտածեք՝ հայ ազդն արդյոք անի հավիտենապես իր բարին կամեցող որևէ ազդ կամ պետություն։ Ով կարծում է, թե Ռուս աս տ անն այղպ իսին է, թոզ հարցնի որևէ ռուս գործիչի կամ առհասարակ որևէ սուսի, թե արդյո՞ք իրենք՝ ռուսները, մեր հավիտենական քարի կամեցողներն են։ Ռուսները ծիծ աղում են այդպես մտածող հայերի վրա։ Եվ ճիշտ են անում։
Ա ի՛ թե բարի կամեցողի խոսք է Լոր անով֊Ռոս տովսկու Հայտարարությունը՝ թե Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի կամ գուցե բարի էլամեցողի խոսք էր իշ֊ խան Դո լի ցին ի ասածը՝ «Բոլոր հայերին պետք է ոչնչացնել, մեկի)։ պահել թանգարանի համար», թե՞ բարի կամԼցողու– թլան քայլ էր 1949 թ. հայերին զանգվածաբար Սիրիր աքսորելը, գուցե բարի կամեցողություն էին Արցախի վեր ա– քերյալ Մոսկվայի կայացրած որոշումները կամ այդ քաղաքի
29
րևրթերի ու հեռուստատեսության մոլի հակահայկական հողվածներն ու հաղորդումները։
Մոսկվան իր շահերն ունի և կրկնում եմ, չունի ու չի ունե- չքել մշտական բարեկամ և մշտական թշնամի, մեր բանաստեղծուհիները, բանաստեղծները, գրականագետները, ս/ատմարանները և քաղաքական այլ սիրողներ (դիլետանտ- ներ) լավ կանեն քաղաքական դասեր սովորեն հենց Մոսկ- վայից, նաև այլ պետություններից ու պատմությունից, ե վերջապես աղատվեն մշտական բարեկամ ի ու մշտական թշնամու հայկական հայումաշ անող հիվանդությունից։
Անմտություն է ասել, նաև, թե հայ ժողովուրդը ՒՐ ընտրությանն արել է հօգուտ Ռուսաստանի։ Ո չ, սիրելիներ, այդպիսի րնտրա թյուն չի եղել, Ռուս աստ անն ինքն է եկել Կովեաս ու Հայաստան, ինչպես որ գնացել է Վոլգայի ափե- րը, Ուրալ, Սիրիր > Միջին Աս իա, Հեռավոր Արևելք, Մերձ- բ ա չթյան երկրներ և այլն։ Ւնքը եկել է, ինքն էլ կարող է գնալ, դա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ կապված Նրա շահերի հետ, և հօդուտ հայերի Ռուսաստանն իր շահե– րից մի մսխալ չի զիջել ու երբևէ չի զիջի։ հասկանանք վերջապես; Մենք չէ, որ պետք է Ռուս ս։կան բազմափորձ պետությանը սովորեցնենք, թե ինչն է իրեն օգուտ, ինչըճ վնաս, նա շատ լավ գիտ Ի ՒՐ օգուտն էլ, վնասն էլ, և միշտ շարժվել ու շարժվում է մշտական բարեկամ ու մշտական թշնամի չունենալու սկզբունքով։
նույնը վերաբերում է Թուրքիային, որը նույնպես երբևէ չի աոս ջնորդվել մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու սկզբունքով։ Այդ մենք ենք, որ աշխարհով մեկ բոռալով անընդհատ ամեն ձևով նրան համոզում ենք, թե ինքը մեր մշտական թշնամին է, մենք էլ իրենը։ Հետո՝, ինչ ենք շահում։ Մի՞թե դրանով մեր կորցրած երկիրը վերադարձ- նելա ենքէ Ո չ, սիրելիներ, վերադարձն ավելի հ եռացնում ենք դրանով։ Հայհոյանքը, լուտանքը, վարկաբեկում ը մեղ երբեք օգուտ չեն բերել և չեն բերի, վնաս* որքան ուզեք։
Ւսկ եթե եկող հազարամյակների ընթացքում այնպիսի իրադրություն ստեղծվի, որ մեր և Թուրքիայի վիճելի հար– I ըերը թեկուզև ինչ-որ չափով լուծվեն, դարձյա՛լ այդ ևրկրին մշտական թշնամի պիտի համարենքօյ Կասեք՝ ոչ։ Ւսկ ղա՝ յ
» ՈՒ1*ակում Լ, որ էքշաաէ|Ա|(ւ րառը հենը միայն դրանով Մի րան հաստատ է, որ Թուրքիան էխ Ադրրեչանն է( մձբ ւէչտական հարևաններն ենւ Սա անկասկած է։ Նրանք ար< կողմ երից հեռանալու միտք չունենւ Ես ուղում եմ, որ 11 ենթ (I ա ր/ո/իսի միտք չունենանք, և մեր ամոթն ու խտյ֊ քրպոէէ՚կ Ոէթյունն է, որ այսօր հայերր զանգվածաբար փախ֊ ա\մ ե), Հայաստանի^։ Մենք այստեղի հնադույն ու մշտա֊ կան բնակիչներն ենք և ոչ մի շահ չունենք մեր մշտական Հացհաններին անպայման նաև մշտական թշնամի հ այտա ֊ բ>*ւբէ ւ՚ա Այդպես հայտարարեչր նշանակում է նաև Կույսը կաբհք մեր կորրրած երկրի գեթ մի մ ասր վերադարձնելու Հեռանկարիդ։ Այս տեսակետից էլ որ նայա՛) ենք դարձյալ (իմացություն է, հայակործան մշտական բարեկամ և մրշ– տակահ թշնամի ունենալու (կամ ընտրելու) դաղափարըլ II 1,1,/, էլ պետք է առաջնորդվենք բանականությամբ, իրա– ւլրաթյան ըմբոնմամբ և ոչ թե ղդացմունքներով, որոնք I ՛ էի։ կործանարար են լինում։
1՚՝րր ս/ետք է վերջապես հասկանանք, որ հայերը, իրոք որ աշխարհում երբևէ շեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարո՛/ ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի։ II/, Iւենր՝ հայերս պետք է նվիրված լինենք մեր ադդային ջահերին ու ոչ թե կարծեցյալ բարեկամների։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալով է, որ ինքնուրույն, անկ՛, ի։ աղդ կդառնանք, կհզորանանք, անպարտ կլինենք։
I»*»
ՀՅՈՒՍԻՍԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Այսպես կոչվում է Հայկինոյի մի շարժանկարը, և քանի ՚այկինոն րստ իր սովորության այն նկարահանել է ոու« I /,), հետո կրկնակել հայերեն, այդ հաստատության ոու– I ւ։սները վերնադիրը ռուսերենից անճոռնի պատճենել 41,1 «Հարսնացուն հյուսիսից»» Բայց հիմա խոսքը դրա մա– ի1 ՛է “՚Ո Ա՛)^ Բանի՛ ՈՐ ա1ս ՓոԲՐՒկ Հայաստանում Հյոլ- . հարսնացուներ շատ կան, և ոչ այնքան կանայք, որ–
•■ի"/՛ յ։