— Դու այնպես ես խաղում, կարծես ամբողջ կյանքդ խաղացած լինես։ Գուցե հենց այդպե՞ս է։ Չէ՞ որ ես քո մասին ոչինչ չգիտեմ։ Այդ ինչպե՞ս է, որ կրուպյեն քեզ այդքան սիրալիր ողջունեց, կարծես ռազմական խոշոր արդյունաբերողի էր ողջունում։
― Նա ինձ շփոթեց մի ռազմական գործարանատիրոջ հետ:հետ։
― Ճիշտ չես ասում։ Դու նրան նույնպես ճանաչեցիր։
— Ես քաղաքավարությունից դրդված այդպես արի:արի։
— Վերջին անգամ դու ե՞րբ ես եղել այստեղ:այստեղ։
— Չգիտեմ, արդեն մոռացել եմ։ Շատ տարիներ առաջ: առաջ։ Մի տես, թե ինչպես ես արդեն սևացել: սևացել։ Դու միշտ պետք է սևացած լինես, դա քեզ սազում է, Ժոան։
— Ուրեմն, ես պետք է միշտ այստեղ ապրեմ։
— Ոչ մշտապես: Բայց կուզեի միշտ ապրել այս ձևով, ինչպես հիմա եմ ապրում։— Ժոանը մազերը ուսերի վրայով ետ գցեց։— Քեզ դա թեթևամտություն է թվում, ճի՞շտ է։
— Չէ, ինչո՞ւ,— առարկեց Ռավիկը:Ռավիկը։
Ժոանը Ժպտաց ու շրջվեց նրա կողմը:կողմը։
— Ես գիտեմ, որ դա թեթևամտություն է, սեր իմ, բայց մի՞թե դու չգիտես, որ մեր այս անիծյալ կյանքում շատ քիչ ժամանակ ենք ունեցել թեթևամտության համար։ Ինչե՜ր ասես, որ չեն եղել,— պատերազմ, սով, հեղաշրջում, ինֆլացիա... ինչքան ուզում ես թվիր։ Բայց ապահովություն, անհոգ կյանք, հանգստություն և ազատ ժամանակ — երբեք չենք ունեցել: ունեցել։ Իսկ հիմա դու ասում ես, որ նորից պատերազմ է լինելու։ Մեր ծնողներն իսկապես որ շատ ավելի թեթև են ապրել, քան մենք, Ռավիկ:Ռավիկ։
— Այո, ճիշտ ես ասում։
— Չէ՞ որ նրանք երկուսն էլ հատուկ մեզ համար են եկել, որպեսզի տանեն։ Եթե մենք չենք ուզում գնալ, դու գոնե պետք է ցած իջնեիր և նրանց ասեիր այդ մասին։
— Լավ։— Ռավիկը կիսով չափ աչքերը բացեց։— Արի կարճ կտրենք։ Իջիր ցած և ասա, որ ես պետք է աշխատեմ։ Իսկ ինքդ հետները գնա, ինչպես երեկ,երեկ։
― Աշխատե՞մ։ Չէ՞ որ դա առնվազն ծիծաղելի է հնչում։ Ո՞վ է այստեղ աշխատում։ Ինչո՞ւ պարզապես չես ուզում հետները գնալ։ Դու երկուսին էլ շատ դուր ես եկել։ Առանց այն էլ նրանք երեկ շատ վշտացած էին, որ դու չուզեցիր գնալ, մնացիր ափում։
Ռավիկն իր բաժակը խմեց։ Գինու համը նախկինի համեմատությամբ հիմա բոլորովին ուրիշ էր։ Նա նորից լցրեց բաժակը և խմեց։ Փրփրուն և ոսկեգույն գինին այս անգամ արդեն նախկին համն ուներ։
Նա վճարեց, տեղից ելավ և դնաց Կանն ում գնաց Կաննում գտնվող կազինոն։
Ռավիկը խաղում էր հանգիստ և փոքրիկ խաղագումարներ դնելով։ Նա շարունակում էր զգալ ներքին ցուրտը իր մեջ և գիտեր, որ խաղն ինքը կտանի, քանի դեռ միջի այդ ցուրտը չի անցել։, Խաղաց վերջին տասներկուսի վրա, քսանյոթի քառակուսու վրա և քսանյոթի վրա էլ առանձին։ Մի ժամից հետո նա արդեն երեք հազար ֆրանկ տարել էր։ Այդպիսով խաղագումարը կրկնապատկեց քառակուսու վրա և չորս համարի վրա էլ առանձին դրեց։
Ռավիկը նկատեց, որ Ժոանը ներս մտավ։ Նա շորերը փոխել էր և, ըստ երևույթին, հյուրանոց էր վերադարձել Ռավիկի դուրս գալուց անմիջապես հետո։ Ժոանի հետ էին այն երկու տղամարդը, որոնք մոտորավոր նավակով նրան զբոսանքի էին տարել։ Ռավիկը նրանց գիտեր որպես բելգիացի Լեկլերկի և ամերիկացի Նաջենտի։ Ժոանը սքանչելի տեսք ուներ։ Նրա հագին մոխրագույն մեծ ծաղիկներով իրիկնային սպիտակ շոր էր։ Ռավիկը դա գնել էր նրա համար մեկնելու նախօրեին։ Տեսնելով շորը, ժոանը ուրախության մի ճիչ էր արձակել ու նետվել դեպի Ռավիկը։ «Որտեղի՞ց քեզ իրիկնային զգեստների այսպիսի նուրբ ճաշակ»,— հարցրեց Ժոանը։— «Սա շատ ավելի լավն է, քան իմը»։— Եվ հայացքը նորից գցելով նվերին, ավելացրեց. «Եվ ավելի թանկ է»։ Թռչնակ, մտածեց Ռավիկը։ Դեռ իմ ճյուղերին է նստած, բայց թևերն արդեն բացել է թռչելու համար։
Կրուպյեն դեպի Ռավիկը շարժեց մի քանի խաղանիշ։ Նրա չորս համարներից մեկը տարավ։ Տարած փողերը նա վերցրեց, թողնելով միայն նախկին խաղադրամը: խաղադրամը։ Ժոանը գնաց բակկարա խաղացողների սեղանի կողմը: Ոավիկը կողմը։ Ռավիկը չգիտեր, Ժոանն իրեն նկատե՞լ է թե ոչ: ոչ։ Մի քանիսը, որոնք չէին խաղում, նայեցին Ժոանի հետևից: հետևից։ Նա քայլում էր սովորականի նման փոքր-ինչ այնպես թեքված առաջ, կարծես քամուն հակառակ գնալիս լիներ և ոտքերն այնպես էր գցում, ոնց որ չգիտեր, նրանք իրեն ուր են տանում։ Գլուխը ետ շրջելով, Ժոանը ինչ-որ բան ասաց Նաջենտին, և Ռավիկը հանկարծ խաղանիշները շպրտելու անդիմադրելի մի ցանկություն զգաց, նա ուզեց մի կողմ հրել այդ կանաչ սեղանը, վեր թռչել տեղից, գրկել Ժոանին ու վազելով փախցնել նրան այդ մարդկանց ու դռների միջով, տանել հեռավոր մի կղզի, թեկուզև այն կղզին, որը երևում է հորիզոնում՝ Անտիբյան հեռավոր ծովածոցում,— փախցնել, տանել այնտեղ, թաքցնել բոլորից և պահել միայն իր համար։
Ռավիկը նորից խաղագումար դրեց։ Յոթը դուրս եկավ։ Կղզիները չեն կարող թաքցնել։ Սրտի տագնապները սահման չունեին։ Մարդ հեշտությամբ կորցնում է այն, ինչ ձեռքին է, երբ ինքն է թողնում, կորուստն արդեն չի զգում։ Գնդիկը դանդաղ գլորվեց։ Տասներկու: Տասներկու։ Նա դարձյալ խաղագումար դրեց։
Աչքերը վեր բարձրացնելով, Ռավիկը հանդիպեց Ժոանի հայացքին։ Վերջինս սեղանի մյուս կողմը կանգնած իրեն էր նայում։ Ռավիկը գլխով արեց նրան և ժպտաց։ Ժոանը անքթիթ Ռավիկին էր նայում: Ռավիկը ցույց տվեց ռուլետը և ուսերը վեր քաշեց: քաշեց։ Դուրս եկավ տասնինը։
Նա նորից խաղադրամ դրեց ու բարձրացրեց հայացքը։ Ժոանն այլևս չկար։ Նա մնաց տեղում նստած և, ձեռքը մեկնելով, կողքը դրած ծխախոտատուփից մի սիգարետ վերցրեց։ Ծառան իսկույն կրակ տվեց նրան։ Դա լրիվ ճաղատացած, ցմփոր և լիվրեով մի մարդ էր։
— Իհարկե, ինչ խոսք...
Ռավիկը չգիտեր, ծառան 1929 թվին եղե՞լ էր կաննումԿաննում, թե՞ պարզապես ուզում էր խոսել։ Նա տեսավ, որ դուրս եկածը չորսն է։ ՔԻչ էր մնացել չնկատի, և փորձեց նորից կենտրոնանալ խաղի վրա։ Բայց ոչինչ դուրս չեկավ։ Ինչ հիմարության մտածեց նա։ Կազինո գալ գրպանում ընդամենը մի քանի ֆրանկ և խաղալ լոկ նրա համար, որպեսզի մի քանի օր ավելի երկար մնալ Անտիբում։ Իսկ ինչի՞ համար։ Եվ առհասարակ ինչո՞ւ է եկել այստեղ։ Միայն անիծյալ փոքրոգության պատճառով, ուրիշ ոչինչ։ Սերը հիվանդության պես մի բան է, նա լուռ և կամաց֊կամաց քայքայում է մարդու, և դա նկատելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդ ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը դավաճանում են իրեն։ Մորոզովն իրավացի է։ Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհն այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որն հետագայում ինքն ապահովել չի կարող։ Այսպիսի դեպքերում կինն աշխատում է նորից ապրել նման կյանքով, բայց այս անգամ արդեն մի այնպիսի մարդու հետ, որն ընդունակ է մշտապես ապահովել նրա համար այդ կյանքր։ Ես Ժոանին ասելու եմ, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է, մտածեց Ռավիկը։ Ես Փարիզում նրանից կհեռանամ, քանի դեռ չափազանց ուշ չէ։
Ռավիկը մտքում տալիս-առնում էր, թե արժի՞ արդյոք նստել ուրիշ սեղանի մոտ և խաղը շարունակել։ Բայց հանկարծ զգաց, էր այլևս տրամադրություն չունի։ Մարդ երբեք չպետք է փոքրանա այն գործերում, որտեղ միշտ մեծ է մնացել։ Ռավիկը նայեց իր շուրջը։ Ժոանը չէր երևում։ Նա մտավ բար, մի բաժակ կոնյակ խմեց։ Հետո գնաց դեպի մեքենաների կանգառը, որպեսզի մեքենան վերցնի և մի քիչ զբոսնի։
— Դա էլ վատ չէ,— ասաց Ռավիկը։— Դու խելամիտ երեխա ես։ Սպասիր մեքենայի ծածկը բարձրացնեմ։
— Թող բաց մնա։ Գագինս Հագինս տաք վերարկու է։ Եվ արի դանդաղ գնանք։ Բոլոր այդ կաֆեների մոտով, որտեղ նստած մարդիկ ընդամենը մի հոգս ունեն — երջանիկ լինել և ոչ մի փաստարկ չփնտրել իրենց արդարացնելու համար։
Ժանը նստեց Ռավիկի կողքին և համբուրեց նրան։
Անտիբյան ծովածոցի վիթխարի աղեղը հայտնվելով հորիզոնում, շարժվեց նրանց վրա։ Օրը գնալով բացվում էր։ Կապտավուն օրվա լույսի տակ բարձրանում էին ծովածոցում կանգնած չորս ռազմական նավերի գորշ մետաղագույն ստվերները — մի հածանավի և երեք էսմինեցների։ Ըստ երևույթին, նրանք եկել էին գիշերը։ Ցածր, սպառնացող, անձայն նրանք կանգնած էին մեր առջև ետ նահանջող երկնքի ֆոնի վրա։ Ռավիկը նայեց Ժոանին։
*1'Ը> Գ1ոլՒ'Ը Ւր Ոէսին Ժոանը գլուխը իր ուսին դրած> քնել էրէէր։