</poem>
— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա, խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք ինչ համար: Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի ԲեգինսըՊարկինսը: Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:
Գոլլումը շարունակեց.
— Իսկ բարի հոբի՞թսը:
— Ոչ, նրան չենք դիպչի: Եթե մենք չենք ուզում, կարող ենք չստիպել նրան սողալ: Բայց, մյուս կողմից, նա Բեգինս Պարկինս է, իմ սքանչելի, այո՛, այո՛, Բե՛գինս: Այդ Բե՛գինսը գողացավ Այն մեզանից: Նա գտավ Սքանչելիին և մեզ չասեց, այո՛, ոչինչ չասեց: Մենք ատու՛մ ենք ԲեգինսներինՊարկինսներին:
— Ո՛չ, ո՛չ այս ԲեգինսինՊարկինսին:
— Բոլոր Բեգինսներն Պարկինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:
— Բայց Ինքը կտեսնի, Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելին մեզանից: