— Ինքս էլ չգիտեմ։ Ես վախենում եմ։ Արի, մի ուշացնի։ Հենց այս րոպեիս արի։ Արի օգնիր։ Ռավիկ, արի, շուտ արա։
Լսափողի մեջ մի բան չխկաց։ Ռավիկն սպասում էր։ Լսվեցին «չզբաղվածության» ազդանշանները՝ տու, տու։ Ժոանը լսափողը կախել էր։ Ռավիկը նույնպես ցած գրեցդրեց, հայացքը հառած գիշերվա սպիտակին տվող մթությանը։ Երեկոյան պառկելիս նա քնաբեր դեղ էր ընդունել, և հիմա գլուխը մի տեսակ տհաճորեն ծանրացած էր։ Սկզբում Ռավիկին թվաց, թե զանգահարողը Հաակեն է։ Հետո նայելով լուսամուտին, հասկացավ, որ ինքը «նտերնացիոնալ» «Ինտերնացիոնալ» հյուրանոցում է և ոչ թե «Ուելսի Պրինցում»։ Նա նայեց ժամացույցին։ Լուսավորվող սլաքները ցույց էին տալիս ժամը չորսն անց քսան րոպե։ Հանկարծ Ռավիկն անկողնուց ընդոստ վեր կացավ։ Երբ ինքը Հաակեին հանդիպեց ռեստորանում, Ժոանը նրան վտանգի, սարսափի մասին ինչ-որ բան էր ասել․․․ իսկ եթե․․․ Ամեն ինչ հնարավոր է։ Քի՞չ հիմարություններ կան աշխարհում։ Ռավիկն արագ-արագ հավաքեց ամենաանհրաժեշտ բաները և հագնվեց։
Փողոցի հաջորդ անկյունում նա մի տաքսի կանգնեցրեց։ Վարորդն իր հետ մի փոքրիկ պինչեր ուներ։ Շունն այնպես էր պառկել նրա ուսերին, կարծես մորթե օձիք լիներ։ Մեքենայի յուրաքանչյուր ցնցումից ցնցվում էր նաև պինչերը։ Դա քիչ էր մնացել Ռավիկին խելագարեցնի։ Նա հաճույքով շանը կգցեր նստիքի վրա։ Սակայն ինքը լավ գիտեր Փարիզի տաքսու վարորդների տարօրինակությունները։
— Մի՞թե ես քեզ կարող էի կանչել, եթե այստեղ մարդ լիներ,— ասաց Ժոանը։
Ռավիկը դեռ շարունակում էր նայել նրա աչքերին։ ժոանը Ժոանը կանգնած էր նրա առաջ ողջ, առողջ և ժպտում էր։
— Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան անցնել քո մտքով։— Ժոանի ժպիտը ավելի ու ավելի տարածվեց շուրթերի վրա։— Ռավիկ,— ասաց նա, և Ռավիկին թվաց, թե կարկուտը խփում է երեսին, ուրեմն, նա մտածում է, որ ես խանդում եմ և վայելում է այդ հաճույքը։ Ռավիկի ձեռքի պայուսակը, որի մեջ իր գործիքներն էին, հանկարծ սոսկալի ծանրացավ։ Նա մոտեցավ աթոռներից մեկին ու պայուսակը ցած դրեց։
― Ոչ։
— Դու խանդելու պատճառ չունես։ Գոնե դու։t դու։ Եվ երբեք էլ չես խանդել․․․
— Ախ, այդպե՞ս։
― Դեմքեր հիշելու մեջ ես զարմանալի վատ հիշողություն ունեմ,— ասաց Ռավիկը։— Ես քո դերասանին բոլորովին ուրիշ տեսակ էի պատկերացնում։
ժոանը Ժոանը շիշը դրեց սեղանին։
— Դա ամենևին էլ դերասանը չէ։
— Դու մինչև հիմա դեռ ինձ չես ասել, թե ինչո՞ւ ենք մենք այսպես։
— Դա մեզանից և ոչ մեկը չի կարող բացատրել։ Ինչքան էլ ուզում է խոսենք, միևնույն է, իրար չենք հասկանալու։ Կան բաներ, որ մարդ ոչ կարող է հասկանալ և ոչ էլ բացատրել։ Փաոք Փառք աստծո, որ մեր մեջ դեռ ինչ-որ մի մութ բան կա, մի կտոր ջունգլի․․․ Իսկ հիմա ես գնում եմ։
Ժոանն արագ տեղից վեր կացավ։
— Ինչո՞ւ ես դա հարցնում։
― Զվարճության համար։ Գնա քնիր։ Արդեն լույսը բացվում է։ Ողբերգության համար ժամանա կ չկա;ժամանակ չկա։
— Դու չե՞ս ուզում մնալ։
— Դու իրավացի ես։ Սա պետք է շուտ լիներ։ Երբ ես վերադարձա Շվեյցարիայից։ Բայց ամենագետ մարդ չկա։ Իսկ երբեմն մարդ չի էլ ուզում ամեն ինչ իմանալ։ Չէ՞ որ դա․․․ — նա հանկարծ կանգ առավ։
— Դու ի՞նչ, ի՞նչ էիր ուզում ասել, Ռավիկ։— ժոանը Ժոանը կանգնել էր նրա առաջ, կարծես, ինչ-որ բան չհասկանալով, բայց որը անպայման ուզում էր հասկանալ։ Նա ամբողջովին սփրթնել էր, իսկ աչքերը դարձել էին թափանցիկ։
— Հը, ասա, դա ի՞նչ էր,— հարցրեց ժոանը։Ժոանը։
Նրա թիկունքում գտնվող կիսով չափ լուսավորված միջանցքը, որ կարծես երերում էր աղոտ լույսի մեջ, թվում էր, թե ինչ-որ մի ճանապարհ է, որ տանում է դեպի հեռու մի հանքահոր, որտեղ խոստումը և ցողաողող սերունդներն ու մշտապես վերածնվող հույսերը լույս են տալիս։
— Գիտեմ։
— Այդ դեպքում զուր աեղը տեղը ինձ այդքան երկար սպասել ավիք։ տվիք։ Չէ՞ որ դա ձեզ վրա տասնմեկ ֆրանկ նստեց։
— Ոչինչ։