=== Ւիլյամ / Ուիլյամ ===
Ողջույն, DaemonDice։ Դուք անվանափոխել եք [[Ւիլյամ Շեքսպիր]] էջը [[Ուիլյամ Շեքսպիր]]։ Դա տառասխալ չէ, պարզապես, որքան ես եմ հասկանում, [[Մասնակից:Թարումեան|Թարումեան]]-ը որոշել է Շեքսպիրի անունը նոր գրելաձևով մատուցել։ Միգուցե նա կարծում է, թե դա ճիշտ է։ Ինձ ''Ւիլյամ'' գրելաձևը հեչ դուր չի գալիս (ավելին՝ ես սա թիթիզություն եմ համարում)։ Ամեն դեպքում, կարծիքն ապրելու իրավունք ունի և արժե ճշտել [[Մասնակից:Թարումեան|Թարումեան]]-ի հետ։
:Շնորհակալություն, որ տեղեկացրեցիք։ Ես կառաջարկեի փոխարենը հարցը քվեարկության բարձրացնել խորհրդարանում՝ հատկապես, որ [[Մասնակից:Թարումեան|Թարումեան]]-ը, կարծես թե, [http://grapaharan.org/index.php/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/%D4%B9%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A5%D5%A1%D5%B6 2014-ից կայքում ակտիվություն չի ցուցաբերել] և [http://grapaharan.org/index.php?limit=50&tagfilter=&title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2%3A%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&contribs=user&target=%D4%B9%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A5%D5%A1%D5%B6&namespace=0&nsInvert=1&tagfilter=&year=2015&month=-1 քննարկումների էլ երբևիցե չի մասնացկել։]
:Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա ընդունելի չէ, ապա որպես լուծում կարելի է առնվազն ավելացնել մի կարճ զգուշացում այդ մասին հեղինակի էջի վրա, որ մասնակիցները չփորձեն դա ուղղել։ Հաշվի առնելով, որ Գուգլի միակ իմացած էջերը «Ւիլյամ Շեքսպիր»-ի մասին հենց այս կայքի էջերն են ու Թարումեանի բլոգի գրառումները, ինչպես նաև որ հեղինակի անունը նույնպես [http://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/william-shakespeare հնչողությամբ] ավելի մոտ է «Ուիլյամ»-ի, քան «Ւիլյամ»-ի, իմ կարծիքով նոր մասնակիցները շարունակաբար անվանափոխելու են հեղինակի էջը, եթե զգուշացում փակցված չլինի։ [[Մասնակից:DaemonDice|DaemonDice]] ([[Մասնակցի քննարկում:DaemonDice|քննարկում]]) 00:41, 26 Հուլիսի 2015 (AMT)