=== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ===
Նրանք Բարեկամներն անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա, և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ և ու սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված էր փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այս ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ-որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև փռված ընկած կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:
— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:
— Մենք Ծառմորուսի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք և ապագայի համար որոշ պլաններ քննարկեցինք,— հասնելով բարեկամներին ասաց նա: — Բացի այդ մենք վերջապես մի փոքր հանգստացանք: Ժամանակն է կրկին ճանապարհ ընկնել: Հուսով եմ, բարեկամներս, որ դուք է՞լ եք հանգստացել և սնվել:
— Իհարկե,— պատասխանեց Մերին: — Ի դեպ, մեր զրույցը զրույցն սկսվեց և ավարտվեց ծխամորճով: Մենք հիմա, կարելի է ասել, Սարումանի վրա այնքան էլ բարկացած չենք:
— Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալւ: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց բայց՝ անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, բայց սակայն զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի սիրում, նկատի ունեցեք:
— Ես կգամ քեզ հետ,— ասաց Ջիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել, ստուգել՝ իսկապե՞ս դուք այդքան նման եք:
— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույկ թույլ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:
— Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա այստեղ,— զարմացավ Փինը: — Նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից:
— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:
Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և փոքր ինչ փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում, կողմում՝ սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ-որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:
Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:
— Ես բարձրանում եմ դռների մոտ,— ասաց Գենդալֆը: — Ես եղել եմ Օրթհանքում և Սարումանի խարդավանքներն ինձ անակնկալի չեն բերի:
— Ես կբարձրանամ քեզ հետ,— ասաց թագավորը: — Ես ծեր եմ, և ինձ այլևս ոչինչ չի սարսափեցնիսարսափեցնում: Ուզում եմ խոսել ինձ այդքան չարություն պատճառած թշնամուս հետ: Էոմերը կգա ինձ հետ. նա կօգնի ինձ, եթե հանկարծ իմ ծեր ոտքերը որոշեն չենթարկվել:
— Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն:
Ռոհանցի հեծյալները, որոնք հավաքվել էին աստիճանների երկու կողմերում, անհանգիստ հայացներ էին նետում հսկայական աշտարակի վրա՝ մտահոգվելով իրենց տիրակալի համար: Մերին ու Փինը նստեցին առաջին աստիճանների վրա: Երկուսն էլ իրենց անհարմար ու ավելորդ էին զգում և փոքր ինչ վախենում էին:
— Այստեղից Էստեղից մինչև դարպաս, երևի, կես լիգ պետք է վազել ցեխերի միջով,— մրթմրթաց Փինը: — Լավ կլիներ սուսուփուս ծլկեինք ու թաքնվեինք պահակատանը: Եվ ինչու՞ մենք այստեղ էստեղ խցկվեցինք: Ու՞մ ենք մենք այստեղ էստեղ պետք:
Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով:
— Ո՞վ է,— հարցրեցին այնտեղից,— ի՞նչ է ձեզ պետք:
Թեոդենը ցնցվեց և աչքերը վեր գլուխը բարձրացրեց:
— Ես ճանաչում եմ այս ձայնը,— ասաց նա: — Անիծյալ լինի այն օրը, երբ առաջին անգամ լսեցի այն:
— Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք:
Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ ձայն լսվեց՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող: Նրանք, ովքեր առնաց առանց անհրաժեշտ զգուշության լսում էին այդ ձայնը՝ ձայնը, հետագայում չէին կարողանում ոչինչ կրկնել իրենց լսածից, իսկ եթե ինչ-որ մեկն էլ կարողանում էր, ապա զարանում զարմանում էր, թե ինչքան որքան քիչ ուժ կա այդ նույն բառերում, երբ դրանք լսվում են մեկ այլ մարդու շուրթերից: Հիշողության մեջ հիմնականում անբացատրելի հրճվանք էր պահպանվում, և այն ամենը, ինչ ասում էր այդ ձայնը, այնքան իմաստուն ու անվիճելի էր թվում, որ լսողի սրտում ցանկություն էր առաջանում արագորեն, առանց մտածելու համաձայնվել այդ ձայնի հետ, որպեսզի նույնքան իմաստուն թվա: Այդ ձայնից հետո մյուսների ձայները, ովքեր կանգնած էին մոտակայքում, թվում էին կոպիտ, անշնորք և ծիծաղելի, իսկ եթե նաև հակառակվում էին Սարումանին, հմայվածները վիճողի նկատմամբ լցվում էին զայրույթով: Ոմանց վրա կախարդանքը կախարդանքն ազդում էր միայն այն դեպքում, երբ ձայնը դիմում էր հենց նրանցիրենց, իսկ երբ Սարումանը դիմում էր մեկ ուրիշին, նրանք անմիջապես սթափվում էին ու սկսում քմծիծաղել աճպարարի ֆոկուսը հնարքը բացահայտած մարդու պես: Սակայն շատերին կախարդում էր ոչ թե նրա խոսքերի իմաստը, այլ հենց ձայնի հնչողությունը, և այդպիսինների համար կարևոր չէր, թե ում է դիմում ձայնը: Նրանք հավետ ընկնում էին հմայքի տակ և , որտեղ էլ լինեին, նրանց ականջների մեջ անընդմեջ լսում էր այդ քնքուշ ձայնը, որը բացատրում էր նրանց, համոզում, դրդում: Սարումանին ոչ ոք չէր կարող անտարբերությամբ լսել, ոչ մեկ չէր կարող անտեսել նրա խնդրանքը, կամ հակառակվել նրա կամքին՝ առանց իր ողջ կամքն ու միտքը լարելու:
— Դե, ի՞նչ է պատահել,— հանդիմանանքով հարցրեց ձայնը: — Ինչու՞ եք ինձ անհանգստացնում: Ինչու՞ գիշեր-ցերեկ հանգիստ չեք տալիս:
Դա կարծես մի բարեսիրտ, խաղաղ մարդու ձայն լիներ, որն անկեղծորեն տխրել էր պատճառված վիրավորանքից, որին արժանի չէր:
Բոլորը ցնցվեցին՝ բարձրացնելով հայացքները: Ոչ մեկ ոք չէր լսել, թե ինչպես էր Սարումանը հայտնվել պատշգամբում: Ճաղերի հետևում մի ծերունի էր կանգնած և վերևից նայում էր նրանց: Նա փաթաթված էր մի ընդարձակ թիկնոցի մեջ, որի գույնը դժվար էր որոշել, քանզի բավական էր միայն աչքերը թարթել, և գույնը փոխվում էր: Ծերունին երկար դեմք ուներ, բարձր ճակատ և խորը, սև, անհատակ աչքեր: Նրա հայացքը ջերմ էր, խորաթափանց և փոքր ինչ հոգնած: Սպիտակ մազերի և մորուքի մեջ դեռ սև մազեր էին պահպանվում՝ հատկապես շրթունքների շրջանում:
— Նման է, բայց ոչ այնքան,— քրթմնջաց Ջիմլին:
— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն, կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:
Թեոդենը բացեց բերանը, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը քարացան նրա շուրթերին: Նա բարձրացրեց աչքերը և նայեց Սարումանին, որը կռացել էր ճաղերի վրա և թագավորին հառել իր սև, խորաթափանց աչքերը, ապա նայեց Գենդալֆին. ըստ : Ըստ երևույթին, թագավորին տանջում էին կասկածները: Գենդալֆը կանգնած էր լուռ, ասես չէր նկատում, թե ինչ է տեղի ունենում: Կարելի էր մտածել, թե նա ինչ-որ ազդանշանի է սպասում, որը դեռ չկա: Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:
Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ Ջիմլին:
— Այս կախարդի խոսքերում ամեն ինչ գլխիվայր է շրջված,— գոչեց նա, նա՝ ամուր սեղմելով տապարի կոթը: — Այս օրթհանքյան խաբեբայի լեզվով փրկել՝ նշանակում է սպանել, իսկ օգնություն՝ նշանակում է դավաճանություն: Բոլորին ամեն ինչ պարզ է, միայն թե մենք այստեղ չենք եկել նրանից օգնություն և փրկություն խնդրելու:
— Հանգի՛ստ,— ասաց Սարումանը, և մի ակնթարթ նրա ձայնը կորցրեց իր հմայքը, իսկ աչքերը կայծկլտացին: Ես հիմա քեզ հետ չեմ խոսում, օ՛ Ջիմլի, որդի Գլոյնի: Քո տունը այստեղից շատ հեռու է, և այս երկրի խնդրները քեզ չեն վերաբերվում: Սակայն ես գիտեմ, որ դու քո կամքով չես ներքաշվել Ռոհանի գործերի մեջ և չեմ մեղադրում քեզ: Ի դեպ, չեմ կասկածում, որ դու կռվել ես քաջաբար: Բայց խնդրում եմ քեզ, թույլ տուր սկզբում խոսել իմ հարևան և երբեմնի ընկեր Ռոհանի թագավորի հետ: Ի՞նչ կասես, թագավոր Թեոդեն, ուզու՞մ ես խաղաղություն կնքել ինձ հետ: Ընդունե՞ս Կընդունե՞ս իմ օգնությունը, որ որը հիմնված է դարավոր իմաստության իմաստնության վրա: Կմիավորվե՞նք արդյոք մենք Սև Ստվերի դեմ, կօգնե՞նք արդյոք միմյանց շտկելու չարիքը, որ իր հետ բերեց պատերազմը: Մոռանա՛նք փոխադարձ վիրավորանքները, և թող մեր հողերը ծաղկեն առաջվանից ավելի փարթամփարթա՛մ:
Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին, ոչ ոք չէր կարող ասել, ասել՝ կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:
— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն դրա նրա համար, որ բերաններս բաց լսենք թունավոր լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:
— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ինչ Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշիննք դաշի՞նք կնքենք և կրկին դառնանք բարեկամնե՞ր: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:
— Այո, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ Մորդորյան մորդորյան ճիրան՝ երկար և սուր: Պատերազմը Պատերազմն սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:
Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռռռոց կռկռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և , գավազանը մեկնած , կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:
— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները, անասունի պես հարբած, կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, բայց սակայն այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ էլ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ, և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:
Սարումանը լռեց:
— Հե՞տ վերցնել խոսքերս,— մտահոգ ու զարմացած կրկնեց նա: — Ինչու՞ հետ վերցնեմ: Քեզ համար անհանգստանալով, քո մասին հոգ տանելով, փորձում էի օգնել քեզ իմաստուն խորհուրդներով, բայց դու չէիր ուզում ինձ լսել: Դու հպարտ ես, և չես սիրում, երբ քեզ խորհուրդներ են տալիս, բայց ես քեզ չեմ դատապարտում, չէ՞ որ դու իմաստուն ես: Բայց Թեև այն ժամանակ, իմ կարծիքով, դու սխալվեցիր: Դու չուզեցար ինձ հասկանալ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում: Ես, ուղղակի, այնպես էի ուզում քեզ դարձի բերել ճիշտ ուղու վրա, որ կորցրեցի համբերությունս... Հավատա, ես զղջում եմ կատարվածի համար և թշնամանք չեմ տածում քո հանդեպ: Նույնիսկ հիմա, թեև դու այստեղ ես եկել մի խումբ անգրագետ վայրենիների ուղեկցությամբ, ես պատրաստ եմ գրկել քեզ: Մի՞թե մենք կարող ենք վիճել, չէ՞ որ մենք միևնույն հնագույն եղբայրության, Միջերկրի իմաստունների խորհրդի անդամ ենք: Մեր բարեկամությունը երկուսիս էլ ձեռնտու է: Մենք դեռ շատ բան կարող էինք անել միասին: Թողնենք անիմաստ վեճերը, հասկանանք միմյանց և չներգրավենք կողմնակի անձանց մեր գործերին: Թող Թո՛ղ մեր որոշումները օրե՛նք օրենք լինեն նրանց համար: Մի խոսքով, ես պատրաստ եմ մոռանալ անցյալը և ընդունել քեզ: Հանուն ընդհանուր բարորության, զսպի՛ր հպարտությունդ, լսիր լսի՛ր իմ խորհուրդը: Բարձրացիր ինձ մո՛տ:
Այնքան զորություն և գայթակղություն կար այդ վերջին փորձի մեջ, որ ներկաները, լսածից ցնցված, լուռ քարացել էին: Այս անգամ կախարդական ձայնը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ: Նրանք լսում էին, թե ինչպես է բարի, մեծահոգի թագավորը հոգնած նկատողություն անում անհնազանդ, բայց դեռ իր սրտին սիրելի իշխանավորներին, և նույնիսկ նրա շուրթերից հնչող այդ կշտամբանքները թվում էին ողորմած բարություն: Նրանք իրենց ավելորդ էին զգում, ինչպես երեխաները, որոնք մեղավոր տեսքով ականջ են դնում մեծերի զրույցին՝ փորձելով իրենց համար հասկանալի բառեր գտնել այդ զրույցից և գուշակել, թե ինչ պատիժ է իրենց սպասվում և ինչ ճակատագիր է իրենց համար որոշվում: Այո, այդ երկու իմաստունները իմաստուններն ավելի ազնվածին են, քան բոլոր մահկանացու թագավորները: Իհարկե, նրանք կհասկանան միմյանց: Հիմա Գենդալֆը կբարձրանա աշտարակ, և այնտեղ՝ Օրթհանքի վերին սենյակներում, երկու ճերմակահեր կախարդները կզրուցեն հասարակ մտքին անհասկանալի բաների մասին, իսկ մնացած բոլորը կմնան փակ դռների մոտ՝ սպասելով պատժի և հետագա կարգադրությունների: Նույնիսկ Թեոդենը, մի պահ կասկածով լցված, ակամա մտածեց. «Այո, նա կդավաճանի և կլքի մեզ, մենք կորած ենք»:
Սակայն Գենդալֆը միայն ծիծաղեց: Պատրանքը ցրվեց, ինչպես ծխի ամպը:
— Ա՜խ, Սարուման, Սարուման,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը՝ հացը կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:
Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց և վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շունչները պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը և ու սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին:
— Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում են քո հրամանին...
— Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: գնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: հետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցվում են որպես երաշխիք:
Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց և ու սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց:
— Հետագայու՞մ,— ճչաց նա, և , չկարողանալով իրենց իրեն զսպել, սկսեց ծղրտալ,— հետագայու՞մ: Հետագայում այդ ե՞րբ: Երբ կստանաս Բարադ Դուրի բանալիները, բոլոր յոթ արքաների թագերը և հինգ հրաշագործների գավազաննե՞րը: Ինչպիսի՜ համեստություն: Այդ ժամանակ իմ օգնությունը դժվար թե քեզ պետք լինի: Ո՛չ, ես ավելի՛ կարևոր գործեր ունեմ: Հեռացի՛ր այստեղից, հիմար մի՛ եղիր: Գնա հանգստացի՛ր, հետո՛ կխոսենք, ժամանակ դեռ կա: Եթե հանկարծ քեզ պետք լինեմ, կարող ես գալ, միայն թե առանց այս ավազակների ամբոխի և այդ խղճուկ արարածների, որ կախված են պոչիցդ: Ցտեսությու՛ն:
Նա շրջվեց և անհետացավ դռան մթին բացվածքում:
— Վերադարձի՛ր, Սարումա՛ն,— տիրական ձայնով գոչեց Գենդալֆը:
Ի զարմանս բոլորի, Սարումանը դանդաղ, ասես իր կամքին հակառակ, շրջվեց և ու վերադարձավ պատշգամբ: Դժվարությամբ շունչը տեղը բերելով, բերելով՝ նա հենվեց ճաղերին: Նրա աջ ձեռքը աքցանի պես ամուր սեղմում էր մեծ, սև գավազանը:
— Քեզ ոչ ոք թույլ չտվեց հեռանալ,— խստորեն ասաց Գենդալֆը: — Ես դեռ չեմ վերջացրել խոսքս: Տեսնում եմ առաջվա իմաստությունը այևս չունես: Ցավում եմ քեզ համար: Դու կարող էիր հաղթահարել չարությունդ, թողնել խելագար ծրագրերդ և բարի գործեր անել, բայց ընտրեցիր՝ մնալ աշտարակում և կրծել թակարդը, որը ինքդ ես լարել: Ի՜նչ արած, մնա այդտեղ, բայց զգուշացնում եմ. այդտեղից այլևս դուրս չես գա, եթե, իհարկե, արևելքից դեպի Օրթհանք չձգվի սև ձեռքը: Լսի՛ր, Սարումա՛ն,— գոչեց նա, և նրա ձայնը հնչեց բարձր ու տիրական,— լսի՛ր և ականջիդ օղ արա: Ես այլևս այն Գենդալֆ Մոխրագույնը չեմ, որին դու մի ժամանակ դավաճանեցիր: Ես Գենդալֆ Ճերմակն եմ. ես անցել եմ մահվան միջով և վերադարձել: Իսկ դու այսուհետ անգույն ես, և ես քեզ վտարում եմ իմաստունների Լուսավոր Խորհրդից: — Նա բարձրացրեց ձեռքը և բարձր ու խիստ ձայնով գոչեց. — Սարումա՛ն, դու զրկվա՛ծ ես գավազանից:
Ճայթյուն լսվեց. գավազանը Սարումանի ձեռքում երկու մասի բաժանվեց: Գավազանի գլխիկն ընկավ Գենդալֆի ոտքերի տակ:
— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:
Սարումանը ճչաց, օրօրվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և , անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով վար: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:
— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:
— Դա Սարումանը չէր,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Գունդն ընկավ վերևի պատուհանից: Երևում է, դա Օձալեզուն էր մեզ հրաժեշտ տալիս, բայց՝ անհաջող:
— Անհաջող, որովհետև չկարողացավ որոշել, թե ում է ավելի շատ ատում՝ քեզ, թե Սարումանին,— ենթադրեց Արագորնը:
— Հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով Փինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:
— Նրա մոտ առանց դրա էլ բացի դա նետելու հարմար էլի ինչ-որ մի բան կգտնվիբաներ կգտնվեն,— նկատեց Ջիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:
— Խոսակցությունն ավարտված է,— ասաց Գենդալֆը: — Գնա՛նք:
— Իսկ ինչ է, կարծում ես նա չգիտի՞ այդ մասին,— զարմացավ Մերին: — Մի՞թե դու այլ բան էիր սպասում:
— Թերևս, չէի սպասում,— համաձայնեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել համ հա՛մ խորհրդական, համ հա՛մ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Իսկ հետո նրան Նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբա՛խտ հիմար: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:
— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց Փինը:
— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում:Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրը ճակատագիրն ինչ անակնկալ կմատուցի. ատելությունը ատելությունն առաջին հերթին ինքն իրեն է վնասխժռում: Նույնիսկ եթե կարողանաինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որ որը մեզ վրա նետեց Օձալեզուն:
Այդ պահին աշտարակի պատուհանից հուսահատ ճիչ լսվեց և կտրուկ կտրվեց:
— Էլֆերը միշտ էլ ցանկալի հյուրեր են մեզ համար,— ասաց Ծառմորուսը:
— Խոսքը թզուկի Խոսքն էլֆի մասին չէ,— նկատեց Լեգոլասը,— այլ Ջիմլիի, Ջիմլիի՝ Գլոյնի որդու:
Ջիմլին մինչև գետին խոնարհվեց, և նրա տապարը, սահելով գոտու արանքից, զրնգալով ընկավ քարերի վրա:
— Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը, Ծառմորուսը՝ կասկածանքով նայելով Ջիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է:
— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:
— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց Գանդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:
— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: մենք Մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ էլ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.