=== Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը ===
Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը, արարածը՝ կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որը նա այդպես էլ չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա:
Անհանգստացած հոբիթի բարակ ձայնից, Շելոբը, սթափվելով ասես արյունալի խնջույքի մասին քաղցր մտքերից, դանդաղորեն իր սպանիչ չարությամբ լցված աչքերն ուղղեց դեպի Սեմը: Բայց մինչ նա կհասկանար, որ իր վրա հարձակվում են, և այն էլ այնպիսի կատաղությամբ, ինչպիսին չի հանդիպել երբևէ իր ապրած կյանքի անհամար տարիների ընթացքում, փայլփլուն թուրը խրվեց նրա ոտքը և կտրեց ճիրանը: Սեմը ցատկեց առաջ, սահեց սարդի ոտքերի արանքով և, արագորեն դուրս գալով մյուս կողմից, թուրը խրեց նրա աչքակուտակումներից մեջ՝ բարեբախտաբար Շելոբն այդ պահին գլուխը կախել էր: Ամենամեծ աչքերից մեկը խամրեց:
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել, բազմաթիվ նողկալի շերտեր աճեցրել: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ ո՛չ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, այն մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:
Սեմը գետնին կուչ եկած նայում և իր մահն էր կարդում նրա աչքերում: Եվ հանկարծ, ասես նորից լսելով հեռավոր ձայնը և հասկանալով, թե ինչ պետք է անի, նա ձախ ձեռքով շոշափեց կուրծքը և գտավ այն, ինչ փնտրում էր՝ սառը, ամուր և այդ ուրվականային աշխարհում այդքան հուսալի Գալադրիելի անոթը:
— Գալա՛դրիել,— ասաց նա թույլ ձայնով և լսեց սիրելի Հոբիթստանի անտառներում աստղազարդ երկնքի տակ թափառող էլֆերի հեռավոր, բայց զրգուն զրնգուն ձայները, լսեց ասես երազում ունկնդրած նրանց երգերը, Էլրոնդի բուխարու դահլիճում հնչած ցաղցրալուր մեղեդիները...
Գիլթոնիել ա Էլբերե՛թ:
<poem>
Ա , Էլբերեթ Գիլթոնիել
օ մենել փալան-դիրիել,
լե նելլոն սի դինգուրտո՛ս
— Հապա մի արի էստեղ, գարշա՛նք,— ճչաց նա: — Դու կծել ես իմ տիրոջը, պիղծ արարած, և թա՛նկ կհատուցես դրա համար: Մենք կշարունակենք մեր ճանապարհը, բայց սկզբում ես քո հախից կգա՛մ: Արի՛, արի էստե՛ղ, էլի ես հա՞ ուզում:
Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան՝ նրան, թե կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել արջևի առջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:
Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ: Պարտված Շելոբը վախից դողալով շտապ հեռանում էր՝ աշխատելով որքան հնարավոր է արագ ազատվել թշնամուց: Վերջապես նա հասավ որջի բերանին և, քարերի վրա դեղնակարմիր լորձի հետքեր թողնելով, ծանր մարմինը խցկեց ներս: Սեմը հասցրեց ևս մեկ անգամ թրով հարվածել նրա հետևի ոտքերին: Եվ անզգայացած ընկավ:
Շելոբն անհետացավ: Թե ինչ պատահեց նրան հետագայում, քանի տարի պառկեց նա իր որջում՝ բուժելով վերքերը փրկարար խավարով, աճեցին արդյոք նորից նրա աչք-ողկույզները, ե՞րբ սովը դուրս քշեց նրան որջից և ստիպեց կրկին սարդոստայններ հյուսել Մթամած Լեռների կիրճերում ու ձորերում՝ ձորերում, այդ մասին տարեգրությունները լռում են:
Սեմը մնաց մենակ: Մթնշաղն արդեն խտանում էր անիծյալ երկրում, երբ նա ուշքի եկավ ու հոգնած ոտքերը քարշ տալով վերջապես հասավ այնտեղ, որտեղ անշարժ պառկած էր տերը:
Բայց հենց այդպես թողնել հեռանալը նրա ուժերից վեր էր: Ծնկի գալով՝ նա բռնեց տիրոջ ձեռքը և ոչ մի կերպ չէր կարողանում բաց թողնել: Ժամանակն անցնում էր, իսկ նա հապաղում էր ու չէր կարողանում որոշել: Սկզբում նա փորձեց հավաքել ուժերը և կենտրոնանալ վրեժի վրա: Այո, վճռականությունը չէր հերիքում, բայց հարկավոր էր միայնակ ճանապարհ ընկնել: Պետք է գտնել Գոլլումին ու վրեժխնդիր լինել: Ինքը կանգ չի առնի, կանցնի ցանկացած արահետով, ոտքի տակ կտա ողջ Միջերկիրը, չի ուտի, չի խմի, մինչև չգտնի Գոլլումին ու չսպանի նրան... Բայց չէ՞ որ ինքը դրա համար չէ գնացել տիրոջ հետևից, և չարժե հանուն դրա լքել նրա մարմինը: Սպանությամբ տիրոջը չես վերադարձնի: Ոչ, տիրոջն այլևս ոչնչով չես վերադարձնի: Ուրեմն, ավելի լավ է մեռնել նրա հետ... Բայց չէ՞ որ մահվան ճանապարհներում էլ են մենակ թափառում...
Սեմը նայեց վառ երկնագույն լուսարձակող թրի շեղբին: Մտածեց լեռնային խորխորատների մասին, սև անդունդի մասին դեպի անհատակ ոչինչ, որի եզրով իրենք եկել-հասել էին այստեղ... Ո՛չ, դա ելք չէ: Դա նշանակում է բոլորովին ոչինչ չանել, ավելի ճիշտ անել ավելի քիչ, քան ոչինչ: Միևնույնն է, Ֆրոդոն կմնա այստեղ պառկած, ու ոչ ոք չի սգա նրա մահը: Ոչ, ինքը դրա համար չէ չի եկել-հասել էստեղ:
— Բա էդ դեպքում ի՞նչ անել,— կրկին բացականչեց նա: Եվ հանկարծ հասկացավ, որ պատասխանը պարզ է, բայց դաժան. խոստացել է օգտակար լինել՝ ուրեմն պետք է գնալ մինչև վերջ: Կատարել հանձնարարությունը նրա փոխարեն՝ ահա քո ճանապարհը: Նույնպես միայնակ ու ամենից սարսափելի:
«Դու ոչինչ չես որոշում, քո փոխարեն ճակատագիրն արդեն որոշել է: Ինչ վերաբերվում է նրան, որ դու որպես Պահապան պիտանի չես, ապա, եթե ճիշտը խոսենք, Ֆրոդոն ու Բիլբոն էլ չէին այդ դերին հարմար... Եվ նրանք նույնպես չէին ընտրել, ուղղակի այդպես էր ստացվել»:
— Լավ, նշանակում է ուզեմ, թե չուզեմ, պետք է ամեն ինչ ինքս որոշեմ: Կխառնեմ, իհարկե, մի բան, էդ՝ հաստատ. որ Սեմ Գեմջին ամեն ինչ ճի՞շտ անի ու չխայտառակվի՞: Չէ, էդպես չի լինում: Մի՛ րոպե: Թողեք մտածեմ: Եթե մեզ էստեղ գտնեն, կամ ոչ թե մեզ, այլ տիրոջը ու նրա մոտ՝ էդ իրը, ապա այն անմիջապես կընկնի Թշնամու ձեռքը և ամեն ինչի վերջը կգա՝ և՛ Լորիենի, և՛ Ռիվենդելի, և՛ Հոբիթստանի, և՛ ամեն-ամեն ինչի: Սրա՛ն տեսեք, մտածելու ժամանակ է գտել. մտածելու ժամանակ չկա, պատերազմն սկսված է և, երևում է, առանց Մատանու էլ ամեն ինչ Թշնամու ուզածով է ընթանում: Մատանու հետ վերադառնալ ու նորից խորհուրդ հարցնել այլևս չի ստացվի: Չէ՜, Սեմ Գեմջի, կա՛մ նստիր էստեղ տիրոջդ կողքին ու սպասիր, մինչև գան ու վերջդ տան, իսկ Մատանին՝ վերցնեն, կա՛մ ինքդ վերցրու այն ու երկու ոտքդ էլ փոխ առ:
Սեմը խորը շունչ քաշեց.
Նա կռացավ Ֆրոդոյի վրա, նրբորեն արձակեց թիկնոցի ամրակալը, ձեռքը մտցրեց վերնաշապիկի տակ, մյուս ձեռքով բարձրացրեց տիրոջ գլուխը, համբուրեց սառը ճակատը և զգուշորեն պարանոցից հանեց շղթան: Այնուհետև կրկին տիրոջ գլուխը զգուշորեն իջեցրեց քարին: Ֆրոդոյի քարացած դեմքը չփոխվեց, և դա ամենից շատ համոզեց Սեմին, որ տերն իսկապես մահացել է, և հանձնարարությունն այլևս նրան չի վերաբերվում:
— Մնաս բարով, թանկագին տեր իմ,— ցածր ասաց նա: — Ներիր քո Սեմին: Նա անպայման կվերադառնա էստեղ, այ միայն ավարտին հասցնի քո գործը... Եթե միայն կարողանա: Այդ ժամանակ նա էլ ձեզ չի լքի: Իսկ մինչ այդ քնեք խաղաղությամբ և սպասեք ինձ: Միայն , թե թշնամու գիշակերնեը չհայտնվեն էստեղ: Եթե Տիրուհին կարողանար ինձ լսել ու կատարել իմ ցանկությունը, ապա ես նրանից կխնդրեի միայն մի բան՝ վերադառնալ էստեղ ու գտնել ձեզ նույն տեղում: Ցտեսությո՛ւն:
Կռանալով, Կռանալով՝ Սեմը շղթան անցկացրեց վզին՝ վզին, և Մատանին անմիջապես խոնարհեց նրա գլուխը ներքև, ասես ոչ թե ոսկե օղակ էր կախված նրա պարանոցից, այլ ծանր քար: Քիչ-քիչ, կա՛մ հարմարվելով ծանրությանը, կամ կա՛մ նոր ուժեր ձեռք բերելով, Սեմը դանդաղորեն ուղղվեց, մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց ու հասկացավ, որ այնուամենայնիվ կարող է կրել այդ բեռը: Նա բարձրացրեց անոթն ու ևս մեկ անգամ նայեց տիրոջը: Տիրուհու նվերը մեղմ լույս էր արձակում, ինչպես իրիկնային աստղը ամառային երեկոյան, և այդ լույսի տակ Ֆրոդոյի դեմքն այևս մեռելային գունատ չէր թվում, այժմ այն ուղղակի գունատ էր, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու էլֆական տեսք ուներ: Այդ վերջին դառը մխիթարանքով սփոփվելվ՝ Սեմը շրջվեց, թաքցրեց անոթը կրծքի տակ ու քայլեց դեպի թանձրացող խավարը:
Հեռու գնալ պետք չէր: Թունելը մնացել էր հետևում. մինչև լեռնային անցում մնում էր ընդամենը մի քանի հարյուր քայլ: Չնայած մթնշաղին՝ Սեմը դեռևս տեսնում էր արահետը՝ լայն, ժամանակի ընթացքում լավ տրորված, այն նրբորեն բարձրանում էր երկու ժայռերի արանքով և վերածվում երկար աստիճանների: Պահակային աշտարակը վեր էր խոյանում ուղիղ Սեմի դիմաց՝ սև, ընդամենը մեկ կարմիր աչքով: Շուտով աշտարակի ստվերը ծածկեց հոբիթին: Սեմը բարեհաջող բարձրացավ աստիճաններով և վերջապես հասավ լեռնացքին:
Բայց դա այդպես չէր: Ամեն ինչ ծանրութեթև անելով՝ նա հանգել էր այդ որոշմանը, բայց ամեն քայլափոխի սիրտն ընդդիմանում էր՝ այդ ամենը դեմ էր նրա էությանը:
— Ի՞սկ Իսկ, եթե հանկարծ ինչ-որ բան խառնել խառնե՞լ եմ,— մրմնջաց նա: — Բայց ուրիշ ի՞նչ պետք է անեի:
Լեռնանցքի ուղղաձիգ պատերը սերտորեն շրջապատեցին հոբիթին, բայց, մինչ գագաթը բարձրանալը և դեպի թշնամու երկիր տանող ճանապարհի վրա դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց, նայեց ներքև՝ ներքևում փռված քարե անապատին, որտեղ խորտակվել էր նրա կյանքը, և քարացավ՝ փորձելով ազատվել տանջալի կասկածներից: Թունելի մուտքը, որը դեռ զանազանվում էր թանձրացող մթնշաղում, ասես փոքրիկ սև կետ լիներ: Սեմին թվաց, թե նա տեսնում է կամ ավելի շուտ կռահում է այն տեղը, որտեղ պառկած էր Ֆրոդոն. թվում էր, թե այնտեղ գետնին ինչ-որ բան է լուսարձակում, բայց, հնարավոր է, ուղղակի արցունքներն էին նրա աչքերը շղարշում:
— Մենակ մեկ ցանկություն ունեմ, ուրիշ ոչինչ,— հառաչեց նա,— վերադառնամ ու գտնեմ նրան էնտեղ, որտեղ թողել եմ:
Վերջապես նա շրջվեց և չցանկանալով մի քանի քայլ արեց դեպի առաջ՝ ամենադժվար քայլերը ապրած ողջ կյանքում: Քայլ, ևս մեկ քայլ... Հիմա կսկսվի վայրեջքը ու, հնարավոր է, նա այլևս երբեք չի տեսնի այդ վայրը... Եվ հանկարծ ձայներ ու բղավոցներ լսվեցին: Սեմը քարացավ: Օրքե՛րը: Ձայներն ամենուրեք էին՝ և՛ առջևում, և՛ հետևում: Ոտքերի դոփյուն, ճչոցներ. ինչ-որ տեղից օրքեր էին մոտենում, ըստ երևույթին աշտարակից էին դուրս գալիս: Բայց ախր հետևից նույնպես ձայներ են լսվում: Սեմն արագ շրջվեց: Ներքևում կրակներ էին երևում, որոնք առվի պես դուրս էին հորդում թունելից: Ահա և հետապնդումն սկսվեց. ուրեմն աշտարակի լույսը հենց այնպես չէր վառվոմվառվում: Սեմը հայտնվեց երկու կրակի արանքում:
Արջևում արդեն շատ մոտ առկայծում էին ջահերն ու լսվում էր պողպատի շաչյունը: Հիմա նրան կտեսնե՛ն: Շատ երկար նա որոշում ընդունեց, և ի՞նչ օգուտ այժմ այդ որոշումից: Ու՞ր գնա, ինչպե՞ս փրկվի հիմա, և ամենակարևորը՝ ինչպե՞ս փրկի Մատանին: Մատանի՛ն: Մտածելու ժամանակ չկար: Չհասցնելով մտածել հետևանքների մասին՝ նա պարանոցից հանեց շղթան ու ձեռքի մեջ առավ Մատանին: Անցումում, ուղիղ Սեմի դիմաց հայտնվեց առաջին օրքը: Սեմը Մատանին հագավ մատին:
Աշխարհը փոխվեց, և յուրաքանչյուր ակնթարթը լցվեց մտքերով, որոնք նախկինում Սեմի գլխում չէին հայտնվի նույնիսկ մեկ ժամվա ընթացքում: Լսողությունը սրվեց, իսկ տեսողությունը տեսողությունը՝ մշուշվեց, բայց ոչ այնպես, ինչպես Շելոբի որջում: Շրջապատող առարկաները չթաղվեցին խավարում, սակայն դրանց ուրվագծերը մշուշվեցին ու լողացին: Շուրջն ամեն ինչ դարձավ մոխրագույն, և այդ մոխրագույն մշուշում միայնակ կանգնած Սեմը նմանվեց սև քարի: Ձախ ձեռքին հագած Մատանին վառվում էր ինչպես շիկացած ոսկին: Սեմն իրեն անտեսանելի չէր զգում. ընդհակառակը, նրան թվում էր, թե ինքը տեսանելի է ու խոցելի ինչպես երբեք, և գիտեր, որ Ամենատես Աչքը անընդհատ փնտրում է իրեն:
Նա լսում էր, թե ինպես են ճեղքվում քարերը լեռներում, ինչպես է կարկաչում ջուրը հեռավոր Մորգուլի հովտում, ինչպես է հեծեծում ու պղպջակներ թողնում չարաբախտ Շելոբը՝ մոլորված իր սեփական որջում, լսում էր աշտարակի ստորգետնյա խորքերում շղթայված բանտարկյալների տնքոցները, թունելից դուրս հորդող օրքերի բղավոցները և աշտարակից եկածների խլացուցիչ ժխորը: Սեմը սեղմվեց ժայռին: Օրքերը շարք առ շարք անցնում էին նրա կողքով: Նրանք նման էին ուրվականային տեսիլքների՝ մոխրագույն, մշուշապատ, աղավաղված ստվերներ, իսկ ձեռքերին՝ աղոտ ցոլցլացող ջահեր: Սեմն ապարդյուն ճեղք էր փնտրում, որտեղ կարելի էր թաքնվել ու լարված լսում:
Թունելից դուրս եկող օրքերն ու աշտարակից եկողները հանդիպեցին և ոռնալով նետվեցին միմյանց ընդառաջ: Սեմը հիանալի լսում էր նրանց և ամեն ինչ հասկանում: Ըստ երևույթին Մատանին իրեն կրողին օժտել էր ուրիշ լեզուներ հասկանալու ունակությամբ կամ գուցե օգնում էր հասկանալ միայն Սաուրոնի կամակատարների լեզուն... Մի խոսքով, ինչպես էլ , որ լիներ, Սեմը հասկացավ, որ բավական է ինքը ուզենա՝ և հիանալի ամեն ինչ հասկանում է: Երևում է, Լեռանը մոտենալուն զուգընթաց, որտեղ այն կռել էին, Մատանու հզորությունը գնալով աճում էր, թեև համարձակություն այն չէր տալիս՝ Սեմը միայն մտածում էր, թե որտեղ կարելի է թաքնվել ու սպասել, մինչև որ ամեն ինչ հանգստանա, և լարված ականջ էր դնում: Հեռվից էին գալիս ձայները, թե՝ մոտիկից, նա չգիտեր, բայց թվում էր, թե դրանք հնչում են ուղղակիորեն ականջների մեջ:
— Տե՛ս է, Գորբա՛գն է բարեհաճել: Ի՞նչ ես կորցրել էստեղ, չլինի՞ պատերազմից ձանձրացել ես:
Այդ լուրը Սեմին այնպես ցնցեց, որ նա անմիջապես սթափվեց ու մոռացավ իր բոլոր վախերը: Գտան տիրոջը, գարշելիները: Ի՞նչ կանեն նրանք նրա հետ: Նա օրքերի մասին այնպիսի պատմություններ էր լսել, որ երակներում արյունը սառել էր: Ո՛չ, նման բան թույլ տալ չի՛ կարելի: Սեմը վեր թռավ տեղից: Նա անմիջապես մոռացավ հանձնարարության մասին: Կորչի՛ ամեն ինչ, իր բոլոր փաստարկներն ունայն են: Կասկածներն ու մտավախությունները չքացան, ասես չէին եղել: Այժմ նա գիտեր, թե որտեղ է իր տեղը՝ տիրոջ կողքին, կենդանի կամ մեռած, թեև ինչպես պետք է օգներ նրան, պատկերացում անգամ չուներ: Նա իջավ աստիճաններով ներքև ու արահետով սլացավ դեպի Ֆրոդոն:
«Որքա՞ն կլինեն նրանք,— մտածում էր նա: — Աշտարակից առնվազն երեսուն կամ քառասուն իջան, երկու էդքան էլ երևի ներքևից եկան: Քանիսի՞ն կհասցնեմ կոչնչացնել, նախքան նրանք ինձ կբռնեն: եթե Եթե թուրը հանեմ, նրանք անմիջապես կնկատեն երկնագույն շեղբը և, վաղ, թե ուշ, հախիցս կգան: Հետաքրքիր է, գոնե երգի մեջ կհայտնվ՞եմ: Երգ Սեմուայսի մասին, ով ընկավ կեռնային անցումի մարտում՝ պաշտպանելով տիրոջ մարմինը թշնամիներից: Ո՛չ, ի՞նչ երգ, ոչ մի երգ էլ չի լինի: Մատանին կգտնվի, և երգեր էլ ընհանրապես չեն լինի: Չի լինի՝ չի լինի: Ես ուրիշ տարբերակ չունեմ, իմ տեղը՝ տիրոջ կողքին է: Նրանք պետք է հասկանան՝ Էլրոնդը, և՛ Խորհուրդը, և՛ բոլոր-բոլոր իմաստուն տիրակալներն ու տիրուհիները: Նրանց ծրագրերը ձախողվեցին. ինձանից Մատանու Պահապան դուրս չի գա՝ առաց պարոն Ֆրոդոյի՝ կներեք, չի՛ ստացվում:
Օրքերն արդեն կորել էին տեսողությունից: Սեմը ժամանակ չէր ունեցել մտածելու իր մասին, ու հիմա հանկարծ զգաց, որ սարսափելի հոնգած հոգնած է և ուժերը սպառվելու վրա են: Ոտքերը հրաժարվում էին ենթարկվել: Նա չափազանց դանդաղ էր գնում, ու թվում էր, թե արահետը վերջ չունի: Ախր ու՞ր կորան դրանք և ինչո՞ւ է շուրջը միայն մառախուղ:
Ահա՛ նրանք: Հեռու են սակայն... Հավաքվել են շուրջը, իսկ ոմանք կռացած շան պես հետքերն են հոտոտում... Սեմը փորձեց ավելի արագ վազել:
— Մի՛ ցնցվիր, Գորբագ,— պատասխանեց մյուսը,— քո տխմարները պակաս չեն աղմկում: Թող տղաներն ուրախանան, Շելոբն էսօր էլ չի հայտնվի: Ցցի վրա է նստել, թե ինչ է արել, չգիտեմ, մխիթարելու էլ չեմ վազի: Չտեսա՞ր նրա անիծյալ որջի շուրջը թափված լպրծուն գարշանքը: Չթողնես տղաներն ուրախանան՝ հետո հարյուր անգամ փոշմանելու ես: Թող ուրախանան: Հաջող օր էր, Լուգբուրզում գոհ կմնան:
— Դե լավ հա՛. Լուգբուրզում... Տեսար դու, ինչ-որ էլֆ փոքրաչափիկ ենք գտել: Էդքան վտանգավո՞ր է, ինչ ի՞նչ է:
— Չգիտեմ, ուշադիր նայել է պետք:
— Օհո՛, ուրեմն, քեզ իսկի չեն էլ բացատրել հա՞, թե ինչ են փնտրում: Դե հա, նրանք երբեք էլ մեզ ամբողջը չեն բացատրում, էդպես չէ՞: Ո՞վ ենք մենք մենք՝ հիմարներս, որ իմանանք: Որպես գաղտնիք քեզ ասեմ, որ էնտեղ, էնտեղ՝ վերևում էլ են սխալվում, նույնիսկ ամենագլխավորները:
— Ս-ս, Գորբա՛գ,— Շագրատն այնքան իջեցրեց ձայնը, որ Սեմը, չնայած իր սրված լսողությանը, հազիվ էր լսում նրա շշնջոցը: — Սխալվում են, էդ հա, բայց փոխարենը նրանք ամեն տեղ աչքեր ու ականջներ ունեն: Գլուխս կտրել կտամ, եթե իմ տղաների մեջ չլինեն էնպիսինները, ովքեր աշխատում են նրանց համար: Իմիջայլոց, նրանք ինչ-որ բանով մտահոգված են, էդ հաստատ: Ինքդ ես ասում, որ Նազգուլն անհանգիստ է, իսկ ես գիտեմ, Լուգբուրզում նույնպես խառնաշփոթ է: Ինչ-որ մեկը քիչ էր մնում անցնի:
— Քիչ էր մնում անցնի՞, ասում ես,— տարակուսած կրկնեց Գորբագը:
— Հա, բայց էդ մասին՝ հետո,— կտրեց Շագրատը: — Սպասի՛ր, հիմա կհասնենք ստորին միջանցք, էնտեղ հարմար անկյուն կա. տղաները թող գնան, իսկ մենք կնստենք , կխոսենք:
Շուտով ջահերը կորան տեսադաշտից: Թունելում դղրդոց բարձրացավ, ապա խուլ հարված լսվեց: Սեմը նետվեց առաջ:
Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կանեին նրանք տիրոջ հետ: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց: Եվ հանկարծ մյուս կողմից, հենց քարի հետևից (համենայն դեպս այդպես թվաց Սեմին) լսվեցին առաջնորդ օրքերի ձայները, և Սեմը սրեց ականջները՝ հույս ունենալով ինչ-որ կարևոր բան լսել: Գուցե Գորբագը ցանկանա վերադառնա՞լ. չէ՞ որ նա Մինաս Մորգուլից է: Այդ ժամանակ, գուցե, ստացվի սողոսկել ներս:
— Չէ, չգիտեմ,— ասաց Գորբագի ձայնը: — Սովորաբար հրամանները թռչունից արագ են տեղ հասնում, բայց ինչպես՝ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել: Բ՛ռռռ. էդ Նազգուլների տեսքից ծնկներս դողում են: Նայում են քեզ՝ թվում է, թե կաշիդ քերթում են: Մեկ-երկու՝ երկու ու առանց մաշկի էն աշխարհ կուղարկեն: Բայց Նա նրանց համար ոչինչ չի խնայում, էնպես, որ բողոքես, չբողոքես՝ արդյունքի չես հասնի. դրա համար ավելի լավ է լռես: Չէ, ամրոցում ծառայելը՝ կատակ բան չէ, հավատա ինձ:
— Էստեղ փորձիր ծառայել, Շելոբի հետ գրկախառնված,— քմծիծաղեց Շագրատը:
— Ասում են պատերազմը հաջող է ընթանում:
— Շատ բան են ասում,— փնթնփթնաց Գորբագը: — Կապրենք՝ կտեսնենք: Բայց , եթե իսկապես ամեն ինչ լավ ընթանա, աշխարհն ավելի ընդարձակ կդառնա: Ինչ կասես, չարժե՞ մի երկու տասնյակ հավատարիմ տղաների հետ ծլկե՞լ: Տաք տեղ կգտնենք, որտեղ որսը շատ է, իսկ հրամանատարներ չկան, հը՞մ:
— Էհ,— հառաչեց Շագրատը,— կհիշեինք հին օրերը: