― Ամենալավ պատառները, որ դուք ձեր բերանն էիք դնում, ― պատասխանեցի ես։
― Հա՛, հա՛, հա՛, ― ծիծաղեց Գարգանտյուան, ― երևում է, դու շատ ճարպիկն ես , Ռաբլե։ Դրա համար նվիրում եմ քեզ Սալմիգոնդեն<ref>Սալմիգոգոնդեն Սալմիգոնդեն է կոչվում զանազան տեսակի մսեղենից պատրաստված ռագուն։</ref> դղյակը։
― Մեծապես շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեցի ես, դուք ինձ վարձատրում եք այնպես, ինչպես վայել է արքային։
Այնուհետև մենք բաժանվեցինք, միմյանցից շատ գոհ լինելով։
==Գլուխ XXV==