Մասնակից:Armstral

Գրապահարան-ից

Բարեւ, Արմստրալ։

Ես ունեմ երկու հարց, դու հիմա փոփոխություններ ես անում, ասենք՝ «Նորգորդ»֊ը փոխում ես «Հոբիթոն»֊ով, բնագիր գրքում այդպե՞ս էր, թե՞ դա քո խմբագրությունն է։

Եթե դա քո խմբագրությունն է, ես կառաջարկեի ունենալ Պահապանների երկու վարկած՝ մեկը բնագիր, ինչպես թարգմանիչը թարգմանել է, եւ մեկը՝ քո խմբագրությամբ։

Լանսելոտ (քննարկում) 13:29, 27 Ապրիլի 2016 (AMT)

Բարև, Լանսելոտ: Բնագրում այդպես է: Չեմ ուզում նորից թարգմանել, նամանավանդ, որ Էմմա Մակարյանի թարգմանությունը հրաշալի է: Բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե անունները լինեն բնագրից և իմ թարգմանության հետ համընկնեն: Կարդացողի համար այդպես ավելի ճիշտ կլինի:
Իրոք, շատ լավ կլինի։ Այս գրքի մասին է չէ՞ խոսքը՝ «Պահապանները»։
Իսկ ձեր թարգմանությունը սա է չէ՞՝ Մատանիների Տիրակալը։
Ես չեմ կարծում որ վատ է տեքստի եւս մի խմբագրություն ունենալ։ Կարծում եմ կարող է շատ լավ ստավցել, երբ մի գործի վրա էլի գործ է արվում։
Սակայն հարցեր առաջանում են։
— Չէ՞ որ այս գիրքը (պահապանները) հրատարակված էր այս թվին այս հրատարակչությունում, ու գրապահարանը ոչ միայն միասնական աշխատելու տարածք է, այլ եւ արխիվ։
— Չէ՞ որ հնարավոր է որ թարգմանիչը՝ Էմման, ուներ իր համար խիստ կարեւոր պատճառներ՝ անունները հենց այսպես թարգմանելու։
— Ու վերջապես, կարող է դուք կամ ուրիշ մեկը որոշի ոչ միայն անուններ փոխել, այլ եւ այլ բաներ։ Արդյո՞ք դա վատ է։ Ես չեմ կարծում, որ վատ է։ Ես կարծում եմ որ կարող է շատ հետաքրքիր ստացվել լավացված տարբերակը։ Բայց արդյո՞ք պետք չէ ունենալ աղբյուրը ճիշտ այնպես ինչպես կար։
Այսպիսով, կրկին հարց է ծագում՝ արդյո՞ք երկու վարկած ունենալուն խանգարող հանգամանք կա։ Արդյո՞ք լավ չէր լինի ունենալ Պահապանները որպես reference, արխիվ, ու մի այլ հոդված, ասենք՝ Պահապանները_այսինչի_խմբագրությամբ, որի մեջ արդեն լինեն ձեր նախընտրած փոփոխությունները։ Լանսելոտ (քննարկում) 19:37, 28 Ապրիլի 2016 (AMT)