Սիրել եմ ձեզ

Գրապահարան-ից
12:54, 10 հուլիսի 2013 տարբերակ, Թարումեան (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
* * *

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]

 * * *
Սիրել եմ ձեզ: Եւ սերն էլ այդ գուցեեւ
Դեռ չի մարել իսպառ հոգուս խորքում:
Բայց թող որ չտանջի այն ձեզ այլեւս.
Ես վշտացնել բնավ ձեզ չեմ ուզում:

Սիրել եմ ձեզ անձայն, անհույս սիրով եւ
Եղել խանդի, երկչոտության գերի:
Սիրել եմ ձեզ այնքան քնքուշ սիրով, որ,
Աստված տա, ձեզ ուրիշն այդպես սիրի: