Օգնություն:Ընթերցում

Գրապահարան-ից
22:37, 2 Նոյեմբերի 2012 տարբերակ, Մ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ներածություն | Ընթերցում | Խմբագրում | Տեքստերի ավելացում | Պատկերների ավելացում | Այլ օգնություն

Գրապահարանում պետքական նյութի հայթայթելու մի քանի տարբերակ կա՝

  • Որոնում Եթե դուք գիտեք որոնելի ստեղծագործության անվանումը կամ հեղինակի անունը, մուտքագրեք այն որոնման դաշտում և մատնահարեք «որոնել» կոճակը։ Եթե վերադարձված էջը ասում է, որ որոնվող անվանմամբ ոչ մի էջ չի գտնվել, դուք կարող եք այդ էջի ներքևի մասում տեսնել Գրապահարանում գտնված մոտիկ համապատասխանությունները։
  • Հղում Դուք կարող եք անցնել որևէ ստեղծագործության էջին հետևելով համապատասխան հղմամբ։ Այպիսի հղումներ կան հեղինակի էջերում, ինչպես նաև նույն շարքի այլ գործերի էջերից։
  • Կատեգորիաներ Դուք կարող եք գտնել որևէ հեղինակ կամ ստեղծագործություն՝ գտնելով համապատասխան կատեգորիան (տե՛ս Կատեգորիա:Կատեգորիաներ
  • Պատահական Դիտեք պատահական ստեղծագործության (պատահական էջ) կամ պատահական հեղինակի էջը (պատահական հեղինակ) կայքում շրջման ընտրացանկից համապատասխան հղմամբ անցնելով։

Գրապահարանում փոփոխություններին կամ տեքստերին հետևելը հեշտ է։ Հետևյալ գործիքները կօգնեն ձեզ դրանում.

  • Վերջին փոփոխություններ էջը ձախ կողմի ընտրացանկում ցուցադրում է բոլոր էջերում կատարված թարմ փոփոխությունները։
  • Հսկացանկ. Էջերի մեծ մասի վերնամսում «հսկել» թաբին մատնահարելով կարող եք ավելացնել այդ էջը ձեր հսկացանկին։ Այս առանձնահատկությունը պահանջում է գրանցում համակարգում։ Հետագայում հսկացանկի էջերը դիտելու համար կարող եք օգտվել էջի աջ կողմի վերնամասի ընտրացանկում (անձնական վահանակ) «իմ հսկացանկը» հղմամաբ անցնելով։