Էր այդպես․ ես սիրել եմ, տանջվել

Գրապահարան-ից
19:53, 11 Դեկտեմբերի 2013 տարբերակ, Թարումեան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
* * *

հեղինակ՝ Վլադիմիր Վիսոցկիյ
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]

 * * *
Էր այդպես․ ես սիրել եմ, տանջվել։
Էր այդպես․ լոկ նըրան տենչացել։
Եւ գաղտնի եմ տեսել երազում
Ամազոնուհուս սպետ ձիուն։

Ինչի՞ս էին գրքերը իմաստուն,
Երբ ես կարող էի պագել նրա հետքերը։
Այդ ի՞նչ եղավ անուրջների իմ թագուհուն։
Այդ ի՞նչ եղավ ձեզ երերուն իմ երազներըս։

Մեր հոգին ողողում էր գարուն,
Գլուխները մեր հուր էր այրում։
Եւ հեռու էին ցավ ու կսկիծ,
Եւ թվում էր՝ էլ ոչ մի թախիծ։

Դե, իսկ հիմա՝ կուզես՝ հողին հանձնի․
Լալով խնդում եմ ես եւ անառիթ լացում եմ։
Հավերժ ցրտով կալել են հուրը իր մարմնի
Ապրելու վախը ու մահվան կանխազգացումը։

Պարզ դարձավ՝ երգ արդեն չեմ երգի,
Պարզ դարձավ՝ երազներ չեմ դիտի։
Օրն իր հետ խաբկանքով էր ձգվում,
Նրա հետ լոկ տեսիլք էր ծնվում։

Այրում եմ ես զգեստներս տոնական,
Վանում թմբիրը պոկելով լարերը․
Էլ չի լինի երբեք հույսին ըստրուկ դառնալն,
Ու խաբկանքի կուռքին անմի՜տ երկրպագելը։

1968