Changes
— Ուրեմն սխալ ես հաշվել։
— Ունենք վեց շուն,— անտարբեր կրկնեց Բիլլը։— Ես վերցրի վեց ձուկ։ Միականջանուն բաժին չհասավ․ ստիպված տnպրակից տոպրակից մի ձուկ էլ հանեցի։
— Ընդամենը վեց շուն ունենք,— իրենն էր պնդում Հենրին։
— Ուրեմն քո կարծիքով դա․․․
Մի երկար ու թախծոտ ոռնոց չթողեց, որ նա խոսքն ավարտի։ Լուռ ականջ դրեց, հետո էլ վերջացրեց սկսած խոսքը՝ մատն ուղղեղով ուղղելով դեպի ետ, խավարի մեջ։
— ․․․այնտեղից եկած հյո՞ւր էր։
Այսպես ավարտվեց երկրորդ դամբանականը այդ երկու օրվա ընթացքում։
Տխուր անցավ նախաճաշը. մնացած չորս շները լծեցին սահնակին։ Այդ օրը բազմաթիվ նախորդ օրերի ճշգրիտ պատճենն էր։ Ուղևորներն անխոս ու դանդաղ քայլում էին ձյունածածկ անապատով։ Լռությունը խախտում էր միայն հետապնդողների ոռնոցը, որոնք առանց երևալու նրանց աչքին՝ քայլ առ քայլ հետևում էին։ Մութն ընկնելուն պես, երբ հետապընդումըհետապնդումը, ինչպես պետք էր սպասել, մոտենում էր, ոռնոցը լսվում էր համարյա կողքից. շները սարսափից դողում էին, այս ու այն կողմ նետվում ու խճճում լծասարքը, որով ավելի ընկճում էին մարդկանց։
— Դե՛, հիմա արդեն ոչ մի տեղ չեք թաքնվի, անբա՛ն անասուններ,— գոհունակությամբ ասաց Բիլլը հերթական հանգրվանում։
— Նայիր, Բի՛լլ,— շշնջաց Հենրին։
Հուշիկ քայլերով, կողքանց, խարույկից լուսավորված շրջանը սողոսկեց շան նմանվող մի գազան։ Նա մոտենում էր վախվխելով, միաժամանակ և հանդգնաբար՝ ամբողջ ուշադրությունը դարձրած շներին, անտես չանելով նաև մարդկանց: մարդկանց։ Միականջանին մղվեց դեպի նորեկը, որքան ձողը թույլ էր տալիս, և անհամբեր գռմռաց։
— Այս դդումը կարծես մազաչափ իսկ չի վախենում,— կամացուկ ասաց Բիլլը։
— Ահա թե ինչ եմ ուզում ասել,— շարունակեց Բիլլը,— երևում է, որ սա վարժվել է խարույկներին, իսկ դա խիստ կասկածելի է։
— Սա շատ ավելի է իմանում, քան վայել է իմանալ իրեն հարգող էդ էգ գայլին,— համաձայնեց Հենրին։— Շներին կերակրելու ժամանակ հայտնվող էգ գայլը փորձված գազան է։
— Ծեր Վիլենը ժամանակին ուներ մի շուն, որ նույնպես գնաց գայլերի հետ,— բարձրաձայն խորհրդածեց Բիլլը։— Ով էլ չիմանար դա, ես կիմանայի։ Ես էլ սպանեցի դրան գայլերի ոհմակում՝ Լիթլ-Սթիկի իշայծյամների արոտավայրում։ Ծեր Վիլենը լաց էր լինում երեխայի պես, ասում էր, թե երեք տարի չէր տեսել դրան։ Եվ այդ երեք տարիների ընթացքում այդ շունը ման էր գալիս գայլերի հետ։
— Նա է՝ էգ գայլը,— ասաց Բիլլը։
Շները պառկել էին ձյան վրա։ Բիլլն անցավ նրանց մոտռվ՝ մոտով՝ հասավ սահնակի կողքին կանգնած ընկերոջը։ Եվ երկուսն էլ սկսեցին զննել տարօրինակ գազանին, որն արդեն մի քանի օր հետապնդում էր նրանց ու ոչնչացրել էր լծկանների կեսը։
Մի փոքր սպասելուց ու շուրջը նայելուց հետո գազանը մի քանի քայլ առաջ եկավ։ Այդ մանյովրը նա կրկնեց այնքան ժամանակ, մինչև որ մոտեցավ սահնակին ու կանգնեց մի հարյուր յարդ հեռու, ապա՝ եղևնիների մոտ, բարձրացրեց դունչը, տարուբերեց քիթը և սկսեց ուշադիր հետևել իրեն զըննող զննող այդ մարդկանց։ Այդ հայացքի մեջ կար մի թախծալի բան, որը շան հայացք էր հիշեցնում, բայց շան հավատարմության նշույլ անգամ չկար։ Դա մի թախիծ էր, որ ծնվել էր քաղցից՝ գայլի ժանիքի նման դաժան և սառնամանիքի պես անողոք քաղցից։
Որպես գայլ խոշոր էր այդ գազանը, ու չնայած նրա նիհարությանը՝ երևում էր որ իր ցեղի ամենախոշոր ներկայացուցիչներից է։
— Տես, է՜, բնավ էլ չի վախենում,— ծիծաղեց Հենրին։
Ընկերն ավելի բարձր գոռաց ու բռունցքով սպառնաց գազանին, որը սակայն վախի ոչ մի նշան ցույց չտվեց, միայն ավելի աչալրջացավ, շարունակեց նայել նրանց նույն անողոք, քաղցած կենդանու կարոտով։ Նրա առաջ միս կար, իսկ նա սոված Էր։ էր։ Եվ եթե բավականաչափ համարձակություն ունենար, կհարձակվեր մարդկանց վրա ու կլափեր նրանց։
— Լսիր, Հենրի,— ասաց Բիլլը՝ ձայնն անգիտակցաբար հասցնելով շշունջի։— Ունենք երեք փամփուշտ. բայց չէ՞ որ սրան կարելի է սպանել տեղնուտեղր։ Այս դեպքում չենք վրիպի։ Այն երեք շներն այնպես անհետացան, որ կարծես չենք էլ ունեցել. պետք է սրա վերջը տանք, հը, ի՞նչ կասես։
Նա ուզում էր հոտոտել նրան, բայց գայլը ետ-ետ գնաց՝ խորամանկ խաղ անելով նրա հետ։ Ամեն անգամ, երբ շունը մի քայլ առաջ էր գնում, գայլը ընկրկում էր։ Եվ այսպես էգ գայլը Միականջանուն քայլ առ քայլ հրապուրեց իր հետևից՝ նրա հուսալի պաշտպաններից՝ մարդկանցից ավելի հեռու։ Հանկարծ մի անորոշ վտանգ կարծես կասեցրեց Միականջանուն։ Նա շրջեց գլուխը, նայեց շուռ եկած սահնակին, լծակից ընկերներին ու իրեն կանչող տերերին։ Բայց եթե շան մտքով այդպիսի բան անցավ էլ, ապա գայլը վայրկենապես փարատեց նրա անվճռականությունը՝ մոտեցավ շանը, մի ակնթարթ քիթը կպցրեց նրան և նորից սկսեց խաղ անելով՝ ավելի ու ավելի հեռանալ։
Այդ միջոցին Բիլլը Հիշեց հրացանը, բայց դա շուռ եկած սահնակի տակ էր մնացել, ու մինչև որ Հենրին օգնեց նրան իրերը դուրս բերել, Միականջանին ու գայլը այնքան մոտեցան իրար, որ այդպիսի հեռավորությունից կրակելը վաանգավոր վտանգավոր էր։
Շատ ուշ հասկացավ Միականջանին իր սխալը։ Դեռ բանի էությունը չհասկացած՝ Բիլլն ու Հենրին տեսան, թե ինչպես շունը շրջվեց ու սկսեց վազել ետ՝ իրենց կողմը։ Այնուհետև նրանք տեսան մի տասներկու նիհար ու գորշ գայլեր, որոնք ուղիղ անկյունով սլանում էին դեպի ճանապարհը՝ կտրելու Միականջանու ուղին։ Մի ակնթարթում էգ գայլը մի կողմ թողեց իր ամբողջ ծեքծեքումն ու խորամանկությունը և մռնչալով նետվեց Միականջանու վրա։ Սա ուսով ետ մղեց նրան, համոզվեց, որ վերադարձի ճամփան կտրված է, և տակավին հուսալով հասնել սահնակին սկսեց պտտվելով մոտենալ դրան։ Րոպե առ րոպե ավելանում էր գայլերի թիվը։ Էգ գայլը սուրում էր շան հետևից՝ նրանից մի ոստյունաչափ հեռու մնալով։
— Ո՞ւր, ո՞ւր,— գոռաց հանկարծ Հենրին՝ բռնելով րնկերոջ ընկերոջ ուսը։
Բիլլը դեն գցեց նրա ձեռքը։
Հրացանը հորիզոնադիր պահած՝ նա նետվեց գետի հունը երիզող թփերի մեջ։ Նրա մտադրությունը շատ պարզ էր. սահնակը ընդունելով որպես կենտրոն այն շրջանակի, որով վազում էր շունը, Բիլլը հույս ուներ կտրել այդ շրջանակը այն կետից, ուր դեռ չէր հասել հետապնդումը։ Օրը ցերեկով, հրացանը ձեռքին, գայլերին քշելն ու շան փրկելը միանգամայն հնարավոր էր։
— Զգո՜ւյշ, Բիլլ,— գոռաց նրա հետևից Հենրին։— Զուր տեղը քեղ քեզ մի վտանգիր։
Հենրին նստեց սահնակին ու սկսեց սպասել, թե ինչ կլինի հետո։ Այլ բան չէր մնացել անելու։ Բիլլն արդեն տեսողությունից անհետացավ, բայց թփերի և փունջ-փունջ աճած եղևնիների միջև մերթ երևում, մերթ կրկին չքանում էր Միականջանին։ Հենրին հասկացավ, որ շան վիճակը անհույս է։ Սա էլ շատ լավ էր հասկանանում վտանգը, բայց ստիպված էր վազել արտաքին շրջանակով, մինչդեռ գայլերի ոհմակը ներքին՝ ավելի նեղ շրջանակով։ Չարժեր անգամ մտածել, որ Միականջանին կկարողանա այնքան առաջ անցնել իրեն հալածողներից, որ կտրի նրանց ուղին ու հասնի սահնակին։ Ամեն րոպե երկու գծերն էլ կարող էին միանալ։ Հենրին գիտեր, որ այնտեղ ծառերով ու թփերով իր տեսողությունից ծածկված ձյուների մեջ, մի կետում պետք է իրար հանդիպեին գայլերի ոհմակը, Միականջանին ու Բիլլը։
Ուրիշ ոչինչ։ Լռեց մռնչյունը. դադարեց կաղկանձը։ Անմարդաբնակ այդ երկրում նորից ծանր լռություն տիրեց։
Հենրին երկար մնաց սահնակի վրա նստած։ Պետք էլ չէր, որ նա գնա այնտեղ. ամեն ինչ պարզ էր, կարծես նրա աչքի առաջ էր տեղի ունեցել Բիլլի ու գայլերի գոտեմարտը։ Մի անդամ անգամ միայն նա վեր թռավ տեղից և սահնակից արագ քաշեց կացինը, բայց հետո կրկին նստեց սահնակին և հայացքը մռայլ հառեց իր դիմաց, իսկ երկու ողջ մնացած շները սեղմվում էին նրա ոտքերին ու վախից դողում։
Վերջապես նա վեր կացավ (այնքան հոգնած, ասես մկաններր կորցրել էին ամենայն ճկունություն) և սկսեց սահնակը լծել։ Մի ձգափոկն ինքը գցեց ուսն ու շների հետ էլ քաշեց սահնակը։ Բայց երկար չգնաց, և հենց որ սկսեց մթնել, հանգրվանեց և որքան կարելի էր, շատ ցախ հավաքեց, այնուհետև կերակրեց շներին, ինքն էլ ընթրեց և խարույկի կողքին էլ իր համար անկողին գցեց։
Այդպիսի վստահություն էր զգացվում ամբողջ ոհմակի վարվեցողության մեջ։ Հենրին համրեց մի քսան գայլ, որոնք սովահար աչքերով նայում էին իրեն կամ հանգիստ մրափում էին ձյան վրա։ Դրանք նման էին այն երեխաներին, որոնք հավաքվել են ճոխ սեղանի շուրջը և միայն սպասում են թույլտվության, որ հարձակվեն անուշեղենների վրա։ Եվ այդ անուշեղենը իրե՜ն է վիճակված լինել։ «Ուրեմն ե՞րբ կսկսեն գայլերն իրենց խրախճանքը»,— մտածեց նա։
Ցախ գցելով խարույկը՝ Հենրին նկատեց, որ հիմա ինքը բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր մարմնին։ Նա հետևեց իր մկանների աշխատանքին և հետաքրքրությամբ զննեց մատների խորամիտ մեխանիզմը։ Խարույկի լույսի տակ նա մի քանի անգամ ճկեց դրանք մերթ մեկ-մեկ, մերթ բոլորը միասին, մերթ չռում էր, մերթ սեղմում՝ դարձնում բռունցք։ Նա ուշադիր դիտեց եղունգների կառուցվածքը, քաշքշեց մատների ծայրերը մերթ ուժգին, մերթ թույլ փորձելով նյարդային համակարգի զգայականությունը։ Այդ ամենը հիացնում էր Հենրիին, և հանկարծ նա քնքշանք զգաց իր մարմնի նկատմամբ, որն աշխատում էր այնքա՜ն հեշտ, այնքա ն այնքա՜ն ճշգրիտ ու կատարյալ։ Այնուհետև նա վախկոտ հայացքներ էր նետում խարույկն ավելի սեղմ օղակած գայլերին, և հանկարծ որոտի նման ապշեցրեց նրան այն միտքը, որ այդ հրաշալի մարմինը, այդ կենդանի օրգանիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ միս՝ տենչանքի առարկան այդ որկրամոլ գազանների, որոնք իրենց ժանիքներով կբզկտեն, կտոր-կտոր կանեն այդ միսը, կհագեցնեն դրանով իրենց քաղցը ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հաճախ հագեցրել իր քաղցը իշայծյամի կամ նապաստակի մսով։
Նա սթափվեց մղձավանջի պես ծանր նիրհից ու իր առաջ տեսավ շեկ գայլին, որ նստել էր խարույկից մոտ վեց ոտնաչափ հեռու ու կարոտով նայում էր մարդուն։ Երկու շներն էլ վնգստում ու գռմռում էին նրա ոտքերի մոտ, իսկ գայլն ասես չէր էլ նկատում դրանց, նայում էր մարդուն, ու մարդն էլ մի քանի րոպե շարունակ նույն կերպ էր վարվում։ Գայլի տեսքը բնավ էլ արյունարբու չէր։ Նրա աչքերում նշուլում էր սոսկալի մի թախիծ, սակայն Հենրին գիտեր, որ այդ թախիծը նույնքան սոսկալի քաղցի հետևանք էր։ Ինքն ուտելիք էր, և այդ ուտելիքի տեսքը գայլի մեջ գրգռում էր համի զգացողություն։ Նրա երախը բաց էր, լորձունքը թափվում էր ձյան վրա, և գայլը լիզում էր շրթունքները՝ կանխապես վայելելով ակնկալածը։
Հենրին համակվեց խելահեղ սարսափով։ Նա ձեռքը արագ մեկնեց դեպի խանձողը, բայց դեռ չէր էլ բռնել, որ գայլը ետ ցատկեց. հավանորեն վարժվել էր, որ մարդիկ իր վրա նետեն ինչ պատահի։ Գայլը գռմռաց՝ սպիտակ ժանիքները բաց անելով մինչև լնդերը, և նրա աչքերի թախծին փոխարինեց այնպիսի արնածարավ մի զայրույթ, որից Հենրին սարսռաց։ Նա նայեց իր ձեռքին, նկատեց, թե ինչպիսի ճարպկությամբ են մատները բռնել խանձողը, ինչպես են հարմարվել փայտի բոլոր անհարթություններին՝ ամեն կողմից պարուրելով նրա անողորկ մակերեսը, ինչպես ճկույթը, հակառակ տիրոջ կամքին, ինքն իրեն հեռացել է այրող մասից. նայեց և նույն րոպեին էլ որոշակի պատկերացրեց, թե ինչպես մայր գայլի սպիտակ ատամները կխրվեն տյդ այդ նուրբ, քնքուշ մատների մեջ ու կբզկտեն։ Հենրին դեռ երբեք իր մարմինն այնպես չէր սիրել, ինչպես հիմա, երբ դրա գոյությունը այնքան անհաստատ էր։
Ամբողջ գիշեր Հենրին սովահար ոհմակից պաշտպանվեց վառվող խանձողներով, քնեց, երբ այլևս ուժ չուներ պայքարելու նիրհի դեմ և զարթնեց շների վնգստոցից ու գռմռալուց։ Բացվեց առավոտը, բայց այս անգամ ցերեկվա լույսը գայլերին քշեց։ Մարդը զուր սպասեց, որ իրեն հետապնդողները ցրվեն, բայց նրանք առաջվա պես օղակել էին խարույկն ու նայում էին Հենրիին այնպիսի լկտի վստահությամբ, որ նա կրկին զրկվեց արիությունից, որը նոր էր սկսել վերադառնալ լուսաբացի հետ։
Բայց այս անգամ քնելուց առաջ Հենրին աջ թևին կապեց սոճու մի մարմանդ այրվող ճյուղ։ Աչքը հազիվ էր փակել, երբ այրուցքի ցավից արթնացավ։ Այդպես շարունակվեց մի քանի ժամ։ Արթնանալիս նա քշում էր գայլերին վառվող խանձողներով՝ ցախ գցելով կրակի մեջ ու դարձյալ հաստ ճյուղ կապելով թևին։ Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մի անգամ էլ այդպես զարթնելուց հետո Հենրին փոկը լավ չամրացրեց ու հենց որ աչքերը փակվեցին, ճյուղը ծառից ընկավ։
Ու երազ տեսավ նա: նա։ Մակ Հերրի ամրոցը։ Տաք է ու անդորրավետ։ Նա քրիբեջ է խաղում ֆակտորիայի պետի հետ։ Ու մեկ էլ տեսավ, որ գայլերր պաշարում են ամրոցը, ոռնում են ուղիղ դարպասի մոտ, իսկ իրենք՝ ինքն ու պետը երբեմն կտրվում են խաղից, որպեսզի ունկնդրեն ոռնոցին և ծիծաղեն ամրոց մտնելու համար գայլերի գործադրած ապարդյուն ճիգերի վրա։ Հետո (ի՜նչ գարմանալի երազ) ճռինչ լսվեց։ Դուռը լայն բացվեց։ Գայլերր ներխուժեցին սենյակ, հարձակվեցին իր պետի վրա։ Հենց որ դուռը կրկին բացվեց, ոռնոցը դարձավ խլացուցիչ ու այլևս հանգիստ չտվեց նրան։ Երազն ինչ-որ այլ պատկերների էր վերածվում․ բայց Հենրին դեռ չէր կարողանում հասկանալ ինչպիսի, և չէր էլ կարող հասկանալ, որովհետև խանգարում էր ոչ մի րոպե չընդհատվող ոռնոցը։
Հետո արդեն զարթնեց նա և ոռնոցն ու մռնչոցը լսեց իրականում։ Գայլերը ամբողջ ոհմակով նետվեցին նրա վրա։ Մեկի ժանիքները խրվեցին նրա ձեռքը։ Նա ցատկեց խարույկի մեջ և ցատկելիս զգաց, թե ինչպես սուր ատամները ճղճղեցին նրա ոտքը։ Եվ ահա սկսվեց գոտեմարտը։ Հաստ թաթպանները կրակից պաշտպանում էին նրա ձեռքերը։ Նա բուռ-բուռ կրակ էր շաղ տալիս ամեն կողմ, և խարույկը ի վերջո դարձավ հրաբխի նման մի բան։
Հիմա գայլերը երկար էին հանգստանում ու քնում։ Ստամոքսները լցնելուց հետո ավելի երիտասարդ արուներն սկսեցին գժտվել ու կռվել, իսկ դա շարունակվեց ոհմակի քայքայվելուն նախորդած օրերի ընթացքում։ Սովը վերջացավ։ Գայլերը հասան որսով լի վայրերի, և առաջվա պես ամբողջ ոհմակով էին որս անում, բայց արդեն զգուշությամբ՝ ճանապարհին պատահած իշայծյամների փոքր նախիրներից կտրելով հղի էգերին կամ ծերացածներին ու հիվանդներին։
Եվ առատության այդ երկրում եկավ այն օրը, երբ գայլերի ոհմակը բաժանվեց երկու մասի։ Էգը, երիտասարդ ոհմակապետը, որ վազում էր նրա ձախ կողմից, և Միակնանին, որ աջից էր վազում, ոհմակի իրենց կեսը տարան արևելք՝ դեպի Մաքենզի գետը, ապա ավելի առաջ՝ դեպի լճերը։ Այդ փոքրիկ ոհմակն էլ օր օրի վրա պակասում էր։ Գայլերը բաժան վում բաժանվում էին զույգերի՝ մի արու ու մի էգ։ Ախոյանի սուր ատամները ստեպ-ստեպ հեռու էին վանում մի որևէ միայնակ գայլի։ Եվ վերջապես մենակ մնացին էգը, ոհմակապետը, Միակնանին ու հանդուգն երեք տարեկանը։
Այդ օրերին բոլորովփն բոլորովին փչացավ մայր գայլի բնավորությունը։ Երեք սիրատարփների վրա էլ մնացել էին նրա ատամների հետքերը։ Սակայն ոչ մի անգամ արուները նույն կերպ չպատասխանեցին նրան, ոչ մի անգամ չփորձեցին պաշտպանվել։ Նրանք միայն ուսն էին դեմ անում էգի ամենակատաղի խածումներին, պոչ էին խաղացնում ու մանրաքայլ պտտվում էին նրա շուրջը՝ ջանալով չափավորել էգի զայրույթը։ Բայց եթե սրա հանդեպ արուները հեզություն էին ցուցաբերում, ապա իրար նկատմամբ դառնում էին չարության մարմնացում։ Երեք տարեկանի վայրագությունը ամեն չափ անցավ։ Հերթական գզվռտոցներից մեկի ժամանակ նա խոյացավ ծեր գայլի վրա այն կողմից, որից նա բան չէր տեսնում, ու բզիկ-բզիկ արեց նրա ականջը։ Բայց միակնանի ծերուկը երիտասարդության և ուժի դեմ օգնության կանչեց իր ամբողջ բազմամյա իմաստությունը և փորձը։ Նրա կուրացած աչքը և սպիներով ակոսված դունչը բավականին պերճախոս կերպով ցույց էին տալիս, թե ինչ տիպի էր այդ փորձը։ Շատ գոտեմարտեր էր մղել նա իր կյանքում, որպեսզի գոնե մի րոպե մտածեր, թե ինչպես պետք է վարվի ինքը հիմա։
Գոտեմարտն սկսվեց ազնվորեն, բայց վերջացավ անազնիվ կերպով։ Սկզբից դժվար էր որոշել ելքը, եթե ծեր ոհմակապետին չմիանար երիտասարդը, որոնք միասին հարձակվեցին հանդուգն երեք տարեկանի վրա։ Նախկին եղբայրակիցների անողոք ժանիքները ամեն կողմից խրվում էին նրա մարմնի մեջ։ Մոռացվեցին այն օրերը, երբ գայլերը միասին էին որս անում, մոռացվեցին միասին սպանած որսերը, երեքին էլ հավասարապես տանջած քաղցը։ Այդ ամենը անցյալին էր պատկանում։ Հիմա նրանց համակել էր սերը՝ քաղցից ավելի խիստ ու դաժան մի զգացմունք։
Անշշուկ, ինչպես ստվերներ, սահելով լուսնից լուսավորված անտառում, նրանք պատահեցին մի արահետի ու անմիջապես էլ քթները մտցրին ձյան մեջ։ Արահետի հետքերը խիստ թարմ էին։ Միակնանին զգույշ առաջ էր գնում, իսկ ընկերուհին հետևում էր քայլ առ քայլ։ Հաստ բարձիկներ ունեցող նրանց լայն թաթերը թավշի պես փափուկ իջնում էին ձյան վրա։ Բայց մեկ էլ Միակնանին մի սպիտակ բան տեսավ նույնքան սպիտակ ձյան հարթության վրա։ Միակնանու սահուն քայլվածքը ծածկում էր նրա շարժումների արագությունը, իսկ հիմա նա սկսեց ավելի արագ ընթանալ։ Նրա առջևում փայլկտում էր մի անորոշ սպիտակ բիծ։
Նա ու էգ գայլը վազում էին մի նեղ անծառ շերտով, որը երկու կողմից երիզված էր մատղաշ եղևնիների բուսուտով ու դուրս էր դալիս գալիս լուսնի լույսով ողողված բացատ։ Ծեր գայլը հասնում էր իր առաջ փայլփլող բծին։ Նրա յուրաքանչյուր ոստյունը կրճատում էր նրանց միջև եղած տարածությունը։ Բայց ահա բոլորովին մոտ է դա։ Եվս մի ոստյուն, և գայլի ատամները կմխրճվեն դրա մեջ։ Սակայն այդ ոստյունը այնուամենայնիվ չեղավ։ Սպիտակ բիծը, որ նապաստակ էր, հենց Միակնանու գլխավերևում թռավ օդ և սկսեց ոստոստել և օրորվել այնտեղ վերևում, առանց դիպչելու գետնին, ասես մի ֆանտաստիկ պար պարելով։
Միակնանին վախեցած փռթկոցով ետ նետվեց ու փակչելով ձյանը՝ ահեղաձայն մռնչաց այդ սարսափելի ու անհասկանալի առարկայի վրա։ Մինչդեռ էգ գայլը բոլորովին հանգիստ շրջանցեց նրան, չափեց իր ոստյունը և ցատկեց ջանալով բռնել նապաստակին։ Նա վեր նետվեց, բայց վրիպեց ու միայն ատամները կափկափեց։ Առաջին ոստյունին հաջորդեց երկրորդը, երրորդը։
Եվ ահա վերջապես էգը գտավ այն, ինչ փնտրում էր։ Գտավ դա ամռանը Մաքենզիի մեջ թափվող գետակի հոսանքն ի վեր վազելիս, մի քանի մղոնի վրա․ հիմա այդ գետակը մինչև քարե հատակը սառել էր ու լռել և ակունքից մինչև ակունքը վերածվել համատարած սառույցի։ Էգը հոգնած սնգսնգոցով վազում էր խիստ առաջ ընկած Միակնանու հետևից և հանկարծ նկատեց, որ մի տեղ կավահողի բարձրադիր ափը կախ է ընկել գետակի վրա։ Էգ գայլը շեղվեց ճանապարհից ու վազեց այդտեղ։ Գարնանային փոթորկահույզ հեղեղները և հալչող ձյունը հարթել էին ափի նեղ ճեղքը ու մի փոքրիկ անձավ ստեղծել այդտեղ։
Էգ գայլը կանգ առավ նրա մուտքի մոտ և ուշադիր զննեց անձավի արտաքին պատը, հետո պտտվեց դրա շուրջը երկու կողմից, մինչև այն կետը, որտեղ զառիթափը վեր Է է ածվում մեղմ թեքության։ Նա ետ դարձավ ու նեղ բացվածքից մտավ անձավը։ Առաջին երեք ոտնաչափը նա ստիպված եղավ սողալ, հետո պատերն ընդլայնվեցին դեպի աջ ու ձախ ու դեպի վեր, և գայլը դուրս եկավ մոտ վեց ոտնաչափ տրամագիծ ունեցող մի փոքր հրապարակ։ Նրա գլուխը համարյա դիպչում Էր էր առաստաղին։ Ներսում չոր էր ու անդորրավետ։ Գազանն սկսեց հետազոտել անձավը, իսկ Միակնանին մուտքի մոտ կանգնած համբերությամբ հետևում Էր էր նրան։ Խոնարհելով գլուխը, ու քիթը համարյա դիպցնելով իրար կպցրած թաթերին՝ Էգը մի քանի անգամ թավալվեց իր շուրջը, չգիտես հոգնած հառաչելով թե մրթմրթալով ծալեց ոտքերը ու փռվեց գետնին՝ գլուխը դեպի մուտքը։ Միակնանին ականջները տնկած՝ ծիծաղում էր նրա վրա, և էգ գայլը տեսնում Էրէր, թե ինչպես Միակնանու պոչի ծայրը բարեմտորեն ետ ու առաջ է գնում սպիտակ բծի՝ անձավի մուտքի ֆոնի վրա։ Նա սրածայր ականջները սեղմեց գլխին, բացեց երախը ու դուրս գցեց լեզուն՝ իր ամբողջ տեսքով կատարյալ բավականություն ու անդորր արտահայտելով։
Միակնանին ուզում Էր էր բան ուտել։ Նա քնեց անձավի մուտքի մոտ, բայց նրա քունը տագնապալի Էր։ էր։ Նա ստեպ-ստեպ արթնանում էր և ականջները սրած՝ ունկնդրում, թե ինչ էր ասում ձյան վրա խաղ անող ապրիլյան վառ արևով ողողված աշխարհը։ Հենց որ Միակնանին սկսում Էր էր նիրհել, նրա ականջներին հասնում Էր էր անտեսանելի առվակների հազիվ լսելի շշունջը, և նա բարձրացնում էր գլուխը՝ լարված ականջ դնելով այդ հնչյուններին։ Արևը դարձյալ երևաց երկնքում, և զարթնող Հյուսիսը իր կոչը հղեց գայլին։ Շուրջ բոլորը ամեն ինչ կյանք էր առնում։ Օդից գարնան հոտ էր գալիս, ձյան տակ ծնունդ էր առնում կյանքը, ծառերն ուռչում էին հյութից, բողբոջները դեն Էին էին գցում սառցե կապանքները։
Միակնանին անհանգիստ նայում էր իր րնկերուհուն, բայց սա տեղից վեր կենալու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում։ Արուն նայեց աջ ու ձախ, տեսավ իրենից քիչ հեռու իրար անցած ճնճղկիկների երամը, վեր կացավ թեթևակի, բայց մի անգամ ևս նայելով ընկերուհուն՝ պառկեց ու նորից նիրհեց։ Մի թույլ տզզոց հասավ նրա լսողությանը։ Նա քնի մեջ մի քանի անգամ թաթը թափահարեց դնչի մոտ, հետո էլ արթնացավ։ Նրա քթի առաջ տզզալով պտտվում էր մի մոծակ։ Խոշոր էր մոծակը, հավանորեն ամբողջ ձմեռն անց էր կացրել մի չոր փչակում, իսկ հիմա արևը դուրս էր հանել նրան ընդարմացումից։ Գայլն ի վիճակի չէր դիմադրելու շրջապատի կանչին և, բացի դրանից, ուտել էր ուզում։
Միակնանին սողաց դեպի իր ընկերուհին ու փորձեց համոզել նրան վեր կենալու, բայց սա միայն գռմռաց նրա վրա։ Դրանից հետո արուն որոշեց մենակ ճամփա ընկնել ու դուրս գալով վառ արևի տակ տեսավ, որ ոտքի տակ ձյունը փուլ է գալիս և ճամփորդությունը հեշտ չի լինի։ Նա վազում Էր էր սառած գետակն ի վեր, որտեղ ծառերի ստվերի տակ եղած ձյունը դեռ պինդ Էր։ էր։ Մի ութ ժամ թափառելուց հետո Միակնանին վերադարձավ մութ երեկոյան՝ առաջվանից ավելի քաղցած։ Հաճախ Էր էր նա որս տեսնում, բայց չէր կարողանում բռնել։ Նապաստակները թեթև-թեթև սուրում էին հալվող ձյան վրայով, իսկ ինքը խրվում էր մեջը ու թպրտում։
Մի տարտամ կասկած ստիպեց Միակնանուն կանգ առնել անձավի մուտքի մոտ։ Այնտեղից տարօրինակ, թույլ ձայներ էին լսվում, որ նման չէին էգ գայլի ձայնին, բայց և մի ծանոթ բան էր զգացվում դրանց մեջ։ Նա զգուշությամբ սողաց ներս ու լսեց իր ընկերուհու նախազգուշացնող մռնչոցը։ Դա չշփոթեց Միակնանուն, բայց և ստիպեց կանգ առնել որոշ հեռավորության վրա․ նրան հետաքրքրում էին այլ ձայներ՝ թույլ, խուլ վնգստոցն ու լացը։
Սակայն կես ժամ հետո Միակնանին վեր կացավ, չարացած մռնչաց անշարժ կծիկի վրա ու թողեց գնաց։ Անցյալում շատ հաճախ էր ստիպված եղել դարանակալ սպասել խոզուկներին, ահա այսպես, առանց որևէ արդյունքի։ Հիմա չէր ուզում ժամավաճառ լինել։ Եվ նա վազեց գնաց գետակի աջ վտակի երկայնքով։ Օրը մթնելու վրա էր, իսկ որոնումները դեռ հաջողություն չէին ունեցել։
Գայլին կառավարում էր հայրության զարթնած բնազդը։ Նա գիտեր, որ ինչ գնով էլ լինի, պետք է ուտելիք գտնել։ Կեսօրին մի սպիտակ կաքավ պատահեց նրան։ Գայլը դուրս նետվեց թփուտից ու դեմ առավ այդ տխմար թռչունին, որ նստած էր կոճղի վրա նրա դնչից մոտ մի ոտնաչափ հեռու։ Նրանք միաժամանակ տեսան իրար։ Թռչունը վախեցած թափահարեց թևերը, բայց գայլը թաթը խփեց նրան, գցեց գետին ու ատամներով բռնեց ճիշտ այն պահին, երբ նա թպրտում Էր էր ձյան վրա ու ջանում թռչել օդ։ Հենց որ Միակնանու ատամները խրվեցին փափուկ մսի մեջ՝ կոտրատելով դյուրաբեկ ոսկորներր, նրա ծնոտներն սկսեցին աշխատել։ Հետո նա հանկարծ մի բան հիշեց և սկսեց վազել դեպի անձավը՝ իր հետ տանելով կաքավին։
Իր անձայն քայլվածքով մի մղոն ևս վազելուց հետո, ստվերի պես սահելով և ուշադիր զննելով գետափի ամեն մի նոր ծալք՝ նա դարձյալ պատահեց նույն խոշոր թաթերի հետքերին։ Այդ հետքերը շարունակվում Էին էին դեպի այն կողմը, որով ընթանում Էր էր իր ճանապարհը, այնպես որ նա պատրաստվեց ուզած րոպեին հանդիպելու այդ թաթերի տիրոջը։
Գայլը զգուշությամբ գլուխը դուրս հանեց ժայռի հետևից, որտեղ գետակը հանկարծ թեքվում էր, և նրա սուր աչքը նկատեց այնպիսի մի բան, որը նրան ստիպեց անմիջապես տափականալ գետնին։ Դա այն գազանն Էրէր, որ մեծ հետքեր Էր էր թողել ձյան վրա՝ մի խոշոր Էգ էգ լուսան։ Սա պառկած էր կծիկ դարձած մի խոզուկի առաջ նույն այն դիրքով, որով վաղ առավոտյան գայլն ինքն էր պառկել մի այդպիսի խոզուկի առաջ։ Եթե մինչ այդ Միակնանուն կարելի էր համեմատել սահող ստվերի հետ, ապա հիմա նա այն ստվերի ուրվականն Էրէր, որն զգույշ, քամու հակառակ կողմից, շրջանցում էր այդ անձայն ու անշարժ զույգին՝ խոզուկին ու լուսանին։
Գայլը պառկեց գետնին, կաքավին դրեց իր կողքը և մի կարճլիկ սոճու փշերի միջից սկսեց ակնասևեռ հետևել նրա աչքի առաջ ծավալվող կյանքի խաղին՝ լուսանին ու խոզուկին, որոնք թեև թաք էին կացել, բայց կենսալի էին և յուրաքանչյուրը պաշտպանում էր իր գոյությունը։ Իսկ այդ խաղի իմաստն այն Էրէր, որ դրա մասնակիցներից մեկը ուզում Էր էր ուտել մյուսին, իսկ այդ մյուսը չէր ուզում կերված լինել։
Ծեր գայլը նույնպես իր թաքստոցից մասնակցեց այդ խաղին՝ հույս ունենալով, որ հանկարծ բախտը կարող է դառնալ իր կողմը, և ինքը ձեռք կբերի ապրելու համար անհրաժեշտ ուտելիք։
Ամեն ինչ կատարվեց միաժամանակ՝ հարված, պատասխան հարված, խոզուկի մերձիմահ կաղկանձ և ցավից շշմած ահագին կատվի ճիչ։ Միակնանին թեթևակի բարձրացրեց գլուխը, սրեց ականջներն ու պարզեց հուզմունքից գողացող պոչը։ Լուսանը ազատություն տվեց իր բնավորությանը՝ մոլեգնորեն հարձակվեց իրեն այդպիսի ցավ պատճառած գազանի վրա։ Բայց խոզուկը խռխռալով, վնգստալով ու ջանալով կծկվել պատռված փորից դուրս թափած փորոտիքը թաքցնելու համար, մի անգամ էլ հարվածեց պոչով։ Խոշոր կատուն դարձյալ ցավից ծղրտաց ու ֆշշալով ետ նետվեց. նրա ամբողջովին փշապատ քիթը այժմ նման էր ասեղի բարձիկի։ Նա թաթերով քերծում էր քիթը՝ աշխատելով ազատվել կրակի պես այրող այդ նետերից, դունչը կոխում էր ձյան մեջ, քսում ճյուղերին, ցատկում առաջ, ետ, աջ ու ձախ՝ սաստիկ ցավից ու վախից խելքը կորցրած։
Շարունակելով ֆշշալ՝ լուսանը ջղաձգորեն թափահարում էր իր կարճլիկ պոչը, հետո էլ քիչ-քիչ հանդարտվեց։ Միակնանին, որ շարունակում էր հետևել նրան, հանկարծ ցնցվեց ու փշաքաղվեց. լուսանը հուսահատ ոռնոցով նետվեց բարձր օդ ու թողեց փախավ ամեն մի ոստյունի հետ սուր ճչալով։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա անհետացավ ու նրա կաղկանձը մարեց հեռվում, Միակնանին սիրտ արեց առաջանալու։ Նա այնքան զգույշ էր քայլում, որ կարծես ամբողջ ձյան վրա սփռված էին ամեն րոպե իր թաթերի փափուկ բարձիկների մեջ մխրճվելու պատրաստ ասեղներ։ Խոզուկր Խոզուկը խելահեղ կաղկանձով և ատամների կափկափումով դիմավորեց գայլի երևալը։ Նա կարողացավ մի կերպ կծկվել, բայց դա նախկին անթափանց կծիկը չէր արդեն. պատառոտված մկանները չէին ենթարկվում նրան, նա համարյա երկու կտոր էր արված և արնաքամ էր լինում։
Միակնանին երախով առնում ու մեծ հաճույքով կուլ էր տալիս արնաթաթախ ձյունը։ Սակայն այդպիսի նախաճաշից հետո նրա քաղցը սաստկանում էր միայն, բայց նա իզուր հո չէր ապրել աշխարհում․ կյանքը սովորեցրել էր նրան զգույշ լինել։ Սպասել էր պետք։ Եվ նա պառկեց խոզուկի առաջ, իսկ սա ատամներն էր կրճտում, խռխռում ու կամացուկ կաղկանձում էր։ Մի քանի րոպե անց Միակնանին նկատեց, որ խոզուկի փշերը կամացկամաց իջնում են, և նրա ամբողջ մարմնով սարսուռ է անցնում։ Հետո սարսուռը միանգամից կտրվեց։ Երկար ատամները կափկափեցին վերջին անգամ, փշերն իջան, մարմինը թուլացավ և այլևս չշարժվեց։
Երբ նա իր բեռը ներս քաշեց որջը, մայր գայլը զննեց դա, բարձրացրեց գլուխը և լիզեց արուի վիզը։ Բայց դրանից անմիջապես հետո նա թեթևակի մռնչաց՝ ձագերից հեռու վանելով նրան. ճիշտ է, այս անգամ մռնչոցը այնքան էլ չար չէր, դրանից ավելի շուտ ներողություն էր լսվում, քան թե սպառնալիք։ Իր սերնդի հորից զգացած բնազդական վախը աստիճանաբար չքվում էր։ Միակնանին իրեն պահում էր հայր գայլին պարտ ու պատշաճ և Էգի աշխարհ բերած ձագերին լափելու ապօրինի ցանկություն չէր ցուցաբերում։
== Գլուխ III։ Գորշ ձագը ==
Ի դեպ, նա շատ շուտ նկատեց, որ իր աշխարհի պատերից մեկը տարբերվում է մյուսներից. այնտեղ անձավից դուրս գալու ելք կար և այդտեղից լույս էր գալիս։ Նա շատ ավելի վաղ հայտնաբերեց, որ այդ պատը նման չէ մյուսներին, քան նրա մեջ կառաջանային մտքեր ու գիտակցված ցանկություններ։ Այդ պատը անհաղթահարելի կերպով հրապուրում էր գորշուկին դեռ այն ժամանակ, երբ նա չէր կարող տեսնել դա։ Այդտեղից եկող լույսն ընկնում էր նրա սեղմված կոպերին, և տեսողական նյարդերը պատասխանում էին այնպիսի հաճելի ու միաժամանակ տարօրինակ զգացողություն առաջացնող այդ տաքուկ կայծերին։ Նրա մարմնի, այդ մարմնի ամեն մի բջջի կյանքը, հենց նրա էությունը կազմող ու նրա կամքից անկախ գործող կյանքը մղվում էր դեպի այդ լույսը, հրապուրում այնտեղ այնպես, ինչպես բույսի քիմիական բարդ կազմությունն է ստիպում նրան շրջվել դեպի արևը։
Գիտակցության նշույլներն առաջանալուց դեռ շատ առաջ գայլի ձագը ստեպ-ստեպ սողում էր դեպի անձավի ելքը։ Քույրերն ու եղբայրները ետ չէին մնում նրանից։ Եվ կյանքի այդ շրջանում նրանցից և ոչ մեկը չէր քաշվում հետևի պատի մութ անկյունները։ Լույսը ձգում էր նրանց, կարծես բույս լինեին, կյանք կոչվող քիմիական պրոցեսը լույս էր պահանջում։ Լույսը նրանց գոյության անհրաժեշտ պայմանն էր, և նրանց փոքրիկ մարմինները ձգտում էին դեպի լույսը, ինչպես խաղողի վազի մկրատներըմատները, առանց մտածելու, հնազանդվելով միայն բնազդին։ Հետագայում, երբ յուրաքանչյուրի մեջ սկսեց անհատականություն երևան գալ, երբ ամեն մեկի մեջ դրսևորվեցին ցանկություններ ու գիտակցված հակումներ, լույսին ձգտելը ուժեղացավ միայն։ Անընդհատ սողում ու մղվում էին դեպի լույսը, և մայրն ստիպված էր հաճախ ետ քշել նրանց։
Ահա այդ ժամանակ էլ գորշուկն իմացավ իր մոր մյուս հատկությունները, բացի փափուկ ու շոյող լեզվից։
Օրավուր գորշուկն ավելի կատաղի էր դառնում։ Նրա մռնչոցը ավելի խռպոտ ու բարձր էր, քան եղբայրներինն ու քույրերինը, լակոտային մոլեգնության բռնկումները ավելի սոսկալի։ Նախ նա սովորեց թաթի ճարպիկ հարվածով գցել նրանց մեջքի վրա։ Ու հենց նա էլ ամենից առաջ բռնեց մյուս ձագի ականջը և սկսեց քաշքշել, այս ու այն կողմ տանել նրան՝ կատաղաբար գռմռալով սեղմ ծնոտների արանքից։ Եվ, ի՜նչ խոսք, որ նա մյուս ձագերից ավելի սկսեց անհանգստացնել մորը, որը ջանում էր շառավիղներին հեռացնել անձավի մուտքից։
Օր օրի վրա լույսը ավելի ու ավելի էր գորշուկին հրապուրում։ Րոպեն մեկ նա սկսում էր թափառել անձավում՝ ջանալով դուրս գալ այդտեղից և րոպեն մեկ ետ էին հրում նրան։ ճիշտ Ճիշտ է, նա չէր իմ անում, որ դա ելք է։ Նրա մտքով չէր էլ անցնում, թե կան տարբեր մուտքեր ու ելքեր, որոնք տանում են մի տեղից մյուսը։ Ընդհանրապես նա գաղափար չուներ այլ վայրերի գոյության մասին, իսկ այդ տեղերը հասնելու միջոցների վերաբերյալ առավել ևս։ Այդ պատճառով էլ անձավի ելքը թվում էր նրան պատ՝ լույսի մի պատ։ Այն, ինչ արևն էր ազատության մեջ ապրողների համար, նրա համար էլ այդ պատն էր նրա աշխարհի արևը։ Այդ պատը քաշում էր նրան, ինչպես կրակն է քաշում թիթեռին։ Նա անընդհատ ձգտում էր հասնել այդտեղ։ Նրա մեջ արագ աճող կյանքը մղում էր նրան դեպի լույսի պատը։ Նրա մեջ ծվարած կյանքը իմանում էր, որ դա աշխարհ մտնելու միակ ուղին է, այն ուղին, ուր նրան կանխորոշված է մտնել։ Բայց նա ինքը ոչինչ չգիտեր այդ մասին։ Նա չէր իմանում, որ գոյություն ունի արտաքին աշխարհ։
Լույսի այդ պատը մի տարօրինակ հատկություն ուներ։ Նրա հայրը (իսկ գորշուկն արդեն ընդունել էր նրան որպես իր աշխարհի բնակիչներից մեկը՝ մորը նման այդ արարածին, որը լույսի մոտ է քնում և ուտելիք է բերում). նրա հայրը սովորություն ուներ ուղղակի անցնել այդ հեռավոր լուսեղեն պատից ու անհետանալ այն կողմում։ Գորշուկը չէր կարողանում հասկանալ այդ։ Մայրը թույլ չէր տալիս նրան մոտենալ այդ լուսավոր պատին, բայց նա մոտենում էր անձավի մյուս պատերին, և ամեն անգամ նրա նուրբ քիթը դիպչում էր մի պինդ բանի։ Եվ դա ցավ էր պատճառում։ Ուստի մի քանի այդպիսի ուղևորություններից հետո պատերի հետազոտությունը դադարեց։ Առանց երկար մտածելու, նա հոր անհետանալը համարեց նրա բնորոշ հատկությունը, ինչպես որ կաթն ու մսե ծամոնը մոր բնորոշ հատկությունն էին։
Երբ գորշուկը մի քիչ ամրացավ և կրկին սկսեց հետաքրքրվել հեռավոր սպիտակ պատով, տեսավ, որ իր աշխարհի բնակիչները խիստ պակասել են։ Մնացել էր միայն մի քույր, մյուսներն անհետացել էին։ Հենց որ նրա ուժերը վերականգնվեցին, նա սկսեց խաղալ, բայց խաղալ միայնակ, որովհետև քույրը ո՛չ գլուխը կարող էր բարձրացնել, ո՛չ էլ շարժվել։ Գորշուկի փոքրիկ մարմինը կլորացել էր այն մսից, որ ուտում էր հիմա. իսկ քրոջ համար ուտելիքը հասավ շատ ուշ։ Նա շարունակ քնում էր, և մորթիով պատած կմախքի նմանող նրա փոքրիկ մարմնի մեջ տրոփող կյանքի կայծը հետզհետե ավելի թույլ էր փայլփլում և ի վերջո հանգավ։
Հետո էլ եկավ մի Ժամանակ, երբ Միակնանին դադարեց երևալ պատի միջով ու չքվել նրա հետևում, թափուր մնաց այն տեղը, ուր քնում էր նա անձավի մուտքի մոտ։ Դա տեղի ունեցավ երկրորդ նվազ դաժան քաղցի վերջում։ Մայր գայլը դիտերգիտեր, թե ինչու Միակնանին չվերադարձավ որջ, բայց չէր կարող գորշուկին պատմել, թե ինչ էր տեսել ինքը։
Որս ճարելու համար գնալով գետակի ձախ ճյուղն ի վեր՝ այնտեղ, ուր լուսանն էր ապրում, մայր գայլը պատահեց Միակնանու երեկվա հետքին։ Եվ այնտեղ, ուր հետքերը վերջանում էին, նա գտավ Միակնանուն, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր նրանից։ Շուրջը եղած ամեն ինչից երևում էր քիչ առաջ տեղի ունեցած մենամարտը և որ լուսանը շահելով այդ մենամարտը՝ քաշվել էր իր բույնը։ Մայր գայլը որոնեց ու գտավ այդ որջը, բայց դատելով նշաններից՝ լուսանն այդտեղ էր, և գայլը սիրտ չարեց ներս մտնել։
Այն օրերին, երբ մայրն սկսեց դուրս գալ որջից ու գնալ որսի, գորշուկն արդեն հասու եղավ այն օրենքին, ըստ որի արգելվում էր մոտենալ անձավի դռանը։ Այդ օրենքը շատ անգամ ներշնչել էր նրան մայրը՝ հրելով մերթ քթով, մերթ թաթով, և հենց նրա մեջ էլ սկսում էր զարգանալ վախի բնազդը։ Իր ամբողջ կարճատև կյանքում նա անձավում ոչ մի անգամ չէր պատահել այնպիսի բանի, որը կարողանար վախեցնել նրան. և այնուամենայնիվ նա գիտեր, թե ինչ բան է վախը։ Վախը գորշուկին էր անցել հեռավոր նախնիներից՝ հազար հազարավոր կյանքերի միջոցով։ Դա մի ժառանգություն էր, որ անմիջականորեն ստացել էր նա Միակնանուց ու իր մորից, բայց սրանց ևս իր հերթին անցել էր դա մինչ այդ եղած գայլերի ամբողջ սերնդի միջոցով։ Վախը հյուսիսի ժառանգությունն է, և ոչ մի գազանի վիճակված չէ ազատվել դրանից կամ փոխել դա ոսպնապուրի հետ։
Այդ ամենի մասին գորշուկն այնպես չէր մտմտում, ինչպես մարդիկ են մտմտում։ Նա պարզապես շրջապատը բաժանել էր երկու մասի՝ այն, որ ցավ է պատճառում, և այն, որ ցավ չի պատճառում, և բաժանելուց հետո աշխատում էր խուսափել ցավ պատճառող ամեն ինչից՝ այսինքն արգելքներից ու պատնեշներից, և օգտվել միայն կյանքի տված պարգևներից և ուրախություններից։
Գորշուկի մազերը փշաքաղվեցին, բայց նա ձայն չհանեց։ Ինչի՞ց նա կռահեց, որ ի պատասխան այդ հնչյունների՝ պետք է փշաքաղվել։ Անցյալից նա այդպիսի փորձ չուներ, և այնուամենայնիվ այդպես դրսևորվեց նրա վախը, որի բացատրությունը կարելի չէր գտնել ապրված կյանքում։ Սակայն վախին ուղեկցեց մի բնազդական ցանկություն ևս՝ թաքնվելու, սուս կենալու ցանկությունը։ Սոսկումը համակեց գորշուկին, բայց նա մնաց պառկած՝ անշշուկ, առանց շարժվելու, քարացած, ասես մեռել։ Մայրը վերադառնալով տուն և շատակերիկի հետքերի հոտն առնելով մռնչաց, ներխուժեց անձավ ու իր համար անսովոր քնքշանքով սկսեց լիզել ու փաղաքշել գորշուկին։ Եվ սա էլ հասկացավ, որ կարողացել էր խույս տալ սաստիկ ցավից։
Բայց նրա մեջ գործում էին նաև ուրիշ ուժեր, որոնցից գլխավորը աճում էր։ Բնազդն ու օրենքը պահանջում էին նրանից հնազանդվել, իսկ աճումը անհնազանդություն էր պահանջում։ Մայրն ու վախը ստիպում էին հեռու մնալ սպիտակ պատից, բայց աճը կյանք է, իսկ կյանքին կանխորոշված է մշտնջենապես ձգտել դեպի լույսը, և ոչ մի պատնեշով կարելի չէր կասեցնել ալիքները կյանքի, որ բարձրանում էր նրա մեջ, բարձրանում էր ամեն մի կերված մսակտորի հետ, ամեն անդամ անգամ օդ շնչելու հետ։ Եվ վերջապես վախն ու հնազանդությունը նետվեցին մի կողմ կյանքի ճնշման տակ, և մի գեղեցիկ օր էլ գորշուկը անվստահ ու անհամարձակ քայլերով ուղղվեց դեպի անձավի դուռը։
Ի հակադրություն այլ պատերի, որոնց բախվելու առիթ ունեցել էր նա, թվում էր, թե այդ պատը նահանջում է ու նահանջում, որքան որ նա մոտենում է դրան։ Փոքրիկ, քնքուշ քիթը հետախուզաբար առաջ պարզած՝ նա սպասում էր, թե կբախվի պինդ մակերեսի. բայց պարզվեց, որ այդ պատը նույնքան թափանցիկ ու անցանելի է, որքան լույսը։ Գորշուկը մտավ այն բանի մեջ, որը պատ էր թվում նրան, և սուզվեց այդ պատը կազմող նյութի մեջ։
Հիմա, երբ սոսկալի անհայտությունը ազատ արձակեց գայլի ձագին, նա մոռացավ նրա բոլոր սարսափները. հետաքրքրութուն էր միայն զգում այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում էր իրեն։ Նա դիտեց իր տակի խոտը, քիչ հեռվի հապալասի թուփը, չորացած սոճու բունը, որ ցցված էր ծառերով շրջապատված բացատի եզրին։ Սոճու հետևից մի սկյուռ վազեց ուղիղ դեպի գորշուկն ու սարսափեցրեց նրան։ Գայլի ձագը տափեց գետնին ու մռնչաց։ Բայց սկյուռը ավելի սարսափեց, արագ մագլցեց ծառը և հասնելով անվտանգ տեղ՝ բարկացած սկսեց ծվծվալ։
Դա քաջություն տվեց գորշուկին, և փայտփորիկը, որին հանդիպեց դրանից անմիջապես հետո, սարսուռ պատճառեց նրան, այնուամենայնիվ նա վստահ շարունակեց իր ուղին։ Այդ վստահությունն աճեց այն աստիճան, որ երբ մի հանդուդն հանդունգն թռչուն ցատկեց գորշուկի մոտ, սա խաղ անելով՝ թաթիկը պարզեց դեպի նա։ Ի պատասխան դրան, թռչունը ցավագին կտցահարեց նրա քիթը․ սա խիստ կծկվեց ու ճչաց։ Թռչունը վախեցավ նրա ձայնից և անմիջապես օդ բարձրացավ։
Գորշուկը ուսանում էր։ Նրա փոքրիկ, թույլ ուղեղը թեև անգիտակցաբար, բայց և եզրակացություն արեց։ Լինում են իրերը կենդանի ու անկենդան։ Եվ կենդանի իրերից պետք է զգուշանալ։ Անկենդանները միշտ մնում են տեղում, իսկ կենդանի իրերը շարժվում են, և առաջուց երբեք չի կարելի իմանալ, թե ինչ կարող են անել։ Նրանցից պետք է սպասել ամեն տեսակ անակնկալ, նրանց նկատմամբ պետք է աչալուրջ լինել, զգույշ։
== Գլուխ V։ Որսի օրենքը ==
Ապշեցուցիչ արագությամբ էր զարգանում գորշուկը։ Երկու օր նա հանգստացավ, ապա նորից մեկնեց ուղևորության։ Այս անգամ նա հանդիպեց փոքրիկ աքիսին, որի մայրը հոշոտվել էր իր օգնությամբ, և հոգ տարավ, որ ձագն էլ մեկնի մոր հետևից։ Բայց հիմա նա արդեն չմոլորվեց և երբ հոգնեց, անձավի ճամփան գտավ ու պառկեց քնեց։ Դրանից հետո գորշուկը ամեն օր ելնում էր զբոսնելու և ամեն անgամ անգամ ավելի հեռուն էր գնում։
Նա վարժվեց ճիշտ համաչափել իր ուժն ու թուլությունը՝ հաշվի առնելով, թե երբ պետք է խիզախություն ցուցաբերի, իսկ երբ զգուշություն։ Պարզվեց, որ զգույշ պետք է լինել միշտ, բացի այն հազվագյուտ դեպքերից, երբ սեփական ուժերին վստահ լինելը թույլատրում է ազատություն տալ վայրազությանն ու ագահությանը։
Նորից վրա հասավ քաղցը, և հիմա գորշուկը արդեն միանգամայն գիտակցաբար էր զգում դրա տանջանքները։ Մայր գայլը բոլորովին նիհարեց որս որոնելուց։ Համարյա ամբողջ ժամանակն անցկացնելով որսորդությամբ, այն էլ մեծ մասամբ անհաջող, նա հազվադեպ էր գալիս անձավ քնելու։ Այս անգամ քաղցը թեև երկար չտևեց, բայց սարսափելի էր։ Գորշուկը ոչ մի կաթիլ կաթ չէր կարող ծծել մոր պտուկներից, իսկ միս վաղուց չէր ընկնում նրա ճանկը։
Առաջ նա որս էր անում զվարճանալու համար, ի սեր այն հաճույքի, ինչ որսն է պատճառում․ իսկ հիմա իսկապես ձեռնամուխ եղավ դրան, բայց և այնպես բախտը չէր բանում։ Սակայն անհաջողությունները նպաստում էին միայն գորշուկի զարգացմանը։ Նա ավելի ջանախնդիր կերպով էր ուսումնասիրում սկյուռի սովորույթները և ավելի մեծ ջանք թափում աննկատելիորեն նրան մոտենալու համար։ Հետամուտ էր լինում դաշտամկներին և սովորեց փորել ու հանել նրանց իրենց բներից։ Շատ նոր բաներ իմացավ փայտփորիկի և այլ թռչունների մասին։ Եվ ահա եկավ այն ժամանակը, երբ գորշուկն արդեն չէր թաքնվում թփերի մեջ, երբ տեսնում էր բազեի ստվերը գետնի վրայով սահելիս։ Նա դարձավ ավելի ուժեղ ու փորձված, մեծ վստահություն զգաց իր մեջ։ Բացի դրանից, քաղցր քաղցը կատաղեցրեց նրան։ Հիմա նա նստում էր բացատի կենտրոնում, ամենաաչքի ընկնող տեղն ու սպասում, թե բազեն երբ կիջնի իր մոտ։ Այնտեղ՝ նրա գլխավերևում, կապուտակ երկնքում, թռչում էր ուտելիքը, այն ուտելիքը, որ այնքան համառորեն պահանջում էր իր փորը։ Սակայն բազեն հրաժարվում էր մարտն ընդունել, և գորշուկը քաշվում էր թավուտը՝ հիասթափությունից ու քաղցից լալագին նվալով։
Քաղցը վերջացավ։ Մայր գայլը միս բերեց տուն։ Անսովոր էր այդ միսը՝ բոլորովին նման չէր այն մսին, որ առաջ բերում էր։ Լուսանի ձագ էր դա՝ արդեն մեծացած, բայց ոչ այնպես խոշոր, ինչպես գորշուկը։ Եվ ամբողջ միսը հատկացված էր գորշուկին։ Մայրն արդեն կարողացել էր հագեցնել իր քաղցը, թեև որդին չէր էլ կասկածում, որ դրա համար պետք էր եղել լուսանի ամբողջ սերունդը։ Նա չէր կասկածում և այն, թե ինչքան օրհասական մի արարք էր ստիպված եղել կատարել մայրը։ Գորշուկը միայն այն էր իմանում, որ թավշանման մորթիով փոքրիկ լուսանը միս էր և ուտում էր այդ միսը՝ մեծ հաճույք ստանալով կուլ տված յուրաքանչյուր կտորից։
Միջօրեի արևի վառ շողերի մեջ գորշուկը տեսավ էգ լուսանին անձավի մուտքի մոտ գետնին կպած։ Նրա մեջքի մազերը փշաքաղվել էին։ Սարսափն էր նայում գորշուկի աչքերին. նա հասկացավ այդ՝ չսպասելով բնազդի հուշելուն։ Եվ եթե նույնիսկ բավականին ահեղ չլիներ լուսանի տեսքը, ապա նրա խռպոտ վնգստոցից լսվող ցասումը խիստ պերճախոս էր։
Գորշուկի մեջ ամրացող կյանքն ասես առաջ մղեց նրան։ Նա մռնչաց ու քաջաբար կանգնեց մոր կողքին։ Բայց նրան խայտառակ կերպով ետ մղեցին։ Ցածլիկ մուտքր մուտքը թույլ չէր տալիս լուսանին ոստյուն կատարել, ուստի նա սահեց անձավ. բայց գայլը խոյացավ նրա վրա ու սեղմեց գետնին։ Շատ քիչ բան կարողացավ հասկանալ գորշուկն այդ գոտեմարտից։ Նա լսում էր միայն մռնչյուն, ֆշշոց ու սուր վնգստոց։ Երկու գազանն էլ թավալվում էին գետնի վրա. լուսանը պատառոտում էր իր հակառակորդին ատամներով ու ճիրաններով, իսկ գայլը կարող էր գործի դնել միայն ատամները։
Գորշուկը ոստնեց դեպի լուսանը և ցասումնալից մռնչյունով կառչեց հետևի ոտքից։ Իր մարմնի ծանրությամբ նա, ինքն էլ չիմանալով, խանգարում էր նրա շարժումներին և օգնում մորը։ Պայքարը նոր ընթացք ստացավ. մարտնչողները տրորեցին իրենց տակ գորշուկին, որն ստիպված եղավ ծնոտները բացել։ Բայց ահա երկու մայրերը հեռացան իրարից, և լուսանը նախքան գայլի հետ նորից գուպարի բռնվելը, իր զորեղ թաթով խփեց գորշուկին, ճեղքեց նրա ուսը մինչև ոսկորն ու շպրտեց նրան դեպի պատը։ Հիմա մարտնչողների մռնչոցին միացավ և աղերսագին լացը։ Սակայն գոտեմարտն այնքան երկարաձգվեց, որ գորշուկը բավականաչափ ժամանակ ունեցավ մի կուշտ լաց լինելու և արիության նոր զեղում զգալու համար։ Գոտեմարտի վերջում նա նորից կառչեց լուսանի հետևի ոտքից՝ զայրագին մռնչալով սեղմած ծնոտների միջից։
Գորշուկի ուսը դեռևս ցավում էր, և նա դեռ երկար ժամանակ կաղալով էր ման գալիս։ Բայց այդ ժամանակամիջոցում փոխվեց նրա վերաբերմունքը աշխարհի հանդեպ։ Հիմա նա մեծ վստահությամբ էր պահում իրեն, հպարտության զգացումով, որը ծանոթ չէր նրան լուսանի հետ մարտի բռնվելուց առաջ։ Նա համոզվեց, որ կյանքը դաժան է. նա մասնակցել էր գոտեմարտին, ատամները կոխել թշնամու մարմնի մեջ ու կենդանի մնացել։ Եվ դա համարձակություն տվեց նրան․ նրա մեջ երևան եկավ նույնիսկ տաքարյունություն, որն առաջ չկար։ Նա դադարեց անհամարձակ լինելուց և արդեն չէր վախենում փոքր գազաններից. սակայն անհայտը իր գաղտնիքներով ու սարսափներով առաջվա պես իշխում էր նրան ու չէր դադարում ընկճել։
Գորշուկն սկսեց ուղեկցել մորը որսի գնալիս և շատ անգամ տեսավ, թե ինչպես է նա սպանում որսը, և ինքն էլ էր մասնակցում դրան։ Նա տարտամորեն սկսում էր հասու լինել ավարառության օրենքին։ Կյանքում կա երկու ցեղ՝ իր սեփականը և օտարը։ Առաջինին պատկանում են ինքը ու մայրը, երկրորդին՝ մնացած բոլոր շարժվելու ունակությամբ օժտված արարածները։ Բայց դրանք էլ իրենց հերթին միասնական չեն։ Դրանց մեջ կան ոչ գիշատիչներ և մանր գիշատիչներ, որոնց սպանում և ուտում են իր ցեղակիցները. և կան թշնամիներ, որոնք սպանում և ուտում են իր ցեղակիցներին կամ իրենք են ընկնում դրանց ճանկը։ Այս սահմանագծումից էլ կազմվում է օրենքը։ Կյանքի նպատակը ավարառությունն է։ Կյանքի էությունը ավարառությունն է։ Կյանքր կյանքով է սնվում։ Աշխարհի բոլոր կենդանի արարածները բաժանվում են երկու մասի՝ այն, որոնք ուտում են, և այն, որոնց ուտում են։ Եվ այդ օրենքն ասում էր՝ _կեր_ '''կեր''' կամ _քեզ կուտեն_։ '''քեզ կուտեն'''։ Գորշուկը չէր կարող հստակ ու որոշակի ձևակերպել այդ օրենքը և չէր փորձում եզրակացություն հանել դրանից։ Նա նույնիսկ չէր մտածում այդ մասին, այլ պարզապես ապրում էր ըստ նրա թելադրանքի։
Գորշուկն այդ օրենքի ազդեցությունը տեսնում էր ամենուրեք։ Նա կերել էր կաքավի ճուտերին։ Բազեն կերել էր դրանց մորը և ուզում էր ուտել իրեն՝ գորշուկին։ Հետագայում, երբ գորշուկն աճեց, ցանկացավ ուտել բազեին։ Նա կերավ լուսանի ձագին։ Մայր լուսանը կուտեր գորշուկին, եթե ինքը չսպանվեր և չուտվեր։ Այդպես էլ ընթանում էր դա։ Գորշուկի շուրջը եղած ամենայն կենդանի արարած ապրում էր ըստ այդ օրենքի, որի մի փոքրիկ մասնիկն էր և ինքը։ Գիշակեր էր նա, սնվում էր միայն մսով՝ կենդանի մսով, որը խույս էր տալիս նրանից, սլանում էր օդ, մագլցում ծառերը, թաքնվում գետնի տակ կամ կռվի բռնվում իր հետ, երբեմն էլ փախուստի մատնում նրան։
Քիչ Ժամանակ հետո Սպիտակ Ժանիքը լսեց տարօրինակ ձայների մոտենալը։ Նա արագ կռահեց, որ այդ ձայները մարդկանցից են ելնում։ Շարան կազմած՝ արահետ մտավ հնդկացիների ամբողջ ցեղը, որ տեղափոխվում էր մի նոր վայր։ Կլինեին մոտ քառասուն մարդ՝ ճամբարային գույքի ծանրության տակ կռացած տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Նրանց հետևից գալիս էին բազմաթիվ շներ, և բոլոր շները, բացի լակոտներից, նույնպես բարձված էին տարբեր բեռներով։ Ամեն մի շան մեջքի վրա կար քսանից երեսուն ֆունտ քաշ ունեցող իրերի պարկ։
Սպիտակ Ժանիքը դեռ երբեք շուն չէր տեսել, բայց անմիջապես զգաց, որ դրանք շատ քիչ են տարբերվում իր սեփական ցեղից։ Գորշուկի ու նրա մոր հոտն առնելով՝ շները անմիջապես ապացուցեցին, թե որքան աննշան է այդ տարբերությունը։ Սկսվեց իրարանցումը։ Սպիտակ Ժանիքը ամբողջովինվ, ամբողջովին փշաքաղված՝ մռնչում ու գռմռում էր ամեն կողմից իրեն շրջապատած երախաբաց շների վրա։ Շները գետին գլորեցին գորշուկին, բայց սա շարունակում էր կծել ու ծվատել նրանց ոտքերն ու փորը՝ միաժամանակ զգալով, թե ինչպես շների ատամները խրվում են իր մարմնի մեջ։ Խլացուցիչ հաչոց բարձրացավ։ Գորշուկը լսում էր իրեն օգնության մղվող Կիչիի մռնչոցը, լսում էր մարդկանց ճիչեր, մահակների հարվածներ և այդ հարվածներն ստացող շների վնգստոց։
Մի քանի վայրկյան հետո գորշուկը դարձյալ ոտքի վրա էր։ Նա տեսավ, թե ինչպես մարդիկ մահակներով ու քարերով քշում են շներին՝ պաշտպանելով, փրկելով իրեն այդ արարածների ահարկու ժանիքներից, որոնք այնուամենայնիվ ինչ֊որ բանով տարբերվում էին գայլերի ցեղից։ Ու թեև գորշուկը չէր կարող պատկերացնել մի այնպիսի վերացական հասկացություն, ինչպես արդար հատուցումը, այնուամենայնիվ նա յուրովի զգաց մարդու արդարացիությունը և ընդունեց նրան որպես մի արարածի, որը օրենք է սահմանում ու հետևում է դրա կատարմանը։ Նա գնահատեց նաև այն եղանակը, որով մարդիկ ստիպում են ենթարկվել իրենց օրենքներին։ Նրանք չէին կծում ու ճիրաններ չէին գործադրում, ինչպես մյուս բոլոր գազանները, այլ օգտագործում էին անշունչ իրերի ուժը։ Անշունչ իրերը ենթարկվում էին նրանց կամքին, այդ տարօրինակ արարածների նետած քարերն ու մահակները օդ էին սլանում կենդանի էակների պես, և զգալի հարվածներ հասցնում շներին։
Այդ իշխանությունը արտասովոր, աստվածային էր թվում Սպիտակ Ժանիքին, դուրս էր գալիս ամենայն հնարավորի սահմանից։ Սպիտակ Ժանիքը իր խառնվածքով իսկ չէր կարող կասկածել, թե գոյություն ունեն աստվածներ, լավագույն դեպքում զգում էր, թե կան անըմբռնելի բաներ։ Սակայն այն ակնածանքն ու սարսուռը, որ ներշնչում էին նրան մարդիկ, նման էին այն ակնածանքին ու սարսուռին, որ կզգար մարդը լեռան գագաթից երկրի վրա կայծակներ արձակող աստվածություն տեսնելիս։
Ահա վերջին շունն էլ թողեց ու փախավ մի կողմ, իրարանցումը վերջացավ, և Սպիտակ Ժանիքն սկսեց լիզել վերքերը՝ մտածելով առաջին անգամ ոհմակի հետ շփում ունենալու և առաջին անդամ անգամ նրա դաժանությանը ծանոթանալու մասին։ Մինչև հիմա նրան թվում էր, թե իրենց ամբողջ ցեղը կազմված է Միակնանուց, մորից ու իրենից։ Իրենք երեքով առանձին մի խումբ էին։ Բայց մեկ էլ, բոլորովին հանկարծակի, պարզվեց, որ կան ուրիշ, ըստ երևույթին իր ցեղին պատկանող շատ արարածներ։ Եվ գորշուկի գիտակցության մի խոր կետում երևան եկավ վիրավորանքի զգացում իր եղբայրակիցներից, որոնք դեռ նոր իրեն տեսած՝ մահացու ատելությամբ լցվեցին իր դեմ։ Բացի դրանից, նա վրդովվում էր, որ մորը կապեցին փայտին, թեև դա արվեց գերագույն արարածի ձեռքով։ Դրանից թակարդի, ազատազրկության հոտ էր գալիս։ Սակայն ի՞նչ կարող էր իմանալ գորշուկը թակարդի, ազատազրկության մասին։ Ուզած ժամանակ թափառելու, վազելու, պառկելու ազատությունը ժառանգել էր նա իր նախնիներից։ Հիմա նրա մոր շարժումները սահմանափակվում էին ձողի երկարությանբ, իսկ այդ նույն ձողը սահմանափակում էր նաև գորշուկի շարժումները, որովհետև նա դեռ չէր կարող ապրել առանց մոր։
Այդ բանը դուր չէր գալիս գորշուկին, և երբ մարդիկ վեր կացան ու ընկան ճանապարհ, նա վերջնականապես դժգոհ մնաց այդ կարգ ու կանոնից, որովհետև մարդկային մի փոքր արարած բռնեց այն ձողը, որին կապված էր Կիչին, ու տարավ իր հետևից որպես գերու, իսկ Կիչիի հետևից դանդաղ սկսեց քայլել նաև Սպիտակ Ժանիքը՝ այդ բոլոր տեղի ունեցածից խիստ շփոթված ու անհանգստացած։
Իսկ հետո ամաչեց իրենից։ Հասկացավ, թե ինչու են մարդիկ ծիծաղում։ Մենք հնարավորություն չունենք իմանալու, թե ինչպես են որոշ կենդանիներ հասկանում, թե ինչ բան է ծիծաղը, և կռահում են, որ մենք նրանց վրա ենք ծիծաղում։ Ահա այդ էլ պատահեց Սպիտակ Ժանիքին, և նա ամաչեց, երբ մարդիկ ծաղրի առարկա դարձրին իրեն։ Նա շրջվեց ու փախավ, բայց նրան փախչելու մղեց ոչ այնքան դաղվելուց առաջացած ցավը, որքան ծաղրը, որովհետև ծիծաղը ավելի խորն էր թափանցում և ավելի սաստիկ էր վիրավորում, քան կրակը։ Սպիտակ Ժանիքը նետվեց իր կապի մոտ գազազած մոր՝ աշխարհի միակ արարածի մոտ, որը չէր ծիծաղում նրա վրա։
Իջավ մթնշաղը, ապա հաջորդեց գիշերը, իսկ Սպիտակ Ժանիքը չէր հեռանում Կիչիից։ Նրա քիթն ու լեզուն առաջվա պես ցավում էին, բայց նրան հանգիստ չէր տալիս մի ուրիշ բան, ավելի ուժեղ մի զգացում։ Նրան համակեց կարոտը։ Ինչ-որ դատարկություն էր զգում նա իր մեջ, տանջվում և ափսոսում էր այն լռությունն ու խաղաղությունը, որ իշխում էր գետակի և հարազատ անձավի շուրջը։ Կյանքը շատ էր անհանգիստ դարձել։ Այստեղ մարդկային արարածներ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ շատ կային, և բոլորն էլ աղմկում ու ջղայնացնում էին նրան։ Շներն անընդհատ կռվում էին, հաչում, գզվռտում։ Վերջացել էր այն անխռով մենակությունը, որ ճանաչել էր մինչ այդ։ Այստեղ օդն անդամ անգամ հագեցած էր կյանքով, որ բզզում, դղրդում էր Սպիտակ Ժանիքի շուրջը՝ ոչ մի րոպե կանգ չառնելով։ Նոր ձայները շփոթեցնում ու անհանգստացնում էին նրան, ստիպում, որ շարունակ սպասի նոր դեպքերի։
Սպիտակ Ժանիքը հետևում էր այն մարդկանց, որոնք գնում գալիս էին վիգվամների միջև, անհետանում, նորից էին երևում։ Ինչպես մարդն է նայում իր իսկ ստեղծած աստվածներին, այդպես էլ Սպիտակ Ժանիքն էր դիտում իր շրջապատի մարդկանց։ Սրանք նրա համար գերագույն էակներ էին։ Սրանց բոլոր արարքների մեջ նա տեսնում էր այն հրաշագործ ուժը, որով մարդն է օժտում աստծուն։ Նրանք մի անըմբռնելի, անսահման զորություն ունեին։ Նրանք կենդանի և անկենդան աշխարհի տիրակալներն էին. հնազանդության մեջ էին պահում այն ամենը, ինչ ընդունակ է շարժվել, և շարժում էին անշարժ իրերը, չոր մամուռից ու ձողերից ստեղծում էին մի կյանք, որը խիստ այրում էր և իր գույնով արևն էր հիշեցնում։ Նրանք կրակ էին ստեղծում։ Աստվածնե՜ր էին նրանք։
== Գլուխ II։ Ազատազրկություն ==
Ամեն մի օրը մի նոր բան էր բերում Սպիտակ Ժանիքին։ Քանի դեռ մայրը կապված էր ցցին, նա վազվզում էր ամբողջ ավանում, հետազոտում, ուսումնասիրում էր, փորձ կուտակում։ Նա արագ ծանոթացավ մարդկային արարածների սովորույթներին, սակայն այդպես մոտիկից ծանոթանալը արհամարհանք չառաջացրեց նրանց հանդեպ։ Որքան ավելի էր նա ճանաչում մարդկանց, այնքան ավելի էր համոզվում նրանց հզոր լինելուն։
Մարդը հոգեկան ցավ է զգում այն ժամանակ, երբ նրա աստվածներին տապալում են և խորտակում են իր իսկ ձեռքով կառուցված տաճարները, բայց գայլին ու վայրի շանը ծանոթ չէ այդ ցավը։ Ի հակադրություն մարդուն, որի աստվածները բնավ իրականություն չդարձող անուրջի թեթև ծուխ են, բարությամբ և ուժով օժտված ուրվականներ, նրա _եսի_ '''եսի''' թռիչքն են դեպի ոգու թագավորությունը, ի հակադրություն մարդուն գայլն ու վայրի շունը՝ տաքանալով մարդու վառած խարույկի մոտ, տեսնում են, որ իրենց աստվածները միս ու արյուն ունեն, շոշափելի են, որոշակի տեղ են գրավում տարածության մեջ և հասնում են իրենց նպատակներին, արդարացնում են իրենց դերը կյանքում՝ ենթարկվելով ժամանակի օրենքին։ Այդպիսի աստվածներին հեշտ է հավատալ, և ոչ մի բան չի կարող խախտել այդ հավատը։ Այդպիսի աստծուց չես կարող ազատվել։ Ահա կանգնած է նա ամբողջ հասակով, մահակը ձեռքին՝ ամենակարող, ցասումնալի ու բարի։ Նրա ներքին գաղտնիքն ու զորությունը պարուրված է մարմնով, որից արյուն է հոսում, երբ պատառոտում են, և որի համը բնավ էլ վատ չէ որևէ ուրիշ մսից։
Այդպես էլ եղավ Սպիտակ Ժանիքին։ Մարդկային արարածները թվում էին նրան աստվածներ, աներկբա և ամենահաս աստվածներ։ Եվ նա հնազանդվեց նրանց այնպես, ինչպես հնազանդվեց նրա մայրը՝ Կիչին, հենց որ լսեց իր անունը նրանց բերանից։ Սպիտակ Ժանիքը ճանապարհ էր տալիս նրանց։ Երբ սրանք կանչում էին իրեն, մոտենում էր, երբ քշում էին, շտապ փախչում էր, երբ սպառնում էին, կպչում էր գետնին, որովհետև նրանց ամեն մի շարժման տակ կար ուժ, որը երևան էր գալիս բռունցքի ու մահակի, օդում թռչող քարերի և մտրակի այրող հարվածների միջոցով։
Սպիտակ Ժանիքը պատկանում էր մարդկանց, ինչպես բոլոր շներն էին պատկանում։ Նրա արարքները կախված էին նրանց հրամաններից։ Նրանք ազատ կարող էին հաշմել իր մարմինը, տրորել կամ խնայել։ Այս դասը արագ ըմբռնեց Սպիտակ Ժանիքը, բայց հեշտ չյուրացրեց դա, որովհետև նրա խառնվածքում շատ բան ըմբոստանում էր այն ամենի դեմ, ինչին հարկ էր լինում բախվել ամեն մի քայլափոխին։ եվ Եվ այդ ամենով հանդերձ, իր համար էլ աննկատելի ձևով, Սպիտակ Ժանիքն սկսում էր հասու լինել նոր կյանքի հրապույրին, թեև դրան վարժվելը և՛ դժվար էր, և՛ անախորժ։ Նա իր ճակատագիրը հանձնեց ուրիշի և վերացրեց իրենից ամենայն պատասխանատվություն սեփական գոյության համար։ Հենց միայն դա եղավ նրա վարձատրությունը, որովհետև ուրիշին հենվելը միշտ էլ ավելի հեշտ է, քան մենակ կանգնելը։
Բայց այդ ամենը միանգամից չեղավ. մի օրվա մեջ կարելի չէ անձնատուր լինել մարդուն և՛ հոգով, և՛ մարմնով։ Սպիտակ Ժանիքը չէր կարող հրաժարվել նախնիների ժառանգությունից, չէր կարող մոռանալ Հյուսիսի խուլ վայրերը։ Լինում էին օրեր, երբ նա մոտենում էր անտառի եզրին, կանգնում այնտեղ և ունկնդրում իրեն հեռուն քաշող կանչերին։ Եվ վերադառնում էր այդպիսի զբոսանքներից անհանգիստ, տագնապահար, ողբագին ու կամացուկ վնգստալով. պառկում էր Կիչիի կողքին և իր արագաշարժ, հետազոտող լեզվով լիզում նրա դունչը։
Ստրկական կյանքը այնքան էլ չէր ճնշում Սպիտակ Ժանիքին։ Այդտեղ շատ բան հետաքրքրում էր նրան։ Ավանում իրար էին հաջորդում դեպքերը։ Վախճան չունեին այն արարքները, որ կատարում էին աստվածները, իսկ Սպիտակ Ժանիքը միշտ էլ խիստ հետաքրքրասեր էր։ Բացի դրանից, նա սովորեց հաշտ ապրել Գորշ Ջրշունի հետ։ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր հնազանդություն, անառարկելի հնազանդություն, իսկ դա յուրացնելուց հետո նա այլևս չէր զայրացնում մարդկանց ու խուսափում էր ծեծից։
Երբեմն էլ նույնիսկ պատահում էր, որ Գորշ Ջրշունը ինքն էր մի կտոր միս շպրտում Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, չէր թողնում մյուս շները մոտենան նրան։ Եվ այդ կտորը գին չուներ. հենց միայն դա ավելի թանկ էր, քան կանանց ձեռքից ստացած տասնյակ կտորները։ Գորշ Ջրշունը երբեք չէր շոյել կամ գուրգուրել Սպիտակ Ժանիքին։ Եվ գուցե նրա ծանր բռունցքը, գուցե և արդարադատությունն ու հզորությոլնրհզորությունը, կամ այս բոլորը միասին ազդում էին Սպիտակ Ժանիքի վրա, այնուամենայնիվ նրա մեջ սկիզբ էր առնում կապվածությունն այդ մռայլ տիրոջ հետ։
Ինչ֊որ դավաճանական ուժեր աննկատելի կերպով կապկպում էին Սպիտակ Ժանիքին ազատազրկության կապերով և գործում էին նույնքան անսխալ, ինչպես մահակը կամ բռունցքի հարվածը։ Բնազդը, որ վաղուց է գայլերին մղում դեպի մարդու խարույկը, արագ է զարգանում։ Դա զարգանում էր նաև Սպիտակ Ժանիքի մեջ։ Ու թեև նրա այժմյան կյանքը լի էր վշտերով, այնուամենայնիվ ավանը հետզհետե ավելի սիրելի էր դառնում։ Բայց նա ինքը մտքովն էլ չէր անցկացնում այդ։ Նա միայն Կիչիի կարոտն էր քաշում, հույս ուներ, որ նա կվերադառնա, և անհագորեն ձգտում էր նախկին ազատ կյանքին։
== Գլուխ III։ Մեկուսացածը ==
Սպիտակ Ժանիքի մեջ զարգանում էին այն բոլոր հատկությունները, որոնք օգնում էին նրան դիմադրելու հաճախակի իր կյանքին սպառնացող վտանգին։ Պողպատանման մկանները երևում էին նրա նիհար ու ճկուն մարմնի վրա պարանների պես։ Ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ ճարպկությամբ ու խորամանկությամբ. նա ավելի արագ էր վազում, ավելի անողոք էր կռվի ժամանակ, ավելի դիմացկուն, կատաղի, գազազած ու խելացի, քան մյուս բոլոր շները։ Սպիտակ Ժանիքը պետք է այդպիսին լիներ, այլապես ողջ չէր մնա այն թշնամական շրջապատում, ուր հասցրեց նրան կյանքը։
== Գլուխ IV։ Աստվածների հետևից ==
Նա դանդաղորեն հասավ այն տեղին, ուր առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր, նստեց մեջտեղը և դունչը ուղղեց դեպի լուսինը։ Ջղաձգությունից կոկորդը սեղմվում էր. ապա նրա երախը բացվեց, և ամեն ինչ՝ մենակություն, վախ, Կիչիի կարոտը, անցած բոլոր դառնությունները և գալիք ձախորդությունների ու տառապանքների նախազգացումը հորդեց երկարաձիգ ու տխրագին ոռնոցի մեջ։ Դա Սպիտակ Ժանիքի կրծքից պոռթկած առաջին գայլային ոռնոցն էր։
Լույսը բացվելուն պես նրա վախը փարատվեց, բայց ավելի սաստկացավ մենակության զգացողությունը։ Լքված իջևանատեղի տեսքը, որտեղ դեռ վերջերս կյանքր կյանքը եռում էր, տխրություն էր պատճառում նրան։ Երկար մտմտալու պետք չեղավ, նա դարձավ դեպի անտառը և վազեց գետակի երկայնքով։ Վազեց ամբողջ օրը՝ առանց ոչ մի րոպե հանգստանալու։ Թվում էր, թե կարող է վազել հավիտենապես. նրա ուժեղ մարմինը չէր իմանում ի՛նչ է հոգնությունը։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնությունն այնուամենայնիվ վրա հասավ, նախնիներից ժառանգած տոկունությունը շարունակում էր մղել նրան առաջ, միշտ առաջ։
Այնտեղ, ուր գետը հոսում էր դիք ափերի միջով, Սպիտակ Ժանիքը վազում էր շրջանցումով՝ բլուրների վրայով։ Մաքենզիին միախառնվող առուներն ու վտակներր նա լողում անցնում էր և կամ ծանծաղուտով կտրում։ Հաճախ էր նա ստիպված լինում վազել ափին կպած սառույցի նեղ շերտով. բարակ սառույցը ջարդվում էր, և Սպիտակ Ժանիքը ընկնելով սառը ջրի մեջ՝ հաճախ մազ էր մնում խեղդվի։ Եվ այդ ամբողջ ժամանակ սպասում էր, թե ահա հիմա կգտնի աստվածների հետքը այն վայրում, ուր նրանք կմոտենան ափին և կուղղվեն դեպի երկրի խորքը։
Գիշերն իջավ։ Ձյունն ավելի սաստկացավ, և Սպիտակ Ժանիքը սայթաքելով, լնգլնգալով ու վազելիս կամացուկ վնգվնգալով՝ պատահեց թարմ ոտնահետքի։ Հետքն այնքան թարմ էր, որ Սպիտակ Ժանիքը անմիջապես ճանաչեց։ Անհամբերությունից վնգստալով՝ նա թեքվեց գետից ու նետվեց անտառ։ Նրա ականջին հասան ծանոթ հնչյուններ։ Նա տեսավ խարույկի բոցը, Կլու֊Քուչին, որ զբաղված էր ճաշ պատրաստելով, Գորշ Ջրշունին, որ պպզել ու մի կտոր հում ճարպ էր ծամում։ Մարդիկ թարմ մի՜ս ունեին։
Սպիտակ Ժանիքը սպասում էր դատաստանի և սրա մասին մտածելիս մեջքի մազերը տնկվեցին։ Հետո նա գաղաագողի գաղտագողի առաջ շարժվեց. վախենում էր ատելի ծեծից և գիտեր, որ չի խուսափելու դրանից։ Բայց նա գիտեր նաև, որ կտաքանա կրակի մոտ, կվայելի աստվածների հովանավորությունը, կհանդիպի շների հասարակությանը, որը թեև թշնամի է իրեն, բայց և հասարակություն է՝ ընդունակ բավարարելու կենդանի արարածներին մոտիկ լինելու նրա պահանջը։
Սպիտակ Ժանիքը սողալով մոտեցավ խարույկին։ Գորշ Ջրշունը տեսավ նրան ու դադարեց ճարպ ծամել։ Սպիտակ Ժանիքը ավելի դանդաղ սողաց. նվաստանալու և հնազանդվելու զգացումը ճնշում էր նրան, ստիպում քծնել մարդու առաջ։ Նա սողում էր ուղիղ դեպի Գորշ Ջրշունը՝ առաջընթացը շարունակ դանդաղեցնելով, կարծես թե ամեն մի մատնաչափին ավելի էր դժվարանում սող տալը, և վերջապես պառկեց տիրոջ ոտքերի առաջ, որին այսօրվանից անձնատուր եղավ կամովին՝ հոգով ու մարմնով։ Սեփական ցանկությամբ նա մոտեցավ մարդու խարույկին և ընդունեց նրա իշխանությունն իր վրա։ Սպիտակ Ժանիքը դողում էր՝ սպասելով անխուսափելի պատժին։ Ձեռքը բարձրացավ նրա վրա։ Նա կծկվեց ու պատրաստվեց ընդունելու հարվածը, բայց հարված չիջավ։
Սպիտակ Ժանիքը ծածուկ նայեց վեր։ Գորշ Ջրշունը ճարպը երկու կտոր արեց։ Գորշ Ջրշունը մի կտոր ճարպ պարզեց նրան․․․ Սպիտակ Ժանիքը զգույշ ու անվստահ հոտոտեց դա, հետո էլ ձգեց դեպի իրեն։ Գորշ Ջրշունը հրամայեց միս տալ Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, թույլ չէր տալիս մյուս շներին մոտենան նրան։ Երախտապարտ ու գոհ Սպիտակ Ժանիքը պառկեց իր տիրոջ ոտքերի մոտ՝ նայելով խարույկի տաք բոցին ու աչքերը քնատ կկոցելով։ Նա գիտեր, որ առավոտը կդիմավորի ոչ թե մռայլ անտառում, այլ հանգրվանում, աստվածների մոտ, որոնց նա նվիրեց իր ամբողջ էությունը և որոնց կամքից էլ այժմ կախված էր։
== Գլուխ V։ Պայմանադրություն ==
Լծվածքը յոթ շնից էր։ Բոլորն էլ իննից-տասը ամսական էին, միայն Սպիտակ Ժանիքն էր ութ ամսական։ Ամեն մի շուն քաշում էր առանձին մի թոկ։ Պարանները տարբեր երկարություն ունեին, իսկ դրանց տարբերությունը չափվում էր շների մարմնի երկարությամբ։ Դրանք ի մի էին հավաքվում սահնակի առաջամասի օղակում։ Առաջամասը վեր էր կորացված, որ պեսզի կեչեփայտե ու անկող սահնակը չխրվի փափուկ, փետրանման ձյան մեջ։ Այսպիսի կառուցվածքի շնորհիվ սահնակի, ինչպես նաև բեռան ծանրությունը ավելի մեծ մակերեսի վրա էր բաժանվում։ Այդ նույն նպատակով, այսինքն ծանրությունը ըստ հնարավորին ավելի հավասարաչափ բաշխելու համար, շներին հովհարաձև էին կապում սահնակի առաջամասին, և ոչ մի շուն մյուսի հետևից չէր գնում։
Հովհարաձև լծվածքը մի առավելություն ևս ուներ. թոկերի տարբեր երկարությունը թույլ չէր տալիս հետևից վաղող վազող շներին նետվելու առջևից ընթացողների վրա, իսկ կռիվ սկսել կարելի էր միայն ավելի կարճ պարանով լծված հարևանի հետ։ Բայց այդ դեպքում հարձակվողը քիթ քթի էր գալիս իր թշնամու հետ և, բացի դրանից, ենթարկվում էր սահնակավարի մտրակի հարվածներին։ Սակայն այդ ձևով լծելու ամենամեծ առավելությունն այն էր, որ ջանալով հարձակվել առջևի շների վրա հետևից եկողները զոռ էին տալիս քաշիկներին, իսկ որքան արագ էր ընթանում սահնակը, այնքան ավելի արագ էր վազում հետապնդվող շունը։ Այսպիսով հետևինը երբեք չէր կարող հասնել առջևինին։ Որքան արագ էր վազում մեկը, այնքան արագ էլ խույս էր տալիս նրանից մյուսը և նույնքան արագ էլ վազում էին մյուս բոլոր շները։ Այս բոլորի հետևանքով ավելի արագ էր սլանում նաև սահնակը։ Ահա թե ինչպիսի խորամանկ հնարներով էր մարդը ամրապնդում իր իշխանությունը կենդանիների վրա։
Միթ-Սան, որ խիստ նման էր հորը, ժառանգել էր նրանից և իմաստությունը։ Վաղուց էր նա նկատել, որ Լիփ֊Լիփը հանգիստ չի տալիս Սպիտակ Ժանիքին, բայց այն ժամանակ Լիփ-Լիփը ուրիշ տերեր ուներ, և Միթ֊Սան համարձակվում էր միայն գաղտագողի քարով խփել նրան։ Իսկ հիմա Լիփ֊Լիփը պատկանում էր Միթ֊Սային, ուստի որոշելով անցյալի վրեժը լուծել նրանից, Միթ-Սան կապեց նրան ամենաերկար թոկով։ Այսպիսով Լիփ-Լիփը դարձավ առաջընթացիկ, կարծես մեծ պատիվ արեցին նրան, մինչդեռ քիչ պատիվ կար դրա մեջ, որովհետև ամբողջ ոհմակի կռվարարին ու առաջընթացիկին ատում և հետապնդում էին հիմա բոլոր շները։
Եվ որովհետև Լիփ֊Լիփը կապված էր ամենաերկար թոկով, ապա շներին թվում էր, թե նա փախչում է իրենցից։ Սրանք տեսնում էին միայն նրա հետևի ոտքերը և թավամազ պոչը, իսկ դա այնքան սարսափելի չէ, որքան փշաքաղված մազերը և փայլող ժանիքները։ Բացի դրանից, վազող շան պատկերը մյուս շների մեջ վստահություն է առաջացնում, թե դա հենց իրենցից է փախչում և ինչ գնով էլ լինի պետք է հասնել նրան։
Հենց որ սահնակը շարժվեց, ամբողջ լծվածքը ընկավ Լիփ-Լիփի հետևից, և այդ հետապնդումը շարունակվեց ամբողջ ցերեկը։ Սկզբում վիրավորված Լիփ֊Լիփը ստեպ-ստեպ փորձում էր նետվել իրեն հետապնդողների վրա, բայց ամեն անդամ անգամ Միթ֊Սան եղջերուի դաբաղած աղիքից հյուսված երեսուն ոտնաչափանոց խարազանով շրմփացնում էր նրա գլխին ու ստիպում վերադառնալ իր տեղը։ Լիփ֊Լիփը չէր վախենա գոտեմարտի բռնվել ամբողջ լծվածքի հետ, բայց խարազանը շատ ավելի սարսափելի էր, և ուրիշ բան չէր մնում նրան, եթե ոչ ձգել թոկը և իր կողերը հեռացնել ընկերների ատամներից։
Հնդկացու խելքն անսպառ է, երբ խոսքը վերաբերում է խորամանկությանը։ Որպեսզի բոլոր լծկանների թշնամությունը սաստկացնի Լիփ֊Լիփի նկատմամբ, Միթ֊Սան սկսեց գերադասել նրան մյուս շներից՝ խանդ առաջացնելով սրանց մեջ դեպի առաջրնթացիկը։ Միթ֊Սան միս էր տալիս նրան ամբողջ ոհմակի առաջ, իսկ մյուսներից ոչ մեկին չէր տալիս։ Շները կատաղում էին, պտույտ էին գալիս Լիփ֊Լիփի շուրջը, երբ սա ուտում էր, բայց մոտենալու սիրտ չէին անում, որովհետև Միթ֊Սան կանգնում էր նրա կողքին՝ խարազանը ձեռքին։ Իսկ երբ միս չէր լինում, Միթ֊Սան շներին քշում էր հեռու և ձևացնում, թե կերակրում է Լիփ֊Լիփին։
Սպիտակ Ժանիքը շների հետ էլ չէր շփվում, բայց այդ շփումն արտահայտվում էր թշնամությամբ ու ատելությամբ։ Երբեք չէր խաղում նրանց հետ։ Կարողանում էր կռվել, և կռվում էր հարյուրապատիկը հատուցելով այն բոլոր խածնումների ու նեղությունների համար, որ ստիպված էր եղել կրել այն օրերին, երբ Լիփ֊Լիփը ոհմակի պարագլուխն էր։ Հիմա Լիփ֊Լիփը գլխավորում էր իրեն միայն այն ժամանակ, երբ երկար թոկի ծայրին լծված՝ վազում էր իր ընկերների և ձյան վրա ոստոստացող սահնակի առջևից։ Հանգրվանումների ժամանակ Լիփ֊Լիփը մոտ էր մնում Միթ֊Սային, Գորշ Ջրշունին և Կլու֊Քուչին, սիրտ չէր անում հեռանալ աստվածներից, որովհետև այժմ բոլոր շների ժանիքներն ուղղված էին նրա դեմ, և նա իր վրա զգում էր այն թշնամանքի դառնությունը, որ առաջ բաժին էր ընկնում Սպիտակ Ժանիքին։
Լիփ֊Լիփի անկումից հետո Սպիտակ Ժանիքը կարող էր դառնալ ոհմակի պարագլուխը, բայց նա դրա համար շատ էր մռայլ և ինքնամփոփ։ Լծակից ընկերները միայն խածնումներ էին ստանում նրանից, իսկ մնացած ամեն ինչում նա կարծես չէր նկատում դրանց։ Սպիտակ Ժանիքին հադիպելիս նրանք շեղում էին ճանապարհը, և ոչ մեկը, անգամ ամենահամարձակը, սիրտ չէր անում խլել նրանից մսի բաժինը։ Ընդհակառակը, աշխատում էին որքան կարելի է շուտ կուլ տալ իրենց բաժինը՝ վախենալով, որ նա հանկարծ կխլի իըենցից։ Սպիտակ Ժանիքը լավ էր յուրացրել _ճնշիր '''ճնշիր թույլին և հնազանդվիր ուժեղին_ ուժեղին''' օրենքը։ Նա հապշտապ ուտում էր տիրոջ նետած կտորը և այն ժամանակ վա՜յ այն շանը, որը դեռ չէր վերջացրել ուտելը։ Ահեղ մռնչյուն, ցուցադրված ժանիքներ... և կիսակուշտ շանը մնում էր միայն մի բան՝ իր վրդովմունքը զեղել անտարբեր աստղերին, երբ Սպիտակ Ժանիքն ուտում պրծնում էր սրա բաժինը։
Ժամանակ առ ժամանակ մերթ այս, մերթ այն շունը ըմբոստանում էր Սպիտակ Ժանիքի դեմ, բայց սա արագ հանդարտեցնում էր դրանց։ Նա նախանձախնդրաբար պահում էր իր մեկուսացած դրությունը ոհմակում և հաճախ կռվով էր ձեռք բհրում բերում դա։ Բայց այդպիսի ընդհարումները երկարատև չէին լինում։ Շները չէին կարող չափվել նրա հետ։ Նա վերքեր էր հասցնում հակառակորդին՝ չթողնելով որ նա ուշքի գա, և շունն սկսում էր արնաքամ լինել դեռ ինչպես հարկն է կռիվ սկսելու ժամանակ չունեցած։
Սպիտակ Ժանիքը ևս, ինչպես որ աստվածները, խստագույն կարգապահություն էր պահպանում իր եղբայրակիցների մեջ։ Նա ոչ մի զիջողություն չէր անում նրանց և անսահման հարգանք էր պահանջում իր հանդեպ։ Շներն իրար մեջ ինչ ասես կարող էին անել, այդ նրան չէր վերաբերում։ Սպիտակ Ժանիքը հետևում էր միայն, որ շները ոտնձգություն չանեն իր առանձնակի դրության դեմ, ճանապարհ տան իրեն, երբ ինքը երևում է ոհմակի մեջ, և ընդունեն իր տիրապետությունն իրենց նկատմամբ։ Բավական էր, որ հանդուգնի մեկը ռազմական տեսք ընդուներ, ատամները ցույց տար կամ փշաքաղվեր, որ Սպիտակ Ժանիքը նետվեր նրա վրա և ամենաանխնա կերպով ապացուցեր նրա սխալ վարվելը։
Անցավ մի քանի ամիս, իսկ Գորշ Ջրշունի ուղևորությունը դեռ շարունակվում էր։ Երկար ճանապարհը և սահնակ քաշելիս բարեխղճորեն աշխատելը ամրապնդեցին Սպիտակ Ժանիքի ուժերը, և ըստ երևույթին նրա մտավոր զարգացումն ավարտվեց։ Շրջապատող աշխարհը նա ճանաչեց ամբողջովին։ Եվ նայում էր նա դրան մռայլ՝ ոչ մի պատրանք չունենալով դրա հանդեպ։ Խստաշունչ ու դաժան էր այդ աշխարհը, ո՛չ ջերմություն կար այդտեղ, ո՛չ քնքշանք, ո՛չ էլ բարեկամական կապ։
Սպիտակ Ժանիքը բարեկամություն չէր զգում անգամ Գորշ Ջրշունի հանդեպ։ Սա, ճիշտ է, աստված էր, բայդ բայց դաժան աստված։ Սպիտակ Ժանիքը հաճությամբ էր ընդունում նրա իշխանությունն իր նկատմամբ, թեև այդ իշխանությունը հիմնված էր մտավոր գերազանցության և բռնի ուժի վրա։ Սպիտակ Ժանիքի խառնվածքի մեջ կար մի այլ բան, որն ընդառաջում էր այդ տիրակալությանը, այլապես նա չէր վերադառնա խուլ Հյուսիսից և դրանով էլ չէր ապացուցի իր հավատարմությունն աստվածներին։ Նրա մեջ կային խորություններ, որ դեռ ոչ ոք չէր հետազոտել։ Գորշ Ջրշունը մի քաղցր խոսքով կամ փաղաքուշ հպումով կարող էր թափանցել այդ խորությունների մեջ, բայց այդ մարդը երբեք չէր փաղաքշում Սպիտակ Ժանիքին, ոչ մի քաղցր խոսք չէր ասել նրան։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Գորշ Ջրշունի գերազանցությունը հիմնված էր դաժանության վրա, և այդպիսի դաժանությամբ էլ նա հրամայում էր՝ արդարադատությունն իրագործելով մահակի միջոցով, հանցագործությունը պատժելով ֆիզիկական ցավ հասցնելով, իսկ ծառայությունը վարձատրելով ոչ թե փաղաքշանքով, այլ հարված չհասցնելով։
Եվ Սպիտակ Ժանիքը անգիտանում էր այն երանությանը, որ կարող է պարգևել մարդկային ձեռքը։ Ասենք, նա չէր էլ սիրում մարդկային ձեռքերը. դրանց մեջ ինչ-որ կասկածելի բան կար։ Այդ ձեռքերը, ճիշտ է, երբեմն միս էին տալիս, բայց շատ ավելի հաճախ ցավ էին պատճառում։ Դրանցից պետք էր հեռու մնալ, դրանք քար էին նետում, թափահարում էին փայտը, մահակը, խարազանը, կարող էին խփել ու հրել, իսկ եթե դիպչում էին, ապա միայն կսմթելու, թափահարելու և մի փունջ մազ պոկելու համար։ Օտար ավաններում նա իմացավ, որ մանկական ձեռքերն էլ կարող են ցավ պատճառել։ Մի փոքրիկ տղա մի անգամ քիչ մնաց ծակեր նրա աչքը։ Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սկսեց խիստ կասկածամտորեն վերաբերվել երեխաներին։ Նա պարզապես չէր հանդուրժում նրանց։ Երբ սրանք մոտենում և պարզում էին լավ բան չխոստացող իրենց ձեռքերը, նա վեր էր կենում ու հեռանում։
Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սովորեց սեփականության օրենքը, ինչպես նաև այն, որ տիրոջ սեփականությունը պետք է պահպանել։ Աստծու մարմնի պաշտպանությունից մինչև նրա ունեցվածքի պաշտպանությունր մի քայլ էր միայն, և Սպիտակ Ժանիքն այդ քայլը արեց։ Այն, ինչ պատկանում էր աստծուն, պետք էր պահպանել ամբողջ աշխարհից՝ կանգ չառնելով անգամ օտար աստվածների վրա հարձակվելու առաջ։ Սակայն այդ արարքը, որ ինքնըստինքյան սրբապիղծ է, միշտ էլ կապված է մեծ վտանգների հետ։ Աստվածներն ամենազոր են, և շան համար դժվար է չափվել նրանց հետ. և այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը սովորեց անվախ կերպով հակահարված տալ նրանց։ Պարտականության գիտակցումը հաղթահարեց վախը, և վերջ ի վերջո գողության հակամետ աստվածները որոշեցին ձեռք չտալ Գորշ Ջրշունի ունեցվածքին։
Սպիտակ Ժանիքը շուտով հասկացավ, որ գողաբարո աստվածները վախկոտ են և տագնապի ձայն լսելուն պես փախչում են։ Բացի դրանից (ինչպես նա փորձով համոզվեց), տագնապ հարուցելու և Գորշ Ջրշունի հայտնվելու Ժամանակամիջոցը ժամանակամիջոցը սովորաբար շատ կարճ էր լինում։ Նա հասկացավ նաև, որ գողը փախչում է ոչ թե այն պատաճռով, որ վախենում է իրենից՝ Սպիտակ Ժանիքից, այլ որովհետև Գորշ Ջրշունից է վախենում։ Տեսնելով, որ եկողը գող է, Սպիտակ Ժանիքը հաչոց չէր գցում (ասենք հաչել չէր էլ իմանում), այլ նետվում էր անկոչ հյուրի պես և, երբ հաջողվում էր, ատամները կոխում էր նրա մարմնի մեջ։ Մռայլ ու մարդախույս լինելն օգնեցին Սպիտակ Ժանիքին դառնալու տիրոջ ունեցվածքի հուսալի պաշտպանը, և Գորշ Ջրշունը ամեն կերպ խրախուսում էր նրան այս կետում։ Եվ վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը ավելի չար, ավելի անզուսպ դարձավ ու վերջնականապես ամփոփվեց ինքն իր մեջ։
Ամիսներն անցնում էին իրար հետևից, և ժամանակը հետզհետե ավելի էր ամրացնում շան և մարդու միջև կնքված պայմանադրությունը։ Այդ պայմանադրությունը կնքել էր Հյուսիսի խորքից մարդու մոտ եկած առաջին գայլը։ Եվ իր բոլոր նախնիների՝ գայլերի ու վայրի շների նման, Սպիտակ Ժանիքն ինքը մշակեց դրա պայմանները, որոնք շատ պարզ էին։ Աստվածությանը պաշտելու համար նա զոհեց իր ազատությունը, իսկ նրանից սկսեց ստանալ նրա հետ հարաբերելու իրավունք, հովանավորություն, սնունդ ու տաքություն։ Փոխարենը պահպանում էր նրա ունեցվածքը, պաշտպանում նրա մարմինը, աշխատում նրա համար և հնազանդվում նրան։
Եթե աստված ունես, պետք է ծառայես նրան։ Եվ Սպիտակ Ժանիքը ծառայում էր իր աստծուն՝ ենթարկվելով պարտականության ու երկյուղած վախի զգացմունքին։ Բայց չէր սիրում նրան։ Նա չէր իմանում ինչ բան է սերը, և երբեք չէր զգացել դա։ Կիչին դարձել էր հեռավոր հուշ։ Բացի դրանից, անձնատուր լինելով մարդուն՝ Սպիտակ Ժանիքը ոչ միայն կապերը խզեց հյուսիսից ու իր ցեղակիցներից, այլև ենթարկվեց պայմանագրի այն կետին, որը թույլ չէր տալիս նրան լքել աստծուն ու գնալ Կիչիի հետևից, եթե անգամ հանդիպեր նրան։ Մարդուն հավատարիմ լինելը օրենք դարձավ Սպիտակ Ժանիքի համար, և այդ օրենքը ավելի ուժեղ էր ազատասիրությունից, ավելի ուժեղ՝ արենակցական կապերից։
== Գլուխ VI։ Քաղցը ==
Սպիտակ Ժանիքը թափառում էր ավանում՝ հանգիստ գոհունակությամբ ճանաչելով այն աստվածներին, որոնց ծանոթ էր դեռ ուղևորությունից առաջ։ Պատահում էր այդտեղ նաև լակոտների, որ նույնպես մեծացել էին այդ ժամանակամիջոցում, և չափահաս շների, որ հիմա արդեն այնքան մեծ ու սարսափելի չէին թվում նրան։ Սպիտակ Ժանիքը համարյա դադարեց նրանցից վախենալուց և ման էր դալիս ոհմակի մեջ սկզբնական շրջանում իրեն մեծ գոհունակություն պատճառող անբռնազբոսիկությամբ։
Այդտեղ էր նաև ծերացած Բեսիկը, որի համար առաջ բավական էր ատամները ցույց տալ, և Սպիտակ Ժանիքը յոթ սար այն կողմ կփախչեր։ Անցած օրերին Բեսիկը հաճախ էր Uպիտակ Սպիտակ Ժանիքին ստիպել համոզվելու իր սեփական ոչնչությանը, բայց հիմա նույն Բեսիկը օգնեց նրան գնահատելու իր մեջ կատարված փոփոխությունները։ Բեսիկը ծերանում էր, զառամում, իսկ Սպիտակ Ժանիքը երիտասարդ էր և օրավուր ուժերն ավելանում էին։
Շների հետ ունեցած հարաբերություններում փոփոխությունը պարզ դարձավ Սպիտակ Ժանիքին՝ ավան վերադառնալուց քիչ հետո։ Մարդիկ մշակում էին հենց նոր սպանած իշայծյամի միսը։ Նա ստացավ մի կճղակ և սրունքոսկրի մի մասը, որի վրա բավական շատ միս կար։ Կռվող շներից փախչելով անտառ, որպեսզի ոչ մեկը չտեսնի իրեն, Սպիտակ Ժանիքն սկսեց ուտել իր բաժինը։ Եվ հանկարծ գրոհեց նրա վրա Բեսիկը։ Դեռ ժամանակ չունենալով մի լավ հասկանալու բանի էությունը՝ Սպիտակ Ժանիքը երկու անգամ ատամներով վիրավորեց ծեր շանը ու նետվեց մի կողմ։ Այդպիսի հանդուգն ու սրընթաց հարձակումից ապշած Բեսիկը աչքերն անիմաստ կերպով սևեռեց Սպիտակ Ժանիքի վրա, իսկ ոսկորն ու վրայի թարմ միսը մնաց երկուսի միջև։
Ահա հենց այդ ժամանակ էլ Բեսիկը սխալ բան արեց։ Եթե նա բավականանար ահեղ ու վայրագ տեսքով, ամեն ինչ բարվոք կվերջանար։ Փախչելու պատրաստված Սպիտակ Ժանիքը կնահանջեր՝ ոսկորը թողնելով նրան։ Սակայն Բեսիկը չուզեց սպասել, և կարծելով, թե ինքը հաղթեց, երկու քայլ առաջացավ ու հոտոտեց ոսկորը։ Սպիտակ Ժանիքը մի փոքր փշաքաղվեց։ Հիմա անգամ կարելի էր փրկել դրությունը։ Եթե Բեսիկը շարունակեր կանգնել գլուխը բարձր պահած, սպառնալի նայելով հակառակորդին՝ Սպիտակ Ժանիքը վերջ ի վերջո կծլկեր։ Բայց թարմ մսի հոտը խտտում էր Բեսիկի ռունգները, ուստի չկարողանալով զսպել իրեն՝ նա բռնեց ոսկորը։
Սա արդեն Սպիտակ Ժանիքը չէր կարող հանդուրժել։ Լուծընկերների վրա ունեցած գերիշխանությունը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ, և նա արդեն չէր կարող տիրապետել իրեն՝ տեսնելով, թե ինչպես մի ուրիշ շուն լափում է իրեն պատկանող միսը։ Եվ ըստ իր սովորության նա հարձակվեց Բեսիկի վրա՝ չթողնելով, որ սա ուշքի գա։ Առաջին խածումից հետո արդեն ծեր շան աջ ականջը բզիկ-բզիկ կախ ընկավ։ Հարձակման հանկարծակիությունը շշմեցրեց նրան։ Բայց դրանից անմիջապես հետո, և նույնպիսի հանկարծակիությամբ, հաջորդեցին ավելի տխուր դեպքեր. Բեսիկը գլորվեց գետին, իսկ նրա վզի վրա բացվեց մի խոր վերք։ Չթողնելով, որ ծերունին վեր կենա, ջահել շունը երկու անգամ պատռեց նրա ուսը։ Հիրավի ապշեցուցիչ էր հարձակման սրընթացությունը։ Բեսիկը նետվեց Սպիտակ Ժանիքի վրա, բայց նրա ատամները միայն զայրագին կափկափեցին օդում։ Հաջորդ րոպեին պաաառոտվեց պատառոտվեց Բեսիկի քիթը, և նա երերալով ընկրկեց։
Դրությունը խիստ փոխվեց։ Ոսկորի մոտ կանգնել էր սպառնալի փշաքաղված Սպիտակ Ժանիքը, իսկ Բեսիկը կանգնել էր հեռու՝ ուզած րոպեին նահանջելու պատրաստ։ Նա չէր համարձակվում կռվի բռնվել երիտասարդ, կայծակի պես արագաշարժ հակառակորդի հետ։ Եվ նորից, ավելի խոր թախիծով Բեսիկն զգաց մոտեցող ծերությունը։ Արժանապատվությունը պահպանելու նրա փորձը հիրավի հերոսական էր։ Մեջքը հանգիստ շրջելով դեպի ջահել շունը և գետնին ընկած ոսկորը, ասես թե մեկը և թե մյուսը բոլորովին արժանի չէին ուշադրության, նա վեհաշուք հեռացավ։ Եվ միայն այն ժամանակ, երբ Սպիտակ Ժանիքն արդեն չէր կարող տեսնել իրեն, Բեսիկը պառկեց գետնին ու սկսեց լիզել իր վերքերը։
Այս դեպքից հետո Սպիտակ Ժանիքը վերջնականապես հավատաց իր ուժերին և խրոխտացավ։ Հիմա նա հանգիստ ման էր գալիս չափահաս շների մեջ, դարձավ ոչ այնքան զիջող։ Ոչ թե կռվելու առիթներ էր փնտրում, բնավ էլ ոչ, այլ պահ անջում պահանջում էր ուշադրություն դարձնեն իրեն։ Նա պաշտպանում էր իր իրավունքները և չէր ուզում նահանջել այլ շների առաջ։ Հարկ էր լինում հաշվի առնել նրան, ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չէր համարձակվում բանի տեղ չդնել նրան։ Լակոտների ճակատագիրն է դա, որի հետ ստիպված են հաշտվել լծվածքի բոլոր շները. լակոտներր ընկրկում էին չափահաս շներից, ճանապարհը զիջում նրանց, երբեմն էլ հարկադրված էին նրանց տալ իրենց բաժին միսը։ Սակայն շփվել չսիրող, միայնակ, մռայլ, ահեղ ու բոլորից խուսափող Սպիտակ Ժանիքին ընդունեցին չափահաս շների շրջանը որպես հավասարի։ Սրանք արագ հասկացան, որ նրան պետք է հանգիստ թողնել, պատերազմ չէին հայտարարում նրան և չէին փորձում բարեկամություն հաստատել նրա հետ։ Նույն ձևով էր վարվում նրանց հետ և Սպիտակ Ժանիքը, և մի քանի ընդհարումից հետո շները համոզվեցին, որ այդ իրադրությունը չտեսնված լավ է և բոլորի սրտով։
Ամռան կեսին մի անսպասելի բան պատահեց Սպիտակ Ժանիքին։ Իր անձայն ու մանր վազքով հասնելով ավանի ծայրը հետազոտելու նոր վիգվամը, որ հաստատել էին այն ժամանակ, երբ ինքը հնդկացիների հետ գնացել էր իշայծյամի որսի, Սպիտակ Ժանիքը պատահեց Կիչիին։ Կանգ առավ ու նայեց նրան։ Նա հիշում էր մորը տարտամորեն, բայց և այնպես _հիշում էր_'''հիշում էր''', իսկ Կիչին մոռացել էր որդուն։ Ահեղաձայն մռնչալով՝ Կիչին ատամները կրճտեց նրա վրա, և Սպիտակ Ժանիքը հիշեց ամեն բան։ Մանկությունն ու այդ մռնչոցի իմաստը հառնեցին նրա առաջ։ Նախքան աստվածներին պաաահելը պատահելը Կիչին Սպիտակ Ժանիքի համար տիեզերքի կենտրոնն էր։ Հին զգացմունքները վերադարձան ու համակեցին նրան։ Նա ցատկեց դեպի մայրը, որը սակայն երախաբաց դիմավորեց նրան ու ճեղքեց այտը մինչև ոսկորը։ Սպիտակ Ժանիքը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, և շփոթված ընկրկեց՝ այդպիսի ընդունելությունից շշմած։
Բայց Կիչին հանցավոր չէր․ էգ գայլերը մոռանում են իրենց ձագերին, որոնք արդեն մի տարեկան են կամ ավելի։ Այդպես էլ Կիչին էր մոռացել Սպիտակ Ժանիքին, սա նրա համար անծանոթ էր, օտար, և այն սերունդը, որ ունեցել էր այդ ժամանակամիջոցում, իրավունք էր տալիս թշնամաբար վերաբերվել այդպիսի անծանոթների հետ։
Քաղցը աստվածներին այնպիսի ծայրահեղության հասցրեց, որ նրանք սկսեցին ուտել դաբաղած կաշուց պատրաստված իրենց մոքասիններն ու թաթպանները, շներն էլ իրենց լծասարքն ու նույնիսկ խարազանները։ Բացի դրանից, շներն ուտում էին միմյանց, աստվածներն էլ շուն էին ուտում։ Նախ կերան ամենաթույլերին և սակավարժեքներին։ Ողջ մնացած շները տեսնում էին այդ բոլորը և հասկանում էին, որ նույն վախճանն է սպասում իրենց։ Ավելի համարձակ ու ավելի խելացիները հեռացան մարդու վառած խարույկներից, որոնց մոտ հիմա սպանդ էր տեղի ունենում, ու փախան անտառ, ուր նրանց սպասում էին սովամահությունը կամ գայլի ատամները։
Այդ ծանր շրջանում Սպիտակ Ժանիքն էլ փախավ անտառ։ Նա ավելի էր ընտելացած կյանքին, քան մյուս շները. երևան էր գալիս մանկության ամիսներին անցած դպրոցը։ Առանձնակի վարպետությամբ էր նա դարանամուտ լինում մանր գազաններին։ Նա կարող էր ժամերով հետամուտ լինել զգուշավոր սկյուռի յուրաքանչյուր շարժումին ու սպասել, որ նա ծառից իջնի գետին, ըստ որում այնպիսի անսահման համբերություն էր ունենում, որը ոչ մի բանով պակաս չէր նրան տանջող քաղցից։ Սպիտակ Ժանիքը երբեք չէր շտապում, սպասում էր այնքան, մինչև հնարավոր լինի վստահ գործել առանց վախենալու, որ սկյուռը նորից կծլկի ու կբարձրանա ծառը։ Այդ Ժամանակժամանակ, և միայն այդ ժամանակ, Սպիտակ Ժանիքը կայծակնային արագությամբ դուրս էր նետվում իր դարանից այն արկի պես, որը երբեք չի վրիպում նշված նպատակակետից. նա նետվում էր դեպի սկյուռը, որին չէին կարող փրկել նրա արագավազ ոտքերը։
Ու թեև սկյուռի որսը սովորաբար հաջող էր վերջանում, այնուամենայնիվ մի հանգամանք խանգարում էր Սպիտակ Ժանիքին կուշտ ուտել. սկյուռներ քիչ էին պատահում, և նա կամա թե ակամա ստիպված էր ավելի մանր կենդանիներ որսալ։ Երբեմն քաղցը այնպես էր տանջում նրան, որ նույնիսկ չէր հրաժարվում բները քանդելուց ու մկներ բռնելուց։ Նա չխորշեց նաև կռվի բռնվել աքիսի հետ, որը նույնպես քաղցած էր, ինչպես ինքը, բայց հազարապատիկ ավելի կատաղի էր։
Մի անգամ էլ Սպիտակ Ժանիքը պատահեց մի ջահել, հյուծված և ոտքի վրա հազիվ կանգնել կարողացող գայլի։ Եթե Սպիտակ Ժանիքը այդքան քաղցած չլիներ, հավանորեն նրա հետ էլ ճանապարհը շարունակեր և վերջ ի վերջո միանար գայլերի ոհմակին, բայց հիմա այլ բան չէր մնում նրան անելու, եթե ոչ ընկնելու գայլի հետևից, հոշոտելու և ուտելու նրան։
Բախտը կարծես բարյացակամ էր Սպիտակ Ժանիքի հանդեպ։ Ամեն անգամ, երբ ուտելիքի պակասը առանձնապես, սուր էր զգացվում, նա մի որևէ որս գտնում էր։ Բախտը նրան չդավաճանեց անգամ այն օրերին, երբ ուժը բոլորովփն բոլորովին սպառվեց, իսկ այդ շրջանում խոշոր գիշատիչները նրան չնկատեցին։ Մի անգամ նա փորը պնդացրեց մի լուսանով, որը ուղիղ երկու օր բավարարեց նրան։ Հետո Սպիտակ Ժանիքը հանդիպեց գայլերի ոհմակի։ Սկսվեց մի երկար ու դաժան հետապնդում. բայց Սպիտակ Ժանիքը գայլերից ավելի ամրակազմ էր և վերջ ի վերջո խույս տվեց նրանցից։ Եվ ոչ միայն խույս տվեց, այլև մի խոշոր շրջան կատարեց ու ետ դառնալով՝ հարձակվեց իրեն հետապնդած մի ուժասպառ գայլի վրա։
Շուտով Սպիտակ Ժանիքը թողեց այդ վայրերը և ուղղվեց դեպի հովիտը՝ իր հայրենիքը։ Որոնեց գտավ իր նախկին որջը և այդտեղ տեսավ Կիչիին։ Կիչին նույնպես լքել էր աստվածների անհյուրընկալ խարույկները և հենց որ հասել էր ցնկնելու ժամանակը, վերադարձել էր անձավը։ Երբ այդտեղ հայտնվեց Սպիտակ Ժանիքը, Կիչիի բոլոր ձագերից մնացել էր միայն մեկը, սա էլ իր վերջին օրերն էր ապրում, երիտասարդ կյանքի համար դժվար էր այդպիսի սովից փրկվելը։
Ամառնամուտին, երբ սովահարությունը մոտենում էր վախճանին, Սպիտակ Ժանիքը պատահեց Լիփ-Լիփին, որը նույնպես, ինչպես և ինքը, փախել էր անտառ և ողորմելի գոյություն էր պահպանում այնտեղ։ Սպիտակ Ժանիքը բոլորովին անսպասելի կերպով պատահեց նրան։ Հակառակ կողմերից շրջանցելով դիք ափի ելուստը՝ նրանք միաժամանակ դուրս նետվեցին բարձր ժայռի հետևից և քիթ-քթի ընդհարվեցին իրար։ Երկուսն էլ այդպիսի հանդիպումից վախեցած՝ անշարժացան ու հայացքները գամեցին միմյանց վրա։
Սպիտակ Ժանիքի վիճակը հիանալի էր։ Այդ ամբողջ շաբաթը նա հաջող որս էր արել, շատ էր կերել, իսկ իր վերջին ավարից լիուլի հղփացել էր։ Սակայն բավական էր տեսնել Լիփ֊Լիփին, որ մեջքի մազերը ցից֊ցից տնկվեն։ Նա փշաքաղվեց բոլորովին ինքնաբերաբար. անցյալում բարկության այդ արտաքին դրսևորումն ուղեկցում էր կռվարար Լիփ֊Լիփի հետ ունեցած ամեն մի հանդիպումին, և տեսնելով իր թշնամուն՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց նրա վրա։ Ոչ մի րոպե զուր չանցավ։ Ամեն ինչ արվեց արագ, մի ակնթարթում։ Լիփ֊Լիփն ընկրկեց, բայց Սպիտակ Ժանիքը ուս-ուսի բախվեց նրան, գլորեց մեջքի վրա և ատամները խրեց նրա ջլուտ վզի մեջ։ Լիփ֊Լիփը տապլտկվում էր մերձիմահ ջղաձգություններից, իսկ Սպիտակ Ժանիքը պտույտ էր գալիս շուրջը՝ առանց աչքը կտրելու նրանից։ Այնուհետև նա շարունակեց իր ճամփան և անհետացավ ափի դիք ոլորանի հետևը։
Դրանից շատ չանցած Սպիտակ Ժանիքը դուրս եկավ անտառի եզրը և նեղ բացատով իջավ դեպի Մաքենզի գետը։ Առաջ էլ էր եղել նա այդտեղ, բայց այն ժամանակ ամայի էր այդ ափը, իսկ հիմա ավան էր երևում։ Սպիտակ Ժանիքը կանդ կանգ առավ և առանց ծառերի հետևից դուրս գալու, սկսեց զննել։ Ձայներն ու հոտերը ծանոթ թվացին նրան։ Հին ավանն էր դա, միայն թե տեղն էր փոխել, բայց ձայների ու հոտերի մեջ մի նոր բան էր զգացվում։ Ո՛չ ոռնոց էր լսվում, ո՛չ էլ լաց։ Այդ հնչյունները բավարարվածություն էին արտահայտում։ Եվ երբ Սպիտակ Ժանիքը լսեց մի բարկացած կանացի ձայն, հասկացավ, որ այդպես բարկանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ փորը կուշտ է։ Օդից ձկան հոտ էր գալիս, ուրեմն ավանում ուտելիք կար։ Սովը վերջացել էր։ Եվ նա համարձակ դուրս եկավ անտառից ու վազեց ուղիղ դեպի տիրոջ վիգվամը։ Տերն ինքը տանը չէր, բայց Կլու֊Քուչը Սպիտակ Ժանիքին դիմավորեց հրճվագին աղաղակներով, մի ամբողջ թարմ ու խոշոր ձուկ տվեց նրան, նա էլ պառկեց և սկսեց սպասել Գորշ Ջրշունի վերադառնալուն։
= ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ =
Այսպիսի ինքնաբռնադատումը անպատիժ չի անցնում։ Եթե մարմնի վրա աճած մազին ստիպեն աճել դեպի մաշկի խորքը, ապա դա տանջալի ցավ կպատճառի։ Նույնն էլ տեղի էր ունենում Սպիտակ Ժանիքի հետ։ Իր ամբողջ էությամբ նա ձգտում էր գլուխն ազատել կրնկակոխ իրեն հետապնդող շներից, բայց աստվածների կամքը խախտել չէր կարելի, մանավանդ որ նրանց կամքը փաստարկվում էր եղջերուի աղիքներից հյուսված երեսուն ոտնաչափանոց մտրակի հարվածներով։ Եվ Սպիտակ Ժանիքը հանդուրժում էր այդ ամենը՝ ներս գցելով այնպիսի ատելություն ու չարություն, որին ընդունակ էր նրա վայրագ ու աննկուն բնավորությունը։
Եթե մի որևէ կենդանի արարածի կարելի լիներ անվանել իր ցեղակիցների թշնամին, ապա դա վերաբերում էր հատկապես Սպիտակ Ժանիքին։ Նա երբեք գութ չէր հայցում և ինքն էլ ոչ ոքի չէր խնայում։ Նրա մարմնից անպակաս էին վերքերն ու սպիները․ շներն էլ իրենց հերթին շարունակ ծածկված էին լինում նրա ատամների հետքերով։ Ի հակադրություն շատ առաջընթացիկների, որոնք ապաստանում էին աստվածների պաշտպանությանը, հենց որ շներին արձակում էին, Սպիտակ Ժանիքը արհամարհում էր այդ պաշտպանությունը։ Նա անվախ ման էր գալիս իջևանատեղում և գիշերն էր շների դատաստանը տեսնում այն ամենի համար, ինչ ստիպված էր լինում հանդուրժել ցերեկը։ Այն ամիսներին, երբ Սպիտակ Ժանիքը դեռ առաջընթացիկ չէր, այժմյան լծակիցները սովորաբար աշխատում էին չընկնել նրա ճանապարհի վրա։ Հիմա դրությունը փոխվել էր։ Առավոտից մինչ երեկո տևող հետապնդումը, այն գիտակցությունը, որ Սպիտակ Ժանիքը ամբողջ ցերեկր ցերեկը փախչում էր նրանցից, գտնվում էր նրանց իշխանության ներքո, այս ամենը շներին թույլ չէր տալիս նահանջել նրա առջևից։ Հենց որ նա հայտնվում էր ոհմակի մեջ, անմիջապես կռիվ էր սկսվում։ Իջևանում կատարած նրա թափառումներին ուղեկցում էին մռնչոցը, գզվռտոցը, վնգստոցը։ Նրա շնչած օդն իսկ հագեցած էր ատելությամբ ու չարությամբ, և դա սաստկացնում էր միայն նրա ներսում եղած ատելությունն ու չարությունը։
Երբ Միթ֊Սան լծվածքին հրամայում էր կանգ առնել, Սպիտակ Ժանիքը հնազանդվում էր նրա կանչին։ Առաջին օրերին այդ դադարը իրարանցում էր առաջացնում շների մեջ, և բոլորն էլ հարձակվում էին ատելի առաջընթացիկի վրա։ Բայց այդ միջոցին դեպքը բոլորովին այլ ընթացք էր ստանում՝ մտրակը թափահարելով Սպիտակ Ժանիքին օգնության էր հասնում Միթ֊Սան։ Եվ շները վերջապես հասկացան, որ եթե սահնակը կանգ է առնում Միթ֊Սայի հրամանով, ապա լավ է առաջընթացիկին չդիպչել։ Բայց եթե Սպիտակ Ժանիքը ինքնակամ է կանգ առնում, նշանակում է՝ կարելի է նրա դատաստանը տեսնել։
Նրանք բոլորն էլ, Սպիտակ Ժանիքի նման, ընտելացված գայլեր էին, բայց նրանց հետևում կար մի քանի ընտելացված սերունդ։ Շատ բան էր արդեն անհետացել այն ամենից, ինչով գայլին օժտում է հեռավոր Հյուսիսը, և շների համար այդ ամայությունը պարունակում էր միայն անորոշություն, մշտական սպառնալիք ու թշնամություն։ Բայց Սպիտակ Ժանիքի արտաքինը, նրա բոլոր հակումներն ու բնազդները ցույց էին տալիս, որ ամուր կապ ունի նա խուլ Հյուսիսի հետ. նա դրա խորհրդանշանն էր ու մարմնացումը։ Ուստի և շները ատամ կրճտելով նրա վրա՝ դրանով իսկ պահպանում էին իրենց այն կործանումից, որ դարանել էր անտառների աղջամուղջում և մարդու խարույկներն ամեն կողմից պարուրած խավարում։
Ասենք, մի դաս լավ սերտեցին շները՝ պետք է միասին լինել։ Սպիտակ Ժանիքը շատ վտանգավոր հակառակորդ էր, և ոչ ոք սիրտ չէր անում միայնակ հանդիպել նրան։ Շներն ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա, ապա թե ոչ մի գիշերվա մեջ դրանց հաշիվը կմաքրեր նա։ Եվ Սպիտակ Ժանիքին չէր հաջողվում իր թշնամիներից ոչ մեկի դատաստանը տեսնել։ Նա հակառակորդին գցում էր դետինգետին, բայց ոհմակը անմիջապես հարձակվում էր նրա վրա ու չէր թողնում խածնի շան կոկորդը։ Կռվի նվազագույն նշան նկատելիս ամբողջ ոհմակը համերաշխ զինվորագրվում էր իր պարագլխի դեմ։ Շները մշտապես գզվռտում էին իրար մեջ, սակայն բավական էր, որ նրանցից մեկն ու մեկը սկսի կռվել Սպիտակ Ժանիքի հետ, երբ վայրկենապես մոռացվում էին մյուս բոլոր վեճերը։
Բայց և այնպես, հակառակ իրենց բոլոր ջանքերին, նրանք Սպիտակ Ժանիքին չէին կարողանում գզգզել։ Սա նրանց համար շատ էր դյուրաշարժ, շատ էր ահեղ ու խելացի. խուսափում էր այն տեղերից, ուր կարելի էր ծուղակն ընկնել, և միշտ էլ խույս էր տալիս, երբ ոհմակը աշխատում էր օղակել նրան։ Եվ ոչ մի շան մտքով անգամ չէր անցնում, թե կարելի է ցած գցել Սպիտակ Ժանիքին։ Նրա ոտքերը նույնպիսի համառությամբ կառչում էին գետնին, ինչպիսի համառությամբ ինքն էր կառչում կյանքից։ Ուստի և այն անվախճան պատերազմում, որն Սպիտակ Ժանիքը մղում էր ոհմակի դեմ, կյանքը պահելն ու ոտքի վրա կանգնած մնալը նրա համար համանշանակ հասկացողություններ էին, և ոչ ոք ավելի լավ չէր իմանում այդ, քան նա ինքը։
Սպիտակ Ժանիքը մոտ հինգ տարեկան էր, երբ Գորշ Ջրշունը տարավ նրան իր հետ երկարատև ուղևորության, և Ժայռոտ Լեռների մերձակա ավաններում, Մաքենզի և Պորքյուփայն գետերի երկայնքով մեկ, ընդհուպ մինչև Յուքոնը, երկար ժամանակ հիշում էին Սպիտակ Ժանիքի դատաստանը շների հետ։ Նա հաճույք էր ստանում իր վրեժխնդրությունից։ Օտար շները ոչ մի վատ բան չէին սպասում նրանից, առիթ չէին ունեցել հանդիպելու մի հակառակորդի, որն այդքան հանկարծակի հարձակվեր։ Նրանք չէին իմանում, թե գործ ունեն մի թշնամու հետ, որը սպանում է մի հարվածքով, ինչպես կայծակը։ Այլ ավաններում շները մոտենում էին Սպիտակ Ժանիքին կռվախնդիր տեսքով, իսկ սա առանց ժամանակ կորցնելու նախնական արարողությունների համար՝ խոյանում էր նրանց վրա ամեհի կերպով, ինչպես պողպատե արձակված զսպանակ, բռնում էր հակառակորդի կոկորդը և սպանում՝ չթողնելով, որ զարմանքից ուշքի գա։
Սպիտակ Ժանիքը դարձավ փորձված մարտիկ։ Նա կռվում էր հաշվանկատ, երբեք իզուր տեղը ուժ չէր վատնում, պայքարը չէր ձգձգում։ Նա գրոհում էր և եթե պատահեր վրիպի, անմիջապես ետ էր նետվում։ Սպիտակ Ժանիքն էլ բոլոր գայլերի պես խուսափում էր հակառակորդի հետ երկարատև շփում ունենալուց։ Նա չէր հանդուրժում դա։ Այդ շփումը վտանգ էր պարունակում և կատաղեցնում էր նրան։ Նա ուզում էր ազատ լինել, ուզում էր հաստատ կանգնել ոտքերի վրա։ Խուլ Հյուսիսը Սպիտակ Ժանիքին բաց չէր թողնում իր ամուր գրկից և իր իշխանությունն էր հասաատում հաստատում նրա վրա։ Ամենավաղ մանկության օրերից իր նմանների հասարակությունից խորթացած լինելը միայն սաստկացնում էր նրա ազատաբաղձությունը։ Հակառակորդին անմիջականորեն մոտիկ լինելը ինչ֊որ սպառնալիք էր պարունակում. Սպիտակ Ժանիքը կասկածում էր, թե ծուղակ կա այդտեղ, և չէր կարողանում ազատվել այդ ծուղակի պատճառած վախից։
Օտար շները չէին կարող չափվել նրա հետ։ Սպիտակ Ժանիքը խույս էր տալիս նրանց ժանիքներից, նրանց հախից գալիս էր ու անվնաս փախչում։ Իհարկե, ամեն մի կանոն իր բացառություններն ունի։ Լինում էր և այնպես, որ Սպիտակ Ժանիքի վրա հարձակվում էին միանգամից մի քանի հակառակորդ, և նա ժամանակ չէր ունենում՝ փախչել դրանցդիցդրանցից, երբեմն էլ սաստիկ տուժում էր մի որևէ միայնակ շնից։ Բայց դա հազվադեպ Էր էր լինում։ Սպիտակ Ժանիքը դարձավ այնպիսի վարժ մարտիկ, որ պատվով էր դուրս գալիս դրեթե բոլոր կռիվներից։
Նա ուներ մի արժանիք ևս՝ կարողանում Էր էր ճիշտ հաշվել ժամանակն ու հեռավորությունը։ Անշուշտ դա արվում Էր էր բոլորովին անգիտակցաբար։ Պարզապես տեսողությունը երբեք չէր խաբում նրան, և ամբողջ օրգանիզմը, որ ավելի լավ էր կազմված, քան մյուս շներինը, աշխատում էր ճշգրիտ ու արագ․ մտավոր ու ֆիզիկական ուժերի համադրումը ավելի կատարյալ էր, քան նրանցը։ Երբ տեսողական նյարդերը Սպիտակ Ժանիքի ուղեղին էին հաղորդում շարժվող պատկերը, նրա ուղեղը առանց որևէ ճիգ գործադրելու որոշում էր այն տարածությունն ու ժամանակը, որ անհրաժեշտ էր այդ շարժումն ավարտելու համար։ Այսպիսով նա կարող էր խույս տալ շան ոստյունից կամ ժանիքներից և միաժամանակ օգտագործել յուրաքանչյուր վայրկյանը, որպեսզի ինքը հարձակվեր հակառակորդի վրա։ Բայց սրա համար չարժե գովեստներ շռայլել նրա հասցեին. բնությունն ավելի լիաբուռն էր պարգևել նրան, քան մյուսներին․ ուրիշ ոչինչ։
Ամառ էր, երբ Սպիտակ Ժանիքը եկավ Ֆորտ֊Յուքոն։ Ձմռան վերջին Գորշ Ջրշունը կտրեց անցավ Մաքենզիի և Յուքոնի միջև եղած ջրբաժան գիծը և ամբողջ գարնանը որս էր անում ժայռոտ Ժայռոտ Լեռների արևմտյան ճյուղավորումների վրա։ Իսկ երբ Պորքյուփայն գետը սառույցից ազատվեց, Գորշ Ջըըշունը Ջրշունը պիրոգա՝ մակույկ շինեց ու իջավ այն տեղը, ուր այս գետը միախառնվում է Յուքոնին, ուղիղ Բևեռային շրջանի մոտ։ Այդտեղ էլ գտնվում էր Հուդզոնի ծոցի Ընկերության ամրոցը, ուր կային բազմաթիվ հնդկացիներ, ուտելիքի պաշար. ամենուրեք աննախընթաց աշխուժություն էր տիրում։ 1898 թվականն էր, և ոսկեխույզները հազարներով բարձրանում էին Յուքոնն ի վեր՝ դեպի Դոուսոն ու Քլոնդայկ։ Ուղևորության նպատակին հասնելու համար դեռ հարյուրավոր մղոններ էր մնում նրանց, մինչդեռ նրանցից շատերը արդեն մի տարի էր, ինչ ճանապարհ էին գալիս. ոչ մեկը հինգ հազար մղոնից պակաս չէր կտրել, իսկ ոմանք էլ այդտեղ էին եկել աշխարհի մյուս ծայրից։
Ֆորտ֊Յուքոնում Գորշ Ջրշունը կանգ առավ։ Ոսկու տենդի լուրերը հասել էին նաև նրա ականջին, և նա իր հետ բերել էր մի քանի հակ մորթի ու մի հակ էլ թաթպան և մոքասին։ Գորշ Ջրշունը երբեք սիրտ չէր անի այդպիսի հեռավոր ուղևորություն կատարել, եթե մեծ վաստակ անելու հույսը չբերեր նրան այստեղ։ Բայց այն, ինչ Գորշ Ջրշունը տեսավ, գերազանցեց նրա բոլոր ակնկալությունները։ Իր ամենաանզուսպ երազանքների պահին նա հույս ուներ, թե մորթիները վաճառելուց կշահի հարյուր տոկոս, մինչդեռ համոզվեց, որ կարելի է հազար էլ շահել։ Եվ որպես իսկական հնդկացի՝ Գորշ Ջրշունը ձեռնամուխ եղավ գործին առանց շտապելու, որոշելով նստել այդտեղ թեկուզ մինչև աշուն, միայն թե հաշիվներում չսխալվի ու չէժանացնի։
Ֆորտ֊Յուքոնում Սպիտակ Ժանիքը առաջին անգամ սպիտակ մարդիկ տեսավ։ Հնդկացիների համեմատությամբ նրանք թվում էին այլ ցեղի էակներ աստվածներ, որոնց իշխանությունը հենվում էր ավելի մեծ զորության վրա։ Այդ վստահությունն ինքնաբերաբար եկավ Սպիտակ Ժանիքին. կարիք չկար, որ նա լարեր իր մտածողական ունակությունները՝ սպիտակ աստվածների զորությանը համոզվելու համար։ Նա միայն զգում էր այդ, բայց զգում էր արտակարգ ուժով։ Հնդկացիների կառուցած վիգվամները մի ժամանակ նրան թվում էին մարդու մեծության վկայություն, իսկ հիմա նրան ապշեցնում էին հսկայական ամրոցը և հաստ գերաններից շինված տները։ Այս ամենը հզորության ապացույց էր։ Սպիտակ աստվածները ուժեղ էին։ Նրանց իշխանությունը ավելի հեռուն էր տարածվում Սպիտակ Ժանիքի նախկին աստվածների իշխանությունից, որոնց մեջ ամենահզոր արարածը Գորշ Ջրշունն էր։ Բայց Գորշ Ջրշունն էլ ոչնչություն էր թվում սպիտակամորթ աստվածների համեմատությամբ։
Անշուշտ Սպիտակ Ժանիքը միայն զգում էր այդ և պարզ հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է զգում։ Սակայն կենդանիները մեծ մասամբ գործում են հատկապես այդպիսի զգացողությունների հիման վրա, և Սպիտակ Ժանիքի ամեն մի քայլը՝ այժմ ցույց էր տալիս, թե որքան է նա հավատում սպիտակ աստվածների հզորությանը։ Մեծ զգուշությամբ էր նա վերաբերվում նրանց։ Ո՜վ գիտե, թե ինչ անհայտ արհավիրք կամ մի նոր աղետ կարելի է սպասել գրանցից։ դրանցից։ Սպիտակ Ժանիքը հետաքրքրությամբ էր հետևում սպիտակ աստվածներին, բայց վախենում էր երևալ նրանց ճամփի վրա։ Առաջին մի քանի ժամվա ընթացքում նա բավարարվեց հեռվից զգուշությամբ հետևելով նրանց, բայց տեսնելով, որ սպիտակ աստվածները ոչ մի վնաս չեն հասցնում իրենց շներին, ավելի մոտեցավ։
Սպիտակ Ժանիքն էլ իր հերթին հանուր ուշադրության արժանացավ, գայլի նման լինելը անմիջապես աչքի ընկավ, և մարդիկ նրան մատնացույց էին անում իրար։ Դա մղեց Սպիտակ Ժանիքին զգույշ լինել։ Հենց որ մեկն ու մեկը մոտենում էր նրան, նա մերկացնում էր ատամները ու մի կողմ նետվում։ Եվ այդպես էլ մարդիկ չէին կարողանում ձեռք տալ նրան, և լավ է որ չէին կարողանում։
Շուտով Սպիտակ Ժանիքն իմացավ, որ այդ աստվածներից շատ քչերը, ընդամենը տասը մարդ, մշտապես ապրում են ամրոցում։ Երկու֊երեք օրը մեկ ափին էր մոտենում մի շոգենավ (սպիտակ աստվածների ամենազորության ևս մի մեծ ասրս ցույցապացույց) և մի քանի ժամ մնում էր նավամատույցի մոտ։ Աստվածները գալիս էին շոգենավերով ու նորից մեկնում։ Թվում էր, թե այդ մարդիկ անհամարեն։ անհամար են։ Առաջին իսկ երկու օրը Սպիտակ Ժանիքն այնքան մարդ տեսավ, որքան հնդկացի չէր տեսել իր ամբողջ կյանքում։ Եվ ամեն օր ժամանում էին նրանք, ման էին գալիս ամրոցում ու կրկին մեկնում գետն ի վեր։
Բայց եթե սպիտակ աստվածները ամենազոր էին, ապա նրանց շներն անպետք էին։ Սպիտակ Ժանիքը շուտ համոզվեց դրանում՝ բախվելով այն շներին, որոնք ափ էին ելնում իրենց տերերի հետ։ Դրանցից ոչ մեկը մյուսին նման չէր. ոմանք կարճ, խիստ կարճ ոտքեր ունեին, ոմանք էլ երկար, խիստ երկար։ Խիտ մորթու փոխար են նրանք ծածկված էին կարճ մազով, ոմանք էլ համարյա թե մազ չունեին։ Եվ այդ շներից ոչ մեկը կռվել չէր իմանում։
Սպիտակ Ժանիքը հրճվում էր այդ ամենից, չէր ափսոսում իր ցեղակիցներին և այդպիսի ընդհարումներից անվնաս մնալու հնարը գտնում էր։ Սկզբնական շրջանում սպիտակ մարդկանց շների հետ կռվելը պարզապես զվարճացնում էր նրան, հետո արդեն կարգին ոգևորվեց դրանով։ Այլ գործ չուներ նա։ Գորշ Ջրշունը զբաղված էր առևտրով, հարստանում էր։ Եվ Սպիտակ Ժանիքը թրև էր գալիս նավամատույցի մոտերքը և հնդկական անառակ շների ոհմակի հետ սպասում շոգենավերի գալուն։ Հենց որ շոգենավը մոտենում էր նավամատույցին, սկսվում էր զվարճությունը։ Այդ միջոցին, երբ սպիտակ մարդիկ անակնկալից ուշքի էին գալիս, շների ոհմակը ցրվում էր ամեն կողմ և սպասում հաջորդ շոգենավին։
Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքին չէր կարելի համարել շների ոհմակի անդամ։ Նա չէր խառնվում դրան, մեկուսի էր պահում իրեն, երբեք չէր կորցնում իր անկախությունը, և շները նույնիսկ վախենում էին նրանից։ Ճիշտ է, նա համերաշխ էր գործում նրանց հետ, կռփվ կռիվ էր գցում օտար շան հետ ու տապալում գետին։ Այն ժամանակ հարձակվում էր ոհմակը և օտարականի հաշիվը մաքրում, իսկ Սպիտակ Ժանիքը անմիջապես ծլկում էր՝ թողնելով, որ ոհմակը պատիժն ստանա կատաղած աստվածներից։
Մեծ ջանք պետք չէր այդպիսի կռիվ հրահրելու համար։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը երևա նավամատույցի մոտ, երբ օտար շները ափ էին իջնում, և ահա անմիջապես հարձակվում էին նավի վրա։ Այդպես էր հրամայում նրանց բնազդը։ Շները Սպիտակ Ժանիքից հեռավոր հյուսիսի, անհայտի, սարսափի, մշտնջենական սարսափի հոտն էին առնում, զգում Էինէին, որ նա այն Էէ, ինչ մարդկանց խարույկները շրջապատող խավարում գաղտագողի ման Է է գալիս, երբ իրենք մոտենալով այդ խարույկներին՝ հրաժարվում էին իրենց նախկին բնազդներից և վախենում խուլ Հյուսիսից, որը լքել էին, որին դավաճանել էին։ Հյուսիսի հանդեպ զգացած այդ վախը սերնդից սերունդ անցնում Է է շներին։ Հյուսիսային ամայությունը սպառնում էր սպանել նրանց, բայց նրանց տիրակալները իրավունք էին տվել նրանց սպանելու այդտեղից եկած ամենայն կենդանի արարած։ Եվ օգտվելով այդ իրավունքից՝ նրանք պաշտպանում էին թե՛ իրենց և թե՛ նրանց իրենց հասարակության մեջ առած աստվածներին։
Այդ պատճառով էլ հարավային ծագում ունեցող շները, որոնք կամրջակով իջնում էին Յուքոնի ափը, բավական է, որ տեսնեին Սպիտակ Ժանիքին, որպեսզի հարձակվելու և նրան բզիկ~բդիկ բզիկ անելու անդիմադրելի ցանկություն ունենան։ Այդ եկածների մեջ լինում էին և քաղաքի շներ, սակայն հեռավոր Հյուսիսի հանդեպ ունեցած բնազդական վախը պահպանվել էր նաև նրանց մեջ։ Օրը ցերեկով նրանց առաջ ցցված գայլանման գազանին նրանք նայում Էին էին ոչ միայն իրենց աչքով, այլև Սպիտակ Ժանիքին դիտում էին նախնիների աչքով, և բոլոր նախորդ սերունդներից ժառանգած հիշողությունը թելադրում Էր էր նրանց, թե իրենց առաջ կանգնած է մի գայլ, որի հանդեպ իրենց ցեղը հնամենի թշնամանք է տածում։
Այդ ամենը հաճույք Էր էր պատճառում Սպիտակ Ժանիքին։ Եթե հենց միայն իր տեսքով նա մղում Է է շներին կռվի նետվելու, ավելի լավ իր և ավելի վատ նրանց համար։ Նրանք զգում էին, որ Սպիտակ Ժանիքը իրենց օրինական որսն Էէ, և ճիշտ այդպես էլ ինքն էր վերաբերվում նրանց։
Զուր չէր, որ Սպիտակ Ժանիքը առաջին անգամ ցերեկվա լույս տեսավ մեկուսացած որջում և իր առաջին իսկ գոտեմարտերում ունեցավ այնպիսի հակառակորդներ, ինչպես ճերմակ կաքավը, աքիսը և լուսանը։ Եվ զուր չէր, որ նրա վաղ մանկությունը մռայլվել էր Լիփ֊Լիփի և շահել շների ամբողջ ոհմակի հետ ունեցած թշնամությամբ։ Եթե նրա կյանքը այլ կերպ դասավորվեր, նա էլ այլ կլիներ։ Եթե ավանում չլիներ Լիփ֊Լիփը, ապա Սպիտակ Ժանիքը կբարեկամանար մյուս լակոտների հետ, ավելի կնմանվեր շան և ավելի համբերատարությամբ կվերաբերվեր իր ցեղակիցներին։ Եթե Գրորշ Ջրշունը ավելի մեղմ ու բարի լիներ, կկարողանար նրա մեջ առաջացնել բարեկամության ու սիրո զգացմունք։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Կյանքը խիստ վարվեց Սպիտակ Ժանիքի հետ, և նա դարձավ մռայլ, ինքնամփոփ, չարամիտ գազան, իր ցեղակիցների թշնամին։
== Գլուխ II։ Խելագար աստվածը ==
Ֆորտ֊Յուքոնում սպիտակ մարդիկ քիչ կային։ Նրանք վաղուց էին ապրում այդտեղ, անվանում էին իրենց «թթխմոր» և խիստ հպարտանում էին դրանով։ Հնաբնակներն արհամարհում էին նրանց, ովքեր գալիս էին այդտեղ այլ վայրերից։ Շոգենավից ափ իջած մարդիկ նորելուկներ էին և կոչվում էին «չեչակո»։ Նորելուկները ամենևին չէին սիրում իրենց մականունը։ Սրանք չոր թթխմորով էին շադախում շաղախում իրենց խմորը, և դա որոշակի անջրպետ էր ստեղծում նրանց ու հնաբնակների միջև, որոնք խմորը թողնում էին թթվի, որովհետև թթխմոր չունեին։
Բայց այս բոլորը ի միջի այլոց։ Ամրոցի բնակիչները արհամարհում էին նորեկներին, ուրախանում էին ամեն անգամ, երբ որևէ անախորժություն էր պատահում նրանց։ Առանձնակի հաճույք էին պատճառում նրանց Սպիտակ Ժանիքի և ամեն տեսակ անկարգություն անող ոհմակի դատ ու դատաստանը օտար շների հետ։ Հենց որ շոգենավը գալիս էր, ամրոցի հնաբնակներն շտապում էին գետափ՝ զվարճությունից չուշանալու համար։ Նրանք այդ զվարճությունը կանխավայելում էին հնդկական շներից ոչ պակաս, և, իհարկե, անմիջապես էլ գնահատեցին այն դերը, որ այդ կռիվներում կատարում էր Սպիտակ Ժանիքը։
Բայց հնաբնակների մեջ կար մի մարդ, որին առանձնակի հաճույք էր պատճառում այդ զվարճությունը։ Լսելով մոտեցող շոգենավի շչակի սուլոցը՝ նա մեծ արագությամբ վազում էր գետափ, իսկ երբ կռիվը վերաջանում վերջանում էր և շների ոհմակը ցրվում ամեն կողմ, այդ մարդը դանդաղորեն հեռանում էր նավամատույցից՝ իր ամբողջ տեսքով խոր ափսոսանք արտահայտելով։ Հաճախ, երբ հարավային քնքշացած շունը ընկնում էր գետին ու շունչը փչում՝ բզիկբզիկ բզիկ-բզիկ լինելով իր վրա գրոհած ոհմակից, այդ մարդը հրճվանքից գոռգոռում էր ու ոստոստում։ Եվ ամեն անգամ նախանձով նայում էր Սպիտակ Ժանիքին։
Ամրոցի հնաբնակներն այդ մարդու անունը դրել էին «Սիրուն»։ Ոչ ոք չէր իմանում նրա իսկական անունը, և այդ շրջաններում նա հայտնի էր որպես Սիրուն Սմիթ։ Ճիշտն ասած, գեղեցիկ քիչ բան կար նրա մեջ, հավանորեն այդ պատճառով էլ տվել էին նրան այդ մականունը։ Հազվագյուտ տգեղն էր նա։ Նրան ստեղծելիս բնությունը ժլատություն էր արել։ Կարճահասակ էր նա, իսկ ճլեզ մարմնի վրա նստել էր անկանոն ձևի ու երկարավուն գլուխը։ ՄանկությանօրերինՄանկության օրերին, նախքան «Սիրուն» նոր մականունը կամրանար նրա վրա, հասակակիցները «Մանրամեխ» էին անվանում նրան։
Սմիթի ծոծրակը բոլորովին տափակ էր. ճակատը նեղ ու անճոռնիորեն տափակ։ Հետո էլ բնությունը հանկարծ դարձել էր առատաձեռն ու Սիրուն Սմիթին օժտել դուրս պրծած և այն աստիճան իրարից հեռու գտնվող աչքերով, որ դրանց միջև մի զույգ աչք ևս կարող էր տեղավորվել։ Մնացած ազատ տարածությունը որևէ կերպ լցնելու համար բնությունը տվել էր նրան ծանր կզակ, որն առաջ էր ցցված ու համարյա թե ընկած էր կրծքին, կամ գուցե և այդպես էր միայն թվում, որովհետև Սիրուն Սմիթի վիզը շատ էր բարակ այդպիսի մեծածավալ բեռի համար։
Սպիտակ Ժանիքը տանն էր, երբ Սիրուն Սմիթը առաջին անգամ եկավ Գորշ Ջրշունի կայանը։ Սիրուն Սմիթի երևալուց առաջ արդեն, հենց միայն նրա ոտնաձայնից, Սպիտակ Ժանիքը հասկացավ, թե ով է գալիս իրենց մոտ, և փշաքաղվեց։ Ու՝ թեև նրա համար խիստ հարմար էր պառկելը, բայց հենց որ այդ մարդը մոտեցավ, նա վեր կացավ ու անշշուկ, ինչպես իսկական գայլ, փախավ մի կողմ։ Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ էր այդ մարդը խոսում Գորշ Ջրշունի հետ, միայն այն էր տեսնում, որ իր տերը խոսում է նրա հետ։ Զրույցի ժամանակ Սիրուն Սմիթը մատնացույց արեց Սպիտակ Ժանիքին, իսկ սա գռմռաց, կարծես թե այդ ձեռքը ոչ թե հիսուն ոտնաչափ հեռու է նրանից, այլ իջնում է նրա մեջքին։ Սիրուն Սմիթը քրքջաց, և Սպիտակ Ժանիքը որոշեց փախչել ու թաքնվել անտառում և վազելիս շարունակ նայում էր ետ՝ զրուցող մարդկանց։
Գորշ Ջրշունը հրաժարվեց շունը ծախել։ Նա հարստացել էր, ամեն ինչ ուներ։ Բացի դրանից, ավելի լավ լծկան շուն և լծվածքի ավելի լավ առաջընթացիկ անկարելի էր գտնել ո՛չ Մ աքենզիիՄաքենզիի, ո՛չ էլ Յուքոնի ափերին։ Սպիտակ Ժանիքը կռվելու վարպետ է։ Նրա համար դատարկ բան է որևէ շուն պատառպատառ անելը, ինչպես մարդու համար մժղուկ տրորելը։ (Այս խոսքերը լսելիս Սիրուն Սմիթի աչքերը փայլեցին, և նա ագահաբար լիզեց իր բարակ շրթունքները)։ Ոչ, Գորշ Ջրշունը ոչ մի գումարով չի ծախի Սպիտակ Ժանիքին։
Բայց Սիրուն Սմիթը լավ էր ճան աչում ճանաչում հնդկացիներին։ Նա սկսեց հաճախակի այցելել Գորշ Ջրշունին և ամեն անգամ թևատակը դրած մի շիշ էր բերում։ Վիսկին մի զորեղ հատկություն ունի՝ ծարավ է առաջացնում։ Եվ այդպիսի ծարավ առաջացավ Գորշ Ջրշունի մեջ։ Նրա սիրտը հետզհետե ավելի շատ էր պահանջում այդ այրող հեղուկը, և անսովոր լինելուց նա կորցրեց ինքնիշխանությունը, ուստի և պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե այդ հեղուկը ճարեր։ Մորթի, թաթպան ու մոքասին ծախելուց ստացված փողերն սկսեցին հալչել, պակասել ու պակասել, և ինչքան ավելի էր դատարկվում այն տոպրակը, որի մեջ Գորշ Ջրշունը պահում էր դրամը, այնքան ավելի անհանգիստ էր դառնում նա։
Ի վերջո ամեն ինչ անհետացավ՝ և՛ դրամը, և՛ ապրանքը, և՛ հանգիստը։ Գորշ Ջրշունին մնաց միայն ծարավը, որն աճում էր րոպե առ րոպե։ Այն ժամանակ Սիրուն Սմիթը նորից խոսք գցեց Սպիտակ Ժանիքի մասին, բայց այս անգամ գինը որոշվում էր ոչ թե դոլլարով, այլ վիսկիի շշերով, և Գորշ Ջրշունը ավելի ուշադիր լսեց առաջարկությունը։
Հենց որ Սպիտակ Ժանիքը պառկեց, Գորշ Ջրշունը երերալով մոտեցավ նրան ու փոկը գցեց վիզը։ Հետո Գորշ Ջրշունը նստեց Սպիտակ Ժանիքի կողքին՝ փոկի ծայրը ձեռքին։ Մյուս ձեռքում նա պահել էր շիշը և ստեպ֊ստեպ բերնին էր դնում դա, և այնժամ Սպիտակ Ժանիքը կլկլոց էր լսում։
Այդպես անցավ մի ժամ, և հանկարծ Սպիտակ Ժանիքի ականջին հասավ մեկի ոտնաձայնը։ Նա առաջինը տարբերեց դա և կռահելով, թե ով է գալիս, ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Գորշ Ջրշունը նստել ու գլուխր գլուխը վեր֊վար էր անում։ Սպիտակ Ժանիքը զգուշությամբ ձգեց փոկը տիրոջ ձեռքից, բայց թուլացած մատներն ավելի սեղմվեցին, և Գորշ Ջրշունն արթնացավ։
Սիրուն Սմիթը մոտեցավ վիգվամին ու կանգ առավ Սպիտակ Ժանիքի կողքին։ Սա խուլ մռնչաց այդ ահարկու արարածի վրա, առանց աչքը նրա ձեռքերից հեռացնելու։ Մի ձեռքը պարզվեց առաջ ու սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը ավելի բարձր մռնչաց։ Ձեռքը շարունակում էր դանդաղորեն իջնել, իսկ Սպիտակ Ժանիքը չարացած նայելով նրան և արդեն խեղդվելով զայրագին մռնչոցից հետզհետե ավելի էր տափակում գետնին։ Եվ հանկարծ նրա ժանիքները շողշողացին, ինչպես օձի ատամները, և մետաղի սուր ճռինչով կրճտացին օդում։ Ձեռքը ժամանակին ետ քաշվեց։ Սիրուն Սմիթը վախեցավ ու կատաղեց։ Գորշ Ջրշունը խփեց Սպիտակ Ժանիքի գլխին, և սա հլու֊հնազանդ պառկեց գետնին։
Սպիտակ Ժանիքը հետևում Էր էր երկու մարդկանց ամեն մի շարժումին։ Նա տեսավ, որ Սիրուն Սմիթը գնաց ու շուտով վերադարձավ մի ծանր մահակ ձեռքին։ Գորշ Ջրշունը փոկը հանձնեց նրան։ Սիրուն Սմիթը շարժվեց առաջ։ Փոկը ձգվեց։ Սպիտակ Ժանիքը դեռ պառկած Էր։ Գորշ Ջրշունը մի քանի անգամ խփեց նրան՝ ստիպելով վեր կենալ։ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց և ցատկեց ուղիղ օտարականի վրա, որն ուզում էր իր հետ տանել նրան։ Սա սպասում էր այդ հարձակմանը և մահակի հարվածով Սպիտակ Ժանիքին փռեց գետին՝ ոստյունը կես ճանապարհին կասեցնելով։ Գորշ Ջրշունը ծիծաղեց և գլխով հավանության նշան արեց։ Սիրուն Սմիթը նորից ձգեց փոկը, և հարվածից շշմած Սպիտակ Ժանիքը դժվարությամբ ոտքի ելավ։
Նա չկրկնեց իր ոստյունը։ Այդպիսի մի հարվածը բավական էր համոզելու նրան, որ սպիտակ աստվածը իզուր չէր մահակ պահել ձեռքին։ Սպիտակ Ժանիքն իմաստուն էր և տեսնում էր անխուսափելիի դեմ մաքառելու ավելորդությունը։ Պոչն իրեն քաշելով և շարունակելով խուլ մռնչալ՝ նա ընկավ Սիրուն Սմիթի հետևից, սա էլ աչքը չէր կտրում նրանից և մահակը պատրաստ էր պահում։
Հասնելով ամրոց՝ Սիրուն Սմիթը ամուր կապեց Սպիտակ Ժանիքին ու պառկեց քնելու։ Սպիտակ Ժանիքը սպասեց մի ժամ, հետո արդեն ընկավ փոկի վրա և տասը վայրկյան Էլ էլ չանցած արդեն ազատ էր։ Նա ժամանակն իզուր չկորցրեց․ փոկը այնպես կտրեց շեղակի, որ ասես դանակով էր կտրված։ Նայելով այս ու այն կողմ՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց։ Ապա շրջվեց ու վազեց Գորշ Ջրշունի վիգվամը։ Հո պարտավոր չէ՞ր հնազանդվելու այդ օտար ու ահարկու աստծուն։ Նա ամբողջովին հանձնվել էր Գորշ Ջրշունին, և Գորշ Ջրշունից բացի, ուրիշ ոչ ոք չէր կարող տիրանալ իրեն։
Նախորդ ամբողջ գործողությունը կրկնվեց, միայն թե որոշ տարբերությամբ։ Գորշ Ջրշունը կրկին կապեց նրան և առավոտյան տարավ Սիրուն Սմիթի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ Սպիտակ Ժանիքն զգաց այդ տարբերությունը։ Սիրուն Սմիթը դնգստեց նրան։ Այս անգամ ամուր կապված Սպիտակ Ժանիքին այլ բան չէր մնում, եթե ոչ անզոր կատաղությամբ նետվել այս ու այն կողմ և կրել պատիժը։ Սիրուն Սմիթը գործի դրեց մահակն ու մտրակը, և այդպիսի ծեծ կյանքում երբեք առիթ չէր ունեցել զգալու Սպիտակ Ժանիքը։ Անգամ այն դնգստոցը, որ մի անգամ վաղուց տվել էր նրան Գորշ Ջրշունը, դատարկ բան էր՝ համեմատած այն ծեծի հետ, որին ստիպված էր ենթարկվել հիմա։
Սիրուն Սմիթը հաճույք էր զգում։ Նա ագահաբար նայում էր իր զոհին, և նրա աչքերում աղոտ կայծ Էր էր փայլում, երբ Սպիտակ Ժանիքը ցավից ոռնում էր և մահակի կամ մտրակի ամեն մի հարվածից հետո մռնչում էր։ Սիրուն Սմիթը դաժան էր, ինչպես դաժան լինում են միայն երկչոտները։ Հլու֊հնազանդ կրելով մարդկանց հասցրած հարվածներն ու լուտանքը՝ նա իր չարությունը թափում էր ավելի թույլ արարածների վրա։ Ամենայն կենդանի էակ սիրում Է է իշխանություն, և Սիրուն Սմիթը բացառություն չէր, հնարավորություն չունենալով իր նմանների վրա իշխել՝ նա էլ օգտվում էր անասունների անպաշտպանությունից։ Բայց դրա համար Սիրուն Սմիթին չպետք է մեղադրել։ Այլանդակ մարմինն ու ցած մտացիությունը տրված էին նրան ի բնե, իսկ կյանքը խիստ վարվեց հետը և չուղղեց։
Սպիտակ Ժանիքն իմանում էր, թե ինչու են ծեծում իրեն։ Երբ Գորշ Ջրշունը փոկը գցեց նրա վիզը և կապը հանձնեց Սիրուն Սմիթին, Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր աստվածը հրամայում է իրեն գնալ այդ մարդու հետ։ Եվ երբ Սիրուն Սմիթը նրան տարավ ամրոց ու կապեց, նա հասկացավ, որ սա հրամայում է իրեն մնալ այդտեղ։ Հետևաբար նա խախտեց երկու աստվածների կամքը և արժանացավ պատժի։ Նա առաջ էլ առիթ էր ունեցել տեսնել, թե ինչպես նոր տիրոջից փախած շներին ծեծում են այնպես, ինչպես հիմա իրեն են ծեծում։ Սպիտակ Ժանիքը իմաստուն էր, սակայն նրա մեջ կային այնպիսի ուժեր, որոնցից նահանջում էր անգամ իմաստությունը։ Այդ ուժերից մեկը հավատարմությունն էր։ Սպիտակ Ժանիքը չէր սիրում Գորշ Ջրշունին, և այնուամենայնիվ հավատարիմ էր մնացել նրան՝ հակառակ նրա կամքին, նրա զայրույթին։ Նա չէր կարող փոխել իրեն։ Այդպես էր նա ստեղծված։ Հավատարմությունը Սպիտակ Ժանիքի ցեղի սեփականությունն էր, հավատարմությամբ նա տարբերվում էր մյուս բոլոր կենդանիներից, հավատարմությունը գայլին ու վայրի շանը բերեց մարդու մոտ և թույլ տվեց դառնալու նրա ընկերները։ Ծեծից հետո Սպիտակ Ժանիքին քաշեցին տարան ամրոց, և այս անգամ Սիրուն Սմիթը հնդկացիների ձևով կապեց նրան՝ ձողով։ Սակայն սեփական աստվածությունից հրաժարվելը հեշտ չէ, և Սպիտակ Ժանիքը զգում էր դա իր վրա։ Գորշ Ջրշունը նրա ահամար աստված էր, և նա շարունակում էր կառչած մնալ Գորշ Ջրշունից՝ հակառակ նրա կամքին։ Գորշ Ջրշունը դավաճանեց Սպիտակ Ժանիքին, մերժեց նրան, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Զուր չէր, որ Սպիտակ Ժանիքը անձնատուր էր եղել Գորշ Ջրշունին հոգով ու մարմնով։ Այնքան էլ հեշտ չէր խզել այն կապը, որ իրեն միացնում էր իր տիրոջը։
Իմաստուն էր Սպիտակ Ժանիքը։ Եվ եթե նա միայն իմաստուն լիներ, չէր վերադառնա արդեն երկու անգամ իրեն դավաճանած Գորշ Ջրշունի մոտ։ Բայց նրա իմաստությանը միացած էր նաև հավատարմությունը. նա եկավ տուն, և տերը դավաճանեց նրան երրորդ անգամ։ Դարձյալ Սպիտակ Ժանիքը թույլ տվեց փոկը գցեն իր վիզը, և դարձյալ Սիրուն Սմիթը՝ եկավ նրա հետևից։ Եվ այս անգամ Սպիտակ Ժանիքը ավելի սաստիկ ծեծ կերավ։ Գորշ Ջրշունը անտարբեր նայում էր, թե ինչպես սպիտակ մարդը շաչեցնում է մտրակը։ Եվ չէր փորձում պաշտպանել շանը, քանի որ սա այլևս չէր պատկանում իրեն։ Երբ ծեծը վերջացավ, Սպիտակ Ժանիքը հազիվ կենդանի էր։ Հարավի քնքշացած շունը այդպիսի ծեծի չէր դիմանա, բայց Սպիտակ Ժանիքը դիմացավ։ Նրան կոփել էր կյանքի դաժան դպրոցը։ Շատ էր նա կենսունակ, և ավելի ուժեղ էր կառչած կյանքին, քան մյուս շները։ Բայց հիմա Սպիտակ Ժանիքը հազիվ էր շնչում։ Չէր կարող նույնիսկ երերալ, այնպես որ Սիրուն Սմիթն ստիպված եղավ մի կես ժամ սպասել, նախքան տուն տանելը։ Հետո արդեն Սպիտակ Ժանիքը վեր կացավ օրորվելով և առանց իր առջև որևէ բան տեսնելու՝ Սիրուն Սմիթի հետևից դիմեց դեպի ամրոցը։
Այս անգամ նրան կապեցին շղթայով, որը չէր կարելի կրծել։ Նա ջանում էր պոկել գերանի մեջ խփված կեռը, բայց նրա բոլոր ջանքերը զուր անցան։ Մի քանի օր հետո սնանկացած Գորշ Ջրշունը զգաստացավ ու երկար ուղևորության մեկնեց Պորքյոսիայն գետով դեպի Մաքենզի։ Սպիտակ Ժանիքը մնաց Ֆորտ-Յուքոնում և դարձավ խելացնոր ու մարդկային կերպարանքը կորցրած արարածի լրիվ սեփականությունը։ Բայց շունն ի՞նչ է իմանում խելագարության մասին։ Սպիտակ Ժանիքի համար Սիրուն Սմիթը դարձավ աստված՝ զարհոլրելիզարհուրելի, բայց և այնպես աստված։ Խելագար աստված էր նա, բայց Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ բան է խելագարությունը. նա միայն գիտեր, որ պետք է ենթարկվել այդ մարդու կամքին և կատարել նրա բոլոր կամայականություններն ու քմահաճույքները։
== Գլուխ III։ Ատելության թագավորություն ==
Խելագար աստծու ձեռքում Սպիտակ Ժանիքը դարձավ դև։ Ամրոցի հեռավոր ծայրում ցանկապատ շինելով՝ Սիրուն Սմիթը Սպիտակ Ժանիքին շղթայով կապեց այնտեղ և սկսեց բարկացնել նրան ու կատաղության հասցնել մանր, բայց տանջալի հարձակումներով։ Շատ շուտ նկատեց նա, որ Սպիտակ Ժանիքը չի հանդուրժում, երբ նրա վրա ծիծաղում են, և սովորաբար իր չարչարանքներն ավարտում էր խլացուցիչ քրքիջի պոռթկումներով։ Սպիտակ Ժանիքին ծաղրելիս աստվածը նրան էր մատնացույց անում։ Այդ պահերին շունը կորցնում էր ամբողջ ինքնիշխանությունը և նրան տակնուվրա անող մոլեգնության նոպաներում ավելի կատաղած էր թվում, քան Սիրուն Սմիթը։
Մինչև հիմա Սպիտակ Ժանիքը թշնամություն էր զգում, ճիշտ է՝ վայրագ թշնամություն, միայն իր ցեղակիցների նկատմամբ։ Իսկ հիմա նա դարձավ թշնամի այն ամենի, ինչ տեսնում էր իր շուրջը։ Սիրուն Սմիթի ծաղրուծանակը այնքան էին զայրացնում նրան, որ նա կուրորեն և անխոհեմաբար ատում էր ամենքին ու ամեն ինչ։ Նա ատեց իր շղթան, ցանկապատի ճաղերի միջով իրեն դիտող մարդկանց, սրանց հետ եկող շներին, որոնց չարացած գռմռոցին ոչնչով չէր կարող պատասխանել։ Սպիտակ Ժանիքը ատեց նույնիսկ այն տախտակները, որոնցից շինված էր այդ ցանկապատը։ Սակայն ամենից առաջ և ամենից ավելի ատ ում ատում էր Սիրուն Սմիթին։
Սպիտակ Ժանիքի հետ այդպես վարվելով Սիրուն Սմիթը միտում էր որոշակի նպատակի։ Մի օր էլ մի քանի մարդ հավաքեց ցանկապատի մոտ։ Սիրուն Սմիթը, մահակը ձեռքին, մտավ այնտեղ և Սպիտակ Ժանիքին արձակեց շդթայից։ Հենց որ տերը ներս մտավ, Սպիտակ Ժանիքն սկսեց վազվզել անկյունից անկյուն ջանալով հասնել իրեն դիտող մարդկանց։ Փառահեղ էր Սպիտակ Ժանիքն իր ցասման մեջ։ Ուղիղ հինգ ոտնաչափ երկարությամբ և երկուսուկես էլ բարձրությամբ՝ նա կշռում էր իննսուն ֆունտ՝ ամեն մի չափահաս գայլից շատ ավելի։ Շան զանգվածային իրանը նա ժառանգել էր մորից, ըստ. որում նրա մարմնի վրա ճարպի հետք անդամ անգամ չկար։ Մկան, ոսկոր, ջիլ, և ո՛չ մի ունցիա ավելորդ քաշ, ինչպես վայել է իսկական մարտիկին, որը հիանալի վիճակում է գտնվում։
Ցանկապատի դուռը դարձյալ մի քիչ բացվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ։ Անհասկանալի բան էր կատարվում։ Դուռն ավելի լայն բացվեց։ Եվ հանկարծ մի խոշոր շուն հրեցին դեպի նա։ Դուռն անմիջապես փակվեց։ Սպիտակ Ժանիքը երբեք չէր տեսել այդ ցեղի շուն (մաստիֆ էր դա)։ Բայց անծանոթի չափերն ու վայրագ տեսքր տեսքը բնավ էլ չշփոթեցրին նրան։ Նա իր առաջ տեսնում էր ոչ թե փայտ, ոչ թե երկաթ, այլ մի կենդանի արարած, որի վրա կարելի էր բարկությունը թափել։ Ժանիքները շողշողացնելով նա ցատկեց մաստիֆի վրա և պատռեց վիզը։ Մաստիֆը թափահարեց գլուխը և խռպոտ մռնչյունով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Բայց Սպիտակ Ժանիքը ցատկում էր այս ու այն կողմ՝ հակառակորդից խույս տալու ճարը գտնելով և միաժամանակ կարողանում էր ժանիքներով ծվատել նրան ու նորից ետ ցատկել։
Հանդիսատեսները ճչում էին, ծափ տալիս, իսկ Սիրուն Սմիթը՝ հիացմունքից դողալով ագահ հայացքը չէր կտրում հակառակորդի հախից եկող Սպիտակ Ժանիքից։ Ծանրամարմին և անդյուրաթեք մաստիֆը դատապարտված էր հենց սկզբից, և գոտեմարտը վերջացավ նրանով, որ Սիրուն Սմիթը մահակով քշեց Սպիտակ Ժանիքին, իսկ կիսամեռ մաստիֆին քաշեցին տարան դուրս։ Այնուհետև տանուլ տվածները վճարեցին գրազները, և Սիրուն Սմիթի ձեռքում դրամներ զնգզնգացին։
Այդ օրվանից էլ Սպիտակ Ժանիքն արդեն անհամբերությամբ էր սպասում այն րոպեին, երբ կրկին բազմություն կհավաքվի իր ցանկապատի մոտ։ Դա կռվի նախանշան էր, իսկ կռիվը հիմա նրա համար դարձել էր իր էությունը դրսևորելու միակ միջոցը։ Արգելափակված, հալածված, ատելությունից խելահեղ նա այդ ատելության համար ելք էր գտնում միայն այն ժամանակ, երբ տերը շուն էր բտց բաց թողնում նրա արգելարանը։ Սիրուն Սմիթը երևի կարողանում էր հաշվի առնել Սպիտակ Ժանիքի ուժերը, որովհետև սա միշտ էլ հաղթական էր դուրս գալիս այդպիսի գուպարներից։ Մի անգամ իրար հետևից երեք շուն բաց թողեցին նրա մոտ։ Հետո էլ, մի քանի օր անց, հենց նոր բռնված մի չափահաս գայլ։ Իսկ երրորդ անգամ նա հարկադրված եղավ կռվել միաժամանակ երկու շան հետ։ Նրա մղած բոլոր կռիվներից ամենամոլեգինը այդ էր, ու թեև իր երկու հակառակորդներին գցեց գետին, բայց վերջ ի վերջո ինքն էլ հազիվ շունչ էր քաշում։
Աշնանը, երբ եկավ առաջին ձյունը և գետը ծածկվեց սառույցի փառով, Սիրուն Սմիթը իր և Սպիտակ Ժանիքի համար տեղ վարձեց շոգենավի վրա, որը մեկնում էր Յուքոնն ի վեր՝ Դոուսոն։ Սպիտակ Ժանիքի հռչակը տարածվել էր ամենուրեք և հայտնի էր «մարտական գայլ» մականունով, ուստի և շոգենավի տախտակամածին գտնվող նրա վանդակի առաջ միշտ հետաքրքրասերներ էին խռնվում։ Նա մռնչում էր ու նետվում հանդիսատեսների վրա և կամ անշարժ պառկում ու սառն ատելությամբ նայում նրանց։ Մի՞թե այդ մարդիկ արժանի չէին նրա ատելությանը։ Սպիտակ Ժանիքը երբեք այդպիսի հարց չէր տալիս իրեն։ Նա գիտեր միայն այդ զգացմունքը և ամբողջովին հանձնվում էր դրան։ Կյանքը դարձել էր նրա համար դժոխք։ Մարդու ձեռքն ընկած ամեն մի վայրենի գազանի նման նա էլ չէր կարող մնալ փականքի տակ։ Իսկ նա ստիպված էր դիմանալ ազատազրկությանը։
Անբան մարդիկ դիտում էին Սպիտակ Ժանիքին, փայտեր էին մտցնում վանդակաճաղերի միջով, նա էլ մռնչում էր, իսկ մարդիկ ծիծաղում էին նրա վրա։ Դրանք այնպիսի ցասում էին հարուցում նրա մեջ, որպիսին բնությունն անգամ չէր ենթադրել պարգևել նրան։ Սակայն բնությունը հարմարվելու ընդունակություն էր տվել նրան։ Այնտեղ, ուր մի այլ կենդանի կսատկեր կամ կհեզանար, Սպիտակ Ժանիքը հարմարվում Էր էր հանգամանքներին ու շարունակում ապրել չկոտրելով իր համառությունը։ Գուցե և Սիրուն Սմիթի կկրպարանքն ունեցող դևը վերջ ի վերջո կարողանար կոտրել Սպիտակ Ժանիքին, բայց մինչ այդ օրը նրա բոլոր ջանքերը մնում Էին էին ապարդյուն։
Եթե Սիրուն Սմիթի մեջ դև էր նստած, ապա այս հարցում Սպիտակ Ժանիքը չէր զիջում նրան, և այդ երկու դևերը անվախճան պատերազմ էին մղում իրար դեմ։ Առաջ Սպիտակ Ժանիքը բավականին խոհեմ էր, որպեսզի հնազանդվեր ձեռքին մահակ բռնած մարդուն, իսկ հիմա այդ խոհեմությունը չքվել էր նրանից։ Բավական էր, որ նա տեսնի Սիրուն Սմիթին, որպեսզի անմիջապես կատաղի։ Եվ երբ նրանք ընդհարվում էին, և մահակը Սպիտակ Ժանիքին քշում էր վանդակի անկյունը, այդ ժամանակ անգամ նա չէր դադարում մռնչալ ու ատամներր կրճտել։ Անկարելի էր մեղմացնել նրան։ Սիրուն Սմիթը կարող էր ծեծել Սպիտակ Ժանիքին ինչպես ուզենար և որքան ուզենար, մեկ է՝ նա անձնատուր չէր լինում։ Եվ հենց որ տերը դադարում էր ծեծել ու հեռանում էր, անմիջապես լսվում էր մարտակոչի շեշտ ունեցող նրա մռնչոցը և կամ թե Սպիտակ Ժանիքը նետվում էր վանդակի ձողերի վրա և ոռնում իրեն փոթորկող ատելությունից։
Երբ շոգենավը հասավ Դոուսոն, Սպիտակ Ժանիքին ափ տարան։ Բայց Դոուսոնում էլ նա ապրում էր առաջվա պես ամենքի աչքի առաջ, մշտապես պարապ մարդկանցով շրջապատված վանդակում։ Սմիթը ի ցույց էր դրել իր «մարտակտն գայլին», և մարդիկ ոսկու փոշով հիսունական սենթ էին վճարում նրան դիտելու համար։ Սպիտակ Ժանիքը ոչ մի րոպե հանգիստ չուներ։ Եթե նա քներ, արթնացնում էին, ձեռնափայտով վեր կացնում։ Իսկ տեսարանը ավելի գրավիչ դարձնելու համար Սպիտակ Ժանիքին մշտտպես մշտապես պահում էին կատաղած վիճակում։
Սակայն ամենավատը այն մթնոլորտն էր, որի մեջ ապրում էր նա։ Նայում էին նրան որպես մի զարհուրելի վայրի գազանի, և մ արդկանց մարդկանց այդ վերաբերմունքը վանդակի ճաղերի միջով թափանցում էր Սպիտակ Ժանիքին։ Նրանց ամեն մի խոսքը, ամեն մի շարժումը համոզում էր նրան, թե որքան սարսափելի է մարդկանց համար իր ցասումը։ Իսկ դա միայն յուղ էր լցնում կրակի վրա, և օրավուր աճում էր Սպիտակ Ժանիքի վայրագությունը։ Ահա ևս մի ապացույց այն բանի, թե որքան ենթարկվող էր այն ատաղձը, որից կերտված էր նա՝ շրջապատին հարմարվելու նրա ընդունակության ապացույցը։
Սիրուն Սմիթը ոչ միայն ի ցույց էր դրել Սպիտակ Ժանիքին, այլև պրոֆեսիոնալ մարտիկ դարձրել նրան։ Երբ գոտեմարտ կազմակերպելու հնարավորություն էր ներկայանում, Սպիտակ Ժանիքին տանում էին անտառ, քաղաքից մի քանի մղոն հեռու։ Սովորաբար այդ անում էին գիշերը, տեղական հեծյալ ոստիկանության հետ ընդհարվելուց խույս տալու համար։ Մի քանի ժամ հետո, լուսաբացին, գալիս էին հանդիսատեսներն ու այն շունը, որի հետ նա կռվելու էր։ Սպիտակ Ժանիքը հարկադրված էր հանդիպելու ամեն ցեղի ու ամեն մեծության հակառակորդների։ Նա ապրում էր վայրի երկրում, ուր մարդիկ ևս վայրենի էին, և շների մենամարտերը սովորաբար վերջանում էին մասնակիցներից մեկի մահվամբ։
Բայց Սպիտակ Ժանիքը շարունակում էր կռվել, հետևաբար և մահանում էին նրա հակառակորդները։ Նա երբեք պարտություն չէր կրել։ Մարտական կոփվածքը, որ ստացել էր մանկությունից, երբ ստիպված էր կռվել Լիփ֊Լիփի ու ջահել շների ամբողջ ոհմակի հետ, լավ ծառայություն էին մատուցել նրան։ Սպիտակ Ժանիքին փրկում էր այն, որ նա հաստատ մնամ էր ոտքի վրա կանգնած։ Ոչ մի հակառակորդ չէր կարողացել զգետնել նրան։ Այն շները, որոնց մեջ դեռ մնացել էր իրենց հեռավոր նախնիների՝ գայլերի արյունը, ի գործ էին դնում իրենց նախասիրած մարտական հնարանքը՝ նետվում էին հակառակորդի վրա ուղղակի կամ անսպասելի ոստյունով, կողքից, նկատի ունենալով խփել նրա ուսին և գցել մեջքի վրա։ Բարակները, լայկաները, գամփռները, նյուֆաունդլենդները այդ ձևը փորձել էին Սպիտակ Ժանիքի վրա ու ոչ մի արդյունքի չէին՝ չէին հասել։ Չէր եղել մի դեպք, որ Սպիտակ Ժանիքը հավասարակշռությունը կորցնի։ Մարդիկ այդ պատմում էին իրար և ամեն անդամ անգամ հույս ունեին, թե նրան կտապալեն գետին, բայց նա մշտապես հիասթափեցնում էր նրանց։
Սպիտակ Ժանիքին օգնում էր նրա կայծակնային արագությունը։ Դա հսկայական առավելություն էր տալիս նրան հակառակորդների նկատմամբ, որոնցից ամենափորձվածներն անգամ այդպիսի հնարագետ մարտիկի չէին պատահել։ Հարկ էր լինում հաշվի առնել նաև նրա հարձակման անակնկալ լինելը։ Բոլոր շները կռվելուց առաջ մի որոշակի ծես են կատարում՝ ատամներն են կրճտում, փշաքաղվում են, մռնչում, և բոլոր շները, որոնք Սպիտակ Ժանիքի հետ ստիպված էին եղել կռվել, գետին էին տապալվել ու շունչր փչել, նախքան կռվի կբռնվեին կամ թե անակնկալից ուշքի կգային։ Այնքան հաճախ էր պատահել դա, որ սկսել էին Սպիտակ Ժանիքին զսպել, որպեսզի հակառակորդին հնարավորություն տան կատարելու ծեսը և նույնիսկ նրանից առաջ նետվելու կռվի մեջ։
Սակայն մարտերում ամենամեծ առավելությունը տալիս էր Սպիտակ Ժանիքին նրա փորձառությունը։ Սպիտակ Ժանիքը կռվից ավելի լավ էր հասկանում, քան նրա որևէ հակառակորդը։ Նա բոլորից շատ էր մենամարտել, կարող էր ետ մղել ամեն մի հարձակում, իսկ նրա սեփական մարտական հնարանքները շատ ավելի բազմազան էին և հազիվ թե բաբելավման բարելավման կարիք ունենային։ Ժամանակն անցնում էր, և մենամարտելու առիթները հետզհետե նվազում էին։ Շնամարտի սիրահարներն արդեն հույսը կորցրել էին, թե արժանի ախոյան կգտնեն Սպիտակ Ժանիքի համար, իսկ Սիրուն Սմիթին այլ բան չէր մնում անել, եթե ոչ դուրս բերել նրան զայլերի գայլերի դեմ։ Հնդկացիները հատկապես այդ նպատակով գայլ էին որսում թակարդով, և Սպիտակ Ժանիքի մենամարտը գայլի հետ միշտ էլ ահագին բազմություն էր հավաքում։ Մի անդամ անգամ էլ հաջողվեց չգիտես որտեղից ձեռք բերել մի հասուն էգ լուսան, և այս անգամ Սպիտակ Ժանիքն ստիպված եղավ մարտում պաշտպանել իր կյանքը։ Լուսանը չէր զիջում նրա ո՛չ շարժումների արագությանը, ո՛չ ցասմանը և գործի էր դնում ատամներն ու սուր ճիրանները, մինչդեռ Սպիտակ Ժանիքը գործում էր միայն ատամներով։
Սակայն լուսանի հետ մենամարտելուց հետո կռիվները վերջացան։ Սպիտակ Ժանիքը այլևս ախոյան չուներ մարտնչելու. ոչ ոք չէր կարող արժանի հակառակորդ դուրս հանել նրա դեմ։ Եվ նա մինչև գարուն մնաց վանդակում, իսկ գարնանը Դոուսոնից եկավ ոմն Թիմ Քինեն, որի զբաղմունքը թղթախաղն էր։ Քինենն իր հետ բերել էր մի բուլդոգ, որ հայտնվել էր Քլոնդայկում։ Սպիտակ Ժանիքի և այդ շան հանդիպումն անխուսափելի էր, և քաղաքի բնակիչներից մի քանիսի համար նրանց միջև կայանալիք մենամարտը մի ամբողջ շաբաթ խոսակցության գլխավոր նյութն էր։
== Գլուխ IV։ Անվրեպ մահ ==
Եվ իր կյանքում առաջին անգամ Սպիտակ Ժանիքը իսկույն չխոյացավ մարտի մեջ։ Նա կանգնել էր ասես քարացած, ականջները տնկած և հետաքրքրությամբ զննում էր իր առաջ կեցած տարօրինակ արարածին։ Այդպիսի շուն երբեք չէր տեսել նա։ Թիմ Քինենը բուլդոգին մղեց առաջ ու ասաց.
— Բոնի՛ր Բռնի՛ր դրան։
Գետնամած, անդյուրաթեք շունը երերաքայլ պտտվեց շրջանի մեջտեղը և աչքերը թարթելով՝ կանգ առավ Սպիտակ Ժանիքի դիմաց։
Ժամանակն անցնում էր։ Սպիտակ Ժանիքը պարում ու պտտվում էր Չերոկիի շուրջը՝ ստեպ֊ստեպ կծելով նրան և անմիջապես մի կողմ նետվելով։ Իսկ բուլդոգը մռայլ համառությամբ շարունակում էր վազել նրա հետևից։ Վաղ թե ուշ, մեկ է, նա իր ուզածը կանի և բռնելով Սպիտակ Ժանիքի կոկորդը, կլուծի գոտեմարտի ելքը։ Իսկ հիմա այլ բան չէր մնում անել, եթե ոչ համբերությամբ կրել հակառակորդի հարձակումները։ Նրա կարճ ականջները կախվել էին ծոպերի նման, վիզն ու ուսերը ծածկվել էին բազմաթիվ վերքերով, և նույնիսկ շրթունքները պատառոտված էին ու արյունաշաղախ, իսկ այդ ամենը արել էին Սպիտակ Ժանիքի կայծակնային խածումները, որոնք չէր կարելի նախատեսել և որոնցից կարելի չէր խուսափել։
Շատ անգամ Սպիտակ Ժանիքը փորձեց գետին տապալել Չերոկիին, սակայն հասակների տարբերությունը շատ մեծ էր։ Չերոկին ամրակազմ Էր ու գետնին կպած։ Եվ այս անգամ բախտը դավաճանեց Սպիաակ Սպիտակ Ժանիքին։ Ոստոստելով ու հոլի պես պտտվելով Չերոկիի շուրջը՝ նա գտավ մի հարմար պահ, երբ հակառակորդը չկարողանալով ընդոստ պտույտ գործել գլուխը տարավ մի կողմ և ուսը թողեց անպաշտպան: Սպիտակ Ժանիքը նետվեց առաջ, բայց նրա սեփական ուսը բավական բարձր մնաց հակառակորդի ուսից, և չկարողանալով կանգ առնել ամբողջ թափով թռավ նրա մեջքի վրայով։ Եվ Սպիտակ Ժանիքի մարտական գործունեության ամբողջ ընթացքում մարդիկ ականատես եղան, թե ինչպե՛ս «մարտական գայլը»՝ չկարողացավ ոտքի վրա կանգնած մնալ։ Նա կատվի նման պտտվեց օդում և հենց այդ էլ չթողեց, որ ընկնի մեջքին։ Սպիտակ Ժանիքը շրմփաց կողքի վրա և հաջորդ ակնթարթին էլ վեր թռավ, բայց Չերոկիի ատամներն արդեն խրվել էին նրա կոկորդը։
Այնքան էլ հաջող չէր բռնված նրա կոկորդը՝ ցած էր, կրծքին մոտ, բայց Չերոկին ծնոտները չէր բացում։ Սպիտակ Ժանիքը նետվում էր այս ու այն կողմ՝ ջանալով դեն գցել բուլդոգին իր վրայից։ Իր հետ քարշ եկող այդ ծանրությունը կատաղեցնում էր նրան. կաշկանդում էր նրա շարժումները, զրկում ազատությունից, կարծես ընկել էր թակարդը։ Նրա բնազդը ըմբոստանում էր դրա դեմ։ Խելքը կորցրել էր նա։ Կյանքի ծարավն էր համակել նրան։ Մարմինը տիրակալորեն ազատություն էր պահանջում։ Ուղեղն ու բանականությունը չէին մասնակցում այդ պայքարին, նահանջել էին ապրելու, շարժվելու կույր ձգտումից, նախ և առաջ շարժվելու ձգտումից, որովհետև հենց դրա մեջ էր արտահայտվում կյանքը։
Առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու Սպիտակ Ժանիքը պտտվում էր, ցատկում առաջ ու ետ ջանալով դեն գցել վզից կախված հիսուն ֆունտանոց բեռը։ Իսկ բուլդոգի համար կարևոր էր միայն մի բան՝ ծնոտներր ծնոտները չբացել։ Շատ հազվադեպ, երբ կարողանում էր մի ակնթարթ թաթերը դիպցնել գետնին, նա ջանում էր դիմադրել Սպիտակ Ժանիքին և իսկույն էլ մի շրջան էր գծում օդում՝ ենթարկվելով խելացնոր հակառակորդի յուրաքանչյուր շարժմանը։ Չերոկին վարվում էր այնպես, ինչպես հրամայում էր նրան բնազդը. գիտեր, որ ճիշտ է վարվում, որ չի կարելի ծնոտները թուլացնել, և մերթ֊մերթ հաճույքից ցնցվում էր։ Այդ պահերին նա նույնիսկ փակում էր աչքերը և հաշվի չառնելով ցավերը՝ թույլ էր տալիս Սպիտակ Ժանիքին թափ տալ իրեն մերթ աջ, մերթ ձախ։ Այս ամեմը նշանակություն չուներ. հիմա Չերոկիի համար կարևոր էր մի բան՝ ատամները չբացել, և նա չէր բացում։
Սպիտակ Ժանիքը դադարեց այս ու այն կողմ նետվել, երբ վերջնականապես ուժասպառ եղավ։ Նա արդեն ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Իր ամբողջ կյանքում երբեք առիթ չէր ունեցել այդպիսի բան զգալու։ Այն շները, ում հետ կռվել էր մինչև այդ, բոլորովին այլ կերպ էին վարվում։ Նրանց հետ պետք էր գործել այսպես՝ բռնել, ատամներով պատռել, ետ ցատկել, դարձյալ բռնել, ատամներով պատռել ու ետ ցատկել։ Սպիտակ Ժանիքը կիսապառկած էր դետնին և ծանր շնչում էր։ Չերոկին, առանց ատամները թուլացնելու, ամբողջ մարմնով ընկել էր նրա վրա ու ճգնում էր մեջքի շրջել։ Սպիտակ Ժանիքը դիմադրում էր ու զգում, որ բուլդոգի ծնոտները ասես ծամելով իր մորթին՝ հետզհետե վեր են բարձրանում։ Րոպե առ րոպե դրանք մոտենում էին կոկորդին։ Բուլդոգը հաշվով էր գործում։ Ջանալով բաց չթողնել իր բռնածը՝ նա օգտագործում էր նվազագույն հնարավորությունը, որպեսզի ավելի շատ բռնի։ Այդպիսի հնարավորություն ունենում էր նա, երբ Սպիտակ Ժանիքը պառկում էր հանգիստ, բայց հենը հենց որ նա սկսում էր դուրս պրծնել, բուլդոգն անմիջապես սեղմում էր ծնոտները։
Սպիտակ Ժանիքը դունչը կարող էր հասցնել միայն Չերոկիի վզակոթին։ Նա ատամները խրեց նրա ուսից վեր, բայց վերուվար անել, ասես մաշկը ծամելու համար, չկարողացավ, այդ եղանակը ծանոթ չէր նրան, մանավանդ որ նրա ծնոտներր վարժված չէին այդպիսի սեղմումի համար։ Նա ատամներով ջղաձգորեն պատառոտում էր Չերոկիին ու մեկ էլ զգաց, որ իրենց դիրքը փոխվել է։ Չերոկին գցեց նրան մեջքի վրա ու դեռ ծնոտները չբացելով՝ հակառակորդի վրա կանգնելու ճարը գտավ։ Սպիտակ Ժանիքը ծալեց հետևի ոտքերը և կատվի պես սկսեց ճիրաններով պատառոտել իր թշնամուն։ Չերոկին ենթարկվում էր փորը ճեղքվելու վտանգին և փրկվեց միայն նետվելով մի կողմ՝ Սպիտակ Ժանիքի նկատմամբ ուղիղ անկյուն կազմելով։
Նրա ծնոտների սեղմումից ազատվելն անիմաստ էր․ դա կաշկանդում էր նրան ճակատագրի անողոքությամբ։ Չերոկիի ատամները դանդաղորեն շարժվում էին վեր, երակի երկայնքով։ Սպիտակ Ժանիքին մահանալուց զերծ էին կացուցում միայն մորթի լայն ծալքերը և վզի խիտ մազերը։ Չերոկին նրա մորթիով ամբողջովին խցկել էր բերանը, բայց դա չէր խանգարում նրան օգտվելու նվազագույն հնարավորությունից և էլ ավելի ներս առնելու։ Նա խեղդում էր Սպիտակ Ժանիքին, որի համար շնչելը րոպե առ րոպե դժվարանում էր։
Ըստ երևույթին պայքարը մոտենում էր վախճանին։ Չերոկիի վրա գրազ եկած մարդիկ հիացմունքից խելահեղ հսկայական գրազներ էին առաջարկում։ Սպիտակ Ժանիքի կողմնակիցները ընկճվել Էին էին և հրաժարվում էին մեկի դիմաց տասը և մեկի դիմաց քսան դնելուց։ Սակայն եղավ մեկը, որ գրազ եկավ մեկի դիմաց հիսուն։ Սիրուն Սմիթն էր դա։ Նա մտավ շրջանի մեջ և մատնացույց անելով Սպիտակ Ժանիքին՝ սկսեց արհամարհանքով ծիծաղել նրա վրա։ Դա իր ազդեցությունն ունեցավ։ Սպիտակ Ժանիքը զայրույթից խելքը թռցրեց։ Եվ հավաքելով վերջին ուժերը՝ ոտքի ելավ։ Բայց բավական էր, որ այս ու այն կողմ նետվի շրջանի մեջ՝ հիսուն ֆունտանոց բեռը վզից կախ, որ այդ զայրույթին փոխարինի սարսափը։ Կյանքի ծարավը նորից համակեց նրան, և բանականությունը մարեց՝ ենթարկվելով մարմնի հրամաններին։ Նա վազում էր շրջանի մեջ՝ գայթելով, ընկնելով, նորից վեր կենալով, ծառս Էր էր ելնում, իր թշնամուն վեր նետում, և այնուամենայնիվ զուր էին անցնում իրեն փակչած մահը թոթափելու նրա բոլոր փորձերը։
Վերջապես Սպիտակ Ժանիքը փռվեց մեջքի վրա, և բուլդոգը անմիջապես ատամներով բռնեց ավելի վեր և երախն առնելով նրա մաշկր՝ մաշկը՝ համարյա թույլ չէր տալիս նրան շունչ քաշել։ Ծափահարությունների որոտով դիմավորեցին հաղթողին, բազմությունից զոռում էին. «Չերոկի՜, Չերոկի՜»։ Բուլդոգը եռանդագին խաղացնում էր կճատ պոչը։ Բայց ծափահարությունները չէին խանգարում նրան։ Պոչը և զանգվածային ծնոտները գործում էին միմյանցից բոլորովին անկախ։ Պոչը տարուբերվում էր մի կողմից մյուսը, իսկ ծնոտները ավելի ու ավելի ուժգին էին սեղմում Սպիտակ Ժանիքի կոկորդը։
Եվ այդ միջոցին հանդիսատեսների ուշքը շեղվեց այդ զվարճությունից։ Հեռվից լսվեցին շնասահնակ վարողների ճիչեր, զանգուլակների զնգզնգոց։ Ամենքն էլ, բացի Սիրուն Սմիթից, աչալրջացան՝ կարծելով, թե ոստիկանությունն է վրա տալիս։ Բայց ճանապարհի վրա շուտով երևացին սահնակի կողքից վազող երկու մարդ։ Նրանք ոչ թե քաղաքից էին դուրս գալիս, այլ գիմում դիմում էին քաղաք՝ ամենայն հավանականությամբ վերադառնալով մի որևէ հետախուզական արշավից։ Խռնված բազմություն տեսնելով՝ անծանոթները կանգնեցրին շներին և, մոտեցան իմանալու, թե ինչ է կատարվում այդտեղ։
Նրանցից մեկը մի բարձրահասակ երիտասարդ էր, մաքուր ածիլած դեմքը ցրտում արագ շարժվելուց կարմրած էր։ Մյուսը՝ սահնակավարը, ավելի կարճահասակ էր ու բեղավոր։
— Վախկոտնե՛ր,— գոռաց նա,— սրիկանե՛ր։
Նա խելքը թռցրել հր էր զայրույթից, այն զայրույթից, որով միայն ողջախոհ մարդն է բռնկվում։ Նրա գորշ աչքերը պողպատե փայլ էին արձակում։ Սիրուն Սմիթը վեր կացավ և վախվխելով առաջացավ դեպի նա։ Անծանոթը չհասկացավ նրա մտադրությունը։ Չկասկածելով, որ իր առաջ կանգնած է մի չտեսնված վախկոտ, նա կարծեց, թե Սիրուն Սմիթը ուզում է կռվել և գոռալով «Սրիկա՛», երկրորդ անգամ գլորեց նրան մեջքի վրա։ Սիրուն Սմիթը ըմբռնելով, որ ձյան վրա պառկելն ավելի անվտանգ է, այլևս չփորձեց վեր կենալ։
— Մե՛թ, օգնեց եք օգնեցեք ինձ,— ասաց անծանոթը սահնակավարին, որը նրա հետ մտել էր շրջանի մեջ։
Եվ երկուսն էլ կռացան շների վրա։ Մեթը պատրաստվեց Սպիտակ Ժանիքին քաշել մի կողմ, հենց որ Չերոկին թուլացնի իր մահաբեր սեղմումը։ Երիտասարդն սկսեց բացել բուլդոգի ծնոտները։ Բայց նրա բոլոր ջանքերը զուր էին։ Ճգնելով բացել շան ծնոտները՝ նա անդադար կրկնում էր կիսաձայն․ «Սրիկանե՜ր»։
Սքոթը ձեռքը տարավ գոտուց կախված պատյանին, հանեց ատրճանակը և փորձեց փողը մտցնել բուլդոգի սեղմած ծնոտների արանքը։ Նա ճգնում էր ամենայն ուժով, լսվում էր, թե ինչպես պողպատը ճռռում է Չերոքիի սեղմած ատամներին դիպչելով։ Նա ու սահնակավարը ծնկաչոք կռացել էին շների վրա։
Թիմ Քինենը մտավ շրշան և մոտենալով Ս քո թին՝ Սքոթին՝ ձեռքը դրեց նրա ուսին և սպառնալի շեշտով ասաց.
— Ատամները չջարդեք, անծանո՛թ։
— Շունն իմն է...— փորձեց շարունակել նա։
— Դուք կորցրել եք այս շան վրա ունեցած ձեր բոլոր իրավունքները,— ընդհատեց Սքոթը։— Վերցրեք փողը, կամ ուզում եք մի անգա՞մ Էլ էլ խփեմ ձեզ։
— Լավ, լավ,— վախեցած մրթմրթաց Սիրուն Սմիթը։— Բայց դուք հարկադրում եք ինձ։ Այս շունն անգին է։ Ես թույլ չեմ տա, որ կողոպտեն ինձ։ Ամեն մարդ իր իրավունքներն ունի։
— Զգույշ, կծում է,— գոռաց մեկը, և բազմությունից շատերը հռհռացին։
Սքոթը մեջքը շրջեց դեպի Սիրուն Սմիթը և մոտեցավ սահնակավարին, որ դեռ զբաղված Էր էր Սպիտակ Ժանիքով։
Հանդիսատեսներից ոմանք արդեն գնում Էինէին, ոմանք Էլ էլ խումբ֊խումբ հավաքվել Սքոթին էին նայում ու խոսում իրար հետ։
Այդ խմբերից մեկին մոտեցավ Թիմ Քինենը։
— Ի՞նչ պտուղ Է է սա,— հարցրեց նա։
— Ուիդոն Սքոթն Էէ,— պատասխանեց մեկը։
— Ինչացո՞ւ Է է այդ Ուիդոն Սքոթը։
— Հանքերի ինժեներն Է։ է։ Տանու մարդ Է է այստեղի ղեկավարների շրջանում։ Թե չես ուզում անախորժությունների մեջ ընկնել, հեռու կաց դրանից։ Հանքերի պետն անգամ նրա սրտակից բարեկամն է։ — Իսկույն հասկացա, որ կարևոր անձ է,— ասաց Թիմ Քինենը։— Չէ, կարծում եմ, ավելի լավ է էդպիսի մարդու հետ գործ չունենալ։
== Գլուխ V։ Անզուսպը ==
Սահնակավարը լռեց և խորհրդավոր ձևով գլխով արեց Իշայծյամի սարի ուղղությամբ։
— Լավ, մի՝ ստիպեք՝ խնդրեն ձեղձեզ, — կտրուկ ասաց Սքոթը՝ չս սլա սելով չսպասելով խոսքի շարունակությանը։ — Ասացեք, ի՞նչ կա։
Սահնակավարը բթամատը տնկեց ուսի վրայով՝ ցույց տալով Սպիտակ Ժանիքին։
Իսկ ի՞նչ էր անելու ազատությունը։ Չլինի՞ թե աստվածները նորից մի դիվային բան են նյութել։
Սպիտակ Ժանիքը մի քանի դանդաղ, զգույշ քայլ կատարեց՝ ամեն րոպե հարձակման սպասելով։ Չէր իմանում ինչպես պահի իրեն, այնքան անսովոր էր այդ ազատությունը։ Համենա յն Համենայն դեպս, ավելի լավ է հեռու կենա իրեն դիտող աստվածներից ու քաշվի խրճիթի անկյունը։ Այդպես էլ արեց, և ամեն ինչ հաջող անցավ։
Դրանից մտամոլոր Սպիտակ Ժանիքը ետ եկավ և մարդկանցից մի տասը ոտնաչափ հեռու կանգ առնելով՝ զգաստ հայացքը հառեց նրանց վրա։
— Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ,— պաղատեց Մեթը,— ի՜նչ ասես ստիպված չի եղել կրել այս շունը։ Չի կարելի պահանջել, որ անմիջապես դառնա հրեշտակ, ժամանակ տվեք։
— Նայեք հիացեք Մայորի վրա,— պատասախնեց պատասխանեց Սքոթը։
Սահնակավարը նայեց խեղված շանը, որ ընկել էր ձյան վրա, արյան լճակի մեջ, և հավանորեն վերջին շնչումն էր։
— Լավ գործ արած կլինենք, եթե գնդակահարենք այս շանը,— պնդում էր Սքոթը։— Ընտելացնել չենք կարողանա։
— Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ։ Եկեք թողնենք, որ այս խեղճը ցույց տա իրեն: իրեն։ Սատանան գիտե, թե ինչեր է քաշել նա, նախքան մեր ձեռքն ընկնելը: ընկնելը։ Եկեք փորձենք։ Իսկ եթե չարդարացնի մեր վստահությունը, ես ինքս կսպանեմ։
— Ասենք ես չեմ էլ ուզում սպանել դրան,— պատասխանեց Սքոթը՝ թաքցնելով ատրճանակը։— Թող ազատ֊արձակ ման գա մի քիչ․ կտեսնենք, թե ինչ կարելի է ստանալ նրանից քաղցրությամբ։ Ա՛յ, հիմա կփորձեմ։
Սքոթը բացասաբար օրորեց գլուխը և շարունակեց խոսել՝ ջանալով նվաճել Սպիտակ Ժանիքի վստահությունը։
Սպիտակ Ժանիքը զգաստացավ։ Վտանգ էր սպառնում նրան։ Նա կծելով սպանել էր այս աստծու շանը, խածել էր նրա ընկերոջը։ Էլ ի՞նչ պիտի սպասեր, բացի խիստ պատժից: պատժից։ Եվ այնուամենայնիվ չէր հեզանում։ Բոլոր մազերը փշաքաղվեցին, ամբողջ մարմինը լարվեց, ատամները բացեց ու ակնասևեռ հետևեց մարդուն՝ ամեն անակնկալի պատրաստ։ Սքոթի ձեռքին փայտ չկար, և Սպիտակ Ժանիքը թողեց, որ մոտենա իրեն, բոլորովին մոտենա։ Աստծու ձեռքն սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը կծկվեց ու կպավ գետնին։ Ահա թե որտե՜ղ է վտանգն ու դավաճանությունը։ Աստվածների ձեռքերը իրենց անառարկելի իշխանությամբ ու նենգությամբ քաջածանոթ էին նրան։ Բացի դրանից, նա առաջվա պես չէր հանդուրժում՝ դիպչեն իր մարմնին։ Նա ավելի չարացած մռնչաց և ավելի տափակեց գետնին, իսկ ձեռքը շարունակում էր իջնել։ Նա չէր ուզում խածել այդ ձեռքը և համբերությամբ էր դիմանում դրա սպառնացած վտանգին մինչև այն աստիճան, քանի դեռ կարող էր պայքարել բնազդի դեմ՝ կյանքի անհագ ծարավի դեմ։
Ուիդոն Սքոթը վստահ էր, թե միշտ էլ կկարողանա ժամանակին քաշել ձեռքը։ Բայց այդ միջոցին նրան վիճակվեց իր վրա զգալու, թե ինչպես Սպիտակ Ժանիքը կարող է շանթահարել իր օղակներն արձակած օձի դիպուկությամբ ու սրընթացությամբ։
— Ճիշտ է, մի՛ստր Սքոթ, այս շունը շատ խելացի է, ափսոս է սպանել դրան։
== Գլուխ VI։ Մի նոր գիտություն ==