Changes
Աստվածը նստել էր նրանից մի քանի քայլ հեռու։ Դրա մեջ դեռ ոչ մի սարսափելի բան չկար. նրանք սովորաբար կանգնած են պատժում։ Բացի դրանից, այս աստվածը ո՛չ մահակ ուներ, ո՛չ մտրակ, ո՛չ էլ հրացան, և հենց ինքը՝ Սպիտակ Ժանիքն էլ կապված չէր։ Ոչ մի բան չէր կաշկանդում նրան՝ ո՛չ շղթան, ո՛չ էլ փայտին ամրացված փոկը. այնպես որ ինքը կարող է փախչել ազատվել ավելի շուտ, քան աստվածը վեր կենալու ժամանակ կունենա։ Իսկ հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո։
Աստվածը նստել էր բոլորովին հանգիստ՝ տեղից վեր կենալու փորձ չանելով, և Սպիտակ Ժանիքի չարամիտ մռնչոցը աստիճանաբար վերածվեց խուլ գռմռոցի, հետո Էլ էլ գռմռոցը դադարեց։ Աստվածն սկսեց խոսել և նրա ձայնի առաջին իսկ հնչյուններից Սպիտակ Ժանիքի վզակոթը փշաքաղվեց և կոկորդից դարձյալ քլթքլթոց լսվեց։ Բայց աստվածը շարունակում Էր էր խոսել նույն անխռովությամբ առանց որևէ խիստ շարժում կատարելու։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր նրա ձայնին համահնչյուն, այնպես որ բառերի ու մռնչոցի միջև համաչափ ռիթմ ստեղծվեց։ Սակայն մարդու խոսքը հորդում էր անվերջ։ Նա այնպես էր խոսում, ինչպես երբեք ոչ ոք չէր խոսել Սպիտակ Ժանիքի հետ։ Մեղմ, հանգստացնող բառերից քնքշանք էր լսվում, և այդ քնքշանքը ինչ-որ արձագանք էր առաջացնում Սպիտակ Ժանիքի մեջ։ Ակամա, հակառակ բնազդի բոլոր նախազգուշացումներին՝ նա վստահություն զգաց իր նոր աստծու հանդեպ։ Նրա մեջ սկիզբ առավ սեփական անվտանգության հավատը, մի բան, որից քանի անգամ ստիպված էր եղել տարհամոզվել մարդկանց հետ շփվելիս։
Աստվածը խոսեց երկար, հետո էլ վեր կացավ ու գնաց։ Իսկ երբ նորից երևաց տնակի շեմքին, Սպիտակ Ժանիքը կասկածամտորեն զննեց նրան։ Նրա ձեռքին ո՛չ մտրակ կար, ո՛չ փայտ, ո՛չ էլ զենք։ Եվ նրա առողջ ձեռքը հետևը չէր։ Նա նստեց նույն տեղը՝ Սպիտակ Ժանիքից մի քանի քայլ հեռու և միս պարզեց նրան։ Սպիտակ Ժանիքը ականջները տնկեց, անվստահ նայեց մսին՝ միաժամանակ և՛ դրան, և՛ աստծուն նայելու հնարը գտնելով, և պատրաստվեց մի կողմ նետվել վտանգի առաջին իսկ նշույլը նկատելիս։
Ձեռքը բարձրացավ ու նորից իջավ՝ փաղաքշելով ու շոյելով նրան։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ, սակայն բավական էր, որ ձեռքը բարձրանա, որպեսզի բարձրանան նաև Սպիտակ Ժանիքի մեջքի մազերը։ Եվ ամեն անգամ, երբ իջնում էր ձեռքը, նրա ականջները սեղմվում էին գլխին, և կոկորդում սկսում էր քլթքլթալ մռնչյունը։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր՝ նախազգուշացնելով աստծուն, թե պատրաստ է վրեժ լուծել իրեն հասցված ցավի համար։ Ի՜նչ իմանաս, թե երբ երևան կգան աստծու իսկական մտադրությունները։ Ուզած րոպեին նրա մեղմ, այդպիսի վստահություն ներշնչոդ ձայնը կարող է վերածվել ցասումնալից ճիչի, իսկ այղ քնքուշ, շոյող մատները կսեղմվեն աքցանի նման և Սպիտակ Ժանիքին կզրկեն պատժին դիմադրելու ամեն մի հնարավորությունից։
Սակայն աստծու խոսքերը առաջվա պես փաղաքշական էին, իսկ նրա ձեռքը նույն ձևով բարձրանում ու նորից էր ղիպչում Սպիտակ Ժանիքին, և այդ հպումների մեջ ոչ մի թշնամական բան չկար։ Սպիտակ Ժանիքը երկու տեսակ բան էր զգում։ Բնազդը ըմբոստանում էր այդպիսի վերաբերմունքի դեմ, նեղում էր նրան, խոտոր էր նրա աղատ ազատ լինելու ձգտումին։ Եվ այնուամենայնիվ ֆիզիկական ցավ չէր զգում, ընդհակառակը, այդ հպումները նույնիսկ հաճելի էին։ Քիչ-քիչ աստծու ձեռքը մոտեցավ նրա ականջներին և սկսեց զգուշությամբ քորել դրանք, կարծես թե հաճելի զգացողությունը նույնիսկ սաստկացավ։ Բայց Սպիտակ Ժանիքը դեռ վախենում էր. առաջվա պես աչալուրջ էր, սպասում էր մի որևէ վատ բան և մերթ տառապանք էր զգում, մերթ հաճույք, նայած, թե այդ երկու զգացումներից որ մեկն էր գերիշխում։
— Պա՜հ, գրո՛ղը տանի։
Անցյալը ոչ միայն չէր պարփակում այն նորը, ինչ հարկ եղավ իմանալ հիմա, այլև բացասում էր այդ նորը։ Կարճ ասած՝ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր շրջապատի իրադրությունն ըմբռնելու անհամեմատավելի մեծ հմտություն, քան այն, որով եկել էր հեռավոր Հյուսիսից և հոժարակամ ենթարկվել Գորշ Ջրշունի իշխանությանը։ Այն ժամանակ նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ լակոտ, որ դեռ չէր կազմավորվել ու պատրաստ էր ուզած ձևն ընդունել կյանքի ձեռքերի տակ։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ էր ընթանում։ Նախկին կյանքը շատ եռանդագին էր մշակել Սպիտակ Ժանիքին, դաժանացրել էր նրան, վերածել մի վայրագ, անզուսպ մարտական գայլի, որը երբեք չէր սիրել և ոչ էլ ուրիշի սերն էր վայելել։ Նրա համար վերածնվելը նշանակում էր անցնել ներքին կատարյալ հեղաշրջման միջով, դեն նետել նախկին բոլոր սովորույթները, և սա պահանջվում էր նրանից հիմա, երբ երիտասարդությունն անցել էր, երբ ճկունությունը կորսված էր և փափուկ հյուսվածքը անխորտակելի ամրություն էր ստացել, դարձել էր կոշտ ու երկաթի պես չհարմարվող, իսկ բնազդը մի անգամ ընդմիշտ սահմանել էր վարքի օրենքներն ու պահանջները։
Եվ այնուամենայնիվ նոր իրադրությունը, ուր ընկավ Սպիտակ Ժանիքը, նորից ձեռնամուխ եղավ նրա մշակմանը. դա մեղմացնում էր նրա դաժանությունը, կերտում էր նրանից մի այլ, ավելի կատարյալ ձև։ Ըստ էության ամեն ինչ կախված էր Ուիդոն Սքոթից. նա հասավ Սպիտակ Ժանիքի խառնվածքի խորքերը և փաղաքշանքով կենդանացրեց այն բոլոր զգացմունքները, որ նիրհում էին և արդեն կիսով չափ խլացել էին նրա մեջ։ Այսպես Սպիտակ Ժանիքն իմացավ, թե ինչ բան է սերը: սերը։ Սերը գրավեց _հակման_՝ '''հակման'''՝ աստվածների հետ շփվելու դեպքում իրենց մատչելի ամենսւջերմ ամենաջերմ զգացմունքի տեղը։
Բայց սերը չի կարող գալ մեկ օրվա մեջ։ Սկիզբ առնելով հակումից՝ նա զարգանում էր խիստ դանդաղ։ Սպիտակ Ժանիքը հավանում էր իր նոր ձեռք բերած աստծուն ու չէր փախչում նրանից, թեև ամբողջ ժամանակ ազատ էր։ Նոր աստծու մոտ ապրելը անհամեմատ ավելի լավ էր, քան թե Սիրուն Սմիթի վանդակում, բացի դրանից, Սպիտակ Ժանիքը չէր կարող ապրել առանց աստվածության։ Նրա համար անհրաժեշտություն էր դարձել իր վրա մարդու իշխանությունն զգալը։ Մարդուց կախված լինելու կնիքը մնացել էր Սպիտակ Ժանիքի վրա այն հեռավոր օրերից, երբ նա լքեց հեռավոր Հյուսիսը և սողաց Գորշ Ջրշունի ոտքերի մոտ՝ հլու֊հնազանդ սպասելով ծեծի։ Այս անջինջ կնիքը դարձյալ դրվեց նրա վրա, երբ երկրորդ անգամ վերադարձավ հյուսիսից՝ սովից հետո և ձկան հոտ առավ Գորշ Ջրշունի ավանում։
Եվ Սպիտակ Ժանիքը մնաց իր նոր տիրոջ մոտ, որովհետև չէր կարող ապրել առանց աստվածության և որովհետև Ուիդոն Սքոթը Սիրուն Սմիթից լավ էր։ Ի նշան երախտագիտության՝ նա ստանձնեց պահապանի պարտականությունը տիրոջ ունեցվածքի նկատմամբ։ Ման էր գալիս խրճիթի շուրջը, երբ լծկան շներն արդեն քնել էին, և Սքոթի առաջին իսկ ուշացած հյուրը ստիպված էր պաշտպանվել նրանից այնքան ժամանակ, մինչև օգնության հասներ տերն ինքը։ Բայց շուտով Սպիտակ Ժանիքն սկսեց գողերին տարբերել ազնիվ մարդկանցից, հասկացավ, թե որքան մեծ նշանակություն ունի վարքն ու քայլվածքը։ Այն մարդուն, որը հաստատաքայլ զալիս էր ուղիղ դեպի դուռը, նա ձեռք չէր տալիս, թեև չէր դադարում ակնասևեռ նրան հետևելուց, մինչև որ դուռը բացվեր և այցելուի բարեհուսությունը հաստատեր տան տերը։ Բայց այն, որ մոտենում էր գաղտագողի, կողմնային ուղիներով, ջանալով, որ իրեն չտեսնեն, Սպիտակ Ժանիքից չէր ազատվի, ուստի և անմիջապես դիմում էր հապճեպ ու խայտառակ փախուստի։
Ուիդոն Սքոթը որոշեց վարձատրել Սպիտակ Ժանիքին այն ամենի համար, ինչ սա ստիպված էր եղել կրել, ավելի ճիշտը քավել այն մեղքերը, որոնց համար մարդը հանցավոր էր նրա առաջ։ Դա սկզբունքի, խղճի հարց դարձավ Սքոթի համար։ Նա զգում էր, որ մարդիկ պարտք ունեն Սպիտակ Ժանիքին, և պետք է վճարել այդ պարտքը, ուստի և ջանում էր ըստ հնարավորին ավելի շատ քնքշանք ցուցաբերել Սպիտակ Ժանիքի հանդեպ։ Եվ իր համար կանոն դարձրեցհ դարձրեց ամեն օր երկար ժամանակ շոյել ու գուրգուրել նրան։
Սկզբնական շրջանում այդ փաղաքշանքը միայն կասկած ու թշնամանք էր առաջացնում Սպիտակ Ժանիքի մեջ, բայց քիչ֊քիչ նա սկսեց հաճույք զգալ դրանից։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը իր մի սովորույթից չկարողացավ ոչ մի կերպ հրաժարվել. հենց որ մարդու ձեռքը դիպչում էր նրան, սկսում էր մռնչալ ու ձայնը չէր կտրում, մինչև Սքոթը չհեռանար։ Բայց այդ մռնչյունի մեջ երևան եկան նոր շեշտեր։ Կողմնակի մարդը չէր զգա դրանք, նրա համար Սպիտակ Ժանիքի մռնչոցը առաջվա պես մնացել էր սկզբնական վայրենության արտահայտությունը, որից մարդու արյունը ւառչում սառչում է երակներում։ Այն հեռավոր օրերից, երբ Սպիտակ Ժանիքը մոր հետ ապրում էր անձավում և ցասման աոաջին նոպաները համակում էին նրան, նրա կոկորդը մռնչալուց կոպտացել էր, և նա արդեն չէր կարող այլ կերպ արտահայտել իր զգացմունքները։ Այնուամենայնիվ Սքոթի նուրբ լսողությունը այդ վայրագ մռնչյունի մեջ տարբերում էր նոր շեշտեր, որոնք միայն նրան հազիվ լսելի ասում էին, թե շունը հաճույք է զգում։
Ժամանակն անցնում էր, և _հակումից_ '''հակումից''' սկիզբ առած սերը հետզհետե ավելի էր ամրանում։ Սպիտակ Ժանիքն ինքը սկսեց զգալ դա, թեկուզ և անգիտակցաբար։ Սերն իրեն զգալ էր տալիս այն դատարկության զգացողությամբ, որը համառորեն պահանջում էր լցնել։ Սերն իր հետ բերեց ցավ ու տագնապ, որոնք հանդարտվում էին միայն նոր աստծու ձեռքի հպումից։ Այդ րոպեներին սերը դառնում էր Սպիտակ Ժանիքի ամբողջ էությունը համակող ուրախություն։ Սակայն բավական էր, որ աստվածը հեռանար, որպեսզի վերադառնային ցավն ու տագնապը, և կրկին Սպիտակ Ժանիքին համակում էր դատարկության զգացողություն, տիրաբար հագեցում պահանջող քաղցի զգացողությունը։
Սպիտակ Ժանիքն աստիճանաբար գտնում էր իրեն։ Չնայած նրա հասուն տարիքին, չնայած ձևի խստությանը, որով ձուլել էր նրան կյանքը, նրա բնավորության մեջ առաջանում էին նորանոր գծեր։ Նրա մեջ ծնունդ էին առնում անսովոր զգացմունքներ ու մղումներ։ Հիմա Սպիտակ Ժանիքը բոլորովին այլ կերպ էր պահում իրեն։ Առաջ նա ատում էր անհարմարություններն ու ցավը և ամեն կերպ ջանում էր խուսափել դրանցից։ Հիմա ամեն ինչ փոխվել էր, ի սեր նոր աստծու Սպիտակ Ժանիքը հաճախ հանդուրժում էր անհարմարություններն ու ցավը։ Օրինակ՝ առավոտները փոխանակ թափառելու և սնունդ ճարելու կամ թե մի մեկուսի տեղ պառկելու, ժամեր շարունակ անց էր կացնում սառը անդաստակի վրա և սպասում Սքոթի երևալուն։ Ուշ երեկոյան, երբ սա վերադառնում էր տուն, Սպիտակ Ժանիքը դուրս էր գալիս ձնակույտի մեջ փորված տաքուկ բնից, որպեսզի զգա բարեկամական ձեռքի հպումը, լսի քաղցր խոսքեր։ Նա մոռանում էր ուտելիքը, նույնի՜սկ ուտելիքը, միայն թե մի քիչ մնա աստծու հետ, նրանից փաղաքշանք ստանա և կամ թե նրա հետ գնա քաղաք։
Եվ ահա հակումը տեղը զիջեց սիրույն։ Սերը նրա մեջ շարժեց այնպիսի խորություններ, ուր հակումը երբեք չէր թափանցել։ Սիրո համար Սպիտակ Ժանիքը վճարում էր սիրով։ Նա ձեռք էր բերել աստվածություն, լուսաշող մի աստվածություն, որի ներկայությամբ փթթում էր, ինչպես բույսը արևի ճառագայթների տակ։ Սպիտակ Ժանիքը չէր կարողանում արտահայտել իր զգացումները. այլևս երիտասարդ չէր և դրա համար շատ էր խստաբարո։ Մշտական մենակությունը զսպվածություն էր մշակել նրա մեջ։ Նրա մռայլ բնավորությունը երկարամյա փորձի հետևանք էր։ Նա չէր կարողանում հաչել և արդեն չէր կարող սովորել հաչելով ողջունել իր աստծուն։ Նա երբեք չէր տնկվում նրա աչքի աոաջ, իրար չէր անցնում, ոչ էլ թռվոում թռվռում իր սերն ապացուցելու համար. երբեք չէր վազում ընդառաջ, այլ սպասում էր մի կողմ քաշված, բայց միշտ էլ սպասում էր։ Այդ սերը հասնում էր համր, լռիկ պաշտամունքի աստիճանի։ Տիրոջ ամեն մի շարժուձևին հետևող աչքերն էին միայն, որ մատնում էին Սպիտակ Ժանիքի զգացումները։ Իսկ երբ տերն էր նայում նրան ու խոսում հետը, նա շփոթվում էր ու չէր իմանում ինչպես արտահայտի իր ամբողջ էությունը համակած սերը։
Սպիտակ Ժանիքն սկսում էր հարմարվել նոր կյանքին։ Այդպես նա հասկացավ, որ տիրոջ շներին դիպչել չի կարելի։ Սակայն նրա ազդեցիկ բնավորությունը ցույց էր տալիս իրեն, և շները ստիպված եղան գործնականում համոզվել, թե որքան գերազանց է իրենց նոր առաջընթացիկը։ Ընդունելով նրա իշխանությունն իրենց վրա՝ շներն այլևս գլխացավանք չէին պատճառում նրան։ Բավական էր՝ Սպիտակ Ժանիքը երևա ոհմակի մեջ, որ շները ճամփա տան նրան ու ենթարկվեն նրա կամքին։
Ուշ աշնանը մեծ վիշտ պատահեց Սպիտակ Ժանիքին. տերը հանկարծակի, առանց նախազգուշացման, անհետացավ։ Ճիշտն ասած՝ նախազգուշացում եղավ, բայց Սպիտակ Ժանիքը այդպիսի գործերի փորձ չուներ և չգիտեր, թե ինչ է պետք սպասել մի մարդուց, որը ճամպրուկների մեջ է դասավորում իր իրերը։ Հետագայում նա հիշեց, որ իրերը տեղավորելը տիրոջ մեկնելուն էր նախորդել, բայց այն ժամանակ նվազագույն կասկած չառաջացավ նրա մեջ։ Երեկոյան Սպիտակ Ժանիքը սպասում էր նրա գալուն, ինչպես միշտ։ Կես գիշերին քամի բարձրացավ. նա ցրտից քաշվեց խրճիթի հետևն ու պառկեց՝ մրափի միջից ունկնդրելով, թե ծանոթ քայլեր չե՞ն լսվի արդյոք։ Սակայն գիշերվա ժամը երկուսին անհանգստությունը քշեց նրան խրճիթի հետևից, նա գունդուկծիկ դարձավ սառն անդաստակի վրա և շարունակեց սպասել։
Տերը չէր գալիս։ Առավոտյան դուռը բացվեց, և անդաստակ դուրս եկավ Մեթը։ Սպիտակ Ժանիքը կարոտաբաղձ նայեց սահնակավարին. այլ միջոց չուներ հարցնելու այն մասին, ինչ այնքան ուղում ուզում էր իմանալ։ Օրերն իրար էին հաջորդում, իսկ տերը չէր վերադառնում։ Սպիտակ Ժանիքը, որ մինչև հիմա չէր իմանում, թե ինչ բան է հիվանդությունը, հիվանդացավ։ Վատացավ նրա վիճակը, այնքան վատացավ, որ Մեթն ստիպված եղավ տանել խրճիթ։ Բացի դրանից, Սքոթին ուղարկած իր նամակում Մեթը մի քանի տող էլ դրեց գրեց Սպիտակ Ժանիքի մասին։
Սյորքլում ստանալով այդ նամակը՝ Ուիդոն Սքոթը կարդաց հետևյալը․
«Անիծած գայլը հրաժարվում է աշխատել։ Ոչինչ չի ուտում, բոլորովին հուսահատվել է։ Շները հանգիստ չեն թողնում նրան։ Ուզում է իմ անալիմանալ, թե ուր եք կորել դուք, ես էլ չեմ կարող հասկացնել նրան։ Վախենում եմ սատկի»։
Մեթը ճիշտ էր գրել․ Սպիտակ Ժանիքը կարոտամաշ եղավ, դադարեց բան ուտել, չէր պաշտպանվում իր վրա գրոհող շներից։ Պառկում էր սենյակում, վառարանի մոտ՝ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերելով ուտելիքի, Մեթի, աշխարհի ոչ մի բանի նկատմամբ։ Մեթը փորձում էր քաղցրությամբ խոսել հետը, փորձում գոռալ. ոչ մի բան չէր օգնում։ Սպիտակ Ժանիքը հառում էր նրան աղոտացած աչքերը, ապա կրկին իջեցնում գլուխը առջևի թաթերի վրա։
Իսկ Սպիտակ Ժանիքը շարունակում էր մռնչալ. բայց քիչ֊քիչ մազերն ուղղվեցին, և մեղմ շեշտը, որ քիչ էր մնացել բոլորովին սուզվեր այդ զայրագնած մռնչոցի մեջ, ավելի ու ավելի էր լսելի դառնում։
= ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ =
Շուտով երկու հնդկացի երևացին խրճիթի մոտ։ Սպիտակ Ժանիքը ուշադիր դիտեց, թե ինչպես նրանք իրերն առան ուսերին և իջան բլրից Մեթի հետևից, որը ճամպրուկն ու բրեզենտե տոպրակն էր տանում։ Շուտով Մեթը վերադարձավ։ Սքոթը դուրս եկավ անդաստակ և Սպիտակ Ժանիքին կանչեց խրճիթ։
— Ի՜նչ ասեմ քեզ, խղճո՛ւկս,— քնքշագին ասաց նա քոբելով քորելով նրա ականջատակը և շոյելով մեջքը։― Մեկնում եմ, բարեկա՛մս։ Այդքան հեռու տեղ չեմ կարող քեզ տանել։ Դե՛, մռնչա հրաժեշտի առթիվ, մռնչա՛, մռնչա ինչպես պետք է։
Բայց Սպիտակ Ժանիքը հրաժարվում էր մռնչալ։ Փոխարենը նա մի տխրագին խուզարկու հայացք նետեց տիրոջը և գլուխը թաքցրեց նրա թևատակը։
«Ավրորա» շոգենավը առաջինն էր այս տարի մեկնում Քլոնդայկից, և նրա տախտակամածները լեփ֊լեցուն էին ուղևորներով։ Այդտեղ խռնվել էին մարդիկ, որոնց բախտը բանել էր ոսկու հետազոտման գործում, մարդիկ, որոնց սնանկացրել էր ոսկու տենդը, և բոլորն էլ շտապում էին մեկնել այդ երկրից, ինչպես մի ժամանակ ձգտում էին հասնել այդտեղ։
Կամրջակի մոտ կանգնած Սքոթը հրաժեշտ էր տալիս Մեթին։ Սահնակավարն արդեն ուզում էր իջնել ափ, երբ հանկարծ նրա աչքն ընկավ տախտակամածի խորքում գտնվող մի բանի վրա, և նա չպատասխանեց Սքոթի ձեոքսեղմումին։ ձեռքսեղմումին։ Սա ետ նայեց, նրանցից մի քայլ հեռու նստել էր Սպիտակ Ժանիքը ու կարոտաբաղձ նայում էր իր տիրոջը։
Մեթը կիսաձայն նզովում էր, իսկ Սքոթը նայում էր շանը խիստ վարանած։
— Իհարկե փակել եմ,— եռանդագին պատասխանեց Մեթը։
Սպիտակ Ժանիքը շողոքորթ արտահայտությամբ սեղմել էր ականջները, բայց շարունակում էր նստած մնալ մի կողմ ում՝ կողմում՝ չփորձելով մոտենալ նրանց։
— Ստիպված կլինեմ տանել ինձ հետ։
— Դե՛ հիմա մռնչա, անպիտան, մռնչա՛,— ասաց՝ նայելով վստահությամբ իր ոտքերին փարած Սպիտակ Ժանիքին ու քորելով ականջատակերը։
== Գլուխ II։ Հարավում ==
Ցնցված էր նա։ Հզորության պատկերացումը նրա մեջ միշտ էլ միանում էր աստվածության պատկերացման հետ։ Եվ երբեք մարդիկ այնքան հրաշագործ չէին թվացել նրան, որքան հիմա, երբ ինքը քայլում էր Սան֊Ֆրանցիսկոյի սայթաքուն մայթերով։ Իրեն ծանոթ գերանե խրճիթների փոխարեն երկու կողմից բարձրանում էին հսկայական շենքեր։ Փողոցները լի էին ամեն տեսակ վտանգով՝ սայլակներով, կառքերով, ավտոմոբիլներով, խոշոր ֆուրգոններին լծված հաղթահասակ ձիերով, իսկ դրանց միջև երթևեկում էին սարսափելի տրամվայները, որոնք անընդհատ սպառնում էին Սպիտակ Ժանիքին սուր զնգոցով ու շառաչով, իսկ դա հիշեցնում էր նրան այն լուսանի ծղրտոցը, որին հանդիպել էր Հյուսիսի անտառներում։
Ամբողջ շրջապատը հզորության ապացույց էր։ Այդ ամենի տակ զգացվում էր իրերի վրա իր իշխանությունը հաստատած տիրակալ մարդու ներկայությունը։ Սպիտակ Ժանիքը շշմել ու ընկճվել էր այդ տեսարանից։ Սեփական ոչնչության գիտակցությունը համակեց խրոխտ, կենսալի շանը, կարծես նա դարձյալ վերածվեց հեռավոր Հյուսիսից դեպի Գորշ Ջրշունի ավանը հասած լակոտին։ Իսկ ինչքա՜ն շատ աստվածներ կային այստեղ։ Սպիտակ Ժանիքի աչքերր խտղտում էին նրանցից։ Փողոցային դղրդոցը խլացնում էր նրան. նա գլուխր գլուխը կորցրել էր իրերի անընդհատ հոսանքից ու միմյանց հաջորդելուց։ Ավելի քան երբեք զգում էր նա իր կախումը տիրոջից և կրնկակոխ քայլում էր նրա հետևից՝ ջանալով տեսողությունից չկորցնել։
Քաղաքն անցավ մղձավանջի պես, բայց դրա հուշը երկար ժամանակ հետապնդում էր Սպիտակ Ժանիքին քնի մեջ։ Այդ նույն օրն էլ տերը կապեց նրան բեռավադոնի բեռավագոնի մի անկյունում՝ ճամպրուկների ու սնդուկների կույտի միջև։ Այդտեղ ամեն ինչի կարգադրողը մի թիկնեղ, խիստ ուժեղ աստված էր, որ դխդխկացնելով շարժում էր սնդուկներն ու ճամպրուկները, քաշում էր դրանք վագոն, դիզում իրար վրա և կամ դռնից դուրս նետում, ուր բռնում էին դրանք այլ աստվածներ։
Եվ այդտեղ՝ այդ զարհուրելի դժոխքում, տերը լքեց Սպիտակ Ժանիքին, համենայն դեպս, Սպիտակ Ժանիքը լքված էր համարում իրեն մինչև այն պահը, երբ տիրոջ իրերի հոտն առավ իր կողքից, և երբ հոտն առավ, պահակ կանգնեց դրանց մոտ։
― ժամանակին Ժամանակին բարեհաճեցիք գալ,— մրթմրթաց թիկնեղ աստվածը, երբ մի ժամ հետո դռան մեջ երևաց Ուիդոն Սքոթը։— Այս շունը չթողեց ձեռք տամ ձեր ճամպրուկներին։
Սպիտակ Ժանիքը դուրս եկավ վագոնից։ Նորից անակնկալ․ մղձավանջը վերջացավ։ Նա վագոնն ընդունել էր որպես ամեն կողմից քաղաքով շրջապատված տան մի սենյակ։ Բայց այդ ժամվա ընթացքում քաղաքն անհետացել էր։ Նրա դղրդոցն արդեն չէր խուժում ականջները։ Սպիտակ Ժանիքի առջև տարածվել էր մի ուրախ, արևաշող ու խաղաղիկ երկիր։ Բայց այդ փոփոխության վրա զարմանալու ժամանակ չկար։ Սպիտակ Ժանիքը հաշտվեց դրա հետ, ինչպես հաշտվում էր աստվածների յուրաքանչյուր քայլափոխին ուղեկցող բոլոր հրաշքներին։
Քառորդ ժամ հետո երկանիվը մտավ քարաշեն դարպասից ներս ու ընթացավ խիտ, վերևից իրար գրկած պնդուկի թփերով երիզված ծառուղով։ Ծառուղու այս ու այն կողմը փռված էր մի մեծ մարգագետին, ուր տեղ֊տեղ հուժկու կաղնիներ էին երևում։ Մարգագետնի խուզված կանաչը ստվերում էին ոսկեթուխ ու արևախանձ դաշտեր. ավելի հեռվում կային բլուրներ լանջերին արոտավայրեր։ Ծառուղու ծայրին, բլրակի վրա, կար մի տուն՝ երկար պատշգամբով ու բազմաթիվ պատուհաններով։
Բայց Սպիտակ Ժանիքը այդ ամենը լավ դիտելու ժամանակ չունեցավ։ Երկանիվը նոր էր մտել ծառուղին, երբ վրդովմունքից ու չարությունից բոցավառվող աչքերով մի գամփռ հարձակվեց նրա վրա։ Եվ Սպիտակ Ժանիքը կարվեց կտրվեց տիրոջից։ Ամբողջ մարմնով փշաքաղված և ինչպես միշտ լռելյայն, նա պատրաստվում էր ջախջախիչ հարված հասցնել նրան, բայց այնպես էլ հարվածը չհասցվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ ճամփի կեսին ասես քարացած ու նստեց հետևի թաթերին՝ ջանալով ինչ էլ լինի խուսափել այդ շան հետ շփում ունենալուց, որին մի րոպե առաջ ուզում էր գետին գցել։ Էգ էր այդ շունը, իսկ նրա ցեղի օրենքը պահպանում էր նրան այդպիսի հարձակումներից։ Հարձակվել քածի վրա՝ Սպիտակ Ժանիքի համար նշանակում էր ոչ ավեիավելի, ոչ պակաս գործել բնազդի հրամանի դեմ։
Սակայն բնազդը բոլորովին այլ բան էր ասում էգին։ Որպես գամփռ՝ նա անգիտակից վախ էր զգում հեռավոր Հյուսիսից և մանավանդ նրա այնպիսի բնակչից, ինչպիսին է գայլը։ Սպիտակ Ժանիքը գամփռի համար գայլ էր՝ վաղնջական թշնամին, որ հոտեր էր կողոպտում դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ առաջին մաքին հանձնվեց նրա հեռավոր նախնիների հոգատարությանը։ Ուստի և հենց որ Սպիտակ Ժանիքը հրաժարվելով կռվից կանգ առավ, գամփռն ինքը հարձակվեց նրա վրա։ Նա ակամա մռնչաց՝ զգալով, թե ինչպես սուր ատամները խրվեցին իր ուսը, բայց և այնպես գամփռին չկծեց, այլ միայն շվաթված շփոթված ետ֊ետ գնաց՝ ջանալով շրջանցել նրան։ Սակայն և այնպես նրա բոլոր ջանքերր զուր էին անցնում․ գամփռը ճամփա չէր տալիս նրան։
— Ե՛տ, Կոլլի, ե՛տ,— գոռաց երկանիվում նստած անծանոթը։
Երկանիվը հեռանում էր, իսկ Կոլլին դեռևս փակում էր Սպիտակ Ժանիքի ուղին։ Նա փորձեց առաջ անցնել գամփռից, իրեն գցեց բացատը, բայց մյուսը վազեց ներքին շրջանով, և Սպիտակ Ժանիքը ամենուրեք դեմ էր առնում նրա բաց երախին։ Սպիտակ Ժանիքը շրջվեց ետ՝ դեպի մյուս բացատը, բայց այստեղ էլ գամփռը հասավ նրան։
Իսկ երկանիվը տանում էր տիրոջը։ Սպիտակ Ժանիքը տեսնում էր, թե ինչպես կառքը քիչ-քիչ անհետանում է ծառերի հետևում։ Դրությունն անելանելի էր։ Նա փորձեց մի շրջան ևս կատարել։ Գամփռը ետ չէր մնում։ Այն ժամանակ Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվեց դեպի նա։ Որոշեց գործադրել իր փորձված մարտական հնարանքը. խփեց նրա ուսին ու գցեց դետին։ գետին։ Գամփռը այնքան արագ էր վազում, որ այդ հարվածը ոչ միայն դետին գետին տապալեց նրան, այլև իներցիայի ուժով մի քանի անգամ իրար հետևից թավալգլոր արեց։ Եվ ջանալով կանգ առնել՝ ճանկերով հողը փորեց և բարձրաձայն ոռնաց վրդովմունքից ու վիրավորված հպարտությունից։
Սպիտակ Ժանիքը չսպասեց։ Ճանապարհը ազատ էր, իսկ նրան այդ էր միայն պետք։ Շարունակելով գռմռալ գամփռը ընկավ նրա հետևից։ Սպիտակ Ժանիքն էլ ուղիղ գծով ծլկեց, իսկ ինչ վերաբերում է վազել կարողանալուն, ապա այս հարցում գամփռը շատ բան կարող էր սովորել նրանից։ Սա արշավում էր ջղայնացած հաչելով՝ ամեն մի նոր ոստյունի համար բոլոր ուժերը հավաքելով, իսկ Սպիտակ Ժանիքը սլանում էր առջևից լռելյայն, առանց նվազագույն լարման և ուրվականի պես էր սահում խոտի վրայով։
Այդ րոպեին վրա հասած տերը բռնեց Սպիտակ Ժանիքին, իսկ տիրոջ հայրը ետ կանչեց շներին։
— Ինչ խոսք, որ լա՜վ են ընդունում այստեղ Արկտիկայից եկած տարաբախտ գայլին,— ասում էր Սքոթը՝ հանդստացնելով հանգստացնելով Սպիտակ Ժանիքին։― Իր ամբողջ կյանքում միայն մեկ անգամ է գետին տապալվել, իսկ այստեղ ցած գցեցին երկու անգամ, այն էլ ինչ֊որ կես րոպեում։
«Դի՛կ, գնա տեղդ» հրամանը լսելուն պես քերծեն սանդուղքով վազեց վեր ու պառկեց պատշգամբում՝ շարունակելով գռմռալ ու աչքերը չկտրել նորեկից։ Կանանցից մեկը գրկեց Կոլլիի վիզը և սկսեց փաղաքշել ու շոյել նրան։ Բայց Կոլլին ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել և գայլի ներկայությունից վրդովված՝ վնգստում էր, կատարելապես համոզված, որ աստվածները սխալ են գործում թողնելով նրան իրենց հասարակության մեջ։
― Այն ժամանակ, Դիկի հանդեպ ունեցած իր բարեկամությունն ապացուցելու համար, Սպիտակ Ժանիքը ստիպված կլինի հանդես գալ որպես գլխավոր ողբասաց նրա հուղարկավորության ժամանակ,— ծիծաղեց տերը։
Հայրը վարանամիտ նայեց նախ Սպիտակ Ժանիքին, ապա Ղիկին Դիկին և ի վերջո իր որդուն.
— Դու կարծո՞ւմ ես, թե․․․
Սպիտակ Ժանիքը զգույշ բարձրացավ աստիճանները և անցավ ամբողջ պատշգամբը՝ պոչը տնկած, աչքը Դիկից չկտրելով և միաժամանակ պատրաստվելով ամեն մի անակնկալի, որ կարող էր պատահել իրեն տանը։ Բայց ոչ մի սարսափելի բան չկար այնտեղ։ Մտնելով սենյակները՝ նա մանրակրկիտ հետազոտում էր բոլոր անկյունները՝ առաջվա պես սպասելով, որ վտանգ է սպառնում իրեն։ Հետո գոհունակ վնգստալով պառկեց տիրոջ ոտքերի մոտ, առանց դադարելու հետևելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջը, և պատրաստ ամեն րոպե վեր թռչելու ու կռվի բռնվելու այն սարսափների հետ, որ, ինչպես թվում էր նրան, պարունակում էր այդ ծուղակը։
== Գլուխ III։ Աստծու կալվածքները ==
Բայց այստեղ ևս տարբերություն էր նկատվում, այն էլ բավական նշանակալի։ Սիերրա Վիսթան շատ ավելի մեծ էր Գորշ Ջրշունի վիգվամից։ Սպիտակ Ժանիքն այստեղ հարկադրված էր գործ ունենալ շատ մարդկանց հետ։ Սիերրա Վիսթայում էին դատավոր Սքոթն ու նրա կինը, այնուհետև տիրոջ երկու քույրերը՝ Բեթն ու Մերին։ Այստեղ էր տիրոջ կինը՝ Էլիսն ու վերջապես նրա երեխաները՝ Ուիդոնն ու Մոդը, չորս ու վեց տարեկան երկու մանկիկները։ Ոչ ոք չէր կարող Սպիտակ Ժանիքին պատմել այդ բոլոր մարդկանց մասին, իսկ ազգակցական կապերի ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ նա ոչինչ չգիտեր և երբեք էլ չէր կարողանա իմանալ։ Եվ այնուամենայնիվ նա արագ հասկացավ, որ այդ բոլոր մարդիկ պատկանում են տիրոջը։ Հետո էլ հետևելով նրանց վարքին, ունկնդրելով նրանց խոսակցությանն ու ձայնաշեշտերին՝ նա քիչ-քիչ ըմբռնեց Սիերրա Վիսթայի բնակիչների ու իր տիրոջ մոտիկության աստիճանը, զգաց տրամադրության չափը, որ ցուցաբերում էր տերը նրանց հանդեպ։ Եվ այդ ամենին համապատասխանորեն էլ Սպիտակ Ժանիքն սկսեց վերաբերվել նոր աստվածներին, այն, ինչ տերն էր գնահատում, գնահատամ էր և ինքը, այն, ինչ թանկ էր տիրոջը, հարկ էր, որ ինքն էլ ամեն կերպ պահպանի։
Այդպես էր տիրոջ երեխաների հանգամանքը։ Սպիտակ Ժանիքը իր ամբողջ կյանքում երեխաներին չէր հանգուրժել, վախենում էր ու չէր սիրում նրանց ձեռքերի հպումը․ չէր մոռացել մանկական այն դաժանությունն ու բռնակալությունը, որոնց ստիպված էր եղել բախվել հնդկացիների ավաններում։ Եվ երբ առաջին անգամ Ուիդոնն ու Մոդը մոտեցան նրան, նա նախազգուշացման համար մռնչաց ու չարացած շողշողացրեց ատամները։ Տիրոջ բռունցքի հարվածն ու սուր ճիչը ստիպեցին Սպիտակ Ժանիքին ենթարկվելու նրանց փաղաքշանքներին, թեև նա չէր դադարում մռնչալ, քանի դեռ փոքրիկ թաթիկները շոյում էին նրան, և այդ մռնչյունի մեջ քաղցր շեշտ չկար։ Հետագայում, նկատելով, որ տղան ու աղջիկը սիրելի են աիրոջըտիրոջը, նա թույլ էր տալիս նրանց շոյել իրեն՝ արդեն չսպասելով հարվածի ու սուր ճիչի։
Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը չէր կարողանում երևան բերել իր զգացմունքները։ Ենթարկվում էր տիրոջ երեխաերին երեխաներին բացահայտ չկամությամբ ու հանդուրժում նրանց մոտեցումները այնպես, ինչպես տանջալի վիրահատությունն են հանդուրժում։ Երբ նրանք շատ էին արդեն ձանձրացնում իրեն, նա վեր էր կենում ու վճռականորեն հեռանում։ Սակայն շուտով Ուիդոնն ու Մոդը Սպիտակ Ժանիքին տրամադրեցին ի նպաստ իրենց, թեև սա դեռ ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը։ Երբեք ինքը չէր մոտենում երեխաներին, բայց արդեն չէր փախչում նրանցից և սպասում էր, որ մոտենան։ Հետո էլ հասակավորներն սկսեցին նկատել, որ երեխաներին տեսնելիս Սպիտակ Ժանիքի աչքերում ի հայտ է գալիս գոհունակ արտահայտություն, որն իր տեղը զիջում էր թեթև սրտնեղության պես մի բանի, հենց որ նրանք հեռանում էին այլ խաղերի համար։
Շատ նոր բաների Սպիտակ Ժանիքը ստիպված եղավ հասու լինել, բայց այդ ամենին ժամանակ պետք եղավ։ Երեխաներից հետո, հաջորդ տեղը Սպիտակ Ժանիքը հատկացրեց դատավոր Սքոթին։ Երկու պատճառ ուներ դա, առաջին՝ տերը ակներևաբար շատ էր գնահատում նրան, երկրորդ՝ դատավոր Սքոթը զուսպ մարդ էր։ Սպիտակ Ժանիքը սիրում էր պառկել նրա ոտքերի մոտ, երբ նա թերթ էր կարդում ընդարձակ պատշգամբում։ Հայացք կամ մի բառ, որ երբեմն նետում էր նա Սպիտակ Ժանիքի կողմը, ասում էին Սպիտակ Ժանիքին, որ դատավոր Սքոթը նկատում է իր ներկայությունը և կարող է զգացնել դա առանց որևէ աներեսության։ Բայց այդպես էր լինում, երբ տերը գնում էր որևէ տեղ։ Բավական էր, որ նա երևա, և մնացած ամբողջ աշխարհը դադարում էր գոյություն ունենալ Սպիտակ Ժանիքի համար։
Ճիշտ այդպես էլ Սպիտակ Ժանիքը շատ շուտ զգաց տիրոջ ընտանիքի անդամների ու ծառաների տարբերությունը։ Ծառաները վախենում էին նրանից, նա էլ իր կողմից զսպում էր իրեն այդ մարդկանց վրա հարձակվելուց, որովհետև դրանց էլ համարում էր տիրոջ սեփականությունը։ Նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև պահպանվում էր չեզոքություն, և ուրիշ ոչինչ։ Նրանք ճաշ էին պատրաստում տիրոջ համար, աման էին լվանում և ամեն տեսակ այլ աշխատանք կատարում, ինչպես Քլոնդայկում այդ ամենը Մեթն էր անում։ Կարճ ասած՝ ծառաները Սիերրա Վիսթայի կենսակառուցվածքի մի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն էին։
Շատ նոր բաներ իմանալու կարիք ունեցավ Սպիտակ Ժանիքը նաև դաստակերտից դուրս։ Տիրոջ կալվածքները լայն էին ու ընդարձակ, բայց և այնպես սահման ունեին։ Սիերրա Վիսթայի մոտից խճուղի էր անցնում, որից դենը սկսվում էին բոլոր աստվածների ընդհանուր կալվածքների ճանապարհներն ու փողոցները։ Իսկ նրանց անձնական կալվածքները ցանկապատերի հետևումն էին։ Այդ ամենը կառավարվում էր անհամար օրենքներով, որոնք և Սպիտակ Ժանիքին թելադրում էին նրա վարվելակերպը, թեև նա չէր հասկանում աստվածների լեզուն և կարող էր ծանոթանալ նրանց օրենքներին սեփական փորձի հիման վրա։ Նա դործում գործում էր ըստ իր բնազդների այնքան ժամանակ, քանի դեռ չէր բախվել մարդկային օրենքներից որևէ մեկին։ Մի քանի այդպիսի բախումներից հետո Սպիտակ Ժանիքը ըմբռնում էր օրենքն ու այլևս երբեք չէր խախտում։
Սակայն Սպիտակ Ժանիքի վրա ամենից ավելի ազդում էին տիրոջ ձայնի խիստ շեշտերը և պատժող ձեռքը։ Սպիտակ Ժանիքն իր աստծուն սիրում էր անձնուրաց սիրով, և նրա խստությունը այնպիսի կսկիծ էր պատճառում, որպիսին չէին կարող պատճառել ո՛չ Գորշ Ջրշունը, ո՛չ էլ Սիրուն Սմիթը։ Նրանց ծեծը զգում էր միայն մարմինը, իսկ ոգին՝ Սպիտակ Ժանիքի հպարտ ու աննկուն ոգին, շարունակում էր փոթորկվել։ Նոր տիրոջ հարվածները չափազանց թույլ էին, որպեսզի ցավ պատճառեին, բայց և այնպես դրանք ավելի խոր էին թափանցում։ Տերը ցույց էր տալիս, որ ինքը չի հավանում Սպիտակ Ժանիքի արածը և դրանով խոցում էր նրա սիրտը։
Ճիշտն ասած՝ տերը Սպիտակ Ժանիքին այնքան էլ հաճախակի չէր պատժում։ Նրա ձայնը միանգամայն բավական էր․ ըստ այդ ձայնի էլ Սպիտակ Ժանիքը եզրակացնում էր՝ ճիշտ է անում թե ոչ, և դրան էլ համաձայնեցնում էր իր վարքն ու արարքները։ Այդ ձայնը նրա համար կողմնացույց էր, ըստ որի ուղղում էր իր ճամփան և որը օգնում էր նրան ծանոթանալու նոր երկրին ու նոր կյանքին։
Հյուսիսում միակ ընտելացված կենդանին շունն էր․ մնացածներն ապրում էին ազատ և ամեն մի շան օրինական որսն էին, եթե իհարկե սա կարողանում էր նրանց հախից գալ։ Առաջ Սպիտակ Ժանիքը հաճախ էր ստիպված լինում զբաղվել որսով և չէր իմանում, որ Հարավում կարգն այդպես չէ։ Նա համոզվեց դրան Սանտա Կլարա հովտում լինելու առաջին իսկ օրերը։ Մի անգամ վաղ առավոտյան ման գալով տան մոտ՝ անցավ անկյունն ու դեմ առավ հավանոցից փախած մի հավի։ Միանգամայն հասկանալի է, որ նա ցանկացավ ուտել դրան։ Մի ոստյուն, շողշողացող ատամներ, վախեցած կրթկրթոց, և անվեհեր ուղևորուհին շունչը փչեց։ Լավ սնուցված հավ էր դա, ճարպակալած ու քնքշահամ։ Սպիտակ Ժանիքը լպստեց շրթունքներն ու եզրակացրեց, որ վատ ուտելիքի չէր պատահել։ Հենց նույն օրը ախոռի մոտ դեմ առավ մի ուրիշ մոլորված հավի, որին փրկելու համար վազեվազ եկավ ձիապանը։ Չիմանալով Սպիտակ Ժանիքի բնավորությունր՝ նա սարսափեցնելու համար վերցրեց մի բարակ ճիպոտ։ Առաջին հարվածից անմիջապես հետո Սպիտակ Ժանիքը բաց թողեց հավը և հարձակվեց մարդու վրա։ Նրան կարելի էր կասեցնել մահակով, բայց ոչ ճիպոտով։ երկրորդ Երկրորդ հարվածը, որ հասավ նրան ոստյունի կեսին, նա ընդունեց լռելյայն, առանց ցավից ցնցվելու։ Ձիապանը ճչաց ու ընկրկեց իր կրծքին ցատկած շնից, բաց թողեց ճիպոտը և ձեռքերով բռնեց վիգը։ Դրա հետևանքով ձեռքր պատռվեց դաստակից ցած՝ մինչն մինչև ոսկորը։
Ձիապանը սաստիկ վախեցավ։ Նա շշմեց ոչ այնքան Սպիտակ Ժանիքի չարությունից, որքան այն բանից, որ նա նետվեց անձայն, առանց հաչելու, առանց մռնչալու։ Կծված ու արնաշաղախ ձեռքը տակավին չհեռացնելով դեմքից ու կոկորդից՝ ձիապանն սկսեց նահանջել դեպի մարագը։ Եթե Կոլլին մեջտեղ չգար, նրա բանը վատ կլիներ։ Կոլլին փրկեց ձիապանի կյանքը, ինչպես ժամանակին Դիկի կյանքն էր փրկել։ Կատաղությունից խելակորույս գամփռը հարձակվեց Սպիտակ Ժանիքի վրա։ Նա ավելի խելացի գտնվեց չափից ավելի դյուրահավատ աստվածներից։ Նրա բոլոր կասկածներն արդարացան, այո․ կողոպտի՜չ է սա, նորից է ձեռնամուխ եղել իր հին արարքներին, անուղղելի է։
Ձիապանը փախավ ախոռ, իսկ Սպիաակ ժանիքը Սպիտակ Ժանիքը սկսեց նահանջել Կոլլիի վայրագ ատամներից՝ պտտվելով և նրա խածումներին դիմահարելով մերթ այս, մերթ այն ուսը։ Բայց Կոլլին շարունակում էր նրա հոգին հանել՝ այս անգամ չսահմանափակվելով սովորական պատժով։ Նրա ցասումն ու կատաղությունը բորբոքվում էին րոպե առ րոպե, և վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը մոռացավ իր ամբողջ արժանապատվությունն ու փախավ դաշտ։
— Հավ չի որսա այլևս,— ասաց տերը,— բայց նախ պետք է բռնեմ նրան հանցանք կատարելիս։
Առիթը ներկայացավ երկու օր հետո, բայց տերը նույնիսկ չէր ենթադրում, թե ինչ չափերի կհասնի այդ հանցագործությունը։ Սպիտակ Ժանիքը ուշադիր հետևում էր հավանոցին ու նրա բնակիչներին։ Երեկոյան, երբ հավերը թառեցին, նա բարձրացավ վերջերս բերված տախտակի կույտի վրա, այնտեղից ցատկեց հավանոցի կտուրը, անցավ նրա գագաթնագերանի վրայով ու թռավ ցած։ Մի վայրկյան հետո հավանոցում սկսվեց կոտորածը։
Առավոտյան, երբ տերը դուրս եկավ պատշգամբ, նրա աչքերի առաջ հետաքրքրական տեսարան բացվեց․ ձիապանը կողք-կողաի կողքի շարել էր հիսուն մորթված լեգհորն սպիտակ հավերը։ Սքոթը կամացուկ սուլեց՝ նախ զարմանքից, այնուհետև հիացմունքից։ Նրա աչքին երևաց նաև Սպիտակ Ժանիքը, որը շփոթվելու կամ սեփական հանցանքը գիտակցելու նվազագույն նշան ցույց չէր տալիս։ Նա շատ խրոխտ էր պահում իրեն, կարծես իսկապես էլ ամենայն գովեստի արժանի արարք էր կատարել։ Մտածելով, որ անախորժ խնդիր է կատարելու, տերը սեղմեց շրթունքները. այնուհետև խստորեն սկսեց խոսել անխռով տրամադրված հանցագործի հետ, և նրա ձայնի՝ աստծու ձայնի մեջ զայրույթ էր զգացվում։ Ավելին, տերը Սպիտակ Ժանիքի քիթը դիպցրեց մորթված հավերին ու բռունցքով խփեց նրան։
Այդ օրվանից Սպիտակ Ժանիքն այլևս հարձակումներ չկատարեց հավանոցի վրա։ Հավերին պաշտպանում էր օրենքը, և Սպիտակ Ժանիքը հասկացավ դա։ Շատ չանցած տերը նրան տարավ հավանոց։ Հենց որ կենդանի թռչունն սկսեց վազվզել Սպիտակ Ժանիքի քթի տակ, սա անմիջապես պատրաստվեց ոստյունի։ Միանգամայն բնական շարժում էր դա, սակայն տիրոջ ձայնը կասեցրեց նրան։ Նրանք մնացին հավանոցում մոտ կես ժամ։ Եվ ամեն անգամ, երբ Սպիտակ Ժանիքը ենթարկվելով բնազդին՝ ընկնում էր թռչունի հետևից, տիրոջ ձայնը կանգնեցնում էր նրան։ Այսպիսով նա սովորեց ևս մի օրենք և անմիջապես, թռչնային այդ թագավորությունից դուրս չեկած, սովորեց չնկատել նրա բնակիչներին։
Ընտրելով այնպիսի տեղ, ուր չէին նկատվում, ընտանիքի բոլոր անդամները պատրաստվեցին հետևել դեպքերին։ Բայց հարկադրված եղան լուրջ հիասթափություն զգալ։ Հենց որ տերը հավանոցից գուրս եկավ, Սպիտակ Ժանիքը պառկեց ու քնեց։ Հետո արթնացավ ու մոտեցավ ջրի տաշտակին, խմեց։ Հավերին ամենևին ուշք չդարձրեց, շան համար նրանք գոյություն չունեին։ Ժամը չորսին նա թափ առնելով ցատկեց հավանոցի կտուրը, մյուս կողմից նետվեց ցած և մանրաքայլ, բայց պատկառելի դիրքով վազեց դեպի տուն։ Նա սովորեց մի նոր օրենք։ Եվ դատավոր Սքոթը, ի մեծ հաճույս պատշգամբում հավաքված ամբողջ ընտանիքի, հանդիսավոր ձայնով տասնվեց անգամ իրար հետևից ասաց․ «Սպիտա՛կ Ժանիք, դու ավելի խելացի ես, քան կարծում էի»։
Սակայն օրենքների բազմազանությունը շատ հաճախ շփոթեցնում էր Սպիտակ Ժանիքին և շնորհազրկության ենթարկում նրան։ Վերջ ի վերջո նա հաստատապես պարզեց, թե չի կարելի ձեռք տալ նաև մյուս աստվածներին պատկանող հավերին։ Նույնը վերաբերում էր նաև կատուներին, ճագարներին ու հնդկահավերին։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ այդ օրենքին ծանոթանալուց հետո նա այն տպավորությունն ստացավ, թե բոլոր կենդանի արարածներն անձեռնմխելի են։ Լորերը մարգագետնում, նրա քթի տակ, ճախր էին առնում ու անվնաս թռչում։ Սպիտակ Ժանիքը գողում դողում էր ամբողջ մարմնով, բայց և այնպես հանդարտեցնում էր թռչունը բռնելու բնազդական ցանկությունը։ Հնազանդվում էր աստվածների կամքին։
Մի անգամ էլ նա տեսավ, որ Դիկը մարգագետնում խրտնեցրեց մի նապաստակ։ Տերը նույնպես տեսավ դա, և ոչ միայն չմիջամտեց, այլև դրդեց Սպիտակ Ժանիքին միանալու հետապնդմանը։ Այսպիսով Սպիտակ Ժանիքն իմացավ, որ նոր օրենքը չի տարածվում նապաստակների վրա, և ի վերջո ամբողջովին սովորեց դա։ Ընտանի կենդանիների հետ պետք է խաղաղ ապրել։ Եթե նրանց հետ բարեկամություն չի ստեղծվում, ապա համենայն դեպս պետք է չեզոքություն պահպանել։ Բայց մյուս կենդանիները՝ սկյուռները, լորերը և նապաստակները, որոնք կապը չեն խզել անտառի թավուտից ու չեն ենթարկվել մարդուն, ամեն մի շան օրինական բաժին են։ Աստվածները պաշտպանում էին միայն ընտանի կենդանիներին և թույլ չէին տալիս նրանց թշնամանալ իրար հետ։ Աստվածներն իրավազոր էին իրենց հպատակների կյանքի ու մահվան գործում և նախանձախնդիր կերպով պահպանում էին այդ իրավազորությունը։
Այս եռյակ սպանությունը վերջ դրեց նրա և օտար շների միջև ծագող տարաձայնություններին։ Տեղի ունեցածի լուրը տարածվեց ամբողջ հովտում, և մարդիկ սկսեցին հետևել, որ իրենց շները գլուխ չդնեն մարտական գայլի հետ։
== Գլուխ IV։ Արյան ձայնը ==
Սպիտակ Ժանիքը շրջվեց դեպի տիրոջ կինը։ Սա սարսափահար ճչաց, երբ շունը ատամներով բռնեց նրա շրջաղգեստը և քաշելով պատռեց թեթև գործվածքը։
— Չլինի՞ թե կատաղել է,— ասաց Ուիդոնի մայրը։― Ես ասում էի Ուիդոնին, որ Հյուսիսի շունը տաք կլիմային չի դիմանա։
Մի անգամ Կոլլին երկար վազվզեց մարգագետնում, հետո էլ Սպիտակ Ժանիքին հրապուրեց իր հետ՝ անտառ։ Տերը պատրաստվում էր ճաշից առաջ ձիով մի փոքր զբոսնել, իսկ Սպիտակ Ժանիքը գիտեր դա. թամբած ձին կանգնել էր շքամուտքի մոտ։ Սպիտակ Ժանիքը երկմտում էր. այնպիսի բան էր զգում իր մեջ, որ ավելի ուժեղ էր իր ճանաչած բոլոր օրենքներից, բոլոր սովորույթներից, տիրասիրությունից, կենսասիրությունից ավելի ուժեղ։ Եվ երբ գամփռը կծեց նրան ու փախավ մի կողմ, նա հրաժարվեց իր անվճռականությունից, շրջվեց ու հետևեց նրան։ Այդ օրը տերը մենակ գնաց, իսկ Սպիտակ Ժանիքը վազում էր անտառում Կոլլիի հետ՝ կողք-կողքի, այնպես, ինչպես շատ տարիներ առաջ հյուսիսային անձայն թավուտում նրա մայրը՝ Կիչին էր վազում Միակնանու հետ։
== Գլուխ V։ Նիրհած գայլը ==
Երրորդ անգամ կալանքը բանտում անցկացնելիս Ջիմ Հոլը հանդիպեց այդտեղ մի պահակի, որը համարյա նույնպիսի գազան էր, ինչպես ինքը։ Պահակը ամեն կերպ հալածում էր նրան, զրպարտում էր վերակացուի առաջ․ և Ջիմին զրկում էին բանտային վերջին զիջումներից։ Ջոնի ու պահակի ամրողջ տարբերությունն այն էր միայն, որ պահակը կրում էր բանալիների մի կապոց և ատրճանակ, իսկ Ջիմ Հոլն ուներ միայն մերկ ձեռքեր ու ատամներ։ Բայց մի անգամ էլ նա հարձակվեց պահակի վրա և ատամներով բռնեց նրա կոկորդը, ինչպես վայրի գազանը ջունգլիներում։
Դրանից հետո Ջիմ Հոլին փոխադրեցին առանձին մի խուց, ուր նա ապրեց երեք տարի։ Այդ խցի հատակը, պատերն ու առաստաղը ծածկված էին երկաթով։ Ամբողջ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ դուրս չեկավ այդտեղից, ոչ մի անգամ արև ու երկինք չտեսավ։ Ցերեկի փոխարեն այդ խցիկում մթնշաղ էր, գիշերվա փոխարեն՝ սև լռություն։ Ջիմ Հոլը ողջ-ողջ թաղված էր երկաթե գերեզմանում։ Նա մարդկային կերտարանք կերպարանք չէր տեսնում, որևէ մեկի հետ մի խոսք չէր փոխանակում։ Երբ ուտելիքը ներս էին մտցնում, նա մռնչում էր վայրի գազանի պես։ Նա ատում էր ամբողջ աշխարհը, կարող էր կատաղությունից ոռնալ օրեր շարունակ, գիշերները մինչև լույս, այնուհետև շաբաթներով ու ամիսներով լռում էր ոչ մի ծպտուն չհանելով, հոգու խորքը թափանցած այդ սև լռության մեջ։
Հետո էլ մի գիշեր նա փախավ։ Վերակացուն հավատացնում էր, թե դա անկարելի է, բայց և այնպես խցիկը դատարկ էր, իսկ դրա շեմքին փռված էր սպանված պահակը։ Երկու դիակ ևս ընկած էին ոճրագործի այն ուղու վրա, որ բանտի միջով տանում էր դեպի արտաքին պատը, և երեքին էլ Ջիմ Հոլն սպանել էր լոկ իր ձեռքերով, որպեսզի ոչ մի ձայն չլսվի։
Այդ ժամանակ թերթեր էին կարդում նաև Սիերրա Վիսթայում, բայց ոչ այնքան հետաքրքրությամբ, որքան անհանգստությամբ։ Կանայք սարսափահար էին եղել։ Դատավոր Սքոթը հոխորտում էր ու ձեռք առնում նրանց, ասենք առանց որևէ հիմքի, որովհետև պաշտոնաթող լինելուց քիչ առաջ Ջիմ Հոլը դատարանում կանգնել էր նրա առաջ ու լսել իր վճիռը։ Եվ այնտեղ էլ, դատարանի դահլիճում, ամբողջ հասարակության առաջ, Ջիմ Հոլը հայտարարել էր, թե կգա մի օր, երբ ինքը վրեժ կլուծի այդ դատավճիռը կայացնող դատավորից։
Այդ անդամ անգամ Ջիմ Հոլը հանցավոր չէր։ Նրան դատապարտել էին հանիրավի։ Գողերի աշխարհում և ոստիկանների միջավայրում դա կոչվում էր «գլորել բանտ»։
Ջիմ Հոլին «գլորեցին» մի հանցագործության համար, որը նա չէր կատարել։ Նկատի ունենալով Ջիմ Հոլի նախորդ երկու դատվածությունը դատավոր Սքոթը հիսնամյա կալանքի էր դատապարտել նրան։
Անծանոթ աստվածը կանգ առավ սանդուղքի մոտ ու ականջ դրեց։ Սպիտակ Ժանիքը քարացավ տեղում։ Նա կանգնեց անշարժ ու սպասեց, թե ինչ է լինելու։ Սանդուղքը տանում էր դեպի միջանցք, որտեղ տիրոջ ու նրա համար ամենասիրելի էակների սենյակներն էին։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց, բայց շարունակեց լռիկ սպասել։ Անծանոթ աստվածը ոտքը դրեց ներքևի աստիճանին, սկսեց սանդուղքով վեր բարձրանալ․․․
Եվ այդ րոպեին Սպիտակ Ժանիքը հարձակվեց։ Նա արեց դա առանց որևէ նախազգուշացման, անդամ անգամ չմռնչաց։ Նրա մարմինը սլացավ օդում և իջավ ուղիղ անծանոթ աստծու կռնակի վրա։ Սպիտակ Ժանիքը կախվեց նրա ուսերից և ատամները խրեց նրա վզի մեջ։ Իր ամբողջ ծանրությամբ նա կախվեց անծանոթ աստծուց և մի ակնթարթում գցեց նրան մեջքի վրա։ Երկուսն էլ տապալվեցին գետին։ Սպիտակ Ժանիքը նետվեց մի կողմ, բայց հենց որ մարդը փորձեց ոտքի ելնել, դարձյալ նետվեց նրա վրա և նորից ատամները խրեց նրա վզի մեջ։
Սիերրա Վիսթայի բնակիչները սարսափահար արթնացան։ Սանդուղքից եկող աղմուկից կարելի էր կարծել, թե այնտեղ դևերի լեգեոններ են մարտնչում։ Որոտաց ատրճանակի կրակոց, ապա երկրորդը, երրորդը։ Մեկը սարսափից ու ցավից ճչաց։ Այնուհետև լսվեց բարձր մռնչոց։ Եվ այդ բոլոր ձայներին ուղեկցում էր ապակու զրնգոցն ու շուռ եկող կահույքի դղրդոցը։
— Ջիմ Հոլն է,— գոչեց դատավոր Սքոթը։
Հայր ու որդի բազմանշանակ իրար նայեցին, ապա հայացքը սևեռեցին Սպիտակ Ժանիքին, որ նույնպես պառկել էր կողքի վրա։ Նրա աչքերը փակ էին, բայց երբ մարդիկ կռացան նրա վրա, նա բարձրացրեց կոպերը, ջանաց վեր նայել ու մի թեթև շարժեց պոչը։ Ուիդոն Սքոթը շոյեց նրան, և ի պատասխան այդ փաղաքշանքի, նա կամացուկ գռմռաց։ Բայց գռմռոցը հազիվ լսվեց ու անմիջապես էլ կտրվեց։ Սպիտակ Ժանիքի կոպերը երերացին ու փակվեցին, ամբողջ մարմինը միանդամից միանգամից կարծես կակղեց, և ինքն էլ ձգվեց հատակին։
— Բանդ բուրդ է, խե՜ղճ բարեկամս,— խոսեց տերը։