Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Սուգ և Մելանխոլիա
|հեղինակ = [[Զիգմունք Ֆրոյդ]]
|աղբյուր = Գարուն ամսագիր, 3.90
|թարգմնաիչ = Ե. Ալեքսանյան և Գ. Վարդանյան
}}
Այն բանից հետո, երբ երազը մեզ ներկայացվեց իբրև հոգեկան նարցիսային խանգարումների մի սովորական մոդել՝ պիտի ջանանք պարզաբանել մելանխոլիայի էությունը՝ համեմատելով այն սգո աֆեկտի(հոգեխռովքի) հետ։ Սակայն այստեղ, ստացվելիք արդյունքը գերագնահատելուց խուսափելու համար, պիտի նախօրոք մի խոստովանություն անենք։
Մելանխոլիան, որի հասկացությունը իր տարբեր բնորոշումներն է գտել անգամ նկարագրական հոգեբուժության բնագավառում, հանդես է գալիս կլինիկական տարբեր դրսևորումներով, որոնցից չի հետևում՝ հնարավոր կլինի դրանք միավորել, թե՝ ոչ, քանի որ մի քանիսը ավելի շատ առիթ են տալիս մտածելու ոչ այնքան փսիխոգեն, որքան մարմնական թուլությունների մասին։
նա, ով այռ այսօր վայելել է հիանալի, աշխատասեր և հավատարիմ կնոջ համբավ, մելանխոլիայի ժամանակ իր մասին կչարախոսի այնպես, ինչպես կանի նաև անարժանը։ չնայած, որ այս դեպքում առաջին կինն ավելի պատճառներ ունի մելանխոլիայի մեջ ընկնելու, քան նա, որի մասին ոչ մի լավ բան չի կարելի ասել։ վ երջապես մեզ մնում է միայն զարմանալ, որ չնայած ամեն ինչին՝ մելանխոլիկը բոլորովին էլ իրան չի պահում մի մարդու պես, որին տանջում է խղճի խայթը, ինքնկշտամբանքը։ այստեղ բացակայում է ուրիշների հանդեպ ամոթ զգացումը, մի բան, որ պիտի ավելի շեշտված լիներ իր վիճակում կամ գոնե արտահայտված չլիներ այդպես ցայտուն։ մելանխոլիկների մոտ պարզապես բացահայտորեն շեշտված է հակառակ գիծը, մյուսների առջև նա «բացվում է», թերևս լկտիորեն և կարծես հաճույք է զգում իր «մերկությունից»։
այսպիսով այնքան էլ կարևոր չէ՝ մելանխոլիկը իր դաժան ինքնարժեզրկման մեջ իրավացի է, թե՝ ոչ, համապատասխանում է իր քննադատությունը մյուսների կարծիքներին, թե չի համապատասխանում։ մեզ միայն հետաքրքրում է այն, որ նա ճշտությամբ է նկարագրում իր հոգեկան վիճակը։ եթե նա կորցրել է, իր նկատմամբ հարգանքը, պետք է որ դրա գամար հիմքեր ունենա։ այստեղ է որ առաջ է գալիս մի հակադություն, որը մեր առջև դժվար լուծելի խնդիր է դնում։ սուգի հետ համեմատությունը մեզ ենթադրել էր տալիս, որ մելանխոլիկի կորուստը վերաբերում է օբյեկտին, սակայն ելնելով նրա ասածներից՝ այդ կորուստը վերաբերում է ես-ին։ այս հակասությունը առճակատելուց առաջ մի պահ կանգ առնենք այն բանի վրա, թե մելանխոլիկի հիվանդությունը ինչ է թույլ տալիս նկատելու մարդկային ես-ի կառուցված կապակցությամբ։ մենք տեսնում են, թե ինչպես «ես»-ի մի մասը հակադրվում է մյուսին, իր վրա կրում քննադատական գնահատականը, այն ընդունում , այսպես ասած, որպես օբյեկտ։ մենք ենթադրում ենք, որ քննադատական ինստանցիան, որն այստեղ ես-ից սահմանազատվում է ճեղքման հետևանքով, կարող է մյուս պարագաներում նույնպես ցույց տալ իր ինքնուրույնությունը. մեր բոլոր հետագա դիտարկումները կհաստատեն այդ ենթադրոթյունը, մենք պարզորոշ կտեսնենք այն պատճառները, որոնք թույլ են տալիս առանձնացնելու ինստանցիան ես-ից։ այն, ինչի հետ մենք այստեղ ծանոթանում ենք, ինստանցիան է, որը սովորոբար բարոյական խիղճ են կոչում։ այն մենք խղճի ցենզուրայի և իրականության փորձի հետ մեկտեղ կդասենք «ես»-ի խոշոր նշանակումների շարքը և, անկասկած, կգտնենք այն փաստի ապացույցը, ըստ որի կարելի կլինի հաստատել բարոյական խղճի և միայն նրա հիավնդ լինելու հնարավորությունը։
[[Կատեգորիա: հոգեբանություն]]