«Երազ» բառը նա արտասանեց ֆրանսիական առոգանությամբ։
Իպոլիտ Մատվեևիչը բարձրից նայեց զոքանչին։ Նրա հասակը հասնում էր հարյուր ութսունհինգ սանտիմետրի, և այդ բարձրությունից նրա համար հեշտ ու հարմար էր որոշ արհամարանքով արհամարհանքով վերաբերվել զոքանչին։
Կլավդիա Իվանովնան շարունակեց․
Աշխատանքային օրը մոտենում էր վախճանին։ Հարևան դեղնասպիտակ զանգակատանը զանգերը խփեցին որքան ուժ ունեին։ Ապակիները դողդողացին։ Զանգակատնից դուրս թռան սև ագռավները, միգինգեցին հրապարակի վերևում ու անհետացան։ Իրիկվա երկինքը սառցակալում էր ամայի հրապարակի վրա։
Իպոլիտ Մատվեևիչի տուն գնալու ժամանակն էր։ Այդ օրը բոլոր ծնվածները ծնվել և գրանցվել էին հաստ գրքերում։ Ամուսնանալ ցանկացողները ամուսնացել և նունպես գրացնվել գրանցվել էին հաստ գրքերում։ Եվ, ի բացահայտ տնաքանդություն դագաղագործների, մահվան ոչ մի դեպք չէր եղել։ Իպոլիտ Մատվեևիչը գործերը ծալեց, թաղիքե մինդարը թաքցրեց արկղում, սանրով փափկացրեց բեղերը և, երազելով հրաշունչ սուպի մասին, այն է պատրաստվում էր տուն գնալ, երբ գրասենյակի դուռը լայն բացվեց, շեմքի վրա հայտնվեց դագաղագործ վարպետ Բեզենչուկը։
― Հարգանք թանկագին հյուրին,― ժպտաց Իպոլիտ Մատվեևիչը։― Ի՞նչ կասես։
― Վատ է վիճակը, հենց նոր խոստովանվեց։ Մի թխկթխկացրեք սապոգներով։
― Ես չեմ թխկթխկացնում,― խոնարհ պատասխանեց Իպոլիտ Մատվեևիչը։― Իսկ ի՞նչ է պատհաել։պատահել։
Տիկին Կուզնեցովան շուրթերը հավաքեց և ձեռքով ցույց տվեց երկրորդ սենյակի դուռը։
― Բացառված չէ մահացու ելքի հնարավորությունը։ Այսօր ես ամբողջ օրը ոտքի վրա էի։ Առավոտյան մտա մսաղաց մեքենան վերցնելու, տեսնեմ դուռը բաց է, խոհանոցում ոչ ոք չկա, էս սենյակում նույնպես, կարծեցի, թե Կլավդիա Իվանովնան գնացել է ալյուր բերելու՝ կուլիչի համար։ Վերջերս նա պատրաստվում էր այդ անել։ Հիմա ալյուրը, ինքներդ գիտեք, եթե նախօրոք չգնես․․․
Տիկին Կուզնեցովան դեռ երկար կպատմեր ալրի, թանկության և այն մասին, թե ինչպես Կլավդիա Իվանովնային հախճասալե վառարանի մոտ գտավ պառկած միանգամայն մեռյալ վիճակում, բայց հարևան սենյակից լսվող հառաչանքը սուր կերպով հարվածեց Իպոլիտ Մատվեևիչի լսողությանը։ Նա արագ խաչակնքեց փոքր ինչ թմրած ձեռքով և անցավ զոքաննիչի զոքանչի սենյակը։
==Տիկին Պետուխովայի մահը==