Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 5961 բայտ, 12:50, 22 Հուլիսի 2016
}}
{{անավարտ}}
 
'''Երկու խոսք'''
== Հիմսուքա ==
Եվ հարսանեկան երջանիկ թափորը շարժվեց դեպի պալատ։ Ի՜նչ փառահեղ հարսանիք եղավ։ Ե՛վ Սորաթում, և՛ Ջունագարում մի քանի օր շարունակ քեֆ ու ուրախություն էր։
 
 
== Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար ==
 
== Երախտամոռ առյուծը ==
 
== Բանյան եղջերուն ==
 
== Լեռնային լճակը ==
 
== Ոսկե նետը ==
 
== Փորձություն ==
 
== Գոռոզ թագավորը ==
 
== Ժլատ Բալու Շահը ==
 
== Յոթ աստղեր ==
 
== Արքայազն Շամշեր Ջունգը ==
 
== Ոսկե սագը ==
 
== Անմաքուր խիղճ ==
 
== Ժլատ Քանայա լալը ==
 
== Արծաթե զամբյուղը ==
 
== Անապատի ծաղիկներ ==
 
== Բանիան և ջաթը ==
 
== Գողը ==
 
== Քաջ Սրիդաթան ==
 
== Կապույտ շնագայլը ==
 
== Հիմարի դատողությունը ==
 
== Աքբար թագավորի իմաստությունը ==
 
== Թեջիմալա ==
 
== Հնարամիտ Ռոհինին ==
 
== Մեծահոգի կապիկը ==
 
== Հիրայի և Լալի բարեկամությունը ==
 
== Կեղծիք ==
 
== Կոկորդիլոսը և շնագայլը ==
 
== Փրաթափ թագավորն ու Ռամդասը ==
 
== Ոգին ==
 
== Ազնիվ եղջերուն ==
 
== Լակշմին և տիկնիկը ==
 
== Խրատ թագավորներին ==
 
== Երեք մատանի ==
 
== Սպիսսսկ փիղը ==
 
== Վիքրամ արքան և յոգը ==
 
== Հիմալայների ճգնավորը ==
 
== Խելք ընդդեմ ճակատագրի ==
 
== Ոսկեգույն եղջերուն ==
 
== Դաքշինան ==
 
== Հրաշալի նվերը ==
 
== Աշոքի արկածները ==
 
== Սիվի արքան ==
 
== Լավ արարք ==
 
== Ոսկե պոչով օձը ==
 
== Խորամանկ կրիան ==
 
== Ոսկե առնետը ==
 
== Իննսունինը ==
 
== Օձ թագավորը ==
 
== Լացող արձանը ==
 
== Կախարդական խեցին ==
 
== Հաշտություն ==
 
== Աղե օժիտը ==
 
 
== Եզը, որ կատարեց իր խոստումը ==

Շատ ժամանակ առաջ մի փոքրիկ գյուղում Դեմափալ անունով մի մարդ էր ապրում։ Նա մի ուժեղ եզ ուներ և միշտ պարծենում էր նրանով։
 
Մի օր նա ասաց ընկերներին.
 
― Ես հարյուր արծաթ կբաժանեմ աղքատներին, թե որ իմ եզը միանգամից հարյուր սայլ չկարողանա քաշել։
 
Ընկերները մտածեցին, որ Դեմափալը խելքը թռցրել է, և մի կուշտ ծիծաղեցին։
 
― Շատ լավ, թեր Փորձենք եզիդ,― ասացին նրանք։
 
Հաջորդ օրը վաղ առավոտյան Դեմափալը եզին գյուղամեջ բերեց։ Հարյուր սայլ կցեցին իրար, և եզին լծեցին առջևի սայլին։ Մեծ բազմություն էր հավաքվել դիտելու այդ տեսարանը։ Դեմափալը վստահ իր հաղթանակին, վերցրեց մտրակն ու սկսեց հարվածել եզին։
 
― Դե գնա, անպիտան, դե քաշիր, թշվառական,― ասում էր նա։
 
Բայց եզը տեղից չէր շարժվում։ Նա սովոր չէր այդպիսի բառերի, ոչ էլ նման վերաբերմունքի։ Եվ որոշեց տեղից չշարժվել։ Տեսնելով եզի համառությունը՝ Դեմափալը ստիպված հարյուր արծաթ վճարեց գյուղացիներին։
 
Հետո դժբախտ մարդը տուն հասավ և իրեն գցեց մահճակալին։
 
«Ախր, իմ եզը ավելի ծանր բեռների է սովոր, այսօր ինչու համառեց։ Ինչու ինձ խայտառակեց գյուղացիների մոտ»,― հարցնում էր նա ինքն իրեն։
 
Որոշ ժամանակ անց Դեմափալը սովորականի նման իր գործին անցավ։ Երբ կերակրում էր եզին, վերջինս դարձավ նրան ու ասաց.
 
― Ինչո՞ւ այսօր էդպես վատ վարվեցիր ինձ հետ։ Առաջ դու ինձ երբեք չէիր մտրակել ու ոչ էլ էդպիսի վատ բառեր էիր ասել։
 
Դեմափալը հասկացավ, և շատ զղջաց իր արարքի համար ու խոստացավ այլևս երբեք այդպիսի բան չանել։ Եզը խղճաց տիրոջն ու ասաց.
 
― Վաղը ինձ նորից գյուղամեջ տար։ Ես կքաշեմ հարյուր սայլը, և դու ետ կբերես կորցրածդ հարյուր արծաթը։
 
Մյուս օրը, առավոտ վաղ նրանք գնացին գյուղամեջ։ Հենց որ գյուղացիները տեսան նրանց, սկսեցին աղմկել և ձեռ առնել։ Նրանք հարցրեցին Դեմափալին, թե նորից փող տարվելու միտք չունի արդյոք։
 
Դեմափալը հպարտ պատասխանեց.
 
― Այսօր ես պատրաստ եմ վճարելու երկու հարյուր արծաթ, եթե իմ Եզը չկարողանա հարյուր սայլ քաշել։
 
Եվ եզին նորից լծեցին։ եվ դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել։ Այս անգամ Դեմափալը շատ քնքշորեն էր վարվում եզի հետ։
 
― Անուշի՛կս, քաշիր, ինչքան որ ուժ ունես։
 
Այդ խոսքերի վրա եզը շարժվեց, իսկ նրա հետևից՝ հարյուր սայլը։ Նա գնաց այնքան, մինչև վերջին սայլը հասավ առաջինի տեղը։
 
Մարդիկ զարմացան և ստիպված եղան վճարել ամբողջ գումարը, որը երկու անգամ ավեի էր Դեմափալի նախորդ օրվա կորցրածից։
 
Եզը և նրա տերը, փողն առած, ուրախ-ուրախ տուն վերադարձան։
Վստահելի
1318
edits