ԵՐԵԿ Ո՞ՒՐ ԷԻՐ
Առուին տակի կողմը, ուր ուռիները շուք կընեին, կանաչ խոտին վրա պառկեր էր Փիլիկ: Սրունքները քիչ մը իրեն, քաշած թևը բարձր շինած, երեսը թևին վրա դրած ան կպատրաստվեր աչքերը գոցելու, քնանալու, երբ վերեն առուին մյուս կողմեն, խոսակցության ձայները հասան ականջին։
Ծուռվիզին տղան ու Սևին աղան էին։
Թումբը փորված,ներս մտած ըլլալուն, թեև, չէր տեսնվեր, բայց Փիլիկ անոնց ձայներեն հասկցավ։