Changes
: «Նշանակում է, սա՞ է երկինքը, որ կա», ֊ մտածեց նա և չկարողացավ ժպիտը զսպել։ Հավանաբար, այնքան էլ հարգալից չէ դեռ չմտած՝ դատոդություներ անել, թե ինչ է երկինքը։
: Այժմ, երբ հրաժեշտ տվեց երկրին և երկու շողշողուն ճայերի հետ թև թևի բարձրացավ ամպերից վեր, նկատեց, որ իր մարմինն էլ աստիճանաբար դառնում է նրանց պես ճաճանչավետ։ Իհարկե, նույն ջահել Ջոնաթանի իրանն էր, բայց ոսկեգույն աչքերի առջև ինքն արտաքնապես փոխվում էր։
: Ճայի մարմինն էլ մնաց, բայց և այնպես Ջոնաթանը երբեք այդքան լավ չէր կարոդացել թռչել։ «Տարօրինակ է, ֊ մտածում էր նա, ֊ ես երկու անգամ քիչ եռանդ եմ թափում, իսկ թռչում եմ կրկնակի արագ, ես ինձ կրկնակի ուժեդ ուժեղ եմ զգում, քան երկրի վրա լավագույն օրերիս»։
: Նրա «սպիաակ փետուրները փայլում ու շողարձակում էին իսկ թևերը դարձել էին անթերի ողորկ, ինչպես փայլեցրած արծաթյա թիթեղներ։ Նա սկսեց ուսումնասիրել դրանք և մկանների ուժը փորձեց նոր թևրի վրա։
: Ժամում երկու հարյուր հիսուն մղոն արագության ժամանակ նա զգաց որ մոտենում է հորիզոնական թռիչքի աոավելագույն սահմանին։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոնի ժամանակ հասկացավ որ ավելի արագ թռչելու ոժ չունի և փոքրիկ հիասթափություն ապրեց։ Նրա նոր մարմնի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին, ճիշտ է, հաջողվեց զգալիորեն գերազանցել իր նախկին անձնական ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ գոյություն ուներ և դա հաղթահարելու համար հսկայական ջանքեր կպահանջվեին։ «Երկնքում, ֊ մաածեց նա, ֊ ոչ մի սահման գոյություն չպետք Է ունենա»։