Changes

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

4 bytes removed, 21:29, 26 Հունիսի 2013
/* ԱՌԱՋԻՆ ՄԱՍ */
:Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը։ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը։ Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել։
:    Բայց նման տենդը, ինչպես հասկացավ, թռչուններին հարգանք չէր ներշնչում։ Նույնիսկ ծնողները անհանգստացած էին, որ Ջոնաթանն օր ու գիշեր մենության մեջ է և իր փորձերով տարված՝ նորից ու նորից սավառնում է հենց ջրի երեսին։
:    Նա, օրինակ, չէր հասկանում, թե ինչու իր թևերի կես բացվածքից պակաս բարձրություն թռչելիս կարողանամ էր գրեթե առանց ջանքի օդում երկար մնալ։ Նրա ճախրող վայրէջքը չէր ավարտվում ջրում ըկղմվոդ ընկղմվող թաթերի սովորական ճողփյունով, այլ՝ երկար փրփրադեզ շիթով, որը ծնվում էր հենց որ թաթերը կիպ սեղմած Ջոնաթանի իրանը կպչում էր ծովի մակերևույթին։ Երբ նա սկսեց թաթերը սեղմած սավառնել դեպի ափ, իսկ հետո քայլերով չափել ավազի վրա թողած իր հետքը, ծնողները, բնական է, լրջորեն անհանգստացան։
:    ֊ Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ, ֊ հարցրեց մայրը։ ֊ Ինչո՞ւ չես կարողանում քեզ այնպես պահել, ինչպես բոլորս։ Ինչո՞ւ ջրի վրայով թռչելը չես թողնում ձկնկուլներին ու ալբատրոսներին։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում։ Միայն փետուրներդ ու ոսկորներդ են մնացել, որդի՛ս։
:    ֊ Մայրիկ, թող որ միայն փետուր ու ոսկոր դառնամ։ Ուզում եմ գիտենալ թե ինչ կարող եմ անել օդում, ինչ՝ ոչ։ Ես պարզապես ուզում եմ իմանալ։
:    ֊ Լսի՛ր, Ջոնաթա՛ն, - բարյացակամ ասաց հայրը, ֊ ձմեռը սարերի ետևում չէ։ Ձկնորսանավհրը Ձկնորսանավերը կսկսեն հազվադեպ երևալ, իսկ ձուկը, որ հիմա լողում Է է ջրի երեսին, կիջնի խորքերը։ Եթե անպայման ուզում ես սովորել, ուսումնասիրիր կերը, սովորիր սնունդ հայթայթել։ Թռիչքներն, իհարկե, լավ բան են, բայց միայն թռչելով չես կշաանա։ կշտանա։ Մի մոռանա՝ թռչում ես, որ ուտես։:    Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց: Մի քանի օր նա աշխատում Էր անել այն, ինչ մյուսները, ջանում Էր ամբողջ ուժով, զիլ ճչում Էր, կառամատույցների ու ձկնորսանավերի մոտ կռիվներ սարքում ցեղակիցների հետ, ձկան ու հացի կտորտանքի հետեւից սուզվում էր ջրի մեջ։ Բայց ոչինչ չէր:ստացվում։
:    «Ինչպիսի՜ անմտություն, ֊ մտածեց նա և դժվարությամբ ձեոք գցած սարդինաձկան կտորը վճռականորեն շպրտեց իր ետեւից ընկած ծեր, քաղցած ճային։ ֊ Ես կարող էի այս ամբողջ ժամանակը հատկացնել թռչել սովորելուն։ Դեռ այնքան շատ բան ունեմ իմանալու»։
:    Եւ ահա Ջոնաթանը կրկին միայնակ է հեռու ծովում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։:Նա հարցախույզ։Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եը և մարզումների մեկ շաբաթվա ընթացքում արագության մասին ավելի շատ իմացավ, քան ամենաարագընթաց ճայն այս աշխարհում։:    Ծովի վրա հազար ֆուտ բարձրացավ եւ ամբողջ ուժով թեւերը թափահարելով՝ իրեն շեշտակի նետեց խոյաթռիչքի, ու հասկացավ, թե ինչու են խոյահար թռիչքի ժամանակ ճահերը թեւերը ճայերը թևերը ծալում։ Արդեն վեցերորդ վայրկյանին նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, մի արագություն, որի դեպքում թևը թափահարման պահին կորցնում է կայունությունը։
:    Միշտ նույն բանն էր ստացվում։ Ինչ ջանք էլ որ չէր թափում, ինչպես էլ ուժերը որ չէր լարում, բարձր արագության ժամանակ կորցնում էր կառավարումը։
:    Հազար ֆուտ վերելք։ Հզոր պոկում, անցում խոյաթռիչքի, թևերի լարված թափահարում եւ ուղղաձիգ անկում։ Իսկ հետո ձախ թևը, վեր թափահարելիս հանկարծ քարանում էր, ինքը շեշտակի ձախ էր թեքվում, հավասարակշռությունը վերականգնելու համար դադարում էր աջ թևով թափ տալ և, կարծես բոցով բռնկված, աջ թևի վրայով գլուխկոնծի տալով՝ ընկնում էր պտատաձև պտուտաձև անկման մեջ։
:    Չնայած բոլոր ջանքերին՝ վեր թափահարել չէր կարողանում։ Տասը փորձ արեց և տասն անգամ էլ, հենց արագությունը գերազանցում էր ժամում յոթանասուն մղոնը, նա վերածվում էր փշաքաղված փետուրների չկառավարվող գնդի ու քարի պես ընկնում ջուրը։
:    Ամբողջ խնդիրն այն է, մինչև վերջին փետուրը թրջվելուց հետո վերջապես հասկացավ Ջոնաթանը, ամբողջ խնդիրն այն է, որ բարձր արագությունների ժամանակ անհրաժեշտ է բացված թևերը պահել միևնույն դիրքով՝ թափահարել, քանի արագությունը չի հասել ժամում հիսուն մղոնի, իսկ հետո պահել միեւնույն դիրքով։
:    Նա բարձրացավ երկու հազար ֆուտ, մի անգամ էլ փորձեց, խոյաթռիչքի մեջ կտուցը ձգրց նրրքեւձգեց ներքև, տարածեց թեւերը, իսկ երբ հասավ ժամում հիսուն մղոն արագության, դադարեց թափահարել։ Անհավատալի լարվեց, բայց հասավ նպատակին։ Տասը վայրկյան նա անորսալի ստվերի նման սլանում էր ժամում հիսուն մղոն արագությամբ։ Ջոնաթանը ճայերի համար արագընթաց թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանեց։:    Բայց նա երկար չվայելեց հաղթանակի բերկրանքը։ Հենց փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոքր֊ինչ փոխեց թևերի դիրքը, նրան գիրկն սռավ առավ նախկին դաժան, անհաղթահարելի պտտահողմը, տարավ ժամում իննսուն մղոն արագությամբ ու դինամիտի պես սկոեց սկսեց պատառոտել մարմինը։ Ծովից մի փոքր բարձր Ջոնաթան ճայը չդիմացավ եւ տապալվեց քարի պես կոշտ ջրի մեջ։
:    Երբ խելքը գլուխը եկավ, արդեն գիշեր էր. նա լուսնի լույսի տակ սկսեց լողալ օվկիանոսի հարթության վրայով։ Բզկտված փետուրները կապարով լցվեցին, բայց անհաջողության լուծն ավելի ծանր բեռան պես իջավ նրա թիկունքին։ Աղոտ ցանկություն առաջացավ, որ այդ բեռն աննկատելիորեն իրեն ծովի հատակը տանի, և այնժամ, ի վերջո, ամեն ինչ կվերջանա։
:    Նա սկսեց սուզվել ջրի մեջ և հանկարծ ներսում, ինչ֊որ տեղ անծանոթ, խուլ ձայն լսեց. «Ելք չունեմ։ Ես ճայ եմ։ Ես կարոդ կարող եմ միայն այն, ինչ կարոդ կարող եմ։ Եթե ծնված լինեի թռիչքների մասին շատ բան գիտենալու համար, ապա գլխիս փոխարեն հաշվիչ մեքենա կլիներ։ Եթե ծնված լինեի արագընթաց թռիչքների համար, ապա թևերս բազեի նման կարճ կլինեին ու մկներով կսնվեի, ոչ թե ձկներով։ Հայրս իրավացի է։ Խենթությունը մոռանալ է պետք։ Ես պետք է վերադառնամ տուն, մեր Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, թույլ ճայ»։:    Խուլ ձայնը մարեց, և Ջոնաթանը հնազանդվեց։ «Գիշերով ճայի տեղը ափն է, և այսուհետև, ֊ մտածեց նա, ֊ ես ոչնչով չեմ տարբերվի մյուսներից։ Այդպես բոլոբիս բոլորիս համար էլ լավ կլինի»։
:    Հոգնած պոկվեց մութ ջրից եւ թռավ դեպի ափ՝ ուրախանալով, որ հասցրել է փոքր բարձրություն թռչել ուժերի նվազագույն վատնումով։
:    «Բայց ոչ, ֊ մտածեց նա, ֊ ես հրաժարվել եմ կյանքից, այն ամենից, ինչ սովորել եմ։ Ես այնպիսի ճայ եմ, ինչպես բոլորը, և պարտավոր եմ թռչել, ինչպես բոլոր ճայերը»։ Տանջալի դժվարությամբ նա հարյուր ֆուտ բարձրացավ և թևերը եռանդուն թափահարելով՝ տուն շտապեց։
:    Կարճ թևեր։ ԲԱԶԵԻ ԿԱՐՃ ԹԵՎԵՐ։
:    Ահա թե որն է գաղտնիքը։ «Ինչ հիմարն եմ ես։ Եղած֊չեղածը փոքրիկ, բոլորովին պստիկ թևն է։ Եղած֊չեղածը թևերը լրիվ ծալելն է և թռիչքի ժամանակ միայն դրանց ծայրերը շարժելը։ ԿԱՐՃ ԹԵՎԵՐ»։
:    Ջրի սև զանգվածի վրա նա բարձրացավ երկու հազար ֆուտ, եւ առանց վայկյան վայրկյան իսկ անհաջողության, մահվան մասին մտածելու, թևերի լայն մասերն ամուր սեղմեց իրանին, քամուն հանձնեց միայն դաշույնի պես սուր ծայրերը՝ փետուր փետուրի ու նետվեց գահավեժ խոյաթռիչքի։
:    Քամին խլացուցիչ ոռնում էր գլխավերևում։ ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Հիմա՝ ժամում հարյուր քառասուն մղոն արագության ժամանակ ուժերի նման լարում չէր զգում, ինչպես առաջ յոթանասունի դեպքում, թևերի ծայրի թեթևակի շարժումը բավական էր խոյաթռիչքից դուրս գալու համար, և նա հրանոթի արկի նման, լուսնի ցոլքից գորշացած, սլացավ ալիքների վրայով։
:Աչքերը կկոցեց, որպեսզի տեսողությունը պահպանի քամուց, և երջանկության զգացումը պատեց նրան։ «Ժամում հարյուր քառասուն մղոն։ Առանց կառավարումը կորցնելու։ Եթե անցնեմ խոյաթռիչքի ոչ թե երկու, այլ հինգ հազար ֆուտից, հետաքրքիր է, ինչպիսի արագությամբ...»։
:    Չորս հազար ֆուտ անցնելով՝ Ջոնաթանը հասավ առավելագույն արագության, քամին վերածվեց հնչյունների հոծ, թրթռացող պատի, որը թույլ չէր տալիս ավելի արագ շարժվել։ Նա գահավեժ սավառնում էր ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա հիանալի հասկանում էր՝ եթե նման արագության դեպքում թևերը բացվեն, ապա ինքը՝ ճայը, միլիոն կտոր կլինի։ Բայց արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։
:    Հազար ֆուտ բարձրության վրա նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ոռնացող քամին թևերի ծայրերը ճմլել ու այլանդակել էր, առագաստանավն ու ճայերի երամը թեքվեցին և փակելով նրա ճանապարհը՝ ֆանտաստիկ արագությամբ սկսեցին խոշորանալ։
:    Նա կանգ առնդլ առնել չգիտեր, նա նույնիսկ չգիտեր նման արագության դեպքում ինչպես շրջվել։:    Բախումը վայրկյենական վայրկենական մահ էր։
:    Նա փակեց աչքերը։
:    Եվ պատահեց այնպես, որ այդ առավոտ, արեւածագին Ջոնաթան Լիվինգսթոնը աչքերը փակ հասավ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագության ու քամու փետուրների խլացուցիչ սուլոցի ուղեկցությամբ մխրճվեց նապաճաշող նախաճաշող Երամի ճիշտ կենտրոնը։ Բայց Հաջողության Ճայն այս անգամ ժպտաց նրան՝ ոչ ոք չզոհվեց։
:    Այն պահին, երբ Ջոնաթանը երկինք պարզեց կտուցը, դեռ սլանում էր ժամում հարյուր վաթսուն մղոն արագությամբ։ Երբ նրան հաջողվեց արագությունը նվազեցնել մինչև ժամում քսան մղոնի և վերջապես կարողացավ տարածել թևերը, առագաստանավը գտնվում էր ետևում՝ չորս հազար ֆուտ հեռավորության վրա, և ծովի մակերևույթին փոքր էր երևում։
:    Նա հասկանում էր, որ դա հաղթանակ է։ Առավելագույն հաջողություն։ Ժամում երկու հարյուր քսանչորս մղոն՝ ճայի համար։ Դա պոռթկում էր, անմոռանալի, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ և նոր դարաշրջանի սկիզբ՝ Ջոնաթանի կյանքում։ Նա շարունակում էր իր միայնակ մարզումները։ Ծալում էր թևերը և անցնում խոյաթռիչքի ութ հազար ֆուտ բարձրությունից շուտով սովորեց շրջադարձեր կատարել։
:    Նա հասկացավ, որ հսկայական արագության դեպքում բավական է մեկ դյույմի չափ թեքել թեկուզ մի փետուր, և արդեն լայն, սահուն շրջադարձ կստացվի։ Սակայն ավելի վաղ հասկացավ, որ եթե նման արագության դեպքում թեքի թեկուզ երկու փետուր, ապա մարմինը կսկսի պտտվել հրացանից արձակած գնդակի նման և... Ջոնաթանն աշխարհում աոաջին ճայն էր, որ սովորեց բարձրագույն սավառնորդության թռիչքաձևեր կատարել։
:    Այդ օրը նա ժամանակ չկորցրեց ուրիշ ճայերի հետ դատարկաբանելու համար, արևը վաղուց մայր էր մտել, իսկ նա դեռ թռչում էր ու թռչում։ Նրան հաջողվեց մահվան օղակ կատարել, դանդաղեցված տակառ, բազմապարույր տակառ, շրջված խցանահան, հակադարձ իմելման, վիրաժ։
:    Արդեն խոր գիշեր էր, երբ նա թռավ դեպի ափ՝ Երամի մոտ։ Նրա գլուխը պտույտ էր գափս։ գալիս։ Մահու չափ հոգնած էր։ Բայց վայրէջքից առաջ ուրախությամբ մահվան օղակ կատարեց, իսկ հետո՝ նաև արագացրած տակառ։ «Երբ նրանք լսեն այդ լուրը, ֊ Պոռթկման մասին մտածեց նա, ֊ երջանկությունից կխենթանան։ Ինչքան լիարժեք կլինի կյանքն այժմ։ Ափի և ձկնորսանավերի արանքում ծուլորեն թրև գալու փոխարեն իմանալ կյանքի իմաստը։ Մենք վերջ կտանք տգիտությանը, մենք կդառնանք այնպիսի արարածներ, որոնց մատչելի կլինեն վարպետությունը եւ կատարելությունը։ Մենք կդառնանք ազատ։ Մենք կսովորենք թռչել»։:    Ապագան ափեափ լեցուն էր և այնքա՛ն գրավիչ բան էր խոստանամ։ Երթ Երբ նա վայրէջք կատարեց, բոլոր ճայերը հավաքվել էին, որովհետև ուր որ է խորհուրդն սկսվելու էր. երևում է, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք սպասում էին։
:    ֊ Ջոնաթան Լիվինգսթո՛ն, դուրս արի կենտրոն։
:    Տոհմավագի բառերը հանդիսավոր էին հնչում։ Կենտրոն դուրս գալու հրավերը կամ մեծագույն անարգանք, կամ մեծագույն պատիվ էր նշանակում։ Պատվի շրջանը երախտագիտության տուրք է, որ ճայերը մատուցում են իրենց մեծ առաջնորդներին։
:    ֊ Ջոնաթան Լիվինգսթո՛ն, - ասաց Տոհմավագը, ֊ դուրս արի կենտրոն։ Դու ցեղակիցներիդ առջև քեզ Անարգանքով պսակեցիր։
:    Նրան կարծես փայտով հարվածեցին։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան, ականջներն սկսեցին զրնգալ։ Անարգանքի՞ շրջան։ Չի կարող պատահել։ Պոռթկո՞ւմ։ Նրանք չեն հասկացել։ Նրանք սխալվե՜լ են, նրանք սխալվել են։
:    ֊...Քո թեթևամտությամբ և անպատասխանատու վարքով, ֊ հանդիսավոր ծորում էին բառերը, ֊ ճայերի ընտանիքի սովորույթները և արժանապատվությունը ոտնահարելու համար...
:    Անարգանքի շրջանը նշանակում է վտարում Երամից, նրան կդատապարտեն մենության՝ Հեոավոր Ժայռերում։
:    ֊...Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթո՛ն, կհասկանաս, որ թեթևամտությունը չի կարող կերակրել։ Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն։
:     ֊ Հիանալի է։ Ո՞վ եք դուք։
:    ֊ Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։ ֊ Նրանք խոսում էին հանգիստ ու վստահ։ ֊ Մենք եկել ենք, որպեսզի քեզ կանչենք վեր, տուն տանենք։
:    ֊ Ես տուն չունեմ։ Երամ չունեմ։ Ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ լեռան կատարը։ Եվ իմ լխկած մարմինը կարոդ կարող եմ ևս մի քանի հարյուր ֆուտ բարձրացնել, բայց ավելի վեր՝ ոչ։:    ֊ Դու կարոդ կարող ես ավելի վեր բարձրանալ, Ջոնաթա՛ն, որովհետև դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, այժմ ժամանակն է ընդունվել մեկ ուրիշը։:    Ջոնաթանը իր ամբողջ կյանքն ապրել էր այդ մտքով, և Ջոնաթանը հասկացավ, հասկացավ ակնթարթորեն։ Նրանք ճիշտ են։ Նա կարոդ կարող է ավելի վեր թռչել, և ժամանակն է տուն վերադառնալ։ Նա մի վերջին երկար հայացք ձգեց երկնքին, այդ հոյակապ արծաթյա երկրին, ուր այնքան շատ բան էր սովորել։
:    ֊ Ես պատրաստ եմ, ֊ վերջապես ասաց նա։
:    Եվ Ջոնաթան Լիվինգսթոնը վեր խոյացավ աստղերի պես շողշողուն երկու ճայերի հետ, և չքացավ երկնքի անթափանցելի խավարում։