Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 9 բայտ, 07:05, 23 Հունիսի 2013
/* Ի՞ՆՉ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՆՐԱՆՑ ՆԵՐՍՈՒՄ */
   Դժվար է հավատալ, բայց խեղճ Բիլբոն իսկապես ապշած էր։ Մինչև հիմա նրա մտադրություններն ու ուժերը կենտրոնացված էին այն բանի վրա, թե ինչպես հասնի մինչև Սարը և գտնի մուտքը։ Նա ոչ մի անգամ չէր մտածել այն մասին, թե ինչպես գանձերը Սարից դուրս հանի, առավել ևս՝ իր բաժինը ինչպես հասցնի Բեգ֊Էնդ՝ Բլրատակ։ Այժմ նրա մեջ անախորժ կասկած առաջացավ․ իսկ եթե թզուկները գիտեն այդ կարևոր հանգամանքի մասին և թաքուն ծիծաղում են իր վրա՞։ Ահա թե վիշապի խոսքն ինչ ներգործություն է ունենում անձորձների ան{որձների վրա։ Իհարկե, Բիլբոն պետք է զգուշանար, բայց ախր շատ բռնակալն էր այդ Սմոգը։
   ― Ահա թե քեզ ինչ կասեմ,― Բիլբոն փորձեց չհանձնվել վիշապին և հավատարիմ մնալ իր բարեկամներին,― ոսկու մասին մենք հիշեցինք ոչ իսկույն։ Մենք այստեղ ենք ժամանել լեռների վրայով ու տակով, ջրով ու օդով, եկել ենք վրեժ լուծելու համար։ Ով անչափելի հարուստ Սմոգ, դու հո չես կարող չգիտակցել, որ քո հարստությունը քեզ համար շատ թշնամիներ է ստեղծել։
   ― Ես լսել եմ,― ծվաց սարսափած Բիլբոն,― որ վիշապները ներքևից են խոցելի, հատկապես․․․ հատկապես կրծքի շրջանում։ Բայց այդքան հիմնավորապես պաշտպանված անձնավորության մոտ ամեն ինչ, իհարկե, մտածված է։
   ― Քո տեղեկությունները հնացել են, Խավարի գող, կտրեց Սմոգը։― Վերևից և ներքևից ես ծածկված եմ երկաթե թեփուկներով և թանկարժեք ամուր քարերից պատրաստված զրահով։ Ոչ մի դաշույն ինձ չի խոցի։
   ― Ես ինքս էլ կարող էի դա գլխի ընկնել,― պատասխանեց Բիլբոն։― Իսկապես Սմոգ Անխոցելուն հավասարը չի գտնվի։ Ուրիշ էլ ո՞վ ունի ադամանդե այդպիսի հոյակապ բաճկոնակ։
   Տեսնելով այն, ինչ ուզում էր, միստր Բեգինսը որոշեց քանի շուտ է ողջ֊ողջ գլուխն ազատել։
   ― Դե, այլևս չզբաղեցնեմ Ձերդ Հոյակապությանը և չզրկեմ ձեզ անհրաժեշտ հանգստից,― ասաց նա։― Պոնիներն այնքան էլ հեշտ չեն բռնվում։ Գողերը՝ նույնպես,― վերջում կծեց նա՝ գլխակորույս դուրս փախչելով թունելից։
   Հոբիտն իզուր չզսպեց իր ձեռ առնելու ցանոկթյունը․ ցանկությունը․ որքան էլ արագ էր վազում նա, միևնույն է, վիշապը հասցրեց իր սարսափելի դունչը խցկել անցքից ներս և նրա ետևից կրակի շիթ բաց թողնել։ Բարեբախտաբար գլուխն ամբողջությամբ չմտավ անցքի մեջ, բայց կրակն ու ռունգներից դուրս եկած գոլորշին վառեցին Բիլբոյին։ Այնպես որ նա սուլում էր վախից ու ցավից, իսկը կույրի նման սայթաքելով։ Սմոգի հետ զրույցն այդքան խելացիորեն վարելու համար Բիլբոն ինքն իրենից այնքան գոհ էր, որ տարվեց դրանով ու վերջում սխալ թույլ տվեց։ Դա սթափեցրեց նրան։ «Խելացի բան չէ կենդանի վիշապի վրա ծիծաղելը»,― ասաց ինքն իրենց, և հետագայում այդ խոսքը դարձավ նրա սիրելի ասացվածքը, իսկ հետո նաև հայտնի առած։ «Արկածի վերջը դեռ շատ հեռու է»,― ավելացրեց նա։ Եվ դա նույնպես զուտ ճշմարտություն էր։
   Օրն արդեն մթնում էր, երբ, վերջապես, հոբիտը թունելից դուրս եկավ և «շեմքին» գիտակցությունը կորցրեց։ Թզուկները նրան ուշքի բերեցին, այրվածքներին դեղ քսեցին, որ պահում էր Տորինը։ Բայց դեռ երկար ժամանակ նրա ծոծրակի ու կրունկների վրա բուրդը չէր աճում։ Մինչև Բիլբոն ուշքի կգար, բարեկամներն ամեն կերպ աշխատում էին ոգեպնդել նրան։ Նրանք տենչում էին լսել Սմոգի պատմությունը հատկապես այն մասին, թե ինչու նա այդպես ահավոր աղմուկ բաձրացրեց, և ինչպես է Բիլբոն ողջ մնացել։
   ― Դե, այդ դեպքում իմ մոտ որոշ նորություններ կգտնվեն Լճաշեն քաղաքի համար,― մռայլ նկատեց Բիլբոն,― միայն հազիվ թե այնտեղ մեկը լինի, որ հասկանա կեռնեխների լեզուն։
   ― Ինչպե՞ս։ Ի՞նչ ես է պատահել,― մեկը մյուսին ընդհատելով՝ գոռացին թզուկները։― Դե պատմիր․․․
   Եվ Բիլբոն պատմեց վիշապի հետ ունեցած խոսակցությունը, խոստովանեց, որ իրեն մի սարսափելի միտք է տանջում՝ վիշապն իր հանելուկներից եզրակացություն արեց։
   ― Ինձ թվում է, նա գլխի ընկավ, որ մենք այստեղ ենք ընկել Լճաշեն քաղաքի միջով և նրա բնակիչներից օգնություն ստացել։ Այնպիսի նախազգացում ունեմ, որ հաջորդ գրոհը նա ձեռնարկելու է այդ ուղղությամբ։ Ո՞վ ինձ դրդեց, որ դուրս տամ տակառներով լոսալու լողալու մասին։
   ― Ոչինչ, ոչինչ․․․ Եղածն էլ ետ չես դարձնի։ Համ էլ ես լսել եմ, որ վիշապի հետ խոսելիս չես կարող սխալ թույլ չտալ, դժվար է,― հուսադրող տոնով ասաց Բալինը, որը շատ էր ուզում մխիթարել հոբիտին։― Եթե ուզում ես իմանալ, ապա իմ կարծիքով դու այդ վիճակից լավ ես դուրս եկել՝ պարզել ես շատ օգտակար բաներ և կենդանի մնացել, իսկ դրանով շատ քչերը կարող են պարծենալ՝ ում որ վիճակվել է վիշապի հետ մի քանի խոսք փոխանակել։ Հավանական է, մեզ դեռ շատ պետք կգա ծեր մողեսի ադամանդե անթև բաճկոնակի բացվածքը։
   Նա այնքան կրակոտ էր խոսում, որ թզուկները հնազանդվեցին, ներս մտան, բայց հապաղեցին դուռը ծածկել։ Դա նրանց անմտություն էր թվում․ ով գիտե, կհաջողվի՞ դուռը որից բացել ներսից, իսկ բանտարվկած մնալ մի շինությունում, որտեղից մի ելք կար միայն՝ վիշապի որջի միջոց, նրանք շատ էլ չէին ուզում։ Առավել ևս, որ և՛ դրսում, և՛ ներսում ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք երկար ժամանակ նստել էին կիսաբաց դռնից ոչ հեռու և շարունակում էին զրուցել։ Խոսք բացվեց թզուկների վերաբերյալ վիշապի կեղտոտ ակնարկների մասին։ Երանի Բիլբոն դրանք լսած չլիներ։ Ինչպե՜ս էր նա ցանկանում հիմա թզուկներին հավատալ, երբ նրանք երդվում էին, իբրև թե իսկապես չեն մտածել այն ժամանակի մասին, երբ վիշապից գանձերն արդեն խլած կլինեն։
   ― Մենք նախօրոք գիտեինք, որ մեր փորձը մեծ վտանգի հետ է կապված,― բացատրեց Տորինը,― հիմա էլ գիտենք։ Բայց ես համոզված եմ, որ դեռ բավականաչափ ժամանակ կունենանք խորհելու, թե ինչպես վարվենք այսուհետև, այն բանից հետո, երբ մենք կտիրանանք հարստությանը։ Ինչ վերաբերում է ձեր բաժնին, միստր Բեգինս, ապա, հավատացնում եմ, անսահման երախտապարտ ենք ձեզ, և դուք կվերցնեք, ինչ որ կուզեք, հենց որ բաժանալու բաժանելու բան լինի։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը ոսկին տեղ հասցնելու կապակցությամբ, համաձայն եմ, որ բարդ խնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այս վայրերը վտանգազերծ չեն դարձել, այլ ավելի շուտ հակառակը, բայց մենք անպատճառ կօգնենք և մեզ վրա կվերցնեք ոսկին տեղափոխելու ծախսերի մի մասը։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի՛ հավատացեք․․․
   Այստեղ խոսքը շուռ եկավ բուն գանձի և առանձին իրերի վրա, որ մնացել էին Տորինի և Բալինի հիշողության մեջ։ Անվնաս պահապանվե՞լ են արդյոք վաղուց արդեն մահացած Բլեդորտին մեծ թագավորի բանակների համար պատրաստած նիզակները։ Երեք անգամ ջրդեղված ծայրերով և ոսկեզարդ կոթերով նիզակներն այդպես էլ չհասցրին թագավորին հանձնել և վարձն ստանալ։ Վահաններ, որ կռել էին վաղուց զոհված ռազմիկների համար։ Տրորի ոսկե մեծ գավաթը, երկու բռնակներով, թռչունների և ծաղիկների դրվագված ու փորագրված պատկերներով, թռչունների աչիկները և ծաղիկների թերթիկները թանկարժեք քարերից էին։ Օղազրահներ՝ ոսկեզոծ ու արծաթապատ, անխոցելի։ Դեյլի Տիրակալի՝ Գիրիոնի մանյակը հինգ հարյուր վառ կանաչ զմրուխտներով, որը նա թզուկներին էր տվել որպես վարձ՝ ավագ որդու համար նարնց նրանց պատրաստած օղազրահի դիմաց․ երբեք և ոչ ոք մաքուր արծաթե մանր օղակներից պատրաստած, իր ամրությամբ երեք անգամ պողպաատն գերազանցող նման օղազրահ չի կրել։ Բայց ամենասքանչելին հսկայական ադամանդն էր, որ թզուկներն ինչ֊ինչ ժամանակներում գտել էին Սարատակում և անվանել էին Սարի Սիրտ, Տրեյնի Արկենստոն։
   ― Արկենստոն, Արկենստոն․․․― մտախոհ կրկնում էր Տորինը՝ կզակը ծնկներին հենած։― Ասես հազարանիստ գունդ լիներ։ Օջախի լույսի տակ նա փայլում էր, ինչպես ջուրը արևից, ինչպես ձյունը աստղերի փայլից, ինչպես ցողը լուսնյակ գիշերին։
   Բիլբոն այդ բոլոր խոսակցությունները մի ականջով էր լսում։ Գանձերի կախարդական ձգող ուժն այլևս նրան չէր գրավում։ Նա բոլորից ավելի մոտիկ էր նստել դռանը և որսում էր դրսից ու թունելի խորքից հասնող ամենաթույլ հնչյունները։
   Քանի մութը խտանում էր, այնքան Բիլբոն նյարդայնանում էր։
   Հոբիտի ձայնի մեջ ինչ֊որ բան կար, որը թզուկներին ստիպեց կատարել նրա խնդրանքը։ Տորինը անուրջներից սթափվելով վեր կացավ և ոտքով մի կողմ հրեց դռան առջև դրված քարը, որ չէր թողնում դուռը փակվի։ Ինչ֊որ բան շրխկաց։ Դռան բանալու անցքն անհետացավ։ Նրանք փակվեցին Սարի մեջ․․․ ընդմիշտ։
   Եվ առավել քան ժամանակին․․․ Հազիվ էին նրանք դռնից մի քիչ հեռացել, երբ ահավոր հարված իջավ Սարի լանջին, ասես հարվածեցին տիտանների ձեռքերում տարուբերվող վիթխարի կաղնե բաբաննեորվ։ բաբաններով։ Ժայռը գվվաց, թունելի պատերը ճաքճքեցին, քարերը թափվեցին թզուկների գլխին։ Թե ինչ տեղի կունենար, եթե դուռը չփակեին, վախենում եմ նույնիսկ երևակայել։ Նրանք նետվեցին թունելի խորքը, ուրախանալով, որ առայժմ կենդանի են, քանի դեռ թիկունքում լսում են մնչոց մռնչոց ու թնդյուն։ Կատաղությունից վիշապը ցրիվ էր տալիս ժայռերը, իր հսկայական պոչի հարվածներով փշրում էր քարերը, դարատափը, խանձված խոտը, որի վրա նստած էր կեռնեխը, խխունջածածկ պատերը, նեղ ելուստը․ բոլորը փոշի դարձրեց, հովտի վրա քարաբեկորների հեղեղ տեղաց։
   Սմոգն ըստ երևույթին ծածուկ դուրս էր եկել որջից, սուսուփուս օդ բարձրացել և ապա դանդաղ ու ծանր, ինչպես մի հրեշավոր ագռավ, թռիչք կատարել սարի շուրջը, որոշելով արևմտյան կողմում հանկարծակիի բերել որևէ մեկին կամ որևէ բան և գտնել անցքը, որտեղով անցել էր գողը։ Երբ նա ոչ ոքի չգտավ և անցք չտեսավ այնտեղ, ուր ենթադրում էր, ապա, անզուսպ կատաղությամբ բռնկված, սկսեց խորտակել ատելի լանջը։
   Այդպիսով իր չարությունը թափելով՝ Սմոգը որոշ չափով խաղաղվեց ու վճռեց, որ այդ կողմից իրեն այլևս չէին անհանգստացնի։ Այժմ մնում էր իրականացնել մեկ վրեժ ևս։
   ― Տակառների հեծյալ,― փնչացրեց նա։― Ջրի վրայով է ժամանել, նշանակում է գետով է լողացել։ Նրա հոտն ինձ ծանոթ չէ, բայց եթե նույնիսկ Լճաշենից էլ չէ, ապա, միևնույն է, առանց նրանց օգնության յոլա չէր գնա։ Նրանք իմ թափը կտեսնեն և միտները միտքները կպահեն, թե ով է Սարատակի իսկական թագավորը։
   Վիշապը, կրակի ու ծխի մեջ կորած, երկինք խոյացավ և սուրաց հարավ, դեպի Արագահոս գետը։